Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բխում։ Մարդը իր կյանքում շարունակ հավատում ու սպասում է մի բանի, որ չի լինելու ու չի գալու, բայց միեւնույն է սպասում է։ Դրա լավագույն օրի¬ նակը Մամուել Բեքեթի «Գոդոյին սպասելիսն» է։ Աբսուրդային վիճակը նույնքան ռեալ է, որքան ինքը՝ կյանքը։ Բայց Դոստոեւսկու հերոսը դուրս է գալիս այդ վիճակից, այն էլ միայն ինքնասպանության ճանապարհով, ո– րովհետեւ, ի տարբերություն շատերի, նա չի խաբում իրեն, գիտակցելով, որ սպասելը անիմաստ է։ Կիրիլովի գիտակցության մեջ շարունակ նստած է այս միտքը, գիտակցության այս հոսքը՝ եթե Աստված չկա, ես եմ Աստվա¬ ծը։ Իսկ մահկանացուն կարող է աստվածանալ միայն ինքնասպանության ճանապարհով։ Կիրիլովը մի օր գյուտ արածի պես զգում է, որ մահացած Քրիստոսը չի կարող հայտնվել դրախտում, սկսում է անընդհատ մտածել կրկնել արժանին անարժանության որոգայթում, փրկություն չկա։ Եվ հա¬ րաբերելով իր տանջանքների գաղտնիքը, դիմում է վճռական քայլի։ «Բնու¬ թյան օրենքները ինձ ստիպել են ապրել կեղծիքի մեջ,– մտածում է նա,– եւ մեռնել այդ կեղծիքի համար»։ Այստեղ Նիցշեի եւ Դոստոեւսկու աշխար¬ հընկալման փիլիսոփայական սկզբունքները համընկնում են, ինչը պայմա¬ նավորված է էպոխայի նշանի համարժեք գնահատմամբ։ Գրական ստեղ¬ ծագործության մեջ, սակայն, էպոխայի նշանը ժամանակաշրջանի գի¬ տակցության համադրական պատկերը, հերոսների կողմից միանշանակ չի ընկալվում։ Միեւնույն միջավայրի նկատմամբ ունեցած վերաբերմունքն ու գնահատականը տարբեր հերոսների մոտ տարբեր է։ Իսկ սա նշանակում է, որ հեղինակը հերոսների գիտակցության բազմաձայնությունը, բազմաշեր– տաթյունը ցույց տալու ընթացքում յուրաքանչյուրի համար յուրովի է վե¬ րապրում այդ միջավայր կոչվող աշխարհը։ Հեղինակի գաղափարական միջամտության դեպքում կկանխվի վիպական աշխարհի բազմաձայնու¬ թյունը։ Գործողությունների, ապրումների այս շարժուն ոլորտում հեղինակը ա– նընդհատ հետեւում է այդ «ուրիշների» արարքներին, մտածողությանը, հո¬ գեբանությանը։ Ամենեւին չի փորձում միջամտել, համառորեն սպասում է ի– րավիճակի վախճանին։ Բերգսոնը երեւույթը համեմատում է ջրի մեջ լուծ¬ վող շաքարի հետ։ Որպեսզի ջուրը քաղցրանա, գրողը պիտի սպասի, քանի որ «հերոսի գիտակցության հոսքը նրա հոգու ներքին ձայնը այս ընթաց¬ քում է ձեւավորվում, զարգանում եւ ավարտվում։ Հերոսների հոգեկան դե¬ գերումների աշխարհը հեռու է մետաֆիզիկայից, այն մաքուր էմպիրիզմի արգասիք է։ Եվ այս դեպքում դժվար է լինում կռահել, թե որ հերոսն է ներ¬ կայանում իբրեւ գրական երկի կոմպոզիցիոն կենտրոն, որ հերոսն է հեղի¬ նակի մտերիմը»։ Սա արդեն ռոմանտիկական ստեղծագործություն չէ, որի 155 ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ |||