Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դունված իրավունքները։ «Դա անհրաժեշտ է,– ընդդիմանում է Պապին կաթողիկոսը,– որ նոքա կենդանի մնան եւ աղոթեն երկրի եւ ժողովրդի համար, նորա բարօրության համար։ Նոքա իրենց մարմինը եւ հոգին նվիրել են աստծուն»։ Կաթողիկոսի խոսքի բարձր տոնի իրավունքը գրողը նկատում եւ ընդգծում է. «Նեբսեսը սովորաբար Պապի հետ խոսում էր իբրեւ պատանու հետ, որին պետք էր խրատել կամ հասկացնել»։ Նման դեպքերում «Խոսքի լրջությանն ու շեշտը» հարմարեցվում է խոսողի բարոյական իրավունքին։ Երեւույթն, ինչպես նկատել ենք, տարածվում է նաեւ «ազգակցական կապեր» գործոնի վրա։ Դա շատ լավ երետւմ է Զորյանի «Վարազդատ» վեպում, երբ Մուշեղը թագավորանիստ քաղաքից մեկնում է իր հայրենի ոստանը։ Այստեղ նրա հարազատները, ծանոթները՝ մեծից մինչեւ փոքրը, հայոց սպարապետի հետ խոսում են հավասարը հավասարի պես։ Գործող օրինաչափություն է նաեւ լեզվի հիբրիդացման սկզբունքը։ Սիեւնույն հերոսը դասային տարբեր միջավայրերում իր խոսքը փորձում է հարմարեցնել վերջիններիս։ «Հայոց Բերդում» փախստական ծերունին իշխանի հետ մի լեզվով է խոսում, բախտակից համագյուղացիների հետ՝ մի այլ։ Ինտոնացիոն եւ բառապաշարային հիբրիդացման նկատելի դրսեաբումնեբ կան նաեւ այլազգի ՞հերոսների խոսքի մեջ, երբ վերջիններս, մինչեւ վերջ չտիրապեաելով հայերենին, փորձում են հայերեն խոսել։ Պատմավեպերում խոսքի կողմնորոշվածությունը արդյունք է լեզվական տարբեր շերտերի համադրության, որը հեռու է «միասնական լեզվի համակարգ» ունենալու պայմանից։ Էպոխայի լեգվաոճական գործառնությունը ժամանակակից լեգվի միջոցով շրջված է դեպի այսօրվա ընթերցողը։ Գրական երկի համընդհանուր պատումն ինքն իր մեջ ստեղծում է լեզվագիտակցաթյան մի որակ, որ հատուկ է միայն այդ ժանրին։ Պատումն այս դեպքում դառնում է հեղինակի ու հերոսների տարբեր ձայների, լեզվական տարբեր շերտերի ու արտահայտությունների կոմպոզիցիոն միասնության բերված մի բարդ համակարգ։

Մինչեւ հիմա մեր ուշադրության կենտրոնում էր գեղարվեստական լեզվամշակույթը իբրեւ արարման հիմք։ Այժմ անդրադառնանք պատումի շեշտադրությանը, կոմպոզիցիոն-կառուցվածքային առանձնահատկություններին։ Կան գրողներ, որոնց խոսքի ինտոնացիան ընդհուպ մոտեցված է «ուրիշների» կենդանի, բանավոր խոսքին եւ այն տպավորությունն է թողնում, որ պատմողի խոսքը ոչ թե գրվել, այլ փոխ է առնվել։ Այստեղ Ստ.Զորյանը կրկին առանձնանում է։ Գրականագետ Ս Աղաբաբյանը այսպես է բնորոշում Զորյանի խոսքը. «Նա պատմում է ժողովրդական պարզաճաշակ