Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ սողների պես, պատումի մեջ շռայլորեն օգտագործելով կենդանի զրույցի կառուցվածքը, պաամելու ժողովրդական եղանակները, անգամ կենդանի խոսքի շեշտադրությունն ու առոգանությունը»80։ Հայտնի է, որ գրողին շատ է մտահոգում գտնել գրական ստեղծագործության պատումի այն ինտոնացիոն պարզ սկիզբը, որ այնուհետեւ պայմանավորում է երկի խոսքի ռիթմը, պատումի դինամիկան՝ ընդհանրապես։ Զորյանը ընտրում է ամենամատչելի, պարզ ձեւը։ «Սկսենք, որտեղից արժանի է սկսել պատմությունն այն քաղաքի, որի կառուցումն այնքան հուզում ու խռովք բերեց մեր աշխարհին հայոց»։ Ու անմիջապես սկսում է բուն պատմությունը. «Արեւոտ կեսօր էր...»։ Հենց առաջին իսկ նախադասության մեջ հեղինակը միանգամից ընդլայնում է խոսքի մտապատկերային սահմանները։ Ընթերցողի կամ ընթերցանությունն ունկնդրողի ուշադրությունը բեւեռում է մի բանի, որի մասին հենց հիմա պիտի լսի, իմանա։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք պատումի երկու աոանձնահատկության հետ՝ խոսքի պարզ ինտոնացիայի եւ կոմպոզիցիոն նույնքան պարզ հնարանքի հետ։ Խոսքի արտաբերման այս ձեւը գրականության մեջ բավական տարածված է։ «Հայոց Բերդում» հեղինակն իր անպաճույճ մուտքից հետո ոչ թե գործողության, այլ պատմելու եղանակով ներկայացնում է հայ իշխանների՝ Արշակի դեմ ցուցաբերած ընդդիմության մասին։ Հետո երկար ժամանակ դեպքերի սյուժեն ընթանում է այլ ուղղությամբ։ VII գլխում, որպեսզի ապահովի ժամանակային կապը նախորդների հետ, գրում է. «Այն ժամանակները, ահա, որ հիշեցի, նա (Կամսարական իշխանի մասին է) իր իբրեւ անելիքը իմացավ, որ Ներսես Կաթողիկոսը գտնվում է Գառնի, ճանապարհ ընկավ դեպի այդ մենաստանը՝ իշխանաժողովի հանձնարարությունը կատարելու, այսինքն՝ քահանայապետի հետ խոսելու, որ նա իր հեղինակությամբ կարգի հրավիրի թագավորին»։ Պատումի այս ձեւը բխում է հերոսին այս պահին շարժման մեջ դնելու պահանջից։ Սյուժետային շղթայի հանգույցը ծառայեցվում է հերոսի կոնկրետ վիճակին՝ հիշեց նա իր կարեւոր անելիքը։ Սրանով ստեղծվում է այն տրամաբանական կապը, որ գոյություն ունի վիպական գործողությունների, հերոսի եւ պատմող հեղինակի միջեւ։ Նույն տրամաբանությամբ վեպի II մասի առաջին գլխի սկզբում, ելնելով ժամանակային կապի եւ վիպական կոմպոզիցիայի պահանջից, հեղինակը հիշեցնում է. «Մինչեւ իշխան Կամսարականը կհասնի Գառնի, պատմենք, թե ինչեր են անցել դարձել հայոց աշխարհում եւ ինչ գործ է կատարել Արշակ թագավորը, որ Կամսարականն ու նրա բարեկամ նախարարները հուզված էին այդպես սաստկապես։ Օ՜, գործեր շատ էին կատարվել, շա՜տ... Եվ այս ամենը.պատմելու համար ահա պետք է ետ դառնանք մի տաս-տասնհինգ տարով, որպեսզի 170