Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լեսսինգր, հետագայում՝ Պաոեբնիան։ Երկուսն էլ առակը դիտում են իբրեւ այն էլեմենտար ժանրը, որի միջոցով կարեփ է բացատրել ողջ գրականությունը։ Լեսսինգի կարծիքով, եթե հանրահայտ եւ համընդանուր բարոյական խնդրի հաստատումը դիտվի իբրեւ մասնավոր դեպք եւ վերջինս պատմվի իբրեւ իրողություն, ապա այն կդառնա ակնառու օրինակ ընդհանուրը հասկանալու համար։ Բովանդակության հետ կատարվող այս պայմանական խաղը կրկին խոսում է բովանդակության ձեւայնացման մասին։ Հաճախ այս կամ այն ստեղծագործությունը ընթերցելիս մեր մեջ առաջանում է նրա բովանդակությունը արագ եւ կարճ ձեավ իմանալու ցանկությունը։ Պոտեբնիայի համար, ինչպես հաստատում է Վիգոտսկին, այդ հարցին ամենաարագ պատասխանը տալիս է առակը։ Նրանում մարդկային հարաբերությունների բարդ խճողումները ներկայացվում են պարզ ու տեսանելի սխեմայով։ Այդ պատճառով էլ հաճախ առակը համարում են «պլակատային» կամ «ռեկլամային» ժանր։ Ըստ Արիստոտելի առակը գրականության մեջ պատկանելի փիլիսոփայության բնագավառին։ Ի սկզբանե առակի բովանդակային հատկանիշը փիլիսոփայության մեջ ներկայացվել է տրամա¬ բանական սիլոգիզմների ձեւով, քանի որ նրանում փիլիսոփայական իմաստների կարծրացում կա։ Որպես օրենք, առակում առաջադրված բովանդակությունը վերջում տրվում է կարճ ձեւով՝ առակս զինչ ցուցանե սկզբունքով։ Քնարական ժանրերը սովորաբար բնորոշում են ոչ թե ըստ թեմատիկայի, բովանդակության, որոնք շատ են, այլ ըստ իրենց ձեւային հատկանիշների, ըստ իրենց կառուցվածքի (սոնետ, տրիոլետ, քառյակ, հայրեն եւ այլն)։ Երեւույթը տարածելի է նաեւ ստեղծագործական մեթոդների վրա։ Կլասիցիզմի գրականության մեջ եռամիասնության պահանջը (տեղ, ժամանակ, գործողություն) ինքնին ձեւայնացման օրինակ է։ Այս պլանով ակնառու օրինակներ են տափս նոր շրջանի գրական ուղղությունները, հոսանքները, ոճերը՝ իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, ֆուտուրիզմ, դադաիզմ եւ այլն։ Խնդիրը, ինչպես դժվար չէ նկատել, օրինաչափ է։ Ձեւի եւ բովանդակության խնդիրը գրականագիտության բարդագույն հարցերից է, որը կարիք ունի մեթոդական նոր ու կատարյալ մոտեցումների։