Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք բնագրի հետ աշխատելու պահանջներ են առաջադրում, դրանք չափազանց շատ են։

Բնագրի նախապատրաստումը ենթադրում է երկու հիմնական խնդիր, ա) ձեռքի տակ ունենալ գրական երկի բոլոր աղբյուրները, ձեռագիր եւ տպագիր նյութերը, տարբերակները, բ) ճշտել այդ ամենի ստույգությանը՝ հեղինակայնաթյանը, գրելու թիվը, ուղդագրաթյունը, կետադրությունը, ցենզուրային միջամտությունները եւ այլն։ Աշխատանքը սկսվում է նախ Եւ առաջ գրոդի արխիվի ուսումնասիրությունից, ապա նոր միայն կարելի է անցնել լրացուցիչ աղբյուրներին՝ ուրիշների հուշերը, հարազատների կարծիքները, գրողին վերաբերող գրականագիտական ոաումնասիրությունները եւ այլն։ Կարեար պահանջ է նաեւ տվյալ ժամանակի մամուլի ուսումնասիրությունը։ Այստեղ կարող են տպագրված լինել այնպիսի գործեր, որոնց ձեռագրերը չեն պահպանվել եւ տեղ չեն գտել հեղինակի տպագրված ժողովածուներում։ Սրանք բոլորը կարեւոր են, քանի որ հիմք են դառնում նոր կարծիքների, մերժում կամ հաստատում նախորդները։ Խոսելով գրողի գրական ժառանգության հավաքագրման մասին, Պուշկինը նկատել է. «Մեծ գրողի ամեն մի տողը սերունդների համար դառնում է սուրբ մասունք»։ Բայց սրանք նյութերի հավաքման հայտնի ուղիներ են։ Այդպիսի նյութերի կարելի է հանդիպել նաեւ անսպասելի տեղերում, գրոգին անծանոթ մարդկանց մոտ։ Հաշվի պետք է առնել նաեւ գրողի գրադարաններում պահվող գրքերի մեջ կատարված ընդգծումները, լուսանցքային դիտողությունները, գրառումները։ Գրողի ժառանգությունը ասումնասիրելիս գրականագետը պիտի համոզված լինի, որ իր ձեռքի տակ բոլոր նյութերն են, թեեւ դա հազվագյուտ է լինում, կամ համարյա չի լինում։ Նյութերի պակասությունը պայմանավորված է ոչ միայն ժամանակաշրջանի «միջամտու¬ թյուններով», այլեւ իր՝ նյութերի, ձեռագրերի նկատմամբ ունեցած հեղինակի վերաբերմունքով։ Կան գրողներ, որոնք գործերը տպագրելուց հետո ոչնչացրել են դրանց ձեռագրերը, կան դեպքեր նաեւ, որ գրողը մտածել է, թե վերամշակելու ժամանակ չի ունենալու եւ դրանց պահելը անիմաստ է։ Մեսրոպ Տեր-Մովսիսյանին գրված Թումանյանի նամակում կարդում ենք. «Արդեն մոտիկ է խորհրդավոր ժամը, Եւ ամենայն հանգստությամբ անցյալ օրերը բոլոր կիսատ–պռատ ձեռագրերս ոչնչացրի, մտածելով, թե վերջացնե¬ լու ժամանակ չեմ ունենալու, էսպես էլ չեմ ուզում մնան»։ Երբ հավաքվում, դասակարգվում են այս նյութերը, սկսվում է նրանց քննության նույնքան կարեար փուլը։ Սա բնագրաբանից պահանջում է լուրջ, հիմնավոր իմացություն, գրականագիտական նուրբ զգացողության։ Գրականագետը պիտի լինի նաեւ լավ ձեռագրագետ, հոգեբան, գրականության պատմաբան։