Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդհանուր համակարգի նկատմամբ, ապա Շեքսպիրի ամեն մի սփեսի իմաստը կարելի է փոխել, այն դարձնել ուրիշ գործ»12։ Նույնքան կարեւոր է գրական ստեղծագործության ժամանակագրության վերականգնման հարցը։ Գրության թվի անհայտ լինելը, կամ ետ ու ա– ռաջ տանելը գրականագետին կարող է լուրջ թյուրիմացությունների առաջ կանգնեցնել։ Եթե հնարավոր չի լինում վերականգնել գործի ստույգ ժամա– նակագրությունը, ապա պետք է ճշտել գոնե մոտավորը։ Նման գործերը սովորաբար հրատարակվում են dubia—ի տակ (հեղինակայնությունը կասկածելի է)։ Ձգվող ժամանակագրությունը տեքստաբանության մեջ ունի իր պայմանական ձեւակերպումը terminusant quem (ոչ շուտ), terminus post quem (ոչ ուշ)։ Այս խորագրի տակ հրապարակելով տեքստը, թողնում են ապագա մասնագետների քննությանը, բանասիրական փաստերի հետագա ճշտմանը։ Տեքստաբանական բոլոր այս որոնումները մի նպատակ ունեն՝ վերականգնել կանոնիկ բնագիրը՝ թվարկված բոլոր պայմանների համաձայն։ Գրականագիտական ցանկացած ուսումնասիրության հեղինակ, եթե համոզված չէ իր նյութի բնագրային լիարժեքության մեջ, ապա ինքը պիտի ապահովի այդ լիարժեքությունը՝ հիշելով, որ գրականագիտությունը սկսվում է բնագրի գիտական քննությունից։

2. ԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Գործնականորեն անսահմանափակ են գրական երկի վերլուծության սկզբունքները։ Այդ անսահմանափակությունը պայմանավորված է ոչ միայն կոնկրետ հեղինակի, կոնկրետ ստեղծագործության գաղափարական, գեղագիտական ու կառուցվածքային յուրահատկություններով, այլեւ անընդհատ նորացող ժամանակների գեղագիտական չափանիշների փոփոխությամբ։ Այս իմաստով ցանկացած գրական երկի ցանկացած վերլուծություն անթերի, վերջնական չի ու չի կարող լինել։ Այստեղ խոսքը այն մասին չէ, թե բացառվում է գրականագիտական պրոֆեսիոնալիզմի գոյությունը։ Ամենեւին էլ ոչ։ «Վերջիվերջո մենք դեռ նոր ենք սկսել սովորել արվեստի գործի վերլուծությունը ձեւի եւ բովանդակության միասնության մեջ։ Այս առումով դեռ կատարյալ ու մինչեւ վերջ մշակված չէ վերլուծության մեթոդաբանությունը։ Մենք դեռ շատ պիտի աշխատենք այս ազգությամբ»13։ Վերլուծել գրական ստեղծագործությունը, նշանակում է նախ՝ առանձնացնել նրա կառուցվածքային համակարգի մեջ մտնող ձեւաբովանդակային բոլոր միավորները, ստուգել ոչ միայն դրանցից յուրաքանչյուրի գործառության,