Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիճակ է։ Իսկ ձեւը, բովանդակության համեմատությամբ, ավարտված է ավարստւն է։ Հաջորդ չափանիշը ժանրի տարածաժամանակային որոշակիությունն է, որը, ըստ նրանց, չի կարելի շփոթել։ Հայդգերի բնորոշմամբ քնարերգությունը վերհուշ է (անցած ժամանակ), վեպը՝ անցնող ժամանակ է, դրաման ծրագրավորում է ժամանակը անցյալի պահանջով։ Կա մի ժամանակ (հավերժական), որի հետ կարող են հաշվի նստել միայն մեծերը։ Նրանց տաղանդը այս փիլիսոփայական ժամանակների խոր համադրման արգասիք է։ Ամեն ժողովրդի գրականության մեջ անպայման ծնվում է այդ մեծը, (այդ ֆենոմենը), որը համադրում է բոլոր ժամանակների էսթետիկական նվաճումները։ Այս առումով Հովհաննես Թումանյանը հավերժական ժամանակի բանաստեղծ է։ Եվ նրա ստեղծագործություններն էլ պետք է քննել հենց այս տեսանկյունից։ Մեծերի խոսքը, ստեղծագործությունը բազմաձայն է, քանի որ դրանք բազմաժամանակ Են։ Գրողի գիտակցության ցանկացած շերտ ինքնագիտակցություն է։ Գիտակցությունը չի կարող չլինել ինքնագիտակցություն, որի մեջ երեաւյթը եւ էությունը միասին Են։ Եթե մենք սրանց տարանջատենք, կնախապատրաստենք մտածողության սոցիոլոգիզմի հողը, ինչը հեշտորեն կաղապարվում է, վերաճում գաղափարաքանության։ Արվեստը, գրականությունը իրենք իրենց ոչնչացնում են այն դեպքում, երբ մտացածին գիտակցությունը վերագրվում է նրանց։ Ամենուրեք, մոռանալով գեղագիտականի խնդիրը, շարունակ որոնում են սոցիումը՝ սոցիալական հերոսներ, սոցիալական միջավայր, սոցիալական հոգեբանություն։ Այս ցցուն սոցիոլոգիզմը պայմաններ է ստեղծում շրջանցելու արվեստի, գրականության գեղագիտական ֆունկցիան։ Սոցիոլոգիզմին «համարժեքվում է» գեղագիտությանը։ Պեպո-Զիմգիմով զուգահեռը վերլուծող հայ գրականագիտական ցանկացած գիրք, ուսումնասիրություն, հոդված դրա պարզ ապացույցն է։ Բոլորի մեջ էլ Պեպոն դիտվում է բարոյական չափանիշների դիրքերից, Զիմգիմովը՝ սոցիալական, միջավայրային թելադրանքի։ Բարոյականը իր տարածաժամանակային փիլիսոփայությամբ ընդհանուր է, սոցիալականը՝ կոնկրետ։ Վերլուծությունների մեջ սրանք են չափանիշները, գեղագիտականը իսպառ բացակայում է, կամ ընկալվում է այնպես, որ բարոյականը գեղագիտական է, սոցիալականը՝ ոչ; Հաճախ այս պայմանական արտիսաիզմը գափս է կյանքի՝ հեղինակային մոդեռնիզմից՝ Պեպոն ես եմ («Կտակ»)։ Ուզում ենք հավատալ Կաոլ Յասպերսի այն պնդմանը, թե արվեստը մերկ արտիստականություն է, բացարձակ ինքնախաբեություն։ Գրողը գրում է մի բան, որն այդպես չէ, միաժամանակ հավատում է իր ասածին։