Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ IV գրողի հասարակական դիրքը, ինչը նրան հնարավորություն է ընձեռում իր թույլ երկերը բազմիցս հրատարակել, թարգմանել այլ լեզուներով՝ խախտելով գրական երկի բնականոն գործառությունը։ Ճշմարիտ քննադատին այս ամենը երբեք չեն ապակողմնորոշում։ Արժեքավորելու ընթացքում նա միաժամանակ պարզում է, թե որքանով են այդ կարծիքները համապատասխանում իրականությանը։ Ինչ կապ ունեն դրանք գրական երկի ինքնազգացողության հետ։ Սրանք արտագրական ագդակներ են, որոնք տեղայնական, իրավիճակային նշանակություն կարող են ունենալ, ինչը չի կարելի ասել արտագրական այնպիսի ազդու կռվանների մասին, որպիսիք են՝ գրականության ճանաչողական, դաստիարակչական նշանակությունը, լայն պլանով՝ գրականության եւ հասարակական կյանքի անտրոհելի կապը։ Գրական ստեղծագործության արժեքավորման պայմանը, ըստ Էլիոթի, միայն գեղագիտական չափանիշը չէ։ Վերջինիս միջոցով մենք կարող ենք պարզել ուսումնասիրվող առարկայի միայն «հատկանշային դրվածքը»՝ այն ժանրային կառույցի մեջ դրված գեղարվեստական գրականությո՞ւն է, թե՞ ոչ։ Եվ միայն դրանից հետո կարող ենք արժեքավորել։ Գրական ստեղծագործությունը, ինչ խոսք, չի սահմանափակվում միայն ձեւային հատկանիշների շրջանակներում։ Այն բոլոր դեպքերում պահպանում է դրա էությունը կազմող երեք կարեւոր հանգամանքների միասնությունը՝ պատկերավոր լեզուն, այդ միջոցով արտացոլվող իրականությունը, մարդուն ու նրա գործելակերպը եւ ապա վերջինիս աշխարհայացքը։ Այս երեք պայմաններից յուրաքանչյուրի բացակայությունը գրականությունը դարձնում է ոչ գրականություն կամ «ոչ ինչ»։ Արժեքավորել գրական ստեղծագործությունը, նշանակում է համոզվել ու համոզել «ուրիշներին» այս երեք պայմանների լիարժեք համագործակցության փաստի մեջ։ Գրականությունը, ըստ իր ծագումնաբանության եւ գոյակերպի փիլիսոփայության, գալիս է կյանքից եւ ուղղված է կյանքին, ուստի, արժեքավորել գրականությունը՝ նշանակում է համոզվել այդ կապի փոխադարձ միասնության մեջ։ Հասարակական կյանքում եւ արվեստում նույնպես գործում է ազդեցության եւ փոխազդեցության օրենքը։ Խոսելով գրականության եւ հասարակական կյանքի փոխադարձ կապի մասին՝ Րաֆֆին նկատում է, որ գրողին կողմնորոշողը կյանքն է, եւ որ գրականությունը իր հերթին կարող է ազդել, կոդմնորոշել նույն այդ կյանքը։ Թվում է, թե Րաֆֆին ծայրահեղացնում էր գրականության ներգործական դերը, շեշտը դնելով նրա ոչ այնքան գեղագիտական նշանակության, որքան հասարակական օգտակարության վրա։ Րաֆֆին, իհարկե, 196