Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեփ նկատմամբ ունեցած քարացած ավտոմատիզմից։ Նոր բովանդակությունը ինքն է «հայտնաբերում» իր ձեւը։ Այս բնական փոխադարձության չգրված օրենքը մեծ գրողների համար է։ Նորարարությանը ձեփ մոդեռնացում չէ։ Գրական երկը վերլուծելիս, արժեքավորելիս այն անմիջապես նկատվում է։ Ոճային ընդօրինակումները գրականության մանկական հիվանդություններից են, որոնց ախտորոշումը նույնպես կարեւոր հանգամանք է գրական ստեղծագործության արժեքավորման համար։ Բարձր գրականությունը այստեղ կարեւոր դեր է խաղում իր ինքնատիպությամբ ու անկրկնելիությամբ։ Գրականության եւ արվեստի հիմնային օրենքներից մեկը կրկնելիի անկրկնելիությունն է։ Գրականության ձեւային միջոցները, իբրեւ այդպիսիք, կրկնելի, բայց ընդունելի են միայն իրենց ինքնատիպության ձեփ մեջ։ Գրական երկի արժեքավորման ավանդական սկզբունքներից մեկը համեմատական մեթոդն է։ Չափանիշ ընդունելով համընդհանուր ճանաչում գտած երկը, քննադատները նոր լույս տեսած ստեղծագործությունը համեմատում են վերջինիս հետ։ Այսպիսի համեմատությունները միշտ չէ, որ արգասաբեր են լինում։ Գասականներին օրինակ բերելը ենթադրում է բազմաթիվ պայմաններ։ Պետք է հիշել, որ, անկախ ամեն ինչից, դասական եւ ժամանակակից երկի մեջ ընդդիմության պայմանը մշտապես առկա է։ Արժեքավորման միակ պայմանը նրանց տարբերությունն է։ Եթե պարզվում է, որ այս երկու գործերի մեջ մտածողության եղանակը նույնն է, ուրեմն, երկրորդը անիմաստ կրկնություն է։ Մասսայական ընթերցողը միշտ տեսական վարձի պակաս է զգում, այդ պատճառով էլ նորը դժվարությամբ է ընդունվում։ Հանձինս Պարույր Սեւակի, 70-ական թվականներին, այն էլ կտրուկ, փոխվեց հայ բանաստեղծության մտածողության եղանակը։ Մասսայական, անգամ մասնագետ ընթերցողներից շատերը «Անլռելիից» հետո դժվարությամբ ընդունեցին «Մարդը ափի մեջը», առավել եւս՝ «Եղիցի լույսը»։ Հատկապես անցման շրջաններում այս ընդդիմությունը ցավագին որակ է ստանում։ Եվ շարունակվում է այնքան ժամանակ, մինչեւ «մտածողության նոր եղանակը ընդհանուր չի դառնում բոլորի համար»19։ Իսկ մինչ այդ «նրանց (նորերին) կվշտացնեն,– գրում է Պարույր Սեվակը,- գրող չեն համարի, նրանց բերանը կփակեն... նրանց գործերը կհամարեն չոր-խելոք. «ինչ ուզում ես ասա, բայց ոչ բանաստեղծություն», «օրիգինալության մարմաջ» եւ այլն եւ այլն, բայց ճիշտը կլինեն նրանք։ Եվ այսօրվանից էլ ես նրանց կողմն եմ կանգնած, ես նրանց հետ եմ, ես օրհնում եմ նրանց ճանապարհը»20։ Արվեստում, գրականության մեջ միշտ «ներկան