Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դավաճանում է անցյալին», թեեւ կարելի է ասել նաեւ հակառակը։ «Ով հիմնվում է միայն ներկայի վրա,– գրում է Մարկ Բլոկը,– չի կարող հասկանալ արդիականը»²¹։ Այս զարմանալի հակասությանը միշտ էլ կրկնվում է գրական գործընթացում։ ժամանակին կլասիցիստները համառորեն հայհոյում էին Շեքսպիրին, նրա արվեստը համարելով կանոններից դուրս, ուստի եւ անընդունելի։ Եկան նոր ազգության գրողներ նույն ճակատագրին արժանացնելով կլասիցիստներին։ Սա արդեն «մտածողության եղանակի» հակասություն է, գրական գործընթացի զարգացման բնականոն ընթացք։ Իր «Քննադատը, գրողը Եւ հարակից հարցեր» հոդվածում Ստ.Զորյանը գրել է. «Ընդունում եմ. Րաֆֆին վիթխարի հեղինակ է, մեծ երեւակայության տեր, լավ ֆաբուլիստ, բայց պետք է խոստովանել ուսանելի քիչ բան ունի կամ գրեթե չունի, Րաֆֆու խոսքը հեքիաթ է, նրա ձեւերը մաշված, ռոմանտիկական լեզուն՝ ոչ այժմեական»²²։

Ինչպես տեսնում ենք, Զորյանի խոսքը, գնահատականը երկդիմի է, ընդունող բանավիճող։ Եթե ստեղծագործական հոգեբանության տեսանկյունից նայենք, ապա դժվար չի լինի նկատել, որ նա ոչ թե բանավիճում է Րաֆֆու դեմ, այլ ձգտում է ազատագրվել Րաֆֆուց: Եվ բանավիճում է ոչ թե ընթերցող Զորյանը (այստեղ նա բանավեճ չունի), այլ վիպասան Զորյանը։ Նա համատեղում է ընթերցողի եւ մասնագետի գնահատականը։ Հաճախ այս կամ այն Երկը արժեքավորելիս կոնկրետ ընդհանրացումները հեշտորեն վերածվում են գրականության մասին ընդհանուր դատողությունների։ Քննադատի ուսուցողական կեցվածքը ամենից անընդունելին է։ Այս շեղումները ընդունելի են միայն մի դեպքում, երբ տվյալ գրական երկը դուրս է գեղարվեստի բոլոր օրենքներից»։ Այս «դեպքում արժեքավորման օբյեկտ է դաոնում ոչ թե տվյալ ստեղծագործությունը, այլ նրա հեղինակը, ավելի ճիշտ է ասել հեղինակի անկարողությունը»։ Սրանք ավելորդ ջանքեր են եւ կարելի է համաձայնել Հովհաննես Թումանյանի այն կարծիքի հետ, թե նման քննադատությունը ոչ գրականություն կարող է ստեղծել, ոչ էլ կարող է խանգարել նրան։ Պրոֆեսիոնալ քննադատը առաջին հերթին պետք է գործ ունենա ինքն իրենով ավարտվող փակ տեքստի, նրա ձեւաբովանդակային համակարգի հետ։ Այսպիսի մոտեցման դեպքում արժեքավորման սուբյեկտիվիզմը մոտենում է հարաբերական նվազագույնին։ Ցանկացած շեղում հեռացնում է արժեքավորման օրենքից, բացառում կոնկրետ եզրակացությանը, գնահատականը։ Շեղումների պատճառները շատ են։ Ձեւապաշտական դպրոցի ներկայացուցիչները շեշտը դրել են օրինականություն 199