Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգեբանության, ուստի նաեւ գրականության ու արվեստի մեջ։ Ազգայինի եւ համամարդկայինի (միջազգայինի) hակադրամիասնությունր իր ընդդիմության եւ սերտաճման յուրահատուկ օրենքներն ունի։ Որո՞նք են դրանք։ Պարզելու համար մեզ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մշակույթների խորքային հարաբերությունները ներկայացնող հետեւյալ հարցադրումներին։ Ի՞նչ է մշակույթների նախնադարյան համադրականությունը հորիզոնական եւ ուղղահայաց կտրվածքներով, մշակույթների եվրոկենտրոն եւ ասիակենտրոն բեւեռացումը, ազգայինի տարանջատումը իբրեւ այդ բեւեռացումների արգասիք։ Սրանք գիտության համար նորություններ չեն, սակայն ամեն անգամ կոնկրետ ազգային մշակույթի հատկանշային համակարգը ուսումնասիրելիս կրկնելիս եւ անկրկնելին խառնվում են իրար, ստիպում դիմել մարդկային քաղաքակրթության զարգացման գոնե մոտավոր պատմությանը։ Մ.թ.ա. III,II հազարամյակներին շումերներն արդեն որոշակի պատկերացում ունեին տիեզերական տարածական երկհարկ կառուցվածքի տիրույթների մասին հասանելի երկիր, անհասանելի երկինք, հասանելի ներքեւ, անհասանելի վերեւ, ինչպես նաեւ աշխարհի հնարավոր ապոկալիպսիսի մասին, որոնք հետագայում տեղ գտան կրոնների գիտակցության մեջ՝ ներմուծվելով ժողովուրդների գրականության եւ արվեստների ոլորտները։ Ի սկզբանե հնագույն մարդու գիտակցության մեջ անշրջանցելի խնդիր է եղել մարդկային հիշողության սկիզբը ճշտելը, եւ ամենուրեք եզրահանգումը նույնն է երբ երկինքը հեռացավ երկրից, ահա երբ։ Տարածաժամանակային ըմբռնման այս որոշյալ անորոշությանը, համենայն դեպս, դիցաբանական մտածողության մեջ համատարած է։ Ըստ դրա, առաջին սատկածների ծնունդը մարդկային աշխարհի սկիզբն է։ Շումերական հայտնի միֆի մեջ է Էնիկին եւ Նիմախը մտածում էին կավից ստեղծել առաջին մարդուն (Աստվածաշունչ)։ Ուշագրավ է առաջին աստվածների բնութագիրը այդ աղբյուրներում

Երբ աստվածները չէին փայլում խոսքով, 
Անուններ չունեին եւ չունեին ճակատագրեր, 
Այդ ժամանակ քաոսի միջից հայտնվում են աստվածները։ 

Աստվածային նախասկզբի նշաններին մենք հանդիպում ենք նաեւ հնդկական ռիգվեդաներում։

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ|      29