Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհը, որ խայտաբղետ էր իր գույներով հակասություններով առլևցուն, անպայման պիտի ստեղծեր այնպիսի գաղափարաբանության, որ միացներ, համախմբեր ժողովուրդներին, ամրապնդեր «դերյավան», որ դարձել էր աշխարհի կենտրոնը։ Համաշխարհային քաղաքակրթությանը դժվար կլիներ պատկերացնել եթե հաշվի չառնվեր այս տարածաշրջանի մշակութային գոյաբանությանը, ուր ներդաշնակ միասնության էր բերված Արեւելքի եւ Արեւմուտքի մտածողությանը, որից էլ սկիզբ էին առնամ ժամանակների գիտական ըմբռնումները խտացնող փիլիսոփայական ուղղությունները։ Հատկապես այն անցումային ժամանակներում, երբ զգացվում էր աշխարհի վարչական, աշխարհատարածքային, դավանաբանական տրոհումների հեռավոր վտանգը։ Այս խնդրում իրավամբ զգալի դեր ունեցավ փիլիսոփայաթյանը, որի հիմնական հայեցակարգը ժամանակների հեռուներից եկող աշխարհամիասնտթյունն էր։ Այս առումով լուրջ դեր խաղացին ստոիկները։ Անդ որում աշխարհամիսանության գաղափարը առաջ է քաշում այնպիսի մի մարդ (Խրիզիպը), որ ծագումով արեւելցի էր, եւ ապա գարգացվում է Զենոնի կողմից, որ Արեւմուտքից էր։ Հանրահայտ է այն թեւավոր խոսքը, թե չլիներ Խրիզիպը, չէին լինի ստոիկները։ Ստոիցիզմի աշխարհաքաղաքացիության (կոսմոպոլիտիզմի) գաղափարաբանությունը, որ տեղ է գտել Դիոգենի՝ ևս բոլր տեղերից եմ եւ Պլուտարքոսի «բոլոր մարդիկ աշխարհի քաղաքացիներն են» արտահայտությունների մեջ²¹, իրենց նստվածքներն են տվել նաեւ հայազգի մտածողների, մասնավորապես Պրոերեսիոսի (Պարույր Հայկազն) փիլիսոփայական դատողություններում։

Այս շրջանում ձեւավորվեցին նաևւ փիլիսոփայական այլ աղղություններ, որոնք արդեն անջատողական, աղանդավորական էին, որոնցից էլ սկիզբ էին առնում մշակութային ուղղահայացի ընդդիմությունները։ Էպիկուրյաններն արդեն մարդուն օտարում էին սատկածներից՝ ապահովելով նրա լիակատար ազատությանը։ Ըստ նրանց, դատարկ է այն փիլիսոփայությունը, որը չի մտահոգվում մարդու անձնական երջանկության համար։ Հռոմի քաղաքական դրվածքը այդ շրջանում այնպիսին էր, որ ամեն կերպ ջանում էր ամուր հող ստեղծել ժողովուրդների, էթնիկական խմբավորումների գաղափարական միասնության համար առաջադրելով փիլիսոփայական սինկրետիզմի տեսությունը։ Ըստ հելլենիստական շրջանի ստոիկների, աստվածային նախասկզբի գոյությունը մարդու եւ բնության համերաշխության պահանջն է եղել, ուստի բոլորը պիտի հետեւեն այդ անթեքելի իմաստասիրությանը։ Սա արդեն քաղաքական ենթատեքստ ուներ, որն, ըստ էության, ստոիկներին ստիպեց դառնալ այդ գաղափարաբանության հետ–