Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկատել է. «Ասիա եւ Եվրոպա, կամ արիշ խոսքով՝ Արեւելքն ու Արեւմոսոքը լոկ աշխարհագրության տերմիններ չեն, այյ տարբեր քաղաքակրթությաններ։ Հազարավոր տարիներ շարունակ այդ աշխարհներից ամեն մինը հանդես է բերել էս կամ էն գերազանց ուժը իբրեւ իրենց ներկայությանը մյուսի հանդեպ»։

Ազգայինի եւ համամարդկայինի առնչակցական կապերը մոտավոր գծերով պատկերացնելու համար, մեզ անհրաժեշտ է նաեւ անդրադառնալ Արեւելքի եւ Արևւմուտքի գրականության ամենաընդհանուր դրսեւորումներին,որոնք ուղղահայաց կտրվածքով կողմնորոշված են դեպի ազգային ոգու դրսեւորումը։

Հնագույնն, ինչ խոսք, շուրջ 35 դար րնդգրկող եգիպտական մշակույթն է։ Նրանց գրականության պատմությանը բաժանվում է 3 շրջանի։ Միջինը ներկայանում է իբրեւ այդ գրականության ամենածաղկուն շրջանը։

Հին Արեւելքի, մասնավորապես Եգիպտոսի գրավոր հուշարձաններում մտածողության կարեւոր շարժիչ ուժը մահվան պաշտամունքն է։ Գրականության պատմության սկիզբը ներկայացվում է սատկածների անմահություն նվիրված դավանաբանական բնայթի արձանագրություններով, ոլասցից կազմված ժողովածուն կրում է «Մեո՛ալների գիրք» խորագիրը։ Այս տեքստերում ներկայացվում է անդրշիրիմյան կյանքն իր դժվար մեկնելի խորհրդանիշներով։ Նրանց երկրորդ գրավոր հուշարձանը «Բուրգերի գիրքն է», որը որոշակիորեն աղերսվում է նախորդին։ «Աստվածաշնչում» տեղ գտած դրախտի գաղափարը գալիս է այստեղից։ Ըստ «Բուրգերի գրքի», դրախտը գտնվում է Արեւմուտքում։ Խոսվում է նաեւ այն մասին, որ մարդկային հոգին անմահ է, իսկ անմահներից անմահը բարձր բարոյականությունն է։ Եգիպտական գրականության մեջ կարեւոր տեղ է գրավում իրենց աստվածներին՝ Հապին. Ռանին, Հաթորին նվիրված հիմներգությունների ժանրը։ Լայն տարածում ունի դիդակտիկ պոեզիան (ուսուցողական, բարոյախրատական)։ Այս ժանրերով ստեղծագործել են Ջեդեֆհորին, Պթահոթեպին, Իմհոթեպին եւ ուրիշներ։ Սրանք բանաստեղծ լինելով հանդերձ, հանդես էին գալիս նաեւ։ իբրեւ փարավոնների խորհրդատուներ, պալատական երգիչներ։ Այս ավանդույթը հետագայում լայն տարածում գտավ ողջ Արեւելքում։ Ընդհանուր առմամբ եգիպտական գրականությանից շատ բան է անցել «Աստվածաշնչին»։ Բացի վերոհիշյալից, Հովսեփ Գեղեցիկի պատմությունը, Մովսեսին վերաբերվող առանձին դրվագները, Սողոմոն Իմասաունի առակները գալիս են եգիպտական այդ հնագսւյն գրավոր հուշարձաններից։

Ամենից ուշագրավը, որ թերեւս շատ ավելի մոտ է գեղարվեստական ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ 35