Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄՆԵՐ վերժական ռոմանտիզմ). Արեւմուքինը ռեալիզմի՝ իր բազում տարատեսակներով, դրսեւորումներով, էքսպերիմենտներով։ Որքան Արեւմուտքր մաքուր է նյութապես, նույնքան այլանդակ է հոգեպես։ Ընդունված է ասել, որ բոլոր տեսակի ընդդիմական զուգահեռները կամ սխալ են, կամ վիճելի։ Բայց սկզբունքը այն պետք է լինի, որ չի կարելի հորիզոնական չափանիշները կիրառել ուղղահայաց պլանով եւ կամ ընդհակառակը։

Որոնք են հայ գրականության ազգային առանձնահատկությունները, չէ որ Հայաստանն իր աշխարհագրական տարածքով ընկած է Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում։ «Հայաստանը՝ այդ Եվրոպայի եւ Ասիայի պատմական «կամուրջը» (Րաֆֆի)24։

Հայերս աշխարհի հնագույն ժողովուրդներից ենք, անցել ենք պատմության դժվարին ճանապարհներով։ Ապրելով Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանագծում, համադրել ենք երկու ինքնատիպ քաղաքակրթությունների կենսունակ ավիշը, ստեղծելով կենսաոճի եւ մշակույթի մի որակ, որ հատուկ է միայն մեզ։ Դա մեխանիկական միանշանակ համադրում չի եղել, հոգեւոր խմորումների տեւական ու բարդագույն մի գործընթաց, որ թելադրվել է ազգի պատմությամբ։ Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ մեր ազգային հատկանիշը որոնելիս դեմ ենք առնում պատմությանը։ Բայց այն ոչ միայն պատմության, ոչ միայն աշխարհագըական դետերմինիզմի արգասիք է, այլեւ երկու աշխարատարածքների, մշակութային երկու գեղագիտական յուրահատուկ սերտաճման արգասիք։ Ուստի, ազգայինը շոշափելու համար մեզ հարկավոր է տեսնել հայկականի մեջ առկա կայուն կրկնությունները եւ անկրկնելի անհատականությունը։

Հայկական մշակույթը ուրիշ ժոդովուրդների մշակութային շղթայում յուրահատուկ դերում է։ Այն ոչ միայն վերցրել է, այլեւ ստեղծել իրենը, ավելին՝ հանդես եկել միջնորդի դերում։ Նիկողայոս Ադոնցի բնորոշմամբ հայ ժողովրդի հոգեւոր արժեքների ամբողջականությանը մի հսկայածավալ գետ է, որի ջրերը ոռոգում են ոչ միայն հարազատ հողն ու անտառները, այլեւ հուժկու թավալվում են դեպի ընդհանուր քաղաքակրթության օվկիանոսը։ Արեւելքի եւ Արեւմուտքի մշակութային տիպաբանությանն անդրադառնալիս նկատեցինք, թե նրա համադրության շղթայում ինչ ներկայություն է ունեցել հայ ժողովրդի մտածողությունը։ Կուլտար-պատմական, դիցաբանական, պատմահամեմատական, մասնավորապես կոմպարատիվ դպրոցի գիտնականները այս համադրականության խնդիրներին անդրադառնալիս հատկապես հենվում են հնագույն առասպելների, էպոսների, այն աղերսների վրա, որոնք առնչվում են շումերական հնագույն էպոսին՝ «Գիլ– գամեշին»։ Ի լրումն այս զուգահեռների համառոտակի կանգ առնենք մեր 42