Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Ամեն մի նոր ուսումնական ձեռնարկի երեւան գալը պայմանավորված է ոչ այնքան նախորդի կամ նախորդների նկատմամբ դրա հեղինակի սոսկ մերժողական թերահավատությամբ, որ չի բացառվում, որքան տվյալ գիտության ժամանակներով պայմանավորված տեսամեթոդական նորագույն նվաճումներով, առավել եւս այդ գիտության ուսումնասիրության առարկայի նոր համալրումներով։ Ուստի ամենեւին պատահական չէ, որ ռուս տեսաբանները, էլ չենք խոսում մյուսների մասին, վերջին հիսուն տարիների ընթացքում ստեղծել են մեկ տասնյակի հասնող տարբեր ձեռնարկներ¹, որոնք անհրաժեշտաբար լրացրել, զարգացրել են իրար, դրանով իսկ նպաստել առարկայի դասավանդմանը։ Դրանց լավագույն ամփոփումը եղավ Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի ստեղծած եռահատոր «Գրականության տեսություն»–ը 2, որ եկավ ասելու, թե ինչ է գրականության տեսությունը եւ որքան անելիքներ կան այս կարեւոր բնագավառում։

Այս իմաստով նկատենք, որ ակադեմիկոս էդ. Ջրբաշյանի հեղինակած «Գրականության տեսությունը», որ հայտնի է իր մի շարք վերահրատարակություններով, մեզանում առայժմ միակն է։ Անարդար կլինի չընդգծել, որ գրականագետ էդ. Ջրբաշյանի ձեռնարկը, նախորդ տասնամյակների տեսագաղափարական պահանջների շրջանակներում, զգալի դեր է խաղացել բուհական համակարգի բանասիրության բաժինների ուսանողությանը, գրականության ուսուցիչներին, ինչպես նաեւ գրականագիտությամբ հետաքրքրվողներին տեսական ընդհանուր գիտելիքներ տալու առումով։ Հեղինակը հրատարակությունից հրատարակություն շարունակ վերամշակել է այն, ավելացրել առանձին խնդիրների վերաբերող նոր հատվածներ։

Ձեռնարկը այս առումով անպայման շահել է։ Սակայն շեշտը ամենեւին չդնելով հիշատակվող ձեռնարկի վրա, չենք կարող չնշել այն հանրահայտ հանգամանքը, որ մեր ոչ հեռավոր անցյալում ստեղծված նման դասագրքերում ար–