Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ Ինչպես բոլոր երևույթները, այս կապի խնդիրը նույնպես,ունի իր ծագումնաբանության ու զարգացման պատմությունը։ Հայտնի է, որ գրականության և արվեստի առանձին տեսակներ սկզբնապես հանդես են եկել միասնաբար՝ բանաստեղծություն-մեղեդի, մեղեդի-պար,խոսք-թատերական միստերիա և ալյն։ Հետագայում այս զուգահեռվող միավորները հեռացել են իրարից, հանդես եկել ինքնուրույն։ Առանձին դեպքերում էլ դրանք շարունակել են իրենց անքակտել գործառական կապերը՝ մինչև օրս։

Պոեզիայի և երաժշտության ի սկզբանե միասին լինելու ու այնուհետև առանձնանալու փաստը ավելի ակնառու է։ Վաղ միջնադարում բանաստեղծությունը գրվել է երգելու համար, այստեղից էլ հայ գրականության մեջ տաղերգություն (տաղ+երգ)հասկացողությունը։ Հետագայում բանաստեղծությունը և մեղեդին «հեռացել» են իրարից՝ գործառվելով առանձին-առանձին։ Համեմատաբար ավելի նոր ժամանակներում տեղի է ունեցել հակառակ երևույթը՝ նրանք մոտեցել են իրար՝ ժանրային առանձին դրսևուրումների մեջ պահպանվելով իրենց անկախությունը։ Երգարվեստում, օպերային արվեստում գեղարվեստական տեքստն ու մեղեդին «նախնիների կանչով» կրկին միացել են իրար, թեև բանաստեղծությունն ու մեղեդին, ինքնուրույն գործառվելով հանդերձ, երկուստեք պահպանել են իրենց ժառանգական հատկանիշը՝ մեղեդայնությունը, ռիթմը, տրամադրությունը(մոտիվացիան)։ Այս խաղը նրանց համար կենսական նշանակություն ունի։ Գյոթփյի,Հայնեի, Պուշկինի, Իսահակյանի, Տերյանի շատ ստեղծաագործություններ ոչ միայն ընթերցվում են, արտասանվում, այլև հատկապես երգվում՝ ընդլայնելեվ իրեց գեղարվեստական կիրառության շրջանակները։ Հովհաննես Թումանյանի «Անուշը», «Թմկաբերդի առումը», ուրիշ գործեր դարձել են Կոմիտասի, Տիգրանյանի, Սպենդիարովի օպերատիվ գործերի հիմքը։ Գյոթեի, Հայնեի, Բայրոնի, Պուշկինի և ուրիշ մեծերի ստեղծագործությունները եղել են ոգևորության աղբյուրներ այնպիսի կոմպոզիտորների համար, որպիսինք են ՝ Գրիգը, Վերդին, Ռիմսկի Կորսակովը, Չայկովսկին, Շոստակովիչը և ուրիշներ։

Կապային այս վիճակագրությունը անսպառելի է: Գրականությունը հսկայական նյութ է տվել նաև գեղանկարչությանը, քանդակագործությանը: «Սասունցի Դավիթ» էպոսը, Եղիշեի, Խորենացու պատմությունները հիմք են հանդիսացել Երվանդ Քոչարի Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, քանդակագործ Շալմամբեկյանի Հայկ նահապետ. Վահագն Վիշապաքաղ. Տորք Անգեղ արձանների համար: Գրականության և արվեստի փոխադարձ կապր

դրսևորվել է նաև միջնադարյան մանրանկարչության

70