Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Երեւակայաթյունը գրողի ստեղծագործական մտածողության կարեւոր պայմաններից է։ Այն զուգորդական մտածողության արղյունք է՝ սերտորեն պայմանավորված գրողի ինտելեկտուալ կարողության, կենսափորձի ու հոգեբանության հետ։ Երեւակայության որակական համակառույցը ներկայանում է երեք հիմնական գործոնների՝ իմացականի, զգացականի եւ ենթագիտակցականի բարդ համադրության ձեւով։ Ստեղծագործական երեւակայության դրսեւորման մեջ իր ակտիվ դերն ունի հույզը, ապրումը, նպատակին հասնելու ձգտումը, որոնք նույնքան կարեւոր են գիտական մտածողության մեջ։ Այդ մասին հետաքրքիր ասույթներ ունեն Պուանկարեն, էյնշտեյնը։ Զգայականի գործոնը միանշանակ չէ, այն ունի ստենիկ (ոգեւորող, ոգեշնչող, հաճույք, ուրախություն պատճառող) եւ աստենիկ (ճնշող, մտահոգոդ, ցավի զգացողության առաջացնող) դրսեւորումներ։ Ընդ որում, գրողի երեւակայության «լիցքավորման» համար երկուսն էլ համարժեք նշանակություն ունեն։

Զգայականի պարզագույն դրսեւորումը ի սկզբանե կենսաբանական է։ Արվեստի հոգեբաններից շատերը (Օվսյանիկով-Կուլիկովսկի, Յակոբսոն, Վիգոտսկի, Առնաուդով եւ ուրիշներ) հույզի՝ զգայականության հիմքում նշմարում են «անհրաժեշտ հետաքրքրություն», «ցանկություն եւ երազանք» գործոնները, որոնց ժամանակին ուշադրություն են դարձրել Պլատոնն ու Արիստոտելը։ Անցումը զգայականից դեպի երեւակայականը միջնորդված է։ Այս զգացումը կարող է ամենեւին էլ կապ չունենալ երեւակայությամբ արտացոլվող առարկայի երեւույթի հետ։ Ասենք՝ նոր չորացած խոտի բույրը բանաստեղծին կարող է հիշեցնել իր մանկությունը։ Մտապատկերի մեջ այդ զուգորդական դրսեւորումները հնարավոր չէ կտրուկ օրինաչափությունների ենթարկել։ Հոգեվերլուծության մեջ այդ դրսեւորումները կապում են գրողի, արվեստագետի կենսափորձի հետ։ Հույզի առարկայի հանդիպման հաճախականությունը մեղմում է զգայական լարվածությունը, կանխում երեւակայության թռիչքը «Մի քանի անգամ կրկնված տեսակցությունը, - գրել է Մուրացանը, - մոռացնում է առաջին հանդիպման հրապույրը»²²։ Կենսական իրականությունից ստացած անմիջական տպավորությունը միշտ չէ որ կարող է սնել երեւակայությունը։ «Թարմ տպավորությունով գրելը, - նկատել է Շիրվանզադեն, - գուցե ունի իր լավ կողմերը սակայն ինձ թվում է, որ գրողը թարմ ազդեցությամբ շատ անգամ կարող է հափշտակվել երեւույթների աննշան մանրամասներով եւ էականը չզատել երկրորդականից, 82 այսինքն՝ իրականը անցողականից։ Տպավորությունների գրականու–