Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը մի տեսակ ձուլարան է, ուր գաղափարը, այսպես ասած, հալվում ու աստիճանաբար զտվում է ավելորդ տարրերից, մնում է էականը, այսինքն այն՝ ինչ կարող է դիմանալ ժամանակի մաշիչ զորությանը» 23: Եբեւակայու– թյան համար կարևոր գործոն է երազը, երազանքը։ Նիցշեն իր «Ողբերգու- թյան առաջացումը» աշխատության մեջ բերում է Լուկրեցիոսի այն կարծի- քը, թե աստվածների հոյակապ պատկերները մարդկանց հոգու մեջ հայտն- վել են երազում։ Երազում է տեսել ու հիացել մեծ քանդակագործը գերմար- դու մարմնի աննկարագրելի համամասնությունը, իսկ հելլենացի պոետը իր բանաստեղծական պատկերը նույնպես երազի մեջ է տեսել, նա երեւի երա- զանքին կտար այն բացատրությունը, ինչ տալիս է Հանս Սաքսը իր «Մես– տերլինգներում »: Իմ բարեկամ պոեզիան երազ է, Տեսիլք, երազային խտացում. Ապրում է բանաստեղծի ոգեւորությունը Երազի մեջ, միստիկական հագեցվածու- թյամբ, Եվ արվեստը, անկասկած, Երազների արձագանք է։ Ստեղծագործական երեւակայությունը հաճախ կապում են նաեւ պատ- րանքի հետ։ Մտքի մեջ պատրանքները առարկայանում են եւ տալիս այն- պիսի մի որակ, որ բոլորովին նոր է, անսպասելի նոր։ Կարդանք Շանթի այս տողերը՝

Երբ գեղեցիկ թարմ աղջիկը ժպտեցավ՝
Սիրտս դողաց հուզումով մի ներդաշնակ,
Սիրեցի ալ միայն ոչ այն, որ անցավ,
Այլ անոր  նուրբ հափշտակիչ դեմքին տակ
Նոր էակ մը, որ մտքես հոն անցուցի.
Ես պատրանքը սիրեցի։

Հարազատ մարդու, բնության, միջավայրի կարոտը Թումանյանին մղել է պատրանքային վերհուշի աշխարհը։ Մտապատկերի ձեւով մշուշոտ ու ե– րազային ստվերներից հառել է կարոտի առարկան։

Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի.
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լի ու լի հրճվանք։