Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սենյակում՝ հանգիստ ստեղծագործելու համար։ Շիլլերը ստեղծագործել է միայն գիշերը։ Անգամ սովորություն է ունեցել ոտքերը դնել ջրի մեջ, որ չք¬ նի։ Բալզակը ամբողջ գիշերը սուրճ է խմել, որ չքնի, կարողանա աշխատել։ Րաֆֆին նույնպես։ Գրողներից ոմանց համար մենակ լինելու մյուս միջոցը բնության մեջ առանձնանալն է եղել։ «Բնության ծոցում են միշտ հղացել իմ ընտիր բանաստեղծությունները, - ասել է Թումանյանը, - նա ինչ բանաս¬ տեղծ է, որ պիտի չորս պատերի մեջ մտած մոռացության տա բնության հմայքը, նրա վեհությունը, նրա անհուն խորությունը» 34։ Վարյա Խնդամու– րյանին հասցեագրված նամակում Թումանյանը գրել է. «Ամբողջ օրը զբո¬ սանքներ եմ կատարում, թաղվում եմ անտառների խորքում, բարձրանում սարերի գլուխները, նստում եմ ժայռերի գագաթներին ու մտորում, ցնդում։ Հաճախ հենց այս անտառներում, այդ ժայռերի վրա ոտանավորներ եմ գրում» 35։ Ստեղծագործական ոգետրության համար, ուրեմն առանձին պայմաններ են պետք։ Զարմանալին այն է, որ Թումանյանը հատկապես ստեղծագործել է հիվանդ ժամանակ։ Ցոլակ Խանզաղյանին գրած նամա¬ կում նկատել է. «Չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ իմ գրվածքների 80 տոկոսը հի¬ վանդ ժամանակ եմ գրել մեկ էլ՝ երբ հիվանդության պատճառով մի տեղ են ղրկել՝ մի երկու-երեք ամսով, հատկապես՝ Աբաթոման» 36։ Այս վիճակները բավական արգասաբեր են եղել Գյոթեի, Ռոմեն Ռոլա– նի, Ջոն Գոլսոտրսի համար։ «Ես հիվանդ ժամանակ այնքան բան եմ սովո¬ րել - ասել է Գյոթեն, - որքան չէի կարող սովորել իմ ամբողջ կյանքում»37։ Ոգետրությունը ստեղծագործական արգասավորության հիմքն է։ Գրողի ապրած կյանքի բարենպաստությունը (անձնական, հասարակական) կա¬ րող է հզոր լիցք դառնալ աշխատելու, ստեղծագործելու համար։ Այս առու¬ մով հայ գրողի վիճակը միշտ էլ անբարենպաստ է եղել։ Թերեւս դա է նկա¬ տի ունեցել Թումանյանը հայ գրականությունը համարելով խանգարված ժողովրդի խանգարված գրականություն։ Պատահական չեն Թումանյանի այս տողերը՝

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի։
Ինչքան ծաղիկ պիտի բուսներ որ չբոսավ էս հողին...
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին։


Սակայն նաեւ կան դեպքեր, երբ արվեստագետին խանգարող ոչ մի ար¬ տաքին հանգամանքներ չկան, բայց նա չի ստեղծագործում։ Այս շրջանը 87 ||ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԱԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ