Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ || ընդունված է համարել ստեղծագործական ապատիայի, հղացումների, ո– րոնումների շրջան։ «Ապատիայի շրջանը իսկապես հղացումի շրջան է, - հաստատում է Թումանյանը, - Էդ ժամանակն է, որ բանաստեղծը լցվում է, խորանում է, հասունանում, թեպետեւ առանց աղմուկի ու ալեկոծումի։ Ինչ− պես շերամի որդը բոժոժի շինելը, երբ սկսում է ծածկել, փակվել ու ներսից հյուսում է իր բոժոժը, ասում են՝ մեռնում է, բայց դա հենց էդ ժամանակն է, որ մետաքսը շինում է» ՅՏ։ Ստեղծագործական գործընթացը գրողից պա− հանջում է մտավոր ու ֆիզիկական ուժերի լարվածություն։ Գեղարվեստա− կան երկի ծնունդը չի կարող երբեք հեշտ ու հանգիստ ընթանալ։ Ճշմարիտ արվեստը հնարավոր չէ պատկերացնել առանց գեղագիտական իդեալի համառ որոնման։

Դժվար ու դժնի տենդով գրել եմ երգերս,
Իբրեւ հոգնած մշակ ՝ տարել եմ երգս ես
Ուղիներով կյանքի թե՛ մառ, թե մութ, թե՛ կեզ. •
Եվ տքնությունը հաճախ ինձ արեւից զրկել է։
                                   ( Չարենց)
«Ստեղծագործությունը ինքը մեծ հաճույք է, բայց տանջանքը նա է, երբ

ստեղծագործողը մնում է երկու քարի արանքում՝ իրականության եւ բարձր ստեղծագործության» 39։

                                                ԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ճիշտ է նկատված, որ գրականությունը հասարակական ինստիտուտ է, առանց վերջինիս հասցեագրման ու արձագանքի հնարավոր չէ պատկերացնել գրականության գոյությունը։ Գրողը այս կամ այն եր− կը ստեղծելիս, ինչպես մի ուրիշ առիթով նկատել ենք, հաշվի է առնում «հա− սարակական կարծիք», «ժամանակի պահանջ» պայմանները։ Սրանք ակ− տիվորեն ներգործում են գեղարվեստական երկի գաղափարական ու գե− ղագիտական համակառույցի ձեւավորման վրա՝ դառնալով խնդրի իրա− գործման կողմնորոշիչ ազդակներ։ Շիրվանզաղեն հստակ է դնում հարցը. «Որքան գրականությունը մեծ ազդեցություն ունի հասարակական մտքի ու հոգու զարգացման վրա, նույնքան յուր կողմից հասարակությունը ներգոր− ծական դեր է կատարում ազգային գրականության նկատմամբ։ Հեղինակը եւ ընթերցողը այն երկու տարրերն են, որոնց փոխադարձ հարաբերությու– 88