Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նից առաջանում է գրական ստեղծագործությունը» Եվ այս կապը ոչ միայն բովանդակային, այլեւ ձեւակառուցվածքային ուղղվածու- թյուն ունի։ «Առաջդ բացեմ մի գաղտնիք, որ ոչ ոք չգիտե, - գրել է Սեւակը իր ծանոթներից մեկին, - «Ականջդ» գործը սկզբնապես գրված էր իբրեւ պոեմ, կոչվում էր «ինքներգություն»։ Հետո դարձավ «Մարդերգություն», այնուհետեւ, նկատի ունենալով մեր ընթերցողների ընդհանուր ոգին, որոշե- ցի, պոեմի համարակալված գլուխները անջատելով, գրել առանձին էջերի վրա՝ վերնագրելով, ջանալով նրանց տալ համեմատական անկախու- թյան»41։

Գրական երկի ընկալման հոգեբանության ուսումնասիրությունը դյուրին

խնդիր չէ։ Դժվարությունը պայմանավորված է գրող– մասսայական ընթեր- ցող կապի օբյեկտիվ գործողության գործակցի հայտնաբերման հետ։ Կոնկրետ գրական երկի մասին ունեցած մասսայական ընթերցողի կարծի- քը որեւէ ձեւով չի գրանցվում, եթե իհարկե շրջանցենք քննադատության, գրական ասուլիսների արձագանքները, վիճակագրական բնույթի անկե¬ տային տվյալները։ Գրանցման առումով նույնքան անառարկայական է հասարակության սոցիալական պատվերի՝ գրողի կողմից իրականացնելու եւ չիրականացնելռւ փաստը։ Բայց բոլոր դեպքերում, այսպես թե այնպես, գրական երկի ներքին օբյեկտիվ կյանքը մշտապես ենթարկված է ընթեր- ցողների սուբյեկտիվ ընկալմանը։ Կյանքի գեղարվեստական վերացարկու- մը եւ վերջինիս մեկնաբանությունը արժեքայնության համապատասխա− նություն չունեն, ուստի օբյեկտիվորեն անհնար է շրջանցել մարդկային «ես»–ի ակտիվ միջամտությունը, որքան էլ ֆենոմենալիստները փորձում են առաջադրել «վերանձնականության» պայմանը, որը իբր կապ չունի ան− հատի փորձի հետ։ Գուասլերյան «մաքուր գիտակցություն» առկայության փաստը վիճելի է, ուստի եւ բացարձակ օբյեկտիվության պայմանը վերա− նում է։

Գրական երկի ընկալման հոգեբանության մասին խոսելիս անհնար է

շրջանցել մշակութային գործառության սոցիո-դինամիկայի հարցը։ Աբրա– համ Մոլը իր ուսումնասիրության մեջ 42 նկատել է, որ ժամանակակից իրա− կանությունում մարդկանց հաղորդակցման գերմիջոցների առկայության պայմաններում չեզոքանում է տարբեր ժողովուրդների մշակութային ըմբռ− նումների տարածաժամանակային ներփակվածությունր, մեկուսացումը։ Չափազանց ակտիվ է մշակութային ազդեցության ու փոխազդեցության շարժունակությունը։ Հոգեւոր արժեքների յուրացմանը հատկապես նպաս− տում են գրական ու գիտական տեղեկատվության տիրաժավորումը, հա− ղորդակցման տեխնիկական միջոցները ռադիոն, հեռուստատեսությունը, 89 ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ