Jump to content

Խաչատուր Աբովյան (Ակսել Բակունց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Խաչատուր Աբովյան (վեպ)ից)
Խաչատուր Աբովյան (վեպ)

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ

(Պահպանված հատվածներ)

«ԼԻԲԵՐ ԱՐՄԵՆԻԵՐ»

1

Ոչ Սուրբ Իոհաննի տաճարը, ոչ գրանիտե դղյակը, որտեղ ըստ ավանդության ապրել է շվեդների Գուստավ Ադոլֆ թագավորը և ոչ էլ Քարե կամուրջը, որ կապել էին Ստեֆան Բատորիի ժամանակ,- չէին ստեղծել այն հռչակը, որ ուներ Դորպատը 10 մի դար առաջ։ Օստզեեի երկրներում կային այլ ուրիշ քաղաքներ, որոնք ավելի հնամյա հնություններ ունեին, քաղաքներն ավելի բազմամարդ էին և բնակիչները կարող էին ցույց տալ դաշտեր, որտեղ տեղի էին ունեցել այնպիսի ահեղ պատերազմներ, որոնց հետևանքով ոչնչացել էին ամբողջ թագավորություններ, - բայց այնուամենայնիվ հռչակն, ինչպես անակնկալ փառք, բաժին էր ընկել այդ խուլ քաղաքին, որ ընկած էր էմբախի երկու ափերի վրա։

Դորպատի այդ հռչակը ստեղծել էր արքայական համալսարանը՝ կառուցված Ալեքսանդր 1-ի կայսրության օրոք։ Այլևս 20 չկային սուրբ Դիոնիսիոսի տաճարի ավերակները, որ երկու դար կանգուն էին Դոմբերգի գագաթին և դեռևս հեռվից երևում էին նրա կիսավեր պարիսպները։ Տաճարի ավերակների վրա կառուցել էին համալսարանի մատենադարանը, իսկ ավելի ներքև, որտեղ եղել էր Գուստավ Ադոլֆի Academia Gustaviana-ն, բարձրանում էր Մայր Ճեմարանի սյունազարդ շենքը, սպիտակ կրաքարերից, շրջապատված լորիների և կաղնիների անտառով, որտեղ գուցե դեռևս մնում էր մի նահապետ կաղնի, որի սաղարթն աղմկել էր դեռ այն ժամանակ, երբ էմբախի ափերին չկար ո՛չ Իոհաննի տաճարը, ո՛չ գրանիտե դղյակը և Քարե կամուրջի փոխարեն գետի ափերն իրար էին միանում կաղնու գերաններով։

Երբ փորում էին նոր շենքերի հիմքը, փորողների բրիչները 10 և բահերը գետնի տակից հանում էին դեղնած ոսկորներ, հողով լցված գանգեր, որոնց աչքերի փոսերից դուրս էին սողում անձրևային կարմիր ճիճուներ։ Նրանք կծկվում էին արևի տակ, ապա ներս մտնում գանգի խոռոչը։ Փորողները գտնում էին տեգեր, նիզակների կտորներ և կավե կարասի։ Եվ որովհետև ավելորդ էր նոր գերեզմաններ փորել նրանց համար, որոնք, ո՞վ գիտե, ինչ մարդիկ էին և ինչ ազգի էին և մեռել էին որպիսի մահով,- որովհետև ոչ մահարձան ունեին նրանք և ոչ տապանագիր, ուստի բոլորի ոսկորները լցրին մի փոսի մեջ, ծածկեցին փոսը և հուշարձանի մարմարի վրա քանդակեցին հետևյալը։

20 «Այստեղ հանգչում են ոսկորները զանազան ժողովուրդների XIII դարից մինչև XVIII դարը։ Դորպատը նրանց հողին հանձնեց սուրբ Մարիամի մատուռի մոտ։ Նրանց գանգերի վրա Ալեքսանդրը կառուցեց մուսաների նոր օթևան։ Նրանց է հատկացվում այս վայրն ի հանգիստ և ի խաղաղություն։ Anno domini MDCCC VI»:

Դորպատն ուսանողների քաղաք էր («Burschenburg»):

Վեց հազար բնակիչներից երեք հարյուրը ուսանողներ էին` «ձեղունահարկի բնակիչները», ինչպես նրանց մասին արտահայտվում էր պոլիցեյմեյստեր գնդապետ Կրուչինսկին։ 30 Համալսարանի պրոֆեսորների, սպասավորների և պեդելների հետ միասին (այդպես էին կոչվում այն կես ոստիկան կատարածուները, որոնք ենթարկվում էին կուրատորին և որոնց պարտականությունն էր հսկել համալսարանի ներքին կարգապահությանը),- ուսանողները կազմում էին պետություն պետության մեջ, որոնցից զուրկ էին Ռուսական կայսրության մյուս համալսարանները։ Գուստավ Ադոլֆ թագավորի սահմանած կանոններից մի քանիսը դեռ ուժի մեջ էին Դորպատի «ակադեմիական քաղաքացիների» համար։ «Իմ կրած վիրավորանքների համար,- այսպես էր երդվում նոր ընդունվող ուսանողը,- ես վրիժառու չպիտի լինեմ ըստ անձնական քմահաճույքի ո՛չ հայտնի կերպով և ո՛չ գաղտնի. այլ թե այսպիսի, ինչպես և ինձ համար ուրիշ այլ դժվար դեպքերում ես պիտի ենթարկվեմ ռեկտորի կամ համալսարանի սենատի որոշման։ Համալսարանից ես կարող եմ հեռանալ միայն ռեկտորի բարեհաճ համաձայնությամբ 10 և, եթե ենթարկվեմ կալանքի, չպիտի խույս տամ այդ պատժից։ Տնային կահ-կարասին և իմ բոլոր իրերը ես քաղաքից պիտի հանեմ միայն իմ պարտատերերին ինչպես հարկն է բավարարելուց հետո»։

Բայց և այնպես «ձեղունահարկի բնակիչները», եթե առիթ լիներ, գերադասում էին իրենց կրած վիրավորանքների համար տեղն ու տեղը դատաստան անել, ըստ «անձնական քմահաճույքի» - բռունցքներով, թրադաշույններով և սուսերներով, քան ըստ տառի օրինաց դիմել համալսարանի ռեկտորին։ Նրանց համար «Պատվո դատարանի» բանավոր վճիռն ավելի զորավոր 20 էր, քան համալսարանի տրիբունալի սահմանած պատիժները, որոնց հանդեպ կար լռելյայն ընդունած այսպիսի վերաբերմունք. նա, ով կարցեր չի նստել, ում չեն դատապարտել concilium abiundi-ի («պայմանական վտարման») և, վերջապես, ում անունը թեկուզ մի անգամ չի արձանագրվել ավագ պեդելի մատյանում,- նա ոչ թե ուսանող է, այլ նպարավաճառի որդի, մի խեղճ հրեա, որին բոլորը կարող են արհամարհել- նրա հետ մեղրագինի չխմել, չգնալ նրա տունը և առհասարակ նրան ճանաչել հետնյալ մարդ։

«Այն պրոֆեսորները, որոնք որևէ արարքի հետևանքով 30 այլևս հաճելի չեն ստուդենտներին, լավ կանեն, եթե իրենց տան պատուհանները բացեն ոչ թե փողոցի, այլ բակի վրա»,- գրել է պոլիցեյմեյստեր Կրուչինսկին Օստզեեի գեներալ-նահանգապետ մարկիզ Լուչինիին.- «Այստեղի ստուդենտն իրենից բարձր ճանաչում է Աստծուն, ապա թագավոր կայսեր և ապա իրեն և այլևս ուրիշ ոչ ոքի («Der Herr Goott, dann der Kaiser von Russland, dann der dŏrptsche Bursch»): Պարտք եմ համարում նաև հայտնել, որ նրանց վրա դաստիարակիչ ազդեցություն չեն թողնում այն պատիժները, որ երբեմն սահմանում է կուրատորների կոլեգիան և կամ թե համալսարանի սենատը: Նրանց համար կարցերը ոչ թե պատժարան է, այլ զվարճության վայր և հազվադեպ չէ, երբ գիշերը կալանավորին այցելում են նրա ընկերները՝ խմիչքով, նվագով և նույնիսկ մարկիտանտ աղջիկներով, որոնց, աննկատ ներս տանելու համար, հագցնում են ուսանողական մունդիք։ Հնարավորություն չկա մի առ մի թվել այն մանր հանցագործությունները, որ կատարում 10 են «ձեղունահարկի բնակիչները», մանավանդ, որ այդ հանցագործությունների մեծ մասը մնում է անհայտության մեջ, որովհետև տուժող կողմը, վախենալով նրանց վրեժխնդրությունից («Verschiss») հաճախ իսպառ չի դիմում օրենքի պաշտպանության։

«Այսպես օրինակ, երբ անցյալ տարի մեզ տեղեկություն հասավ, որ աստվածաբանական բաժանմունքի ուսանող Կարլ ֆոն Զիվերինգն իր երեք ընկերներով, նոյեմբերի 14-ի երեկոյան, երբ փողոցում երթևեկությունը դադարել էր, հարբած վիճակում մտնում է պաշտոնաթող կապիտան Կուրոչկինի բնակարանը և, օգտվելով պարոն 20 կապիտանի ժամանակավոր բացակայությունից, վերջինիս երիտասարդ աղջկանը զրկում է կուսությունից,- տեղեկանալով այդ մասին հենց հոր, պաշտոնաթող կապիտան Կուրոչկինի բանավոր գանգատից, ես կամեցա գործին ընթացք տալ, ինչպես պահանջում է օրենքը։ Բայց ի զարմանս մեր, մյուս օրը մեզ ներկայանալով, պարոն կապիտանը հայտնեց, որ այդպիսի պատահար չի եղել և որ ինքն առհասարակ չունի երիտասարդ աղջիկ, և այն աղջիկը, որ ապրում է նրա տանը, ոչ թե նրա աղջիկն է, այլ նրա օրինավոր կինը։ Սակայն մենք ստուգելով իմացանք, որ պարոն կապիտանը հուզված վիճակում 30 ընկել է դժբախտ թյուրիմացության մեջ, շփոթելով իր կնոջը, որը նույնպես երիտասարդ է, իր հարազատ աղջկա հետ, որ ծնվել է պաշտոնաթող կապիտան Կուրոչկինի այժմ հանգուցյալ առաջին կնոջից։ Իսկ որ աստվածաբանական բաժանմունքի ուսանող Կարլ ֆոն Զիվերինգը, 27 տարեկան, չամուսնացած, Լիֆլյանդիայի ազնվականի որդի,- ունեցել է այդպիսի բռնադատ կենակցություն, հաստատվում է նաև նրանով, որ վերոհիշյալ Կարլ ֆոն Զիվերինգը ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում ընկերներին պատմել է եղելությունը, խոստանալով ամուսնանալ թշվառ աղջկա հետ։

«Փողոցներում նրանք երբեմն երևում են անվայել և տարօրինակ զգեստներով, մազերը խճճված, գլուխներին ոչ թե գլխարկ ըստ սահմանված տարազի, այլ այնպիսի այլաձև և գույնզգույն գլխանոցներ, որ վայել է միայն թափառական գնչուներին, և ոչ թե արքայական համալսարանի ուսանողներին 10 Նրանք քայլում են սեղմ շարքերով, առանց կոճկելու մունդիրը, ոմանք նույնիսկ առանց ժիլետի և փողկապի. մայթերից հրում են նրանց, որոնց չեն սիրում և պատահում է, որ ծեծի են ենթարկում մի հանդուգնի, մանավանդ ռուս աստիճանավորի, որ ինքնասիրությունից և պաշտոնի պատվազգացությունից դրդված չի կամեցել ենթարկվել հարբած ուսանողների քմահաճույքին։ Այսպիսով նրանք խանգարում են ոչ միայն կարգը մեր հսկողության հանձնված քաղաքում, այլ և անպատվում են կայսերական համալսարանի բարձրագույն անունը։ Թեև նրանց արգելված է գիշերները վառած 20 լապտերներով երևալ փողոցներում և կամ մի տնից մյուսը գնալ, բայց նրանք մինչև անգամ լապտերներից վառում են սիգարները, ինչպես և ծխամորճերը և օրենքի դեմ անպատկառ խոսքեր ասելով շարունակում են անպատիժ զբոսնել։ Իսկ թե նրանք ինչեր են անում հասարակաց զվարճության վայրերում, դրա մի աննշան վկայությունը կարող է լինել հետևյալը, որին և մենք ականատես եղանք։

«Ազնվականների «Աֆրոդիտա» ժողովարանում, որտեղ ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, 30 նաև ժանդարմական գնդապետ Դոնցովը,- երբ սկսվեց դիմակահանդեսը և վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը առանձնացավ հարևան սենյակը վիստ խաղալու, թողնելով, որ մյուսները զվարճանան,- ներս է մտնում անհայտ ոմն, փաթաթված սև դոմինոյի մեջ։ Այն ժամանակ, երբ դահլիճում յուրաքանչյուր ոք շրջում էր իր դիմակով և յուր ընտրած տարազով, սև դոմինոյի մեջ փաթաթված անհայտ ոմն մոտենում է մի խումբ կանանց, որոնց մեջ լինում են ռատսհեր Ռոզենցվեյգի կինը՝ ջայլամի նման հագնված, լանդգերիհտի ավագ դատավորի երկու աղջիկները՝ կապուցին վանականների զգեստով, կուրատոր ֆոն Յանաուի կինը և դուստրը՝ առաջինն իբրև բևեռային արջ, իսկ երկրորդը սուլթանի հարճի զգեստով,- անհայտ ոմն հանկարծ դեն է շպրտում սև դոմինոն և հարգելի տիկիններին, նաև նրանց դեռատի աղջիկներին ցույց է տալիս Ադամի զգեստը։ Կանանց աղմուկի վրա մենք դուրս թափվեցինք սենյակներից, բայց անհայտ ոմն արդեն չքացել էր, կուրատորի աղջկան, որ սուլթանի հարճի զգեստով էր, 10 թողնելով ուշագնա վիճակում, որպիսին,- ինչպես հավաստիացրեց նրա մայրը, նաև օգնության հասած զինվորական բժիշկ Վերետեննիկովը,- առաջացել էր սարսափից և ամոթխածության հարվածից։ Արդեն ուշ էր, որպեսզի կալանավորեին չարագործին, որի ով լինելը մինչև օրս չի պարզված և միայն կուրատորի վերոհիշյալ դուստրը պատմել է, որ անհայտ ոմն է համալսարանի ուսանող Ֆրիդրիխ անունով, բայց ինչպես է ազգանունը՝ չի հիշում։ Մեր մտադրությունը՝ հարցաքննել համալսարանի 23 ֆրիդրիխ անունով ուսանողներին, նաև 24-րդին, որի անունը Ֆրիդրիխ չէր, այլ 20 Ֆրեդերիքս,- չի բաժանում ժանդարմական գնդապետ Դոնցովը, որը, հակառակ բոլոր իրական ապացույցների, այդ պատմությունը համարում է հետևանք կանանց ջղերի արտակարգ գրգռվածության և զգայականության, իսկ անհայտ ոմնին՝ աննյութեղեն տեսիլք, որը երևացել է կուրատորի դստեր աչքին։

«Լինելով անհանգիստ բարքի տեր և ունենալով ազատ ժամանակ,- նրանք դյուրաբորբոք են պարապությունից։ Բավական է մեկը մյուսին անվանի «dummer Junge» և ահա պատրաստ են էսպադոնով մենամարտելու։ Իսկ եթե անվանեց 30 «Hundsfott», այն ժամանակ էսպադոնին փոխարինում է պիստոլետը, որ շատերն ունեն և մինչև անգամ կան այնպիսիները, որոնց բնակարանը բոլոր տեսակ զենքերի արսենալ է։ Շատերի դեմքը պատած է սպիներով, նաև ծեփոնով, որ հետևանք է սուսերի կամ հրազենի հարվածի։ Դժբախտաբար տնատերերը, վախենալով ուսանողների բանադրանքից, չեն հայտնում թե զենքերի և թե տեղի ունեցող մենամարտերի մասին։

«Վերոգրյալն առաջանում է նախ այն պատճառով, որ պարոն պրոֆեսորները փոխանակ նրանց առաջնորդելու գիտության ճշմարիտ ճանապարհով, ոչ միայն թերանում են իրենց պարտականությունների մեջ և չեն ներշնչում բարոյական դաստիարակության ոգի, այլ և նույնիսկ ոմանք հրահրում են իրենց սաների բնավորության հոռի կողմերը, և իրենք են հանդիսանում վատ օրինակ, ինչպես հանգուցյալ 10 ռեկտոր էվերսը, որը չնայած զառամյալ հասակին, սուսերամարտի դահլիճում մասնակցում էր վարժություններին, երիտասարդներին անընդհատ խրախուսելով սուսերը պատյան չդնել, մինչև այն չներկվի ախոյանի արյունով։

«Երկրորդ պատճառը մեր հրամանատարության ներքո եղող ոստիկանական մասի խիստ սակավաթիվ լինելն է և վատ սպառպզինումը, որի մասին անցյալ տարվա հուլիս 7-ի № 2206 ռապորտով պատիվ ենք ունեցել զեկուցելու ձեզ։ Ձիերը չեն ստանում հարկավոր ապուր, նրանց արտաքին տեսքն այնքան խղճալի է, որ երբ ձիավարժության ենք գնում 20 մանեժի դաշտը, մեզ վրա ծիծաղում են ոչ միայն ուսանողները, այլ և մնացած ամբոխը։ Նույնը կարելի է ասել ձիասարքի, նաև ձիավորների մասին, որոնց մեծ մասին վաղուց պետք էր քշել տները, որպեսզի նրանք հնդկացորենի դաշտում վախեցնեին ագռավներին և արևի տակ տաքացնեին իրենց կողերը։

«Ահա սրանք են երկու գլխավոր պատճառները, որ ես համարձակվում եմ ներկայացնելու Ձեզ ի բարեհաճ տնօրինություն»։

Մարկիզ Լուչինին ծածկաբար պատասխանել է. «Ձեր 30 ռապորտը կարդացի հաճույքով։ Երևում է, որ Դորպատի ուսանողները հասարակ չարաճճիներ են, և նրանց մեջ չկան քաղաքական ցնորամիտներ, որոնք զբաղվեին ժամանակակից քաղաքականությամբ և լրագիր կարդային, ինչպես գերմանական համալսարաններում։ Ինչ վերաբերում է նրանց հանցագործություններին, ապա դրանց մեծ մասն առաջանում Է անփորձ և տաքարյուն երիտասարդությունից, որի հանդեպ միշտ պետք է ներողամիտ լինել»։

2

Ուսանողներն ապրում էին աոանձին թաղերում։ Նրանք շատ հաճախ տներն զբաղեցնում էին ամբողջ կորպորացիաներով․ այսպես Ռիդաշե փողոցում ապրում էին լեհերը, Պետերբուրգերշտրասսեի վրա՝ գերմանացիները, էմբախի գետեզրյա տնակներում՝ էստերը։ Ավարտողներին փոխարինում էին նորեկները, որոնց հանդիսավոր 10 ծեսով էին ընդունում կորպորացիայի մեջ։ Նորեկը՝ մինչև ձմեռային սեմեստրի վերջը «ֆուքս» էր,- այսինքն ավագ ընկերների փոքրավորը․ նրան էին ուղարկում գարեջրի, նրա վրա էին կրկնում այն կատակները, որոնց ժամանակին ենթարկվել էին նաև մեծերը։ Գարնանային սեմեստրներին «ֆուքս» դառնում էր «բրենդեր» և արդեն կարող էր ավագների հետ սեղան նստել, նա արդեն երգում էր տրադիցիոն երգերը, ուներ սուսեր և եթե ժրաջան էր, գուցե նույնիսկ մենամարտել էր «մինչև առաջին արյունը»։ Այդպես մինչև «տարեդարձի կոմերշը» այն խնջույքը, որ լինում էր ապրիլի 21-ին։ «Տարեդարձի կոմերշից» հետո բրենդերն իսկական 20 ուսանող էր։ Իսկ թե քանի տարի պիտի ուսաներ՝ հայտնի չէր ոչ իրեն, ոչ ռեկտորին և ոչ այլ ոքի․․․

Կային ուսանողներ, որոնք գալիս էին իբրև երիտասարդ և տուն էին վերադառնում երեխաներով, կնոջով, զոքանչով և այնքան սնդուկներով, որ հազիվ էին տեղավորվում երեք դորմեզի վրա. կային, որոնք այլևս չէին վերադառնում, այլ մնում էին Դորպատում իբրև «մամռապատ գլուխները» («bemooste Haupter»), իբրև մշտնջենավոր ուսանող, և նրանք ծերանում էին այն թաղերում, որտեղ հոսել էր 30 նրանց ոսկյա երիտասարդությունը։ Սակայն և′ նրանք, որոնք վերադառնում էին ընտանիքով, և′ նրանք, որոնք երբեք չէին վերադառնում, նաև նրա′նք, որոնք Դորպատից հեռանում էին ոչ դեպի հայրենիք, այլ ով գիտե ուր, նրանք բոլորը Դորպատում, կազմելով աղատ եղբայրություն, ապրում էին ինչպես կազակներն անծայրածիր ստեպներում։

Պատիվ, հայրենիք և ազատություն,- այս էր նրանց նշանաբանը։ Կային ուսանողներ, որոնց համար գերագույնը միայն պատիվն էր, հայրենիքը՝ ծննդավայրը, ուր տոհմական դղյակում ապրում էր իշխանուհի մայրը և հայրը, որը շների ահագին բազմությամբ գնում էր որսի, ուներ անտառներ, հողեր, ջրաղացներ և ճորտ գյուղացիներ, որոնք մշակում էին նրա կալվածքը և ահա նրանց 10 քրտինքի վաստակից հայրը տարին մի անգամ, մեծ մասամբ աշնանը, հնամենի դորմեզը բեռնում էր զանազան բարիքներով, կառապանի կողքին նստեցնելով ծերունի սպասավորին, որի ձեռքի տակ էր մեծացել տիրոջ որդին՝ Դորպատի ուսանողը, որին ծերունի սպասավորը համարում էր դեռևս անփորձ մանուկ,- ահա այդ սպասավորին էր պատվիրում խստաբարո կալվածատերը. «կասես քո երիտասարդ պարոնին, որ մինչև հաջորդ բերքը մեզանից ոչինչ չսպասի, ձմեռնամուտին կուղարկենք նաև վառելիքի փողը։ Եվ թող ողջությամբ ապրի մինչև մյուս աշուն»։ Եվ հին դղյակի դռներից ձիերը դղրդոցով հանում էին ահագին դորմեզը՝ 20 բարձած ալյուրի պարկերով, ապուխտած մսով, աղած և չորացրած սունկերի բղուղներով, եփած և դեռ կենդանի սագերով, որոնք վանդակների մեջ թափահարում էին թևերը, կռնչալով վերջին հրաժեշտը հայրենի ջրերին։ Հին դղյակի պատըշգամբից պառավ իշխանուհին դեռ երկար էր նայում դորմեզին, որ երբեմն հայտնվում էր անտառի եզրին, երբեմն կորչում էր, ինչպես միայնակ ուղևորը դեռ չհնձած արտերի արանքում, և լաց էր լինում պառավ մայրը, որ ամուսնուց ծածուկ հավատարիմ սպասավորին հանձնել էր նաև մի փոքրիկ քսակ ոսկի և մի տաք շալ, որ գործել էին նրա պառավ նաժիշտները 30 ձմեռվա ցուրտ գիշերներին՝ բուխարու առաջ իշխանուհուն պատմելով միամիտ պատմություններ նրա հարսնության տարիներից։ Դեռ լաց է լինում պառավ մայրը, այնինչ դորմեզը վաղուց չի երևում և հոգնությունից ննջում է ծերունի սպասավորը, մտքի մեջ ամուր պահելով իշխանուհու ծածուկ հրահանգը՝ իմանալ, թե այն հեռու քաղաքում «տղան» արդյոք չի՞ գտել հարսնացու և չի՞ սպասում ծնողների օրհնության։ բայց «տղան», որ երեսունի մոտ տղամարդ է և արդեն համարվում է կանդիդատ «հավերժական շտուդենտի», չի սպասում ծնողների օրհնության, այլ անհամբեր է դորմեզին և հին սպասավորին, որպեսզի օձիքն ազատի նպարավաճառներից, որոնք երկյուղելով, բայց այնուամենայնիվ «պարոն ուսանողին» հիշեցնում են նրա պարտքը. ուր որ է պիտի հայտնվի սպասավորը և երկու շաբաթ «տղան» պիտի լսի այն դողդոջ ձայնը, որ նրան հիշեցնում է հայրենիքը և մանկությունը։ Այդ ձայնը նրան պիտի պատմի այն ամենը, ինչ որ տանը պատահել է և որի մասին նրան չէին գրել, որովհետև իշխանը, ավելի 10 ճիշտ սենեկապետը` իշխանի անունից տարին երեք նամակ էր ուղարկում, երեք շնորհավորումն` Քրիստոսի ծննդյան, որդու անվանակոչության և դարձյալ Քրիստոսի հարության տոնի։

Աստվածաբանության ապագա բակալավրը երկու շաբաթ լսում էր այն մասին, որ Տուբո շունը իսպառ կուրացել է, և այլևս որսի չեն տանում, որ անցյալ ձմեռ իշխանուհու տաղավարում գայլերը հոշոտել են Մենտորի քուռակը, և դրա համար էլ իշխանուհին այլևս չի գնում տաղավար, որ այժմ հայրը ապրում է այն փոքրիկ սենյակում, ուր մի ժամանակ ապրում էր m-lle Annette-ն, որ… Բայց մի՞թե հնարավոր է 20 կրկնել այն բոլորը, ինչ պատմում էր ծերունի և շատախոս սպասավորը երբեմնի տղային, որին նա հանձնել էր հոր ուղարկած տարեկան ռոճիկը և մոր ծածուկ նվերը, և երիտասարդն արդեն վճարել էր իր բոլոր պարտքերը և նույնիսկ ֆրաու Ֆոգելզանգն էր ստացել իր բաժինը, պարոն աստվածաբանից՝ հարցնելով նրա ծնողների առողջությունը, նաև թե չեն ուղարկել լորենու մեղր, որ այնքան սիրում է ֆրաու Ֆոգելզանգը,- արդեն ամբողջ քաղաքում հայտնի էր դորմեզի գալուստը, և ծերունի սպասավորը հրեա կոշկակարի մոտ էր տարել «տղայի» մաշված կոշիկները և նրանից ծածուկ 20 հարցրել էր իր պարոնի մասին, թե արդյոք նա չունի մի հարսնացու, արդյոք դեպք չի՞ եղել, որ կոշկակարը նրա պարոնի պատվերով պատրաստի նաև կանացի կոշիկներ։ Եվ ստացել էր նույն պատասխանը, ինչ որ անցյալ տարի. «Պարոն ուսանողը բարքով առաքինի է, խոհեմ և չի պատահել այդպիսի դեպք, այլ պատահել է, որ ինքը կարկատել է նրա այնպես մաշված կոշիկը, որ նույնիսկ ամոթ է ասել, թե ինչպես մաշված կոշիկ․․․ Իսկ կանացի կոշիկ կամ այդ սեռի համար կոշիկ ինքը չի կարել և աստված մի արասցե, որ դեպք պատահի, որովհետև․..»։ Սպասավորն ու հրեա կոշկակարը հին ամուրիներ էին և իրար երեսի նայելով, հասկանում էին, թե ինչ ասել է «որովհետև»...

Արդեն «հավիտենական շտուդենտ»- ին ձանձրացնում էր ներկայությունն իր հին բարեկամի, որը ծերունու նվազած հիշողությամբ երկրորդ անգամ էր պատմել Տուբոյի 10 կուրանալը և արդեն մաքրել էր տղայի» կոշիկներն այնպիսի յուղով, որի գաղտնիքը միայն նրան էր հայտնի, և որի փայլը կմնար մինչև մյուս աշուն,- ծերունին արդեն մորթել էր սագերը և նրանց բմբուլով փափկացրել էր երիտասարդ պարոնի ներքնակը, անհայտ է, թե որտեղ լվացել էր նրա բոլոր շապիկները և կարել կոճակները (նույնիսկ «տղան» էր հետաքրքրվում, թե արդյոք հենց ինքը ծեքունին չի լվացել և չի՞ կարել կոճակները գոմում, երբ քնած էր լինում հարբած կառապանը, ձիերը խժռում էին գարին, իսկ ինքը...), կոճակները, որոնցից մի քանիսը, ինչպես նկատում էր 20 ծերունին, պոկվել էին վաղաժամ և անբնական եղանակով, իրենց հետ տանելով նաև զգեստի կտորից մի քանի թել։

Այդ բոլորն արդեն կատարվել էր, և ահա աշնան մի անձրևոտ օր ձիերը գլուխը դարձնում էին դեպի հայրենի գոմը, կայտառությամբ քաշելով թեթևացած դորմեզը, որի մեջ դատարկ վանդակներ էին, պարկեր, սնդուկներ և կողովներ, նաև «տղայի» մաշված շորերի կապոցը, որ ծերունի սպասավորը, իբրև թանկ նվեր, տանում էր պառավ իշխանուհուն։ Դղրդում էր դորմեզը, իսկ ծերունին ննջում էր, փաթաթվելով խարխլված քուրքի մեջ և աշնան տխուր անձրևի հետ միտք 30 էր անում, թե այլևս քանի վերադարձ մնաց, և ի՞նչ պիտի ասի իր տիրուհուն հարսնացուի մասին, որ պիտի գար ու չէր գալիս։

Նաև կային ուսանողներ, որոնց համար հայրենիքը միայն տոհմական դղյակը չէր և ոչ էլ ազատությունը՝ սանձարձակություն վատնելու այն բարիքները, որ անաշխատ կուտակում էին նրանց ծնողները և նույնքան հեշտ վատնում էին որդիները։ Այդ ուսանողներից ոմանք ամենևին չունեին հայերենի կալված. նրանք աստիճանավորների զավակներ էին որոնց ծնողները կամ դժվարությամբ բարձրացել էին չինովնիկության սանդուղքով և կամ կորցնելով երբեմնի կալվածքը, ապրում էին, վաճառելով վաղեմի հարստության փշրանքները․ մի թուր, Դամասկոսի հազվագյուտ գործ, որ իբրև թե նրանց էր մնացել նշանավոր նախահորից, որը կռվել էր սարակինոսների դեմ, մի յուղաներկ նկար, որի վրայից նայում էր ադամանդե խույրով մի չքնաղ կին, կրակե գույնի դանդուրներով մի զարմանալի գեղեցկուհի, որի կիսաբաց 10 կուրծքը դեռ այժմ էլ պղտորում է նայողի արյունը, և չի կարելի առանց նախանձի դիտել այն քորոցը, որի վրայի ոսկե արծիվը մագիլներով պահում է զգեստի եզրը և կնոջ ամոթխածությունը։ ժառանգները չնչին գնով վաճառում էին Դամասկոսի թուրը, նաև նկարը այն գեղեցիկ դշխուհու, որի արյունից քանի կաթիլ դեռ կար հետնորդների երակներում։ Նրանք վաճառում էին հին մահճակալները, որոնց սնարի վրա նկարել էին երջանիկ Արկադիա, և Պանը սրինգ էր նվագում մի զույգի համար, որ ծաղկած նշենու տակ վայելում էր սիրո գարունը։ Երևում էին փոքրիկ փոսեր, որոնք վկայում էին, որ այդ 20 ընտանեկան երջանկության նկարը երբեմն եղել է սադափներով եզերված, բայց մի անարժան ձեռք սադափը հանել է և վաճառել ավելի կանուխ, քան կվաճառեին վերջին ժառանգները։

Սակայն ամենից խեղճ ապրում էին թոշակառու ուսանողները։ Առաջինները գիտեին, որ այնուամենայնիվ պիտի ժառանգեն հայրական կալվածքը և այդ հույսով զբաղեցնում էին ոչ թե ձեղունահարկ, այլ ապրում էին հարուստ բնակարանում և նույնիսկ նրանցից ոմանք սպասավորներ ունեին։ Երկրորդների համար հին հարստության մնացորդներն, այնուհանդերձ, ավելի լավ էին, քան ոչինչ չունենալը։ 30 Միայն թոշակառուներն էին, որ ծվարում էին ցուրտ ձեղունահարկում և իրենց գահի բարձրությունից արհամարհանքով էին նայում և′ աշխարհին, և′ նրա գանձերին։ Բայց նրանք մյուսներից ավելի մոլեգին էին զվարճանում, որովհետև ըստ այն ժամանակի սովորության, երբ սեղան էին նստում բոլորը, բոլորն էլ դատարկում էին գրպանները, ով հանում էր թղթի ասիգնացիաների կույտը, ով կաշվի դրամ՝ «Կլուբեն-մարկտ», ով պղինձ գրոշներ և ով` դրամների այդ կույտի վրա միայն դարձնում էր իր ունայն գրպանը։

Այդ ուսանողները կատաղի սուսերամարտիկներ էին։ Պոլիցեյմեյստեր Կրուշինսկու հաղորդած «բոլոր տեսակի հրազենների արսենալը» գտնվում էր կղմինդրյա այն կտուրների տակ, որի բնակիչը, երբ տխուր անձրևը թմբկահարում էր կտուրը, կարոտով էր նայում թրադաշույնին, ապա առնում էր հին գերմանական երկար սուսերը և ձանձրույթից մենամարտում էր սյունի հետ։ Նրանք ջերմ պաշտպաններն 10 էին տրադիցիաների և երբ հանկարծ լսեին ընկերոջ օգնության աղաղակը, թռչում էին կատաղած վագրերի նման և վա՜յ թշնամուն, եթե նա վաղօրոք չէր ազատի իրեն, ապավինելով արագավազ ոտքերին։ Նրանք ունեին մի չոր գլուխ, որ ամեն րոպե կարող էին փորձանքի տալ։ Գուցե թե մի հեռավոր նահանգի խուլ գյուղում նրանք մայր ունեին կամ հայր և կամ այլ ազգական, բայց ոչ նրանք գիտեին որդու մասին և ոչ որդին էր հիշում հեռավոր գյուղը։ Նրանք ժառանգներն էին այն ըմբոստների, որոնք Վարտբուրգում խարույկի բոցերի մեջ վառեցին խավարամիտ գրքերը և սուսերները մերկացրին՝ 20 երդվելով պայքարել հանուն պատվի, ազատության և հայրենիքի։ Նրանց ականջների տակ դեռ հնչում էր որոտն այն գնդակի, որով Մանհեյմում ուսանող Զանդը սպանեց Ավգուստ Կոցեբուին։ Ու թեև նրանց օձիքների վրա ոսկեթելով գործված էր «Humanitas» բառը, բայց նրանք ավելի նման էին ծովահենների, և հազիվ թե առանց պատժի նրանց ձեռքից ազատվեր մեկը, որ կհանդգներ անարգել նրանց հայրենիքը, Մայր ճեմարանը և ուսանողների կորպորացիան։

Ընկերները նրանց ավանում էին «սև եղբայրներ», որովհետև նրանք հազնում էին սև «կրագեն»՝ երկար թիկնոցներ, 30 որ իջնում էր մինչև կրունկը։ Նրանց կարելի էր տեսնել տարօրինակ զգեստներով և գույնզգույն գլխարկներով, որոնց ծոպերը կախվում էին ականջի վրա, մազերը մինչև ուսերը,- նրանք անցնում էին փողոցներով, հավաքվում էին հաուպտվախտի առաջ և, ծխելով հաստ ծխամորճերը, բարձրաձայն հռհռում էին, երբ նրանց կողքով անցնում էր մի հաստլիկ ռուս կին։ Նրանք խառնվում էին հրապարակների բազմության, երբեմն բեմն տեղն ու տեղը դատաստան էին անում մի հրեա նպարավաճառի, որը կամ կշեռքի մեջ խաբել էր, կամ ապրանքը մի գրոշի թանկ էր ծախել։ Հենց որ փողոցի անկյունում նրանք երևային, նպարավաճառներն իսկույն դադարեցնում էին աղմուկը, որպեսզի որևէ կերպ չգրավեն նրանց ուշադրությունը։ Վերջապես նրանց խմբերը վերադառնում էին իրենց թաղերը՝ երգով և ծնծղաների նվագով և եթե խումբը նույնիսկ տասը հոգի էր, այնուամենայնիվ, նրանք փողոցը լցնում էին այնպիսի աղմուկով, որ կարծես անապատից շարժվել և ահավոր զորությամբ 10 անցնում է վաշկատուն թափառականների մի ամբողջ բազմություն, և փողոցում լսվում է զենքերի շաչյուն, ձիերի դոփյուն, նախիրի բառաչ և ինչ-որ անծանոթ ռնգային հնչյուններ։

Փողոցի բնակիչները հետաքրքրությունից բարձրացնում էին պատուհանի վարագույրը կամ դուրս էին գալիս պատշգամբ և գաղտագողի նայում էին տարօրինակ արտաքինով այդ երիտասարդներին, որոնց կրունկների պղնձե խթանները այնքան ախորժալուր էին զրնգում, և զրնգոցն արձագանքում էր կանանց սրտերում։ Պատուհաններից և պատշգամբից դիտողների 20 մեջ կային, որոնք դժգոհում էին այդ աղմուկից, կային, որոնք միայն դիտում էին, բայց կային որոնք հիանում էին։ Եվ երբ նրանք վաղուց արդեն անցել էին, պատահում էր, որ մի մանուկ աղջիկ դեռ չէր իջեցնում վարագույրը, երկար ժամանակ դեմքը չէր հեռացնում պատուհանից և տխուր աչքերով նայում էր փողոցին, որտեղով անցավ այդ զարմանալի թափորը...

3

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը, որի մասին հիշատակում է պոլիցեյմեյստեր Կրուչինսկին, գտնվում էր Ռևելշտրասսեի 30 վրա։ Պանդոկն զբաղեցնում էր ներքնահարկը մի խարխուլ տան, որի վերին հարկում ապրում էին նախկին ծովագնացներ, որոնք իրենց կյանքի արևմուտն անց էին կացնում ձկնորսությամբ և նավարկությամբ էմբախ գետի վրա։ Գետը հոսում էր պանդոկի կողքով և այն ժամանակ, երբ նավավարները կամ տանն էին, կամ պանդոկի ներքնահարկում, նրանց նավակներն օրորվում էին՝ կախված այդ հին տան պատերից։

Տունը թեև հին էր, և նշմարվում էին այն ճեղքերը, որտեղից արդեն սկսվել էր շենքի մահը, բայց գեղեցիկ էր, մանավանդ վերջալույսին, երբ Շլոսբերգի բլրակների վրայից արևը ոսկեզօծում էր գետը։ Արևի տակ մուգ կարմիր փայլում էին մաշված աղյուսները, իսկ պատուհանների պղտոր ապակիների մեջ արևն այնպես էր ցոլանում, որ կարծես ներսը վառել էին պղնձյա կանթեղներ։ Այդ ժամերին ֆրաու Ֆոգելզանգը 10 սիրում էր ասել, որ տունը երբեմն եղել է Ստեֆան Բատորիի դղյակը, որի զինանոցը իբրև թե գտնվում էր ներքնահարկում, ուր տեղավորված էր նրա նշանավոր պանդոկը։

Հազիվ թե ճշմարիտ էր պանդոկի տիրուհին․ դրսից դեռևս երևում էր մի անհայտ նկարչի գործ, որով զարդարված էր պանդոկի դռան ճակատը․ մի թռչուն՝ նման անտառաբնակ բուի, քաշում էր զանգակի պարանը, մագիլների մեջ պահելով մի երիզ, որի վրա գրված էր էպիկուրյանների վաղեմի խոսքը՝ Dum vivimus, vivamus։ Հազիվ թե ճշմարիտ էր ֆրաու Ֆոգելզանգը, հավանորեն տունը կառուցված էր իբրև օթևան 20 այն վաղեմի առևտրականների, որոնք արևելքից ուղևորվում էին դեպի Ռևել։

Դորպատում այդ պանդոկից ավելի նշանավոր էր ինքը՝ ֆրաու Ֆոգելզանգը։ Նույնիսկ դժվար է ասել, թե արդյո՞ք այդքան անվանի կլիներ պանդոկը, եթե նրա տիրուհին չլիներ ֆրաու Ֆոգելզանգը, որը ոչ միայն գարեջուր և մեղրագինի էր վաճառում Մայր ճեմարանի սաներին, այլ հենց ինքն էր մի գթառատ մայր, մի մեծ մայր, որի գրկի մեջ սնվում և զվարճանում էր անհոգ երիտասարդությունը։ Նա գիտեր բոլոր ուսանողներին՝ նրանց բնակարանը, քանի որ ֆրաու Ֆոգելզանգն 30 նրանց համար բնակարան վարձում, և նրա միջնորդությունն էին հայցում տնատերերը, երբ կենվորն ուշացնում էր բնակարանի վարձը, և կամ այնպիսի խռովահույզ կյանք էր վարում, որ տնատերերը սկսում էին երկյուղել իրենց դեռահաս աղջիկների համար, որոնք հասունանում էին, ինչպես կաքավի ձագերն արծվի հարևանությամբ։ Ֆրաու Ֆոգելզանգը երկար տարիների ընթացքում լսելով ուսանողներին և նրանց խոսակցությունները, այնքան էր լավատեղյակ համալսարանի կյանքին, որ երբեմն, կտրտելով ապուխտած միսը կամ բաց անելով մեղրագինու նոր տակառ, խառնվում էր իր սաների վեճին, «Իսկ ես կասեմ, որ այս կուրատորը կարող է միայն թուղթ խաղալ... Ափսոս չէ՞ր ծերունի Դիտրիխը։ Եվ քննությունւներն էին մեղմ, և ուսանողները ոչ մի էկզեգետիկա չէին սովորում, և չկային այսքան խստություններ, այլ միայն կար հոմելետիկա, աստվածաբանություն 10 և զվարճություն։ Ահա թե ինչ կար, երբ կուրատորը բարի Դիտրիխն էր»։ Իսկ թե ի՞նչ է «էկզեգետիկան» և ի՞նչ «հոմելետիկա»,- միայն այդ չգիտեր ֆրաու Ֆոգելզանգը, բայց գիտեր, որ ուսանողները մի ժամանակ ավելի շատ էին զվարճանում, քան այժմ։ Եվ երբ այդպես էր ասում, ուսանողները հռհռում էին ֆրաու Ֆոգելզանգի անկեղծ վրդովանքի համար նաև այն պատճառով, որ պանդոկի տիրուհին գիտություններն իրար էր խառնում,- և դադարեցնելով վեճը, երկու կողմերն էլ համաձայնում էին, որ զվարճությունն առաջ ավելի կատաղի էր և, նորից լցնելով գավաթները, խմում էին առասպելական կուրատոր Դիտրիխի 20 լույս հիշատակին...

Ահա թե ինչպիսի նշանավոր կին էր ֆրաու Ֆոգելզանգը, և ծերունի Կրուչինսկին ամեն առիթով կարող էր ռատսհեր Ռոզենցվեյգին ասել, որ պետք է փակել այդ «անբարոյականության որջը, որտեղ պատանի մարդկանց մարմինը ծանրաբեռնում են ոգելից խմիչքներով և ապա, ինչպես կատաղած ցուլերի, բաց են թողնում անմեղ քաղաքացիների վրա․․․»։

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկն ուներ այնպիսի հարմարություններ, որից զուրկ էին քաղաքի մյուս գինետները։ Երբ 30 պատահում էր, որ ուսանողների խրախճանքը երկարում էր և գինուց հաղթվելով նրանք գլորվում էին գետին կամ սեղանից այլևս չէին կարողանում բարձրացնել ծանրացած գըլուխները, ինչպես թրադաշույնով զարկված զինվորներ, որոնք կռվի դաշտում փռվել են և մահվան քնի մեջ անշարժ են և միայն մեկը խռռացնում է,- ահա այդ ժամանակ ծխի գոլորշիների մառախուղի մեջ երևում էր ֆրաու Ֆոգելզանգը՝ սպիտակ գոգնոցով և անարատ գլխաշորով, նրա հետևից ծերունի նավավարներ, որոնք կերակրվում էին ուսանողների խնջույքի մնացորդներով,-և ետևի դռնով դեպի նավակներն էին տանում նրանց անզգա մարմինները, որ ծանր բեռ էին ծերունիների համար։ Եվ գիշերային խավարի մեջ դեպի վեր լողում էին նավակները, որոնց մեջ, ինչպես մեռած կոճղ, ընկած էին հարբած ուսանողները։ Չէր լսվում ոչ մի աղմուկ, միայն ճղփում էին նավակները, ցռուկների վրա օրորվում էին լապտերները, և թվում էր, թե Աքերոնի գետով 10 այդ նավակները լողում են դեպի մահվան թագավորությունը։

Իսկ այդ պանդոկից որքան հիշողություններ էր տանում «ակադեմիական քաղաքացին», երբ ընդմիշտ հեռանում էր Դորպատից։ Ինչպե՞ս նկարագրել հրաժեշտի ժամը, երբ ընկերները հավաքվել են վերջին խնջույքին, երբ այնքան են երգել, որ այլևս ձայն չի մնացել, որպեսզի երգեն վերջին երգը՝ «Երբեմն ես ունեի մի աննման հայրենիք», այն երգը, որ տարիներ հետո, ցուրտ մենակության մեջ պիտի երգեր Դորպատի նախկին սանը և նրա աչքերի առաջ, իբրև ծուխ, պիտի հառներ հրաժեշտի խնջույքը․․․ Բայց ահա ոգու վերջին 20 արիությամբ երգում են նաև այդ երգը, և ճանապարհվողը մոտենում է ֆրաու Ֆոգելզանգին... Ինչպե՜ս է լաց լինում այդ կինը, ինչպե՜ս են ցնցվում նրա ծանր ուսերը, ի՜նչ խոշոր արցունքներ են գլորվում նրա թորշոմած այտերով, ինչպե՜ս է գրկում իր սանիկին, սեղմում է կրծքին, և դողում են նրա մսոտ շրթունքները, ոչինչ չի կարողանում ասել և միայն լալիս է, ինչպես մայրը, որի գրկից բարբարոսները խլում են նրա զավակին, և մորը մնում է միայն արցունքի միջից նայել հեռացող որդուն։

4

30 Այդպես էր այդ պանդոկը և նրա նշանավոր տիրուհին, որի ներքնահարկը Մայր ճեմարանի անհրաժեշտ մասն էր, մի ասպարեզ, որտեղ երիտասարդը ձեռք էր բերում գիտելիքներ, որ կյանքում նրան հաճախ էին պետք լինում, քան տեսական բանասիրությունը, ճարտասանությունը, աստվածաբանական բարոյախոսությունը, ուսումն սուրբ գրոցը և եկեղեցական պատմությունը և նույնիսկ էսթետիկան, որի դասախոսն անվանի ձիավար էր և ուսանողներին դասավանդում էր սուսերամարտի և ձիարշավի կանոններ, նաև լողանալու արվեստ։ Եվ զարմանալի չէր, երբ «ձեղունահարկի բնակիչը» մանավանդ կիրակի օրերը, առնելով «հերր» պրոֆեսորի թելադրած դասախոսության տետրը և կամ այն գիրքը, որից ընթերցում էր պրոֆեսորը, գնում էր բարի Ֆոգելզանգի պանդոկը, նախ ողջունում էր տիրուհուն, որը դեռ նոր էր լվացվում, կատակում էր սպասավորուհու հետ, նավավարներից լսում էր զանազան նորություններ 10 և, պահանջելով մի գավաթ գարեջուր, քաշվում էր անկյունը, և բարոյախոսության գրքի իմաստությունները համեմում էր Մյունխենի գարեջրով։ Հետո ներս էր մտնում մի ուրիշ աստվածաբան, որը միայն ողջունում էր ֆրաու Ֆոգելզանգին և այլևս չէր լսում նավավարներին և ոչ էլ կատակում էր սպասավորուհու հետ, որովհետև պանդոկի խորքում նա նկատել էր միայնակ նստած ընկերոջը։ Նրանք երամի առաջիններն էին, որոնց հաջորդում էին ուրիշները՝ փոքրիկ խմբերով, և կարճ ժամանակից հետո պանդոկը լցվում էր երիտասարդ մարդկանցով, որոնցից անհամբերները արդեն հանում 20 էին գրատները, ոմանք կանաչ մահուդի սյուրտուկները, ոմանք շլացնում էին գույնզգույն ժիլետով, և մշուշի մեջ ցոլանում էին կարճ սուսերները, - և բոլորը զվարճանում էին, ինչպես այն դարում գիտեին զվարճանալ երիտասարդ մարդիկ, որոնք ինքնագլուխ էին, հոգսը դեռ չէր ծանրացել նրանց ուսերի վրա և որոնց առաջին դասը եղել էր այն, ինչ որ անհայտ նկարիչը գրել էր պանդոկի ճակատին՝ «Քանի ողջ ենք, պիտի ապրենք»։

Այդպիսի մի կիրակի, երբ խրախճանքը նոր էր բորբոքվել, և դեռ մի սեղանի շուրջ վիճում էին այն մասին, թե ռուսներին կհաջողվի՞ գրավել Վիսլայի կամուրջը, և գտնում էին, 30 որ երբ լեհացիները չդիմադրեն, ֆելդմարշալ Դիբիչը կարող է գրավել և′ Վիսլայի կամուրջը, և′ Վարշավան. մյուս սեղանի շուրջ խոսում էին ասիական խոլերի մասին և կարծիք էին հայտնում, որ այդ ժանտամահը իցիվ թե հասնի մինչև Դորպատ, քանի որ, ինչպես ասել էր պրոֆեսոր Շիմանը, Յուտլանդիայի հողից բարձրանում է այնպիսի շունչ, որի մեջ կխեղդվի հնդախտը. երրորդ սեղանի շուրջ ոչ վիճում էին վիսլայի կամուրջի և ոչ ասիական խոլերի մասին, այլ պատրաստվում էին «գինեմարտելու»․ սեղանի երկու ծայրում կապույտ բոցով արդեն վառվում էր մեղրագինու փունջը, սեկունդանտները ստուգել էին այրվող փունջի համը. մեկ, երկու և երրորդ նշանին կողմերը պիտի մինչև վերջ խմեին գավաթները,- երբ հանկարծ դռներն աղմկեցին և դռների մեջ երևաց սև թիկնոցով մի մարդ։

Պանդոկը թնդաց աղաղակներից։ Ուսանողներից մեկը, որ 10 արդեն օրորվում էր և առաջին թեկնածուն էր լողալու մոռացության գետով, գավաթը ձեռքին կանչեց.

«Մահվան դատապարտվածները ողջունում են արքային»։

«Արքան» Թոմաս Բրյուլլն էր՝ «սև եղբայրների» ավագը։

Նա մի պահ ետ նայեց և իջավ սանդուղքով։ Նրա ետևից ներս մտան չորս հոգի, որոնք առաջինի նման ունեին սև թիկնոց, գլուխներին՝ գերմանական բերետներ և ցածր ճտքով սապոգներ, որ պարուրում էին նեղ տաբատի եզրը։

Թոմաս Բրյուլլը ողջունեց, բարձրացնելով աջ բազուկը։ Մի քանի «ֆուքս» մի անգամից ոտքի կանգնեցին, նրան առաջարկելով իրենց աթոռները։ «Սև եղբայրների» ավագը մոտեցավ 20 մի բազմամարդ սեղանի, մյուսներն էլ միացրին սեղանները, և ստացվեց այնպիսի մի սեղան, որի ծայրը չէր երևում ծխի մեջ։

Թոմասն իրար հետևից դատարկեց երկու գավաթ մեղրագինի։

- Աղբյուրներն անգամ ծարավ են, Թոմաս,- կանչեց նա, որ առաջինն էր նրան ողջունել։ Մյուսները ծիծաղեցին, որովհետև այդ ուսանողը Թոմասին հիշեցրեց հենց նրա խոսքը, որ խրախճանքի բորբոքված ժամին կրկնում էր Թոմաս Բրյուլը, և այդ խոսքերից հետո բերում էին նոր շշեր։

30 Թոմասն այս անգամ նոր նայեց երիտասարդին, որի երեսը վառվում էր բաց կարմիրով և որի աչքերի մեջ կար երեխայական ժպիտ, և դեմքն ուներ մանկական մի գրավչություն։

Թոմաս Բրյուլլը գլուխը խոնարհեց։

- Մեր Թոմասն ինչ-որ ուրիշ է այսօր...

- Բան է պատահել և մեզ չի ասում։

- Նրա հետ վերջերս լինում է մի ինչ-որ դանակ սրող․․․ - Ես նրան տեսել եմ։ Նա ապրում է հին զորանոցների մոտ։

- Իսկ ես Թոմասին երեկ տեսա հենց այն կողմերում։

Սեղանի շուրջ այդպես էին խոսում նրանք, որոնք դեռ գինով չէին։ Իսկ որոնք գինով էին, ուրախանալով «սև եղբայրների» ներկայությունից, արդեն բաց էին թողել սանձերը և խմում էին, շփոթելով գավաթները, գինին և գարեջուրը։ Սեղանի մի կողմը, ինչպես առաջին որոտ, հնչեց երգը՝ «Gaudeamus igitur» և հետզհետե ծավալվելով մեջ առավ բոլորին 10 և վերջին բառերը՝ «Nos habebit humus» այնպես ուժգին դղրդացին, որ ֆրաու Ֆոգելզանգին թվաց, թե գավաթներ փշրեցին։

- Հըմմ,.. ամեն ինչ հող կդառնա,- լռության մեջ ասաց Թոմասը, թարգմանելով երգի վերջը։

Նա ոտքի կանգնեց։

- Burschen- և բոլորը լռեցին։ Թոմասը գլուխը թափահարեց և մազերը ծփացին ուսերի վրա։- Ես ձեզ հիմա այնպիսի խոսք կասեմ, որ երբեք չեմ ասել։ Ես ձեր եղբայրն եմ և, եթե սեղանի շուրջը նստած են հայրենակիցներ, որոնց 20 նոր ենք մկրտել, բայց և նստած են ընկերներ, որոնց հետ շատ տարիներ զվարճացել ենք և դժվար փորձություններից ենք անցել։ Մենք բոլորս եղբայրներ ենք, մի մոր հարազատ սաներ... Բայց ահա լսեցեք, թե ես ի′նչ եմ մտածել, և ասեք, ճշմարի՞տ եմ, թե՞ սուտ են իմ խոսքերը։ Իսկ ես այն եմ ասում, որ մենք բոլորս սխալ ճանապարհի վրա ենք...

Եվ շունչը պահեց մի րոպե, սուր աչքերով նայեց բոլորի աչքերին և այնտեղ կարդաց և′ տարակուսանք, և′ հետաքրքրություն, և′ զարմանք, նաև ոչինչ չկարդաց, որովհետև կային գինու ոգուց թմրած աչքեր, որոնք արդեն ննջում էին։

30 Իսկ ինչո՞վ ենք սխալ ճանապարհի վրա։ Որովհետև մենք մեր օրերն անց ենք կացնում գինարբուքով, երբեմն սուսերամարտում ենք, երբեմն արշավում ենք ձիերով, երբեմն աստվածաբանություն ենք սովորում, և այսպես կորչում է մեր երիտասարդությունը, մեր ժամանակը և կորչում ենք մենք։ Մեզ հարկավոր չի այդպիսի կյանք։ - Ինչպե՞ս։ Ուրեմն այլևս չզվարճանա՞նք, գինի չխմե՞նք։

- Որեմն դառնանք ճգնավորնե՞ր և չունենա՞նք սիրելի կին։

- Իսկ աստվածաբանության մասին լավ ասեցիր։ Շատ լավ ասեցիր։ Բոլորովին ավելորդ տեղը կորցնում ենք մեր ժամանակը։ Իսկ զվարճության մասին սխալ ես,- և Օտտոկար Դրիշը, որ ամենահին ուսանողն էր, և որի մազերը ճերմակել էին անքուն գիշերներից, որ նա անց էր կացրել գինի խմելով, 10 այդ խոսքն ասաց ու մոտ քաշեց գավաթը, երկյուղելով, որ Թոմաս Բրյուլլի խոսքերից ոգևորված հանկարծ կջարդեն գավաթները և շշերը կջարդեն, կջարդեն նաև պնակները և ամեն ինչ կջարդեն և կերդվեն այլևս չխմել ոչ գարեջուր, ոչ մեղրագինի և ոչ այլ տեսակ գինի։

- Լսեք իմ խոսքը։ Դեռևս բոլորը չեմ ասել։ Ես չեմ ասում, որ այլևս չխմենք և չմենամարտենք էսպադոնով կամ պիստոլետով և կամ այլ զենքով, եթե լինի թշնամի, որ անարգել է մեզ. մեր կորպորացիային և կամ որևէ ծանր խոսք է ասել մեր հոգևոր մոր մասին։ նաև չեմ ասում, թե այլևս մի 20 գրկեք ձեր սիրուհիներին, նրանց համար կիթառ մի նվագեք և մի պարեք պարահանդեսներում։

- Հիմա որ միանգամայն ճշմարիտ ես, Թոմաս,- և Օտտոկարը բարձրացրեց գավաթը,- ողջ լինես։

Մյուսները ևս բարձրացրին գավաթները։

- Դեռ սպասեք, սիրելի բարեկամներ։ Թողեք, որ խոսքս վերջացնեմ և այն ժամանակ դատեք, որ դատաստանով կուզեք։

- Թողե′ք վերջացնի, թողե′ք․․․

- Շարունակիր, Թոմաս,- կանչեց «սև եղբայրներից 30 մեկը

- Հիմա կասեմ բոլորը,- Թոմասը ոտքը դրեց նստարանի վրա, ամբողջ մարմնով հենվեց ծնկանը և ասաց,- ինչի՞ նման է, երբ մենք այստեղ զվարճանում ենք, իսկ այնտեղ մեր ընկերներին, մեզ նման ուսանողներին ծեծում են, ինչպես օրդոնան-հաուզում ծեծում են անպաշտպան սոլդատներին․․․ - Ո՞րտեղ, ո՞վ,- և բոլորը վեր թռան, ոմանք ձեռքերը տարած դեպի սուսերները, իսկ Օտտոկար Դրիշը, որ չէր համբերել և դատարկել էր գավաթը, բղավեց.

- Ասա, ո՞ւմ են ծեծել...

- Կասեմ ում են ծեծել... Ծեծել են Խարկովի համալսարանի ուսանողներին։ Նրանց չեն ծեծել իրենց ընկերները, և ոչ էլ ծեծվել են հարբած վիճակում որևէ չարաճճի արարքի համար։ Նրանք ըմբոստացել են ռեկտորի դեմ, որովհետև նրանց հետ վարվում էին ինչպես ճորտերի հետ։ Թքում էին 10 նրանց երեսին և օրը ցերեկով ուսանողին պատժում էին, մերկացնելով մարմնի այն մասերը, որ ամոթ է ասել։ Մերկացնում էին և ստիպում, որ ընկերները ճիպոտներով ծեծեն։

Ահա թե ինչպես են ապրում մեր եղբայրներն այնտեղ։ Այդ կարգերից դժգոհ, նրանք ըմբոստացել են և փշրել ռեկտորի տան ապակիները...

- Այդ բանում նրանք մեզ նման են,- լսվեց մի ոգևորված ձայն։

- Նրանք ջարդել և փողոց են թափել ամբիոններն այն պրոֆեսորների, որոնք ոչ թե դասախոս են եղել, այլ հարբած 20 կազակ։ Նրանք դուրս են եկել փողոց և խարույկի վրա հրդեհել ատելի գրքերը։ Բայց այդ ժամանակ ռեկտորի հրամանով վրա են թափվել վայրենի կազակները, կրակ են բացել և գերի բռնել ուսանողներին, պատժել են սոսկալի պատիժներով։ Իսկ ամենից համարձակներին հագցրել են սոլդատի շինել և կնուտի տակ քշել են այնպիսի հեռավոր տեղեր, որտեղից ոչ ոք չի վերադարձել և չի վերադառնա... Ահա թե ինչի մասին է խոսքը։ Իսկ մենք այստեղ միայն զվարճանում ենք և չենք հիշում մեր ընկերներին և ոչինչ չենք անում, կարծես մենք ստեղծված ենք միայն զվարճության և աստվածաբանության 30 համար...

- Իսկ ի՞նչ անենք մենք։

- Մենք այդ մասին չէինք լսել։

Եվ այդ երկու ձայնից բացի, չլսվեց ուրիշ ձայն, տիրեց այնպիսի լռություն, որ լսելի էր ջրի կաթկթոցը մի ինչ-որ պղնձի մեջ։ Բայց շուտով այդ էլ չլսվեց, որովհետև ֆրաու Ֆոգելզանգը, որ սովորություն ուներ խրախճանքի աղմուկի մեջ ննջելու, զարթնեց ահավոր լռությունից, ինչպես ջրաղացպանը, որ վախեցած վեր է թռչում, երբ այլևս չի լսվում ո′չ ջրի շառաչը, ո՜չ քարի աղմուկը։ Ֆրաու Ֆոգելզանգը զարթնեց և ամրացրեց տակառի ծորակը, որից մեղրագինին կաթ֊կաթ ընկնում էր պղնձե փարչի մեջ։ Ապա զարմացած նայեց ուսանողներին և նույնիսկ վեր կացավ, որ մոտենա նրանց, մոտենա և հարցնի, թե ինչո՞ւ են խոնարհել գլուխները և ինչո՞ւ են լուռ ծխում ծխամորճերր, և այլևս շեն հնչում 10 այն զվարթ երգերը, որոնց շառաչի տակ ննջում էր ֆրաու Ֆոգելզանգը։

- Իսկ մենք ի՞նչ անենք, Թոմաս...

Բայց ոչինչ չկարողացավ ասել Թոմասը, իսկ մյուսները լուռ մտածմունքի մեջ էին, ոմանք իրենց մտքում արդեն մի բան էին վճռել և մռայլ նայում էին սառչող մեղրագինուն, երբ դռների մոտ լսվեց մի աղաղակ։

- Burschen, heraus- և ներս ընկավ մեկը, որ ո′չ գդակ ուներ, ո′չ թիկնոց, և որի ձեռքից արյուն էր կաթում, և արյունոտ էր ճակատը, և չէր իմացվում ճակատին և՞ս վերք 20 կար, թե նա արյունոտ ձեռքով սրբել է ճակատը։

- Արշինավորները մերոնց ջարդում են Քարե կամրջի մոտ...

Ինչպես վագրը, որ ոստյունից առաջ պահում է շունչը և փակչում գետնին, ապա ամեհի թափով թռչում է որսի վրա, և ահից որսը գոչում է այնպես, որ սարսափում են մյուս գազանները հեռու հեռուներում, այնպես էլ «ձեղունահարկի» բնակիչները» նախ ահաբեկվեցին այգ գույժից և գունատվեցին, ապա կատաղությունից այնպես մռնչացին, որ դղրդացրին հին կամարները, և հաջորդ վայրկյանին այլևս ոչ ոք 30 չմնաց պանդոկում, և միայն վայր ընկած աթոռները և մի քանի լիքը դավաթներ վկա էին, որ այստեղ խրախճանք կար, և անակնկալ պատահարից դուրս են թռել զվարճացողները, որոնք ուր որ է պիտի ետ վերադառնան և այն միայնակ թիկնոցը, որ դեռ պահում է տիրոջ մարմնի ջերմությունը, նորից

պիտ հանգչի նրա երիտասարդ ուսերին։

5

Իսկ Քարե կամուրջի մոտ կանոնավոր ճակատամարտ էր։ Օրը կիրակի էր, և զբոսնելու էին դուրս եկել ոչ միայն «ակադեմիական քաղաքացիները», այլև մյուս քաղաքացիները, որոնց մի խումբ, մեծ մասամբ ռուս վաճառականներ, հարբած վիճակում, կամուրջից ոչ հեռու, հանդիպել էին չորս Ուսանողի և ոչ միայն կտրել էին ամբողջ մայթը, փակելով երթևեկությունը, այլև նրանցից մեկն ուսանող Ստեֆան Գյունտերին մայթից հրել էր և անվանել «լեհական մռութ»։ 10 Եվ այդ կայծից բռնկվել էր հրդեհը, և արդեն վաղուց Ստեֆան Գյունտերին, որ առաջինը քաշեց սուսերը, ընկերները տարել էին տուն արյունլվա վիճակում, արդեն հարբած բառաչում էր այն ռուս վաճառականը, որի աչքերի առաջ երբեմն մթնում էր, երբեմն լուսանում, և նա տեսնում էր անկապ պատկերներ և զգում էր, որ իրենը չէին ո′չ ոտքերը, ո′չ ձեռքերը։ Հարբած բառաչում էր այդ վաճառականը, որի ընկերները ծանր բռունցքներով դիմավորել էին առաջին ուսանողներին, որոնք օգնության էին հասել զբոսավայրերից՝ թողնելով կիթառները և աղջիկներին։

20 Վաճառականներն ևս օգնություն ստացան. գետի մյուս ափից մի ահագին բազմություն՝ կոշկակարների, ներկարարների, կաշեգործների, օղետան սպասավորների և ինվալիդ զինվորների, որոնք օղետներումն էին,- մի ահագին բազմություն՝ «ուղղափառներ, մերոնց ծեծում են» բղավելով, վազեցին դեպի կամուրջը՝ ցախավելներով, երկար ցուպերով և նույնիսկ մի պայտար վերցրեց այն պարանը, որով նա կապում էր անհանգիստ ձիու մռութը,- սակայն, տեսնելով ուսանողների խմբերը, որ հենց այդ րոպեին զանազան փողոցներով վազում էին դեպի Քարե կամուրջը,- տեսնելով այդ, 30 պայտարը պարանով կապեց մի ռուս մահուդավաճառի, որին ընկերները դրել էին դրոգի վրա, նրան մի կերպ ազատելով ոտնակոխ լինելուց։ Այնինչ մահուդավաճառը գազազած ուզում էր դուրս պրծնել ընկերների ձեռքից և նորից նետվել այն բազմության մեջ, որտեղից լսվում էին խուլ տնքոցներ, գոռոց, հայհոյանք։ «Բաց թողեք ինձ, բաց թողեք, անխիղճներ», հետզհետե թուլացող ձայնով կանչում էր մահուդավաճառը, բայց այդ ձայնից արդեն հայտնի էր, որ եթե նրան բաց թողնեին, նա հազիվ մի քանի քայլ կաներ և կգլորվեր գետին, որովհետև շատ անխիղճ էին ծեծել նրան։

«Չթողնեք աղյուսներին մոտենան»,- բղավեց Թոմաս Բրյուլը, որ հենց առաջին վայրկյանին նկատել էր թշնամու մի փոքր խմբի։ Այդ խումբն ուզում էր գերանների վրայով բարձրանալ և գործի դնել աղյուսների այն կույտը, որ ինչ որ շինության համար գերանների հետ թափել էին հրապարակի 10 մոտ։ Եվ ինքն իսկույն թռավ այն կողմը, նրա հետևից «սև եղբայրները»։ Օտտոկար Գրիշը, ինչպես գագաթից գլորվող ապառաժ, ահագին թափով նետվեց բազմության մեջ և այնքան հեռու գնաց, որ հասավ կամուրջի կեսին, որտեղ աղմկում էին հակառակորդի պահեստի ուժերը, որոնք վայրենի աղաղակներով խրախուսում էին առաջիններին։ Նրանք մի վայրկյան ետ քաշվեցին, Օտտոկարը գրատը փաթաթեց իբրև վահան և հարձակվեց այն ժամանակ, երբ շրջապատողները վրա վազեցին։ Այդ տեսարանը նման էր հողմի պտույտին, երբ երկնասլաց սյունի մեջ իրար են խառնվել տերևներ, շյուղեր, 20 փետուրներ, և ամեն ինչ պտտվում է մի ահավոր արագությամբ, ոչինչ չի երևում թանձր փոշու մեջ, և միայն հեռվից մի հոգնած ուղևոր նայում է այդ սևակնած պտույտին և արագացնում է քայլերը, որպեսզի փրկվի վերահաս փոթորկից։ Արդեն շատերն են գլորվել գետին, արդեն երևում են արյունոտ երեսներ, ծվեն-ծվեն քրքրել են Օտտոկարի սյուրտուկը, փշրել են նրա սուսերը և ահա մի վիթխարի մարդ մեջքից գրկել է Օտտոկարին և գետնից կտրելով, նրան տանում է դեպի կամուրջի եզրը։ Վայրենի հռհռում են մյուսները, իսկ մեկը ծվծվում է. «ջուրը, ջուրը քցիր շան ձագին», բայց Օտտոկարն 30 արնամխած աչքերով տեսավ կամրջի երկաթյա վանդակները, ոտքերով հենվեց երկաթին և թիկունքով այնպես հրեց մարդուն, որ տրաք-տրաքեցին նրա ձեռքերի մկանները, և մարդն անզոր ընկավ։ Օտտոկարը դուրս պրծավ նրա գրկից և նորից բորբոքվեց բռունցքակռիվը։

Մի այլ տեղ ուսանողները շրջապատել են մսավաճառ Կոլեսնիկովին։ Գեր մսավաճառը գործի է դրել կարճ Բազուկները, ոտքերը, մինչև անգամ հաստ գլուխը, որով նա պոզահարում է այնքան գազազած, որ եթե հակառակորդը չթեքվի, այդ հարվածը պիտի փշրի նրա կրծոսկրը։ «Կատաղեցե′ք, ավելի կատաղեցրեք», բղավեց Թոմասը և բազմությունը ճեղքելով, մոտեցավ մսավաճառին։ Ապա ընտրելով հարմար վայրկյան, հետևից այնպես զարկեց նրա ոտքերին, որ մսավաճառի ծնկները ծալվեցին և նա փլվեց, ինչպես խարխուլ պատը, որի տակից քաշել են հիմնաքարը։

«Ոստիկանները, տղերք»,- կանչեց մի ուսանող, որ բարձրացել 10 էր գերանների վրա։ Իրար հետևից լսվեցին սուլոցներ։ Կամուրջի գլխին երևացին ձիավոր ոստիկանները։ Նրանք գալիս էին մյուս ափից և, որպեսզի հասնեին հրապարակը, պիտի ճեղքեին վաճառականների և արհեստավորների պատնեշը։ «Մերոնց ծեծում են», լալահառաչ ասաց երկար մորուսով մի մարդ, բռնելով առաջին ձիու սանձը։ Նա կռվին չէր մասնակցել, այլ միայն արձակել էր այնպիսի ձայներ, որոնցով որսորդը «քիս» է տալիս շներին։ «Հեռու քաշվիր, քավթառ»,- և ձիավոր ոստիկանը բարձրացրեց մտրակը։ Երկար մորուսով մարդը վազեց դեպի վախմիստրը, բայց այդ վայրկյանին 20 դեպի ձիավոր ոստիկանները թռան աղյուսի կտորներ։

- Pereat,- որոտաց մի ձայն գերանների ետևից։

Մի ձի ծառս եղավ, և նրա ոտքին դիպավ այն աղյուսը, որ նետողը նշան էր բռնել ձիավորի կրծքին։ Ձին հանկարծ ընկավ, ձիավորին թամքից գլորելով։ «Թրերը պատրա՜ստ», գոռաց վախմիստրը և ձին խթանեց։ Բայց այդ ժամանակ ուսանողները առաջ հրեցին հակառակորդներին, որոնք մնացին ձիավորների և ուսանողների արանքում։ Ոմանք անցան ցանկապատի մյուս կողմը և կախվեցին վանդակներից։ Գերանների հետևից սաստկացավ աղյուսների տարափը։ Ձիերը ետ 30 քաշվեցին։ Ուսանողները նոր թափով սեղմեցին հակառակորդին, և բազմությունն ալիք-ալիք ետ նահանջեց կամուրջով, իրեն հետ տանելով նաև ձիավորներին։ Վախմիստրը շրջեց ձիու գլուխը և անհայտացավ։ «Ցրվեք տները»,- գերանների հետևից կանչեց Թոմաս Բրյուլլը և ետ դարձրեց նրանց, որոնք հակառակորդին քշել էին մինչև կամուրջի ծայրը։ Կամուրջը դատարկվեց։ Գերանների ետևից դուրս եկավ «սև եղբայրների» խումբը։ Այդ վայրկյանին լսվեց թմբուկների աղմուկ... «Ցրվեք տները»,- բղավեց Բրյուլլը, «մուշկետյորները գալիս են»։ Երևաց պատրուգավոր հրազեններով զինվորների ջոկատը, որի առաջից գնում էր մի երիտասարդ սպա։ Նրա դեմքին շողում էր ինքնագոհ ժպիտ։ Նա նայում էր պատշգամբներին և 10 պատուհանների կողմը, որտեղից նրան էին նայում աղջիկներ և կանայք, որոնց այդ երիտասարդ սպան կարծես ասում էր. «Տեսեք, ինչ չքնաղ են իմ ուսադիրները, իմ սաղավարտը և իմ ձին և ես»։ Իսկ վերևից պատասխանում էին. «Ի՜նչ երիտասարդն է այն սպան... Հազիվ քսան տարեկան լինի, բայց արդեն փոխգնդապետն է Ռևելյան մուշկետյորների գնդի...»։

Իսկ մսավաճառ Կոլեսնիկովը ոչինչ չասաց։ Նա սթափվեց թմբուկների որոտից և մի կերպ ոտքի կանգնելով, քայլեց դեպի գերանների կույտը, որտեղից դուրս թռավ Թոմաս Բրյուլլը։ «Բռնե′ք նրան, բռնե′ք»,- աղաղակեց ռուսը։ 20 Մուշկետյորները շարքի մեջ ժպտացին, նրանցից մեկն ընկերոջն ասաց. «Քաջերը նրան լավ են փետրահանել...»։ Իրավ որ Կոլեսնիկովը նման էր սագի, որին ժլատ տանտիկինն այլանդակել էր, չափից ավելի պոկելով բմբուլը։ Նրա կաֆտանը քրքրված էր, և երբ նա օրորվելով անցավ կամուրջը, գետի քամին աստառի բուրդը տարավ հեռո՜ւ-հեռո՜ւ..․

Հրապարակն ամայացավ։ Կամուրջի վրա երևում էին հատ ու կենտ անցորդներ, որոնք տուն էին շտապում։ Արդեն երեկո էր։ Հեռվից լսվում էր թմբուկների խուլ աղմուկ։ Երիտասարդ սպան հիացած իր գեղեցկությամբ և իրենով, դեռ 30 շարունակում էր հեռավոր փողոցների բնակիչներին ցույց տալ իրեն և իր ուսադիրները և սաղավարտը, որ փայլում էր իրիկնային մթնշաղում։

6

- Դուք նորից ձեր հայրենակցի մո՞տ էիք,- հարցրեց տիկին էլոիզ Աուսլենդերը մի երիտասարդի, որը ներս մտնելով արձանացավ դռան մոտ, որովհետև նրան անսպասելի էր և′ այդ հանդիպումը, և′ տիկնոջ անհամբեր հարցը։

Բայց տիկինն ավելի արագ զգաց իր անզգուշությունը՝ որով մատնեց իր անհանգստությունը երիտասարդի բացակայման առթիվ, քան կպատասխաներ երիտասարդը։ Եվ կարծես այդ անզգուշության հետքերը ծածկելու համար, նա դարձավ իր խոսակցին՝ պրոֆեսոր Պարրոտի կնոջը, որն այդ րոպեին մոմի վրա կռացած թելում էր ասեղը։

- Ես այդպես էլ գիտեի, որ նրան ոչինչ չի պատահել... Բայց տեսնեիք Գերմանին... Աստված իմ, ինչքան էր նա հուզվել, 10 քանի անգամ հարցրեց...

Եվ կանացի հոտառությամբ տիկին էլոիզն զգաց, որ իզուր էր իր կասկածը և, որ բարեկամուհին չէր նկատել նրա անհանգստությունը և ակնապիշ դեռ նայում էր ասեղի ականջին։

- Դե հիմա պատմեք,- և տիկին էլոիզն անսեթևեթ նազանքով բարձրացրեց ձեռքը, խշշաց զգեստը, և լայն թևքի միջից ձգվեց նրա մերկ բազուկը, ինչպես քամին օրորում է եղեգնուտը, և հանկարծ մերկանում է մի դալար եղեգ, որ չգիտի, որ կողմը թեքվի և միայն խոնարհում է տերևները՝ ծածկելու իր բաց կարմիր մարմինը։ Նա սկսեց հարդարել կրակի գույնի 20 խոպոպները, որ կախվել էին ճակատի կամարի վրա։

- Բայց ի սեր Աստուծո, ասացեք, ի՞նչ է պատահել... Ես ոչինչ չգիտեմ,– և երիտասարդն իր խելոք աչքերը, որ ավելի էին խոշորացել և′ ուրախությունից՝ տիկին Աուսլենդերին տեսնելու համար, և′ անհանգիստ կասկածից, որ հետևանք էր տիկնոջ հանկարծակի հարցին,- երիտասարդն աչքերը հառեց նախ՝ տիկին Պարրոտին, ողջունեց նրան, և ապա սեղմեց տիկին էլոիզի ողորկ ձեռքը։

- Ինչ-որ բան է պատահել... Նախասենյակում օտարոտի վերնազգեստ է կախված, դրսում ինչ-որ կառք է սպասում․․․ 30 Չեմ հասկանում։

Տիկին Պարրոտը ժպտաց։ Նրան ևս հաճելի էր երիտասարդի հետզհետե աճող հետաքրքրությունը, նաև այն, որ նա միամիտ երեխայի նման իր աչքերն ուղղում էր մերթ տիկին էլոիզին և մերթ իրեն, կարծես նրանց դեմքերի վրա գուշակում էր պատասխանն իր կասկածի։ Իսկ տիկին Աուսլենդերն առանց թաքցնելու իր հիացմունքը, նայում էր երիտասարդի մաքուր սափրած երեսին, որ վարդագույն էր երեկոյի սառնից, և նրա խելոք աչքերին, որոնց տիկին էլոիզն առաջին հանդիպումից հետո անվանել էր «մութ ծովեր»։

- Ո՞վ կա ներսը,- և երիտասարդը գլխով նշան արեց դիմացի սենյակի կողմը, որտեղից լսվում էին ինչ-որ խառն ձայներ։

- Տղամարդուն չի վայելում այդպիսի հարցասիրություն,- կեղծ լրջությամբ հանդիմանեց տիկին Աուսլենդերը և նրա 10 վրա նայեց այնպես, ինչպես կնայի ամուսնացած կինն իրենից ավելի երիտասարդ տղամարդու, որի առնական միամտությունն ամեն ինչ ճաշակած կնոջը հիշեցնում է և այն, որ նրա համար անդարձ կորել է, և այն, որ դեռևս մնում է, ինչպես ծառի վերջին պտուղը՝ ցուրտ աշունքին։

- Ուրեմն դուք ոչինչ չե՞ք լսել այսօրվա դեպքերի մասին,- հարցրեց տիկին Պարրոտը։

- Ո՛չ, տիկին,- և նա ուզեց երդվել, բայց հիշեց, որ պրոֆեսորն արգելել է երդվելը, իբրև «անվայել բան, որ հատուկ է միայն ռուս աստիճանավորներին և վաճառականներին», 20 ինչպես ասել էր պրոֆեսորը։

- Ես ճաշից հետո գնացել էի իմ հիվանդ բարեկամի մոտ․․․

- Ինչպե՞ս է հիմա այդ խեղճ մարդը,- և տիկին Պարրոտը թեթև հառաչեց։

- Նա երևի երբեք այլևս չտեսնի իր հայրենիքը,- տխուր ասաց երիտասարդը։ Մի պահ լռեցին, կարծես երեքով էլ միտք էին անում, թե ինչքան ծանր է երբեք չտեսնել հայրենիքը։

- Իսկ հետո ո՞ւր գնացիք,— լռությունը խախտեց տիկին 30 Աուսլենդերը։

- Այնտեղից ես գնացի Դոմբերգ, որովհետև այդ զրույցն ինձ ևս հիշեցրեց իմ հեռավոր հայրենիքը,- նրա ձայնը դողաց, դողդողաց նաև ներքին շրթունքը։ Տիկին էլոիզը խղճահարվեց և նրա սիրտը շահելու համար ասաց․

- Իմ երիտասարդ բարեկամը թող չտխրի․․․ Դուք մի օր պիտի տեսնեք ձեր հեռավոր հայրենիքը․․․ Այ, մենք երբեք չենք տեսնի ձեր հայրենիքը։ Այդ անկասկած է... Իսկ դո՞ւք։ Երբ դուք վերադառնաք, ով գիտե, մենք այլևս կհանդիպե՞նք իրար, թե՞... Եվ այն ժամանակ դուք մեզ իսպառ կմոռանաք․․․ Եվ ո՞վ գիտի, թե ի՞նչ կլինի վաղը...- տիկին էլոիզը լռեց, աչքերը հառելով իր բարեկամուհուն, որն զբաղված էր կարելով։ Ապա նա ավելի խոր ընկղմվեց բազմոցի մեջ և, գլուխը թիկնոցին հենած, ձգեց սպիտակ պարանոցը և նուրբ կզակը, որ թվում էր պարանոցի շարունակությունը. երիտասարդը չէր տեսնում նրա գլուխը, այլ միայն տեսնում էր պարանոցը և սպիտակ կզակը, որ նրան հիշեցնում էր մարմարե վաղեմի անդրի, որի կանացի գլուխը ջարդել են բարբարոսները, և մնացել է միայն պարանոցը, որն այնուամենայնիվ վկայում է, թե ինչքան գեղեցիկ էր այն գլուխը։

- Իսկ այժմ մեր սիրելի Արմենիերին պատմենք այն, ինչ որ պատահեց այսօր․․․— և նա սթափվեց, ինչպես մի կայտառ աղջիկ, որ խռովում է մի վայրկյան, որպեսզի հաջորդ վայրկյանից սկսի պատմել զրնգան ձայնով։

Տիկին էլոիզը պատմում էր, ինչպես այդ պատահարի մասին կարող էր պատմել մի գերմանացի պրոֆեսորի կին, որը, ինչպես և նրա ամուսինը, չէր սիրում ռուսներին, մանավանդ ռուս վաճառականներին, որոնց մասին նա իր էստուհի աղախնից և հրեա նպարավաճառից լսում էր միայն արտասովոր պատմություններ։

Պատմում էր տիկին Էլոիզը, պատմում էր այն, ինչ որ նրան հաղորդել էր աղախինը, որն, իբր թե ականատես էր եղել դեպքերին մինչև այն վայրկյանը, երբ «զորքը դուրս եկավ թնդանոթներով», որից հետո նա փախել էր, որովհետև «մի կազակ ձին քշում էր ուղղակի նրա վրա»։ Երիտասարդն ագահությամբ լսում էր տիկնոջը և աչքը չէր հեռացնում սև 30 ուլունքների շարանից, որ գրկել էր նրա պարանոցը և ճոճվում էր, երբ տիկին էլոիզը շարժում էր իրանը։

Տիկին Պարրոտը, որ ձեռագործի վրա գլուխը կախ լսում էր այն, ինչին արդեն տեղյակ էր,- երբեմն գլուխը բարձրացնում էր և նայում երիտասարդին։ Ինչքան շուտ փոխվեց նա... Եվ ինչքան վարժ է խոսում գերմաներեն։ Նա մի կատարյալ Edelmann է, և ոչ ոք չի մերժի նրան իր աղջկա ձեռքը․․․ Իսկ Արմենիերն առաջին օրերը չգիտեր, ինչպես գործածի պատառաքաղը և չգիտեր կարտոֆիլն ուտելու կերպը։

Արմենիերն Աբովյանն էր։ Դորպատում նրան այդպես անվանեցին այն օրից, երբ բնակիչները քաղաքի փողոցներում տեսան նրա օտարոտի դեմքը, հարավի մարդու վառվռուն և մեծ աչքերը և մանավանդ հայ դպիրի կապան և ջիբրուն, որ նա առաջին օրերը հագնում էր Պարրոտի տուն գնալիս։ Նրա վրա նայում էին, 10 ինչպես զարմանալի հրաշքի վրա, և ծանրամիտ բյուրգերները, որոնք երեկոները նստում էին դարպասների առաջ, երկար նայում էին նրա ետևից, և նրանցից մեկը, որ դիպվածով եղել է թաթարների երկրում կամ հասել էր մինչև Հաշտարխան, պատմում էր առասպելախառն պատմություններ հեռավոր հարավի մասին։

Կանայք և աղջիկները գաղտագողի հայացքով ուղեկցում էին նրան, իսկ ավելի համարձակները ժպտում էին, և երբ նրանց կողմն էր նայում Արմենիերը, հանկարծ զվարթ քրքիջով պատուհանը փակում էին նրա վրա։ Ոչ մի կասկած, որ այդ 20 սենյակում, ուր հավաքվել էին տանտիրուհու աղջիկները և նրանց ընկերուհիները, դեռ շատ պիտի խոսեին նրա մասին. աղջիկների մեջ պիտի հայտնվեր մի Գրետխեն, որը պիտի հանդիմաներ ընկերուհիներին, երբ նրանց չարաճճի շաղակրատությունն անցներ ամոթխածության սահմանից։ Ընկերուհիները պիտի հարձակվեին Գրետխենի վրա, նրան պիտի բամբասեին, այդ աղջիկը հուզմունքից պիտի կարմրեր և ապա առանձնության մեջ զգար մի քաղցր տառապանք։

Այդպես էին ճանաչել նրան և, ինչպես հաճախ է լինում, առաջին տպավորությունը մնացել էր անջնջելի։ Այդ բանին օգնել էր նաև Մարյա Աֆանասևնան, ռուս սարկավագի կինը, 30 որի տանը մի քանի ժամանակ Արմենիերն ապրել էր։ Անհանգիստ կաչաղակի նման մի բակից մյուսն էր մտնում այդ գնդլիկ կինը, և երբ հարցնեին նրա տան կենվորի մասին, նա երգելով ասում էր. «Ի՜նչ կենվոր, աստված իմ... Իսկական սուրբ։ Ծոմ է պահում, գիշեր-ցերեկ կարդում է, և իրենց լեզվով աղոթում է․․․ Եվ ինչպե՜ս է աղոթում, այդ ինչ ձայն է, ինչ լեզու է։ Թեև չեմ հասկանում, բայց հավատում եմ, որ սրբազան լեզու է... Իմ ամուսինն ասում է, որ նրանց լեզուն աշխարհի աոաջին լեզուն է․ նրանց լեզվով է խոսել Նոյը, հենց որ սարից իջել է։ Ահա թե ինչ լեզվով է խոսում...»։- «Իսկ գինի խմո՞ւմ է, խոսո՞ւմ է կանանց հետ. պետք է, որ նրանց օրենքն արգելի այդ բանը»,- հարցնում էին հետաքրքրված հարևանուհիները։ «Սուտ խոսքեր են. նա կանանց հետ խոսում է, բայց խմել չի սիրում. ամբողջ օրն իմ աղջիկը նրա հետ է... Թեև փոքր է, բայց ես իմ աղջիկը նրան կին կտայի»,- և Մարյա Աֆանասևնան խորամանկ ժպտում էր, «Նրանց մոտ սովորություն է 10 փոքր աղջիկ առնելը... Բայց իմ Օլգան շատ փոքր է, դեռ երեխա է և ոչինչ չի հասկանում այդ բաներից»։ Եվ Մարյա Աֆանասևնան այնպես անկեղծ էր կսկծում, որ աղջիկը փոքր է և այնպես էր գովում իր տան կենվորին, որ հարևանուհիներն ակամա նայում էին իրենց հասած աղջիկներին։

Բայց ոչ մի Մարյա Աֆանասևնա չէր կարող Արմենիերի համբավը Դորպատում այդքան տարածել, եթե այդ բանին հակառակ լինեին բարեհոգի տնատերերը և ուսանողները, ասինքն՝ ֆրաու Ֆոգելզանգի բարեկամները։ Պատահում էր, որ ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում ուսանողներից մեկը, 20 որ քաջ գիտեր Արևելքի հին պատմությունը, նաև աշխարհագրություն, պատմում էր այն հեռավոր երկրի մասին, որտեղ գտնվում էր բիբլիական լյառը՝ Արարատը։ Եվ ծայր էր առնում վեճը՝ կբարձրանա՞ «հերը» պրոֆեսորն այդ լեռան կատարը, թե՞ չի բարձրանա, արդյոք իրենց հայրենակցին կհաջողվի՞ Նոյյան տապանի տեղը խրել այն խաչը, որ պատրաստել է իրենց քաղաքի դարբինը... Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում նրանք նստում էին մինչև ուշ գիշեր, և հանկարծ ոտքի էր կանգնում մի ծերուկ ձկնորս, որը զրույցի ընթացքում 30 առել էր առաջին քունը, և բարձրացնում էր գավաթը. «Հաջողություն մաղթենք մեր հայրենակիցներին, որոնք այժմ, ով գիտե, ինչ փոթորիկների մեջ են, որովհետև ինչպես ծովում, այնպես էլ հավիտենական սառույցների վրա...»։ Եվ նույնիսկ հուզվում էր ֆրաու Ֆոգելզանգը, երբ լցնում էր մաղթության գավաթները, որովհետև նրա համար ևս սարսափելի էր փոթորիկը հավիտենական սառույցների վրա։ Պրոֆեսոր Պարրոտին նրանք դիմավորեցին, ինչպես հաղթանակից վերադարձող զորավարի։ Եվ շատ գարեջուր խմեցին այդ և հաջորդ օրերը, իրար հաղորդելով դժվար վերելքի այնպիսի մանրամասնություններ, ասես բոլորը, և մինչև անգամ ֆրաու Ֆոգելզանգը և նույնիսկ այն ձկնորս ծերուկը,- բոլորը բարձրացել էին Արարատի գագաթը և այժմ իրենց տանը, հարազատների շրջանում վերհիշում էին այդ վտանգավոր ուղևորությունը։

Դեռևս կենդանի էին զրույցները Արարատի վերելքի մասին 10 և առանձին ակնածանքով էին գլուխ տալիս «հերր պրոֆեսորին», երբ հայտնվեց հայը՝ իսկական բնակիչը Արարատյան աշխարհի, որ երկրորդն էր բարձրացել և գերմանացու կապարե խաչի կողքին Արարատի գագաթին խրել էր իր ձեռագործ փայտե խաչը։

Ահա ինչը նրա համար Դորպատում ստեղծեց համբավ զարմանալի արագությամբ, և հենց հաջորդ օրից նա դարձավ մեկը, որին շատ տներում գրկաբաց կընդունեին, որի անցնելուն սպասում էին փողոցի բնակիչները, և որի մասին պատմում էին, թե մինչև 20 Դորպատ գալը նա չգիտեր գարեջուրը, և ինչպես փոքր տղա նա հրճվանքով դիտել էր գույնզգույն թղթերից սարքած այն օդապարիկները, որ ըստ այն ժամանակի սովորության տոն օրերին բաց էին թողնում օդի մեջ։

Բայց արդեն անցել էր այդ ժամանակը, և փոշի էր նստել սև կապայի վրա։ Նա հագնում էր մահուդե վերարկու և բարձրավիզ սյուրտուկ, որից ավելի էր երկարում հասակը։ Նա կապում էր ծաղկանկար կրծկալ և թավշյա փողկապ։ Հյուսիսի սառն օդը փոխել էր նրա դեմքի ցորնագույնը, բայց աչքերը մնացել էին նույնը, հարավի մարդի խելոք և խորունկ աչքերը՝ «մութ ծովեր», ինչպես անվանել էր տիկին էլոիզ Աուսլենդերը, 30 որն այլևս չէր հագենում նրանց հմայող գեղեցկությամբ։

7

Տիկին էլոիզը դեռ չէր ավարտել դեպքերի նկարագրությունը (ուսանողներին նա անվանում էր «խեղճ երիտասարդներ» և հաճախ պատմելն ընդհատում էր միջանկյալ դիտողություններով ռուսների մասին, օրինակ, երբ հիշատակեց Քարե կամուրջը, նա, դառնալով տիկին Պարրոտին, ասաց. «Ես ձեզ չեմ պատմել, թե ինչպես իմ Գերմանը հենց երեկ Քարե կամուրջի վրա կռվել է ռուս կառապանի հետ... Ճշմարիտ որ կռվել է, միայն, իհարկե, ոչ ինչպես խեղճ երիտասարդները... իսկ մեղավորը՝ ռուս կառապանն է։ Նրա ձին կամուրջի վրա ընկնում է, և փոխանակ օգնելու խեղճ կենդանուն, հիմար ռուսն սկսում է ծեծել նրան և ինչպե՞ս՝ սապոգներով...10 Այդ ժամանակ իմ Գերմանը չի համբերում և սկսում է կառապանին հանդիմանել...),- տիկինը դեռ չէր ավարտել պատմելը, երբ դիմացի սենյակի դուռը բացվեց, և դուրս եկավ մի ալեհեր մարդ՝ կապույտ մունդիրով և կարճ թրով, որի կոթից կախված էին կարմիր ժապավեն և ոսկեկար ծոպեր։ Նա արդեն ալեհեր էր, և ծերությունից նրա մեջքը կռացել էր։ Նրա հետևից դուրս եկավ ռեկտորը՝ «հերր պրոֆեսոր» Ֆրիդրիխ Պարրոտը, նիհար և ցամաք երեսով մի կարճահասակ մարդ։

- Էվստարխ Իվանիչ, գուցե չմերժեիք մի փոքր հանգստանալու մեր համեստ սեղանի շուրջը՝ ի վարձատրություն մեր հոգնության,- ծերունուն դիմեց Պարրոտը։

20 - Որքան էլ հաճելի է ներկայությունը տիկինների և քաղցր է ձեր հրավերը, բայց ես ստիպված եմ պատժել ինձ, զրկելով այդ հաճույքից,- և ծերունին, փափուկ սապոգներն իրար զարկեց ինչպես հին ասպետ, և մեղմ զրնգացին նրա սապոգների խթանները։- Նաև ձեզ հայտնի է, Ֆրիդրիխ Գեորգեվիչ, իմ պաշտոնի խստապահանջությունը, եթե ոչ՝ մեծավ ուրախությամբ,- և նա ծիծաղեց չոր ու կեղծ ծիծաղով, որ փոխվեց հազի՝ անախորժ և նույնքան չոր։

- Միայն մի գավաթ իսկական ռեյնվեյն, էվստարխ Իվանիչ։ Խնդրում եմ չմերժել,- և տիկին Պարրոտը մոտեցավ պահարանին։

- Մերժել հարգելի տիկնոջ հրավերը՝ այդ արդեն չեմ կարող։ Սակայն eine Minute, շատ եմ խնդրում,- և ծերունին թեթև հազաց, կոկորդը մաքրելով հռենոսյան գինու համար։

- Թույլ տվեք ներկայացնել Ձեզ իմ Liebling-ին... Հերր դիակոնուս Աբովյան, որի մասին անշուշտ լսել եք։ - Օ, և այն Էլ ինչպիսի պատմություններ... Ուրախ եմ սեղմելու Ձեր ձեռքը։ Շատ ուրախ եմ,- Աբովյանը մի քանի քայլ արեց և թեթևակի խոնարհելով գլուխը, սեղմեց ծերունու ձեռքը։

- Կարծեմ, որ նա չի մասնակցել այսօրվա անկարգություններին․․․

- Եվ ծերունին դեմքը կեղծ զայրույթով խստացրեց, ուռցրեց այտերը, և բեղերը ցցվեցին՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև։

- Օ, ոչ, էվստարխ Իվանիչ․․․ Նա զբաղված է միայն իր 10 դասերով,- և պրոֆեսորը ծերունուն մոտեցրեց գավաթը։

- Սիրում եմ, շատ եմ սիրում գիտությունը և կարգապահությունը։ Դուք շատ առաջ կգնաք այդ ճանապարհով, երիտասարդ,- և ծերունին բարձրացրեց գավաթը, գլուխը թեթև խոնարհեց տիկին էլոիզ Աուսլենդերին, ապա տիկին Պարրոտին և ետ գցեց գլուխը։ Տիկին էլոիզին անհաճելի էր տեսնել ծերունու կոկորդի ձգված երակները և մկանները և չոր կոկորդը, որ կծկվում էր գինու յուրաքանչյուր ումպի հետ։

Այդ ծերունին պոլիցեյմեյստեր Կրուչինսկին էր, որը եկել էր համալսարանի 20 ռեկտորին հաղորդելու օրվա պատահարի, կամ ինչպես նա էր ասում, «ձեղունահարկի բնակիչների անկարգության» մասին և պատժել տալու նրանց, որոնք «հակաօրինական բունտ էին սարքել» («учинили противузаконный бунт»), աղյուսներ շպրտելով հեծյալ ոստիկանների վրա։ Նա եկել էր մեծ պահանջներով և դեպքն այնպես էր նկարագրել, որ նրա ասելով, եթե վախմիստրը խոհեմ չլիներ, ապա անխուսափելի էին արյունահեղությունները երիտասարդ մարդկանց և ոստիկանների միջև, մանավանդ, որ վերջիններս պաշտպանում էին իրենց ազգակիցներին։ Պոլիցեյմեյստերը հաղորդել էր30 նաև, որ գրգռված երիտասարդների խմբից լսվել են անթույլատրելի բացականչություններ, որոնց մասին եթե տեղեկանա գեներալ-նահանգապետը և մանավանդ քաղաքի ժանդարմական գնդապետ Դոնցովը, ապա կարող են առաջանալ մեծամեծ անախորժություններ, և կտուժի համալսարանի համբավը, և կարող են այդ բանից օգտվել համալսարանի թշնամիները (իսկ թե ովքեր էին այդ թշնամիները՝ ծերունին չասաց) և առհասարակ քաղաքի այն բնակիչները, որոնք իրեն՝ պոլիցեյմեյստեր Կրուչինսկուն հաճախ են գանգատվում ուսանողներից։

Իր խոսքին կշիռ տալու համար ոստիկանապետն ակնարկել էր մի ինչ-որ գաղտնի շրջաբերականի մասին, որ նա ստացել էր Սանկտ-Պետերբուրգից պրոֆեսոր Պարրոտին հայտնի անձնավորության ստորագրությամբ, և որով առաջարկվում էր հատուկ հսկողություն սահմանել ուսանողների վրա, ի նկատի ունենալով այն, որ մի քանի զորագնդեր պետք է ձմեռեին Դորպատում և ապա շուտով այդտեղով պիտի 10 մայրաքաղաք վերադառնար Պավլովյան գունդը, և երկու հետևակ գունդ, որոնք հետ էին գալիս Լեհաստանից և հնարավոր էր, որ երկար ժամանակով հանգստանային Դորպատում, որպեսզի վայելուչ տեսքով ներկայանան Նորին կայսերական մեծության։

Ռեկտորը զգուշավորությամբ առարկել էր, որ երկուստեք են եղել անվայել բացականչություններ, և հարկավոր չէ կարևորություն տալ գրգռված վիճակում արտասանած խոսքերին։ Ինչ վերաբերում է ոստիկանների վրա աղյուս շպրտելու փաստին, ապա ինքը համոզված է, որ ուսանողները մի քանի աղյուս են նետել ոչ թե ոստիկանների, այլ իրենք հակառակորդների վրա և այն էլ ոչ թե որևէ մեկի մարմնին ծանր վնաս հասցնելու, այլ վախեցնելու դիտավորությամբ։ Ռեկտորը հայտնել էր նաև, որ նախահարձակ են եղել հարբած վաճառականները և ուսանողները միայն ստիպմամբ պաշտպանել են իրենց և ընկերների պատիվը։ «Այդ միանգամայն ճշմարիտ է, հարգելի Ֆրիդրիխ Գեորգևիչ»,- համաձայնել էր պոլիցեյմեյստերը,- «այսպես են վկայում նաև չեզոք քաղաքացիները»։ «Շատ ուրախ եմ, որ այդպես է, սիրելի էվստարխ Իվանովիչ... Այն ժամանակ ներեցեք30 ինձ, եթե համարձակվեմ այսպիսի հարց տալու Ձեզ. ի՞նչ կասի պարոն գեներալ-նահանգապետը, եթե տեղեկանա, որ Ձեր հսկողության հանձնված քաղաքում ինչ-որ հարբած մարդիկ օրը ցերեկով հարձակվում են անմեղ ուսանողների վրա և... կարո՞ղ է այդպես հարցնել։ Կարող է։ Եվ այն ժամանակ պարոն գեներա-նահանգապետը կասի. իսկ որտե՞ղ էին ոստիկանները և հարգելի պոլիցեյմեյստերը, այդ ինչպիսի՞ բարքեր են այդ քաղաքում։ Հավատացնում եմ, կասի և կավելացնի այնպիսի բաներ, որ կատարյալ անախորժություն կլինի Ձեզ համար, նաև համալսարանի համար, որն այսպիսով կարող է զրկվել Ձեր այնքան օգտակար բարեկամությունից»։

«Հերր պրոֆեսորը» միանգամից էր խառնել ծերունու բոլոր հաշիվները։ Ռեկտորի ասածն այնքան ճշմարտանման էր, որ Կրուչինսկուն մի վայրկյան թվաց, թե այդ բոլորն արդեն կատարվել է, թե գեներալ-նահանգապետից արդեն ստացվել է այդ գրությունը, և օր ծերության պաշտոնանկ լինելով, նա 10 թողնում է Դորպատը։ Սառը քրտինք երևաց նրա ճակատին, և թաշկինակը ճակատին սեղմելով՝ նա շշնջաց. «Դուք իրավացի եք, Ֆրիդրիխ Գեորգևիչ, միանգամայն իրավացի եք... Սատանան ինչի հետ ասես, որ չի խաղա... Եվ ինչ լավ է, որ չեմ գրել ռապորտը։ Հավատացնում եմ, որ մի քանի անգամ կանչեցի քարտուղարին, որպեսզի թելադրեմ։ Բայց ինչ-որ ձայն ինձ ասում էր, թե գնա Ֆրիդրիխ Գեորգևիչի մոտ, նրա հետ խոսիր և ապա նոր...Ինչպե՞ս ասեմ։ Նու, կարծեք թե ես ուզում էի նստել աթոռի վրա և, կարծեք, ամեն անգամ աթոռի միջից, համարձակվում եմ ասել, ցցվում էր մի սուր բան և չէր 20 թողնում նստեմ... Շնորհակալ եմ, մեծապես շնորհակալ եմ... Ախր ես (և այդ խոսքի վրա նա ճակատին ձեռքով այնպես էր խփել, որ հարևան սենյակում լսել էին այդ ձայնը, և տիկին Պարրոտը մոտեցել էր դռանը), ախր ես կարող եմ ասել, հիմար եմ։ Եվ որտեղի՞ց ինձ խելք... Եվ առհասարակ ո՞վ է խելք տվել ռուսներին։ Մեր բանն է աջ-ձախ կրակել, ջարդել, թափել։ Աստված մեզ խելք չի տվել, և այդպես էր ասում նաև իմ հանգուցյալ հայրը, թե Աստված խելք է տվել միայն գերմանացիներին...»։ Այդպես նա երկար պիտի խոսեր, եթե նրան չընդհատեր պրոֆեսորը և չառաջարկեր, 30 թե այնուամենայնիվ հարկավոր է «մի բան անել»։ Եվ համաձայնեցին, որ պոլիցեյմեյստերն այդ օրվա պատահարի մասին տեղեկացնում է միայն իբրև պարզ անկարգություն և պատժում է առևտրականներից հանցավորներին («Ես նրանց եղջյուրի նման կծռեմ»,- կանչել էր Կրուչինսկին),- իսկ համալսարանի տրիբունալը կպատժի հանցավոր ուսանողներին և այդպիսով կվերջանա պատմությունը։ - Դե արդեն ժամանակն է ճանաչելու պատիվը...- և ծերունի Կրուչինսկին դատարկեց չորրորդ գավաթը։ Նրա ցամաք երեսը գինուց առույգացավ, և կայտառացան աչքերը, որոնց մեջ մինչ այդ կար մեռելային սառնություն։- Իսկ գինու մասին, կարող եմ ասել, որ արքայական գինի է։ Հռենոսյան վարդաջուր, տիկին, կատարյալ և առաքինի գինի։ Այնպես չի՞, տիկին,- դարձավ նա տիկին էլոիզին, որը ոչ գինու համն էր ճաշակել և ոչ լսում էր պոլիցեյմեյստերին, 10 այլ ասեղնագործում էր, մատներն արագ շարժելով, կարծես խաղում էր կլավիրի վրա։

- Այո, գինին անարատ է,- պատասխանեց Արմենիերը, նկատելով, որ տիկին էլոիզը հանկարծակիի եկավ և կարմրեց։

- Եվ այլևս ոչ մի կարծիք։ Այս կարծիքից հետո մենք լռում ենք, Ֆրիդրիխ Գեորգևիչ։ Մենք լռում ենք, երբ խոսում է Արարատի որդին և, կարող եմ ասել, Նոյի երկրից։ Շատ ուրախ եմ, որ այսօր ես բախտ ունեցա սեղմելու Ձեր ձեռքը, պարոն Օբովյանով, և կարող եմ ասել, որ երիտասարդը ուղիղ ճանապարհի վրա է շնորհիվ Ձեզ, ամենահարգելի Ֆրիդրիխ Գեորգևիչ, և նաև ես, որ իմ բարերարն եք,- ուրեմն թույլ տվեք խոնարհվել և auf 20 Wiedersehen, տիկին, որին ես պատիվ ունեցա ծանոթանալու ի շնորհիվ Ձեզ, թանկագին Ֆրիդրիխ Գեորգևիչ, և ներողություն, մեծ ներողություն... Ես արդեն ծեր եմ, իսկ այս գինին կատարյալ է, իսկական սոլբլիմենցիա...

Կրուչինսկին երկրորդ անգամ թոթվեց տիկին Պարրոտի ձեռքը, սեղմեց նաև տիկին էլոիզի բարակ մատները և համբուրեց՝ մի քանի անգամ կրկնելով՝ «Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ», որ կարելի էր հասկանալ և իբրև ուրախություն անցկացրած երեկոյի համար, և ուրախություն, որ նրա դողացող մատները հպել են տիկին էլոիզի փափուկ ձեռքին։

30 - Այժմ հնություն, դեպի գործ, դեպի գործ... Կարող եմ ասել,- բայց այս անգամ այլևս ոչինչ չասաց, այլ միայն աղմկելով թրով և սապոգների խթաններով՝ քայլեց դեպի դուռը։ Կանայք լսեցին նրա ձայնը նախասենյակից.

- Ոչ մի դեպքում... ոչ մի դեպքում այդպիսի գռեհկություն։ Դուք իմ հովանավորն եք, Ֆրիդրիխ Գեորգևիչ, իսկ այս երիտասարդը Արարատի որդին է և, կարող եմ ասել, հերր դիակոնուս... Ոչ մի դեպքում։

Կանայք հասկացան, որ պոչիցեյմեյստերի առարկությունը նրա գրատի մասին է։ Ծերունին չէր թողնում, որ նրան հագցնեն ո′չ պարոն ռեկտորը և ո′չ Արմենիերը։ Նա ուրիշ ինչ-որ բան ասաց, որից հետո բարձր ծիծաղեց, և շուտով սանդուղքների վրա լսվեց նրա հեռացող ոտնաձայնը։

8

- Զարմանալի մարդիկ են ռուս աստիճանավորները,- 10 ասաց պրոֆեսորը ծերունուն ճանապարհելուց հետո,- իմ սիրելի բարեկամն ի՞նչ կասի նրա վարմունքի մասին՝ դրսում...

Արմենիերը որին զայրացրել էր և ծերունի պոլիցեյմեյստերի գինարբուքը, և նրա խոսակցությունը և այն, որ նա երկու անգամ սեղմեց տիկին էլոիզի ձեռքը և համբուրեց, որից ցնցվեց տիկինը, և Արմենիերը նրա աչքերում զզվանք տեսավ, որովհետև ծերունին առանց շրթունքները սրբելու էր համբուրել այդ ձյունափայլ ձեռքը,- Արմենիերի զայրույթը սաստկացավ, երբ պրոֆեսորը հիշեցրեց պոլիցեյմեյստերի գռեհիկ վարմունքը դրսում, երբ մոտեցան կառքին։

20 Կառապան զինվորը՝ երկար սպասելուց հոգնած քնել էր ոչ թե իր տեղը, այլ այնտեղ, ուր պիտի նստեր Կրուչինսկին։ Այդ բանից սաստիկ բարկացավ ծերունին և այնպես բոթեց քնած մարդուն, որ խեղճը քունը գլխին թռավ մի քանի քայլ, բայց սանձերը ձեռքից չթողեց։

«Քշիր... և ես ցույց կտամ»,- բղավեց ծերունին այնպիսի ձայնով, որով չէր խոսել ոչ Ֆրիդրիխ Գեորգևիչի առանձնասենյակում ոչ տիկինների ներկայությամբ, և նույնիսկ անհավատալի է, թե այդ զառամ մարմնից կարող է դուրս ելնել այդպիսի ահավոր մռնչոց։

30 - Ես հիշեցի այն աղալարին, որ մեզ հրավիրեց իր վրանը, երբ մենք գնում էինք դեպի սուրբ Հակոբի վանքը։

Հիշո՞ւմ եք, չկարողացանք վրանի տակ նստել, երբ լսեցինք այն թշվառ մարդու աղիողորմ ձայները... - Այն արդեն գազանային դատաստան էր,- և ապա ավելացրեց,- դուք ճշմարիտ եք. երկուսի մեջ նմանություն կա, և երկուսն էլ ասիացի բռնակալներ են, որոնք ստորադաս մարդու հետ բորենի են, իսկ մեծավորի առաջ՝ աղվես։ Հիմար մարդիկ են... Այո‘։

- Իսկ ի՞նչ դատաստան էր,- հետաքրքրվեց տիկին էլոիզը։

- Ձեր ջղերը թույլ են լսելու այդ պատմությունը, որ իմ հայրենիքի բիրտ բարքերն է վկայում։

10 - Բայց ավելի սոսկալի չէ, քան այն, երբ խանձել են ձեր մազերը։

- Ավելի սոսկալի է։

Եվ որովհետև տիկին էլոիզը խնդրեց, նաև խնդրեց տիկին Պարրոտը, Արմենիերը պատմեց, թե ինչպես ուղևորության ժամանակ, Արարատի ստորոտում նրանք հանդիպում են վաչկատուն քրդերի վրանների, որոնց գլխավորը («աղալարը») ճանապարհորդներին հրավիրում է յուր վրանը։ Երբ նրանք ներս են մտնում, վրանի հետևից լսում են ինչ-որ աղեխարշ բացականչություններ։ Մոտենալով, նրանք տեսնում20 են մի կիսամերկ մարդու, ձեռքը և ոտքը ամուր կապած և մեջքի վրա պառկած, այնպես, որ մարդը չէր կարող որևէ շարժում անել։ Նրա վրա թափել էին մածուն և լոռի ջուր։ Որովհետև շոգ էր, ուստի բազմաթիվ ճանճեր թափվել էին նրա վրա և ծծում էին մածունը և լոռի ջուրը։ Երբ նրանք մոտեցան, ճանճերը մի կողմ թռան և պատժվածի մերկ մարմնի վրա նրանք տեսան արյան կաթիլներ։ Ապա հետ եկան ճանճերը՝ մեծ և կանաչ թևերով, նաև փոքր ճանճեր և ուրիշ այլ ճանճեր, որոնք գազազել էին շոգից և առատ սննդից ու ծածկել էին մարդու մարմինը և վխտում էին կրծքի վրա, կզակի վրա, ականջների մեջ և ռունգերի մոտ ու աչքերի խոռոչում,- 30 և անօգնական մարդն արդեն նվաղած միայն աղիողորմ տնքում էր։ Պրոֆեսորը զայրացավ և ուղեկից կազակներին կարգացրեց, որ անմիջապես արձակեն կապերը։ Արմենիերը նկատեց, որ աղալարը դժգոհում է, և նրան մի կողմ քաշելով հասկացրեց, որ գերմանացին ավելի հզոր է, քան ռուսների «սարու փաշան» և հորդորեց, որպեսզի աղալարն ինքն արձակի խեղճ մարդու կապերը։ Բուրդը քրթմնջաց, բայց հանեց ահագին խանչայը և կտրտելով կապերը, կանչեց. «Այս աղաների ղուլն ես, մունդառ...»։ Ամբողջ ճանապարհին նրանք խոսում էին այն մասին, թե քուրդը նորից չի՞ կապկպի այն մարդուն։ Նրանք որոշել էին վերադառնալ նույն ճանապարհով և ստուգել, բայց երբ վերադարձան, ոչ վրանները կային և ոչ ոչխարի հոտերը, այլ մնում էին միայն օջախի քարերը, մոխրակույտը և հողի մեջ խրված այն սեպը, որից կապկպել էին մարդուն։

10 - Իսկ ինչի՞ համար էին պատժել նրան։

- Նրանց գլխավորն ասաց, որ իբրև թե նա վրանից յուղ է գողացել։

-Ինչ խիստ են պատժում ձեր հայրենիքում,- ասաց տիկին Պարրոտը։

- Ասիան ավելի խիստ պատիժներ գիտե։ Այնտեղ գողության համար ձեռք են կտրում, բողոքելու համար լեզու են կտրում, իսկ սուտ լուրի համար կտրում են ականջը։ Այդպես է Ասիան...

- Բայց ես լսել եմ, որ այդպես պատմում են նաև ռուսներն իրենց 20 ճորտերին,- առարկեց Արմենիերը։

- Իսկ ռուսների երկիրը ինչով Ասիա չի,- տխուր պատասխանեց Պարրոտը,- և մենք դեռ ինչքան պետք է աշխատենք, որպեսզի այդ երկիրը դառնա մեր հայրենիքի նման։ Լուսավորություն, ահա թե ինչն է պակասում ռուսներին։ Լուսավորություն, և այն ժամանակ այս վայրենի ժողովուրդը հրաշքներ կգործի։

- Իսկ մինչ այդ նրանք պիտի ծեծե՞ն խեղճ երիտասարդներին,- կծու ասաց տիկին էլոիզը։

- Պետք է ասեմ, որ մերոնք էլ պակաս հանցավոր չեն։

30 - Նրանք միայն պաշտպանվել են։

-Երանի այդպես լիներ... Ես միշտ ասել եմ, որ ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը բարի վախճանի չի հասցնի,- և պրոֆեսորը նայեց յուր սանին այնպես, կարծես այդ խոսքերով նրան խրատում էր զգուշանալ այդ պանդոկից։- Գինին և ճշմարիտ գիտությունն իրար թշնամի են։ - Բայց նրանք երիտասարդ են, և նրանց զվարճանալ է պետք։

- Այո, տիկին, սակայն ոչ այնպես, ինչպես այսօր զրվարճացան։ Այդ զվարճության համար երևի մի քանիսը պատժվեն, և որքան էլ ես սիրում եմ նրանց, այնուամենայնիվ պետք է պատմել, որովհետև երիտասարդների համար ոչինչ այնքան կործանարար չէ, որքան վատ օրինակը։

- Ես գիտեմ, որ պարոն պրոֆեսորը ողորմած է։

- Եվ յուր պաշտոնի մեջ խիստ,- ժպտալով վրա բերեց պրոֆեսորը,- 10 իսկ ի՞նչ կասի այդ մասին մեր սիրելի Արմենիերը։

- Այդ պատահարի մասին ինձ քիչ առաջ պատմեցին և ինձ շատ վրդովեցրեց հարբած վաճառականների անիրավությունը։

- Ուրեմն, եթե դուք այնտեղ լինեիք, անշուշտ կմասնակցեիք կռվին և արևելցու ձեր տաքարյունությամբ գուցե ավելի հեռու գնայիք, քան ուսանող Թոմաս Բրյուլլը։

- Ես չգիտեմ, բայց ես գութ ունեմ։

20 - Դրա համա՞ր այնքան դառնացաք ծերունի Կրուչինսկուց։

- Նա մի ասիացի բռնակալ է, ավելի բիրտ, քան այն քուրդը, որ յուր լեռներից բացի ուրիշ ոչինչ չի տեսել...- Նրա աչքերը բոցկլտացին ատելությամբ, և ազնիվ զայրույթից գեղեցկացավ դեմքը։ «Այս հայի հոգին գանձեր ունի, ինչպես նրա խավար երկիրը, և արդյոք նա չափից ավելի չի՞ բորբոքում յուր ատելությունը»,- մտածեց պրոֆեսորը, որ նրան խնամում էր, ինչպես անդրծովյան երկրից բերած մի գազանի, որ ձեռնասուն էր դարձել և սիրում էր նրա խնամող ձեռքը, բայց ուներ նաև ճանկեր, 30 և մի անհայտ ուժ նրա մեջ երբեմն արթնացնում էր այլ բնազդներ։

Տիկին էլոիզը վեր կացավ, գանգատվելով, որ երկար է նստել, և երևի արդեն անհանգստանում է նրա ամուսինը։

Բոլորը ոտքի կանգնեցին։

- Արմենիերը կուղեկցի ձեզ, և ապա կվերադառնա յուր բնակարանը և կպատրաստի դասերը,- ասաց պրոֆեսորը։ - Ես նրան միայն ցույց կտամ Գերմանին՝ իբրև կենդանի ապացույց, որ նրան ոչինչ չի պատահել,- և տիկին էլոիզը ծիծաղեց, ձգեց իրանը, նրա թավշե զգեստը ծալ-ծալ ծփաց, ինչպես կատվի մորթին, երբ տաք անկողնում զարթնում է կատուն։

Նրանք բարի գիշեր ասացին և հեռացան։ Պրոֆեսորը սանդուղքի գլխին պահեց լապտերը, մինչև նրանք դուրս եկան փողոց։

Դուրսը մութ էր, և մարդաձայն չէր լսվում։

10 - Երկար նստեցինք,- և տիկինը դանդաղեցրեց քայլերը։ Նրանք լուռ գնում էին կողք֊կողքի։

- Դուք չե՞ք մրսում... Սառն է օդը։

- Ես ցուրտ չեմ զգում։

- Երիտասարդ եք և եռում է ձեր արյունը, իսկ ե՞ս- և նրա ձայնը դողաց։ Տիկին էլոիզը յոթ տարով մեծ էր Արմենիերից, սակայն նա խնամքով էր պահել իրեն և տարիքից ավելի երիտասարդ էր։

- Դուք դարձյա՞լ զայրացած եք։

- Այն ծերունու վրա՝ այո′։

20 - Իսկ ի՞նչ էր պատահել դուրսը։

Արմենիերը պատմեց և ավելացրեց.

- Ինչպե՞ս կարելի է... չէ՞ որ նա էլ մարդ է։ Եվ ես գիտեմ, որ այն թշվառին երևի ավելի սաստիկ է պատժել, երբ հասել են պոլիցեյհաուզ։ Նա ինքն արդեն սպառնաց։

- Բարի է ձեր սիրտը, իմ բարեկամ, և թող միշտ այդպես մնա,- և մթնում տիկինը սեղմեց նրա ձեռքը, ապա թուլացրեց և զգաց, որ ուղեկիցն այլևս չի թողնում այդ տաք և քնքուշ ձեռքը։

Նրանք այդպես լուռ գնացին՝ ջերմ անրջանքի մեջ, և 30 տիկինը միայն մտածում էր, որ չանցնեն իրենց տնակը, որովհետև երբեմն նրան թվում էր, թե ոչ թե քայլում են մութ փողոցով, ուր խավարի մեջ ուրվագծվում էին տները՝ սրածայր կտուրներով, փակ դարպասները և ծառերը, որ դեռ մերկ էին, և նոր էին ուռչում բողբոջները,- տիկին էլոիզին թվում էր, թե քայլում են մի անսահման դաշտով, որտեղ ոչ մարդ կա, ոչ մարդաձայն է լսվում, այլ միայն խշշում են խոտերը, և եղեգնուտի մեջ քնել են երկու թռչուն կտուց-կտցի։

Ծանոթ դարպասին շուտ հասան։

Պրոֆեսոր Գերման Աուսլենդերը դռան մոտ ղրկեց իր բարեկամին, կարծես նրան վաղուց չէր տեսել և երիտասարդը վերադառնում էր գերությունից։ Նա ծալեց գիրքը և ուրախ բացականչեց․

10 - Էլոիզը ձեզ հյուրասիրում է սուրճով․․. Առանց առարկության։

Մագիստրատի աշտարակից ժամացույցը խփում էր կես գիշերը, երբ նա տուն վերադարձավ։ Չէր հիշում, թե ինչքան էր շրջել դուրսը։ Ինչ-որ մութ բան դառնում էր նրա հոգու մեջ, խլրտում էր, ինչպես աճում է բողբոջը գարնան գիշերին։ Նա մերթ հիշում էր Դոմբերգը, ուր եղել էր ցերեկը և առանձնության մեջ արտասվել էր մի անառիթ տխրությամբ, որ երբեմն պատում էր նրան և նրան մղում էր դեպի բլուրները և անտառը և Էմբախի լուռ գետեզրը, մերթ ականջին հնչում էր ձայնը այն հիվանդ լեռնցու, որին ցերեկով այցելել էր, մերթ զգում էր մի 20 քաղցր ջերմություն և ուռչում էր կուրծքը, թվում էր իրենն է ամբողջ աշխարհը և ինքն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, բայց մի ուրիշ հույզ, ինչպես մշուշ, ծածկում էր գարնան պարզկա երկինքը, և ոչինչ չէր երևում և միայն ծնոտի վրա զգում էր նույն ձեռքի ջերմությունը։

- Հիմա արդեն սառն է և դուք կմրսեք,- տիկին էլոիզը նախասենյակում բարձրացրել էր նրա օձիքը, ինչպես մայր, որ տաք փաթաթում է երեխային և այնպես դուրս թողնում։

9

30 - Մի դժբախտ մարդ ողջունում է քեռի Մարտինին և խնդրում է իրեն հյուրընկալել․․.

Այդ խոսքերով մոտեցավ Թոմաս Բրյուլլը ծերունի Մարտինին, որը դեռ նոր էր տեղավորվել նստարանի վրա և քթախոտի տուփը ձեռքին ուզում էր ներս քաշել մի պտղունց, որից հետո պիտի ընթերցեր երեկոյան աղոթքը։ Բայց ամեն ինչ խանգարվեց։ Նա նստարանի վրա թողեց ոսկրե տուփը, աղոթագիրքը, նաև ահագին թաշկինակը, որ ծերունին արևի տակ փռել էր, որպեսզի փռշտալուց հետո տաք թաշկինակով քիթը սրբեր։

Նա գոտուց արձակեց բանալիների կապը։

- Բայց լավ չի, պարոն Բրյուլլ, լավ չի, որ այդքան հաճախ եք այցելում ինձ... Դեռ ձմեռ էր, որ ես ստորագրեցի ձեզ համար և հիմա նորից... Աստված վկա, լավ չի։

10 - Ավազից պարան ես հյուսում, քեռի Մարտին։

Նրանք ներս մտան մի նկուղ, որ ուներ միայն մի լուսամուտ այնքան բարձր, որ երկարահասակ մարդու ձեռքը չէր հասնի և այնքան փոքր, որ այդ նույն մարդը հազիվ կարող էր ձեռքը դուրս հանել, եթե բարձրանար աթոռակի վրա։ Բակում մնաց միայն ավագ պեդելը վիթխարի հասակով մի մարդ, որ թեև հագել էր կարճ կաֆտան և մինչև ծնկները բրդի գուլպաներ, բայց շարժ ու ձևերով հայտնի էր դարձնում, որ ժամանակին եղել է խստաբարո զինվոր և այդպիսին էլ մնացել է։

20 Պեդելը, որ ուղեկցում էր Թոմաս Բրյուլլին, թևի տակից հանեց մատյանը և քեռի Մարտինին ցույց տվեց ստորագրելու տեղը։

- Ընդունում եմ մի գլուխ, որ իրեն մեղավոր չի ճանաչում, մի սիրտ, որ ատելությամբ է լցված իր թշնամիների հանդեպ, մի զույգ ձեռքեր, որոնք մի օր պիտի շոշափեն նրանց կողերը և մի մարմին, որին յոթ օր, յոթ գիշեր պարտավոր եմ պահպանել հացով ու ջրով... Ստորագրի՛ր, քեռի Մարտին,- նկուղի դռան մոտ արտասանեց Բրյուլլը և միևնույն ժամանակ ձեռքով նշան 30 արեց «սև եղբայրներին», որոնք հեռվից հեռու նրան հետևել էին և այժմ փողոցից նայում էին դեպի բակը։ «Սև եղբայրները» հասկացան, որ ավագ պեդելը հիմա պետք է վերադառնա և որպեսզի նրան չհանդիպեն, ցրվեցին՝ ինչ որ նշան անելով իրենց ընկերոջը։

Ավագ պեդելը լուռ հեռացավ, մատյանը թևի տակ, գլուխը բարձր բռնած և այնպիսի քայլերով, երբ ծնկները չեն ծալվում և թվում է, թե ոտքերը ձուլված են թուջից։ - Եվ ինչի համար հանգիստ չեք մնում, պարոն ստուդենտ...- Եվ քեռի Մարտինը տնքալով ներս բերեց ջրամանը, ապա մի հաստ ներքնակ, որ երբեմն փռում էր արևին...- Հիմա ձեր ընկերների հետ կլինեիք, կարող էիք նավակով զբոսնել, մինչև անգամ կմտնեիք ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը և ուրիշ էլ ինչեր չէիք անի...Տեսեք, ինչ հիանալի երեկո է, ինչ գարուն է բացվում։ Մինչև անգամ իմ արյունս է եռում.․․ Չէ, երիտասարդ պարոն, ափսոս եք, շատ ափսոս... Եվ ինչպես պիտի յոթ օր, յոթ գիշեր մնաք այս վանդակում։

10 Ծերունին սրբում էր նկուղը և քրթմնջում քթի տակ։ Այդ քեռի Մարտինի սովորությունն էր՝ խրատել սկզբում, ապա բարեկամանալ կալանավոր ուսանողի հետ, մինչև անգամ գաղտնի կերպով նրա համար հարմարություններ ստեղծել, պատճառաբանելով, որ ինքը քրիստոնյա է և չի կարող մերձավորի ծանր վիճակը չթեթևացնել։ Բայց միշտ սկսում էր հանդիմանությամբ և նախատինքով։

Թոմասը կանգնել էր նկուղի մեջտեղը և անտարբեր լսում էր ծերունուն, բաց դռնից նայելով երկնքին, որտեղ արևն արդեն մանիշակագույն էր ներկում վհրջալույսի ամպերը։

20 Համալսարանի տրիբունալը այդ օրն էր սահմանել վճիռը և, ինչպես կարգն է, վճռի ընթերցումից հետո ավագ պեդելը մոտեցել էր նրան, հասկացնելով, որ այժմ հարկավոր է գնալ ոչ թե գետափ կամ այգի և կամ էլ զվարճության, այլ պետք է յոթ օրով մնաս բարով ասել այդ բոլորին՝ և քայլել դեպի «քեռի Մարտինի տնակը»։

Գործի քննությունը տևել էր մի շաբաթ։ Կուրատորը հարցաքննել էր նաև այն ուսանողներին, որոնք Քարե կամուրջի կռվին չէին մասնակցել։ Շատերն էին երդմամբ վկայել, որ նախահարձակ եղել են ռուսները, իսկ Ստեֆան Գյունտերը, ցույց տալով իր մարմնի վերքերը, կուրատորի երեսին բղավել էր, որ եթե ռուսներին չպատմեն, 30 ապա ինքը կբողոքի լուսավորության մինիստրին և կգրի, որ Դորպատի արքայական համալսարանը չի պաշտպանում ուսանողի կյանքը հարբած ամբոխից։ Թոմաս Բրյուլլի հանցանքը թեթևացրել էին նաև այն մի քանի հարվածները, որ ստացել էին ուսանողներից ոմանք բռնցքամարտի ժամանակ, հարվածներ, որոնց հետքերը դեռևս երևում էին նրանց դեմքի վրա, իբրև կապտած ուռուցքներ։ Այդ ակներև փաստերը անառարկելի էին դարձրել այն, որ հարձակվել էին ռուս վաճառականները, իսկ ուսանողները միայն պաշտպանել են իրենց և եղբայրության պատիվը։ Բայց որովհետև Թոմաս Բրյուլլն առաջինն էր բռնցքակռվից անցել աղյուս նետելուն, և աղյուսներ նետել էին ամբոխի կողմը (այդպես էին վկայել բոլոր ուսանողները), որից կարող էին վնասվել պատահական մարդիկ, ուստի տրիբունալը որոշեց Թոմաս 10 Բրյուլլին, իբրև ղեկավարի, յոթ օրով նստեցնել կարցեր։

- Հապա, այդպիսի բաներ, պարոն երիտասարդ... Չեք լսում ծերունուս, չեք լսում, և ահա թե ինչ է լինում վերջը։

- Քեռի Մարտին... Այդ բոլորը բարի՜... Բայց չե՞ս կարծում, որ այսպես մի քիչ կոշտ կլինի պառկել, մանավանդ, որ հիանալի երեկո է, հա՞, քեռի Մարտին։

- Տեսնեմ, գուցե. մի բան ճարվի... Միայն թողեք, որ մթնի, թե չէ այն դժոխքի պահապանը երբեմն գալիս է հոտ քաշելու, թե չլինի քեռի Մարտինը մոռացել է կանոնները և մեղմ է վարվում կալանավորի հետ... Իսկ այժմ՝ վառեմ ճրագը, 20 և տանք կեսարինը կեսարին։

Քեռի Մարտինը ճրագը վառեց և կողպեց դուռը։

- Իսկ մենք նորից թերթենք այս հին «ալբոմը»,- տխուր ասաց Բրյուլլը, երեսը դարձնելով պատին։

«Ալբոմը» հենց այդ նկուղն էր, որ տրիբունալի վճիռների մեջ կոչվում էր criminal carcer, իսկ ուսանողներն անվանում էին «ալբոմ», որովհետև տարիների ընթացքում կալանավոր ուսանողները նկուղի պատերի վրա գրել և փորագրել էին իրենց ազգանունները, կալանքի թվականը, ամբողջ ոտանավորներ, «հիշատակներ», նկարներ և մինչև անգամ հայհոյանքներ։

30 Ահա հենց դռան մոտ մի քաջ լատինագետ գրել է Լամաքոս զորավարի խոսքը՝ Non licet in bellis bis реccare, իսկ մի ուրիշը, իրեն մեղավոր ճանաչելով, ավելացրել է «Հայր, մեղանչեցի»։ Մի ուրիշ տեղ, մի կալանավոր երևի տխրության ժամին գրել է՝ «Վայ մենակյաց մարդուն»... Ահա մի ամբողջ արձանագրություն գոթական սրածայր տառերով, «Հիշեցեք Թեոդոր Հերմնին Վյուրտեմբերգից, որ 1823 թվի հոկտեմբեր 12-ին ենթարկվեց կալանքի ութ օր, որովհետև նա քաջ սուսերամարտիկ էր»...«Այստեղ ապրել է Կազիմիր Կոստոշը, կուրատոր ֆոն Յանաուի մահացու թշնամին»։ Աջս արձանագրությունների արանքում բազմաթիվ էին միայն ինիցիալները՝ երկու կամ երեք տառ։ Ահա միայն մի անուն՝ «Կարոլինա», և մի սիրտ, որի մեջ խրված է սուսերը։ Ո՞ւմ սիրտն է այդ, ո՞վ էր Կարոլինան, ի՞նչ էր մտածել կալանավորը այն աղջկա մասին. արդյոք նա՞ է խոցել երիտասարդի սիրտը սուր սուսերով, թե մի ուրիշը, որ խլել է աղջկա սիրտը, և կալանավորը 10 երկար մտածել է սիրո և դավաճանության մասին և ապա որոշել է զատվելու հենց աոաջին օրը մենամարտի կանչել ախոյանին։ Ոչինչ չի ասում ո՛չ այդ անունը և ո՛չ խոցված սիրտը...

Բայց պատերի վրա ավելի շատ էին ծաղրանկարները և այնպիսի նկարներ, որոնց մասին չի կարելի գրել։ Ահա մեկը գրավել է պատի կեսը, նկարելով զանազան դեմքեր և արկածներ Դորպատի ուսանողների կյանքից, մի խումբ ուսանողներ կանգնել են մի տան դիմաց, իսկ նրանցից մեկը պարանե սանդուղքով բարձրացել է երկրորդ հարկը և պատուհանից ներս է նայում։

20 Երևում է, որ գիշեր է, որովհետև ներսը, սեղանի վրա վառվում է մոմը։ Սենյակում քնած են ըստ երևույթին ամուսիններ... Հանդուգն ուսանողը բաց պատուհանից զմայլանքով է նայում անկողնում պառկած գեղեցկուհուն, որ քնի մեջ դեն է շպրտել մետաքսի ծածկոցը, և մոմի լույսով ցոլանում են դեռահաս մարմնի բոլոր սքանչելիքները և մանավանդ նուրբ ոտքը, որով ծունկ է արել կինը, ինչպես նժույգը՝ որ բարձրացնում է ոտքը՝ կաքավաքայլ սուրալու։ Նրա կողքին քնած է մի ահագին մսագունդ, որ բարձի վրա երկարել է բրդոտ ձեռքը. և նրա հաստ մատները հազիվ են հասնում կնոջ 30 մերկ թիկունքին, որի վրա, ինչպես ողկույզներ, կախվել են գեղեցկուհու գանգուրները։ Մի ուրիշ նկարի վրա նույն սենյակն է, բայց արդեն ցերեկ է. ուսանողներից մի քանիսը սպասում են միջանցքում, իսկ այն երիտասարդը, որ պատուհանից էր նայում, ներս էր մտել և խոնարհ գլուխ տալով տանտիրոջը, ինչ-որ բան է հարցնում։ Բրդոտ մսագունդը ձեռքերը խաչել է կրծքին և վախեցած նայում է. իսկ մարմաշե վարագույրի ետևից կիսով չափ դուրս է եկել այն երիտասարդ կինը և ամոթխած ծածկում է հոլանի պարանոցը և կուրծքը։ «Կարլ Բրայտը փնտրում է ազատ ձեղունահարկ»,- նկարի տակ ածուխով գրել է անհայտ կալանավորը։

Մի այլ տեղ նկարել են հրեա նպարավաճառին, որ երևի գնացել է ուսանողներից հավաքելու ստանալիքը.․. Նա սարսափած հետ է փախչում․ փռփռում են կաֆտանի երկար փեշերը, նա արդեն ցեխի մեջ է թողել մի կալոշը, բայց վազում է, որովհետև նրա հետևից են ընկել գազազած 10 ուսանողները՝ թրադաշույններով և երկար փայտերով, պատուհաններից դուրս են թափվել ուսանողները և խեղճ նպարավաճառի վրա շպրտում են դատարկ շշեր, ձվեր, կաղամարներ, իսկ մեկը պիստոլետը նշան է բռնել և ահա ուր որ է պիտի բռնկվի հրազենը։

Ահա սեղանի շուրջը բոլորել են չորս հոգի։ Նրանցից երկուսը կեղծ ծամով են, երրորդի գլխին փռյուգիական թասակ է, իսկ չորրորդը դրել է խեղկատակի գլխարկ երկու բոժոժներով։ Սանդուղքի գլխին երևում է մի ուրիշը, որ ուղղվել է դեպի այն սենյակը, ուր սեղանի շուրջ բոլորել են չորս հոգի։ Այդ 20 մարդը շալակել է գինու տակառը, որի վրա նստել է մի գեր խոճկոր․ նրան հետևում է մի երիտասարդ տղա, որ գրկել է կողովը՝ բաժակներով, ափսեներով, դանակ-պատառաքաղով, նրանից հետո բարձրանում է մի ավելի փոքր տղա, որ ձեռքերի վրա տանում է մի կարկանդակ, ապա բարձրանում է նրանից ավելի փոքր տղա, որ տանում է միայն աղամանը և նրա հետևից, առանց աղամանի, չորեքթաթ բարձրանում է մի երեխա և վերջապես՝ այդ բոլոր երեխաների մայրը և կինն այն մարդու, որ կքել է տակառի ծանրության տակ։ «Per aspera ad astra»[1],- նկարի տակ գրել է անհայտ նկարիչը, 30 հավանորեն կամենալով պատկերել այն անցած ժամանակները, երբ Դորպատի բուրշը քննություն տալու համար գնում էր պրոֆեսորի տունը, նախօրոք այնտեղ ուղարկելով գինի և երշիկ և թեյ և շաքար, և ենթարկվելով խստագույն քննության, տուն էր վերադառնում հարբած, սակայն որպես մագիստրոս աստվածաբանության։ Եվ դեռ ուրիշ շատ նկարներ կային այդ գետնահարկ զնդանի պատերի վրա, որտեղ, ինչպես գերեզմանատանը, կողք-կողքի շար էին ընկել իրար անհարիր գրություններ, որոնց հեղինակները հաջորդաբար քնել էին նույն սառն անկողնում։ Եթե մեկը կամենար գրել Դորպատի համալսարանի պատմությունը, ապա ամենահետաքրքիր էջերի նյութը կարող էին կազմել այդ հիշատագրերը՝ ածուխով, երկաթի կտորով, մատիտով և նույնիսկ եղունգներով, որոնց տերերը՝ բոլորը երիտասարդ մարդիկ, թողել էին իրենց թաքուն մտքերն այնպես սեղմ, ինչպես տապանագիրը։ Ոչ 10 ոք չէր ավերել և ոչ մի նշան, կուրատորների կոլեգիայի և ոչ մի անդամ ներս չէր մտնում այդ խավար կալանատունը, պեդելները կալանավորներին դռան մոտ էին հանձնում քեռի Մարտինին, որի աչքերը չէին նշմարում գրությունները պատերի վրա, իսկ կալանավորները և′ հեղինակներն էին, և′ ընթերցողները այդ զարմանալի գրքի, որով նրանք մեղմում էին մենակության ձանձրույթը։

Թոմաս Բրյուլլը դանակով մի ազատ խորշում փորագրեց․ «Ես գիտեմ, որ իմ սիրտը մի օր ինձ պիտի տանի դեպի 20 հունական П տառը[2],- բայց և այնպես կեցցե հաջորդը»։

Ապա գրատը փռեց և պառկեց մեջքի վրա։

10

Պատի վրա խաղում է ինչ-որ ստվեր. կարծես թարթում է մի վիթխարի աչք, որի բիբն է լուսամուտը, հազիվ նշմարվող լույսով... Ոչ․ այդ ճրագն է պատրույգի ուրախ աղմուկով։ Ուրեմն մայր է մտել արևը... «Արևը մայր է մտել, ինչպես մեռնում է դյուցազնը»։ Երևի քնել է մի ժամ, երկու ժամ, գուցե ավելի։ Նա չի հիշում... Ինչ լա՜վ էր Բոհեմիայի անտառներում․ թռչնորս Վալտերը ցույց էր տալիս այն ավերակ30 դղյակը, որտեղ ապաստանել է Կարլ Մոորը։ Ինչ խավար գիշեր էր, անտառի վրա կարկտախառն անձրև էր, և դղրդում էր որոտը, կարծես տրաքվել էր հեղեղը և գալիս էր զարհուրելի զորությամբ... Այն ինչ աղմուկ է դրսում. լսվում են ոտնաձայներ, ապա մի վայրկյան լռում են։ Պատուհանից ոչինչ չի երևում։ Լսվում է մետաղի ձայն. քեռի Մարտինը բանալին դարձնում է կողպեքի մեջ, և հանկարծ ներս են խուժում չորս հոգի՝ փաթաթված սև թիկնոցների մեջ։ Նրանք լապտերներով են։

- Տիդելեն․․․- Դու է՞լ, Մորից... Նաև ինքը՝ Մունջ Արքան։

Եվ Թոմասը գրկեց իր ընկերներին, որոնք դեն նետեցին օտարոտի թիկնոցները և գլխարկները, որ հագել էին կալանավորին 10 հանկարծակիի բերելու։

- Տես, թե ո՞վ է եկել մեզ հետ,- ուրախ կանչեց Տիդելենը, ցույց տալով մի երիտասարդի, որը դռան մոտ կանգնած նայում էր ընկերների գրկախառնվելուն և միաժամանակ զարմացած դիտում էր համալսարանի հռչակավոր criminal carcer-ը։

Թոմասը մի քայլ մոտեցավ.

- Արմենիե՜ր, իմ սիրելի եղբայր...- Երիտասարդը ձեռքի կապոցը վայր դրեց, և նրանք իրար գրկեցին։

Արմենիերի աչքերը լցվեցին։ Նա ոչինչ չասաց և աչքերը 20 խոնարհեց գետին։

- Մենք դեռ հեռվից լսեցինք ինչ-որ աղմկալի խոսակցություն,- արագ-արագ ասաց Տիդելենը, որ մի րոպեում տասն անգամ արդեն չափել էր կարցերն անկյունից անկյուն։

— Մի քիչ հանդարտ, պարոնայք ուսանողներ... Դրսից կարող են լսել,- բայց քեռի Մարտինի աղերսին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, և ծերունին բարվոք համարեց դուռը ծածկել և հեռացավ՝ շարունակելու քունը, որովհետև նրանց կապոցներից և կողովներից, որ ուսանողները ներս էին բերել լայն թիկնոցների տակ, քեռի Մարտինը եզրակացրեց, որ 30 նրանք դեռ երկար պիտի նստեն...

- Ես մերոնց պատվիրեցի սպասել փողոցի անկյունում։

Մոտենում եմ և ինչ եմ տեսնում... Արմենիերը կռվի է բռնվել քեռի Մարտինի հետ։ Նա նրան ներս չի թողնում՝ պահանջելով ցույց տալ մատրիկուլի թերթը։ Այդ ժամանակ ես քեռի Մարտինին մի կողմ քաշեցի. «Գիտե՞ս սա ով է, քեռի Մարտին... Սա Արմենիերն է, ռեկտորի սիրելին և Արարատ բարձրացողը․ բացի այդ, նա հոգևոր կոչումից է...»։

- Դու կարող ես առյուծին դիմակով վախեցնել, բայց քեռի Մարտինն առյուծ չէ, այլ մի հեզ գառ,- ծիծաղեց Թոմասը։- Իսկ ինչ նորություններ կասի իմ բարեկամը,- և նա Արմենիերին թևանցուկ մոտեցավ մահճակալին,- այլ պայմաններում ես բոլորիդ կմեծարեի, ինչպես վայել է, բայց այժմ երևակայեցեք, որ սա մի դղյակ է...

- Եվ մենք ավազակներ,- ասաց Տիդելենը, որ արդեն 10 կապոցից հանել էր երշիկ, եփած միս, ձու և փնտրում էր դանակը,- ամբողջ օրը բան չեմ կերել և քաղցած եմ ինչպես ժլատ մարդու շունը։

- Բայց մենք մեզ հետ մի ամբողջ կրպակ ենք բերել,- և Մորիցը կապոցի կողքին դրեց մի խորունկ կողով, որի մեջ խառնիխուռն դարսված էին բազմատեսակ ուտելիքներ, կարծես նրանք իրոք կողոպտել էին մի նպարավաճառի կրպակ։

- Իսկ ես բերել եմ տիկին էլոիզ Աուսլենդերի նվերը և նրա ողջույնն անարդար պատժվածին,- և Արմենիերը բաց արեց իր կապոցը, մեջը՝ մեղրահաց, կարկանդակներ և շաքարով 20 պատրաստված մրգեր։

- Երևում է, որ պրոֆեսորի տնից է այս հարուստ նախաճաշը։ Մեր ամբողջ թաղում չես գտնի այսպիսի ասեղնագործ սփռոց,- և Տիդելենը բաց արեց սփռոցը,- այս վկայում է նաև տիկին Աուսլենդերի ձիրքը...

- Նաև նրա վեհանձնությունը։ Ես երբեք չեմ մոռանա այս շնորհը,- և Թոմասը ձեռքերը կրծքին խաչելով, խոնարհեց գլուխը,- կհայտնեք տիկին Աուսլենդերին, որ երախտապարտ եմ ողջույնի և նվերի համար։

- Տիկինը նաև ջանք թափեց թեթևացնելու ձեր պատիժը... 30 Նա մի բարի հրեշտակ է...

Արմենիերի մարմնով մի ջերմ գրգիռ անցավ, երբ այդ խուլ նկուղում, որ նման էր ճգնավորի խուցին, հնչեց տիկին էլոիզի անունը։ Նրան հաճելի էր նաև, որ Թոմասը,- նրա համար մի մեծագործ հերոս,- տիկնոջ մասին խոսեց այդպես գորովալի։

- Իսկ քաղաքում ի՞նչ են ասում այսօրվա մասին... - Վասիլ Սերգեյիչը՝ ռուս սարկավագը, ցնծության մեջ է... Արշինավորները վճռից դժգոհ են. նրանք սպառնում են բողոք ուղարկել Ռիգա։ Իսկ մերոնք վրդովված են և եթե մենք չսաստեինք, նրանք բոլորը կթափվեին այստեղ։ Քանի դու կալանավոր ես, այդքան ժամանակ լսարանում քո նստարանի վրա կդնեն եղևնյա պսակ, իսկ սուսերամարտի դահլիճում քո սուսերի վրայից կկախեն սև ժապավեն։ Նաև այն են ասում մերոնք, որ այսօրվանից ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում առաջին գավաթը 10 կբարձրացնեն հանուն քո և մեր եղբայրության... Ահա ինչ են ասում մերոնք։

- Միայն Օտտոկարը, որ դեռ նստած է պանդոկում,- Տիդելենի խոսքը շարունակեց Մորիցը,- մեզ բոլորիս անվանում է վախկոտ միանձնուհիներ։ Նա անվերջ գոռում է, թե քեզ պիտի կարցերից փախցնել և վրեժ լուծել...

- Անմիտ ծրագիր է,- տխուր ժպտաց Թոմասը,- «Արի գնանք Բոհեմիայի անտառները և ավազակ դառնանք, մի գաղափար, որ արժանի է աստվածարման․..»,- արտասանեց Թոմասը՝ հիշելով իր անկապ մտքերը, երբ պառկած նայում էր ճրագի թարթող ստվերին, չկարողանալով որոշել՝ 20 քնա՞ծ է, թե արթուն։

- Անմիտ ծրագիր է... բայց Օտտոկարն ըմբոստ է և բորբոքվելով մի օր կարող է ժայթքել։

- Ֆրաու Ֆոգելզանգն էլ գթառատ մայր է և նրան այնպիսի մեղրագինի կտա, որ աշխարհը շուռ կգա նրա գլխի մեջ, և ամեն ինչ կցնդի գինու գոլորշու հետ։

- Եվ վատ կլինի, Մորից... Իսկ գիտե՞ս ինչ կաներ Օտտոկարը, եթե այլ աստղի տակ ծնվեր, հիշո՞ւմ ես Կարլ Մոորն ինչ է ասում Շպիգելբերգին. «Օրենքը կրիայի քայլեր է անել տալիս այն մարդուն, 30 որ կարող էր թռչել արծվի պես. օրենքը երբեք մի մեծ մարդ չստեղծեց, մինչդեռ ազատությունը հսկաներ է առաջ բերում և դյուցազուններ... Տուր մի գունդ ինձ նման կտրիճներ, և Գերմանիան կդառնա մի հասարակապետություն, որի առջև կուսանաց վանքեր կթվան Հռոմն ու Սպարտան...»։ Օ՜, Մորից, ահա այդ կտրիճներից է Օտտոկարը, և հարկավոր չի, որ ֆրաու Ֆոգելզանգի մեղրագինին թմրեցնի նրա ըմբոստ հոգին... - Նա մի արջ է, որ կարող է անձնատուր լինել, եթե միայն սեղմես նրա ականջը...- Այդպես խոսեց Յան Ինդուանիսը՝ Մունջ Արքան, ինչպես կոչում էին ընկերները։ Նա մի վիթխարի տղամարդ էր, ինչպես քարե սյունը, որ ցրված էր Պետերբուրգերշտրասսեի վրա՝ ի հիշատակ կոմս Շերեմետևի հաղթանակի։- Ինդուանիսն ազգով էստ էր, ուներ մոնղոլական տափակ երես և շեղ աչքեր։ Նրա ներքին ծնոտը նման էր ձիու ծնոտի և երբ խոսում էր, կարծես ատամների տակ գարի էր փշրում։ Մինչ այդ նա անշարժ կանգնել էր, հագին 10 արջենի քուրք, որ իջնում էր մինչև կրունկները։

Արմենիերը, որ նրանից քաշվում էր, կարծելով թե նա ուսանող չէ, այլ Թոմաս Բրյուլլի դրսի ծանոթներից, ասաց.

- Օտտոկար Դրիշն իմ հարևանն է և շատ սիրելի, շատ համեստ եղբայր է... Եվ ես նրանից աշխարհագրություն եմ սովորում։

- Օ՜, նա քաջ գիտի աշխարհագրություն և պուետիկա և լեզուներ էլ լավ գիտի, բայց և այնպես կատարյալ արջ է...

- Սիրելի Արմենիեր, չվիճենք Մունջ Արքայի հետ,- կիսակատակ ասաց Թոմասը,- նա մեծ վարպետ է արջաբանության 20 և ինքը կես մարդ, կես արջ է, ինչպես վկայում է նրա արտաքինը, որ այսօր ավելի ուռած է։

- Իմ արտաքինը թող ձեզ կրկնակի ուրախություն պատճառի,- և Մունջ Արքան, քանդելով քուրքի կապերը, թևերը տարածեց։

- Herr Gott, sacramentum,- բացականչեց Տիդելենը։

- Ահա քեզ հրաշք։

- Այժմ հասկացա, թե ինչու աչքիս ուռած երևացիր։

Իսկ Մունջ Արքան կանգնել էր քուրքը լայն բաց արած։

Քուրքի աստառի վրա, բազմաթիվ գրպանների միջից երևում 30 էին շշերի գլուխները, ինչպես գինետան դարակների վրա։ Տիդելենն ու Մորիցը վրա վազեցին. նրանք շշեր հանեցին այդ գրպաններից, քուրքի այլ խորշերից, նրա տաբատի գրպաններից և էլ որտեղից ասես, որ նրանք գինի չհանեցին։

- Այսքանը ե՞րբ կարողացար հավաքել. չէ՞ որ ամբողջ օրը մենք միասին էինք,- և Տիդելենը նայեց գինու շշերին, որոնց մի մասը դրել էր գետնին։ - Ես երեկվանից եմ Բիաս հույն փիլիսոփան[3]... Հույս ունեի, որ Թոմասը կազատվի, և մենք սանդուղքի վրա նրան կողջունեինք։ Բայց ֆորտունան այլ կերպ դարձրեց անիվը։

- Այժմ ի գործ, magister bibendi...[4] Բախտավորի համար ամեն տեղ երջանկություն է, նույնիսկ քեռի Մարտինի տնակում։

Տիդելենը, որ հայտնի էր նաև իբրև նկարիչ, մահճակալի վրա ըստ իր ճաշակի սարքել էր սեղան, մեջտեղը տապակած խոճկորը, շրջապատված եփած ձվերի օղակով։ ճրագի 10 լույսի տակ խոճկորն այնպես էր փայլում, կարծես դեղին մարմարե քանդակ էր փղոսկրյա շրջանակի մեջ։ Նրա կողքին ձկների վտառն էր, որի մեջ երկու տափակաձուկ՝ բերանները բաց ահա պիտի կծեին խոճկորի յուղոտ ոտիկը։ Իսկ կարմիր խավիարի հատիկները այնպես էին փայլում, ասես մարջան հուլունքներ էին։ Ապա երշիկները... Լիվոռնոյի երշիկ, ծխահար երշիկ և երշիկ, որ հորթի մսի համ ունի, նաև երշիկ, որը ոչ ծխահամ ունի և ոչ հորթի մսի համ, այլ հիշեցնում է ֆլամանուհու մերկ բազուկը։ Եվ այդ ամենի մեջ իրարից պատշաճ հեռավորությամբ Տիդելենը շարել էր գինու շշերը, որոնցից մեկը նման 20 էր կաթոլիկ աբբահոր, մյուսը՝ կապույտ պիտակով և ոսկե զմուռով հիշեցնում էր մուշկետյորների գնդի այն երիտասարդ սպային, որի ոսկե սաղավարտը ցոլանում էր մթնշաղում։

նրանք մի կերպ տեղավորվեցին, որովհետև հինգ հոգու համար կար միայն մի աթոռակ։ Արմենիերը նստեց պարսկական ձևի՝ ծալապատիկ, մեծ զվարճություն պատճառելռվ ընկերներին։ Մունջ Արքան կամեցավ նմանվել նրան, բայց տաբատի կարերը քանդվեցին և քիչ էր մնում նրա մարմնի ծանրությունից մահճակալը չոքեր։ Միակ աթոռակը նրան տվին։

Առաջին գավաթները դատարկեցին հանուն եղբայրության։ 30 Արմենիերը դժվարությամբ խմեց․ գինին ծառի համ էր տալիս, ավելի ճիշտ՝ կուպրի համ։ Քներակներում արյունն արագ դոփեց։ Եվ հաճելի, և դառն մի բան ներսը ճմլվում էր, նա զգում էր մի տարտամ երկվություն, մի տարակուսանք։

- Իմ սիրելի եղբայր, բաժանիր մեր խորհրդավոր ընթրիքը - ասաց Թոմասը։

- Նրան դուր չեկավ մեր գինին... Իհարկե, Նոյի երկրից հետո...

- Ամենևին ոչ,- և Արմենիերը դժգոհեց, որ մատնեց իր տարակուսանքը,- ես դատարկել եմ իմ գավաթը։

- Մենք երկրորդն ենք դատարկել։ Իսկ Մունջ Արքան արդեն մի շիշ լցրել է իր ներսի գրպանը։

10 - Թողեք, որ մեր բարեկամն իրեն ազատ զգա մեր ընկերության մեջ։

- Այս ամենն ինձ համար այնքան նոր է, որ ես... ես նույնիսկ չգիտեմ, թե այն ինչ է,- և մատով ցույց ավեց խավիարը։ Նա այդ ասաց միամիտ պարզությամբ և այնպես ժպտաց, որ անհնար էր չվարակվել։

Մունջ Արքան զարմացած նայեց, և սառեցին նրա շեղ աչքերը, և ծանր ծնոտը չշարժվեց։

Թոմասը մոտ քաշեց պնակը։

- Ձկնկիթ է, կեր և տես...

20 - Ինձ չի կարելի,- և Արմենիերը զգաց, որ երեսն ամոթից այրվում է։ Ապա իսկույն բարձրացրեց գլուխը և արագ ասաց.- ես ձուկ և ձկնկիթ չեմ սիրում։

- Այն ժամանակ խոզի միս կեր։

- Կուշտ եմ։

- Ա՜...- ծոր տվեց Մունջ Արքան, ինչպես հորանջում է քաղցած գազանը,- չէ՞ որ նա հայ է, և նրանց կրոնը արգելում է ուտել օտարի ձեռքով պատրաստած կերակուրը և հացը։

Արմենիերը վրդովվեց.

- Այդ մենք չենք, այդ պարսիկներն են... Իսկ մենք քրիստոնյա 30 ենք և չունենք այդպիսի օրենք։

- Դու կշտացա՞ր, իմ սիրելի եղբայր... Գուցե քեզ վիրավորեց մեզնից մեկի ավելորդ խոսքը։ Ինդուանիս,- դարձավ նա Մունջ Արքային,- այսօր դու խոսեցիր այնքան, որքան չէիր խոսել մի ամսում, այնինչ, եթե լռեիր, փիլիսոփա կլինեիր։ - Ինձ ոչ ոք չվիրավորեց, եղբայր Թոմաս... Ես հանկարծ մի բան հիշեցի... Եվ... ես անչափ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ։

- Այն ժամանակ կեր և խմիր,- ասաց Մորիցը։

- Մորից, երբ խոսում է Հռոմը, լռում է աշխարհը,- սաստեց Թոմասը, և բոլորը հասկացան, թե ներկաներից ով էր Հռոմը և ով աշխարհը,- Տիդելեն, լցրու գավաթները...

Տիդելենը գավաթները լցրեց։

- Եղբայրներ,- և Թոմասը բարձրացրեց գավաթը,- այս գավաթը դատարկենք մեր սիրելի Արմենիերի երջանկության։ 10 Նա ոչ ֆուքս է, ոչ բրենդեր և ոչ մեզ նման աստվածաբան կամ փիլիսոփա։ Բայց նա բարձր է մեզանից։ Որքան ես գիտեմ, նրա ժողովուրդն է misera contribuenS plebs[5], ինչպես Սպիտակ արջի բոլոր հպատակները... Եվ նա զավակն է այդ ժողովուրդի, առաջին արծիվը, որ Արարատի երկրից թռել է այսքան հեռու։ Նրա համար իր հայրենիքի ծուխը պայծառ է օտար երկրի կրակից... Սիրելի Արմենիեր,- և Թոմասը նրա կողմը թեքեց իր գեղեցիկ գլուխը,- իմացիր, որ մենք դժբախտներին սովորեցնում ենք արյունով և քրտինքով հասնել ազատության և թող շատերից վախենա նա, ումնից շատերն են վախենում։ Քո 20 հայրենիքում ևս կատարվում են բռնություններ, ինչպես ամեն տեղ Ռուսիայում... Ահա մենք այստեղ խնջույքի ենք, բայց Պոլոնիայում հոսում է ապստամբների արյունը, իսկ ցուրտ Սիբիրիայում սառչում են առաջին ըմբոստները։ Արիասիրտ եղիր․ ամեն սկիզբ դժվար է, բայց հավատա, որ սաստիկ ձգված աղեղը մի օր կտրաքվի, և այն ժամանակ սուրբ է նա, ով կռվել է իր հայրենիքի համար՝ քրտինքով և արյունով։ Mensch, bezahle deine Schulden[6],- ասել է Վեյմարի իմաստունը։ Այժմ հասել են այդ ժամանակները... Արիասիրտ եղիր, Արմենիեր։

30 Եվ Թոմասը մի ումպով դատարկեց գավաթը։

- Pro patria[7],- և Տիդելենը դատարկեց գավաթը։ - Pro patria cemper[8],- և Մորիցը դատարկեց գավաթը։

- Սիրելի եղբայր...- և ուրիշ ոչինչ չկարողացավ արտասանել Մունջ Արքան, որ Թոմասի խոսքի վրա երեք անգամ դատարկել էր գավաթը, որովհետև այդ հսկա տղամարդը բարակ սիրտ ուներ և երբ սաստիկ հուզվում էր, ներքին բոցը հանգցնում էր մեղրագինու ջրվեժով։

Արմենիերը գունատ էր։ Նրա թավ արտևանունքները շղարշի նման ծածկել էին աչքերը։ Կարծես ննջում էր։ Ապա նա գլուխը ցնցեց և նայեց պարզ աչքերով։

- Լցրու գավաթները, եղբայր Տիդելեն։ Ըստ իմ հայրենիքի 10 սովորության ես պատասխանի խոսք ունեմ։

Տիդելենը գավաթները լցրեց։

- Իմ հոգու եղբայրներ։ Ինչ որ ասաց Թոմասը, ես չեմ մոռանա հավիտյանս հավիտենից։ Ես որդի եմ մի հին ժողովրդի, որ խավար է ապրել, և եկել եմ այստեղից լույս տանեմ այդ հեռու երկիրը։ Այստեղ գտա իմ երկրորդ հայրենիքը։ Բայց ես մի օր պիտի վերադառնամ իմ հին հայրենիքը, որ սպասում է ինձ, ինչպես մայրը որդու վերադարձին։ Ես չպիտի մոռանամ իմ լեզուն, իմ սովորությունները, որպեսզի վերադարձին ինձ օտար չհամարեն։ Ա՜խ, եթե դուք իմանայիք 20 այն ամենը, ինչ որ եկել է իմ գլխին, իմանայիք իմ կյանքը և տեսած լինեիք իմ հայրենիքը և նրա մարդկանց,- դուք կներեիք և իմ տխրությունը և իմ մեծ կարոտը։ Բայց ես երբեք չեմ ների իմ թշնամիներին, որոնք միայն իմը չեն, այլ ժողովրդի թշնամին են։ Տեսնո՞ւմ եք այս սպին,- նա հետ քաշեց մազերը և ցույց տվեց ճակատի սպին՝ աբասու մեծության,- ես է′ի տասը տարեկան, երբ ինձ տարան վանք, գուցե լսել եք անունը՝ էջմիածին։ Այնտեղ ես,- չգիտեմ ինչպես թարգման եմ այդ բառը,- այնտեղ ես մոնթ էի, հասկանո՞ւմ եք, մոնթ, որ հոգևորականի ծառան է, 30 ջուր է բերում նրա համար, ավլում է նրա խուցը, կերակրվում է ինչ որ կտա Տերը, քնում է խսրի վրա, և այդ ամենի դիմաց հոգևորականը մոնթին սովորեցնում է գրել, կարդալ։ Հիմա էլ իմ հայրենիքում դեռ այդպես են սովորեցնում։ Ես էի′ տասը տարեկան և այդպիսի մոնթ էի, ծնողներից հեռու, ինչպես գերի տարած երեխա։ Գիշերները ծածուկ լաց էի լինում և կարոտում էի մեր հողե տնակը, իմ սուրբ մորը։ Մի գիշեր ես պետք է կարդայի Դավթի սաղմոսները։ Իմ ուսուցիչը քնելուց առաջ սիրում էր սաղմոս լսել։ Այդ օրը ես փայտ էի կրել և հոգնել էի։ Սկսեցի կարդալ, կապելով վանկերը և երգելով, ինչպես մեզ սովորեցրել էին կարդալ։ Հետզհետե քունը հաղթում էր իմ ուսուցչին, իսկ ես կռվի մեջ էի քնի հետ, բայց քունը գերեց ինձ, և ես միայն հիշում եմ այն մեծ մոմերը, 10 որ վառվում էին գրքակալի երկու կողմը։ Հանկարծ ահագին ցավից վեր թռա. ինձ թվաց, թե գլխիս հալած երկաթ թափեցին։ Գլուխս այրվում էր... Ես մի ծանր հարված զգացի մեջքիս և ընկա խսրի վրա։ Խավար էր և խավարի մեջ, ինչպես Երիքովյան փող, որոտում էր իմ ուսուցչի ձայնը։ Նա ինձ անիծում էր, գլուխս այրվում էր. զգում էի խանձված մազերի և այրած մսի հոտ։ Ամբողջ գիշերը լաց եղա, և երկու շաբաթ ցավը տանջում էր ինձ։ Հասկանո՞ւմ եք ինչ էր եղել, քնել էի, և իմ ուսուցիչը հանկարծ զարթնելով, քնիս մեջ ճակատիս էր խփել վառվող մոմը, և մազերս բռնկվել էին։ Տեսնո՞ւմ եք այս 20 սպին։

Արմենիերը խոսում էր՝ երբեմն դժվարանալով գտնել համապատասխան բառ, երբեմն սխալ արտասանելով։ Նա պատմում էր իր կյանքը գունեղ և զարմանալի հետաքրքիր՝ ինչպես արևելյան հեքիաթ։ Եվ խոսքի վերջում՝ բոլորովին անկեղծ և դողացող ձայնով նա իր եղբայրներին ասաց, որ ինքը հոգևոր կոչումի լինելով, պահում է հայ եկեղեցու ծեսը, ըստ որի այժմ ծոմ է, որովհետև մեծ պասն է, և շուտով կլինի Զատիկը։ Ահա թե ինչու նա բերանը չի առնում ոչ ձուկ, ոչ յուղահաց և ոչ երշիկ, այլ խմում է միայն մեղրագինի։ Նա 30 ասաց նաև, որ առանց այդ էլ իր հայրենիքում նրան արդեն համարում են հերետիկոս, ուստի ինքը պետք է անարատ պահի իրեն, ինչպես պատվիրել է նաև պարոն ռեկտորը և արդար հոգով վերադառնա հայրենիք։

- Իսկ դու հիմա կեր և խմիր... Այստեղ քեզ ոչ ոք չի լրտեսի,- ասաց Տիդելենը խղճահարված, որ ինքն արդեն կերել է խոճկորի կեսը և հարթել է երշիկների բլուրը, այնինչ նույն սեղանի մոտ ընկերը կիսաքաղց նստած է։

- Հապա իմ խի՞ղճը,- մեղմ առարկեց Արմենիերը։

- Արիասիրտ եղիր, Արմենիեր, և պահիր քո հայրենի ծեսերը, եթե նրանք հարկավոր են քո գործի հաջողության․․․ Բայց և մի մոռանա, որ դու ընտրյալ ես։

Նրանք դեռ երկար պիտի նստեին և դեռ լիքն էր այն շիշը, որ նման էր կաթոլիկ աբբահոր և այն շիշը, որի ոսկե զմուռը սաղավարտ էր հիշեցնում,- երբ հանկարծ դուռը բացվեց և ներս մտավ քեռի Մարտինը՝ գիշերային զգեստով․ 10 դրսից լսվեց մեկի գոռգոռոցը՝ կիթառի հնչյունների հետ։

- Խնայեցեք քեռի Մարտինին, սիրելի երիտասարդներ,- բայց քեռի Մարտինը խոսքը չվերջացրեց, որովհետև նրա հետևից ներս մտավ Օտտոկարը հարբած և աչքերն արյուն կոխած։

- Գնանք Բոհեմիայի անտառները... Ավազակներ դառնանք,- և կիթառով զարկեց ու վայր գլորեց ճրագը և քիչ մնաց, որ ինքը գետին փռվեր։

- Խնայեցեք քեռի Մարտինին,- աղեխարշ կանչեց ծերունին,- սրա գոռգոռոցը հասնում է մինչև Ռևել, և վաղը 20 կուրատոր ֆոն Ցանաուն ինձ պիտի պատժի։

Օտտոկարին մի կերպ դուրս տարան։ «Սև եղբայրները» հրաժեշտ տվին իրենց առաջնորդին, և բոլորը դուրս եկան դռան մոտ. Թոմաս Բրյուլլը նայեց խավարի մեջ օրորվող նրանց լապտերներին։

Իսկ Օտտոկարը քնած փողոցներում մռնչում էր ինչպես կրկեսի ցուլը, որին խմացրել էին մի տակառ մեղրագինի և բաց էին թողել քաղաքում։

- Կարթագենը պետք է կործանվի,- գոռում էր 30 Օտտոկարը։

11

Նրան տանջում էր հայրենիքի կարոտը։

Գարուն էր բացվում, և առաջին գարունն ավելի էր զորացնում այդ կարոտը։ Իսկ ոչ ոք չկար այն հեռու երկրից, որ նրա հիշողության մեջ պայծառ էր, ինչպես մութ գիշերին հովիվների խարույկը լեռան վրա։ Այդ մի անմարմին կարոտ էր՝ նման այն գոլորշուն, որ գարնանը բարձրանում էր ճահճուտներից, անտառներից և էմբախի ջրերից։ Այդ մի ձայն էր, որ նրա ականջի տակ հնչում էր երբեմն մանուկ օրերի երգը, երբեմն պարզ լսում էր մոր ձայնը՝ «Խաչե՜ր, Խաչե՜ր..․»։ Եվ հանկարծ ետ էր նայում, բայց նանին չէր երևում, այլ երևում էր պարտիզպանը, սանդուղքը շալակին կամ փողոցով անցնում էր մի ֆրաու, որ կովի ճապաղ հայացքով նայում էր Արմենիերին։

10 Երբեմն ձայնը չէր լսվում, այլ նայում էր դիմացի պատին և չէր տեսնում պատը, այլ տեսնում էր սպիտակ բարդիներ, նրանց խորքում Եսիր Եսայու ջրաղացը՝ դռնակը բաց և մուտքի մոտ ջրաղացպանի ծխացող օջախը։ Կամ բացվում էր մի բարակ ճանապարհ, որ բաղերի արանքով իջնում էր ձորը՝ դեպի Գոչգոչան... Ահա այն ընկուզենին, որից հետո կգա Նովավոր աղբյուրը, որի ջուրն այնպես տխուր խոխոջում է աշնանը, երբ այլևս մարդ չկա բաղերում, հնձանները դատարկ են, և ծտերը կտցահարում են կարմրած մասուրը, նաև մի դեղին դդում, որ մոռացել են քաղել։ Ձորով իջնում է քամին, և խշշում են 20 ընկուզենիները՝ թափելով խնկաբույր տերև, և ամբողջ ձորում կռնչում է միայն մի ագռավ, մի ծերացած ագռավ, որ տեսել է բուք և բորան և ցուրտ ձմեռ, երբ սառչում է Նովավոր աղբյուրը և այլևս չի երգում Զանգուն։

Երբ միտն էր գալիս Նովավոր աղբյուրը, ծարավում էր․ ականջի տակ աղբյուրի ձայնն էր, նրա զով վշշոցը, աչքերի առաջ թափվում էր կապույտ ջուրը, որ գըլգըլ գալիս էր ոսկեկանաչ մամուռների միջով։ Ա՜խ, եթե միայն մի անգամ ձեռքերը բուռ աներ և կռանար այդ հստակ ջրի վրա, խմե՜ր, խմեր կում-կում՝ ականջի տակ ջրի ձայնը, ընկուզենիների 30 խշշոցը, Գոչգոչանի շառաչը...

Զարթնում էր այդ կարոտը, և նա փորձում էր ետ վանել, դասը սերտում էր բարձրաձայն կամ գնում էր Պարրոտի տունը կամ դուրս էր գալիս աննպատակ շրջելու փողոցներում, գնում էր շուկայի հրապարակը, որտեղ առավոտից մինչև երեկո նպարավաճառների և արհեստավորների մի ահագին բազմություն կրպակների առաջ կամ բացօթյա առնում կամ ծախում էր, գովելով ապրանքը և որտեղ դարբիններ, անիվագործներ, կոշկակարներ և այլ արհեստավորներ այնպիսի աղմուկ էին հանում, որ այդ աղմուկը և այլազգի ժխորը նրան մոռացնել էին տալիս Նովավոր աղբյուրի ձայնը և ընկուզենիների խշշոցը։

Բայց երբեմն այդ կարոտն այնքան էր նեղում նրան, որ չէր հանգստանում, լսելով հրապարակի աղմուկը կամ քրքրելով այն իրերը, որ հետն էր բերել։ Նաև չէր հանգստանում, երբ Պարրոտի տանը տեսնում էր Խորասանի այն խալին և զալյանը, որ նրանք միասին գնել էին Երևանի Չարսու բազարում։ 10 Ինչպես մայրը, երբ հանկարծ մտաբերում է մեռած որդուն, միայնակ լաց է լինում և թել մանում, ողբ է ասում՝ մաքրելով ցորենը, այնպես էլ նա գլուխը տետրակի վրա կախած արտագրում էր օրինակներ Երից կանոնի և ինքն իրեն դնդնում էր․

Շորորա, Շուշան, շորորա,
Շորորա, ծաղիկ, շորորա...

Երգում էր մեղմ ինչպես սայլապանը, որ լուսնյակ գիշերով ճանապարհ է ընկել, երկար գնացել է սարերով, ձորերով, և ահա սայլը խուլ աղմկում է գյուղի փափուկ դաշտում, հոգնած 20 օրորվում են եզները, արդեն մի կաքավ կանաչ սաղմոս է կարդում քարերի մեջ, և լուսաբացի հովը բերում է իրենց դեզի բույրը․․․ Երգ է երգում սայլապանը, այնքան մեղմ, որ հազիվ են լսում եզները և այնպես հստակ, ինչպես լուսաբացին կարդում է կաքավը։

Նա մեղմ երգում էր և աշխատում։ Եվ երգի միջից ինչպես ծուխ այդ կարոտը հետզհետե բարձրանում էր, պատում նրան, աչքերի առաջ շաղվում էին գրերը, հնչում էին այն հին ձայները, նանին կանչում էր․՝ «Խաչատուր, հե՜յ...», ինչպես տղա ժամանակ, երբ փախչում էր բաղը, իսկ նանին ղզլբաշ հարամիներից վախեցած՝ քարափի գլխից ձայն էր տալիս։

Այլ ի՜նչ գիրք, ի՜նչ Երից կանոն...

Այդ ձայները նրան կանչում էին քաղաքից դուրս, դեպի էմբախի գետափը, որտեղ ուռիները ստվեր էին արել ջրերի վրա և կամ դեպի Դոմբերգ, ուր աղմկում էին ծեր կաղնիները Նա թաքնվում էր մի խորշում, և արահետներով պատահաբար անցնող մարդիկ լսում էին անծանոթ նվագի հնչյուններ, որ ելնում էին Արմենիերի հայկական սրինգից։

Հայրենաբաղձությունը նրան մղում էր պատմել հայրենիքի մասին։ Եվ նա պատմում էր Պարրոտին, ավելի հաճախ նրա կնոջը, պատմում էր տիկին էլոիզ Աուսլենդերին, նույնիսկ երեխաներին էր պատմում։ Երբեմն պատմում էր իր տանտիրուհուն և նրա հարևանուհիներին, որոնք մի գործով գալիս էին նրանց տուն և, լսելով այդ անծանոթ պատմությունները 10 հրաշալի Արևելքի մասին, մոռանում էին, որ սուրճը թողել են կրակի վրա։

Իսկ Արմենիերը զարմանալի պատմող էր։ Ժամանակը և հեռավորությունը նրան մոռացնել էին տվել այդ եղելությունների սովորականը և ամեն ինչ դարձրել էին արտասովոր և առասպելական։ Հենց իրեն Արմենիերին այդ պատմությունները երբեմն թվում էին առասպել, որ կարդացել է հին գրքերում։ Մի՞թե գրքից չէր պատմությունն այն գերի աղջկա, որ սարդարի հարեմից իրեն նետում է կամուրջի վրա, երբ հարեմի պատուհանից տեսնում է իր սիրած տղային, որ հուսահատ 20 ետ էր վերադառնում։ Եվ կամ մի՞թե առասպելանման չի այն, որ իր հայրենիքում կանայք չարսավով են, աղջիկներին հարս են տանում, երբ նրանք դեռ անմեղ երեխա են, և չխոսկան հարսը սկեսուրի հետ խոսում է մատնեքով, աչքերով։ Ապա այն պատիժները, որ կային նրա հայրենիքում, ապա Մոսին, որին դաշտից փախցրել էին՝ լեզգիները, ֆառաշները, թե՞ վաչկատուն թարաքյամաները, երբ գյուղի երեխաները գնացել էին Մուրադ Թափայի բլուրը՝ սինձի։

Հաճախ նա համեմատում էր այն հին երկիրը և նրա բարքերն իր նոր հայրենիքի հետ։ Ահա լալիս է մի փոքրիկ երեխա, 30 բայց մայրը նրան չի ծեծում, այլ ուրախացնելով լացը կտրում է. «յայս հայեցեալ, իսկույն թռեան միտք իմ առ վիճակ մերոց երեխայից, թէ զիա՞րդ ծնողք աշխարհին մերոյ անհոգ կան վասն զաւակաց իւրեանց և զիա՞րդ երեխայք աշխարհին մերոյ առանց ինչ մխիթարութեան զարգանան, որով վասն արտասուալից աչօք, պղտորեալ սրտիւ սկսայ հոգ հանել.․.»։ Ահա ձեռք է բերել Ռոբերտ Քեր Պորտերի ուղեգրությունը և շտապում է իր բարեկամին ցույց տալու գիրքը և գրքի նկարները՝ Երևանի բերդը և Արարատը, պարսիկ սարդարներին և հարեմի մանկամարդ պարսկուհուն, որ զուգված կանգնել է՝ ձեռքին Գյուլիստանի վարդը. ասես հարցնում է, ո՞վ է գեղեցիկ՝ ինքը, թե վարդը։ Եվ նորից խոսք է բացվում հեռավոր Իրանի և Արմենիայի մասին, և նրա բարեկամը, նաև նրա դուստրերը հավանում են Ֆաթալի շահի նկարը, նրա հանդերձը և նույնիսկ շահի հռչակավոր միրուքն են հավանում, բայց չեն հավանում պարսիկ կնոջ հանդերձները և «ծածկելն նոցա 10 զերեսս ամենքին անհաճոյ երեվին. և յիրաւի անհաճոյ»։

Նրա հիշողության մեջ հետզհետե պայծառանում էր այն, որ քաղցր էր և սիրելի, մայրը, Միրզամը և քույրերը, փոքրիկ եղբայրը, նույնիսկ, իրենց Բողարը, որի հետ խաղացել էր մանկության տարիներին։ Իչքա՜ն մանր և աննշան հիշողություններ էին զարթնում. պռունկը կոտրած պղնձե ջամը նայում էր նրան երկար, շատ երկա՜ր և ինչպես հին ծանոթ նրան ասում էր․ «դու ինձ չես մոռանա, Խաչեր, ինձ երբեք չես մոռանա․․․»։ Այն կողմից զրնգում էր կարասը, որ ընկած էր էյվանի տակ, «ապա ի՞նձ․․․ հիշո՞ւմ ես՝ գլուխդ կռացնում էիր 20 ներս և կանչում՝ դոն-դոն, իսկ ես միշտ արձագանքում էի քո ձայնին՝ դո՜ն․․․ դո՜ն․․․ դո՜ն․․.»։ Այսպես խոսում էին բակի քարերը, աղաքարը՝ որի վրա հայրը աղ էր ցանում, և տավարը լիզում էր աղը, հետո եզները քարն էին լիզում իրենց փշոտ լեզուներով՝ խըշշ-խըշշ, կարծես գերանդիով հնձում են չորացած խոտը։ Երգում էին դռներն ու դռնակները, ամենքն իրենց հանգով․ հացատան դռնակը՝ բարակ ու մեղմ, տան դուռը՝ ինչպես պառավ շուն՝ խռպոտ ու բամբ, իսկ ձմեռը, երբ դռան հետևից կախում էին թաղիք, տան դուռը խլանում էր։ Բայց ամենից զիլ երգում էին դրսի դռները, որոնց սռնին որձաքարի 30 մեջ էր․ դռներն իրար էին գալիս, աջը միայն դամ էր պահում, իսկ ձախը զլում էր պարկապկուն, մինչև դռներն իրար գային և այն ժամանակ երկուսը միասին՝ դոմբ հա դոմբ խփում էին Աթա Թևանի թմբուկը։

նրա հիշողության մեջ հետզհետե պայծառանում էր այն, և դառնը մոռացվում էր և մնում, որ քաղցր էր և սիրելի՝ քարերը, հին կարասը, պղնձե ջամը, հայրենի խեղճ խրճիթը, պառավ շունը, Գոչգոչանի ջրվեժը, ընկուզենիների խշշոցը, Նովավոր աղբյուրի ոսկեկանաչ մամուռը և Զանգուն, սիրտ մաշող Զանգուն։

12

Հետո երկար ժամանակ վառ մնաց ձմռան այն օրը, երբ անհանգիստ կարոտով թափառել էր փողոցներում, ապա աննկատելի ընկել էր այն փողոցը, որով առաջին անգամ մտել էր Դորպատ։ Նա հասել էր քաղաքի դռներին, որից այն կողմ 10 անսահման դաշտն էր, ձյունով պատած, դեպի արևմուտք՝ եղևնիների սև երիզը, այս և այն կողմ կաղնիներ, որոնք հիշեցնում էին ձյունի մեջ մոլորված գրենադերներին. ահա այս մեկը փռել է սառած թևերը, որոնցից մամուռը կախվել է ձորձերի նման, մի քիչ հեռու երկուսն այնպես են փաթաթվել իրար, որ մահն անգամ նրանց չի բաժանել, իսկ երրորդը համարյա թաղվել է ձյունի տակ, և ձյունի մեջ ցցվել է նիզակի նման մի չոր ձող։ Հորիզոնի խորքում ժմուդների գյուղն էր, և ծուխը վախվխելով կծկվում էր խրճիթների վրա։

Նա կարոտով նայում էր ճանապարհին։ Ոչ հեռու երևում էր 20 առաջին շլագբաումը, որի մոտ խարույկ էր վառել պահապանը՝ ալեբարդով մի զինվոր։ Եվ ուրիշ ոչինչ չէր երևում այդ անեզր տափաստանում, բացի խարույկը և միայնակ պահապանը, ծառերը և հեռվի գյուղը, որտեղից չէր լսվում ոչ շան հաչոց և ոչ աքաղաղի կանչ։

Արևը խոնարհվում էր եղևնիների ետևը, և այն կողմում հրդեհվել էին բաց կարմիր ամպերը. եղևնիների պարիսպը հետզհետե ավելի էր մթնում, և միայն մի շող թափանցել էր անտառի սևի մեջ և դողդողում էր այդ ոսկի շողը, կարծես վախենում էր բեկվել սառը ձյունի վրա։ Նա զմայլած նայում էր 30 անտառին և մայր մտնող արևին, երբ լսեց զանգակների ձայնն այնքան հստակ և մաքուր, ինչպես քարավանի ղողանջը, երբ ուղտերն անցնում են արշալույսին։

Քիչ հետո նրա աչքերը ճանապարհի խորքում նշմարեցին մի սև կետ, որ հետզհետե մեծանում էր։ Բացատի միջով արևը ճեղքել էր անտառի ստվերը։ Երբ սև կետը հասավ արևով ողողված ճանապարհին, նա տեսավ երեք ձի, որոնք սլանում էին բարձրացնելով ձյունի փոշի, որ արևից փայլփլում էր արծաթի գույնով։ Զանգակների ձայնը հետզհետե հզորացավ։ Արդեն պարզ երևում էր կողքի ձին, որ պարանոցը կեռ պահած թռչում էր՝ խաղացնելով ոտքերը և ծածանելով երկար բաշը։ Ահա նրանք մոտեցան շլագբաումին. ծերունի պահապանն արդեն բարձրացրել է ուղեկալ գերանը, զգալով, որ միևնույն է, այդ ձիերը կանգ չեն առնելու և նույնիսկ կարող են թռչել գերանի վրայով... Ձիերը սլացան նրա մոտով ձյուն թափելով 10 նրա վրա։ Ձյունի փոշու մեջ հնչեց մի ծիծաղ՝ զվարթ, ինչպես զանգակների ձայնը։ Սահնակի մեջ նա նշմարեց կանացի մի դեմք՝ կապույտ աչքերով և այտերը բաց վարդագույն։ Հանկարծ այդ կինը ձեռքը օդում թափահարեց։ Կարծես քուրքի միջից կինը հանեց մի սպիտակ աղավնի, որ ձյունի փոշու մեջ թպրտաց և նորից մտավ տաք բունը։ Արմենիերը բարձրացրեց գլխարկը, վազեց սահնակի ետևից, բայց սահնակը քաղաք մտնելով, աներևույթացավ։

Նա գնում էր գլխաբաց, գլխարկը ձեռքին... Այդ փողոցները նրան օտար էին... Քաղաքի այդ մասում նա չէր եղել։ 20 Նա լսեց ուրիշ զանգակների ձայն և նայեց երկրորդ սահնակին։ Անցավ նաև երրորդը... Սակայն ոչ ոք չնայեց նրան, և այլևս չերևաց այն ցնորական տեսիլքը։

Նա ուշքի եկավ, գլխարկը ծածկեց և սկսեց հետաքրքրությամբ դիտել սահնակներին։ Իր կյանքում նա առաջին անգամ այդ օրն էր տեսնում սահնակը և նրա հիշողության մեջ առաջին սահնակը մնաց ինչպես զարմանալի հրաշք։

Հասավ զինվորական հիվանդանոցին։ Այդտեղից երևում էր գերմանական եկեղեցին, որից այն կողմ փողոցները նրան ծանոթ էին։ Հիվանդանոցի դարպասը բաց էր։ Բակում երևում 30 էին գլխաբաց զինվորներ, որոնցից մի քանիսը հենակներով էին։ Մեկի գլուխը փաթաթված էր դեղին շորով։

Մի ռուս կին դարպասի մոտ վաճառում էր արևածաղիկի բոված սերմեր։ Մի քանի զինվորներ նրան շրջապատել էին, և երևում էր, որ նրանք տատանվում էին՝ գնե՞լ, թե ոչ։ Գուցե թե նրանք կատակում էին կնոջ հետ, փարատելով իրենց ակամա ձանձրույթը։ Արմենիերը դիմացի մայթով տեսավ նրանց, տնտղեց գրպանները և անցավ մյուս մայթը։ Հիվանդ զինվորները նրան տեսնելով լռեցին և ետ քաշվեցին, իսկ կինն սկսեց գովել իր ապրանքը։ Արմենիերը նայեց զինվորներին և խղճահարվեց...

Նրանք դեղնած և նիհար երեսով մարդիկ էին։ Բոլորը մեծ միրուքով էին, մեկը ալեհեր էր, իսկ մյուսը երիտասարդ էր։ Սակայն բոլորի դեմքին դրոշմված էր ստրկության կնիքը։

- Որտեղացի՞ եք, հայրենակիցներ,- հարցրեց Արմենիերը։

10 - Հեռվից ենք, ձերդ բարեծննդություն,- պատասխանեց ալեհեր զինվորը, դժկամելով, որ ընդհատվեց իրենց զրույցը, նաև այն սառնությամբ, որ նշանակում է. «շարունակիր ճանապարհդ, բարին, ոչ մենք ենք քո հայրենակիցը և ոչ էլ քեզ է հետաքրքրում, թե մենք որտեղացի ենք»։

- Արևածաղիկ ուզու՞մ եք...

- Ինչու՞ չէ, կարելի է... Կարելի է ձերդ մեծություն,- և առաջինը մոտեցավ ալեհեր զինվորը, ապա մյուսների դեմքին ևս երևաց կես միամիտ, կես քծնող ժպիտ։

- Լազարեթում շա՞տ զինվոր կա։

20 - Ո՞վ գիտե... Մենք չգիտենք...

- Իսկ ձեր զինվորների մեջ հայ չկա՞...

- Հա՞յ,- և նրանք իրար երեսի նայեցին։- Կարելի է, որ լինի, ձերդ մեծություն, այստեղ ամեն ցեղից էլ կան, ով Դոնից է, ով Կալուգայից, մինչև անգամ Օրենբուրգից կա, և կարող է հայ էլ լինել... Ո՞վ գիտե։

Արմենիերի աչքերը փայլեցին։

- Ես ձեզ համար էլի արևածաղիկ կառնեմ... Տեսեք, եթե հայ կա, կանչեցեք դուրս։

- Կարելի է նաև առանց արևածաղկի,- ասաց ալեհեր 30 զինվորը։

- Դու քեզ համար պատասխանի, պառավ, ուրիշների հետ ի՞նչ գործ ունես,- զայրացավ ռուս կինը,- կարող է, որ նորին բարեծննդությունն ուզում է այսօր բարեգործություն անել։

- Իսկ խիղճ կա՞... թե՞ ոչ։ Քոնը միայն փողն է, լիրբ․․․- և դարձավ Արմենիերին,- կարելի է... Բայց հայն ինչպիսին է։ Մեզ մոտ ամեն ցեղից էլ կան, ով Դոնից է, ով... - Կա՞ սև մարդ, սև աչքերով, քիթը՝ մեծ։

Ալեհեր զինվորը միտք արեց՝ նայելով իր ընկերներին։ Նրանք էլ էին միտք անում, կրծելով բոված արևածաղիկը։

Մի զինվոր ասաց.

- Իսկ որ վերջին ֆլիգելում է ապրում, նա հայ չի՞․․․

- Ո՞րը,- հարցրեց ալեհեր զինվորը։

- Նա, որ հաց էր գողացել... որին ծեծեցին։

- Սատանի ավել, մի՞թե նա սև է, աչքերը սև՞ են, քիթը մե՞ծ է... Աղբով է լցված գլուխդ։ Չհասկացար ի՞նչ 10 պատվիրեց նորին բարեծննդությունը՝ որ գլուխը սև լինի, աչքերը սև լինեն, ամեն ինչ սև լինի և քիթը սև լինի.․․

- Ա՜ա,- երկար ծոր տվեց այն զինվորը, և դժվար էր հասկանալ, թե ի՞նչ էր նշանակում այդ բացականչությունը։

- Քեռի Միտրիչ,- կանչեց երիտասարդ զինվորը,- իսկ եթե մազերը սև են և քիթը մեծ է, բայց աչքերը սև չեն, այլ...- և երիտասարդը դժվարացավ ասել, թե ինչ գույնի են աչքերը և հանկարծ բռնեց կնոջ գլխաշորից և ուրախացած բղավեց.- այ այս գույնի, աստված վկա, ճիշտ այս գույնի են աչքերը․․․ Չի՞ լինի։

20 Կինը զայրացավ և խփեց զինվորի թևին։

- Թաթդ քեզ պահիր... Ես ամուսնացած կին եմ և ոչ թե ֆրաու...

Բոլորը նայեցին Արմենիերին։ Եվ նույնիսկ ալեհեր զինվորը նայեց, կարծես ուզում էր ասել, որ այդ հարցին պատասխանել կարող է միայն «նորին բարեծննդությունը»։

- Բայց նա քրիստոնյա՞ է... Հայերը քրիստոնյա են։

- Աստված վկա, չգիտեմ։ Միայն գիտեմ, որ ռուսերեն չի խոսում, միշտ մենակ է շրջում, հոշպիտալում իր երկրացի մարդ չունի։ Եվ անունն ինչ-որ ուրիշ տեսակ է, մերիններից 30 չէ․․․ կամ էանզայ է, կամ էամզայ է, այդպես մի բան է։ Եթե կլինի, գնամ կանչեմ։ Նա միշտ պատի տակ մենակ ման է գալիս... Իսկ մազերը՝ սև, ինչպես, հիշու՞մ ես, Միտրիչ, մեր գնդապետի ձին։

Երիտասարդ զինվորը մտավ բակը և քիչ անց վերադարձավ։ Նրա ետևից գալիս էր միջահասակ մի մարդ, փաթաթված պատառոտուն գրատի մեջ։ Երևում էր, որ նա մրսում է։ Նա գալիս էր զգույշ քայլերով։ Դեմքի մկանները լարված էին․ կարծես նա խուլ և մունջ էր և լսում էր լայն բացած աչքերով։ Նրա դեմքն արտահայտում էր դժկամություն․ գալիս էր, բայց և կասկածում էր, թե չլինի՞ իրեն խաբում են։

- Ահա′,- և երիտասարդ զինվորը հեռու կանգնեց։ Մյուսներն էլ լուռ ետ քաշվեցին։

Նրանք նայեցին իրար։ Ինչ-որ հարազատ ցոլք կար այդ մարդու բաց կապույտ աչքերում։ Արևը նույն արևն էր, հարավի տաք արևը, բայց այդ արևը շողում էր բաց կապույտ 10 մշուշի միջից։

Զինվորը հայ չէր։

- Թաթա՞ր,- նա գլուխը տարուբերեց։

- Լեկզի՞,- զինվորի աչքերը փայլատակեցին։

- Զերքյազ,- ասաց նա։

Արմենիերը փաթաթվեց նրան։

- Ղարդաշ էրմենի՞։

- Էրմենի ղարդաշ...

- Փառք քեզ, Տեր,- մելամաղձոտ ասաց ալեհեր զինվորը,- ինչպես հանկարծ բախտ ես տալիս մարդուն և բախտ ես 20 խլում․․․ Տես ինչպես լուսավորվեց երեսը․․․ Իսկ շրջում էր մենակ, ինչպես անտառի բու․․․ Տես ինչպես բացվեց լեզուն․․․ Նրանցն էլ լեզու է, նրանք էլ ցեղ են և Աստված ունեն, և հող են վարում, և մանր երեխաներ ունեն։

Զինվորները տխրեցին։ Գուցե նրանք հիշեցին իրենց տնակները և մանր երեխաներին և իրենց կանանց, որոնք, ով գիտե, քաղցած են, ցուրտ է տնակում, և գուցե նրանք այլևս կենդանի չեն։ Մեկը մռայլ նայեց հիվանդանոցի բակին։ Նա ձեռքը զայրույթով թափ տվեց և ներս մտավ։ Իսկ մյուսները, թեև տխուր, բայց լսում էին նրանց զրույցը։

30 Նրա անունը Համզայ էր։ Նա գիտեր մի քանի բառ թուրքերեն, մի քանի բառ ռուսերեն և գիտեր միայն իր մայրենի լեզուն, որին Արմենիերը անծանոթ էր։ Եվ այդ խառն լեզվով Համզայը պատմեց, որ ինքը մասնակցել է պատերազմին, բայց այլևս «սիրտը չի ուզել» (նա ցույց տվեց սիրտը), վիրավորվել է և ահա երրորդ ամիսն է հիվանդանոցում։ Ուրիշ այլ բաներ ևս պատմեց Համզայը իր մայրենի լեզվով և Արմենիերը մի կերպ հասկացավ, որ Համզայը կարոտում է իր հայրենիքը, բայց այլևս այնտեղ չի վերադառնա, որովհետև «Թուրուխանը» նրա թշնամին է։

Հնչեց զանգը և եկան դարպասը կողպելու։ Արմենիերը նրան մի անգամ էլ տեսավ բակի մեջ, չերքեզը ձեռքով արեց, և դարպասը փակեցին։

Այդ օրից նրանք մտերմացան։ Յուրաքանչյուր կիրակի Արմենիերը գնում էր հիվանդանոց, իր բարեկամի համար նա տանում էր քաղցրավենիք, միրգ։ Երբեմն բաժին էր հանում 10 իր աղքատիկ գրպանից։ Հետզհետե ավելի էր հասկանում նրան։ Այսպես, օրինակ, նա առաջին օրերը կարծում էր, որ «Թուրուխանը» Համզայի թշնամին է այնտեղ, նրա հայրենիքում։ Բայց հետո հասկացավ, որ Թուրուխանը մայոր Տերյոխինն էր՝ կայազորի պետը։ Նա իմացավ նաև, որ Համզային դեռևս պիտի պատժեին, որովհետև իբրև թե նա ինքն էր վիրավորել իրեն, այլևս պատերազմ չգնալու համար։ Եվ սպասում էին, որ նա կազդուրվեր։ Այդպես էր սպառնացել մայոր Տերյոխինը մի այցելության ժամանակ։

Արմենիերի համար չերքեզն ուներ մի անպատմելի հմայք։ 20 Այդ լեռնականի դեմքի վրա, նրա լեզվի մեջ մի բան կար, որ չէր հագեցնում Արմենիերի ծարավը, բայց հնչում էր ինչպես Նովավոր աղբյուրի ձայնը։ Նրա աչքերի մեջ կար մի հարազատ ցոլք։ Այդ մի ծաղիկ էր, որ չէր բուրում, բայց հիշեցնում էր այն դրախտային ծաղիկը, որին օրորում էր Զանգուն։

Համզայը մի անգամ երգեց։ Այնքան քաղցր էր այդ երգը հեռու հյուսիսում։ Կարծես լեռան ետևից բարձրանում էր արևը, և ձև էին առնում թփերը, ձորում շողում էր սպիտակ ջուրը։ Նրա երգը օտար առարկաներին գույն էր տալիս, և 30 դարպասը փոխում էր տեսքը և նմանվում իրենց տան դարպասին, որի դռները երգում էին. ահա դիմացի գորշ պատը պայծառանում է ինչպես Զվարանցի քարաժայռը, երբ նրա լանջին բացվում է մայր մանուշակը։

Համզայը նաև պատմում էր հիվանդանոցի կյանքից... «Շունը մեզնից լավ է ապրում, ղարդաշ.․․ Ա՜խ, եթե շուն լինեի, գնայի այս երկրից, գյուղերով գնայի, արտերի միջով գնայի, ցերեկը քնեի խոտերի մեջ, գիշերը մինչև լույս գնայի և հասնեի մեր սարերին, մեր գյուղը, ոչխարը սարը տանեի... Հիմա արդեն սարերը կանաչում են, ղարդաշ․․․»։

Արմենիերը Համզայի վիճակը թեթևացնելու համար դիմել էր Պարրոտի միջնորդության։ Պրոֆեսորը սառը պատասխանել էր.

- Ավելորդ է դիմել մայոր Տերյոխինին։ Նա գազան է, և հետևանքը կարող է լինել այն, որ ձեր երկրացու վիճակն ավելի կծանրանա...

10

13

Սենյակում մոմերը վառվում էին, դեղնավուն լույսի հետ սփռելով խաղաղություն։ Իրերն ընկղմվել էին կիսաստվերների մեջ. միայն պատից կախված նկարի ապակին էր իր մեջ հավաքել շողերը և արտացոլում էր, հիշեցնելով մի նեղ պատուհան, որից ներս է ընկել աստղալույսը։ Խաղաղ էր նաև փողոցը, որտեղից երբեմն միայն լսվում էր մի անհայտ անցորդի ոտնաձայն։

Տիկին էլոիզը նայում էր պատուհանի կողմը։ Երբ դրսում հետզհետե հանգչում էին ոտնաձայները, սենյակում լռությունն 20 ավելի էր թանձրանում, և լսվում էր մոմերի ճարճատյունը, կարծես մեկը գիրք էր թերթում։ Իսկ երբ անցնում էր քամին, մոմերի բոցերը մեկ ձգվում էին, մեկ ծալվելով նստում։ Պատուհանի վարագույրները խաղում էին, և տիկին էլոիզին թվում էր, թե մեկը դրսից իրեն է նայում։

Նա մոտեցավ կլավիրին։ Ստեղների ուրախ հնչյուններից սենյակը զվարթացավ։ Նա աննպատակ նվագեց մի ինչ-որ կոնտրդանս, կարծես չէր լսում նվագը, այլ ավելի հիանում էր իր մատների գեղեցկությամբ, ինչպես մի երիտասարդ աղջիկ, որ սրսփալով մտել է ջուրը և չի հիանում ոչ չարաճճի 30 ալիքներով և ոչ ափի ծաղիկներով, այլ հիանում է միայն իր պատկերով, որ ճոճվում է ջրի մեջ։

Ապա հնչեց հնամենի վալսը՝ հիշատակն այն օրերի, երբ դեռահաս աղջիկ էր, այն տարիքում՝ երբ ոչ անմեղ երեխա էր և ոչ կյանք ճաշակած կին, մի տարիք, երբ առաջին տպավորություններն անջնջելի դրոշմ են դնում հոգու վրա։ Այդ տպավորությունները նման են դեղնած տերևների, բայց ոչ խոր աշնան, երբ մերկանում է ամբողջ այգին, չկան թիթեռները, և տխուր խոխոջում է առուն,- այլ նման են այն առաջին տերևներին, որ դեղնում են աղմկոտ ամռանը և վայր են ընկնում կանաչ խոտերի վրա, որտեղ երգում են ճպուռները, բզեզները հարսանիք են սարքել և ամբողջ այգին, ինչպես մի երգեհոն հնչեցնում է պտղաբերության հավերժական երգը։ Եվ ավելի զվարթ է հնչում այդ կանաչ երգը, երբ ընկնում են մահվան առաջին տերևները։

10 Տիկին էլոիզն այլևս չէր լսում ոչ դրսի ոտնաձայները և ոչ էլ նայում էր պատուհանի վարագույրներին, որ քամուց բարձրացնում էին եզրերը և իսկույն իջեցնում, կարծես մեկին ցույց էին տալիս այդ գեղեցիկ պատկերը՝ տիկին էլոիզին, մոմերի լույսով, բատիստե սև զգեստով և վառ կարմիր ժապավենի փնջերով, որ վարդերի նման բացվել էին նրա թևերի վրա և իրենց կարմրավուն ցոլքով երևացնում էին նրա ականջները՝ մոխրագույն գանգուրների մեջ։

Իսկ մաշված ստեղները լալիս էին։ Նրանք անձրևում էին կարոտի հնչյուններ. երբեմն մեկը և երկուսը թավ ղողանջում 20 էին հեռվից, կարծես նավը գնում էր ծովի հեռուն, և այնտեղից այդ ձայները հրաժեշտ էին տալիս ափին։

Երբ նվագը վերջացավ և օդի մեջ դեռևս չէին հալվել վերջին ելևէջները, տիկին էլոիզը լսեց խուլ խշշոց։ Հեռվում աղմկում էր անտառը։ Նա մոտեցավ պատուհանին։ Երկինքը խավար էր։ Նա լսեց ավելի խուլ աղմուկ, քան անտառի խշշոցը։ Կարծես շատ հեռվում դղրդում էր փոթորկած ծովը։

Տիկին էլոիզը ցուրտ զգաց։ Նա կծկվեց բազմոցի վրա և ձեռքն առավ սեկե կազմով գիրքը։

Երբեմն այդ գիրքը նրա բարեկամն էր։ Ընթերցելով այդ 30 գիրքը՝ նա արտասվել էր, ինչպես այն ռոմանտիկ դարում գիտեին արտասվել երիտասարդ աղջիկները և երիտասարդ պատանիները, որոնք զգում էին անգո մի վիշտ տերևների սոսափի և իրենց հոգու մեջ։ Այն կախարդական գիշերը, երբ լիալուսնի տակ ցցվել էր աշտարակը մի լուռ դղյակի, որտեղ կռնչում էր բուն։ Ինչպես այն դարի դուստր՝ էլոիզը ևս առանձնության մեջ լաց էր եղել մի անանուն գերեզմանի վրա, միտ դնելով, որ այդպես է նաև Վերթերի գերեզմանը կաղնիների պուրակում, որտեղ նա սպասել էր Շարլոտային։ Այդ գրքի ծալքերում դեռ մնում էին չոր ծաղիկներ և տերևներ, մոռացված տարեթվերով, մի ծվեն այն մետաքսից, որից կտրել էին նրա հարսնության զգեստը և թելի նման բարակ ծամ, որ ինքն էր հյուսել, որպես սուվենիր։

«Օ՜, ինչքան երեխա ենք մենք... ինչպես թանկ է մեզ համար սիրածի մի հայացքը... Օ՜, ինչքան միամիտ երեխաներ 10 ենք մենք․․․»։

Տիկին էլոիզը շրջեց մի այլ էջ։

- Ինչու՞ է այս կարոտը, այս սիրտ մաշող սպասումը...

Մայր է մտնում արևը և ուզում է վերջին անգամ իր շողերով ողողել դաշտերը և անտառը և ջրերը, ցոլք տալ և այնպես կորչել․․․ Ուրեմն ծերացե՞լ է արդեն և վերջին հրաժեշտն է տալիս։ Եվ այլևս չի լինի այլ սեր․․․

Տիկին էլոիզը նայում էր բաց էջին և չէր կարդում։

Նա տխուր նախազգում էր, որ այլևս կյանքը վերջանում է, և այն, որ նրան գարուն է թվում, չէ այն երիտասարդ գարունը, 20 որ խլրտում է դրսում, այլ խաբուսիկ գարունն է ձմեռնամուտին, երբ դեռ չի մաղել ձյունը և աշնան արևից խաբված երկրորդ անգամ խոտը կանաչում է։ Բայց հենց այդ զգացումն ավելի էր բորբոքում նրա կիրքը, նրա կանացի ծարավը՝ այս վերջին գավաթը ըմպելու կաթիլ առ կաթիլ և մինչև վերջ։

Ձմռան սկզբին էլոիզը վերադարձել էր Ռևելից։ Առաջին հանդիպումին ամուսինը՝ պրոֆեսոր Գերման Աուսլենդերը, ի շարս այլ նորությունների, նրան հաղորդել էր նաև Արմենիերի մուտքը Դորպատ։ Տիկին էլոիզը նրան հանդիպել էր 30 Պարրոտի տանը այն երեկո, երբ գնացել էր առաջին այցելության։ Երիտասարդը, ծանոթանալով, մի քիչ դժկամությամբ էր խոնարհել գլուխը և մի քանի րոպե լուռ մնալուց հետո հեռացել էր։

- Նա դեռևս բիրտ է և իրեն խորթ է զգում,- ասել էր պրոֆեսորը, տիկնոջը հարց ու փորձ անելով Ռևելի ծանոթներից։ Իսկ մի շաբաթ հետո պրոֆեսոր Աուսլենդերը կնոջն ասել էր, որ ինքը Արմենիերին երկրաչափություն է դասավանդելու։ Նրանք պիտի պարապեին տանը, ինչպես խնդրել էր պրոֆեսոր Պարրոտը։

- Որովհետև նա մեծ է տարիքով և թույլ է գիտությամբ, որպեսզի հաճախի սեմինարիա և կամ համալսարան։ Նա պետք է արագ սովորի այն պարզ գիտելիքները, որ չեն սովորեցնում նրա հայրենիքում, ինչպես ասաց հերր ռեկտորը։

Այդ օրից շաբաթը երկու անգամ Արմենիերը գալիս էր 10 նրանց տուն, տետրակները և քարե տախտակը թևի տակ, ինչպես դպրոցական տղա։

Պարրոտի կինը տիկին էլոիզին պատմել էր, որ երիտասարդը դյուրաբորբոք է, երբ խոսում են նրա հայրենիքի մասին։ Նա պատմել էր Արմենիերի ընդհարումը մեկի հետ, որը գռեհիկ էր արտահայտվել հայ աղջիկների մասին։ Տիկինն ասել էր նաև այն, որ նա բարձրաձայն է խոսում, ինչպես լեռնցի, որ հոգևոր կոչումի լինելով, նա խիստ բծախնդիր է իր հավատի և ծեսերի անաղարտության։ Տիկին Պարրոտը հատկապես խնդրել էր ուշադիր լինել նրա արտասանության, 20 շարժ ու ձևերի և նրա բնավորության դաստիարակության, կանացի բնազդով զգալով, որ ոչինչ այնքան գեղեցիկ չի հղկում երիտասարդին, որքան միջավայրը կիրթ և ազնվամիտ կանանց։

Սակայն այլ էր տիկին էլոիզը։ Այն ամենը, ինչ բիրտ էր Արմենիերի բարքի մեջ, նրա համար առնականի կատարելատիպն էր։ Նա սիրում էր նրա կոշտ լեզուն, հնչեղ ծիծաղը, որի համար տիկին Պարրոտը նրան խրատում էր, թե վայելուչ չէ այդպես աղմկալի ծիծաղելը տիկինների ներկայությամբ,- նրա պարզ միամտությունը, զգացմունքների անմիջականությունը, 30 նույնիսկ հայ դպրի տարազը, որով Արմենիերը առաջին օրերը գնում էր նրանց տուն,- սիրում էր նրա կախարդական պատմությունները Արևելքի մասին, որտեղ խիստ են սիրում և խիստ են խանդում,- սիրում էր Արմենիերի ոճավոր խոսքերը և նրա զարմանալի երգերը, որոնց մեջ կար և վիշտ, և վախ։ Տիկին էլոիզը սիրում էր նրան։ Սիրում էր ինչպես մայր, որ կրքով գուրգուրում է որդուն, սիրում էր և ինչպես կին, որ զգում է, թե այդ է վերջին գավաթը կենաց խնջույքի, որից հետո այլևս ոչինչ չկա և չի լինելու։ Նա և ուրախ էր, որ կյանքի ցուրտ միգում անակնկալ բոցավառվել էր այդ խարույկը, և տխրում էր, նախազգալով, որ կփչեն զորեղ հողմեր, կհանգչի կրակը և այլևս չի լինի ոչ սպասումի կարոտ, ոչ ջերմացնող մտերմություն և նույնիսկ մոխիրը կսառչի։

Նրան թվում էր, թե որ շատ վաղուց աղջկային երազների 10 մեջ երևացել էր այդպիսի մի երիտասարդ։ Երբ թերթում էր «Վերթերը», գրքի ծալքերում մոռացված ծաղիկները և ծամը նրան հիշեցնում էին այն թեթև սերերը և հանդիպումները, որ կանուխ չորացան, ինչպես առապարի ծաղիկները, որոնք միայն վաղ գարնան և շատ կարճատև շքեղացնում են առապարը... Ապա հանդիպեց Գերմանին, որի զվարթությունը ցամաքել էր նույն օրը, երբ նա հրաժեշտ էր տվել ուսանողական կյանքին Ենայի համալսարանում։ Այդ օրից սկսվել էր նրանց կյանքը՝ տաղտկալի և միօրինակ, ինչպես օրերը այն համեստ բյուրգերների, որոնք ծնվում և մեռնում են միևնույն 20 փողոցում և որոնց կյանքում՝ ծննդից մինչև մահ միակ նշանավոր դեպքը ամուսնությունն էր դրացուհու հետ։

Փողոցում ոտնաձայն լսվեց։ Նա է... Գալիս է։ Տիկին էլոիզը ոտքի ելավ։ Մի տաք դող անցավ նրա մարմնով։ Ահա նա բախում է դուռը։ Միայն նա է այդպես բախում՝ ամուր և երեք անգամ։

- Մի՞թե անձրևում է։

- Անձրևում է։

Արմենիերը զարմացած նայեց տիկին էլոիզին, թվաց թե ուրիշ դուռ էր ծեծել և ներս էր մտել ուրիշ տուն, որտեղ ապրում 30 էր ամենաչքնաղն այն գեղեցկուհիներից, որոնք բարձրացնելով վարագույրի եզրը, հետաքրքիր նայում էին արևելցուն։

Նա աչքերը հառել էր ժապավենի կարմիր փնջերին։

- Ինչու՞ այսօր այդպես եք հագնվել։

- Իսկ ձեզ դուր չի՞ գալիս։ - Ցուրտ է... կարող եք մրսել,- ասաց նա կոշտ և առնական գորովով, ապա նայեց մյուս սենյակի դռներին, որտեղից սովորաբար ներս էր մտնում պրոֆեսոր Աուսլենդերը, լսելով նրա ձայնը։

- Գերմանն այսօր ուշ կվերադառնա...

- Ինչ մութ գիշեր է... Իսկ ո՞րտեղ է Մատիլդան։

- Նրա եղբայրը եկել է գյուղից։ Խնդրեց այցելության գնալ։

Արմենիերը լռեց։ Արտասովոր և քաղցր մի բան կար էլոիզի 10 ձայնի մեջ։ Եվ պրոֆեսորը տանը չէր, տանը չէր նաև աղախինը՝ Մատիլդան, և տանը ուրիշ ոչ ոք չկար։

Իսկ տիկին էլոիզն այնքան գեղեցիկ էր, այնպես էին այրվում այն փնջերը նրա սև զգեստի վրա։

- Ինչպես չեք երկյուղում մութին տանը մենակ մնալ։

- Մեր տունը մութ չէ... Տեսեք քանի մոմ է վառվում,- հնչեց նրա ջղային ծիծաղը։

- Իմ հայրենիքում կինը կվախենա մութ գիշերով տանը մենակ մնալ։

- Բայց ես մենակ չեմ։ Դուք այստեղ եք,- և նորից 20 հնչեց նրա հեգնոտ ծիծաղը, որով տիկին էլոիզը ուզում էր խայթել նրան։- Այնպես չէ՞, դուք ինձ կպաշտպանեք, եթե չարագործները հարձակվեն մեր տան վրա, ինչպես հարձակվում են ձեր երկրում։

Արմենիերը ոչինչ չասաց. նա կանգնել էր կլավիրի մոտ և փորձում էր վերհիշել այն գամման, որ հնչում էր ինչպես վանքի զանգերի ղողանջ։

- Ուզու՞մ եք ձեզ սովորեցնեմ կլավիրի վրա նվագել։

Արմենիերը տխուր պատասխանեց.

- Ինձ համար ուշ է արդեն... Մեզանում ասում են 30 քառասունի մեջ սովորողը գերեզմանում կնվագի։

- Բայց դուք շատ հեռու եք քառասունից։

- Համբերություն չունեմ, տիկին էլոիզ։

- Հենց դրա համար էլ պիտի սովորեք նվագել։

- Կիթառի վրա գուցե, թե չէ իմ հայրենիքում ո՞րտեղից է այս գործիքը, և ո՜վ գիտի, ես պիտի ունենա՞մ տուն և ընտանիք։ - Այստեղ այնքան լավ աղջիկներ կան... Ընտրեցեք մեկնումեկին և տարեք ձեզ հետ։

Արմենիերը չզգաց տիկին Էլոիզի ոչ դողացող ձայնը և ոչ տխուր շեշտը։

- Նրանցից ոչ ոք ինձ հետ չի վերադառնա իմ երկիրը։

- Այն Ժամանակ դուք մնացեք այստեղ։

- Չեմ կարող, ես պետք է վերադառնամ։

Ստեղները միալար ղողանջում էին այն գամման, որ հիշեցնում էր վանքի զանգերը։

10 - Իսկ ձեր եկեղեցիներում չե՞ն նվագում...

- Ոչ, տիկին։ Մեզանում միայն երգում են։

- Եվ երևի սքանչելի է խումբը երգիչ աղջիկների և տղաների։

- Աղջիկներին և կանանց արգելված է երգել մեր եկեղեցիներում։ Նրանք կարող են միայն աղոթել և այն էլ պետք է առանձին կանգնեն։

- Խեղճ աղջիկներ։

- Այո, տիկին, նրանք խեղճ են։ Նրանք ոչ միայն չեն կարող եկեղեցում երգել, այլև չեն կարող սիրել և գուցե թե իրենց սրտում գաղտնի սիրեն մեկին, բայց չեն կարող այդ մասին 20 հայտնի ասել։ Նրանց շատ կանուխ են ամուսնացնում։ Մեզանում ասում են՝ գդակդ զարկիր աղջկա մեջքին, եթե աղջիկը վայր չընկավ, ուրեմն ժամանակն է ամուսնացնելու...

- Եվ ամուսնացնու՞մ են։

- Եվ ամուսնացնում են։ Իմ ազգականուհին, որ հիմա հազիվ լինի տասներկու տարեկան, արդեն երկրորդ տարին է, որ կինն է մի վայրենի մարդու, որը նրան հայր կսազեր։ Իսկ ինչքան կայտառ աղջիկ էր Մայրանը։ Ամուսնության հենց առաջին գիշերը նա վախից մունջ դարձավ, մունջ և անդամալույծ. 30 Եվ այդպես էլ ես թողի նրան։

- Աստված իմ...

- Ահա թե ինչպես են նրանք խեղճ։

Արմենիերը լուռ մոտեցավ պատուհանին։ Մութ էր. դրսից լսվում էր միայն անձրևի աղմուկը. մի ջրորդանից թափվում էր անձրևաջուրը... Ինչու՞ հիշեց Մայրանին... Այն երկրում էլ խավար գիշե՞ր է և ա՞յս անձրևն է գալիս, թե պարզկա գիշեր է, գարնան սպիտակ աստղերով... Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան ետևից կամաց կանչեր. «Ես եմ, նանի... Խաչերն եմ... Դուռը բա’ց»։

Տիկին էլոիզն աչքերը չէր հեռացնում նրանից։ Արմենիերը ձեռքերը կրծքին խաչել և նայում էր մութ խավարին։ Տիկինն զգաց, որ նա մտքով հեռու էր։ Եվ ինքն իրեն հանդիմանեց, որ ավելորդ հարցասիրությամբ պատճառ եղավ վերհիշումների։

10 Այդ րոպեին եթե Արմենիերը գլուխը շրջեր և նայեր տիկին էլոիզին, նա կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր՝ սիրով և քնքշանքով լի, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա անշարժ նայում էր խավարին։ Թվաց թե լսեց շան խուլ հաչոց շատ հեռվից, գուցե ժմուդների այն գյուղից կամ ավելի հեռվից։

- Ինչքան միանման են հաչում շները... Կարծես թե մեր Բողարի հաչն էր։

- Ուզու՞մ եք ձեզ համար մի բան նվագեմ... Գերմանն ուշանում է։

20 Արմենիերը շրջվեց։ Նա կարծես մոռացել էր, որ օտարի տանն է, և այդ տանը մարդ կա...

- Նվագեցեք։

Երբ տիկին էլոիզը վեր կացավ և քայլեց, այնպես քաղցր խշշաց նրա զգեստը։

Հնչեց նույն վալսը... Երբեմն թվում էր, թե մութ գիշերին ստեպի վրայով անցնում է եռաձի կառքը և զրնգում են բոժոժները, երբեմն մեկը և երկուսը թավ ղողանջում են հեռվից, կարծես նավը գնում էր ծովի հեռուն և այնտեղից այդ հնչյունները հրաժեշտ էին տալիս սիրելի ափին։

30 Պատի վրա այն նկարն էր, որի ապակին իր մեջ էր հավաքել լույսի շողեր և արտացոլում էր ինչպես պատուհանից ներս ընկնող աստղալույս։ Արմենիերը նայեց նկարին և իսկույն աչքերը դարձրեց դեպի տիկին էլոիզը, որ ինքնամոռացության մեջ ետ էր թեքել գլուխը, և մոմերի լույսով ցոլանում էր նրա նուրբ պարանոցը։ Նկարը պատճենն էր այդ պատկերի... Նույն մոխրագույն գանգուրները, նույն փոքրիկ քիթը, շքեղ ռունգերով, որ փքվում էին կրքով, լույսի տակ երևացնելով վարդագույն արյունը,- նույն հրեական շրթունքները՝ հազիվ նշմարելի աղվամազով։ Նույնաձև էր նաև զգեստը, այն տարբերությամբ, որ երկնագույն էր և ոչ սև, բայց փնջերը նույնն էին, նույն վառ կարմիր վարդերը։ Նկարի էլոիզն ավելի երիտասարդ էր։ Նա նստել էր բազմոցին և ծնկների վրա պահում էր բացված գիրքը։

Արմենիերը նորից համեմատեց նկարը... Տիկին էլոիզը չուներ այն կանաչ ուլունքը, որի ծայրից կախված էր ընկույզի 10 մեծության սև և տափակ մի քար։ Իսկ այդ քարը և ուլունքի կանաչ շարանն ստվերագծում էին նկարի կնոջ երիտասարդ և գեղեցիկ դեմքը։

Երբ տիկին էլոիզը նվագը վերջացրեց, Արմենիերը մոտեցավ նրան․

- Իսկ որտե՞ղ են այն ուլունքները,- և մատը մեկնեց նկարին։

- Ուզու՞մ եք ցույց տամ,- նրանք կողք-կողքի գնացին դեպի փոքրիկ պահարանը՝ կարմիր փայտից և սադաֆներով զարգացած։

20 Այդ րոպեին անձրևախառն քամին հանկարծ խփեց պատուհանին, և կաթիլներն աղմուկով թմբկահարեցին։ Նրանք լուռ նայեցին իրար։

- Ծեծու՞մ են պատուհանը։

- Ոչ, անձրևն էր...

Տիկին էլոիզը դարակից հանեց ուլունքների շարանը։

- Մայրս է նվիրել իմ հարսնության օրը,- մեղմ և թախծոտ ասաց տիկին Էլոիզը, կարծես կարոտեց և′ մորը, և′ հարսնության երջանիկ առավոտը։

- Ինչ-որ բան է փորագրված քարի վրա,- և Արմենիերը 30 քարը պահեց լույսի դեմ։

- Այո... գրված է аmor vincit omnia, որ նշանակում է սերը հաղթում է ամեն ինչի... շոտլանդական քար է։

Քարի վրա քանդակված էր նաև մի աղջիկ, որի ոտքերի առաջ ննջում էր պարտված առյուծը։

Արմենիերը ձեռքերը մեկնեց։ Նա կամեցավ ուլունքները կախել տիկնոջ պարանոցով, ինչպես նկարի վրա էր։ Նրա մատները շոշափեցին էլոիզի ջերմ պարանոցը։ Տիկինը խոնարհեց գլուխը, և նրա գանգուրները շոյեցին Արմենիերի այտերը։ Նրանք իրար չէին տեսնում, այնքան մոտ էին աչքերը։

Պատուհանի տակ նորից աղմկեց քամին և ծառերը խշշացին։

- Իմ սիրելի երեխա...

Տիկին էլոիզը գրկեց նրան, համբուրեց և ամուր սեղմեց կրծքին, կարծես վախենում էր, որ գարնան քամին նրան կխլի իր գրկից։

10

14

Առավոտյան Մատիլդան, աղախինը տիկին էլոիզի, եկավ այրի կին Աշինգերի տունը Գրունշտրասսեի վրա, որտեղ բնակվում էր Արմենիերը։ Մատիլդան տանտիրուհուն հարցրեց. «Վե՞ր է կացել պարոնը...»։ Տանտիրուհին բախեց նրա սենյակի դուռը և ներսից պատասխան չառնելով՝ դուռը կամաց հրեց։ Ներսը ոչ ոք չկար. սեղանի վրա բաց էր այն գիրքը, որին հավատո գիրք էր անվանում Արմենիերը, տանտիրուհուն արգելելով ձեռք տալ գրքին, երբ նա հավաքում էր սենյակը։ Սեղանի վրա մոմը մինչև վերջը վառված էր. հատակին 20 թափված էր ծխախոտի մոխիր։ Աթոռի թիկնոցի վրա փռված էր նրա սյուրտուկը, որից ջուր էր կաթում։

- Չկա մեր երիտասարդը,- և տանտիրուհին դուռը դրեց։- Երևում է, որ նա շատ ուշ է վերադարձել, որովհետև ես քուն չունեմ և շատ ուշ եմ քնում... Իսկ երեկ գիշեր այնպիսի անձրև էր, ծառերն այնպես էին աղմկում, որ ես անկողնում երկար ժամանակ արթուն էի և ինչեր չէին երևում իմ աչքերին։ Իսկ նա չեկավ, որովհետև եթե գար, ես նրա ոտնաձայնը կլսեի։ Մինչև անգամ անկողին չի մտել, այլ պառկել է շորերով: Այ կտեսնեք, որ այդպես է եղել․․․ Փառք Աստծո, 30 տասը տարի է այրի եմ և շատ կենվորներ եմ տեսել և նրանց այնպես եմ ճանաչել, որ նույնիսկ ոտնաձայնից եմ ճանաչել, ինչպես իմ հանգուցյալ ամուսինը ճանաչում էր նամակները, թե ով է գրել և ում են գրել և ինչ է գրված նամակի մեջ... Մատիլդան զարմանքից բերանը բաց էր արել, կարծես պոստմեյստեր Աշինգերի այրին նրան հրաշք էր պատմում, ինչպես երեկոյան իր եղբայրը, որ գյուղից էր եկել, պատմում էր, թե հարևան գյուղում մի կով ծնել է ոչ թե իսկական հորթ, այլ հորթի գլուխ, միայն մի գլուխ, առանց իրանի և ոտքերի, և որ հորթի գլխին կպած է եղել պոչը, նույնպես իսկական պոչ, և հորթի գլուխը ծնվելուց հետո երեք անգամ բառաչել է ու մեռել։

Իսկ տիկին Աշինգերը պատմում էր․

10 - Պատահում էր, որ հոգնած տուն էր գալիս հանգուցյալը։ Հանում էր մի նամակ և ասում. «Մարթա, այս նամակն ուղարկել են կառապան Հանս Տրաուբեին, որի տունը ռուսների նոր աղոթատան դիմացն է... Եվ նրանք գրում են, որ հայրը մահացել է գյուղում»։ Եվ իսկապես այդպես էր, ճշմարիտ աստված։ Նա հագնում էր սև ֆրակը, հագնում էր նաև սև ձեռնոցներ, որովհետև գիտեր, որ կառապան Հանս Տրաուբեն կարդալ չգիտե և իրեն պիտի խնդրի կարդալ այդ նամակը, որից հետո բոլորը պիտի ողբային ծերունու մահը։ Եվ իմ հանգուցյալ ամուսինն առաջինն էր ասում մխիթարանքի խոսքը, 20 նույնիսկ պաստորից առաջ։ Եվ կառապան Հանս Տրաուբեն այդ օրից դառնում էր իմ ամուսնու բարեկամը և եթե նրան փողոցում հանդիպեր, նա հեռվից կանչում էր․ «Բարև ձեզ, պարոն պոստմեյստեր»,- և մինչև անգամ առաջարկում էր կառք նստել, որովհետև հոր մահվամբ Հանս Տրաուբեն Ժառանգություն ստացավ... Այդպիսի մարդ էր իմ հանգուցյալ ամուսինը։ Կամ բերում էր մի փոքր ծրար, այնքան փոքրիկ, որ կարելի էր ասել, թե տասը խոսքից ավելի չէր տեղավորի, բայց նա ցույց էր տալիս ծրարը և ժպտում․ «Մարթա, վաղը կարող ես շնորհավորել դատավորի կնոջը... Ինչպե՞ս է նրա կրտսեր 30 աղջկա անունը»։ «Ամալյա է անունը, տեր իմ․․․»։ «Այս ծրարի մեջ Ամալյայի երջանկության բանալին է... Հիշու՞մ ես այն թնդանոթաձիգ կապիտանին, որ այս ամառ գնդի տոնին ողջ-ողջ կուլ տվեց տասներեք ձուկ»։ Եվ իսկապես, նա կուլ էր տվել տասներեք կենդանի ձուկ, և ամբողջ քաղաքում խոսում էին այդ մասին։ «Ահա այս նամակով պարոն կապիտանը խնդրում է դատավորի դուստր Ամալյայի ձեռքը»։ Եվ ինչ․ մի շաբաթ հետո դարձյալ իմ ամուսնու ձեռքով ուղարկում էին պատասխանը և ամիսը չբոլորած, մեզ ևս կանչում էին հարսանիքի։ Ահա թե ինչպիսի պոստմեյստեր էր իմ հանգուցյալ ամուսինը. նստում էինք երկուսով, քանի որ աստված մեզ արժան չհամարեց զավակ ունենալ,- նստում էինք, նա խմում էր երեկոյան թեյը (նա սիրում էր ծաղկով թեյ, և հիմա էլ դեռ այդ ծաղկից պահում եմ), և միասին զրուցում էինք։ Ամբողջ քաղաքում դեռ ոչ ոք չգիտեր, թե ով է դժբախտացել և կամ ով է, որ պիտի երջանկանա, և միայն մենք գիտեինք... Այդպիսի մարդ էր 10 իմ ամուսինը։

Արդեն Մատիլդան զգացվել էր այրի Աշինգերի զրույցից, և խեղճ աղջկա աչքերի մեջ արցունք էր երևում, այնինչ տանտիրուհին դեռ պատմում էր, մեծ եռանդով սրբելով ափսեները, որ ամենևին յուղոտ չէին, այլ միայն փոշոտ էին, և այդ փոշին վկայում էր, որ պոստմեյստեր Աշինգերի մահից հետո ափսեներն այլևս չեն փայլել սեղանի վրա։

- Իսկ ինչ երիտասարդ է Արմենիերը, Աստված իմ... Կարող եմ ասել, որ ահա տասը տարի է այրի եմ և այդպիսի երիտասարդ չեմ տեսել։ Ինչքան եմ երախտապարտ տիկին 20 Պարրոտին, նաև երախտապարտ եմ տիկին էլոիզին։ Շնորհակալ եմ, որ չեն մոռացել երախտիքն իմ հանգուցյալ ամուսնու... Իսկ իմ ամուսինը պատահում էր, որ բուքին, երբ փողոցներում կրակ էին վառել, որպեսզի մարդիկ կարողանան շարժվել, իմ հանգուցյալ ամուսինը, որի նման պոստմեյստեր մինչև անգամ Պետերբուրգում չկար...

Այդ զարմանալի Աշինգերը ձյունամրրիկին ծրարներն անձամբ էր տանում ռեկտոր Գևորգ Ֆրիդրիխ Պարրոտին («այն ժամանակ որդին՝ Ֆրիդրիխը, որ ռեկտոր է այժմ, դեռ երիտասարդ էր․․․»)։ Այդ հեռավոր ժամանակներից Աշինգերի այրին 30 ինչպե՞ս պիտի հասներ եկեղեցի, որտեղ նա հանդիպել էր երկու տիկիններին և ապա տիկին Պարրոտը նրան հարցրել էր․

- Չգիտե՞ք մի հարմար սենյակ առաքինի տան մեջ մեր բարեկամ Արմենիերի համար... Եվ որ տանտիրուհին հոգա նրան, դաստիարակի, որովհետև նա խնամքի կարոտ է․․.

Մի ժամից հետո տիկին Աշինգերի խոսքը նորից դարձավ Արմենիերին։ - Ահա շուտով կլրանա վեց ամիս, ինչ նա ապրում է իմ տանը և ես միշտ փառք եմ տալիս Աստծուն, որ հանդիպել եմ այդպիսի մարդու։ Ո′չ աղմկում է, ո′չ նրան հարբած եմ տեսել, ո′չ ուրիշ անիրավություններ է անում, ինչպես օրինակ՝ նա ,- և տանտիրուհին այս խոսքի վրա ձայնը ցածրացրեց, մատը մեկնելով դեպի ձեղունահարկը,- նույնիսկ ամոթ է նրան պարոն ուսանող ասել... Նա լավ կաներ շրջեր տոնավաճառներում և բռնցքակռվով փող աշխատեր։ Ա՜յ, եթե ողջ լիներ իմ հանգուցյալ ամուսինը, նա նրան ցույց կտար։ Բայց ես, այրիս, ի՞նչ 10 կարող եմ անել։ Իսկ Արմենիերը՝ անմեղ աղավնի է․․․ Դեռ ամիսը չլրացած ծեծում է դուռս և ասում, «Կարելի՞ է, տիկին Աշինգեր... Ահա այս ամսվա վարձը՝ յոթ ռուբլին»։ Եվ վճարում է։ Ես գիտեմ, որ նրա թոշակը քսանհինգ ռուբլի է և յոթ ռուբլին ինձ է վճարում, բայց դրա փոխարեն ես նրան հատկացրել եմ ամենալավ սենյակը՝ երկու պատուհանով և ծաղիկներով,- տիկին Աշինգերը բացեց սենյակի դուռը,- նաև ինքս եմ հավաքում սենյակը, լվանում եմ նրա ներքնաշորը և խնամում եմ, ինչպես մայրը որդուն։ Հենց մի շաբաթ առաջ նա ինձ՝ թե «Տկար եմ, տիկին Աշինգեր»։ Եվ ես նրան այնպիսի 20 մուգ թեյ տվի և իմ տզրուկներով արյուն առա նրանից, և նա մյուս օրը ոտքի կանգնեց․․. Իմ տզրուկները մինչև անգամ բուրգմեյստերի կնոջն են առողջացրել... Նաև պատահում է, որ մի տեղ կարը քանդվում է, և թել ասեղ է հարկավոր։ Տղամարդ լինելով նա անհոգ է և մինչև անգամ չի նկատի, եթե կարը քանդվելով հասնի Ռիգա, և կամ մի կոճակ այնպես է կախվում, որ խղճահարվում ես, թե ինչո՞ւ է նա այդպես կախվել, ինչպես իմ ամուսնու ֆրակի կոճակները, և ամոթ է ասել տաբատի կոճակները, որոնցից մեկն ու մեկը միշտ օրորվում էր թելի վրա, ինչպես հարբած գլուխ, և ես դեռևս միտք 30 եմ անում, թե արդյոք նրա բոլոր կոճակները վայելուչ տեսքո՞վ էին, երբ հանգուցյալին դրին դագաղի մեջ․․․

Մատիլդան հառաչեց, որովհետև զգայուն էր և չէր կարող առանց հառաչելու լսել մահվան մասին։

- Եվ առանց խոսքի առնում եմ նրա տաբատը կամ ժիլետը, կարում եմ քանդված կարը, ամրացնում եմ կոճակը, որովհետև մտածում եմ, մեր քաղաքում նա հարազատ մայր չունի և քույր չունի և կին չունի և մինչև անգամ խղճի ընդդեմ է, որ այդպիսի մարդը շրջի առանց կոճակի... Իսկ սենյակը ոչ մի պակասություն չունի։ Եթե Դոմբերդի գագաթին արև կա, արևն այս սենյակի մեջն է։ Իսկ այն բազմոցը, որ տեսաք, իմ ամուսնու սիրած բազմոցն էր։ Ես այս սենյակը տեղափոխեցի, թեև կոնտրակտի մեջ չի հիշատակված,- տեղափոխեցի, որպեսզի Արմենիերի օթևանը բոլորովին շքեղ լինի, ինչպես բարոնի որդու բնակարանը։ Եվ ամենևին չեմ փոշմանել, քանի որ նա արժանի է... Իսկ այն մեկը,- տանտիրուհին մատը նորից վեր բարձրացրեց,- չեմ կարող ասել, թե ինչպիսին է... 10 Ամբողջ ձեղունահարկն զբաղեցնում է տարին տասնութ ռուբլով և ինն ամիս է ոչինչ չի վճարել։ Եվ մինչև անգամ վախենում եմ նրան խոսեցնել... Իսկ Արմենիերը, չեմ կարող ասել, ինչքան բարեհոգի է։ Երբեմն այնպես է երգում, այնպիսի քաղցր ձայնով է երգում, որ պատի ետևից ես լսում եմ, լաց եմ լինում, հիշելով իմ հանգուցյալ ամուսնուն։ Իսկ թե ինչքան խելոքն է, այդ մասին էլ խոսք չկա։ Իզուր չէ, որ պարոն պրոֆեսորը բոլոր հայերից միայն նրան է ընտրել։

- Այո, իմ պարոնն ևս ասում էր, որ նա խելոք է,- ընդհատեց Մատիլդան,- ես ինքս եմ լսել նրա զրույցը 20 տիկնոջ հետ... Նա ասում է, որ եթե այսպես գնա, հերր Արմենիերը կարող է մինչև անգամ պրոֆեսոր դառնալ։

- Եվ կդառնա... Անպատճառ կդառնա։ Նա գիշերները համարյա չի քնում և շարունակ կարդում է։ Տեսա՞ք մոմը, մինչև վերջ վառված էր։ Իսկ երեկոյան դեռ բոլորովին նոր էր մոմը։

- Իսկ իմ տիրուհին ևս նրան շատ է սիրում։

- Օ՜, տիկին էլոիզը հրեշտակ է․․․ Ամեն անգամ նրան ուզում եմ այցելության գնալ և շնորհակալ լինել նրա բարեխոսության համար, բայց դեռ չեմ գնացել։

30 - Երբ տանը քաղցրավենիք է լինում կամ կարկանդակ, իմ տիրուհին ինձ հարցնում է. «Մատիլդա, պահե՞լ ես Արմենիերի բաժինը...»։

- Հապա Արմենիերն ինչպիսի գովեստով է խոսում տիկնոջ և պարոն Աուսլենդերի մասին։ Նա ասում է, որ հավիտյան չի մոռանա այդ տունը։ - Տիկին Աշինգեր, միայն ձեզ եմ ասում,- և Մատիլդան շշնջաց նրա ականջին,- իմ տիրուհին ասեղնագործում է տղամարդու այնպիսի կրծկալ, որ ամբողջ քաղաքում ոչ ոք չունի։ Սև թավիշ է, վրան ոսկեթելերով և մարգարիտներով այնպիսի շուշաններ, որ կարծես նոր են քաղել։ Իսկ վզի վրա՝ վարդերի ժանյակը և երկու թիթեռ․ մեկն սպիտակ, մյուսը՝ դեռ չի սկսել, այլ միայն նշան է արել...

- Ա՜յ-ա՜յ-ա՜յ,- և այրի Աշինգերը հիացմունքից փափուկ ձեռքը խփեց իր այտին և այդպես էլ պահեց ձեռքը։- 10 Եվ ո՞ւմ համար է գործում։

- Ես այնպես եմ միտք անում, որ պարոն պրոֆեսորի համար չի գործում, քանի որ գույները և նախշերը երիտասարդի են։

- Ուրեմն... Ա՜ յ-ա՜յ-ա՜ յ․․․

- Միայն խնդրում եմ, տիկին Աշինգեր, ոչ ոքի․․․ Որովհետև դեռ չի վերջացրել և կարելի է, որ ուզում է անսպասելի նվիրել...

Տիկին Աշինգերը ոչինչ չպատասխանեց, այլ ճապաղած աչքերով նայեց Մատիլդային, ձեռքն այտի վրա... Նա խոր 20 միտք էր անում, թե առաջ որի՞ն պատմի՝ կողովագործի կնո՞ջը, որ ապրում էր նրա տան ներքնահարկում, թե՞ հարևան վարսավիրի կնոջը։ Եվ որոշեց, որ ավելի լավ է սկսել մահուդավաճառի կնոջից, քանի որ նա տիկին Աշինգերի տզրուկներն ավելի զորավոր է համարում վարսավիրի տզրուկներից։

- Իսկ շուտո՞վ պետք է նվիրի,– սթափվեց պոստմեյստերի այրին։

- Չեմ կարող ասել։ Այս առավոտ իմ տանտիրուհին թեև գունատ էր, բայց երբ պարոն պրոֆեսորը գնաց, վերցրեց թավիշը և սկսեց ասեղնագործել։ Առաջ նա ճաշից հետո էր գործում, 30 երբ քնում էր պարոն Գերմանը, իսկ այսօր առավոտյան կանուխ սկսեց․․․

- Ուրեմն շտապում է։

- Եվ ինձ ասաց, որ ծնկները փաթաթեմ, որովհետև իրեն վատ է զգում։ Երեկ նա թեթև էր հագնվել և երևի մրսել է։

- Երեկոները դեռ ցուրտ է... Իսկ ես ինչպես եմ մրսում։ - Երբ նրան փաթաթեցի, իմ տիրուհին հարցրեց, թե, Մատիլդա, դու գիտե՞ս տիկին Աշինգերի տունը Գրունշտրասսեի վրա։ Ես պատասխանեցի՝ այն տունը չէ, որտեղ հերր Արմենիերն է ապրում... Հիշո՞ւմ եք, տիկին Աշինգեր, ձմեռը ծննդյան տոնին մի անգամ եկա և պարոնի համար կարկանդակ բերի։

- Հիշում եմ, սիրելիս, և հիշում եմ, որ համեղ կարկանդակ էր...

- Ես այդպես էլ ասացի իմ տիրուհուն։ Իսկ նա այնպես 10 մանրամասն նկարագրեց տունը, թե երկու պատուհան ունի, որ նայում են փողոցին, կարմիր աղյուսե տուն է, դարպասը կանաչ գույնի և դարպասի առաջ երկու լորենի...

- Եվ ի՜նչ լորենիներ...

- Իմ տիկինն այնպես նկարագրեց, որ առանց մոլորվելու գտա ձեր տունը և դեռ հեռվից տեսա երկու լորենին․․․

- Որ տնկել է իմ հանգուցյալ ամուսինը, Մատիլդա, իմ և նրա լորենիները, երբ մենք նորապսակներ էինք և...

Բայց արցունքը նրան խանգարեց և պոստմեյստերի այրին գոգնոցով սրբեց արցունքը։

20 - Իմ տիրուհին ասաց․ «Մատիլդա, գնա Արմենիերի առողջությունը հարցրու, նաև ողջունիր տիկին Աշինգերին և իսկույն վերադարձիր»։ Նա ասաց, որ վատ երազ է տեսել և սիրտն անհանգիստ է։

- Բայց ո՞ւր է Արմենիերը,- զարմացած հարցրեց տանտիրուհին և կարծես միայն այդ վայրկյանին նա հասկացավ, որ տիկին էլոիզն աղախնին ուղարկել էր Արմենիերի մասին տեղեկանալու։

- Ո՞ւր կարող է լինել,- և նորից բացեց դուռը, երկուսով ներս մտան, կարծես ենթադրում էին, որ Արմենիերը կարող էր 30 սենյակում լինել և կամ աննկատ ներս մտնել այն ժամանակ, երբ պատշգամբի վրա այրի Աշինգերը Մատիլդային պատմում էր հանգուցյալ պոստմեյստերի մասին։

- Ուրեմն նա հագել է կապույտ սյուրտուկը... նաև գրատը չկա։ Իսկ այդ սյուրտուկը դեռ թաց է․․․

Մատիլդան հետաքրքրությամբ նայում էր պատից կախված նկարին։ - Այդ նրանց գլխավոր տաճարն է․․․ Ինքը Հիսուսը գիշերով իջել է երկնքից, մուրճով խփել է գետնին և ասել է․ «Այստեղ կառուցել մի տաճար․․․»։ Եվ այդտեղ էլ կառուցել են։ Իսկ այն սարը, որ հեռվում երևում է, Մատիլդա, սուրբ սար է․․. Դա Արարատն է․․. Որտեղ Նոյի տապանն է իջել, իսկ այժմ այնտեղ հերր պրոֆեսորը ցցել է մի խաչ, որ ինքս տեսել եմ, որովհետև այդ խաչը պատրաստել է Իոհան Ցիգլերը, իսկ նրա կինն իմ հանգուցյալ ամուսնու հորեղբոր աղջիկն է...

10 Մատիլդան նայում էր այնպիսի սնահավատ երկյուղով, կարծես այդ նկարն էլ սուրբ էր, և նա տատանվում էր խաչակնքե՞լ, թե՞ համբուրել։

Բայց այդ ժամանակ ձեղունահարկից լսվեցին ինչ-որ ձայներ։ Տիկին Աշինգերը ձեռքը զարկեց ազդրին։

- Ա՜յ․․․ Արմենիերը այնտեղ է։ Այդպես էլ է, Մատիլդա․․․ երևի ես մառանումն եմ եղել, որ նա բարձրացել է վերև։ Մատիլդա,- և նա ձայնը մեղմեց, կարծես վախենում էր վերևից լսեին,- ինձ դուր չի գալիս նրանց բարեկամությունը․․․ Իհարկե, ինձ անհարմար է Արմենիերին զգուշացնել, 20 բայց դու ասա տիկին էլոիզին, ասա իմ անունից, և թող Արմենիերն այլևս նրա հետ,- տանտիրուհին ցույց տվեց ձեղունահարկի կողմը,- բարեկամ չլինի․․․ Այ, տեսնում ես,- և ձեռքը մեկնեց դեպի տրորված անկողինը,- վերևի կենվորի շնորհքն է։ Իսկ մինչև այդ, Արմենիերն այսպիսի բան չէր անում․․․ Բոլորը նա է սովորեցնում։ Ինն ամիս է վարձը չի վճարել և դեռ ճանապարհից հանում է ազնիվ երիտասարդին։

Տիկին Աշինգերն սկսեց հարդարել անկողինը։ Նա Մատիլդային խնդրեց բարձրանալ ձեղունահարկը, ուր հավանորեն պետք է լիներ Արմենիերը։

30 - Ես այնտեղ ոտք չեմ դնի, մինչև հարգելի պարոնը չվճարի իր պարտքը․․․ Կտուրն էլ կաթի, ես դարձյալ չեմ բարձրանա։

Մատիլդան փայտե սանդուղքով վեր ելավ։

Դեռ սանդուղքի վրա լսեց, որ մեկը կարծես գոռգոռում էր։ Երբ մոտեցավ դռնակին, Մատիլդային թվաց, թե ներսը խոսում են անծանոթ լեզվով։ Նա դուռը բախեց։ - Դուռը բաց է,- նորից դղրդաց մի ձայն։

Աղջիկը ներս մտավ։ Ծխի մեջ նա տեսավ մի վիթխարի մարդ, որի գլուխը հասնում էր առաստաղին։ Նա առանց շապիկի էր, և նրա մերկ կրծքի վրա ինչ-որ սև գծեր կային։ Մարդը ձեռքին բռնել էր երկար սուսեր։ Նկատելով աղջկան, նա թիկնոցով իսկույն ծածկեց մարմինը և երկու քայլ արեց դեպի աղջիկը։ Բայց այդ վայրկյանին Մատիլդան անկյունում նշմարեց ուրվականի պես զարհուրելի մի բան, որ գլխին ուսանողի գդակ ուներ և ատամներով բռնել էր այրվող 10 ծխամորճը։

Մատիլդան սարսափից ճչաց, փակեց դուռը և իրեն, նետեց պատշգամբ։

Տիկին Աշինգերը դուրս վազեց սենյակից։ Պատշգամբ բարձրացավ նաև կողովագործը, որ բակում կիտել էր կողովները և այդ րոպեին ուզում էր դարպասը բաց անել կողովները շալակով տանելու համար։ Նա առաջինը նկատեց աղջկա վայր իջնելը, բայց մինչև բարձրանար, տիկին Աշինգերն արդեն գրկել էր ուշագնաց Մատիլդային։

- Ջուր, մի գավաթ ջուր,- կանչեց տանտիրուհին։

20 Կողովագործը ջուր բերեց։

Տանտիրուհու կանչին դուրս վազեց նաև կողովագործի կինը, նրա հետևից երկու երեխան։ Նրանք բոլորը բարձրացան պատշգամբ։

Մատիլդան ուշքի եկավ։

- Այնտեղ... Կտուրի տակ սատանա կա... Նա ծխում էր ծխամորճը, իսկ մի ուրիշը թուրը ձեռքին պահապան էր կանգնել։

- Հիսուս Քրիստոս,- և տիկին Աշինգերն ահից այլևս ոչինչ չասաց։ Կողովագործի կինը գիրկն առավ փոքրին։ Բոլոր 30 կանայք լուռ նայեցին միակ տղամարդուն կողովագործին, որը նույնպես լուռ էր։

Ձեղունահարկի բնակիչը, որից այնքան գանգատվում էր տանտիրուհին, Օտտոկար Դրիշն էր, մեկը այն առաքինի ուսանողներից, որոնք մեղրագինին խմում էին ձիու պես, բռնցքակռվի մեջ առյուծ էին, զվարճանում էին ինչպես ազատ թռչուն, բայց և գիտեին եզի նման չարքաշ աշխատել։ Մոտենում էին քննությունները և մի շաբաթ էր, որ Դրիշը ձեղունահարկում, ուր լույսն ընկնում էր կտուրի մեջ բացված կլոր պատուհանից,- սերտում էր anatomia regionum...

...Այն, ինչ որ Մատիլդայի աչքին երևաց, որպես զարհուրելի ուրվական, մարդու կմախք էր՝ ոչ բոլոր ոսկորներով, որ հավաքել էր Օտտոկար Դրիշը սուրբ Մարիամի մատուռի մոտ, այնտեղ, ուր Ալեքսանդր I-ը հողին էր հանձնել «ոսկորները զանազան ժողովուրդների»։ Եվ որովհետև պակասում էին մի քանի կողոսկրներ, ուստի Դրիշն իր մարմնի վրա 10 ածուխով նկարել էր այդ ոսկորները։

Իսկ մնացածը՝ ինչ տեսել էր Մատիլդան, իրական էր։ Օտտոկարը իր բերետը հագցրել էր գանգին և ծխամորճը կոխել էր նրա բերանի խոռոչը և ոչ միայն գոց արտասանում էր հարյուրավոր ոսկորների անունները և սուսերով ցույց էր տալիս ոսկորը, այլև կմախքի հետ բարձրաձայն խոսում էր․

- Օ, maxilla superior (և սուսերի ծայրով դիպչում էր վերի կզակին), որը տիկին Աշինգերին նմանեցնում է զառամյալ կապիկի, նաև դուք vertebrae collu, որ թաղվել եք նրա ճարպի մեջ․․․ Ապա այդ նեcostae-ները (և սուսերի 20 ծայրը ցատկտում էր կրծքի վանդակի ոսկորների վյրայով և ոսկորները ստեղների նման ձայն էին հանում), այս ոսկորե վանդակի մեջ, ով անհայտ homno sapiens, քո սիրտը արդյոք ըմբոստացե՞լ է երբևիցե, բաբախե՞լ է մի վսեմ նպատակի համար, թե եղել է հում մսագունդ։

Օտտոկար Դրիշը այդպես էր ուսանում ոսկրաբանությունը և pelvis-ի ոսկորների հետ խոսում էր այնպիսի քնքշությամբ, որպիսին ոչ ոք չի խոսել սիրած կնոջ հետ։

Նկատելով անծանոթ աղջկա հանկարծակի աներևութանալը և լսելով նրա ճիչը, նաև աղմուկը պատշգամբի վրա,- 30 Օտտոկարը շտապ հագնվեց և իջավ ներքև այն ժամանակ, երբ բոլորը լուռ նայում էին կողովագործին, իսկ նա նայում էր կողովների կույտին, մտածելով, որ իզուր կորչում է ժամանակը, և այսօր հազիվ թե վաճառի երկու կողով։

Սանդուղքի վրա տեսնելով Օտտոկարին, կողովագործը բարևեց նրան և հանդարտ ասաց․

- Լավ կատակ չեք անում, պարոն ուսանող... Եվ իջավ բակը՝ դարպասը բաց անելու։

- Ի՞նչ է պատահել,- Օտտոկարը սիրալիր նայեց Մատիլդային, զգալով, որ դուռն այդ աղջիկը բացեց։ Մատիլդան հարդարեց մազերը և գոգնոցը, նույնիսկ թեթև շիկնեց։ Նա աչքերը գետին խոնարհեց։ Այնքան անմեղություն կար նրա դեմքին, որ Օտտոկարը խղճահարվեց։

- Ձեզ երևի վախեցրեց կմախքը և իմ անհամեստ տեսքը։ ներեցեք ինձ...

Մատիլդան թաքցրեց ժպիտը։ Տիկին Աշինգերը ակնհայտ 10 դժգոհ էր այդպիսի վախճանից։ Նա սպասում էր, որ Մատիլդան նախահարձակ լինի, ապա կխառնվի կողովագործի կինը և ապա ինքը մի անգամից կթափի կուտակված մաղձը։

Բայց այդպես չեղավ։ Մատիլդան ամոթխած ասաց․

- Ես բարձրացա տեղեկանալու Արմենիերի մասին և հանկարծ... Աստված իմ։

Այդ ժամանակ դարպասով ներս մտավ մահուդավաճառի կինը, նրա ետևից վարսավիրի կինը, ապա մի կին, որի ամուսինը ոչ մահուդավաճառ էր և ոչ վարսավիր, այլ վաղուց խեղդվել էր ջրում, նաև չորրորդը, որ կին չէր, այլ ձկնորս էր 20 և ապա հինգերորդը՝ ընկնավոր Վասիլիսան, և երբ վեցերորդը երևաց, որը հայտնի չէ, թե ինչու ներս մտավ ճիլոպը գլխին գցած, կողովագործի կինը իսկույն նկատեց բացակայումը իր երկրորդ տղայի և հասկացավ, որ նա էր փողոցում հրդեհ գցել։ Կինը դուրս գնաց, գնաց և Մատիլդան, պատշգամբի վրա թողնելով տիկին Աշինգերին, որը հետզհետե բորբոքվելով հանկարծ ժայթքեց։

Օտտոկարը մի պահ նայեց բազմության, ապա վեր բարձրացավ և քիչ հետո վերևից կախվեց կմախքը, գանգի վրա կանաչ բերետը, ծնոտների մեջ՝ ծխամորճը և ձեռքին պիստոլետ։ 30 Կանայք վախից ճչացին և դարձրին երեսները, իսկ որոնք երիտասարդ էին, գոգնոցները քաշեցին դեմքներին և այդպես փախան։ Միայն ձկնորսը, որ կին չէր, այլ պառավ տղամարդ, ծխամորճը բերանից հանեց և թքեց։

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում այդ ձկնորսը հետո պատմում էր, որ իբր թե կմախքից կախված է եղել նաև հոլլանդական երշիկ և այնպես է կախված եղել, որ ձկնորսը ամաչել է պատմել։

15

Գիշերը չէր քնել և արդեն լուսադեմն էր, երբ փակեց գիրքը։ Անձրևը դադարել էր։ Պատուհանից երևում էր լուսաբացի պարզկա երկինքը։

Նա տնից դուրս եկավ։ Փողոցը լուռ էր։ Տների վրա ծփում էր գաղջ մշուշը։ Աղյուս բարձած մի դրոգ երևաց փողոցի ծայրին և անհետացավ։ Թեև դրոգը հեռու էր, բայց նրա 10 աղմուկը դեռ լսվում էր, ինչպես խուլ որոտ։ Նա ծռվեց դեպի գետը։ «Ռուսական ծայրամասում» (այդպես էր կոչվում ռուսների արվարձանը) նա հանդիպեց մի մարդու, որ միայն շապիկով կանգնել էր դռան առաջ և ծխում էր։ Երբ անցավ նրա կողքով, զգաց թարմ հացի հոտ... Իրենց թոնիրը հիշեց։ Այնքան քաղցր էր այդ ծխահամ հոտը լուսաբացին։

Մարդը զարմացած նայեց նրա ետևից և մտածեց. ո՞վ գիտե ով է... Տեսքից՝ պարոն է, բայց ինչու առավոտ կանուխ թրև է գալիս այս կողմերը։ Երևի լուսացրել է մի վաճառականի կնոջ հետ։

20 «Ռուսական ծայրամասից» այն կողմ քաղաքը վերջանում էր։ Էստ ձկնորսների ցաք ու ցրիվ խրճիթները, որ նման էին անտառի մրջնաբների, նաև քանդված հողմաղացը ավելի էին հաստատում. որ այն կողմը ոչ միայն քաղաք չկա, այլև չկան այդպիսի խղճուկ տնակներ, և կան միայն ծառեր, բլուրներ և տխուր դաշտեր, որոնց միջով սահում է էմբախը։

Նա բռնեց գետակի արահետը և գնաց, մինչև արահետը կորավ չոր խոտերի մեջ։ Արևը խփեց դիմացի բլուրին։ Նա հասավ մի փոքրիկ բարձրության, որտեղ ծառերը շրջապատել էին ինչ-որ ավերակի։ Ճգնարան էր, թե հին եկեղեցի, գուցե 30 և մնացորդ մի բերդի, որ ով գիտե, երբ էր ավերվել։ Դեռ մնում էր դռան հետքը. մի կաղնի բուսել էր ավերակի ներսը և հետզհետե խարխլել էր պատերը։

Չորս կողմը խաղաղ լռություն էր։ Ներքևը՝ հանդարտ ծփում էր էմբախը, երբեմն միայն մի ալիք խշշալով լիզում էր գետափի ավազը։ Այդ խաղաղ լռությունը պատեց նաև նրան։ Բնության այդ խորշը նրան հարազատ թվաց. կարծես այդտեղ եղել էր նաև ուրիշ անգամ, շատ վաղուց, այն տարիները, երբ հորթարածի հետ հանդ էր գնում, հորթերը հանգստանում էին գետի հովում, մտնում էին զով քարայրները և կամ ջրի մեջ կանգնած ննջում էին։ Իսկ հորթարածները հավաքվում էին ուռիների տակ կամ Եղնախաչի ստվերում, և հասակավոր հորթարածը պատմում էր, թե իբրև շատ առաջ եղել է մի որսորդ, և ամբողջ ձորերը և բլուրները խիտ անտառ են եղել... Իբրև թե որսորդը հալածում է եղնիկներին, որոնք երբ հասնում 10 էին այդ տեղը, իսկույն աներևութանում էին։ Այն ժամանակ որսորդը գլխի է ընկնում, որ այդ հողը սուրբ է, այլևս որս չի անում, այլ դառնում է ճգնավոր և կառուցում է Եղնախաչի մատուռը... Այնտեղ էլ ավերակի մեջ բուսել էր մի սալորենի, որ արդեն ցցաչոր էր, և ճյուղերին կապել էին գունավոր թելեր՝ չար աչքի դեմ... Նրան նույնիսկ թվաց, որ այս ավերակի ներսը բեմ կա, բեմի վրա՝ կարմիր խաչքար։ Պատերի ճեղքերում պետք է լինեին հողե ճրագներ՝ առանց ձեթի, և պատերը պետք է սևացած լինեին վառած մոմերից։

Արևը հետզհետե բարձրացավ։ Գիշերվա անձրևից թաց 20 ավազահողը տաքանալով գույնը փոխեց։ Միայն երբեմն ծառերից վայր էին ընկնում անձրևաջրի կաթիլները։ Հեռու երևում էր Դորպատը... Ահա համալսարանի սպիտակ սյուները, սուրբ Իոհանի տաճարը, աշտարակը Սիգիզմունդ Վազայի և Քարե կամուրջի աղեղը։ Նավակներն իբրև սև կետեր անկարգ լողում էին գետի վրա։ Քամին քաղաքի կողմից երբեմն բերում էր այնպիսի խուլ աղմուկ, որ չէր լինում ջոկել ոչ մի ձայն։ Նա գտավ նաև Գրունշտրասսեն...

Տիկին Աշինգերի լորենիները միացել և երևում էին, ինչպես մի սև թուփ։ Գուցե հենց այդ վայրկյանին տիկին Աշինգերը 30 Մատիլդային պատմում էր լորենիների և իր հանգուցյալ ամուսնու մասին։

Նա նստեց քարի վրա։ Մի գորշ խլեզ քարի վրայով բարձրացավ վեր՝ արևի տակ տաքանալու։ Դուրս սողաց նաև մի ուրիշը և կանգ առավ առաջինի կողքին։ Ավերակի մեռած քարերը կարծես կենդանացան։ Նա մի քանի րոպե նայեց խլեզներին, որոնց փորի տակը բաբախում էր։ Քամուց ծառերն օրորվեցին, և անձրևաջրի կաթիլները վայր ընկան... Նա ետ նայեց. կարծես ծառերի մեջ մեկը ման էր գալիս, խշշացնելով խոտերը։ Այդպես էր նաև գիշերը, երբ դուրսը վարար անձրև էր, իսկ տիկին էլոիզը փոքրիկ աղջկա նման գլուխը դրել էր նրա ծնկներին և ննջում էր։ «Մի գնա, դեռ մի գնա»,- կարծես երազի մեջ աղերսում էր նա։ Իսկ ինքը հարթում էր նրա ժապավենի կարմիր փնջերը, որ այլևս նման չէին բացված վարդերի, այլ հիշեցնում էին անձրևածեծ և հողմից քրքրված կակաչներ։ «Դու նորի՞ց կգաս... Դու ինձ չե՞ս 10 անիծի, իմ սիրելի երեխա»,- և գրկում էր նրա պարանոցը, նորից էր համբուրում, ապա սեղմվում էր նրան, կարծես սենյակում ցուրտ էր, տիկին էլոիզը մրսում էր։ Իսկ ինքը լուռ էր... Թվում էր թե հաշմ է, ընդարմացել է և ոչինչ, ոչինչ չի հիշում։

Այդ ամենն այնպես անակնկալ եղավ... Մոմերը վառվում էին. սեղանի վրա իր տետրակներն էին և քարե տախտակը։ Նկարն արտացոլում էր կապույտ աստղալույս... Ահա կգա պրոֆեսոր Գերմանը, ուրախ ձայնով կողջունի Արմենիերին, կհամբուրի տիկին էլոիզի ճակատը, բաց կանի նրա տետրը և կբացականչի. «Ինքը Էվկլիդեսը այսպես չէր նկարի։ Բայց 20 և այնպես այս եռանկյունին մի քիչ ծուռ է, այնպես չէ, իսկ այս գիծը ավելորդ է, հավատացնում եմ, որ առանց այս գծի էլ կարելի էր ապացուցել, որ ճշմարիտ էր ծերունի Պյութագորոսը...»։ Սակայն պրոֆեսորն ուշանում էր, և Մատիլդան չկար։ «Լա՞վ է ինձ հետ»,- և տիկին էլոիզը այնպես էր նայում, որ Արմենիերը պատասխանում էր այնպիսի հայացքով, որ երկուսն էլ հասկանում էին, թե այդպես շատ լավ է, և այդպես կարելի է ապրել նույնիսկ եղեգնյա վրանի տակ, մի հեռավոր լճակի ափին, որտեղ ուրիշ ոչ ոք չկա և աշխարհում ոչ ոք չկա, այլ միայն ծառեր կան, որ աղմկում են, որպեսզի 30 քաղցր լինի շշնջալը և քամին շաչում է, որ ցուրտ լինի, և ջերմությունը մնա միայն նրանց գրկի մեջ և իրար գրկած լսեն, թե ինչպես ջրորդանի մեջ երգում է անձրևը։

Պատուհանը ծեծեցին։ Տիկին էլոիզը վեր թռավ։ Արմենիերը դուռը բացեց։ Նախասենյակի կիսամութի մեջ նա նշմարեց Մատիլդային, որ հևիհև ներս մտավ։ - Ինչ անձրև է, Աստված իմ,- Մատիլդան սենյակի շեմքում կանգնեց։

Նրա դեմքը կարմրել էր։ Անձրևը քրքրել էր աղջկա մազերը և զգեստն այնպես էր փակցրել մարմնին, որ գծագրվում էին մարմնի բոլոր մասերը։ Կարծես մարմարե արձան էր, որին հագցրել էին մարմաշե զգեստ, և անձրևն ավելի էր գեղեցկացրել աղջկա մարմինը։ Տիկին էլոիզը նախանձով նայեց այդ պարզ և երիտասարդ գեղեցկության։

Արմենիերին նկատելով՝ Մատիլդան շփոթվեց.

10 - Իսկ ես կարծեցի, թե դուռը պարոն պրոֆեսորը բաց արեց... Բարի երեկո։ Ինչպիսի՜ անձրև է...

- Մատիլդա, գնա և շորերդ փոխի...:

Աղջկա մուտքի հետ կարծես ընկավ մի ինչ-որ շղարշ, և ամեն ինչ մերկացավ։ Արմենիերը նայեց տիկին էլոիզին։ Նրա աչքին նիհար և գունատ երևաց տիկին էլոիզը։ Առաջին անգամ նա նկատեց նրա երկար մատները։ Նրանք չոր էին և ոսկրոտ։ Ինչո՞ւ է նա այդպես գլուխը թեքել և ձեռները հուսահատ դրել է ծնկների վրա։

- Իսկ ինչպե՞ս պիտի գա պարոն պրոֆեսորը,- խոհանոցից 20 ասաց Մատիլդան և երևաց քաթանե զգեստով, որի մեջ նա նման էր գյուղական աղջկա։

Արմենիերը ամոթ զգաց։ Նրա արևելցու գիտակցության մեջ պատահածը հանկարծ թվաց նամարդ գործ։ Դիմացը կանգնեց բարի պրոֆեսորը, որ ահա ով գիտե ինչ դժվարությամբ խավար փողոցներով տուն է գալիս և թրջվում է շտապելով, որ հարցնի նրա դասը։ Իսկ ինքը... Արմենիերը նայեց Մատիլդային, և կարծես աղջիկը ևս հանդիմանում էր նրան.

- Լավ չէ, պարոն Արմենիեր... Ձեզ այնքան է սիրում պարոն պրոֆեսորը, նաև իմ տիրուհին է սիրում, բայց դուք... Ահա 30 վշտացրել եք իմ տիրուհուն, և նա լուռ է. կգա պարոն պրոֆեսորը և նա էլ շատ կվշտանա, որովհետև նա շատ է սիրում տիկին էլոիզին, շատ է սիրում, բայց դուք...

Հետզհետե այդ գիտակցությունը սաստկացավ։ Նա նույնիսկ վախ զգաց, ինչպես միամիտ տղան, որ խաղ է արել և խաղի ժամանակ փշրել է մի թանկագին սկահ և խաղով տարված դեռևս չի զգում, թե ինչ է փշրել, և թե որքան նվիրական էր այդ անոթը մոր համար։ Բայց ահա զգաց, նկատելով բեկորները... Զգաց և խաղը վերջացնելով՝ ուզում է իրար միացնել բեկորները, բայց մատները դողդողում են, և չեն միանում բեկորները...

- Մատիլդա, կրակ արա... Ցուրտ է,- տիկին էլոիզը շալը փաթաթեց ուսերին։ Շալը ծածկեց ժապավենի կարմիր փնջերը և ուլունքի շարը։

Արմենիերը հավաքեց տետրերը և քարե տախտակը։

10 - Դուք արդեն գնո՞ւմ եք,- և տիկինը նրան նայեց համր աղերսանքով։

- Ուշ է։

- Սպասեիք մինչև անձրևը դադարեր։

- Տաք անձրև է,- և նա տրորեց գլխարկի եզրը,- կարո՞ղ եմ խնդրել այս գիրքը...

Երբ Մատիլդան մոմը բռնած բաց արեց դուռը, քամու ալիքը ներս խուժեց, և անձրևի կաթիլները թրջեցին տիկին էլոիզի դեմքը։ Մոմի լույսով նա խավարի մեջ միայն մի ակնթարթ տեսավ Արմենիերի սիլուետը, և այլևս ոչինչ չերևաց։

20 ...Գիշերը չէր քնել և ընթերցել էր «Վերթերը»... Նրա գրգռված երևակայության մեջ իրականը և այդ գիրքը, և հիշողությունները խառնվել էին։ Երբեմն աչքին երևում էր տիկին էլոիզը, երբեմն այդ գրքի կինը՝ Շարլոտան, նրան պատկերանում էր տեսիլքի նման, ինչպես այն կինը, որ ձյունափոշու մեջ ձեռքով արեց և սահնակով սլացավ։

Երբ ծառերն աղմկում էին, նրանց կատարներն իրարից հեռանալով բաց էին անում երկնքի կապույտ շերտը։ Արտևանունքների միջից նա վեր էր նայում, և թվում էր, թե ծառերի բարձր ճյուղերը ճոճվում են ջինջ կապույտի մեջ։ Խոտերը 30 սվսվում էին։ Խշխշան շորերով մի կին ման էր գալիս ծառերի արանքում, և երբ հանդարտվում էր քամին, այդ կինը թաքնվում էր մթին ավերակում։ Երբեմն պատահածը նրան երազ էր թվում, մեկը այն շողշողուն երազներից, որոնցով նա զարդարել էր իր աղքատ պատանեկությունը։ Եվ միտն էր գալիս Հաղպատի վանքը, ժամերգությունն ուխտի օրերին... Նիհար, դեղնած երեսով մի պատանի դպիր, որի ուրարը փաթաթվում է ոտքերին, նիհար դպիրը խնկարկում է ուխտավորներին։ Բուրվառից թռնում են ածուխի կայծեր, և խունկի ծուխի հետ բարձրանում է բորբոսնահոտ, որից գլուխը պտտվում է։ Ծոմ է, և ոտքերը քաղցից դողում են... Արդեն երեք անգամ խնկարկել է սրբոց պատկերներին և խորանին և քարե ավազանին, խոնարհելով խնկարկել է նաև եկեղեցական դասում՝ Անտոն եպիսկոպոսին, որ փափուկ բարձերի վրա չոքած ննջում էր, խուլ Հովհաննես վարդապետին, որ խոժոռ 10 է նայում երիտասարդ դպրին և փնթփնթում է, որ դպիրը չի թեժացրել կրակը, և կայծերը ճայթում են, գրավելով ուխտավորների և ժամասացների ուշադրությունը՝ ահա արդեն խնկարկել է նաև աշխարհական դասում Լոռվա մելիք Փարսադանին, որ չուխայի թևերը վեր քշտած ձեռքերը կոխել է արծաթակուռ գոտու մեջ, գոտի, որ ահագին ծանրություն ունի և որի մեջտեղից բարակ շղթաներով կախված են ոսկեզօծ գնդեր։ Նա արդեն խնկարկել է մյուս տղամարդկանց, որոնց բրդոտ փափախները և բռի արտաքինը կիսախավարի մեջ հիշեցնում են քարափի ցից քարերը, նաև ինչ-որ կոճղեր և ցցաչորի, 20 երբ անտառում աղջամուղջ է։ Նա քաղց է զգում, գլուխը պտտվում է։ Վերջին բուրվառն է բարձրացնում դեպի վերնատան տախտակամածը, որտեղ շար են ընկել կանայք։ Վանքի նեղ լուսամուտից հանկարծ ներս է ընկնում արևի շողը։ Խունկի ծուխը ոլորվում է շողի վրայով։ Արևի շողով ցոլանում է այն լոռեցի աղջկա երեսը։ Նա գլուխը փաթաթել է ծաղկավոր աղլուխով և վերնատան մահաջառի մոտ կանգնած նայում է երիտասարդ դպրին։ Բուրվառի ծուխը շղարշում է նրա գալար մարմինը. աղջիկը կարմրում և ցած է խոնարհում աչքերը, զգալով, որ իրեն երկար է նայում դպիրը:

30 Այդ աղջիկը երկու անգամ էլ ուխտ եկավ Հաղպատ և այլևս չերևաց։ Հետո, Համբարձման տոնին, երբ ուխտավորներն աղբյուրի մոտ քեֆ էին անում, իսկ հարս ու աղջիկ ընկուզենու ճյուղից կախել էին ճոճքը և զվարթ կանչերով ճոճվում էին անդունդի վրա, նա տեսավ մի նորահարսի, որի լաջվարդ զգեստը փռփռում էր քամուց, ընկուզենու ճյուղը ճռռում էր, երբ հարսը թափով բարձրանում էր ընկուզենուց էլ վեր և բարձրերում կանչում էր արտույտի նման։ Երիտասարդ դպիրը ճանաչեց այն աչքերը, որ մի անգամ ամոթխած խոնարհվել էին։

Երբեմն միտն էր գալիս այդ լոռեցի աղջիկը, ինչպես մանկության ցնորք։ Նրա հետ զարթնում էին Լոռվա սարերը՝ գագաթներն ամպերի մեջ, լանջերին մթին ծմակներ... Ապա ծառերը խշշում էին, և գալիս էր այն կինը, որի մարմինը թպրտաց նրա գրկի մեջ, գալարվեց ինչպես կրակը, որ վաղուց է բռնկվել տան ներսը, հետզհետե լափել է մերձակա իրերը, ապա չարագուշակ բոցերով լուսավառել է խավար պատուհանները, 10 մոլեգնած խփել է առաստաղին և ինչպես հրեղեն սյուն ահա այրվում է խավարի մեջ...

Գարնան արևը բորբոքել էր նրա արյունը, և արյունն անզուսպ եռում էր, ինչպես կյանքը տաքացած հողի մեջ։ Ժրաջան մրջյունները դես ու դեն վազվզելով կրում էին ծղոտներ և սերմեր, որ մնացել էին հողի երեսին։ Կարմիր զատիկները շղթայվել էին ձու դնելու մոլուցքով։ Ոսկեփորիկ իշամեղուն երբեմն կնճիթը թաթախում էր քաղցր խեժի մեջ և խեժի բույրով արբած թռչում էր՝ լողանալու արևի շողերով։ Ծառերի մթին խորքում սուր ձայնով կտկտացնում էր կտցարը։

20 Այնտեղ հիմա վար են անում, հարաքաշ են իրենք, Միրզամը, Ղլիճ Ղազարի խալխը։ Ամբոլին լծել են իրենց Ջեյրան եզը և Ղլիճ Ղազարենց Ծիրանը։ Մալաղոնդի Ղևոնդը չուխան մեջքին քլավանդ արած բռնվել է վեսկու պոզերից, իսկ հայրը հորովել է ասում, և նրա ձայնից թնդում են Քանաքեռի քարափները։ Ագռավները ծանր-ծանր գնում են ակոսների հետ և կտցում են արևերես ընկնող ճիճուներին։ Նոր ակոսներից տաք գոլորշի է բարձրանում։ Նանին աղլուխի մեջ հաց է կապել և ասում է. «Խաչեր, սիրտս հանդի հաց ուզեց... Ղադեդ առնի նանին, մի էս հացը տար հանդին նշանց տուր, 30 բեր: Հրեն զագարակի արտերը վարում են... Տար, բալա ջան»: Հացն առնում էր և չէր գնում զագարակի արտերը, այլ գնում էր Ապրանքափոսի բաղը՝ պարսատիկով քար գցելու կաչաղակի բներին կամ քչքչան առվի վրա ջաղաց շինելու...

Իսկ ինչ կասեն վանքում, եթե իմանան այդ պատմությունը, եթե Խաչատուր դպիրին տեսնեին տիկին էլոիզի հետ... Նա հեգնոտ ժպտաց։ Եվ աչքին պատկերացան խցերը, վանքի գավիթը, ձիթհանքի քարերը, որտեղ հիմա արևկող են արել վանականները... Ահա կարծես գետնի տակից դաշտամուկի նման դուրս եկավ Կուզ Բաղդասար վարդապետ Խըդր օղլին։ Նա հոտոտեց մուկի նման և մանր քայլերով արագ-արագ գնաց և իսկույն մտավ Շիրաճի Բարսեղ սարկավագի խուցը, «Խաբա՞ր ես, խաբա՞ր ես, քանաքեռցի Խաչատուր չիք-դպիր լյուտերականաց հետ... միանգամա՜յն է...»։ Իսկ Շիրաճին դեռ նոր է զարթնել քնից և կեղտոտ եղունգներով քաղցր քորում է մարմինը և միայն մնչում է... Մուկը դուրս է վազում 10 մի ուրիշ խուց, որտեղ ամբարապետ Կյուրեղ հայր-սուրբը վիթխարի քրեղանի մեջ մածնաբրդոշ է արել և թոնրի կրակով խորոված ուլի մսերը բրդոշի հետ մատներով մղանում է բերանի քարանձավը։ «Ինքյար օլանըն իմանը[9]...» և ամբարապետն ավելացնում է այնպիսի բառ, որ խցի մոնթը, որը ջրամանը ձեռքին կանգնել է,- ամոթից շրջում է երեսը։ Եվ ի վերջո Խըդր օղլին լուրը տանում է ձիթհանքի քարերի վրա արևկող արած վանականներին՝ Զըպուն Բարսեղ եպիսկոպոսին, Մարտիրոս վարդապետին, որ կոչվում է «կենդանի նահատակս», տիրացու Իգնատիոսին, որ ճան է խաղում դուքանչի Դանել վարդապետի 20 հետ, ապա գալիս են Շիրաճի Բարսեղը, ամբարապետ Կյուրեղ հայր-սուրբը և ահագին աղմուկով բոլորը ղռղռում են, բամբասում, քրքրում են նրա անունը, ինչպես ագռավները լեշի միսը...

Հետզհետե մտքի թելը բարակեց։ Բնի և երազի սահմանում նորից երևաց տիկին էլոիզը... Ինչքան չքնաղ էր նրա դեմքը կիսաստվերում... Աչքերի մեջ պղտոր փայլ կար, շրթունքները լցվել էին մուգ կարմիր արյունով։ Երբեմն նա աչքերը փակում էր և կույրի նման շոշափում նրա գլուխը, դեմքը, կարծես ուզում էր հոգու մեջ հավիտյան դրոշմել նրա պատկերը։ Երբեմն մոտ էր պահում նրա գլուխը և նայում էր 30 առանց աչքերը թարթելու, կարծես ասում էր. «Ի՞նչ կա քո աչքերի մեջ, սիրելի երեխա, որ գրավել է ինձ... Ասա, ի՞նչ կա...»։ Բայց նա բառ չէր արտասանում, այլ երբ այդպես մոտ նայում էր նրան, ամուր գրկում էր և երկար-երկար համբուրում... Շոգ էր... Վանքի հարավային դարպասը փակ էր։ Ինքն իջնում էր դիվանատան նարդիվաններով։ Ատենադպիր Թադե վարդապետը նրան ուղարկել էր ձեթի։ Վանքի գավթով արագ անցավ թվանքչի Թումասը... Նրա ետևից հազիվ էր հասնում կոնդեցի Սահակ եպիսկոպոսը։ Նա գնում էր, և վեղարը փռփռում էր։ Նրանք մոտեցան դարպասին։ Թվանքչի Թումասը դարպասի փոքր դուռը բաց արեց, իսկ կոնդեցին ամբողջ մարմնով դուռը կալնեց։ Կարծես ուզում էր դուրս գալ, և դուռը նեղ էր։ Նա հետ քաշվեց... Իրար ետևից ներս մտան վեց-յոթ 10 օտարականներ, տարօրինակ զգեստներով։ Ապա թվանքչին բացեց մեծ դարպասը և ձիերը քաշելով՝ ներս մտան հրացանավոր մարդիկ։ Նրանք ձիերը տարան ախոռատան կողմը, իսկ օտարականները՝ կոնդեցուն շրջապատած եկան դեպի վանք... Ինքը ձեթի ամանը ձեռքին կանգնել էր։ «է՜յ, տանձի գող քանաքեռցի,- բղավեց կոնդեցին,- ի՞նչ ես ճանառի նման ռեխդ բաց արել... Մեռա նիզնայթ ասելով։ Արի ջուղաբը տուր է, ուսյալ անզգամ»։ Մոտեցավ նրանց։ Այդպիսի դիմագծեր նա իր կյանքում չէր տեսել... Ռուսներ չէին... Մի նիհար մարդ խմբից անջատվեց և նրան ռուսերեն հարցրեց. «Դո՞ւք եք հերր 20 դիակոնուս Աբովյանը...»։ «Այո, ես Խաչատուր դպիրն եմ, գրագիր դիվանատան և թարգման»: «Ձեր ուսուցիչը՝ հայր Ալեմդարը, Թիֆլիսում մեզ ասաց, որ վանքում միայն դուք կարող եք թարգման և ուղեկից լինել մեզ։ Ես պրոֆեսոր Պարրոտն եմ...»։ «Էս ղարիբականներին տար աթոռակալ սրբազանի կուշտը, տես ինչ կասի... կարող են զիանլու մարդիկ լինեն, մղայիթ կաց»։ Պարրոտը նայում էր մեկ դպիրին, մեկ եպիսկոպոսին և ոչինչ չէր հասկանում։ Ձեթի ամանը դրեց նարդիվանի վրա և նրանց առաջնորդեց Ծաղկավոր էյվանի հայաթը։

Շոգ էր։ Արևն այրում էր։ Նա գրատը քաշեց քարի ստվերը 30 և կողքի վրա դարձավ։ Շորի մեջ փաթաթած գիրքը դրեց գլխատակին... Քունը հաղթում էր։ Մտքի մեջ հարավային դարպասն էր։ Ամառվա շոգ ցերեկը, երբ վանքի բակում օքմին չէր երևում, թվանքչի Թումասը մեկնվում էր դարպասի ստվերում։ Նա ասում էր, թե դարպասի տակով զլզլան հով է փչում... էլոիզը երեկոյան ինչքան նման էր իր պատկերին։ Երիտասարդ, բոլորովին երիտասարդ աղջիկ էր, երբ պռոշները կարմրել էին. ուսը շափաղ էր տալիս, սպիտակ ուսը... Գնում են՝ ինքը և աղջիկը... Թվանքչի Թումասը դուռը բա՞ց կանի, թե՞ ոչ։ Դուռն ինքն իրեն բացվում է և փակվում։ Բոլորովին մենակ կանգնել է վանքի բակում։ Աղջիկը չկա... Բայց ո՛չ վանքն է երևում, ո՛չ խցերը, ո՛չ Ղազարապատը։ Մացառներ են, վայրի խոտ և ուղտափուշ... Այնպես են խճճվել, կարծես երբեք արորի խոփը չի առել այդ հողը։ Մի բարակ ճանապարհ է նշմարում խոտերի մեջ... Գնում է ճանապարհով, օձ է երևում՝ կանգնում է։ Մի ձայն ասում է. «Խաչատուր, վանքի քանքանի օձերն են, մի վախի...»։ 10 Գնում է նեղ արահետով։ Լափռի փշեր են՝ վրան սև թրթուրներ... Թրթուրե բարակ ոստայնի թելով կախվում է մի կարմիր կարիճ։ Վախեցած առաջ է վազում և ինքն իրեն հարցնում. «Կարիճը մի՞թե կբարձրանա ծառը...»։ Ետ է նայում՝ կարիճը գալիս է, ոնց է գալիս, պոչը մեջքի վրա պահած վազում է, ինչպես բրդոտ շուն... Բողարն է... Բողար, անիրավ, էս ո՞րտեղից... Այլևս արահետը չկա, այլ կանաչ բլուր է, գագաթին մի քար։ Բարձրանում է քարի վրա, ուզում է տեսնի, թե ո՞ւր է վերջը մացառուտի, չորս կողմը մարդու հետք չկա, ո՞ւր է ընկել ինքը... Կանգնել է ոչ թե քարի վրա, այլ մի ավերակ եկեղեցու 20 բեմի վրա։ Ո՛չ զարդ կա, ո՛չ ջահ, ո՛չ վարագույր... Եկեղեցին սյուներ չունի և գմբեթ չունի։ Բաց դռնից նայում է դուրս։ Հանկարծ թփերը շարժվում են, խոտերն օրորվում են։ Եվ մեկ-մեկ թփերի արանքից, խոտերի միջից դուրս են գալիս երեխաներ և մտնում են դռնով։ Նրանք երկար ճանապարհ են անցել և չարչարվել են։ Ահա մեկի ճակատը փուշն արյունոտել է, այն մյուսի թշերն է չանգռել, երրորդը քրտնած հևում է... Բոլորը նայում են խելոք աչքերով։ Նրանք դեռ գալիս են, գալիս են և վերջը չի երևում... Ինչքան գալիս են, այնքան եկեղեցու պատերը հեռանում են։ Ներս մտնողները նստում 20 են քարերի վրա և լուռ նայում են իրեն։ Ինքը թևի տակ ունի մի գիրք... Բաց է անում այդ գիրքը: Բոլոր բառերը կարմիր են, միայն իր անունն է սև թանաքով։ Կարդում է, և կարդացած բառերն իսկույն չքանում են, կարծես իր շնչով այրվում են կարմիր բառերը և կայծերի նման թռնում են... Հանկարծ երեխաների միջից ոտքի է կանգնում պրոֆեսոր Պարրոտը և ձայն է տալիս. «Բարձր կարդա...»։ Եվ նա ձայնը բարձրացնում է... Բայց ինչո՞ւ թևը ծանրացավ և այլևս չի կարողանում շրջել էջը։ Գիրքն էլ ծանրացավ։ Մատներն այրվում են, գիրքը կարծես պղնձից է ձուլած և տաքացել է... Նա ուզում է գիրքը վայր դնել, բայց մատները ձուլվել են գրքին։ Ու մեկ էլ բռնկվեց գիրքը։ Շորերի վրա կաթկթում է կարմիր պղինձը... Կաթում է և այրում։ Ծուխ է... էլ ոչ ոք չի երևում։ Ուզում է կանչել, բայց ձայնը կոկորդից չի ելնում... Նա բարձր է պահում վառվող գիրքը, որ կրակը հեռվից տեսնեն... Կապույտ ծուխի մեջ երևում է նանին... Գալիս է դանդա՜ղ, 10 պառավ կնոջ քայլերով։ Գալիս է և հաճախ կռանում. կարծես «ծտի պաշար» է քաղում։ Նրա հետ գալիս է մի աղջիկ, զառ մանդիլը գլխին... Ինչու՞ է այդպես հագել էլոիզը։ Եվ ո՞րտեղ է հանդիպել մորը։ Կանչում է, բայց ձայնը նրանց չի հասնում, կանչում է ոչ յուր ձայնով, այլ բարա՜կ ու քաղցր ձայնով։ Էլ չի կանչում, բայց այդ ձայները գալիս են, այդ ձայները դեռ հնչում են։

Նա աչքերը բաց արեց։ Ի՞նչ ձայներ են... Երազի մե՞ջ է, թե արթուն է... Աչքերը տրորեց և նստեց։ Իսկ այն ձայներն ահա պարզ լսվում են և հնչում են ինչպես երազի մեջ։ Նա 20 շուրջը աչք ածեց, ապա նայեց վերև։

- Կռունկները, կռունկները...

Եվ ձեռքերը վերև պարզեց։

Կռունկների երամը գնում էր բարձրերով։ Նրանց կանչերը զրնգում էին ջինջ օդի մեջ, և երկնքի յոթ կամարն արձագանքում էր այդ ձայներին։

16

էմբախի վրա լողում էր մի նավակ։

Արմենիերը վերևից ձայն տվեց, և նավավարը, որ կարծես նիրհել էր, գլուխը բարձրացրեց վեր։ Այդ ամայի ափերին նրա 80 համար անակնկալ էր որևէ մեկին հանդիպել։ Նավակը նա մոտեցրեց ափին։

Արմենիերն արագ իջավ, ցատկեց նավակը և միայն այդ ժամանակ նկատեց մի փոքրիկ աղջկա, որ անշարժ նստել էր նավավարի դիմաց։ Արևը ողողել էր նրա մուգ դեղին մազերից մինչև բոբիկ ոտքերը։ Առաջին հայացքից փոքրիկ աղջիկը թվաց դեղնամոմից սարքած տիկնիկ, որ չի թարթում աչքերը, չի խոսում, այլ միայն նստում է՝ ձեռքերն անշարժ։ Սակայն աղջիկն աչքերը թարթեց և միամիտ անմեղությամբ նայեց պղտոր ջրին, որի երեսին լողում էին տերևներ և չոր ճյուղեր, որ ո՜վ գիտե ինչ դաշտերից հավաքել էր գիշերվա հեղեղը։

- Աղջիկս է,- ասաց նավավարը, որսալով նրա ուշադիր հայացքը,- հիվանդ է, պարոն... Ասում են արևը և գետի զովը 10 նրան օգտակար է։

- Իսկ ինչո՞վ է հիվանդ։

- Չգիտեմ... Այսպես մոմի նման հալվում է, հալվում է և մի օր էլ... Ի՞նչ ասեմ։ Չորրորդ երեխաս է, պարոն...

- Եվ չորսն էլ այսպե՞ս են։

- Չորսից երեքն այսպես էին և հիմա չկան։ Սա չորրորդն է։- Հայրական այնպիսի քնքշանք կար նրա դեմքին,- ասում են, որ պետք է լավ սնել, կաթ և յուղ և ձու տալ։ Իսկ ո՞վ է մեզ տվել կաթ և յուղ և ձու... Ահա իմ ամբողջ օրվա աշխատանքը,- և նա ոտքով հրեց ուռկանի կույտը, որի տակ, նավակի 20 հատակին, թարմ ձկներ էին,- այս էլ դժվար է... Հիմա ձուկը սիրում է ծանծաղ ափ, որտեղ և արև կա և խոտ։ Իսկ ծանծաղ ափերը մերը չեն...

- Հապա ո՞ւմն են։

- Պարոններինն են... Այ, տեսնո՞ւմ ես այն կաղնին։ Նրանից այն կողմ բարոն Կելենբախի հողերն են։ Եվ գետն է նրանը, և ձուկը, և հողը, և անտառը, և մարդիկ էլ նրանն են... Իսկ ի՜նչ ձուկ կա, ի՜նչ ձուկ կա,- նա լռեց, հասկացնելով, որ այնտեղ շատ լավ ձուկ կա,- ձուկն էլ գիտի, թե որտեղ է ապահով։ Այս կողմերում այնքան սոված մարդիկ են 30 շրջում... Եվ ձուկը մեր կողմերով խորքով է գնում և այնպես զգույշ է, որ չես բռնի։ Իսկ այնտեղ՝ այնտեղ ուրիշ բան է։ Կարող ես ձեռքով էլ հանել, ինչպես թե տակառից հանես։ Այդպես է։ Աստված այդպես է բաժանել. լավ հողերը և դաշտերը տվել է պարոններին, անտառներն արջերին է տվել, իսկ մեզ... Այ թե ինչ է տվել,- և նա թիակը թողնելով օդի մեջ, ձեռքով կիսաշրջան գծեց։ Նա պղտոր գե՞տն էր ցույց տալիս, գետի աղքատ ափեզրը, դիմացը նստած հիվանդ աղջկա՞ն, թե՞ այդ ամենի հետ միասին նաև իր ցնցոտիները։

- Իսկ մեզ մոտ այդպես չէ... Այնտեղ ամեն մարդ կարող է ուզած ջրում ձուկ բռնել։

- Ո՞րտեղ ձեզ մոտ։

- Հայերի երկրում։

Նավավարն այդպիսի երկրի անուն չէր լսել։ Եվ այդ նրան ճնշեց այնպես, ինչպես հասարակ մարդկանց ճնշում է խրթին բառը։

10 - Չեմ լսել և չեմ կարող ասել,- մռմռաց մարդը,- բայց կարող եմ ասել, որ ես էլ օտարական եմ, և այս կողմերի մասին էլ ասում էին, թե ազատ երկիր է և ապրելը հեշտ է... Բայց այդպես չէ։ Աշխարհում որտեղ մի կուշտ կա, այնտեղ հարյուր քաղցած կա։ Ահա ես հիսուն տարեկան եմ և շատ աշխարհներ եմ տեսել, Մոսկվայի հրդեհն եմ տեսել, եղել եմ Բերեզինայի կռվում և նույնիսկ մինչև Պրուսիա քշել եմ ֆրանսիացիներին և երկու ձմեռ ձմեռել եմ Ստոչեկում... Կա այդպիսի տեղ Լեհաստանում։ Այնտեղ է, որտեղ, ասում են, պան Տվերնիցկին մերոնց լավ ջարդել է... Տոնավաճառի մի 20 զինվոր պատմեց ինձ։ Նա էլ մեր կողմերից է և վիրավորվել է, բայց ոչ Ստոչեկում, այլ Կավրենիշկի մոտ... Եվ ահա,- բայց այդ խոսքին մի ուժեղ ալիք խփեց նավակին, ջուր ցայտեց, և փոքրիկ աղջիկը վախից աչքերն արագ թարթեց.- վախեցա՞ր, Մարֆուշա,- աղջիկը թույլ ժպտաց։

Նավավարը լռեց, մոռանալով ասելիքը։ Նրա հայացքը պղտոր և մութ էր, ինչպես էմբախը, որ անաղմուկ հոսում էր, լռության մեջ թաքցնելով մի ահավոր ուժ։ Նավակն էլ հնադարյան էր, նավավարն էլ քրքրված և թրջված զգեստով, նույնիսկ ուռկանի շատ հանգույցներ կապկպված էին զանազան 30 թելերով,- բայց և այնպես թե՛ նավակը և թե՛ նավավարը դեռևս այնքան դիմացկուն էին, որ այդպես կարող էին լողալ թեկուզ մի դար։

Արմենիերը նայում էր աղջկան. «...Մոմի նման հալվում է, հալվում է և մեկ օր էլ...»։ Նրա մանկական ուսերն այնքան նիհար էին։ Աղջիկը բոբիկ ոտքերը մեկնել էր արևի տակ և չէր հագենում ջրին նայելուց։ Երբ երկու ալիք իրար էին զարնվում, նա ժպտում էր, ինչպես հիվանդ երեխան, որին մայրը մոտեցրել է պատուհանին, և պատուհանից նա նայում է իր ընկերներին, որոնք բակի մեջ խաղում են շան լակոտի հետ։ «...ճշմարիտ որ հալվում է... Եվ շուտով կհանգչի նրա ճրագը․..»։

Նա մի ինչ-որ նմանություն տեսավ այդ աղջկա և Եղսան հոքիրի Մայրանի միջև. երկուսն էլ վտիտ էին, համարյա հասակակից, երկուսն էլ պատառոտված շորերով և ոտաբոբիկ։ Մայրանի հյուսերը սև էին, իսկ Մարֆուշան ուներ մուգ դեղին մազեր։ Բայց երկուսի աչքերը նույնն էին արտահայտում։ Կարծես 10 այդ մանուկներն իրենց կյանքում տեսել էին մի ահավոր սարսափ, որ նրանց մինչև մահ պիտի հալածեր։

Արմենիերը երեսը շրջեց։ Գետը հետզհետե հանգստացրեց նրան... Այլևս չէին լսվում կռունկների կանչերը։ Միայն երբեմն մանր կոհակները գետի միջից երամ-երամ վազում էին դեպի ափերը և երբ ընկնում էին ավազի վրա, ավազը խուլ զնգում էր։

- Իսկ նա ուզում էր մեզ ազատություն տալ,- ինքն իրեն խոսելով մտածում էր նավավարը.- և կտար, բայց մեր թագավորը չթողեց, և պրուսացին չթողեց, և անգլիացին չթողեց... 20 Այսպես էլ մնացինք, պարոն...

- Ինձ ինչո՞ւ պարոն ես ասում,- սրտնեղեց Արմենիերը։

- Ինչո՞ւ,- նավավարը դառն ժպտաց,- որովհետև այդպես է... Ամեն բանից երևում է, որ պարոնը ես չեմ։

- Ես գյուղացու որդի եմ։

- Կարող է... Այժմ ասում են այնպիսի պարոններ են դուրս եկել, որոնք ժողովրդի հետ են։ Այ հենց նրանք, որոնք Պետերբուրգում կրակեցին թագավորի վրա։ Իսկ Վարշավայում նույնը չի ... Դպրոցի աշակերտները և պարոն ուսանողներն 30 առաջինն են հարձակվել բերդի վրա։ Իսկ Վարշավայի բերդը, կարող եմ ասել, որ բերդ է, և ոչ թե հողե ֆորտեցիա... Իսկ ժողովուրդը տեսել է, որ պարոններն իրենց հետ են, ուրեմն՝ տվեք գեներալներին... Դեռ երկար կքաշի այս պատերազմը... Եվ ո՞վ է իմանում, գուցե մի բան լինի։

- Ի՞նչ ես սպասում, որ լինի։ նավավարը շեշտակի նայեց Արմենիերին։ - Պարոն... Եվ կամ եթե այդ ձեզ հաճելի չէ՝ եղբայր, սիրելի եղբայր, այստեղ ես եմ և դու ես, վերև Աստված է լսում, ներքև միայն այս խեղճ երեխան։ Եվ ուրիշ ոչ ոք չի լսում մեզ,- նա կռացավ դեպի Արմենիերը,- ինչի՞ է սպասում աղքատ գյուղացին։ Աղքատ գյուղացին սպասում է մի կտոր հողի և ազատության։ Եվ ուրիշ ոչինչ չի սպասում։ Եթե նա հաղթեր, մեզ կտար և՛ հող, և՛ ազատություն։

- Ո՞վ կտար։

- Կատակ եք անում, պարոն եղբայր... Դուք ինձնից լավ 10 գիտեք, թե ով կտար։

- Պատվովս եմ երդվում, որ չգիտեմ։ Եվ որտեղի՞ց պետք է իմանայի։ Ութերորդ ամիսն է այս երկրումն եմ և ուսանում եմ միայն գիտություններ։ Իսկ այդպիսի բանի տեղյակ չեմ...

- Եվ տեղյակ չեք լինի, ձեր գրքերում չեք գտնի իմ ասածը։ Իսկ ով գիրք չի կարդում, այլ ժողովրդի մեջ է, նա գիտի, թե ով կտար հող և ազատություն,- և կարճատև լռությունից հետո շարունակեց.- ֆրանսիացին կտար, ինքը Նապոլեոնը կտար... Ստոչեկում, որտեղ մեր գունդը ձմեռել էր, կար մի գերի ֆրանսիացի։ Նրա մի ոտքը ցուրտը տարել էր, և նա մեր 20 գնդի խոհանոցում սպասավոր էր։ Իսկ անունը Միշել էր, Միշկա, եթե մեր լեզվով ասենք... Մի գիշեր ես պահակատեղից վերադարձա խոհանոց, որ տաքանամ։ Տեսնեմ Միշկան կրակի առաջ նստել ծխում է։ Ծխում է և միտք է անում։ Իսկ թե ի՞նչ է միտք անում, հայտնի բան է, թե ինչ միտք կանի գերի զինվորը, որը չգիտե, թե ինչպես են տունը, երեխաները, արդյոք մեռե՞լ են, թե՞ դեռ հիշում են... Վերջապես։ Իրար ողջունեցինք, և ես էլ սկսեցի ծխել: Խոհանոցում մեզնից բացի ոչ ոք չկար, այ ինչպես հիմա... Եվ այսպես էլ դիմաց-դիմաց նստած էինք։ Ի՞նչ ասաց Միշկան։ Նա հառաչեց և ասաց. «է, Վասիլիյ (այդպես 30 են կոչում ինձ), հիմարացաք, դուք շատ հիմարացաք։ Ախր արդեն դրված պատրաստ էր մանիֆեստը։ Եվ նա պետք է ինքը կարդար Կրեմլի հրապարակում։ Իսկ դուք լսեցիք Կուտուզովին և թագավորին լսեցիք։ Գոնե սպասեիք մի տարի, ազատություն ստանայիք և հող ստանայիք և ապա մեզ խռկեիք»... Միշելն էլ այսպես ասաց, և այս իսկական ճշմարտություն է, որ ոչ մի գրքում չի գրված։ Նա պատմում էր հմայիչ ձայնով: Նրա խոսքերից ճառագում էր մի ջերմություն, որ հետզհետե գրավել էր Արմենիերին։ Նրա պարզ բառերի մեջ ինքը՝ իմաստուն ճշմարտությունն էր՝ արևի նման հստակ... Նա քաղցր էր պատմում, ինչպես Միրզանը ձմռան գիշերին պատմում էր Շարմաղ աղջկա և յոթ եղբոր հեքիաթը։

- ճշմարիտ է և այն, որ հասել է ահեղ դատաստանի օրը։ Ամեն տեղ կռիվ է, պատերազմ։ Ժանտախտը, որ ուղղակի հնձում է... Ասում են, Տուլայի նահանգում գյուղացիները հրդեհել 10 են իրենց տերերի ագարակները, որովհետև հայտնվել է մի սուրբ, որ քաղաքի հրապարակում երեք անգամ ասել է. «Հրդեհեցեք հարուստ տները և վաճառատները, որովհետև Նեռը այնտեղ է բնակվում»։ Ինքը նահանգապետը հրամայել է սպանել խռովարարին, բայց ժողովուրդն սկսել է կրակի տալ խանութները և հարուստ տները... Իսկ Խերսոնի նահանգում, ասում են, ժողովուրդը փախել է ստեպները, փախել է թաթարների երկիրը, և ամբողջ քաղաքում մնացել է միայն քաղաքապետը, և նա էլ հրամանի է սպասում, թե ում հանձնի պաշտոնը։ Դոնի կազակները իրենց ատամանին գաղտնի ուղարկել են 20 անգլիական թագավորի մոտ՝ «չենք ուզում այլևս հպատակ լինել ռուսաց թագավորին, այլ կամենում ենք քեզ ենթարկվել...»։ Իսկ Վոլգայի կողմերում սով է. ժողովուրդն, ասում է, ամեն ինչ կերել է, ծառերի կեղևն է կերել և կավ է կերել, և հիմա բոլորը ճանապարհ են ընկել դեպի Մոսկվա, ամբողջ ժողովուրդը՝ ծերեր, երեխաներ, կանայք, աղջիկներ, ռուսներ, թաթարներ, ղալմխներ, բաշկիրներ, բոլորը, բոլորը... Եվ գալիս են ասելու՝ կամ հող տվեք, հաց տվեք, կամ մենք մորեխի պես կոչնչացնենք ձեր քաղաքները։ Հապա, այսպես է... Թեև մենք գիրք չենք կարդում, բայց տեղյակ ենք աշխարհի բաներին։ 30 Պատահում է, որ տոնավաճառում ենք լսում, պատահում է, որ զինվորներից ենք լսում, իսկ անցած օրը, երբ ես Քարե կամուրջի տակ պարապ կանգնած էի, մոտեցան երկու լեհ ուսանող և կանչեցին ինձ։ Ես ասացի, որ իմ նավակը նրանց վայել չէ, որովհետև ես ալյուր էի տեղափոխել։ Նրանք զայրացան և համառեցին։ Այն ժամանակ ես նրանց տարա մինչև հին զորանոցները... Իսկ նրանք, տեսնելով, որ ռուս եմ, սկսեցին խոսել իրենց մայրենի լեզվով։ Ես թիավարում էի և լսում․․․ Ես մինչև անգամ դանդաղ էի թիավարում, որովհետև շատ էի ուզում լսել նրանց խոսակցությունը։ Իսկ նրանք պատմում էին, որ պրուսացիք միացել են ռուսներին և ուրեմն լեհացիների բանը վատ կլինի, և որ իբրև թե պան Խլոպիցկին վիրավորվել է, բայց և մարշալ Դիբիլն է լավ կերել․․․ Եվ ասում էին, թե մի ուրիշ գեներալ է գալիս և որ Դիբիչին կանչել են Պետերբուրգ, գլուխը կտրելու, որովհետև նրա պատճառով շատ ժողովուրդ է փչացել։

10 Արդեն երևացին ձկնորսների հյուղակները և այն ավերակ հողմաղացը, որ այդպես էլ պիտի մնար մինչև ինքն իրեն փտեր։ Նրանք հանդիպեցին մի քանի նավակների, որոնք վերադառնում էին քաղաքից։

- Վասյա, Վասի՜լիյ...- և մեկը ձեռքով արեց։

- Սատանա, դև․․․ Առանց լակելու չի կարող, մռմռաց նավավարը։

Շուտով երևաց «ռուսական ծայրամասը»։

- Այ, մայրիկը..․ Տես,- և աղջիկը ձեռքը մեկնեց,- մա՜..․- Թույլ ձայնով կանչեց նա։

20 Մոտեցան ափին։

- Գուցե ձեզ տանեի մինչև քարե կամուրջը,- առաջարկեց նավավարը։

Մի կին գրկեց աղջկան և նավակից հանեց։ Արմենիերը ոտքը դրեց ցամաքին։ Մայրն աղջկա հետ գնաց դեպի գետնափոր տնակը։

Նավավարը նավակը քաշում էր ցամաքի վրա։

Արմենիերը դատարկեց բոլոր գրպանները և ամաչելով մոտեցավ նրան։

- Շատ եք վճարում, պարոն...

30 - Ավելին չունեմ, որ վճարեմ,- ապա արագ հեռացավ։

Արվարձանի ցեխոտ փողոցներով նա գնում էր գլուխը կախ։ Նույն ճանապարհով նա տուն էր վերադառնում։ Այլևս չկար լուսաբացի մշուշը։ Փողոցներում գորշ առօրյան էր․․․ Ահա այստեղ նա զգաց թարմ հացի հոտը։ Բաց դռնակի մոտով նա անտարբեր անցավ։ Նրա գլխում ուրիշ մտքեր էին... Խշխշան շորերով այն կինը մնաց ծառերի մթին խորքում։ Նույնիսկ արևը այն չէր, այն ոսկի արևը, որի տակ կողք-կողք պառկել էր խլեզների զույգը և կարմիր զատիկները շղթայվել էին ձու դնելու մոլուցքով։

Քաղաքում ուրիշ արև էր, գնդլիկ և սպիտակ երեսով մի տանտիրուհի, որ չորացնում էր գուբերի ջուրը եղաններով ցանցում էր խոնավ խոտը։ Լվացքը փռել էր ցանկապատի վրա, նայում էր լվացքաջրի գոլորշու միջից և չէր թափանցում

գետնափոր տնակները։

ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ

Դեմը դաշտն էր անծայր, իսկ հեռվում-Մասիսը,

Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել։

Ե․ Չարն

1

Ընթրիքից հետո պրոֆեսորը երիտասարդին դիմելով, ասաց.

- Այժմ անցնենք մեր գործին, սիրելի դիակոնուս․․․

Նրանք քաշվեցին պրոֆեսորի առանձնարանը։ «Գործը» -ծխելն էր և այն զվարճալի զրույցը, որ ծխելու հետ սկսում էր պրոֆեսոր Պարրոտը։ Բայց այս անգամ նա սենյակի դուռը ամուր փակեց և երբ ընկղմվեց վոլտերյան բազկաթոռի մեջ, չասաց, ինչպես միշտ․ «Ծուխ է և ունայնություն աշխարհը, Սաադի,- եթե քեզ ճիշտ է թարգմանել իմ Liebling-ը»։ Նա վառեց պարսկական կեռասյա կոթով ծխամորճը։ Մոմը լուսավորում էր նրա դեմքի կեսը, և երբ կապույտ ծուխը բարձրանում էր այդ լուսավոր կողմով, թվում էր, թե շարժվում էին նրա գանգուրները՝ ծխագույն և ծխի նման ոլորուն։

Երիտասարդը նստել էր մոմակալի մոտ, ձեռքին՝ ունելին, որ այն ժամանակ անբաժան էր մոմի ճրագից, որովհետև նրանով էին սարքում ճրագի պատրույգը։ Երբեմն ծխի միջից երիտասարդին էր նայում մի զննող աչք։ Դիակոնուսը հիշեց, որ այդ երեկո պրոֆեսորը տուն եկավ մտազբաղ և մռայլ։ Նա ամբողջ օրը եղել էր Դոմբերգի գագաթին՝ նոր աստղադիտարանում... Երբ տուն եկավ, նույնիսկ չգգվեց երեխաներին երիտասարդը ծուխի մեջ որոնեց նրա աչքը։ Բայը աչքը փակ էր... Պրոֆեսորը ննջում էր... Գուցե ցավում է մի տեղը։ Երիտասարդը կարեկցանքով նայեց այդ փոքրիկ և թեթև մարդուն, որի նիհար և ոսկրոտ դեմքի վրա շատ պարզ երևում էր մոմի լույսը և ստվերը։ նա այլևս չէր ծխում։

Պարրոտը խոզ ձայնով ասաց․

- Ես ձեզ, սիրելի Աբովյան, այժմ կհայտնեմ մի տեղեկություն, բայց պետք է խնդրեմ, որ ոչ ոքի չասեք, նույնիսկ տիկին Աուսլենդերին։

10 Այդ ամենը հանկարծակիի բերեց երիտասարդին։ Կար մի սառնություն պրոֆեսորի խոսքի մեջ։ Նա ուրիշների ներկայությամբ էր նրան ազգանունով կանչում։ Իսկ իչո՞ւ հիշատակեց տիկին էլոիզին։ Կարծես թե ներս մտավ այդ կինը, և խշշաց զգեստը, ինչպես թե քամի անցավ չոր խոտերի վրայով... Ոչ, այդ պատրույգն էր, ճարճատեց մի վայրկյան, թրթռացին ստվերները, և նորից լույսը խաղաղվեց։

- Իմ սիրելի Արմենիեր, այսօր ես նամակ ստացա իմ մի բարեկամից, որը վերջերս եղել էր ձեր երկրում և այժմ Սանկտ-Պետերբուրգումն է։ Նա ինձ միանգամայն ծածկաբար 20 տեղեկացնում է, որ ձեր հայրենակիցները հետ են առել իրենց երդումը և նոր վկայություն են տվել, որ մենք Արարատի գագաթը չենք բարձրացել...

- Ինչպե՞ս,- ճչաց երիտասարդը և թռավ ոտքի։ Նա նման էր դատապարտյալի, որին հայտնում են, թե վեր կաց, ահա գալիս են քեզ տանեն այնտեղ, ուր պատրաստ է գերեզմանի փոսը։ Նա լսում է դահիճի քայլերի ձայնը և մի վայրկյան սառած կանգնում է, բռունցքները սեղմած, աչքերի մեջ և′ ահ, և′ ցասում։

- Ինչպե՞ս թե չենք բարձրացել,- բոլորովին մեղմ հարցրեց 30 երիտասարդը, սակայն այդ մեղմությունն ավելի զարհուրելի էր, քան առաջին ճիչը։

- Ես խնդրեցի, որ չվրդովվեք, իմ ազնիվ բարեկամ,- կարեկցանքով ասաց պրոֆեսորը։

- Գուցե լուրը սխալ է։ - Դժբախտաբար ճիշտ է։- Նրանք լռեցին։ Մոմն ուրախ վառվում էր։ Պահարանի ետևը մի մուկ սղոցում էր տախտակը։ Նա ևս լռեց, իր համար մի չարագուշակ բան զգալով ընդհատված ձայների մեջ։

- Այնուամենայնիվ, հարկավոր չէ հուսահատվել,- և պրոֆեսորն սկսեց քայլել մանր և համաչափ քայլերով, ձեռքերը մեջքին բռունցք արած։ Նա մոտեցավ պահարանին և դառնալով երիտասարդին հանդարտ և ինքնավստահ ասաց,- ճշմարտությունը մի օր կհաղթի... Մեզնից հետո ուրիշները կբարձրանան, 10 և նրանք կտեսնեն մեր հետքերը։ Իսկ մինչ այդ ես կարագացնեմ իմ գրքի լույս տեսնելը, և թող այն ժամանակ խոսեն, որքան կամենան:

Դիակոնուսը լուռ մտածում էր։ Ինչքան մտածում, այնքան նենգ և ստոր էր երևում այդ դավադրությունը։ Ո՞վ կազմակերպեց. Հովհաննես վարդապե՞տը, լուսարար Սիմեո՞նը, թե՞ այն կիսախելագար եպիսկոպոսը, որ կատաղի հայհոյանքով հարձակվեց նրա վրա, երբ ներս մտան վանքի բակը։ Հայհոյեց, բայց երբ վանքի դպիրը ծոցից հանեց այն սրվակը, որի մեջ արդեն հալվել էր Արարատի գագաթից վերցրած սառույցը, այդ 20 կիսախելագար վանականն առաջինը հարձակվեց նրա վրա և սրվակը խլելով, սկսեց ճակատին և ձեռքերին քսել այն ջուրը, որ բերել էին Նոյյան տապանի սառցադաշտից։ Հետո հարձակվեցին ուրիշ վանականներ՝ ճպռոտ և թարախոտ աչքերով, ինչ-որ անդամալույծ մուրացիկներ, այլանդակ մարմնով խենթեր, որոնք անտիրական շների նման թափառում էին վանքի բակում և շուտով բորբոսնած կիսամերկ և զարհուրելի մարմինների մի գունդ խլրտում էր ահռելի գոռում-գոչյունով, կարծես թպրտում էր մի վիթխարի մորմ, որի մարմնի վրա վխտում էին նրա անթիվ ձագերը։

30 Վանքի երբեմնի դպիրը մոռացել էր այդ և այդպիսի դառնություններ։ Նրա հիշողության մեջ պարզվել էր պղտոր դիրտը, և ինչպես քարից ընկնող կաթիլներ, մաքրվել էր հինը ժամանակի ընթացքում, և նա հիշում էր վանքի չինարիները, որից այն կողմ անեզր դաշտն էր՝ Բարդողյան լեռները, դեպի արևմուտք՝ մի այնպիսի հարթավայր, որ նման էր ծովի, և որի մեջ ընկղմում էր արևը։ Նրա աչքերի առաջ հառնում Էր վանքը՝ դարմանի և ցորենի շեղջակույտերով, նախիրներով, որոնց բառաչը խլացնում էր երեկոյան զանգահարությունը, և այդ ժամանակ վարժատան սաներն ու խցի մոնթերը վազում էին դեպի գոմերը, որպեսզի մածնատան պառավներից խնդրեն մի-մի քրեղան թարմ կաթ։ Նա հիշում էր զրույցներն այն թափառական գզրարների, որոնք ձմեռներն ապրում էին ճգնավորի անմարդաբնակ խուցերում, գզում էին բուրդ և բամբակ, և միալար աղմուկի մեջ գզրարը պատմում էր երգելով և երգի հետ ալիք-ալիք դիզվում էր բամբակը...

10 Նրա աչքերն արցունքով լցվեցին. նա սեղմեց շրթունքները և ջանաց, որ արցունքները սառչեն և չթափվեն։ Ձախ այտի մկանները խաղացին։

Մի քիչ հեռու կանգնել էր պրոֆեսորը և ինչ-որ բան էր մտածում, գուցե և աննպատակ նայում էր դարակի գրքերին։ Հանկարծ երիտասարդը գրկեց նրա երկու ձեռքը, և նրա ձայնը դողաց.

- Ես խնդրում եմ ներեք իմ հայրենակիցներին... Այս գործի մեջ խառն է մեկի չար ձեռքը, և իմ հայրենակիցները իրենք էլ չեն իմացել թե ինչ են արել։ Իսկ ես գիտեմ, թե 20 ինչքան են ծեծել այն խեղճ գյուղացիներին, մինչև նրանց ստիպել են հետ առնել առաջին երդումը... Բայց ե՜ս եմ վկան, ե′ս,- և նա ուժգին զարկեց կրծքին։ Նրա ջինջ աչքերի մեջ արցունքի շղարշի միջից ցոլանում էր անխարդախ կիրքը,- պատվո խոսք եմ տալիս և երդվում եմ իմ կյանքով...

- Ես քանի անգամ խնդրել եմ, որ այդպիսի բառեր չասեք,- ընդհատեց պրոֆեսորն այն տոնով, որով նրան սովորեցնում էր պարզ հնչել բառերը, բարձրաձայն ընթերցել, արտահայտությունների մեջ զուսպ լինել, չերդվել ո՜չ Աստծո անվամբ և ո՜չ ազնիվ խոսքով, այլ ասել միայն ճշմարիտը,- մի 30 խոսքով դաստիարակի այն սառն եղանակով, որով գերմանացի պրոֆեսորն անխնա մկրատում էր արևելցու հախուռն բնավորությունը, համարելով այն հետևանք ասիական խավար միջավայրի։ Դիակոնուսն ուրիշ ժամանակ դպրոցականի նման կուղղեր իր սխալը, բայց այս անգամ նա ազատ արձակեց սանձերը. - Ես կապացուցեմ, որ մենք բարձրացել ենք գագաթը, որ նրանք անազնիվ ստախոսներ են... Եվ ես կիմանամ, թե ո՞վ է ստիպել գյուղացիներին ուրանալ իրենց երդումը... Միայն խնդրում եմ ներեք նրանց, իմ խեղճ, իմ անբան հայրենակիցներին...

Եվ զսպված արցունքները ցայտեցին։ Նա հեկեկաց, ինչպես երեխան, որ լսում է մոր հանդիմանությունը, բայց հանկարծ բաց է ընկնում մի ջիղ, մի մկան, ամեն ինչ խառնվում է և այլևս չի կարողանում արցունքները պահել...

2

Նա վերադարձավ յուր սենյակը... Փորձեց դասերը պատրաստել և չկարողացավ։ Ապա վերցրեց մատիտը, որպեսզի շարունակի գծագրել այն քարտեզը, որի վրա նա աշխատում էր մեծ եռանդով, միտ դնելով իր գծած հայերեն առաջին քարտեզը («աշխարհացույցը»- ինչպես ծաղկանկարել էր արդեն), որ նվիրել էր բարերարին՝ Ֆրիդրիխ Պարրոտին,- բայց աչքն ընկավ այն վանդակին, որտեղ պիտի գծագրեր Մասիսները, և մատիտը մի կողմ դրեց։ Նա ընդոստ թռավ տեղից և գնաց դեպի անկյունը։

20 Այնտեղ «մյուջրին» էր, գույնզգույն թիթեղներով զարդարված սնդուկը, որ Միրզամի հետ միասին գնել էին Երևանի Չարսու բազարում։ Կողպեքի լեզվակը մի քանի անգամ զրնգաց տխուր և երկար ելևէջով, ինչպես թառի սիմը։ Մյուջրին բացվեց և բարձրացավ մի հնամենի բույր։ Այդ սնդուկի մեջ էր այն ամենը, ինչ նրան մնացել էր իբրև հիշատակ հեռու հայրենիքից, քաթանե մի շապիկ, որ ուներ մոխրաջրի և աթարի ծխահոտ, մի զույգ ջորաբ, որ պաշարի հետ դրել էր հորաքույրը՝ Օսան խաթունը, մի քանի գրքեր, որոնցից խոնավության և խունկի հոտ էր գալիս, ճրագուի մոմեր, 30 խունկ, որ հետն առել էր օտար աշխարհում ծխելու, երբ բոլորեին հայրենի տոները։ Կարմիր աղլուխի մեջ փաթաթված էր ուրարը, սարկավագի ջիբրուն և սաղրի քոշերը, որոնցով տնից ճանապարհ էր ընկել։ Նա մի կողմ հրեց այդ բոլորը և սնդուկից հանեց սև ղեյթանով կապած թղթերը: Քանդեց ղեյթանը, և աչքին ընկան զմուռսով կնքած ծրարները, մի դեղնած թուղթ, որի վրա հազիվ ընթերցվում էին կխտորի թանաքով գրած առաջին ընդօրինակումը Մաշտոցից։ Կար և սպիտակ թերթ, որի եզերքը ծաղկագրել էր վանքի դիվանատան ծաղկարարը։ Թղթերի այդ կապոցից նա վերցրեց մի տետր և մոտեցավ սեղանին։

Այդ տետրի մեջ էին նրա ճանապարհորդական տպավորությունները, գրված թարմ հետքերով․.. Նա ագահությաբ սկսեց կարդալ... Յուրաքանչյուր տողը, նույնիսկ ջնջված 10 բառերը նրա հիշողության մեջ արթնացնում էին ամբողջ ուղևորությունը՝ Մսրա դռներից մինչև լեռան գագաթը...

«Ծխայր, խաղայր հորձանուտն Արաքս... Որդն կարմիր, ըստ տաճկաց հնչմանն՝ ղրրմըզ»։ Դիտում էին Արաքսի կոհակները, երբ Շիմանը նրանց կանչեց։ Նրանք տեսան նախիրը, որ գալիս էր, և բոլորի կճղակները, մռութները, նույնիսկ մի քանիսի կուրծը, և փորի տակ ներկված էին կարմիր, ալ կարմիր. կարծես կովերն անցել էին արյան լճերով։ Թուրք նախրապանը հասկացրեց օտարականներին, որ նախիրն անցել է սեզ խոտերի միջով, որոնց վրա վխտում 20 են կարմիր որդերը։ Նրանք գնացին նախրապանի ցույց տված կողմը և տեսան որդերով ներկված դաշտը, կարծես իրարից հեռու մորթել էին մատաղացու եզներ և արյունը շաղ տվել խոտերի վրա։ Բեհագել ֆոն Ադլերսքրոնը, որ հավաքում է զանազան տեսակի խոտեր, զեռուններ և քարեր, մի փոքրիկ սրվակ լցրեց այդ որդերով, իսկ Արմենիերն ասաց, որ երբ վերադառնան, նա վանքում ցույց կտա մի ծերունու, որն այդ որդերից պատրաստում էր ոսկեգույն կարմիր։

- Այս երիտասարդը մեզ շատ օգտակար պիտի լինի,- գերմաներեն ասաց պրոֆեսորը։ Իսկ ինքն ամաչեց, ենթադրելով, 30 որ նրանց ձանձրացնում է իր անտեղի զրույցով․ «հեծեծմունք և ահ․ սիրտ իմ ահէ մաշեր․․․»։

Արևն արշավում էր դեպի մուտքը, երբ նրանք մոտեցան Սուրբ Հակոբի վանքին:

Եվ նրա մտքի առաջ հառնեց խոժոռ վանահայրը՝ բիրտ, ինչպես շրջապատի ապառաժները, քրձազգեստ և բոկոտն, կոշտ մազերով, որ դուրս էին ցցվել մինչև իսկ ականջներից։ Միրուքի սև մազերի միջից երևում էր ահագին բերանը։ Վանահայրը մի կիսավայրենի մարդ էր, որին աքսորել էին այդ հեռավոր մենաստանը, և էջմիածնում վաղուց էին մոռացել նրա գոյության մասին։ Այդ մենակյաց մարդը զարհուրեց, երբ այդքան բազմություն տեսավ և նրանց մեջ՝ օտարոտի արտաքինով գերմանացիներին։ Նա իսկույն փակեց վանքի դարբասը և ներսից ինչ-որ բան գոռաց։ Շները, որոնք իրենց կյանքում ավելի հաճախ գազանների էին 10 տեսել, քան մարդկանց, վանահոր մռնչոցի վրա այնպես գազազեցին, որ քիչ էր մնում վանքի պարիսպներից թռնեին ցած և նրանց բզկտեին։ Այն ժամանակ դարպասին մոտեցավ հայ դպիրը․ նա խնդրեց, սպառնաց, ապա նորից խնդրեց, մինչև վանահայրը բաց արեց դարպասը, շներին նախօրոք փակելով գոմի մեջ։ Բայց և այնպես այդ մենակյաց վանականը հրաժարվեց օրհնել այն խաչը, որ «անհավատներն» իրենց հետ տանում էին դեպի գագաթ։

«Սեպտ․ 27-Հայելի լեռան շողա ի թևս մարմանդաբեր Զեփյուռոսի․․․»։

20 Նրանք ծվարել էին Քիփգյոլից բարձր, ժայռերի խորշում։

Երրորդ վերելքն էր։ Ետ էին դարձել նրանք, որոնք սարսափել էին՝ շնչելով Արարատի ցուրտ մառախուղը և տեսնելով խորանդունդ վիհերը, քարանձավները, որտեղ երբեք չէր թափանցել արևի շողը։ Սահակ՝ Ակուռի գյուղացիներից մեկը, չէր վախենում ոչ ցրտից, ոչ սառցակույտից։ Նա սարսափում էր լեռան կատարից։ Նրան թվում էր, որ մարդ արարածը չի կարող ոտք դնել այնտեղ. կամ կայծակը կզարկի, կամ գետինը մի ահավոր զորությամբ կչորացնի այդ ոտքը, կամ հանկարծ քարափը կճեղքվի և մեղավոր մարդը կընկնի գեհեն։

30 Քիփգյոլից բարձր, ժայռերի խորշում վառվում էր նրանց խարույկը, առաջին կրակը, որ լեռան լանջին այդքան բարձր վառել էր մարդը։ Փայտը քիչ էր․ շալակով էին բարձրացրել, և դրա համար նրանք աշխատում էին կլանել ողջ ջերմությունը։ Լուռ էին. կրակի լույսով պրոֆեսորն ինչ-որ նշումներ էր անում։ Նա նույնիսկ դուրս սողաց խորշից և սկսեց դիտել աստղերը։ - Ջանավարի սիրտ կլինի կերած,- ասաց ակուռեցին, սեղմվելով Աբովյանին, որի հոգևոր կոչումը նրան հավատ էր ներշնչում, թե գուցե Աստծուն ընդունելի է այդ վերելքը, և ուրեմն այն կյանքում նրան կարմրած շամփուրներով չեն խարանի, ինչպես սպառնում էր վանահայրը։

Լուռ էին։ Խարույկը հանգչում էր։ Ինքը ձեռքերը պահել էր տաք մոխրակույտի վրա... Այն ի՞նչ էր փշրեց և զարհուրելի դղրդոցով գլորվեց անդունդը, սառցակույտ էր, քարաժա՞յռ, թե՞ լեռան կատարը ցնցվեց։ Լսում են. կարծես ծղրտում են ձորում․ հավար են կանչում՝ ահե՜... հե․․․ և 10 արձագանքը դղորդ զրնգում է ձորի քարանձավներում, քրքջում են, ծիծաղում են, ծափ են տալիս, և նույնիսկ պարզ լսվում է սուրմաների զրնգոց, ղազմայի արծաթների ձայն։ Իսկ հիմա վշշում է, միայն վշշում է. ինչ-որ մոտիկ տեղ սառցաջուր է կաթում՝ զրընգ, զրընգ, կարծես կաթիլներն ընկնում են պղնձե կուժի մեջ։ Սահակի ականջները վշշում են․ նա գետին է խոնարհում ականջը։ Պրոֆեսորը դիակոնուսին հարցնում է, թե ինչո՞ւ է այդպես անում «Իսահակը․․․»։

- Նրան թվում է, թե ժայռերի տակով ջուր է գնում...

Հանկարծ դարձյալ ահագին աղմուկ։ Էլի փլվեց մի բան։ 20 Քամին բերում է ձյուն ավազի հատիկներ։

- Բարձրանանք, պարոններ, արդեն լուսաբացը մոտ է,- ասում է պրոֆեսորը։ Նա նորից է չափում։ Սահակը զարմացած նայում է ծանրաչափին։ «Ի՞նչ տեսակ մարդիկ են էս նեմեցները... Նրանք էլ խաչապաշտ են... փառք քեզ Աստված, փառք քեզ»։ Ապա Սահակը գոտիկից հանում է կացինը և սկսում է սառույցի վրա ոտնատեղ փորել, առնում են ձեռնափայտերը և սկսվում է վերջին վերելքը։

Քամին վրա է հասնում և ի սփյուռս աշխարհի ցրում մոխիրն աոաջին կրակի, որ վառել էին նրանք մարդու ձայն չլսած 30 բարձունքում։

Բարձրանում են։ Լուսադեմի խավարն է՝ Ադամա մութը, այն ժամը, երբ թանձր խավարից ճառագում է լույսը։ Աստղերը գունատվում են։ Խորունկ երկնքում դեռ վառ են մի քանի սպիտակ աստղեր։ Նրանք ավելի մեծ են, ավելի ջինջ... Ահա Լուսաստղը... Կապույտ սառույցների մեջ ցոլանում է աստղերի սպիտակ դեղնավուն լույսը։ Թվում է, թե ոտքերի տակ ոչինչ կարծր բան չկա և բարձրանում են` կոխելով սառած ամպերը, բարձրանում են դեպի անհունը, ուր կան միայն աստղեր։

Նա սկսեց տրորել քունքերը։ Հոգնել է. քնելու ժամը վաղուց է անցել, բայց այս գիշեր քունը հեռացել է։ Սառնություն է զգում։ Կարծես հոգու մեջ է ցուրտ լռությունը, լռությունը՝ անեզր, անպարփակ, ինչպես այն լուսադեմին։

Մի ինչ-որ թերթ է ընկած տետրի արանքում... Ինքն է 10 գրել․ ահա պահել է ճրագի վրա, և նույնիսկ մի տեղ թուղթը դեղնել է...

«Ի հանդարտասյուգ մարմանդս հողմաբեր մեղմիկ զեփյուռին։
«Դիմեցի երբեմն զբոսնուլ ի ծոց Մասոյաց սուրբ լերին.․․
«Ո՞ւր ես առավոտ, քաղցր արշալույս, արև գերարփին...»։

Արևելքում ամպերը շարժվում են։ Ահա մեկը ձգվում է ինչպես հազարամյա կաղնի. երկու սև ամպ կանգնել են դիմաց-դիմաց, գոյացնելով ամպեղեն կիրճ։ Ավելի խորունկ՝ գանգուրների նման ամպեր են, կարծես սպիտակ ոչխարներ են մակաղել։ Բայց ահա մոխրագույն են դառնում ամպերը, 20 կապտում են․ նրանք նման են միսկարների պղնձին։ Ահա ամպերի սև կիրճի մեջ շողաց առաջին ճառագայթը, և, ինչպես կաս-կարմիր անիվ գլորվելով, գալիս է արևը, շողում է կատարը, ինչպես պղնձյա վահան, և ցոլքերի մեջ անէանում են աստղերը։

Ի՜նչ ահավոր վայրկյան է, ի՜նչ խորհրդավոր ժամ․․․ Ամբողջ դաշտը խավարի մեջ է․ ինչպես կապույտ վրան երևում է Արագածի գագաթը, և ուրիշ ոչինչ չի երևում՝ բացի արևի գունդը և Արարատի սկավառակը։

- Ահա կատարը,- բղավեց Պարրոտը։

30 Արև է, անդորր․ սառույցներ, լռություն, սպիտակ լռություն։ Նա փակել է աչքերը և դեռ չի, նայում, չի ուզում նայել․ դեռ դողում է սիրտը հուզմունքից, և հոգնությունից դողում են ոտքերը։ Ապա հանկարծ ետ է քաշում ձեռքը, տեսնում է արևով ողողված սառցադաշտը, վազում է խելագարի նման թևերը պարզած, վազում է դեպի արևի կարմիր գունդը, դեպի սառցաժայռերը։ Ապա փռվում է գետնին, համբուրում է գետինը, ինչպես ուխտավորը համբուրում է հայոց լեոան նախաստեղծ կատարը...

Նա ժպտաց։ Վերհիշեց այն վայրկյանը, երբ ինքնամոռացության մեջ գրկեց ակուռեցուն, ապա փաթաթվեց Պարրոտի վզով։

Գերմանացին ասաց.

- Զգույշ, ծանրաչափը կջարդեք։

Իսկ ակուռեցին, որ բերանը բաց նայում էր սառցադաշտին, ահ ու դողով հարցրեց.

- Հայր սարկավագ, բա ո՞ւր ա տապանը...

10 Նրանք իրար նայեցին խոր, շատ խոր։

- Տապանը չի′ եղել,- պատասխանեց վանքի դպիրը։

Ակուռեցի Սահակը ցնցվեց այդ պատասխանից։ Նա մոտեցավ իր հարևանին, որ սառույցների մեջ ամրացնում էր պրոֆեսոր Պարրոտի կապարե խաչը։ Նրանք իրար հետ խոսեցին, ապա աներկյուղ նայեցին արևից լուսավոր սառցադաշտին։ Նրանց աչքերից ընկավ խավարի վարագույրը և պարզ աչքերով էին նայում այդ երկու ռամիկ նախավկաները։

- Մենք չե՞նք բարձրացել լեռան գագաթը,- հանկարծ մռնչաց նա և լռեց։ Սարսափելի էր այգ ձայնի արձագանքը 20 գիշերային լռության մեջ։- Դուք չեք հաղթի, խավարի որդիք...

Նա դեն դրեց տետրը և առավ փետուրե գրիչը։

Նա գրում էր զայրույթի սրբազան կրակով, և աչքերի մեջ վառվում էր ատելությունը։ Երբեմն կծկվում էր դեմքը, երբեմն ժպտում էր արհամարհանքով, և մաղձ էր կաթում դեմքից։ Այդպիսի րոպեները սովորեցնում են ցմահ ատել, և այդպես է սկիզբ առնում ճամփաբաժանը։

«Որպես գրեմ, որ սիրելիդ իմ հասկանա ալեկոծումը հոգվույս։ Օ՜, խստապարանոց և սոնքացյալ ջլբուրակերքն 30 առաքելաշավիղ, աթոռո, որ զանազանեն միայն օգուտ որկորի և ի մեջ թանձրացյալ խավարամտության մնան իբրև անմաքուր խոզ ի տիղմն։ Անարգեցին, ձաղկեցին և դարձրին ինձ իբրև խսիր արտաքո դրանն, երբ ես էի և մնայի խոնարհ դպիր։ Անհաց, անշոր և անպաշար տարագրեցին ինձ, երբ ի կատարումն ցանկության իմ բարերարի, որ և իմ կամքն էր, ուղի ընկա առ ի սովորել դույզն ինչ գիտություն ի պետս հայ մանկանը։ Որպես բորենի մի կամ լավ է ասել շնագայլ Սահակ վարդապետի նարդիվանի մոտ հարձակվեցին ինձ վրա չիք վարդապետն Հովհաննես, Ղազար վարդապետն խոզ կոչեցյալ, Ենոք տիրացու Քյորօղլուն և այլք, որք առավել եպերելի են, քան որ գրեցի։ Չամաչեցին հոգևոր կոչումից և թուք տեղացին իմ երեսին, ստորացնելով ինձ, որպես անարժան զավակի, նզովյալ լուտերականի և այլ այսպիսի անարգանաց խոսքեր, որ չեմ մոռացել և չեմ մոռանա, որքան 10 շունչ իմ կա և կմնա։ Եվ, այժմ փոխարեն մխիթարության և սփոփանքի առ ի մեղմել մենակյաց գոյություն իմ ի մեջ օտարաց, որք, ճշմարիտ է, սիրեն ինձ առավել, քան կոչեցյալքն եղբայր ի Քրիստոս,- այժմ լուր հասավ ինձ, որ սևասիրտ և սևագլուխ էջմիածնեցիք երդմամբ ուրանան վերելք մեր, որ է մեծագործություն և պարծանք միանգամայն ոչ միայն իմ, որ կամ և կը մնամ նվաստ որդի Հայաստանի, այլև համայն ազգին։ Այստեղ անվանի գիտնականք ոչ դադարեն փառաբանել սխրագործություն մեր, իսկ այդտեղ հայրենիքն իմ իբրև վեհերոտ և խարդախ ոմն ուրանա երդումն 20 առաջին։ 0՜հ, մեղանչին, մեղանչին չարաչար. քանզի անպարտ է հայրենիքն իմ հայսմ ամենայնի, և ինքն ևս տառապի ի բարբարոս ձեռաց այնոցիկ, որք իբրև վարձկան հովիվ, միաբանելով գայլերին, հոշոտեն և լլկեն զանմեղ հոտն։ Աղոթիր առ Աստված, որ սիրելին քո՝ Խաչիկն անհայրենացյալ մնա ցայն օր մինչև իսպառ չքասցին հաստապարանոցք..․»։

Թեթևություն իջավ սրտին։ Տետրը դրեց սնդուկի մեջ։ Երբ ետ եկավ, սեղանի վրա նա տեսավ սուսամբարի մի չոր տերև, որ ընկել էր թղթերի արանքից։ Նա վաղուց չէր տեսել այդ տերևը, որ մի օր ինքն էր դրել «Գիրք Պիտոյից»-ի մեջ 30 իբրև անավարտ ընթերցման նշան։ Ապա տերևը կորել էր թերթերի մեջ։ Նա կռացավ տերևի վրա, ձեռքերը բոլորեց չորացած տերևի շուրջը։ նա շնչում էր հազիվ զգացվող բույրը նույն ագահությամբ, ինչպես լեռան լանջին կլանում էր սառչող մոխիրի ջերմությունը։

Վեր կացավ։ Հոգնած էր։ Այլևս չէր բուրում տերևը։ Նա ձեռքերը գրպանում՝ սկսեց քայլել։ Նայեց պատից կախված մի նկարի, որի վրա էջմիածինն էր, զույգ Մասիսները և ուղտերի հեռացող քարավանը։ Նա երկար նայեց այդ նկարին, ապա աչքերը փակեց։ Նրա առաջ պատկերացավ այն, որ իսկականն էր, այն առանձինը և ուրույնը, որ չէր նկատել օտարական նկարիչը։ Այն, որ և′ սիրելի էր, և′ դառն։

Ապա ջուր խմեք, մոտեցավ, որ բաց անի պատուհանը։ Հանկարծ նկատեց դպիրի իր սև կապան, որի վրա արդեն փոշի էր նստել։ Նա նայեց զարմանքով․ կարծես սենյակ էր մտել մի օտարական, որ նման էր իր հին ծանոթին, որի դեմքն ինչ-որ վաղուցվա բան էր հիշեցնում։ Նա կապան 10 առավ, շուռ ու մուռ տվեց, ինչպես հնավաճառը, որ ուզում է որոշել գինը մի հնացած զգեստի, որ վաղուց է վայր ընկել տիրոջ ուսերից։

Սև կապան նա գցեց պահարանը։ Սենյակը կարծես զվարթացավ։

Ապա հանգցրեց մոմը։

ԳՈՐԾ ՄԱՅՐԱՆԱ, ԴՍՏԵՐ ՄԿՐՏՈԻՄԻ

1

Այդ օրը Երևանի հայոց վիճակային կոնսիստորիան, որի ատենապետը թեմական առաջնորդի փոխանորդ Ստեփանոս 20 արհին էր, Մսաբլուր մականունով, քննել էր չորս գործ։

Առաջինը խոյեցի ոմն չորս աստիճան ջահընկալ տիրացու Թադեոսի «ապօրինի շաղաչարության» գործն էր «մեղավոր աղախին» այրի Աննայի հետ։ Երկրորդը վերաբերում էր Քրդևանի քահանա տեր Ղազարին, որը բինայում մի նորածին մանուկ մկրտել էր ոչ թե սրբալույս մյուռոնով, այլ կովի արդար յուղով։ Ավելի հետաքրքիր էր երրորդ գործը՝ «հաղագս ոչ հոժարելո ժողովրդականաց Երևանա քաղաքի տալ զտերունի կողոպուտս ննջեցելոց յուրյանց»։

Գործը հարուցել էին քաղաքի ծխատեր քահանաները, 30 որոնք Երևանի բնակիչներից պահանջում էին չխախտել «կողոպուտի» վաղեմի սովորությունը, ըստ որի մեռած մարդկանց զգեստը պատկանում էր թաղող քահանային։ Երևանցիների այդ նոր սովորությունը քահանաները համարում էին նաև սրբապղծություն, հիշեցնելով, որ ինքը՝ Քրիստոս թաղվել է բոլորովին մերկ։ Այդ «գործի» մեջ մինչև այժմ մնում են բնակիչների խնդրագրերը, նաև քաղաքի ավագների բանավոր գանգատները։ Ավագներից մեկը՝ մյուլքադար Սահակ Տեր- Եղիազարովը հայտնել է, որ իրենք ամաչում են ցույց տալ ննջեցյալների մերկությունը, մանավանդ, երբ մեռածը իգական սեռի է։ Հոգևոր ատյանի անդամներին նա հիշեցրել է, 10 որ «այլազգիները» լկտիաբար ծիծաղում են, երբ քամին շպրտում է դիակի մահվան սավանը։ Մյուսը՝ ուստաբաշի («պարագլուխ արհեստավորաց») Սաղաթել Իսկանդարովը հայտնել է, որ իրենք մեռելներին թաղում են նոր զգեստով, իսկ հները նվիրում են աղքատներին և կամ մահացածի մերձավորներին։ Վիճակային կոնսիստորիան դժվարանալով կամ չկամենալով վճիռ արձակել, գործը մատուցանում է ի վերջնական տնօրինության «առ ոտս նորին ամենաբարձր վեհափառության առաքելաշավիղ եպիսկոպոսապետ և պատվական հայրապետ ամենայն հայոց Տեառն Ներսեսի ամենաիմաստ 20 կաթողիկոսի»։

Չորրորդ գործը Ժամանակին նշանավոր գործերից է և հայտնի է «Գործ Մայրանա, դստեր Մկրտումի» անունով։ Ստույգ է, որ դեռ 1838 թվի օրագրությունների մեջ հիշատակվում է այդ պատմությունը, որի բուն սկիզբը պիտի ընդունել 1829 թվի ձմեռը, Մայրանի ամուսնության գիշերը։

Գործի բովանդակությունը հետևյալն է։

1829 թվի ձմեռը, քանաքեռցի այրի Եղսանը իր դուստր Մայրանին տասը տարեկան հասակում («ի 10-րդ հասակի») բռնությամբ ամուսնացնում է երևանաբնակ ոմն Նիկողայոս 30 Սուքիասովի մոտ։ Պսակի գիշերը՝ եկեղեցում, ինչպես հայտնի է առաջին քննությունից, Մայրանը պսակող քահանային չի տալիս իր համաձայնությունը։ Ըստ Մայրանի ցուցմունքի, քահանան բռնադատում է նրան համաձայնության և մինչև իսկ փայտով ծեծում է Մայրանին («գանյաց զնա փայտիվ»)։ Վկաներից մեկը պատմում է, որ Մայրանը եկեղեցում աղաղակ չի բարձրացրել, իսկ եթե նա գլխի նշանով է հայտնել իր անհամաձայնությունը, ապա ինքը չի տեսել, քանի որ հարսի երեսը ծածկված էր քողով, և նա կանգնած էր երեսը դեպի պսակող քահանան։ Ինքը փեսան` Նիկողայոս Սուքիասովը, հայտնել է, որ Մայրանը սուրբ սեղանի առաջ անհամաձայնություն չի հայտնել, այլ թե պսակող քահանան տեսնելով, որ աղջիկը չի կամենում խոնարհել գլուխը, բռնությամբ խոնարհեցրել է:

Պսակից հետո, երբ նրանք մտնում են ամուսնության առագաստը, Մայրանը փախչում է և մի քանի օր թաքնվում ձյունի տակ («տարիքի անկատարելության պատճառով 10 չկարողանալով դիմադրել յուր ամուսնու՝ Սոլքիասովի արական զորության,- երբ նրանք մտել էին ամուսնության առագաստը,- Մայրանը փախչում է և թաքնվում է ձյունի տակ»)։ Վկաներից երեքը՝ Քանաքեռի տանուտեր Վիրապը, Հարություն Աբովը և մի ուրիշը, որոնք կանչված են եղել հարսանիքի «վասն հացակերության», առանձին խնդրագրով վկայել են, որ Մայրանն այն ժամանակ չէր հասկանում, թե ինչ է ամուսնական կյանքը, և այգ գիշեր «աղջիկը դարձավ լալ և անդամալույծ երկար ժամանակ և հետ առողջանալույն ոչ գնաց առ այրն»։ Եվ այդպես նրանք բնակվում են «անսեր և 20 անջատ ի միմիանս»։ Մայրանի երկարատև հիվանդության փաստը չի հերքել և ինքը՝ Նիկողայոս Սուքիասովը, որը երեք տարուց հետո Զեյվա գյուղում գտնում է մի այրի կին՝ դարձյալ Մայրան անունով և «մտանելով ընդ նմա յամուսնութիւն», այդ անպսակ և ապօրինի հաղորդակցությունից ունենում է երկու զավակ։ Այդ ժամանակ մահանում է Մայրանի մայրը՝ Եղսանը, և աղջիկն այդ օրվանից դառնում է կատարյալ որբ։

Հոգևոր ատյանը աներկբա է համարում, որ Մայրանին անկատար հասակում ամուսնացրել են բռնի և հակառակ սեփական ցանկության։ Ինչ վերաբերում է պսակող քահանայի 30 գանահարության փաստին, անհավատալի չհամարելով աղջկա ցուցմունքը, ատյանը կարծում է, որ Մայրանը ամոթխած եղանակով է հայտնել իր անհամաձայնությունը, և պսակող քահանան, չնշմարելով այդ, բռնությամբ առ իրար է խոնարհեցրել նրանց գլուխները։ Ատյանը հաստատում է նաև Մայրանի երկարատև հիվանդության փաստը, և այն, որ Նիկողայոս Սուքիասովը տեսնելով, որ իր օրինավոր կին Մայրանը բազմադիմի հնարներից հետո չի համաձայնվում կենակցության, Զեյվա գյուղում ամուսնանալու մտադրությամբ «բնակութուն» է սկսում նրա վրա սիրահարված այրի Մայրանի հետ, առանց պսակի և առանց հոգևոր կառավարության թույլտվության։

Կոնսիստորիայի վճիռը, ինչպես ընդունված էր այն ժամանակ, գրված է չափազանց ընդարձակ և մանրամասն։ Յուրաքանչյուր կետ հաստատված է եկեղեցական և արքունի 10 օրենքների ճշգրիտ հիշատակությամբ։ Օրինակ․ սուրբ Սահակ հայրապետի սահմանած 27-րդ հոդվածը պատվիրում է ամուսնություն չանել մինչև միմյանց հաճությամբ տեսնելը, սուրբ Բարսեղի 219-րդ հոդվածն արգելում է պսակադրելը՝ մինչև տղան հասնի յուր չափին և ճանաչի յուր հաճույքը։ Այդ բոլոր հոդվածները բերված են համոզելու, որ Մայրանը իրոք մանուկ էր և պատրաստ չէր ամուսնության։ Հոգևոր ատյանի օրագրության մեջ հիշատակված են Լևոն և Կոստանդիանոս բարեպաշտ թագավորները, Եզեկիել մարգարեն, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը և Նիկիայի ժողովի վճիռները, կարծես 20 ատենադպիրը կամեցել է փայլել եկեղեցական և արքունի օրենքների զարմանալի գիտությամբ։

Արդար ճանաչելով Մայրանին, հոգևոր ատյանը որոշում է թույլատրել նրանց նոր պսակադրությամբ կենակցելու միմյանց հետ, եթե կամենան, իսկ եթե ոչ՝ ազատ արձակել ամուսնանալու, որոնց հետ կամենան․ Նիկողայոս Սուքիասովին ենթարկել եկեղեցական ապաշխարության երկու տարովս մյուս Մայրանի հետ ապօրինի կենակցելու և այդ շաղկապից երկու զավակ ունենալու համար․ երկամյա ապաշխարության ենթարկել նաև մյուս Մայրանին, որ համարձակվել է ունենալ 30 ամուսնական կապ Սուքիասովի հետ, գիտենալով առաջին Մայրանի կենդանությունը, իսկ պսակող քահանա տեր Մարգարին կարգալույծ անել, որովհետև նա տեղյակ էր Մայրանի անկատար հասակին։ Սակայն տեր Մարգարի մահվան պատճառով սույն վճիռը թողնվում է «Ասածո կամքին»։ Նաև ապացուցված համարել Մայրանի մոր այրի Եղսանի մեղավոր բռնադատությունը և նրա մահվան պատճառով պատիժը թողնել ոչ թե Աստծո կամքին, այլ նրա ահեղ վրեժխնդրության։ Եվ որովհետև, համաձայն տերունական Կոճղ Օրինացի հոդված 43-ի (հատ. 10) պսակի լուծման գործերը ենթակա են Սյունհոդոսի անբեկանելի վճռահատության, ուստի Երևանի հայոց վիճակային ատյանը սույն վճիռը առանց ի կատար ածելու, մատուցանում է ի հաստատություն Սյունհոդոսին էջմիածնի։

Ուրեմն Մայրանը դեռ պիտի մնար «օրինավոր կին» Սուքիասովի, որի արական զորությունից նա սարսափահար փախել էր մի ձմռան գիշեր, փախել էր ինչպես եղջերուն ահավոր վտանգից։ Նա պետք է դարձյալ լսեր անարգ 10 նախատինքը, որ այն խավար դարում թափում էին ամուսնացող և անպաշտպան կնոջ վրա։ Նա պիտի լռեր, եթե մի չար կին բամբասեր նրան և անվաներ, անառակ լիրբ։ Կանայք դարձյալ պիտի խուսափեին նրանից, որովհետև այդ կապը կարատավորեր նրանց անունը։ Տղամարդիկ երես պիտի դարձնեին՝ բամբասանքի ահից։ Եվ, մինչև չէր լինի Սյունհոդոսի վճիռը՝ նա պիտի շղթայված մնար առաջին հարսնության առագաստի կայմին։

Այդպես էր այն դառն ժամանակ, որի մասին հայ ոմն 20 Շամախի քաղաքից անստորագիր նամակով գանգատվել է իրեն՝ «երիցս երանեալ» Ներսես կաթողիկոսին. «դու գիտում ես ժամանակիս չարությունը, որ զուր տեղից մարդոց վնասում են... Ես մին օրեր անցրած շատ բան տեսած մարդ եմ, ահա հիմիկ իմ մխիթարությունս սուրբ եկեղեցին է, որ իմ հոգուս փրկությունը խնդրեմ, բայց որ տեսնում եմ էդ սուրբ տեղերն էլ պիղծ մարդերով ապականված, էն ժամանակ հուսահատվում եմ և վայ ինձ, չեմ իմանում որտեղ գնամ...»։

Ապականված էր եկեղեցին և նրա մարդիկ։ Ոտքից մինչև գլուխ ախտավոր էր և մարմնավոր իշխանությունը։ Արքունի 30 և հոգևոր օրենքները գոյություն ունեին այդ ապականությունն անխախտ պահելու։ Անլեզու մշակների բազմությունը հեծում էր ահռելի ծանրության տակ, և հազարները սուզվում էին դեպի չքավորության հատակը։ Երկրի և մարդկանց վրա հետզհետե թանձրանում էր ասիական խավարը, որի մեջ, ինչպես վկայել է

մի տաղանդավոր ժամանակակից, հազիվ խլրտում էին առաքինության կրակները։

2

Քանաքեռցիներն Աբու Հայաթի մոտով բարձրանում էին դեպի գյուղը։ Նրանց հետևում էր մի մանկամարդ կին, փաթաթված սպիտակ չարսավի մեջ։ Ամայի էին այգիները և բարակ ճանապարհը, որով գնում էին։ Այդ ամայության մեջ չարսավով կինը նման էր սրածայր գերեզմանաքարի, որ պոկվել էր մահմեդականների հանգստարանից և գնում էր գյուղի վրա։ Ավելի մոտ թվում էր, թե սպիտակ գերեզմանաքար չի շարժվում, այլ գերեզմանից դուրս է եկել մի թարմ 10 դիակ, որին հենց նոր փաթաթել էին սպիտակ քաթանի մեջ և իջեցրել մոռացության խորքը։

Վերադառնում էին բոլոր քանաքեռցիները, բացի Հարություն Աբովը, որը նույն ժամին Ձորագյուղի կողմից իջնում էր Չարսուի վրա։ Նա քայլում էր նեղ փողոցներով, որոնց երկու կողմը կավե ցածր և կիսախարխուլ պատեր էին, կիսով չափ գետնի մեջ ցածր դռնակներով, որ համարյա միշտ փակ էին։ Պատերի ետևից մարդաձայն չէր լսվում, կարծես ամայի էին տները, որոնց բնակիչները հեռացել էին, ով գիտե, որտեղ։ Տասնհինգ տարի էր ռուսները գրավել էին Երևանը և միայն 20 Շհարի մահլայում էին կառուցել քարաշեն երկու տուն և մի զորանոց՝ ոչ հեռու սարդարի ջավահիր ամարաթից։ Չարսուն և մանավանդ խուլ թաղերը ավելի էին խարխուլ, որովհետև բնակիչները դժվար էին բարձրացնում այն աղյուսը, որ հին կամարներից ընկնում էր ժամանակի հետ։ Շատ տներ ավերվել էին ռուս-պարսկական պատերազմին, մի մասն անմարդաբնակ էր, որովհետև նրանց տերերը ռուսների ահից փախել էին և օտարության մեջ հիշում էին իրենց հին բակի ուռիները։ Մնացողները ևս չէին նորոգում իրենց տները. կյանքի թանկության հետ միասին ժամանակն առհասարակ անհանգիստ էր։ Ոմանք 30 ակնկալում էին սարդարների վերադարձը, իսկ ոմանց համար կյանքը դառնության հին լուծն էր, որ պիտի մաշվեր այդ լուծը քաշողի պարանոցի հետ։

Փողոցների կեղտոտ լճակներից բարձրանում էր գարշահոտություն։ Շատ թաղերում կիսավեր էին առուները, և այլևս չէին ծաղկում բախչաները։ Չկային և պարսիկ միրաբները, որոնք ջուրը, իբրև կենարար դեղ, բաշխում էին մինչև վերջին կաթիլը։ Կանաչ էին միայն հին բարդիները և չինարները, որոնք անտերությունից ավելի փարթամացել և վայրենացել էին, երբեմնի մշակված պարտեզները դարձնելով մութ անտառ։

Անմարդաձայն փողոցներով իջնում էր Հարություն Աբովը` լեզգիների աշխարհի եկած առասպելական Աբով պապի ժառանգը, որին ազգականներն անհայտ է ինչու անվանում էին «Միրզա ամի» կամ «Միրզամ»։ Նա ավագն էր Աբովների հին տոհմի։

Քաղաք գալու առթիվ նա հագել էր տոնական իր միակ 10 զգեստը՝ Քիրմանի շալե չուխան։ Բուխարա սրածայր գլխարկն ավելի էր բարձրացնում նրա հասակը, իսկ մեջքի արծաթ գոտին երևացնում էր ճկուն մարմինը։ Նրա հուշիկ քայլերից զրնգում էին գոտուց կախ հրահանը և հովվական մեծ դանակը։

«Միրզամի» ողջ արտաքինի վրա ևս երևում էին խանության հետքերը։ Կարծես ամեն ինչ, նույնիսկ գոտու զրնգոցը, վկայում էր, որ երբեմնի թարխանը այլևս չի հագնելու նոր զգեստ։ Այն, ինչ վրան էր, պիտի մաշվեր տիրոջ հետ և այդ մաշված շորերի մեջ տերը պիտի գերեզման իջներ։ Այդ էին ասում գդակի մաշված մորթին, ղալամքյար արխալուղի 20 կտրտված թելերը և մանավանդ չուխայի խունացած կուրծքը, որ ծերունին ծածկել էր նույն չուխայի փեշով։ Ամենից նոր նրա ծաղկանկար գուլպաներն էին՝ զարմանալի նախշերով։ Մանր քառակուսիների մեջ գունավոր թելերով սպիտակի վրա վարպետուհին գործել էր վարդեր ու գույնզգույն նարգիզներ։ Կային և հեքիաթային կենդանիներ, թռչուններ և զանազան նշաններ, որոնցից յուրաքանչյուրը երբեմն ունեցել է իր իմաստը։ Գուլպաների եզերքին սև թելերով ծուռ ու մուռ ձգվում էր մի բարակ գիծ, որ կտրատվում էր և մանր կետերի հետ միասին նմանվում արաբական գրերի։ Կարծես «Միրզամը» 30 մեծ մանուկ էր, որին մայրը հագցրել էր այդ «նորափեսայի» գուլպաները և ահա նա մոլորված գնում էր խուլ փողոցներով, և այդ փողոցներում փնտրում էր մի սիրելի դուռ։

Հետզհետե մեղմանում էին նրա խղճի խայթերը, Մայրանի հետ կապված այն ներքին վրդովանքը, որ ինչպես ամոթ այրում էր նրա դեմքը։ Այն ձմեռ Եղսանը՝ Մայրանի մայրը, ի թիվս ուրիշ բարեկամների, խնդրել էր նաև Միրզամի խորհուրդը՝ Մայրանի ամուսնության մասին։ Եվ Միրզամը չէր հակառակել։ Նա նույնիսկ վկայել էր, որ փեսացուն՝ Նիկողայոսը կայքով մարդ է։ Իսկ հարսանիքին, ինչպես հայտնի է գործից, «վասն հացակերության» ներկա էր եղել նաև Հարություն Աբովը։ Սակայն Միրզամը գիտակցում էր և մի ուրիշ հանցանք, որ նրան խարազանում էր առաջինից ավելի անխնա։ Նա գնում էր իր մտերիմ մարդու մոտ, մի մարդու, որին ծերունի Միրզամը սիրում էր ավելի, քան հարազատ 10 որդուն։ Միրզամը պարծենում էր նրանով, այդ երբեմնի չար տղայով, որին քանի անգամ ուսերի վրա Ապրանքափոսի բաղից տարել է տուն։ Այդ սիրելի մարդը դեռ երիտասարդ ժամանակ ամբողջ հոգով հակառակ էր Մայրանի ամուսնության։ Նա Միրզամին սպառնացել էր գլուխն առնել և այլևս չվերադառնալ Քանաքեռ, եթե մանկահաս աղջկանը («քյորփա բեխուն») ստիպեին հարս գնալ։ Միրզամը չէր լսել նրա աղերսը և սպառնալիքը, նրան ևս համարելով դեռահաս տղա, որ դեռ չի ճաշակել դառն կարիքը։ Եվ ահա կյանքը հաստատեց, որ ճշմարիտ էր ոչ թե ինքը՝ հազար չար ու բարի 20 տեսած ալեհեր մարդը, այլ այն սիրելի տղան, որի անփորձությունն ինքը ծաղրում էր։

Առաջին հանցանքի գիտակցությունը Միրզամը մեղմացնում էր շվաք անելով անպաշտպան որբի վրա։ Անարգանքի թունավոր ծովում Մայրանի համար նրա տունը միակ կղզին էր։ Միրզամը համառությամբ հետամուտ էր Մայրանի «գործին», կարծես իր խղճի վրայից սեփական մատներով քերում էր արյունոտ կեղտը։ Նա այդպիսով զգում էր հոգու թեթևություն, սակայն ոչ մի կերպ չէր դիմանում իր հարազատ մարդու հանդիմանող հայացքին։

30 Միրզամն ահա գնում էր այդ մարդուն պատմելու հոգևոր ատյանի վճիռը։ Նրան մերթ թվում էր, որ այն մարդը գոհ է լինելու վճռից, մերթ կասկածում էր՝ հիշելով վճռի վերջին բառերը.

- Ի վճռահատ զննություն Սյունհոդոսին էջմիածնի...

Կարծես այդ բառերը գալիս էին գետնի մթին խորքերից, որտեղ հավերժական խավարն է և մեռելների երկիրը։ Գնում էր Միրզամը ծանոթ փողոցներով և ինչքան ավելի էր մտնում փողոցների լաբիրինթի խորքը, այնքան խաղաղվում էր նրա անհանգիստ միտքը։ Տների, պատերի և փողոցների դանդաղ մահը, որին ականատես էր, նրան կարծես հաշտեցնում էր մի այլ մահվան՝ մոռացության հետ։ Երբ մտածում էր Մայրանի և այն հին ժամանակների մասին, նրա հիշողության մեջ բացվում էին հենց այդ փողոցները, միայն շա՜տ-շատ տարիներ առաջ։ Նրա միտքն ընդհատվում էր, երբ տեսնում էր հնամյա փառահեղ մի դարպաս, սակայն առանց 10 պատերի, առանց ներսի տան և ծաղկած բախչայի։ Անցնում էր քարե կամրջակի վրայով և ջարդված քարերը վկայում էին, որ շատ վաղուց ջուր չի հոսել այդ առվակով։ Եթե այդ խուլ փողոցում նա չտեսներ մի իշապանի, որ անիծելով հրում էր իշին, պառավ թրքուհիների, որոնք պղտոր լճակում ողողում էին հին կարպետներ, կիսամերկ մանուկների, որոնք խաղում էին մոխրակույտի վրա, վերջապես եթե մի բախչայից չլսվեր թառի լացող նվագը, մի փակ դռան ետևից աղջկային մի ձայն զվարթ չքրքջար, ենթադրելով, որ մարդ չի անցնում փողոցով, - եթե այդ ամենը չլիներ, Միրզամը կմտածեր, որ հրաշքով 20 ընկել է մի այլ քաղաք, որտեղ նույն խանձված մոհրապատերն են, նույն նայիդ քարերը, դռնակների նույն թաղբանդ կամարը, բայց չքացել է արևելյան քաղաքի շքեղությունը, և այն մարդիկ, որոնք ծաղկած պարտեզներում վայելում էին այդ շքեղությունը։

Մի փողոցում դիմաց-դիմաց երկու չինարի սաղարթը խառնել էին իրար։ Նրանք փողոցի վրա կապել էին կանաչ կամար և սարյակների ժիր երամը ճռվողում էր սաղարթի թանձրության մեջ։ Պատի տակ սալ քար էր։ Նրանի՞ց էր, որ հազար-հազար մարդ նստել էր այդ քարի վրա, թե անձրևն ու 30 քամին էին լվացել,- ստվե՛րի մեջ քարը կապույտ ցոլք էր տալիս, ինչպես ջնարակած կավե անոթը։

Միրզամը նստեց քարի վրա։ Նա շատ լավ գիտեր այդ տեղը։ Պատի ետևը սեյիդ էհսանի տունն էր, այն նշանավոր սեյիդի, որի անվան հետ կապված պատմությունները աշուղական երգերի նյութ դարձան։ Սեյիդ էհսանը Միրզամի հոր քիրվան էր։ Աշնանը, երբ նրանք վերադառնում էին ուխտից, մի գիշեր հյուր էին մնում այդ տանը։ Ամեն տարի նույնն էր ու թեև ուղղափառ մուսուլմանները նզովում էին այդ բարեկամությունը, սեյիդ էհսանը շարունակում էր այն, յուրաքանչյուր տարի Միրզամի հորը պարգևելով նոր խալաթներ և նրանից ստանալով նույնքան և ավելի արժեքավոր ընծաներ։ Սեյիդն ուներ մի աղջիկ, անունը Ֆաթմա։ Աշուղի երգը նրան անվանում է «դրախտային հավ և դաշտի շուշան»։ Միրզամն աղոտ հիշում էր աղջկա նշաձև աչքերը և սպիտակ ատամները, որոնք լույս էին տալիս թուխ երեսին։ Եվ ահա տեղի է ունենում մի սովորական դեպք, որով այնքան հարուստ էր սարդարների Արևելքը։ Քոռ-Հուսեյն խանը փախցնում է Ֆաթմային։ Սեյիդ էհսանը հնար չի գտնում հարեմից ազատելու Ֆաթմային։ Գալիս է մի դերվիշ և սեյիդին սովորեցնում հմայելու գաղտնիքը։ Նրանք երկուսով դուրս են գալիս դաշտը, ուր կանայք խմբերով չանաքում էին բամբակը։ Կախարդությամբ և, ով գիտե, ինչ կերպ դերվիշը կանանց աչքերի առաջ («առ աչոք տեսիլ», ինչպես նույն մարդու մասին գրել է ժամանակակից մի գրիչ) երևացնում է պղտոր գետ․․․ Կանայք բարձրացնում են փեշերը և սրունքները մերկ քայլում, 20 իբրև թե անցնում են պղտոր ջրով։ Քաղաքում իրար են խառնվում, և ամբոխը վազում է տեսնելու հրաշքը։

Մյուս օրը այդ անմեկնելի և խորհրդավոր ուժը դուրս է հանում սարդարի կանանց Ջավահիր ամարաթի ներսից ելնում են չքնաղ վրացուհիներ, խափշիկ կանայք, հայուհիներ՝ ցորնագույն մորթով, Լազստանից գերի առած աղջիկներ, չերքեզ կանայք և պարսիկ գեղեցկուհիներ, - մի խոսքով Քոռ-Հուսեյն սարդարի ամբողջ հարեմը։ Սեյիդ էհսանը սրունքները մերկ կանանց մեջ ճանաչում է իր աղջկանը և վազում է դեպի ամարաթի դուռը։ Բերդի պահակները հազիվ են փակում 30 դարպասները, որպեսզի անդիմադրելի այդ զորությունը չխայտառակի սարդարին։

Դերվիշը նույն գիշերը փախչում է քաղաքից։ Սեյիդ էհսանին կուրացնում և քշում են Ղազվին։ Ասում են, որ դեռ շատ տարիներ ապրել է կույր սեյիդը։ Նա դուրս է գալիս Ղադվինից և նստում հյուսիսից եկող ճանապարհի եզրին։ Երբ գալիս էր քարավանը, նա ողջունում էր քարավանի պետին և հարցնում «Իրավան շհարից» Եվ այդպես շատ տարիներ նա ողբացել է իր գերությունը։

Այդ պատի հետևն էր սեյիդ էհսանի տունը, և երբեմն հենց այդ քարի վրա նստում էին Միրզամի հայրը և նրա քիրվան։

...Փողոցով անցան երեք թուրքեր, որոնցից մեկը թաբաղի մեջ գլխի վրա տանում էր խոնչան։ Միրզամը լսեց, թե ինչպես նրանք ասացին իրար․

- Մեր քուչաներում ինչ գործ ունի էս հայը․․.

Ապա նրանցից մեկը հետ նայեց։ Նա տեսավ Միրզամի 10 դեմքի ալեզարդ խաղաղությունը և գլուխը կրծքին կախեց։

Ծերունին վեր կացավ։

3

Դեպի Կոնդը Գյուրջի քարվանսարան էր, գդակ կարողների և մաշակարների փոքր ու միանման կրպակներով։ Դեպի հարավի բերդի կողմը, խուրդավաթ վաճառողների մրջնոցն էր։ Այդտեղ էին նաև պղնձագործները, դարբիններն ու պայտարները, որոնց մուրճերի աղմուկը, քուրաների բոցը, պողպատի ու պղնձի սուր զրինգը խլացնում էր Չարսուի բազմաձայն ժխորը։ Առանձին թաղ էին կազմում ներկարարները, 20 համետ կարողները, բրուտները և կաշեգործները։ Երբ իջնում էր մառախուղը, դարբինների և պղնձագործների կրակները մառախուղների մեջ առանձին խորհրդավորություն էին տալիս մրից սևացած մարդկանց, որոնք ծանր մուրճերով կարծես գետնին էին զարկում, և գվվում էր գետինը, կայծերի շատրվանով լուսավորում մառախուղը։ Արհեստանոցների մյուս թաղերն ընկղմում էին մառախուղի մեջ։

Եվ ընդհակառակը, արև օրերին առաջինները նման էին հրդեհից խանձված գետնափոր տների, այնինչ ներկարարների թաղում ծփում էին լաջվարդ, ալաջա «գյուլդյազ» և այլ գույնի 30 կտավե զոլերը։ Անխտիր բոլոր թաղերն էլ կեղտոտ էին, պայտարների առաջ աղբի և սմբակների քերվածքի դեղեր էին, կաշեգործների դիմաց մազեղեն, հում և բորբոսնած կաշվի կտորներ։ Ներկարարները քացախած ներկերը թափում էին հենց արհեստանոցի առաջ, և այդ գունավոր ջրերի գուբերից բարձրանում էր կծու գարշահոտ։ Նույնիսկ անտիրական շները, որոնք հարյուրներով էին վխտում, մանավանդ ղասաբխանայում, չէին մոտենում այդ աղտոտությանը և բաղնիսների տաք մոխրակույտը գերադասում էին բորբոսնած կաշվի դեզերին։

Հազարավոր արհեստավորների մեջ չէր կարելի տեսնել առողջակազմ և վարդերես մեկին։ Նրանք վտիտ էին, մեռելագույն և անկրակ աչքերով։ Միայն դարբիններն էին հաղթամարմին, բայց նրանք էլ կուզ էին. կայծերից այրված նրանց աչքերը ուռել էին ցավագար կարմրությամբ և ավելի ահարկու 10 էին մրից սևացած երեսի վրա։ Ոմանք, ինչպես ներկարարները, համարյա ամբողջ օրը արևի երես չէին տեսնում, նրանք գետնի տակն էին, որտեղ թաղված էին ներկի խոր կարասները։ Մշտական խոնավության մեջ ներկերի թույնը հյուծել էր նրանց։ նրանք ավելի նման էին վհուկների, որոնք գետնի խավարից երկար ձողերով դուրս էին քաշում վառ գույներով ներկած կերպասներ, կտավ և բրդե գործվածքներ։ Առավոտից մինչև մութը աշխատում էին, ոմանք՝ ինչպես կաշեգործները՝ մինչև ծնկները ջրի մեջ, ոմանք՝ գլուխը վեր չհանելով, ոմանք՝ թանձր ցեխի մեջ, ինչպես բրուտները։ Նրանք նման էին թիապարտների, 20 որոնց անողոք կարիքը ցմահ շղթայել էր անուրախ և անհուսաշող կյանքին։ Շատ հազվադեպ էր հնչում երգը, և եթե այնուամենայնիվ երգում էին, ապա կսկծում էին իրենց օրերի դառնությունը, երգում էին լացի և անել կյանքի երգը, սիրտ մաշող արևելյան մի երգ այն մասին, որ կյանքը փակ դուռ է, ուզում ես լաց եղիր, ուզում ես ծիծաղիր, միևնույն է, նա երբեք չի բացվի։ Եվ պատահում էր, որ մի ծեր դարբին ծանր մուրճին կռթնած լսում էր այդ երգը և կաշվե գոգնոցով սրբում կարմրած աչքերը։

Բայց միայն այդ չէր Երևանի հռչակավոր Չարսու բազարը։ 30 Ավելի ճիշտ՝ խլուրդի այդ բները ամենևին էլ բազար չէին համարում նրանք, որոնց կրպակները ծածկված շուկայումն էին։ Նրանք ծաղրում էին այդ խեղճ արհեստավորներին և նրանց շուկան անվանում «Քյուլխանե», այսինքն մոխրանոց և կամ «Բիթ-բազար», այսինքն ոջլի բազար, որովհետև այդ արհեստավորները գործ ունեին չունևոր մուշտարիների հետ, և բացի այդ, նրանց թաղումն էին գտնվում այն մանր սարաֆները, որոնք չնչին գնով գնում էին պարտքի տակ խեղդվող գյուղացիների վերջին թաղիքը, միթել վերմակը, չուխան։ Սակայն տարբերությունը միայն այն չէր, որ ծածկված Չարսուի սովդաքյարները արհեստավորների շուկային անվանում էին «Բիթ-բազար», իսկ իրենցը՝ «էսան-բազար»։ Տարբերությունն ավելի խորն էր. մաշակարի համար մուրազ էր խմել Չարսուի չայխանեի թեյը՝ ծաղկավոր և ոսկենկար ֆինջաններից, այն նշանավոր թեյը, որ ուներ վարդաջրի բուրմունքը։ Նա խմում էր առվի պղտոր ջուրը և կամ այն հասարակ թեյը, որ ինքը 10 չայչին էր պտտացնում արհեստանոցից արհեստանոց։ Այնտեղ նստում էին Խորասանի խալիների վրա, այստեղ մաշված փոստի կամ խսրի վրա։ Այնտեղ օդը հագեցած էր չորացած մրգերի, հնդկական հիլի, պարսկական ղումաշ կտորների, հոտավետ թութունի, Հալեպի սապոնի, քեահրաբահրի, ռահաթ լոխումի, Ջուղայի ջավզի, քաղզի բադամի և այլ տեսակ քաղցրավենիների, օծանելիքների և թանկարժեք կերպասների բույրով... նույնիսկ անօթևան շները, որոնք ցնկնում էին տաք աղբակույտերի մեջ,- նույնիսկ շներն էին երկյուղում նշանավոր Չարսու բազարից։ Նրանք մթնով մոտենում էին նրա բարձր կամարներին, և հարբեցած այն եդեմական բույրով, 20 որ ելնում էր կողպած դարպասների ճեղքերից,- շները ոռնում էին և հուսահատությունից հաչում լուսնի վրա։

Անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլին, կապուցին վանական, որ ճանապարհորդել է Տրապիզոնից մինչև Պարսից ծոցը, այսպես է նկարագրում Երևանի նշանավոր շուկան. «Գլխավոր դարպասից կարող են ներս մտնել զույգ ուղտեր կողք-կողքի, եթե նույնիսկ նրանք բարձված են բեռներով։ Մի հույն ոսկերիչ, որ բազմաթիվ անգամ ճանապարհորդել է Թավրիզից Տրապիզոն և հակառակը, ինձ վկայեց, որ իբր թե դարպասի ճակատին զարդերով քանդակված է Շիր-Խոսրով 30 շահի ֆերմանը, որով շահը սահմանել է առևտրի կանոնները։ Իսկ մի տեղացի վաճառական, որի խանութում ես եղել եմ չորս անգամ և տեսել եմ այնպիսի գորգեր, որոնք արժանի են իմ հայրենի Ֆլորենցիայի Santa Maria Novella տաճարի հատակը զարդարելու,- ինձ ասում էր, որ հույնը խաբել է և որ ճակատի զարդերը ոչինչ չեն վկայում, բացի կառուցող վարպետի շնորհքը։ Ես ավելի եմ հավատում այդ տեղացի վաճառականին , որ հայ էր ազգով, քան հույնին, որովհետև, ինչպես հիշատակեցի իմ ուղեգրության սկզբում, հույները ինձ նենգությամբ խաբեցին, ինչպես նենգ և խարդախ է նրանց հավատը[10]։

«Ես ականատես եմ եղել, թե ինչպես քարավաններն անվերջ մտնում էին դարպասներից ներս, և նրանց բեռները գոյացնում էին բլուրներ։ Մի անգամ նույնիսկ հաշվեցին թե քանի ուղտ եկավ մի քարավանի հետ։ Ես հաշվեցի մինչև չորս 10 հարյուր տասը, բայց իմ բարեկամը խանգարեց ինձ, հայտնելով, որ իրենց երկրի սովորությունն արգելում է օտարին հաշվել ուրիշ վաճառականի քարավանի ուղտերի թիվը։

«Շուկայի ընդհանուր ձևը նման է քառակուսու, բայց ունի երեք գլխավոր դուռ, որոնք գիշեր-ցերեկ բաց են։ Մեջտեղն ընդարձակ տարածություն է, որտեղ կարող են նստել մինչև տասը հազար ուղտ և դեռ ավելի։ Կան անհամար շատրվաններ և ավազաններ. բացի այդ, կան անասունների ջրի ամբարներ՝ զանազան բարձրության, նայած անասունի վզի երկարության։ Ես չեմ կարող պատմել բոլոր հրաշալիքները, 20 որին ականատես եմ եղել այս քաղաքում։ Այսպես, օրինակ, մի անվանի պարսիկի խանութ, որի տերը հսկում էր նաև արքունի գանձարանին,- նման էր գոհարի։ Խանութի առաստաղը գունավոր ապակի էր, իրար շատ սեղմ հագցրած։ Ապակու վրայով հոսում էր ջուրը․ վերևից արևն ընկնում էր ջրի վրա, և ջրի ու գունավոր ապակիների միջով հատակի գորգերի վրա նկարում էր այնպիսի տեսարաններ, որ միանգամայն կախարդական էին։ Յուրաքանչյուր ակնթարթ նրանք փոփոխվում էին, և երկար նայելուց չէր զգացվում հատակը, կարծես գտնվում եք երկնքի խորքում, և ձեր ոտքերը կախված 30 են տիեզերքի վրա։

«Շատ վաճառականներ այնքան ոսկի և ակնեղեն ունեն, որ կարող են գնել ամբողջ քաղաքներ։ Սակայն նրանք զուրկ են նախաձեռնության ոգուց։ Այդ առաքինությունից մասամբ օժտված են հայ վաճառականները, բայց բնությունը միաժամանակ նրանց այնքան թերություններ է ընծայել, որ ընդհանուր առմամբ նրանք ավելի վատթար են, քան պարսիկները։ Հայերը ծածկամիտ են, ձևանում են թշվառ, որպեսզի իրենց գանձերը փրկեն իշխանության արթուն աչքից։ Նրանք ինձ հիշեցնում են այն միայնակ ծառը, որ բուսել է անտառի եզրին, և որին առավել զայրությամբ խփում է հողմը և չար կայծակը, որին կրծում են որդերը և բզեզները, և որը ենթակա է անտառի 10 եզրով անցնող անասունների հարձակման։ Բայց և այնպես նա մնում է, թեև անպտուղ և առանց նոր ընձյուղների»։

Անտոնիո Ջիովանելլին պատմում է սիրամարգների և դրախտային թռչունների մասին, որոնք ազատ շրջում էին Չարսու բազարի բակում։ Նա գրում է, թե շուկայում այնքան ուտելիք կար, որ կբավարարեր քաղաքին հինգ տարի, եթե այդքան ժամանակ քաղաքը պաշարված մնար։ Նա գրում է և շատ միամիտ բաներ․ նկատելով գորգերով պատած մի ընդարձակ տարածություն, որտեղով անցնում էին ուղտերը, ձիերը և մարդիկ, Ջիովանելլին աննկարագրելի վրդովվում է, որ 20 ասիացիները շռայլությունը հասցրել են խելագարության։ Նա այդպես էլ չի համոզվում, որ գորգերը հնացնելու ընդունված ձևն էր այդ փռել արևի և անձրևի տակ, որպեսզի ավելի պայծառանան գույները։ Հետաքրքիր է այս անհայտ ճանապարհորդի դիտողությունն այն մասին, որ Չարսու բազարում գողություն չկար, և սինիների մեջ ոսկին թողնում էին խանութում և միայն մի գույնզգույն թել, որ կապում էին որմից որմ, ցույց էր տալիս խանութի տիրոջ բացակայությունը։

Իտալացի վանականի նկարագրությունը վերաբերում է 18-րդ դարի առաջին կեսի Երևանին։ Ու թեև անցել էր մի 30 դար, այնուամենայնիվ, մնում էին այդ անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները և աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար։ Քառասնական թվականներին դեռ շատ բան էր մնում այդ երբեմնի շահաստանից։ Ճշմարիտ է, այլևս չէին զարկում շատրվանները, բայց Չարսու բազարի ներսը դեռ երևում էր այն բակը, որտեղ իջևանում էին քարավանները և օտարերկրյա վաճառականները։ Այդ բակի ներսն էին նաև առևտրական տների պահեստները, որոնց արտաքինը բոլորովին չէր մատնում գետնահարկ նկուղներում դարսած ահագին հարստությունը։ Անփոփոխ էին առևտրի կարգը և առևտրականների սովորությունները։ Շարք-շարք կրպակները կազմում էին միջանցքների լաբիրինթոս, ծածկված աղյուսների բարձր թաղբանդով, որի կլոր լուսամուտներից արևը կախում էր ոսկե սյուներ։

Միջանցքներում լուսավորությունն ավելի չէր, քան ասիական 10 բաղնիսում։ Եվ այդ անրջական լույսի մեջ օրորվում էին բարակիրան և դանդաղաքայլ պարսիկները, նրանք քայլում էին օրորալով, գլորում էին ոսկեհատ թազբեհները, կարծես զբոսնում էին մզկիթի բակում։ Խանութները ցուցանակ չունեին, ապրանքը կիսով չափ դուրսն էր, և նրանց շողշողուն գույները զվարթացնում էին հին կամարների մռայլությունը։ Պատերից կախված էին զառ լաչակներ, վարդագույն աղլուխներ, ղալամքյար և եզերքը հաշյա կերպասներ․ ղանավուզի և պարսկական թավիշի թոփերը կազմում էին բարձր սյուներ։ Կրպակների մի շարքում ոսկերիչներ էին, մյուսում 20 վաճառում էին արծաթե կոճակներ, արմավե թասեր, ուլունքե քսակներ, պարանոցի մարջան, էբենոսյա սանրեր, յահուդ մատանիներ, սուրմա-դուգմա, կրծքի քորոցներ և օղեր, նաև այն յալդուզ ոսկիները, որով այն ժամանակ գեղեցկուհիները զարդարում էին իրենց լույս ճակատները։ Կային խանութներ, որտեղ կարելի էր տեսնել բոլոր տեսակի թրերը և դաշույնները․ Դամասկոսի պողպատյա թրից, որի փղոսկրե կոթի վրա փորագրված էին տիրոջ բազուկը զորացնող աղոթքներ,- մինչև ղարափափախ թարաքյամաների ահարկու խանչալը։

Ինչպիսի գորգեր չկային Չարսու բազարում՝ Բայբուրթի 30 խորանավոր խալիչայից մինչև Թաքյանահմադի թաղիքները։ Կային խալիներ, որոնց լայնքը ավելի էր քսան խան արշինից․ կային և մետաքսե թելերով հյուսած մանր գորգեր, որ կարելի էր թաշկինակի նման դնել գրպանը: Շատ գորգերի վրա կարելի էր տեսնել մի ամբողջ դիցաբանություն, բոլոր մանրամասնություններով․ կարծես չնաշխարհիկ նկար էր, որ հարկավոր էր շրջանակել և դնել ապակու տակ։ Ինչպիսի ծաղիկներ, ի՜նչ մրգեր, ի՜նչ անդրծովյան թռչուններ, որոնք ասես կենդանի էին և թաքնվել էին կախարդական պարտեզներում։ Մի քանի գորգերի վրա հյուսել էին որսի տեսարաններ, անապատ՝ ուղտերի հեռացող քարավանով, բաշը կրակե գույն առյուծ, որ դուրս է գալիս որջից ավելի ահավոր, քան ինքը կենդանի առյուծը։ Բայց ամենից ավելի բազմություն հավաքվում էր այն գորգերի առաջ, որոնց այրում էր կանացի մերկ մարմինների նկարը։ Նույնիսկ մորուքները հինայած և պատկառելի ախունդները չէին կարողանում անխռով անցնել 10 առանց մի ակնթարթ նայելու։ Երիտասարդները երազում էին նրանց, ինչպես այն փերիներին, որոնք ապրում են ջեննաթի մշտադալար պարտեզներում։ Հաշիշից դեղնած մի դերվիշ ժամերով նայում էր այն գորգին, որի վրա հյուսել էին մերկ տղայի վարդագույն մարմինը, ձեռքին ոսկեթև բազե։

Կրպակների առաջ ծփում էր բազմազգի և բազմալեզու մարդկանց ծովը։ Հայեր, թուրքեր, պարսիկներ, սեյիդլի թաթարներ, թարաքյամա՝ որոնք աչքի էին ընկնում գլխի սև ապարոշներով, եզիդի քրդեր, վերջապես լեռնական հրեաներ, որոնք տարբերվում էին իրենց քաղդեական ծալ-ծալ միրուքներով 20 և երկար ջյուբբաներով։ Արևելյան խայտաբղետ տարազներին չէր մերվում «կվարտալնի դեսյատնիկների» գորշ մունդիրը։ Բոլորը նրանց անվանում էին «սալդաթ» կամ «ղազախ»։ Այդ ոստիկանները մեծ մասամբ նախկին զինվորներ էին, որոնք մասնակցել էին ռուս-պարսկական պատերազմներին։ Նրանք արդեն հասակավոր մարդիկ էին, և ոմանց կուրծքը զարդարված էր արծաթյա մեդալներով։ նրանք ունեին մինչև ականջները հասնող փարթամ բեղեր և ճյուղավոր մորուք, որ ծփում էր կրծքի վրա։ Ծանր թուրը և ալեբարդն ավելի էին խստացնում նրանց անհրապույր արտաքինը։ 30 Նրանցից մի քանիսը հանդարտ ննջում էին գլխավոր մուտքի պահականոցում, իսկ մյուսներն իբրև օրենքի պահապաններ, շրջում էին միջանցքների լաբիրինթոսում, իսկ ավելի շատ այն կրպակների առաջ, որտեղ վաճառում էին չոր մրգեր։ Նրանք կերակրվում և ապրում էին Չարսու բազարում։ Հաղթողի գերագույն իրավունքով նրանք մտնում էին չայխանե և իսկույն տերը ինքն էր մատուցում մի բաժակ։ նրանք անցնում էին մրգավաճառի խանութի մոտով, և մի անհաղթահարելի ուժ նրանց մղում էր հաճելի նախունայի։ Եվ վերջապես պարապ ձանձրույթից նրանց բռունցքն իջնում էր մի համշարու վզակոթի, և պարսիկ մշակն առանց բողոքի գետնից բարձրացնում էր գդակը, իսկ նրա շուրջը հնչում էր ստրկական քծնող քրքիջը։

Նրանք չէին մոտենում ո՛չ գորգավաճառի, ո՛չ ոսկերիչի և ո՛չ էլ ճոթեղենի խանութներին։ Այդ շարքերում ավելի հաճախ, մանավանդ ճաշից հետո, թափառում էին մանր չինովնիկները՝ 10 ջերմախտից դեղնած ռուսներ, որոնց, ով գիտի, որ հանցանքի համար ներքին նահանգներից քշել էին «աշխարհի ծայրը»։ Վաճառականները նրանցից չէին վախենում, այնինչ Հուռուս սալդաթները» քաշվում էին չինովնիկներից, որոնց ներկայությունը ոստիկաններին ստիպում էր ավելի հարգել օրենքի տառը։ Այդ չինովնիկներից ոմանք ունեին իրենց սիրած իրը` մի թանկարժեք գորգ կամ արծաթյա գավաթ և կամ պարսկական թուր։ Նրանք երազում էին գնել այդ իրը, որպես հիշատակ ասիական աշխարհից։ Սակայն չէր գալիս այդ երջանիկ օրը, որովհետև թղթախաղն ու գինին կլանում 20 էին նրանց ռոճիկը։ Այնուամենայնիվ, նրանք հույս ունեին, իսկ մինչև այդ երբեմն դիտելով բավականություն էին ստանում և կամ սև պղնձադրամ, որով գնում էին պարսկական պարզ մի չիբուխ, դարձյալ որպես հիշատակ։ Չարսուի սովդաքյարները նրանցից այլ օգուտ էին ստանում։ Այդ կորած մարդիկ չնչին վարձով վաճառականներին ցույց էին տալիս օրենքը ոտնահարելու ամենադյուրին ձևը, երբեմն նրանց համար խնդրագրեր էին գրում և առհասարակ իրենք ևս աշխատում էին բարեկամություն պահել որևէ խանութպանի հետ՝ ավելի հեշտ ապրելու համար։

30 Վերջապես, նրանցից ոմանք Չարսու էին մտնում իրենց կանանց հետ։ Նրանց հետ գալիս էին և այն կանայք, որոնք ըստ հին սովորության կրնկակոխ գնում էին զորամասերի հետևից, կազմելով բանակի անխուսափելի մասը, ինչպես այն մարկիտանտները, որոնք անհայտ է, թե ինչ կերպ երևում էին դեռ ծխացող ռազմադաշտում՝ ասեղներով, հայելիներով և հազար մանրուքով։ Ահա այդ կանայք, ինչպես և իրենք ամուսինների հետ եկող կանայք էին, որոնք, կարելի է ասել, կենդանացնում էին Չարսու բազարը, որի կամարները հազիվ թե մինչև ռուսների մուտքը տեսած լինեին որևէ կնոջ։ Նրանց բոլորին անվանում էին «մաթուշկա», երբեմն «հանըմ», ինչպես բոլոր ոստիկաններին՝ «սալդաթ»։ Հին Չարսու բազարում օտարոտի և զարմանալի էին այդ կանանց զգեստները, բաց երեսները և այն, որ ուրիշները տեսնում էին շարժվող մարմնի ձևերը։ Նրանց մեջ կային շեկ ու կապուտաչյա կանայք, որոնք բարձր ծիծաղում էին առողջ կրծքով։ 10 Այդ ծիծաղը հնչում էր սանձարձակ կրքով․ կարծես կանաչ մարգագետնի վրա վրնջում էր էգ ձին։ Եվ այդ ժամանակ երիտասարդ վաճառականներին թվում էր, թե գորգի միջից դուրս է եկել այն կինը, որի մարմինը հրդեհվում էր գորգի գույների հետ...

․․․

Չարսու բազարում կար և մի խորշ, որտեղ չէին մտնում ոչ միայն ոստիկանները և ռուս չինովնիկները, այլ նույնիսկ տեղացի վաճառականներից ոմանք։ Այդ մասում ևս նույն ձևի կրպակներ էին, ինչպես մյուս միջանցքներում։ Սակայն կրպակների առաջ ապրանք չկար, և չէր աղմկում մարդկային 20 Ժխորը։ Սովորաբար շքեղ չէր և այդ կրպակների ներսը։ Գորգերի վրա նստած մարդիկ կամ քաշում էին ղայլանը և կամ դանդաղ զրուցում թեյի բաժակները դատարկելով նույն դանդաղկոտությամբ։ Երբ մտնում էր հաճախորդը, նրանք առաջարկում էին թեյ կամ մոտակա սրճարանից բերել էին տալիս մի գավաթ սուրճ։

Այդ անշուք արտաքինով կրպակները ողջ շուկայի կենտրոնն էին, այն ժամանակվա բորսան։ Այդտեղ սարաֆներն էին, որոնք իրար էին փոխանակում բազմատեսակ դրամները՝ հաճախ ոսկի, մինալթուն, աբասի, ղռան, արծաթ մանեթներ, 30 ռուսական թղթադրամ՝ «ասեղնացի»։ Նրանց մոտ կարելի էր գտնել անգլիական, հոլանդական և այլ երկրների դրամներ։ Սարաֆները և փոխանակում էին, և մանրում, և դրամ փոխադրում Տրապիզոնից մինչև Բուշիր և ավելի հեռու։ Միաժամանակ և այդ խանութները քաղաքական լուրերի կենտրոն Էին, և նույն ճանապարհներով, որոնցով նրանք ստանում էին այդ լուրերը, Երևան էին մտնում և դուրս գալիս մաքսանենգները։

Թավրիզ-Տրապիզոն առևտրական ճանապարհի Բայազետի վրայով ընկնելը,- որով օտարերկրյա վաճառականներն ազատվել էին ռուսներից սահմանված տրանզիտային բարձր մաքսից,- սաստիկ հարվածել էր Չարսու բազարի առևտրականներին։ Եվ միայն սարաֆներն էին, որոնք ոչ միայն տեր էին մաքսանենգների խոտոր ուղիներին, այլև ճարպկությամբ 10 օգտվում էին բազմաթիվ դրամների անընդհատ փոփոխվող արժեքից։ Նրանցից շատերն իրոք ունեին այնքան հարստություն, որ կարող էին գնել ամբողջ քաղաքներ, ինչպես նկատել է Անտոնիո Ջիովանելլին:

․․․

- Խոշ եկար, սաֆա եկար, Արթին քիրվա․․․

Այդպես ասաց Միր Բաղիր Իսֆահանլին, Երևանի հայտնի սարաֆներից մեկը, երբ Միրզամը կռանալով ներս մտավ նրա կրպակը։

- Ղայֆե բերեք Արթին քիրվայիս․․․ Ինչպե՞ս ես, հալդ, ավհալդ...

20 Միրզամը հրաժարվեց սուրճից։ Նա հարցրեց սարաֆի ողջությունը։

- Ի՜նչ հալ, Արթին քիրվա․․․ Մերը գնա՜ց․ գնդակ էլ գցես չի հասնի անցածին։ Գնաց խեր բարաքյաթը․․․

Միրզամը բարի և միամիտ նայեց սարաֆին։ Մի՞թե նրա համար ևս ցամաքել է երբեմնի լիությունը։ Միրզամը կսկիծով հառաչեց։ Կարծես սարաֆը նրան հիշեցրեց մեռած հարազատի սիրելի անունը։ Ապա նա գրպանից հանեց մի մեծ ոսկեդրամ, որ հայտնի էր «պոլումպերյալ» անունով։ Սարաֆը ձեռքի փոքրիկ կշեռքով կշռեց դրամը և պահեց ծնկի տակը։ Նա 30 փոխարենը համրեց արծաթե և պղնձե դրամների մի բուռ և ռուսական մի քանի ասիգնացիաներ։

- Սա՛ կոտրեց մեր մեջքը, Արթին քիրվա,- և սարաֆը խշշացրեց թղթադրամը.- ի՞նչ կա սրա մեջը, ախր․․․

- Հեչ զատ, Միր Բաղիր, հեչ զատ․․. Եվ Միրզամը հրաժեշտ տվեց հին ծանոթին։

Թելումով Սիմոնի «մաղազայում» նա գնեց սաղրի քոշեր, մի կապ քթախոտ և երեխաների համար խոշկյաբար։ Երբ նա հագնում էր նոր քոշերը, Թելումով Սիմոնը նկատեց նրա զարմանալի գեղեցիկ գուլպաները։

- Թազա փեսայի ջորաբ ես հագել, Միրզա ամի․․․

Միրզամը թափ տվեց գուլպաների փոշին և ինքն էլ հիացավ, կարծես գուլպաները նոր էր տեսնում։ Եվ նորից հիշեց Մայրանին։ Առավոտյան, երբ նրանք պատրաստվում 10 էին քաղաք գալու, երևաց Մայրանը՝ մաշված չարսավի մեջ։ Կինը չարսավի տակից մեկնեց այդ գուլպաները և ձեռքերով հասկացրեց, որ գործել է Միրզամի համար։

Ծերունին գնեց նաև մի գյուղի աղլուխ և դուրս եկավ Չարսու բազարից։ Կարծես մի ծանրություն ընկավ այդ ալեհեր երեխայի սրտից, երբ մտածեց, որ երեկոյան, երբ խոշկյաբարը կբաժանի մանուկներին, քթախոտը կտա պառավին, ծաղկավոր աղլուխն էլ կտա Մայրանին, որ ինչպես ամաչկոտ օտարական, նրանց էյվանում սպասելու է մինչև Միրզամի վերադարձը։

20 ․․․Միրզամը գնում էր ճահճուտների միջով՝ այն բարակ ճանապարհով, որ Չարսու բազարից անցնում էր դեպի Շիլաչի մահլան։ Շուրջը՝ կիսավերակ այգիներում փոքրիկ տնակներ էին՝ հնձանների նման։ Բարդիների արանքից նշմարվում էր Պողոս Պետրոս եկեղեցին։ Ճահճուտի մեջ նստել էին գոմեշները։ Ծխում էր այն բաղնիսը, որի ջրերը գալիս էին ճահճուտներից։

Միրզամն արդեն մոռացել էր Չարսուն, սեյիդ էհսանի տան կապույտ քարը, իր սրտի մորմոքը՝ հին քաղաքի և նրա լիության հանդեպ, որ թռել էր ինչպես Չարսուի սիրամարգը։ 30 Նորից զարթնել էր Մայրանի հոգսը, այն, որ ճնշում էր նրան, սրտի արյունոտ այն խոցը։ Մի անբացատրելի վախ կաշկանդում էր նրան. թվում էր, գնում է մի մութ անտառով, որտեղ հազար հարամի նրան սպասում են ծառերի ետևը։

Գնում էր վախից ու կասկածից խեղճացած, կարծես քաշում

էին ահեղ դատաստանի։

4

Երևանի արքունի դպրոցի («նահանգային վարժարան») արտաքինը դաժան և անհրապույր էր, ինչպես Նիկոլայ կայսեր կազարման։ Մի հարկանի քարե տան երկու թևերին ռուսների օրոք կառուցել էին ֆլիգելներ, որոնք դպրոցի շենքից անջատված էին ներսի բակով։ Թե′ ֆլիգելները և թե՛ դպրոցի շենքը շրջապատված էին հաստ պարսպով, որի վրա, ինչպես փայտե զինվորների տողան՝ երևում էին սուր ցցերը։ Այդ պարիսպը և ցցերի շարքը դպրոցը նմանեցնում էին նաև բանտի։ 10 Դարի ոճն էր այդ, դպրոցը բանտ էր, երկուսը միասին՝ արքունի զորանոց՝ ծանր, մռայլ և ամենը unheimlich, ինչպես ասել էր էմիլիա Լոոզեն՝ նահանգային վարժարանի տեսչի գերմանացի կինը, երբ ամուսինը նրան ցույց էր տվել իրենց բնակարանը՝ ներքևի ֆլիգելում։

Բոլոր պատերը դրսից ծեփած էին դեղնակարմիր կրաքարով, որ արևից կորցրել էր կարմիրը և նման էր վառած կավի։ Բայց ամենամռայլը ծանր դարպասներն էին և պողպատե զինանիշները, որոնք ամրացված էին դարպասների ճակատին։ Երբ արևը խփում էր դարպասներին՝ զինանիշի երկգլխանի 20 արծիվների ստվերը բաց պատուհանից ընկնում էր դասարանի ներսը։ Արծիվներն անցնում էին պատերի վրայով, և երկյուղած աշակերտները չէին համարձակվում նրանց ձեռք տալ։ Իսկ Իվան Բոնդարչուկը՝ առաջին կլասսի վայելչագրության դասատուն, ձգվում էր ճակատի, կարծես պատի վրայով անցնում էր իմպերատորի ստվերը։

Սովորաբար երկաթե դարպասները կողպ էին։ Անցուդարձը լինում էր այն փոքրիկ դռնակներով, որ բացվում էին հենց դարպասների մեջ։ Աշակերտներից շատերը դպրոցի բակն էին մտնում կողքից, որտեղ պարիսպն ավելի ցածր էր և մի քանի 30 տեղ փշրվել էին փայտե ցցերը։

Դպրոցի երեք կողմն անմարդաբնակ տարածություն էր։ Հետևի մասում պարիսպը սահմանակից էր մի կիսավեր այգու։ Շրջապատի ամայությունն ավելի էր խստացնում շենքի մռայլությունը, մանավանդ ամառը, երբ աշակերտները ո՞վ գիտե որտեղ էին, իսկ դիմացի հատ ու կենտ մացառները և արևից խանձված խոտը ծածկվում էին փոշու ծանր շերտով։ Միայն կանաչ էր մի հին չինարի, որի կլոր ստվերում հանգստանում էին հիվանդ հորթերը և էշերը, որոնք խանձված խոտի համար ամառվա շոգին գալիս էին նույնիսկ Զորավորի թաղից։

Այդ ամայի տարածությունը, որ քաղաքի կամերալ մատյանում արձանագրված էր իբրև «ոչ ոքի չպատկանող անապատ առանց սահմանի»,- կենդանացնում էին ուղտերի քարավանները, որոնք Նախիջևանից բերում էին աղ և բրինձ, Օրդաբաղից՝ չոր միրգ։ Ուղտապանները այդտեղ էին գիշերում 10 և նրանց խարույկը բարձրանում էր մինչև չինարու ճյուղերը։ Ընթերցելով Անտոնիո Ջիովանելլու ուղեգրությունը, կարելի է կասկածել, թե արդյոք նրա նկարագրած ծառը այն չինարին չէ՞ր, որին խանձում էր խարույկի բոցը, մաշկում էին ուղտերը՝ իրենց կեռ պարանոցները քսելով նրան և բազմաթիվ կեղևակեր բզեզներ ձմեռում էին նրա կեղևի տակ։ Երևանի արքունի դպրոցի գործերի մեջ դեռ մնում են գրություններ՝ ուղղված այդ չինարու դեմ։ Տեսուչ Լազարիյ Հաջի-Ֆոտիևը գրում է, որ այդ մենավոր ծառը աշակերտների մեջ առաջացնում է «թախիծ և հանցավոր ցրվածություն» («наводит уныние, а текже 20 преступную рассеянность»), իսկ աոաջին կլասի վերակացուն տեղեկացնում է տեսչին, որ աշակերտները գերադասում են դուրս փախչել դեպի չինարին, քան թե խաղալ դպրոցի բակում՝ ըստ դպրոցական կանոնադրության։ Կա և գրագրությունների մի ամբողջ կապ, որ կոչվում է «գործ անտիրական ուղտի, որ հայտնվել է դպրոցի բակում անհայտ կերպով»։

․․․

Հետկեսօրյա ժամն էր։ Դասարանները դատարկ էին․ դատարկ էր և դպրոցի բակը։ Վերի ֆլիգելից լսվում էր աղմկալի խռմփոց։ Իվան Բոնդարչուկը՝ առաջին կլասի դասատուն, 30 խմել էր կես փարչ պղտոր գինի և ընկել մեջքի վրա։ Ջերմախտի «չար ոգուն» նա հալածում էր այդ ձևով, միաժամանակ և կարճելով երկար օրը։ Նրա ծառան՝ յասաուլ Ֆեդրոն, լիզել էր պնակները, խմել գինու մնացորդը և գլուխը կախ ձայնակցում էր տիրոջը՝ խռռացնելով նրանից ավելի սաստիկ։ Նրանց երկուսի դիրքը, ինչպես և սենյակի խառնիխուռն իրերը հիշեցնում էին ռազմադաշտը, որտեղ Իվան Բոնդարչուկը կարծես խփվել էր մեջքից և միանգամից սառել, իսկ նրա թիկնապահը գրկել էր փշրված ոտքը և արդեն ավանդում էր վերջին շունչը։

Դպրոցի բակում արթուն էր միայն մի մարդ՝ ոմն Հովհաննես, որ յուրաքանչյուր ամիս «մի մանեթ արծաթը ստացա» նախադասության դիմաց դրոշմում էր բութ մատը։ Նա լվացել էր դասարանների հատակը, հոլանդական վառարանները և հորի մեջ դատարկում էր արտաքնոցի աղբի սայլակները, 10 որոնք Երևանում նշանավոր նորամուծություն էին և իբրև այդպիսին՝ ծաղրի առարկա։

Հանդարտ էր նաև ներքևի ֆլիգելում։ Սենյակներից մեկում, որի պատուհանները նայում էին դեպի չինարին,- այդ ժամին մի մարդ գորգի վրա չորեքթաթ գնում էր։ Մարդը հանել էր սյուրտուկը և շտիբլետները։ Նրա մեջքին, ինչպես ձիու վրա, նստած էր կապուտաչյա մի երեխա՝ սպիտակ և կլոր երեսով։ Երեխան քաշում էր մետաքսե ղեյթանը, որ սանձի նման հագցրել էր հոր գլխին և միաժամանակ հոր երկար ծխամորճով խփում էր «ձիուն», որ պտույտ էր անում, 20 երբեմն մեջքը ցնցում, որից երեխան զվարթ ծիծաղում էր։ Ներսի սենյակից լսվում էր կանացի ձայն և օրորոցի թրխկոց։ Մայրը կռացել էր օրորոցի վրա, օրորում էր և երգում։

Այդ մարդը արքունի դպրոցի տեսչի պաշտոնակատար Խրիստաֆոր Արտեմիչ Աբովյանովն էր, Խաչատուր Աբովյանը, իսկ երգող մայրը՝ նրա կինը՝ էմիլիա Լոոզե-Աբովյան։

«Ձին» գլուխը դարձրեց դեպի լոյդ քարտեզները, որ ծածկում էին սենյակի մի պատը, երբ զգաց, որ հեծվորն այլևս չի քաշում սանձը։ Երեխան նույնիսկ փորձեց իջնել։ Հայրը գլուխը բարձրացրեց։ Դռան մոտ կանգնել էր Միրզամը. կանգնել 30 էր և բարի ժպիտով նայում էր այդ անմեղ տեսարանին։

- Միրզա ամի,- և նա վազեց դեպի դուռը։ Ներսի սենյակից կինը գլուխը դուրս հանեց, աչքերով բարևեց, ապա փակեց դուռը, որպեսզի աղմուկ չլսվի։

Տիկին էմիլիան արևելցիներին չէր սիրում։ Նրանք բոլորը բարձրախոս էին և չունեին հանդարտ ու խուլ ձայն, ինչպես ինքը և յուր ազգակիցները։ Գերմանուհին չէր սիրում մանավանդ ամուսնու գյուղացի բարեկամներին, որոնք նրա սենյակների մաքուր հատակին թողնում էին տրեխների փոշոտ հետքը, ծղնոտի փշրանք, իսկ ներսը կծու և անախորժ հոտ, որ բարձրանում էր նրանց չուխաներից, կեղտոտ փափախներից և տրեխների հում կաշվից։ Նրանց հեռանալուց հետո նա քթին էր մոտեցնում վարդաջրի մեջ թաթախած թաշկինակը, իսկ սպահանցի Ասատուրը՝ նրանց տան սպասավորը, բաց էր անում պատուհանները, հատակը սրբում, մինչև «այլազգի 10 կինարմատը» հանգստանար և այլևս քթի տակ չասեր անհասկանալի բառեր, որ մոգական զորություն ունեին Ասատուրի համար։ թայց նույնիսկ խստապահանջ գերմանուհու համար Միրզամը բացառություն էր։ Նրան նույնիսկ հաճելի էր Edelmann Mirsaam-ի ներկայությունը։

Դռան մոտ Միրզամը քոշերը հանեց և մաքուր գուլպաներով մոտեցավ ցածր թախտին։ Նա հանեց և մեծ թաշկինակը, որ կապած էր գոտուց, և սրբեց երեսի քրտինքը։ Փոքրիկ երեխան նստեց նրա ծնկանը։ Ծերունին զգուշությամբ գրկեց երեխային, կարծես փխրուն իր էր, որ ամուր սեղմելուց 20 կփշրվեր։ Տարվա այդ ժամանակ հազվագյուտ էր թարմ միրգը, բայց Միրզամը գրպանից հանեց երկու կարմիր խնձոր։ Մաքուր և շողշողուն էին խնձորները, որոնց կարմրությունը ավելի նկատելի էր՝ սպիտակ և փափուկ ձեռքերի մեջ։ Նույնիսկ հայրը, որ արագ հագավ շտիբլետները և կոճկեց ժիլետը,- նույնիսկ հայրը հիացած նայեց այն բարիքներին, որ դեռ ընծայում էր Աբով պապի այգին, այն հին այգին, որի ծառերի տակ խաղալով անցել էր նրա կանաչ մանկությունը։

- Միրզամ, էս մեր ճաքած ծառի խնձորը չի՞։

- Չէ, որդի, սրանք շահալմասի են։ Սամթով պահես, մինչի 30 աշուն կմնա...

- Դե, պոպոշ ջան, գնա, բալիկս,- և ձայն տվավ կնոջը։

Սենյակի դուռը բացվեց, տղան գնաց՝ քարշ տալով մետաքսե ղեյթանը։

- Ո՞նց եղավ,- անհամբեր հարցրեց նա, մատները խրելով մազերի մեջ։ Միրզամը շփոթվեց և նորից հանեց թաշկինակը... Ինչքան խաղաղ էր այդ մի քանի րոպեն, երբ դռնից նայում էր, երբ խնձորները հանեց, «արքայական» խնձորները։ Կարծես սկսվում էր սովորական զրույց։ Միրզամն ափսոսաց, որ երեխան գնաց։ Մենակ՝ երես առ երես, ավելի դժվար էր։ Ապա նայեց նրա կապտավուն աչքերին, նրա պարզ աչքերին, որ մարմանդ ցոլում էին, ինչպես աստղերը ջրհորի սև ջրի մեջ՝ խորը, խորը։ Ու թեև այդ աչքերը նայում էին անհամբեր հետաքրքրությամբ, բայց նրանց խորքում Միրզամը տեսավ հին, շատ հին, իրեն շատ ծանոթ և սիրելի պատանու պատկերը։ Եվ ծերունու հիշողության մեջ զարթնեց այդ պատանու 10 վաղեմի անունը, որ այլևս չէր արտասանվում։ Այդ մարդը՝ շրջապատված գրքերով, օտար և նրան անծանոթ իրերով և նույնքան օտար զգեստով, այդ մարդը իր Խաչերն էր, չար Խաչերը, Խաչոն, Խաչատուրը, ծիծեռնակի բուն քանդողը, այն չար տղան, որ ուներ մի ծեր շուն, շանը կապում էր ձիերի ախոռում և ստիպում, որ շունը խոտ ծամի։

Միրզամի ձայնը դողաց․

- Խաչեր, բալա ջան, էսպես եղավ եղելությունը․․․

Երբ նա լսեց իր կորած անունը, մի ինչ-որ բան պղտորվեց ներսը, կարծես մի ձայն կանչեց նրան հեռու արտերից, և 20 նա զգաց իրենց հողերի հոտը, իրենց տան հացի համը, լսեց իրենց Նարգիզի բառաչը և Զանգուի վշշոցը Քանաքեռի ձորում։

Ինչ-որ մկաններ դողում էին Միրզամի հոգնած դեմքին։

Դողդողում էին նաև ձեռքերը, որ ծերունին դրել էր գրասեղանի ծայրին։ Նրան թվաց, թե փոքրացել է այդ սուրբ ծերունին, փոքրացել է ինչպես չորացող ծառը։ Ինչքան փոքր էր նրա դեղնած ձեռքը, որ դողում էր մրսող թռչունի նման։ Ապա անարատ ակնածությամբ նայեց նրա ալեհեր մազերին։

Իսկ Միրզամը հանդարտ ձայնով պատմում էր «գործի» քննությունը, նրա ընթացքը։ Մեծ պատմող էր ծերունին։ 30 Շատ օտարականներ են վկայել նրա պատմելու արվեստը։ Բարոն Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը Միրզամի հեքիաթները հիշում էր նույնիսկ Պետերհոֆում․ «Բարևեցեք նաև Հարություն բեյին,- գրում էր նա իր նամակի մեջ,- որի հեքիաթները մեծ զվարճություն պատճառեցին պալատական դքսուհիներին, որոնց հաղորդեցի ես մի անձրևոտ գիշեր, որքան իմ հիշողությունն ընդունակ էր դեպքերը շարադրելու այնպես հմուտ, ինչպես Ձեր Միրզամը»։

Նրա գլխով շատ դեպքեր էին անցել, որոնց նկարագրությունը նա, հետզհետե զարդարելով, դարձրել էր կիսաիրական առասպել։ Մայրանի «գործի» քննությունը ևս նա պատմում էր իբրև հին զրույց։ Պատմում էր, և ինչպես վարպետ պատմող, ընդհատում էր հետաքրքիր տեղում, սրբում էր ճակատը, երբեմն խառնում էր մանրամասնությունները և հանկարծ ինքն իրեն հարցնում․

10 - Ո՞րտեղ մնացի․․․ Հա՛, էն էի ասում, որ էդ խոսքի վրա աղբաթը խեր Վիրապը թե՝ սրբազան հայր սուրբ, ամբողջ Քանաքեռի ջամահաթը աղալանոք պաղատում է ազատություն անլեզու երեխի համար․ վերև Աստված, ներքևը՝ դուք,- և Միրզամը պատմելու ժամանակ ևս երեսը դեպի վեր բարձրացրեց, ձեռքերը տարածելով։- էն կողմից «Կոնսիստորի ղալամդանը» (այդպես էր հոգևոր ատյանի ատենադպրի ավելորդ անունը) մի խոսք ասաց տեր Մաթևոս վարդապետին, նա էլ նրան գլխով արեց։ Հա, էն էի ասում․․․

Միամիտ պարզությամբ Միրզամը կարծում էր, որ վճիռը 20 փչացրել է «Կոնսիստորի ղալամդանի» գաղտնի խոսքը։ Ատենադպիրը երևանցի էր և հակառակ կողմի՝ Նիկողայոս Սուքիասովի հեռու ազգականը։ Այդ էր նրա կասկածի աղբյուրը։ Եթե չլիներ «ղալամդանի» ապօրինի միջամտությունը, այն Ժամանակ հոգևոր ատյանը վճիռը կսահմաներ ավելի կտրուկ, և Մայրանը գերությունից կազատվեր։

- Վերջը, քեզ գլխացավանք չլինի, այ որդի, շատ չալիշ եկանք ես էլ, մեր օրհնած Վիրապն էլ, էն եթիմն էլ արտասուքը աչքերին արղա արեց,- վերջաբանը եղավ էսպես, որպես քեզ պատմեցի։ Հիմա ինչ բանի գլուխ ես դնում, ինչ ճանապարհ 30 ես շանց տալի, էդ էլ դու ասա։

«Որդին» նրա պատմությունից հետզհետե հուզվելով՝ սենյակում անհանգիստ քայլում էր։ Նա երբեմն մոտենում էր պատուհանին և պարսպի ցցերի արանքից նայում դուրս։

Նրանք գնացել էին այն բլուրով, որի վրա սպիտակին էր տալիս ճանապարհը։ Վաղո՜ւց, շատ վաղուց նա չէր տեսել Մայրանին։ Վերջին անգամ նա իրենց բակով անցավ իբրև ստվեր։ Ինքը կանգնել էր էյվանում, բարեկամները դիլիջանսի վրայից վերցնում էին նրա իրերը։ Էյվանից նա էմիլիային ցույց էր տալիս իր հայրենի աշխարհը` մինչև կապույտ մշուշի մեջ երևացող Արարատի գագաթը, որի մասին նա նրան այնքան էր պատմել։ Երկու անգամ բակով անցավ մի բարակ կին` չարսավի մեջ։ Այդ կինը մոտեցավ նրանց, չարսավի տակից երևաց կնոջ մաշված ձեռքը, և կինը համբուրեց բարեկամի ձեռքը, որպես խոնարհ հարգանքի նշան։ Ապա անցավ բակով որպես ստվեր։ Իսկ նա չճանաչեց իր քեռու աղջկան, 10 պատանեկության օրերի Մայրանին։

-Ճանապա՞րհը, Միրզամ...- և գլուխը տարուբերեց.- էլ ճանապարհ չկա՛։ Չկա՛, Միրզամ...

Ծերունին տեղը ձգվեց։ Ինչպե՞ս թե ճանապարհ չկա. հապա Խաչերի անունը, նրան ճանաչող բազմաթիվ մեծամեծները, Հովհաննես եպիսկոպոս Սահառունին, որ երդվում է նրա անունով, Սինոդի պրոկուրորը, վերջապես ինքը՝ Աշտարակեցին, Հայոց կաթողիկոսը, որ ճանաչում էր Աբով պապի ուսումնական ժառանգին, վանքի նախկին դպիր և այժմ «աղա սմատրիտեթ Խաչատուրին, որի անունը հայտնի էր մինչև անգամ 20 Պետերբուրգի շհարում։

Միրզամը պարծենում էր այդ կապերով։ Նաև շոյում էր եղբորորդու ինքնասիրությունը։

- Դու որ չանես, էլ ո՞ւմ ոտն ընկնենք։ Քո արինդ ա, Խաչեր... Դու որ ղարիբ ղուրբանի համար, եզըդի յադի համար էդքան չալիշ ես գալի, բա մեր ջանին յարա կուզե՞ս։ Ախր ջանի յարայից էլ բեթար է էս ցավը։ Մի թուղթ գրի Բարսեղ արքեպիսկոպոսին, ես իմ ձեռոք տանեմ, աջը առնեմ, ասեմ՝ սրբազան, էսքան լավություն եմ արել էս սուրբ օջախին, օր ծերության մուրազս անկատար մի անի։ Ի՞նչ 30 պիտի ասի որ... Կանի, Խաչեր, կանի... Դու թուղթը գրի։ Չէ՞ ախր մեղք է էն բառաչող եթիմը։

Միրզամը լռեց։ Նա վախեցավ, որ Խաչերը կդառնա և իր երեսով կտա հանդիմանության և նախատինքի մուրը։ Եվ տեղը կուչ եկավ։ Իսկ եղբորորդին Միրզամին չէր լսում։ Նա կշռադատում էր այն միակ ելքը, որ ցույց էր տալիս ծերունին։ Նրա համար իրոք որ դժվար էր այդ ճանապարհը։ Նա այդ ուղին բռնել էր շատ անգամ, և միշտ նրա առաջ ցցվել էր հաստ պարիսպը և փակ դուռը։ Նա բախել էր այդ դուռը, և աղերսել, և արտասվել, և հուսահատությունից զայրացել էր։ «Աբովյանն ասաց ինձ,- գրում է գերմանացի բանաստեղծը,- երբ նա ինձ ուղեկցում էր դեպի էջմիածին, թե կարծեք նրա գլխին սառը ջուր էին մաղում, երբ նա ոտը էր դնում հին պարիսպներից ներս։ Այսպես մեծացավ նա լացի, աղոթքի և պահքի մեջ, մի վայրենի, ամեն ազնիվ բանի համար բթացած 10 և անբնական հեշտությանց մեջ ապականված շրջապատում»։

- Միրզա ամի, քանի անգամ գրեմ, քանի ասեմ․․․ Աբիխը որ գնում էր Ամարաթ, դեռ էն ժամանակ խնդրեցի։ Դրանից առաջ վեհափառը Ջանիբեգովի միջոցով ինձ իմաց էր արել, որ Մայրանի արձակման թուղթը կտա։ Ո՞ւր է, տվե՞ց։ Խերոդինով Սողոմոնի ոսկիները պիտի լինեին, որ Սինոդը չհասը հաս աներ։ Շամախեցի Բարխուդարը Թոմա Ղորղանովի ջեբերը լցրեց և էն քյորփա աղջկանը առավ։ Էս էլ քանի անգամ է, որ կոնսիստորը քննում է Աստծո լույսի պես պարզ էս գործը։ Ասում ես գրի․ ախր ո՞ւմ գրեմ, ի՞նչ գրեմ․․․

20 - Այ որդի, դե խնդրելով կլինի, բա ո՞նց։ Մին էլ գրիր։ Բա պտի գրես, որ ռահմի գան,- և նրան համոզելու որպես վերջին միջոց՝ Միրզամը ձայնին տխուր շեշտ տալով ասաց։- Նանիդ էլ թամբահ արեց, թե կմտնես Խաչատուրի մոտ, կասես, որ մի ճար անի։

- Նանի՜ն․․․ Մաջալ չեմ գտնում, որ վերևանամ տուն։

Եվ նրա աչքի առաջ պատկերացավ կուչ եկած մայրը, միշտ ինչ-որ աշխատանքի՝ օջախի առաջ, տանը, գոմում, ցախատանը, - ոտքերին հին քոշեր, միշտ ինքն իրեն խոսելիս։ Ամեն ինչից դժգոհ այդ կինը կարծես դառնացել էր, որ մահը 30 նրան մոռացել է։ Ահա պառավ նանին՝ սև խորշոմներով, մի քիչ անփույթ հագնված, ինչպես պառավները,- ավլում է բակը և անիծում հավերին, հորթերին, շանը, որ հետևում է պառավին, ինչպես ստվեր և սպասում է, որ պառավը լցնի լոռաջուրը։

- Էն էլ խեղճ է, հաչեր․․. Ոտքերի սանջուն էլի բռնել է։

Առաջներս կիրակի է, ուզում ես ձին ուղարկեմ, արի։ - Հազար հոգս, հազար ցավ։ Կիրակի են թողնում։ Ինսպեկտորից հրաման կա, որ վեդոմոստները վերջացնեմ, ուղարկեմ։ Վերջացնեմ, կվերևանամ։

Մյուս սենյակից ներս մտավ էմիլիան։ Նա ձեռքը մեկնեց Միրզամին։ Ծերունին բարևեց, ինչպես բարևում էին այդ ժամանակ՝ մատները հազիվ հպելով։

- Լա՞վ ես,- հարցրեց էմիլիան։ Այդ նրա իմացած հայերեն խոսքերից մեկն էր, որ գերմանուհին արտասանում էր ճիշտ։

10 Միրզամը ժպտաց։

- Ինչի չես գալի դեպի մեզ։ Նանին քեզ համար փոխինձ ա մաղել․․․

Միրզամը և Խաչերը ծիծաղեցին։ Փոխինձի հետ կապված էր մի զվարճալի դեպք, որ այն օրից Քանաքեռում հիշում էին։ Երբ առաջին անգամ նրանք մտան Քանաքեռ, նանին հյուրերի համար խաշիլ եփեց։ Չիմանալով ուտելու կերպը՝ էմիլիան վառել էր շրթունքները և վեր կացել։

Գերմանուհին բնազդով զգաց, որ ծիծաղը իրեն է վերաբերում։ Նա ներս քաշվեց, ինչպես խխունջը և նորից անցավ 20 ննջարանը։ Միայն ամուսինը նկատեց նրա զուսպ գժգոհությունը։

Խոսակցությունը դարձավ ուրիշ նյութերի։ Միրզամը հաղորդեց, որ եղանակը չորային է, գիշերները կանաչը մրսում է։ Գյուղացիները երկյուղ էին կրում երաշտից։ Այնինչ շատերը դեռ չէին վճարել «օդունփուլին» և ոչ էլ ցորենի տասանորդը։

- Էսպես որ գնա, շատերի ծուխը կհանգչի։ Հիմա որտեղի՞ց տան մի խալվար զագարակ, տասնութ խալվար ցորեն։ Էնպես տուն կա, որ կրակը տաս խանձահոտ չի լինի։ Ընկել 30 են հետին չքավորության դուռը։ Մի շաբաթ առաջ քյոխվան ստացավ թազա խարջի պուբլիկացիան․ էս սհաթին ասում է, ստիպմամբ խարջը հավաքի, տուր խազնեն։ Թագավորական ճանապարհի բեգյառն էլ մի կողմից։ Տասը թուման վեց մինալթուն էլ պիտի աթոռահաս տանք։ Մի խոսք, ամեն կողմից նեղությունը ժողովրդին խեղդում է, չենք իմանում ոնց կլինի։ Նրա սիրտը ճմլվում էր, երբ նրան գանգատվում էին կոռ ու բեգյառի ծանրությունից։ Բայց դրանով էլ վերջանում էր նրա վերաբերմունքը։ Նման խոսակցություններ նա չէր սիրում, որովհետև ներքնապես զգում էր, որ անօգնական է նույնիսկ խորհուրդ տալու։ Սակայն նա ինքնասեր էր և չէր սիրում ուրիշներին ցույց տալ, որ ինքը չի կարող նույնիսկ խորհուրդ տալ։ Նա նրանցից չէր, որոնք չոր սառնությամբ անդամահատում են միջավայրը իբրև կենդանի մարմին, մերկացնում են մաշկը, մկանները և փնտրում ախտի բունը, որպեսզի 10 մաքառեն այդ ախտի դեմ։ Միրզամի առասպելախառն պատմություններն ավելի գեղեցիկ էին, քան նրա չոր զրույցը խարջի և բեգյառի մասին։ Բռնկվող խարույկի նման նրա կրակները խավարի մեջ շքեղ լույս էին տալիս և հանկարծ իջնում։ Թվում էր, թե խավարը նրան կլանեց։

Այդ օրը նա Միրզամին ոգևորությամբ պատմեց Վաշինգտոնից բերած բամբակ մաքրող առաջին մեքենայի մասին, որ տեղավորել էին բերդի պարսպի տակ, և որի մոտ կանգնած էր «ղրուզինսկի 4-րդ բատալիոնի» պահակը։ Ոչ մի գյուղացի չէր մոտեցել այդ «հրաշքին», ոմանք բերդի և պահակի ահից, 20 մեծ մասը՝ անգիտությունից և անհետաքրքրությունից։

Միրզամը ևս անտարբեր լսեց։ «Վաշինգտոն շհարի մաշինը» ոչ նրան էր վերաբերում և ոչ էլ Քանաքեռին։ Ուստի նա ոչ մի բան չհարցրեց, այլ խորհրդավորությամբ, որպես գաղտնիք, նրան հայտնեց գյուղի նշանավոր նորությունը։

- Սև Ղահրամանի տղան էս մի շաբաթ է չի երևում։ Գլուխն առել ա փախել Բայազեթի կողմերը։

Սև Ղահրամանի տղան առաջինն էր, որ փախել էր Քանաքեռից, երբ քյոխվան ստացել էր խարջի «պուբլիկացիան»։ Նրան սպառնում էր կամ բերդի զնդանը կամ սովդաքյարի շղթան, 30 որ նրան ցմահ պիտի շղթայեր պարտքի մուրհակին, և այդ օղակը հետզհետե պիտի սեղմեր նրա և նրա երեխաների վիզը, քանի որ ամեն տարի նույն ձևով «ստիպմամբ խարջը պիտի տար խադնային», ինչպես պատմեց Միրզամը։

- Բա տունը, երեխեքը...

- Դուռը վրաները փակել է, գնացել... Նա ուսերն իրար քաշեց, կարծես ցուրտ էր, և մրսում էր: Ապա դանդաղ մոտեցավ պատին։ Նրա աչքերն աննպատակ սահեցին ծովային քարտեզի վրայով։ Նույն անտարբերությամբ թերթեց դարակի վրա ընկած գիրքը։ Մի պատահական էջի վրա կարդաց.

«O՜, նպատակ, բարձր նպատակ... Առ իմ բոլոր ուժերը և ցանկությունները։ Ես մոլորված շրջում եմ աշխարհում, ինչ փույթ, եթե ես չպիտի անմահանամ...»։ Նա զարմացած դարձրեց առաջին էջը` Հերդեր, «Lebensbild», երկրորդ հատոր...

10 Հետո շրջվեց և լուռ նայեց Միրզամին։ Ինչքա՜ն հեռու էր այն, որ կարդաց. հեռու, ինչքան Օստզեեի երկիրը, որտեղ ապրել է Հերդերը, հեռու էր Երևանից։ Այն երկիրը, որտեղ եղել է և ինքը...

- Արևը թռավ, Խաչեր... Ես գնամ։ Գնամ։ Մինչև հասնեմ, մութը կկոխի։

Միրզամը քոշերը հագավ։

Նրան ուղեկցեց մինչև դարպասի դուռը։ Հրաժեշտ տալուց Միրզամը նորից հիշեցրեց նամակի մասին։

- Կգրեմ, Միրզամ, էս գիշեր կգրեմ։

․․․

20 Նույն գիշեր նա կատարեց իր խոստումը։ Նա գրեց մի նամակ ամենայն հայոց կաթողիկոսին։ Բայց անհայտ է, թե ինչու, այդ նամակում նա գործածեց կոշտ ոճ և սպառնական խոսքեր։ Արդյոք նրան հուզե՞լ էր Միրզամի պատմածը, զայրացե՞լ էր էմիլիայի դժգոհության համար, Հերդերի գի՞րքն էր պղտորել նրա մտքերը, թե՞ աչքի առաջն էր Սև Ղահրամանի տղան, որ սարսափից իրեն գցել էր Արաքսի մյուս ափը և իր անունը դարձրել ավելի ահավոր սարսափ։

«Ձերդ Բարձր Սրբազանություն,

Ողորմած Տեր,

30 «Ահա երեք անգամ գրով և մի անգամ բերանացի խնդրամատույց եղա Ձերդ Բարձր Սրբազանության քանաքեռցի ողորմելի կին Մայրանի մասին, բայց, ինչպես նկատում եմ, քանի որ այսքան ամիսների ընթացքում ոչ մի կերպ չվճռվեց այս գործը, ուրեմն և տարիները կլրանան և նույնպես կմնա անկատար։ Թողնում եմ և այն, որ իմ ամբողջ կյանքում հարկից և կարեկցությունից ստիպված միայն մի անգամ սույնօրինակ խնդրով դիմեցի Ձերդ Բարձր Սրբազանության և Ձեր միջնորդությամբ Սյունհոդոսին. բայց որովհետև չեմ գտնում ոչինչ բավարարություն այս արդար և աստվածահաճո գործի, օտարի և ոչ անձնական, ուրեմն թող ների ինձ Ձերդ Բարձր Սրբազանությունը վարվել տերության օրենքների համեմատ, ոչ իբրև Խաչատուր Ձեր որդի, այլ իբրև աստիճանավոր արքունական։ 10 Այն ժամանակ, կարծում եմ, ինչպես և հայտնի է Ձեզ, կուսակալը և տերությունը, որոնք ինձ քաջ ճանաչում են, կհարգեն իմ արդար բողոքը և կբարեհաճեն ինձ տալ բավարարություն։ Եվ սույնօրինակ գանգատներից միայն կառաջանան անպատեհություններ սուրբ Աթոռիդ համար, որ ես չեմ կամենում և լինելով հայազգի, մի անգամ ևս պահպանելով իմ հարգությունն առ սուրբ Աթոռը, այս վերջին անգամ խնդրում եմ ժամանակ նշանակել՝ թե երբ կվերջանա գործը և կամ միանգամայն մերժել, որպեսզի արդար իրավունքով և տերության միջոցով ազատեմ այս ողորմելի որբ և այրի կնոջը։

20 «Սպասելով պատասխանի՝ մնամ ամենայն հարգությամբ և ջերմեռանդությամբ որդի՝

Ձերդ Բարձր Սրբազանության
Խոնարհ ծառա
Խաչատուր Աբովյան»

Նամակի լուսանցքի վրա մեկը մակագրել է՝ «Ընկալայ 17-ին մայիսի»։

Եվ ուրիշ ոչինչ։

Այս նամակի հետ վերջանում է Մայրանի պատմությունը։ Միայն շատ տարիներ հետո մի անգամ ևս հիշատակում են 30 Մայրանին։ Բայց այդ ժամանակ արդեն կենդանի չէին ո′չ Միրզամը և ո′չ նրա եղբորորդին։

  1. Դժվար է ճանապարհը դեպի աատղերը։
  2. Դեպի կախաղան, որին նման է П տառի պատկերը։
  3. Մի անգամ հույն փիլիսոփա Բիասը բարեկամների այն հարցին, թե ինչու հրդեհից չազատեց իր զույգը, պատասխանեց. «Իմ ունեցածը ես հետս եմ ման ածում։
  4. Խմելու վարպետ։
  5. Թշվառ և հարկատու ռամիկներ։
  6. Գյոթեի խոսքը՝ «Ով մարդ, կատարիր քո պարտականությունները։
  7. Հանուն հայրենիքի։
  8. Միշտ հայրենիքի համար։
  9. Ուրացողի հավատը...
  10. Տրապիզոնում մի հույն, որի տանն էր իջել Անտոնիո Ջիովանելլին, փոխում է իտալացու մատանիի թանկարժեք քարը, և տերը միայն էրզրում հասնելուց է նկատում այդ։ Ակնարկը դրա և նման պատահարների մասին է։ Ա. Բ.,