Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Խօսք կամ նախադասութիւն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կազմ Հայերէնի աշխարհաբար քերականութիւն

Մանուկ Աբեղեան

Պարզ և բաղադրեալ նախադասութիւններ
ԽՕՍՔ ԿԱՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

Մօտիկ եղող մարդկանց մեր միտքը յայտնում ենք խօսելով, ուրիշ տեղ գըտնւողներին մեր միտքը յայտնում նք գրելով։ Մեր մտածումը չմոռանալու համար նոյնպէս գրում ենք։ Իւրաքանչիւր առանձին միտք որ արտայայտում ենք բառերով, կոչւում է խօսք կամ նախադասութիւն։ Նախադասութիւնը կազմւած է լինում մի կամ մի քանի բառերից։ Աշակերտը գնաց դպրոց. մի խօսք է՝ երեք բառից։ Տեսաւ. մի խօսք է՝ մի բառից։

Բառը կազմւած է տարբեր հնչիւններից. իւրաքնչիւր հնչիւն ունի մի նշան, որին ասում ենք տառ կամ գիր։

Գրել նախադասութիւններ և որոշել թէ քանի՝ բառից և իւրաքանչիւ բառը քանի՞ հնչիւններից են կազմւած։

ԽՕՍՔԻ ՄԱՍԵՐԸ՝ 1. Գոյական 2. Ածական 3. Թւական 4. Դերանուն 5. Բայ 6. Մակբայ 7. Կապ 8. Շաղկապ 9. Ձայնարկութիւն