Jump to content

Հայ-թուրքական կնճիռը (ժամանակակից ուղղագրությամբ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Հայ-թուրքական կնճիռըից)
Հայ-թուրքական կնճիռը

[ 1 ]

Թուրք մամուլի էջերում պաշտոնական և անպաշտոն անձնավորությունների կողմից հաճախ լսվում են սպառնալիքներ, խրատներ, մեղադրանքներ և հորդորներր՝ ուղղված հայ ժողովրդին:

Մենք՝ այսօրվա պարտվածներս՝ ուրախությամբ պիտի լսեինք հաղթական Թուրքիայի մեզ տրված խորհուրդները, եթե միայն այդ խորհրուրդները՝ անկեղծ և նպաստավոր լինեին թե՛ մեր ազգային շահերի և թե՛ Արևելքի խաղաղության և առաջադիմության տեսակետից: Անվրդով պիտի ընդունեինք թուրք մամուլի մեջ հաճախակի երևացող մեղադրանքներն ու քննադատությունները. եթե նրանք զուրկ չլինեին լրջությունից և նպատակ ունենային պատահած աղետների իսկական պատասխանատուները ճշտել:

Օսմանյան կայսրության փլուզումը. նրա ազգաբնակության նվազումը երեսուն միլիոնից մինչև յոթ-ութ միլիոն, հայ ժողովրդի կրած եղերական տառապանքներն ու տված անհամար զոհերը պետք է հարկագրեն՝ երկուստեք լրջորեն խորհելու արյունոտ անցյալի իսկական պատճառների մասին և գծելու հայ և թուրք ժողովուրդների համերաշխ կենցաղի իսկական ուղիները:

Այս ուղղությամբ անկարող է չմտածել հայ ժողովուրդը, որ, կրճատվելով, հասած է երեք միլիո[ 2 ] նի, այս ուղղությամբ լրջորեն պետք է խորհի նաև Օսմանյան կայսրության բովանդակ թրքությունը. որ դեպքից-դեպք ու փաստից-փաստ սրածվելով ու նվազելով, հասել է ընդամենը հինգ-վեց միլիոնի:

Մեկ կողմ նետելով թուրք մամուլի հեքիաթներն ու հայհոյանքները, աշխատենք առարկայորեն մոտենալ նրանց շողափած այն հիմնական կետերին, որոնք վերաբերվում են Հայկական հարցի անցած պատմության և Հայ Դատի լուծման եղանակներին:

Հայկական Հարցի մասին եղած թուրք ղեկավարների և հրապարակախոսների կարծիքները իրարից շատ քիչ են տարբերվում. եթե որոշ և միաժամանակ չափազանց նուրբ տարբերություններ կան ապագային վերաբերվող առաջարկների մեջ, անցյալի նկատմամբ, այնուամենայնիվ, նրանք ամենքն էլ ճիշտ նույն հանկերգն են կրկնում:

Այսպես, օրինակ, Էնկյուրիի Ազգ. Ժողովի նախագահ Ռաուֆ բեյը հայտարարել է «Ժուրնալ»-ին. «Վաթսուն տարի առաջ հայեր և թուրք այնքան բարեկամ էին իրար, որ թուրք պաշտոնատար անձը, իր բացակայությամբ իր ընտանիք վստահում էր հային և փոխադարձաբար նույնը անում էր նաև հայը. դժբախտաբար, Վենետիկում կազմված հայ Կոմիտեն և ցարական Ռուսիայի կռթնած հայ կոմիտեները պատճառ եղան մեր գլխին եկած աղետներին»: Եվ Ռաուֆ բեյը առաջարկում է ապագային համար իբր միջոց հետևյալը. «Հայերը կարող են մնալ երկրում, պայմանով, որ նրանք մեր երկրում կիրառվող օրենքներից և կանոններից դուրս տարբեր առանձնաշնորհումներ չպահանջեն: Եթե հայերը պիտի պահպանեն ազգային տուն, թող այդ տունը ստանան իրենց բարեկամ ամերիկացիներից»:

Համարյա նույն իմաստն ունի նաև «Իգտամ»-ի [ 3 ] արտոնատեր Ահմեդ Ճևդեթ բեյի արտահայտությունը: Խոսելով Ազգային Տան մասին և ընդունելով նրա անհրաժեշտությունը, Ճևդեթ բեյը ավելացնում. — «Հայերը մինչև հիմա այդ միամտության երեսին (խոսքը Հայաստանի ազատման մասին է) այնքան վնասներ կրելով հանդերձ, դեռ կհամառեն շարունակել իրենց նույն ընթացքը: Այս ընթացքից մեծ վնասներ առաջ եկան, հայերն էլ, թուրքերն էլ փճացան: Հայերը ցարական Ռուսիային ենթարկվելով, շատ մեծ վնասներ հասցրին իրենց հայրենակից թուրքերին, թուրքերն էլ, բնականաբար, փոխադարձրին: Երկուստեք հարյուր հազարավոր անձեր փճացան, ավերվեցին քաղաքներ, գյուղեր:»

Ապագայի համար Ահմեդ Ճևդեթը հետևյալն է գրում. —

«Եթե երբեք չգործվեին այդ ոճիրները, այսօր հայ ժողովուրդը իր թուրք հայրենակիցների հետ կողք կողքի երջանիկ կյանք կունենային: Հայերին երկու խրատ ունեմ — ավելացնում է Ճևդեթը. — եթե երբեք չեն ուզենա մեզ հետ ապրել՝ կարող են Արգենտինա գնալ և այնտեղ հաստատել իրենց բնակությունը. եթե երբեք կուզեն մեզ հետ ապրել՝ Ազգային Մեծ Ժողովի մոտ խոսք հասցնող երկու մարդ թող ուղարկեն և խնդրեն, որ հայերը ընդունվեն իբր հայրենակիցներ: Օրինակ առնեն հրեաներից, որոնք այնքան երջանիկ կապրեն, չպահանջելով և ոչ մի ազգային առանձնաշնորհում:»

«Թերճիման» թերթը նույն լեզվով է արտահայտվում. նա ևս ուրախություն հայտնելով, որ Թեվֆիք փաշայի նախարարոության հայտնի տրամադրությունը, այն է՝ զիջել Վան, Բիթլիս նահանգները հայերին, այլևս ջուրն է ընկած, և, այսպիսով, բարեբախտա[ 4 ] բար, Հայկական հարցն էլ փակված է, առաջարկում է այսուհետև չզբաղվել Հայկական հարցով:

«Իգտամ»-ը նորից անդրադառնալով Հայկական հարցին, Ահմեդ Ճևդեթի բերանով հայտնում է. —

«Թուրքերը բարոյապես և նյութապես խլված հողամասի ինքնավարությունը պիտի ավելացնեն: Ինքնավարություն ստացող ազգերից ամենահնից սկսած մինչև ամենանորը, կազմեցին Թուրքիայի դեմ ռազմանյութի մթերանոց, ըմբոստության օջախ, ստեղծելով հարատև միջամտությունների պարվակ»:

Հետո, պատմելով, թե ինչպես է խնդացել, երբ առաջարկ է ներկայացվել Հայկական օջախ ստեղծելու մասին և խորհուրդ տալով, որ հայերը Ռիզա Նուրիի Լոզանի խորհրդաժողովին արտասանած խոսքերը տախտակների վրա գրեն և պատերից կախեն՝ իրենց զավակներին սովորեցնելու համար, վերջացնում է այսպես. —

«Վերջապես Հայկական խնդիրը անգամ ևս չբացվելու պայմանով գոցվեց. այստեղից վերջ այս գլխացավից ազատված պիտի լինեն թուրքերն էլ, տերություններն էլ, հայերն էլ»:

«Իլերի» թերթը հանձինս Ջելալ Նուրիի, ավելի անկեղծորեն և առանց ծուռ ու մուռ դարձվածքների, հայտարարում է. —

«Հայկական Տան մասին Էնկյուրիում երբ լուր առանք, կռնակի վրա պառկած՝ տասը վայրկյան անդադար խնդացինք»:

«Այս տեսակետի առաջին արդյունքը եղավ հույն և հայ փոքրամասնությունների Անատոլիայից վերջնական անհետացումը»:

«Իլերի» թերթը, զետեղելով Սուլեյման Նազիֆի [ 5 ] «Հայ Ազգային Տուն» խորագիրն ունեցող հոդվածաշարը, հայկական շարժումներ ստեղծող պատճառների լուսաբանության մեջ է մտնում, հայտարարելով, որ շնորհիվ ռուսահայերի և պարսկահայերի միջամտության և Իզմիրլյան ու Զավեն պատրիարքների դավադիր գործունեության, հեղափոխական շարժումները ծավալվեցին թուրքահայ վիլայեթներում և պատճառ դարձան հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունների խզման:

«Հազար տարուց ավելի մուսուլմանների և հազար երեք հարյուր տարուց ավելի թուրքերի հետ ապրող հայերը, — եզրակացնում է Սուլեյման Նազիֆը, — պե՛տք ունեին մեզ, ինչպես նաև մենք պե՛տք ունեինք նրանց»:

Հայոց հարցի մասին թուրք ղեկավարների մտայնությունը պարզող հայտարարությունների մեջբերումները բավական համարենք: Այս կարծիքները կարելի է ամփոփել հետևյալ ութ կետերի մեջ:

Ա. — Հայերը մինչև իրենց ազգային հեղափոխական շարժումները շատ երջանիկ ապրում էին թուրքերի հետ. սրանից վաթսուն տարի առաջ ամենքը եղել են գոհ ու երջանիկ:

Բ. — Հայկական հեղափությունը ո՛չ թե բնական հետևանք է հայ ժողովրդի ինքնագիտակցության և տաճիկ կառավարության հալածանքների և բռնությունների, այլ արհեստականորեն մտած է դրսից, գլխավոորապես Ռուսիայից և ռուսական և պարսկական հայերի միջոցով:

Գ. — Հայկական հարցի լուծումը հետապնդողները նպատակն են ունեցել հրավիրել գլխավորապես Ռուսայի միջամտությունը Թուրքիայի ներքին գործերի մեջ և հաստատել ռուսական գերիշխանությունը հայկական նահանգներում, հայ փոքրամասնության հա [ 6 ] մար առանձին բացառիկ դրություն ստեղծելով հանդեպ թուրք մեծամասնության:

Դ. — Հայերը պատճառ են դարձել Ռուսիայի և եվրոպական պետությունների միջամտության օսմանյան երկրի գործերի մեջ, այսպիսով քայքայած են թուրքական պետությունը:

Ե. — Հայերը այս վերջին պատերազմին, դավաճանելով տաճիկներին և անցնելով Ռուսիայի և դաշնակիցների կողմը, մեծ ավերումների պատճառ են դարձել, որի հետևանքով հարյուր հազարավոր հայ և թուրք կոտորված են:

Զ. — Վերոհիշյալ տրամադրություններով առաջնորդվելով, թուրք ղեկավարների մեծ մասը եզրակացնում է, որ պետք է շարունակել Թալեաթ-Էնվերի քաղաքականությունը և բոլոր հայերին կամ բնաջբջել և կամ ընդմիշտ հեռացնել Թուրքիայի սահմաններից:

Է. — Որպեսզի արևելյան նահանգներում երկրի բաժանման հիմքը չդրվի և խառնակությունների ռջախ ու միջամտությունների պատրված չստեղծվի, թուրք ղեկավարները դեմ են հայկական անկախ պետության կամ ինքնավար օջախի ստեղծամն՝ այդ հողերի վրա:

Ը. — Իսկ թուրք չափավոր և ավելի հեռատես մասը ընդունում է, որ կարող է լինել անկախ հայ պետություն կամ ինքնավար հայկական մի տուն, բայց ոչ Տաճկահայաստանի հողամասերի, այլ Կովկասահայաստանի այն մասին վրա, ուր այժմյան Խորհրդային Հայաստան նէ տարածված:

Այդպես մտածողները, որ գլխավորապես Կովկասի և Պարսկաստանի համաթուրանական կամ արևելյան քաղաքական հեռանկարներ ունեին, միաժամանակ հաշվի առնելով թուրք տարրի քաղաքակրթա[ 7 ] կան, առևտրական, արվեստի և երկրագործության մեջ ունեցած որոշ թերությունները և հայ ժողովրդի այդ ճյուղերում ունեցած ընդունակությունը, ավելի չափավոր տրամադրություններով տարված, թույլատրում են հայերին Տաճկաստանում ապրել, պայմանով, որ նրանք չունենա բացառիկ առանձնաշնորհումներ:

Ահա այս վերջին մտածողներից են Ահմեդ Ճևդեթը, Ռաուֆ, Սուլեյման Նազիֆը բեյերը, որոնք առաջարկում են հայերին կամ գնալ Արգենտինա և կամ վերադառնալ հայրենիք՝ հրեաների օրինակին հետևելով:

Ահա այս ութ կետերի մեջ կարելի է ամփոփել այսօրվա հաղթական Թուրքիայի մտավորականության տեսակետները: Քանի որ մենք հայեր այդ տեսակետներից օգտվողը և տուժողը պիտի լինենք, և որովհետև, ի ցավ Թուրքիայի, հայերը բնաջինջ չեղան, այլ դեռ մնում են երեք միլիոնի չափ Մերձավոր Արևելքում և նրա սահմանակից վայրերում, ու որովհետև հայերը, չհրաժարվելով իրենց հայ և արևելքցի լինելու գաղափարներից, անպայմանաորեն շփման մեջ պիտի լինի թուրքերի հետ, որոնք նույնպես առաջավոր Արևելքում ունեն իրենց ազգային և արևելյան ձգտումները, անհրաժեշտ է որ մի առ մի քննության առնվեն հիշատակված տեսակետները: Այս վերլուծությունը պիտի կատարել, նախ՝ զուտ ազգային շահերի, և, երկրոդ՝ ընդհանուր Արևելքի հզորության և խաղաղության տեսակետտից:

Պետք է նկատել, որ հայ և թուրք ժողովուրդները, իրենց ազգային ձգտումներից զատ, ունեն նաև հատուկ դեր և առաքելություն Մերձավոր Արևելքի ճակատագիրը դաբնող հարցերի մեջ. մի [ 8 ] հանգամանք, որն ավելորդ պատճառ է այդ ժողովուրդների հարաբերությունների լարման: Ուստի պարզ է ինքնին, որ քիչ վերը հիշատակած կարծիքների լուսաբանության ժամանակ, զուգընթացաբար քննության պիտի առնենք նաև այդ ժողովուրդների ձգտումներն ու ցանկությունները:

Անցնենք մեր շոշափած մտքերի վերլուծության:

Ռաուֆ, Ահմեդ Ճևդեթ և Սուլեյման Նազիֆ բեյերը հայտարարում են, որ հայերը շատ երջանիկ են ապրել Թուրքիայի սահմաններում և, առաջնակարգ դիրք ունենալով երկրի մեջ, միշտ գոհ են եղել թուրքերից: Այդ երանելի ժամանակներն, ըստ թուրք հրապարակագիրների կարծիքի, սրանիից միայն վաթսուն տարի առաջ են եղել:

Պետք է խոստովանել սակայն, որ այս կարծիքները չեն համապատասխանում պատմական տվյալներին: Թուրք գործիչները, եթե լրջորեն ուզում են մոտենալ հարցին, իրենց մատը պիտի դնեն ուղիղ վերքի վրա: Այդ անհրաժեշտ է ոչ միայն հասկանալու համար Հայկական հարցի բուն պատճառները, այլ և բացատրելու՝ թուրք երիտասարդության իսկ ծոցում առաջացած խմորումները:

Թրքության ղեկավարները մոռանում են, որ սրանից վաթսուն տարի առաջ, թուրք առողջ երիտասարդությունը, տեսնելով հազար ու հազար բարբարոսություններ երկրում, տեսնելով օսմանյան պետության քայքայումը, կառավարության ապիկարությունն ու անարդարության անվերջ շարանը, հեղափոխական միջոցների էր դիմում և սահմանադրության ծրագրեր որոճում: Չէ՞ որ հենց այդ նույն թվականներին էին ծնունդ առնում և՛ դժբախտ Ալի Ֆուաթ ու Միդհաթ փաշաների ծրագ[ 9 ] րերը: Ուրեմն, ներկա ղեկավարների կարծիքով, այդ մարդիկ առանց հրամայական պատճառի, սոսկ ուրիշներին նմանվելու ցանկությա՞մբ և կամ օտարների ճնշման տա՞կ էր, որ ընդունում էին Օսմանյան կայսրության ներքին բարեփոխության անհրաժեշտությունը: Եթե պատմական ճշմարտությունից խեղաթյուրումը չէ մեր նպատակը, եթե պատմությունը հիմք ունենալով է, որ պիտի բացատրենք այժմյան և հետագայում լինելիք աղետները, ապա Միդհաթ փաշային կուռ դարձնող Երիտասարդ Թուրքերն ու նրանց ժառանգորդ Էնկյուրիի գործիչներն պիտի ընդունեն, որ վաթսուն տարի սրանից առաջ թուրքերի մեջ առաջացած հեղափոխական խմորումները ծնունդ էին ոչ թե անհատների քմահաճույքի, այլ նրանք արդյունք էին դարավոր աղետների, բարբարոսության և անլուր անարդարության: Միդհաթ փաշայի երկրպագուները պիտի խոստովանեն, որ մինչև Միդհաթը Օսմանյան կայսրությունը այնպիսի պ արոտ վիճակ ուներ, այնքան էր ներխված ու քայքայված, որ առանց ներքին բարենորոգչական հզոր փորձի՝ այդ կայսրության վերջնական փլուզումն ու կործանումը կլիներ անխուսափելի:

Նրանք պիտի ընդունեն նույն թուրք ղեկավարների կողմից հաստատված այն բացարձակ ճշմարտությունը, որ սրանից վաթսուն տարի առաջ Օսմանյան կայսրությունը ներկայացնում էր իրենից ենիչերական մի տիպար պետություն, որի բռնակալության տակ հեծում էին բոլոր ժողովուրդները անխտիր, մեջն առնելով, իհարկե, նաև թրքությունը, այն տարբերությամբ միայն, որ, օրինակ, հպատակ հայը շատ ավելի էր տուժում, քան իշխողը թուրքը:

Ահա այստեղ են թաքնված այն պատճառները, [ 10 ] որոնք երկրի օրինավոր իշխանության դեմ հարատևորեն ըմբոստ վիճակի մեջ էին պահում թե՛ հպատակ հային և թե՛ իշխող թուրքին: Այս ճշմարտությունը պետք է գիտակցեն բոլոր նրանք, որոնք իրենց ճակատագիրը կապել են Արևելքի վերածննդի հետ, այս առավե՛լ ևս պիտի գիտակցեն թուրք գործիչները, որոնցից կախված պիտի լինի իրենց հայրենիքի վերջնական կործանումը կամ փրկությունը: Այս ընահանուր դիտողությունից հետո այժմ անցնեք այն մեղադրանքների քննության, որոնք ուղղված են հայ ժողովրդի դեմ:

Թյուրիմածություններից խուսափած լինելու համար հայտնենք կախնապես, որ հայությունը Թուրքիայի տարբեր մասերի մեջ բնականորեն դատապարտված է եղել միանգամայն տարբեր վիճակի:

Հայությունը, ցրված լինելով Օսմանյան կայսրության ամբողջ տարածության վրա, գտնվել է ոչ նույնանման պայմանների մեջ և ըստ այնմ էլ ենթարկվել է ոչ նույնանման հալածանքների: Եթե, օրինակ, վերցնելու լինենք պոլսահայությունը, ապա պիտի ընդունենք ճշմարտությունը Ահմեթ Ճևդեթի և Ռաուֆ բեյի այն խոսքերի, ուր նրանք պնդում են, որ հայերը Թուրքիայում մասնակի ճնշումների ենթարկված չեն: Ավելին: Պոլսահայությունը մայրաքաղաքի մեջ ապրող մյուս ժողովուրդների հետ մեկտեղ վայելում է երկրի մեջ իշխող համեմատական անդորրությունը և խալիֆաների հատուկ հոգածության և ուշադրության առարկա է: Այլ էր վիճակը գավառներում: Այնտեղ իշխողը՝ բռնությունն էր, քմահաճույքը, գավառի ազգաբնակությունը ենթակա էր շարունակական հալածանքների ու ճնշումների: [ 11 ] Պոլիսը սուլթանների հարազատ զավակն էր, իսկ գավառը՝ խորթ: Գավառը վաստակում էր, իսկ Պոլիսը՝ վայելում: Այս ակնբախ անարդարությունն անշուշտ ուներ իր խոր հիմնական պատճառները, իսկ այդ պատճառներից մեկն ու գլխավորն էլ այն էր, որ ըմբոստ գավառի դեմ անհրաժեշտ էր գոնե հլու և հավատարիմ մայրաքաղաք ունենալ: Սրանով պետք է բացատրել նաև այն չափազանց նշանակալից երևույթը, թե ինչպես Պոլիսը երբեք փորձ չարեց որևէ արդար ըմբոստացումով հայրենիքը փրկել կորստից. այս է պատճառը, որ թուրք հեղափոխության օրրանն էին՝ Սելանիկ, Մանաստիր, Էրզրում, Կեսարիա, Գոնիա, Էնկյուրի, իսկ Պոլիսը՝ երբեք: Թուրք հեղափոխականների բոլոր ցույցերն ու ըմբոստացումները մայրաքաղաքում գրեթե միշտ նույն արյունոտ ու եղերական վախճանն ունեցան, որովհետև մայրաքաղաքի ժողովրդին խորթ ու անհարազատ էին այդ շարժումները: Ինչպես Պոլսի թրքության բարօր ու հանգիստ կենցաղով չի կարելի չափել թուրք ժողովրդի ընդհանուր վիճակն ու ճշտել թուրքական հեղափոխության բնույթն ու նկարագիրը, նույնպես և պոլսահայության վիճակով չի կարելի Թուրքիայի մնացյալ հայության կացությունը պարզել և հասկանալ հայկական շարժումների իսկական պատճառները: Քանի մայրաքաղաքից հեռանալու լինենք և որքան մոտենալ փորձենք դեպի երկրի ներսերն ու մասնավորաբար դեպի թուրքահայ վիլայեթները, այնքան ավելի ու ավելի հստակ ու որոշ պիտի դառնան այն տարբերությունները, որ կային մայրաքաղաքի և բուն հայրենիքի մեջ ապրող հայության հատվածների միջև: Գավառի և մասնավորաբար հայկական նահանգների հայ ժողովուրդը հարատևորեն և շարու[ 12 ] նակաբար ենթակա էր ամեն տեսակ բռնությունների ու հալածանքների: Մեր խոսքերի ճշմարտությունը հաստատող փաստ կարող է ծառայել հենց այս մեկ հատիկ հանգամանքը, որ այն ժամանակ, երբ մինչև 17-18-րդ դարերը Թոքաթից մինչև Թավրիզ ձգվող ամբողջ տարածությունը բռնված էր հոծ հայ ազգաբնակությամբ, այդ թվականներից հետո այդ ժողովուրդը՝ այլևս այդ երկրամասի վրա չկար:

Ու՞ր գնացին արդյոք այդ հայերը և ի՞նչ վախճան ունեցան նրանց կրած տառապանքները...

Սուլեյման Նազիֆ էֆենդիները, որոնք պնդում են, թե Անատոլիան հինգ մատերի պես ծայրից ծայր գիտեն, անշուշտ գիտեն նաև մեր հարցի պատասխանը: Այդ պատասխանը նրանք կարող են ստանալ նաև արդեն պատմության սեփականություն դարձած բազմաթիվ հիշատակագրերից, կառավարական գաղտնի հաղորդագրություններից և եվրոպական ճամփորդների այլ և այլ գրվածքներից: Եթե անհնար էր տեսնել դարերի ընթացքում սրածված հարյուր հազարավոր հայ մարդկանց դիակները, ապա բացարձակապես անհնար է չնկատել հարյուրավոր հայ վանքերի, մատուռների ու եկեղեցիների ավերակները, որ ցցված են երկրի ամեն մեկ անկյունում, յուրաքանչյուր քայլափոխին հաճախ թուրքական ու քրդական գյուղերի մեջ: Սուլեյման Նազիֆ երբ պիտի տեսնեն և կենդանի բեկորները նախկին հոծ հայության, երբ անցնեն Լազիստանի վրայով, երբ խոսեն Համշենի «թուրքերի» հետ, որոնց նախկին հայեր են, այժմս էլ հայախոս, բայց բռնությամբ իսլամացած, թրքացած: Նրանք Իսպեր, Թորթում, Կիսկիմ հովիտների մեջ պիտի գտնեն գյուղեր ու քաղաքներ, որոնց բնակիչները սպիտակ փաթթոցներ ունեն իրենց գլուխների վրա [ 13 ] և մոլեռանդ թուրք են առաջին հայացքից, բայց որոնք, սակայն կամ Կարապետ օղլու Հասան են, կամ Արթին օղլու Մեհմետ, և այսպես... գրեթե ամենքը: Տավրոսյան շղթայից դեպի Բաթման Սու իջնելով, նրանք պիտի հանդիպեն Բալաքցի, Ռաչկոթանցի քուրդ աշիրեթներին, որոնք մինչև այսօր շարունակում են խոսել իրենց հին, մայրենի, հայկական լեզվով: Սակայն ինչու՞ այսքան հեռուները գնալ: Քննեք շատ ու շատ անվանի թուրք գործիչների հեռավոր անցյալը, սկսած Քյուչյուք Սայիդ փաշայից մինչև Էնկյուրիի այսօրվա ղեկավարությւոնը, — և դուք նրանցից շատերի մոտ հայկական ծագման հետքերը պիտի գտնեք:

Պատմությունը շատ է հարուստ մեր խոսքերը հաստատող հազար ու մի տվյալներով, որոնց հիշատակությունը ավելորդ կրկնություն պիտի լիներ միայն: Բայց մի հանգամանք վերստին ևս պետք է հիշատակել: Հայկական նահանգները, ուր 60-80 տարի առաջ բնակվում էր հայ ժողովրդի մեծ մասը, ուր Օսմանյան պետության գոյությունը անվանական էր, ոուր քրդական տերեպեյությունն էր իշխում, այնտեղ կային խաֆիրություն և մարդկան վաճառում, այնտեղ իշխողը քմահայուքն էր ու բռնությունը, այնտեղ չէին գործում ո՛չ շարիաթի և ո՛չ էլ նիզամի օրենքները և այդպես էր մինչև վերջին օրերը: Սուլեյման Նազիֆը խոսում է Մշո աշխարհի և մյուս նահանգների մասին, բայց եթե ինքը մոռացել է, իր հայրը հիշում է անշուշտ, թե ինչպես միայն 1840 թվականներին սկսեցին քանդել քրդական Մշո Չաուրմե բերդը, Մոկանց բերդը, Բոհղանի, Բիթլիսի, Գևաշի, Խնուսի և Բայազետի բերդերը, որոնք պահպանվում էին քուրդ բեկերից՝ միայն խաֆիր, ս[ 14 ] տրուկ և ստոր ռայա ժողովրդի վրա իշխելու համար:

Մի՞թե այդ օրերը երանելի օրեր կարելի է համարել: Անշուշտ, ո՛չ: Այդ կարգերի մնացորդները դեռը մինչև այսօր գոյություն ունեն Դերսիմի և մի շարք ուրիշ շրջաններում, որոնց դեմ եռանդուն կերպով պայքար են մղում, մեկ կողմից՝ իրենք՝ Էնկյուրիի գործիչները, իսկ մյուս կողմից՝՝ անխտիր բոլո ռայաները, պայքարում են ճիշտ այնպես, ինչպես պայքարում էին հայերը:

Պոլսո և մի քանի ուրիշ քաղաքների հայ ազգաբնակությունից բացի, մնացյալ բոլոր վայրերի հայերը իսլամների համար եղել են գյավուր, թուրքի համար՝ ստոր արարած, պաշտոնյայի համատ՝ կթան կով, կառավարության համար՝ շահագործման աղբյուր, տերեպեյի համար՝ իրավազուրրկ խաֆիր, իսկ այս վիճակի մեջ բնական է, որ հայը իրեն երջանիկ երբեք չէր կարող զգալ: Եթե թուրքը հեծում էր երկրի մեջ իշխող սնանկության պատճառով, հայը հեծում էր և՛ այդ, իսկ առավելապես նաև այն պատճառով, որ դժբախտություն ուներ հայ ծնվելու: Անշուշտ այդ ստրկական դրության հետևանք պիտի համարել հայի իսլամանալը, աղքատանալը, թվով նվազելը, ջարդը, գաղթը, և, վերջապես, առողջ ու տոկուն մասի ըմբոստացումը, որ հայկական շարժման անունն է կրում:

Սակայն անցյալի վրա կան չառնենք երկար: Նա ծանոթ է բոլոր նրանց, որոնք գիտեն փաստերն ու դեպքերը տեսնել ճիշտ այնպես, ինչպես նրանք արձանագրված են պատմության էջերի վրա: Այդ անցյալը տառապանքների ու զարհուրանքի մի ամբողջ շրջան է, որ դեպի մահ է առաջնորդել հայ ժո[ 15 ] ղովուրդը և քայքայման տարրել Օսմանյան հարստություններ: Այսքանը բավ համարելով, անցնենք թուրք մտավորականության երկրոր մեղադրանքին:

Թուրք հրապարակախոսները պնդում են, որ հայկական հեղափոխությունը բնական հետևանք չէ տաճիկ կառավարության և իսլամության հալածանքների և բռնության, ոչ էլ հայ ժողովրդի ինքնագիտակցության արդյունք է, այլ նա արհեստականորեն մտած է հայ ժողովրդի մեջ արտաքին գրգռման շնորհիվ, գլխավորապես ցարական Ռուսիայի և հատկապես ռուսական ու պարսկական հայերի միջոցով:

Եթե այսպիսի ըմբռնումը երևույթների գիտակցական խեղաթյուրում չէ, ապա զարմանալ միայն կարող ենք այն պարզամտության վրա, որ հանդես են բերում թուրք գործիչները բա... ? կնճռոտ հարցերի լուսաբանության ժամանակ: Այս տխուր փաստը ավելորդ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ հաղթական Թուրքիան վերջնականապես դատապարտված է մահվան, որովհետև մի պետություն, մի ժողովուրդ, որ ընդունակ չէ իր պատմության սև էջերը տեսնելը, երբ նա, մի անօրինակ ինքնահավանությամբ տարված չարիքը շարունակ ոչ թե իրեն, այլ ուրիշնրի մոտ է որոնում, երբ նա տրամադիր չէ իր վերքերը բուժելու. այդպիսի միի պետություն անխուսափելիորեն պետք է կործանվի:

Փորձենք մի քանի պատմական փաստեր հիշատակել, ցույց տալու համար ներկա թուրք ղեկավարների և մտավորականների սխալ բացատրությունները: Այդ անհրաժեշտ է, որովհետև հայկական շարժումը բացառիկ երևույթ չէր Թուրքիայում, այլ նույնանման երևույթների մի առանձին մասնիկն էր, հետևանք [ 16 ] թուրք պետական և հասարակական կյանքի: Շադ հեռուները չգնանք, բավականանանք միմիայն 19-րդ դարի Թուրքիայի պատմության մի քանի խոշոր անցքերը հիշատակելով:

19-րդ դարի սկզբները Եգիպտոսը սպառնալիքի պես կախվում է Օսմանյան կայսրության գլխին, չնայելով, որ ն իսլամ էր և սուննի աղանդին պատկանող: Պոլսո սուլթանները ռուսական սվիններով և նախապես Եգիպտոսի պահանջները բավարարելով միայն՝ կարողանում են այդ շարժումը խեղդել: Արդյոք այս անկարողությու՞նը էր թե օտար դրդումների արդյունք:

Նորից 19-րդ դարի առաջին կեսին փոքրիկ Եզիտի ժողովուրդը, չտանելով եղած կրոնական հալածանքները, նախատինքը և խտրականությունը, բողոքի դերի մեջ է մտնում, որի հետևանքով Ալի փաշայի ձեռքերը կարմրում են այդ ժրաջան ժողովրդի արյունով: Եզիտները գործի՞ք էին արդյոք օտարների ձեռքին, թե, ընդհակառակը, հարկադրված էին պայքարի ուղին բռնել, հուսալով, որ գե՛թ այդ ճանապարհով պիտի կարողանան իրենց դրությունը մի քիչ բարվոքել:

Նույն 19-րդ դարի առաջին կեսին ոտքի են կանգնում իսլամ բոշնակներ, ըմբոստության հունի մեջ են նետում նաև ղարադաղցիները, սերբերն ու հույները: Միթե սրանք բոլորը գործիքնե՞ր էին օտար պետության ձեռքում, միթե սրանք չունեի՞ն դժգոհության ներքին պատճառների և մի՞թե այդ պատճառները վերացնելը անհնար էր բացարձակապես:

19-րդ դարի կեսերին Քրդստանը նույնպես ոտքի է ելնում և հուրի ու սուրի է մատնվում քուրդ ժողովուրդը: Արդյոք քրդերը նույնպե՞ս գործիք էին [ 17 ] որևէ պետության ձեռքում. թե՞ նրանք ունեին իրենց ներքին վիշտը, հոգեկան պահանջները, որոնք չէին բավարարվում:

Նույն դարի կեսերին մի փոքրիկ և քանակով աննշան ժողովուրդ՝ Ջուլամերիկի կողմերի ասորիները՝ ըմբոստության են դիմում իրենց կրած հարստահարությունները մեղմելու նպատակով: Ըմբոստները սրածվում են ու ջարդվում: Այստեղ նույնպե՞ս օտարի դավադրության հետքերը որոնենք:

Սիրիացիները, լինեն մահմեդական դրուզներ թե քրիստոնյա լիբանանցիներ, կոտորվում էին շարունակ: Նրանց ցա՞վն ինչ էր: Նրա՞նք որ պետության գործիքներ էին արդյոք:

Խարբերդի նահանգի ղզլբաշ ժողովուրդը ինչու՛ ըմբոստ էր, բողոքող ու պայքարող: Ո՞ր օտարի հետ էր նա իր բախտը կապել:

Բուլղարական շարժումը պարզ հետևանք չէ՞ր թուրք պետական վարիչների ապիկարության և այդ չէ՞ր պատճառը արդյոք, որ ուշ մնացած Միթհատ փաշան ցանկանում էր բարենորոգումներով դրությունը փրկել:

Ո՞վ ստեղծեց ալբանական շարժումը: Չէ՞ որ առնաուտը խալիֆայության ամենահավատարիմ պաշտպանը և ամենալավ զինվորն էր: Երիտասարդ թուրքե՞րը նրան ըմբոստ դարձրին, թե՞ օտար պետությունները:

Եվ, վերջապես, վերցրեք արաբ ժողովուրդը, որ Թուրքիայի ամենամեծ ազգն էր թե՛ իր թվով, թե՛ անցյալով և թե՛ քաղաքակրթությամբ: Ի՞նպն էր պատճառը, որ Սանաան ու Եմենը գերեզմաններ դարձան թուրք զինվորների համար, ինչու՞ նրան ըմբոստացել էին կառավարության դեմ: Օտարներին [ 18 ] ծախվածնե՞ր էին նրանք, թե, ընդհակառակը, ավելի քան օրինիապահ քաղաքացիներ, մի պայմանով սակայն, որ հարգված լինեն իրենց ամենատարրական մարդկային իրավունքները:

Չշարունակենք սակայն, բավականանանք այսքանով և ընդունենք, որ ժողովրդական այս բռնկումները չի կարելի ո՛չ խենթությամբ, ո՛չ էլ ծախվածությամբ և ո՛չ էլ դավաճանությամբ բացատրել:

Այստեղ գրեթե դեր չէին կատարում նաև ազգային ու կրոնական տարբերությունները: Աղետների պատճառը պետք է որոնել թուրք կառավարության բարբարոսության և ժողովուրդներ կառավարելու անընդունակության մեջ: Այս տողերը գրում ենք ոչ թե հաղթական Թուրքիայի արժանապատվության զգացումները վիրավորելու համար, այլ այն միակ ցանկությամբ, որ հստակ ու որոշ լինեն Օսմանյան կայսրության և քայքայումի իսկական պատճառները: Երբ իսլամության աչքում գյավուրի համբավ ունեցող Անգլիան կարողանում է կառավարել Եգիպրոսը, իր ձեռքն ունենալ իսլամության կենտտրոն Հիջազը՝ Մեքքայով ու Մեդինայով, իշխել միջագետքում, ուր շիաների սրբավայրն է Քարբալայով, ամուր պահել իր ձեռքերի մեջ հրեա ժողովրդի ոգին՝ Պաղետինն իր Երուսաղեմով, ըմբոստ Եմենն իր Սաանա բերդով և այլն, և այլն, միթե՞ սրա պատճառը այն չէ, որ Անգլիան գիտի ոչ միայն գրավել և իշխել, այլ և իր իշխանության տակ եղած ժողովուրդների իրավունքները գեթ մի չափով հարգել:

Նա գիտի այդ ժողովուրդները իր ֆիզիկական ուժի, տնտեսական և զինական հզորության համար ծառայեցնել, առանց նրանց բնաջնջելու: Միթե՞ այդ դժվար էր անել իսլամների խալիֆայի կամ համիս[ 19 ] լամության երազներով տարված երիտասարդ թուրքերի և կամ նրանց ժառանգորդների համար: Եթե նրանք ունենային կարողություն կառավարելու, եթե կարողանային ըմբռնել դրությունը և ունենային խոհեմություն և լայնասրտություն, անշուշտ Թուրքիան այսօրվա ողբալի վիճակը չէր ունենա:

Նույն պիտի կրկնել և՛ մյուս հողամասերի մասին: Ջեմալ փաշայի կախաղանները Սիրիայում, երիտասարդ Թուրքերի ահռելի բռնությունները, հալածանքները Ալբանիայում, սուլթանների կոտորածները, վայրագությունները Հունաստանում, Ղարադաղում, Բուլղարիայում և Սերբիայում՝ խորթացրին այդ ժողովուրդները թրքությունից և նրանց մղեցին դեպի բաժանում, անջատում, ապստամբություն:

Շատերի մոտ գոյություն ունի նաև այն սխալ կարծիքը, որ իբրև թե Թուրքիայում եղած շարժումները կրոնական պատճառներ ունեն: Ենթադրվում է որ քրիստոնյա պետությունները, տարված լինելով հավատքի և դավանանքի խնդիրներով, այլևայլ առիթներով միջամտել են Թուրքիայի գործերին՝ իսլամական տիրապետության լծից ազատելու համար քրիստոնյա ժողովուրդներրը:

Այս կարծիքը սխալ է սակայն հենց այն պատճառով, որ թե՛ ժամանակագրական կարգի, թե՛ ժողովուրդների թվի, թե՛ ըմբոստ երկրամասերի տարածության և՛ թե ըմբոստության ուժգնության տեսակետից առաջին տեղը բռնում են ոչ թե քրիստոնյա, այլ իսլամ հողամասերն ու ժողովուրդները:

Մի կողմ թողնենք միջին դարերից մինչև 19-րդ դարը ընդգրկող ժամանակաշրջանը, երբ Թուրքիայի սահմանակից հեթումները դաշնակից էին թրքության, երբ Բյուզանդիայի մնացորդ ժողովուրդն ու Թուրքիայի [ 20 ] հպատակ հույները զինակից էին թրքության հետ ընդդեմ քրիստոնյաների, երբ սերբերը թուրք իշխանության քաղաքակրթության և զինական ուժի հիմքը կկազմեին, դարձնելով սերբերեն գրականության, խալիֆաների և պաշտոնեության լեզու, չհիշատակնեք նաև տարբեր շրջաններում բազմաթիվ իսլամ ցեղերի ըմբոստացումները թրքության դեմ և բավականանանք միայն այն շարժումներով, որ սկսվել են ու ծավալվել են 19-րդ դարի ընթացքում:

Այդ շրջանի շարժումները ըստ ժամանակագրական կարգի և ըստ ազգային բնույթի պիտի դասավորել հետևյալ ձևով:

1. — Եգիպտոս (մահմեդականներ), բոշնակներ (մահմեդականներ), արաբներ (մահմեդականներ): Շարժումները եղել են 19-րդ դարի սկզբները:

2. — Ալբանացիներ (մահմեդականներ), հույներ (քրիստոնյաներ), ղարադաղցիներ (քրիստոնյաներ), սերբեր (քրիստոնյաներ), ռումանացիներ (քրիստոնյաներ), ղզլբաշներ (աղանդավորներ): Շարժումները եղել են մինչև 19-րդ դարի առաջին կեսը:

3. — Եզդիներ (աղանդավոր), քրդեր (մահմեդականներ), ասորիներ (քրիստոնյաներ), սիրիացիներ (քրիստոնյաներ և մահմեդականներ): Շարժումները եղել են 19-րդ դարի առաջին հիսունամյակի վերջերին:

4. — Բուլղարացիներ (քրիստոնյաներ), մակեդոնացիներ (քրիստոնյաներ) և մի շարք ապստամբություններ: շարժումները եղել են 19-րդ դարի երկրորդ կեսին:

5. — Թուրքեր և հայեր: Սրանց շարժումները եղել են 19-rd դարի երկրորդ հիսունամյակի վերջերին:

Այսպիսով, հիշատակելով միայն մեծ շարժումները և այդ շարժումների ոչ թե կրկնութոյւնները, այլ միայն նրանց սկզբնավորությունները, պիտի տեսնենք [ 21 ] որ 19-րդ դարի ընթացքում Թուրքիայի սահմանների մեջ ապրող ժողովուրդներից ապստամբ վիճակի մեջ էին 17 ժողովուրդներ, որոնցից յոթը՝ մահմեդական, սուննի աղանդին պատկանող, երկուսը՝ մահմեդական աղանդավորներ, իսկ ութը՝ քրիստոնեական դավանության պատկանող:

Այժմ, եթե նկատի առնենք ապստամբ ժողովրդների թվական մեծությունը, պիտի տեսնենք, որ քրիստոնյաները այս տեսակետից բռնում են շատ համեստ տեղերից մեկը:

Դասավորենք այդ ժողովուրդները ըստ թվական մեծության, առանց ընթերցողը ուշադրությունը հին ու հրանածանոթ թվանշաններով ծանրաբեռնելու:

Արաբներ, եգիպտացիներ, թուրքեր, սերբեր, հույներ, ռումինացիներ, բուլղարացիներ, հայեր, քրդեր, բոշնակներ, ալբանացիներ, ղզլբաշներ, ղարադաղցիներ, մակեդոնացիներ, լիբանանցիներ, դրուզներ, ասորիներ և այլն:

Ըսե երկրի տարածության, մահմեդականները, իհարկե անհամեմատ շատ ավելի մեծ տեղ են բռնում: Միայն արաբաբնակ վայրերը հավասար են կայսրության մնացյալ բոլոր վայրերի տարածության:

Իսկ ըստ հարատևության և ապստամբություններիր ուժգնության, շարժումների դասավորությունը հետևյալ պատկերն է տալիս:

Արաբներ, սերբերը, ղարադաղցիներր, հույներ, բոշնակներ, ղզլբաշներ և հետո արդեն գալիս են ուրիշները:

Երբ պատմության էջերը քրքրելով համոզվենք, որ մեր հայտնած մտքերը անխախտ ճշմարտություններ են, այդ ժամանակ նաև նրացից բխող հետևյալ եզրակացություններ կդառնան միանգամայն պարզ և անառարկելի: [ 22 ] Ա. — Թուրքիայի վարչության և խալիֆայի դեմ ամենից առաջ և ամենից շատ և ուժեղ կերպով ապստամբած են ամենամոլեռանդ մահմեդականները, գլուխ ունենալով արաբներրը:

Բ. — Շարժումների պատճառներն ու առիթները միայն կրոնական հակամարտություններ չէին: Դժվարության գլխավոր աղբյուրը ինքը թուրք վարչությունն էր, իր պետական, ազգային և տնտեսական հոռի քաղաքականությամբ: Թուրքիայի հովանու տակ ապրող ժողովուրդները՝ գրեթե բոլորը և գրեթե միշտ՝ ապստամբ վիճակի մեջ էին, որովհետև նրանք ամենքն էլ հարատևորեն և ամենուրեն ենթակա էին ամեն տեսակ զրկանքների ու հալածաքների:

Գ. — Թուրք պետական վարիչները չըմբռնեցին կամ չցանկացան ըմբռնել այս շարժումների իսկական պատճառները և այդ իսկ պատճառով, հենվելով միմիայն թուրք ժողովրդի վրրա, փորձեցին այս ապստամբությունները բռնությամբ խեղդել: Նրանք ձախողեցին և Օսմանյան կայսրությունը աստճանաբար մասնատվելով ու ջլատվելով, յսօրվա վիճակին հասավ:

Եվ հանկարծ այսօր, պատմական այս անողոք փաստերից ու ճշմարտություններից հետո, երբ թուրք վարիչները փորձմւ են ներշնչել իրենց և ուրիշներին, օր Օսմանյան կայսրության մեջ ապրող ժողովրդների դժգոհության և ըմբոստացումների պատճառները պիտի որոնել օտար պետությունների դավադիր խաղերի մեջ, դրանով նրանք ամենից առաջ գալիս են վկայելու, որ թուրք պետության քայքայման և կործանման ընթացքը դադարեցված չէ, այլ նա, ընդհակառակը, մնում է իր ուժի մեջ և պետք է շարունակվի: Որովհետև, վերջապես, չի՛ կարելի հար[ 23 ] ցերը խեղկատակության հասցնել և ընթադրել, թե ամբողջ ժողովուրդներ, վտանգելով հայրենիք, տուն և ունեցվածք, կյանք ու պատիվ, կաշառքի գնով դավերի ու դավադրության զոհ են դառնում և կուրորեն՝ ապստամբության արյունոտ ճանապարհը բռնում: Եվ այն էլ Թուրքիայի պես մի պետության մեջ, որի դաժանությունն ու բարբարոսությունը հայտնի է ամենքին:

Այն ինչ՝ այդ ըմբոստության պատճառները ավելի քան պարզ են ու րոոշ: Ապստամբում էին, որովհետև անկարելի էր դժոխքի մեջ ապրել, անկարելի էր հաշտվել մի կյանքի հետ, որ հաճախ մահվանից վատ էր:

Թողնենք հանգիստ ուրիշներին և մեր մտքերը ավելի պարզած լինելու համար մի քանի խոսք ասենք նաև Ազգային Մեծ Ժողովի պետի արյունակիցների մասին:

Սրանից մոտ վաթսուն տարի առաջ Կովկասի ազատասեր լեռնականները Ռաուֆ բեյի հոր կամ պապի հետ թողնում են Կովկասյան լեռները և ռուսական բարբարոսությունների և երմոլովների դաժանություններից ազատվելու համար անցնում են Թուրքիա, հուսալով կրոնակից երկրում գտնել երազած ազատությունն ու հանգստությունը: Ի՞նչ տեսան սակայն այդ դժբախտ լեռնականները իրենց նոր հայրենիքում: Մեր խոսքը անշուշտ բուն լեռնցի ժողովրդի մասին է և ոչ՝ Ռաուֆ բերեյի: Նրանք այստեղ միայն հարեմներ տեսան և միայն արցունք ու ստրկություն գտան: Եվ միթե՞ Էնկյուրիում նստած չերքեզներրը, աբխազներն ու ինգուշները իրապես համոզված են, թե իրենց այն ազգակից եղբայրները, որոնք կապեցին իրենց բախտը հունական զենքի հետ և հույն բա[ 24 ] նակի հետ էլ թողեցին Անատոլիան ու գաղթեցին, իրոք քրիստոնյաներին վաճառված դավաճաններ էին: Ըստ իս, դավաճանները Ազգային Ժողովում նստած Ռաուֆ բեյերը կարող են լինել, որոնք, թրքության հավատարիմ մնալու գնով, վաճառքի են հանել իրենց հարազատ ժողովրի շահերը, ցեղային պահանջներն ու ազգային արժանապատվությունը: Իսկ ըմբոստ չերքեզները՝ ժողովրդասեր և անձնազոհ մարդիկ են, որոնք, Թուրքիյի բարբարոսությունների դեմ մաքառելով, նպատակ ունեն հալածական ազգակիցների համար գեթ մի քիչ տանելի վիճակ ստեղծել: Այս պարզ և ակնբախ ճշմարտությունը եթե Էնկյուրին գիտակցեր, անշուշտ այսօր ո՛չ թե իր դեմ, այլ իրենց հետ կունենար քաջ և արի չերքեզ ժողովուրդը:

Սակայն Թուրքիայի մասին այսքանը բնավ համարելով, մոտենանք հայկական շարժումների պատճառների լուսաբանության:


Մենք տեսանք, որ հայկական շարժումը բացառիկ երևույթ չէր Թուրքիայում, այլ նա, ըստ ժամանակագրական կարգի, վերջին տեղն էր բռնում նույնանման երևույթների երկարաձիգ շարանի մեջ: Հայկական շարժումը զուգադիպում էր թուրքական շարժման և ուներ նույն պատճառները, ինչը հատուկ էր ընդհանրապես Թուրքիայում ծագում առած բոլոր շարժումներին: Ենթադրել թե Օսմանյան կայսրության հովանու տակ ապրող տասնվեց ժողովրդների ապստամբությունները օրինավոր հիմունքներ ունեն և միայն հայկականն է բացառություն կազմողը՝ իբրև կաշառված և վաճառված շարժում, այդ, իհարկե, ավելի քան ծիծաղելի: Հայությունը օտար դավադրությունների գործիք համարել, այդ նշանակում է դիտավորյալ կերպով ստել և մեղանչել բանականու[ 25 ] թյան բոլոր թելադրանքների դեմ: Հայությունը, այո՛, կարելի է մեղադրել, սակայն բոլորովին տարբեր ուղղությամբ: Հայ ժողովուրդը մեղավոր կարող է համարվել այն բանի համար, որ սրանիից 50-60 տարի առաջ, երբ նա իր ազգային-քաղաքական զարթոնքի շրջանը թևակոխեց՝ իր ազատության տիրանալու համար, նա չխնայեց ո՛չ գույք, ո՛չ ունեցվածք և ո՛չ էլ կյանք: Ահա այս բանի մեջ Սուլեյման Նազիֆները հայ ժողովուրդը կարող են մեղադրել: Երբ Նազիֆի հայրը Մշո դաշտի ամենահետամնաց Ալիբլուբուն գյուղի պարզ շինակի գրպանից հանում է «Ազատն Աստված այն օրից, երբ հաճեցավ շունչ փչել, իմ հողանյութ շինվածքին ազատություն պարգևել, ես այն օրից ուխտեցի, ազատությունը սիրել», — այս բնավ պատահական երևույթ չպիտի համարել, ավելին. Նազիֆի հայրը եթե իր խուզարկությունները շարունակեր, այդ նույն շինականի մոտ պիտի գտներ և՛ շատ ուրիշ երգեր, որրոնց բոլորի իմաստն էլ նույնն է՝ ազատությու՛ն, ազատությու՛ն, ազատությու՛ն:

Անշուշտ կարելի է հասկանալ, թե Սուլեյման Նազիֆի հայրը, «Ազատն Աստված»-ը տեսնելով, ինչու՞ պիտի սկսեր դառնորեն լաց լինել: Չէ՞ որ ինքնագիտակցության եկող հայ շինականին նա իբրև «խաֆիր», իբրև հարճ, ծառա և ստրուկ պիտի կորցներ: Այսպիսի կորստի համար հարկավ կարելի է արցունքներ թափել: Բայց ինչպե՞ս կարող է Էնկյուրիում բազմած իրեն հեղափոխական հորջորջող ազատասեր երիտասարդ թուրքը մեղադրել հայ շինականին ազատասեր լինելու մեջ, — ահա այս է որ չի կարելի հասկանալ: Չէ՞ որ Ռաուֆ բեյերի կյանքի և գործունեության ուղեցույցը նույնպես «Ազատություն, հավասարություն [ 26 ] և Եղբայրություն» ավետող նշանաբանն է: Թե՞ այս բոլոր սին խոսքեր են միայն, թուրք գործիչների հայտարարությունը քողարկելու մտահոգությամբ հնարված: Բայց այդ դեպքում գոնե արտաքին երևույթները փրկելու համար հայ շինականին պետք չէ որ մեղադրեն: Սակայն, արդար լինելու համար, այնուամենայնիվ, հիշատակենք այստեղ, որ հայ ազատագրական շարժումը, լինելով հանդերձ մասամբ հայ ժողովրդի կուլտուրաքաղաքական և տնտեսական փարթամության արդյունք, մի մասով էլ արդյունք էր շրջապատի համանման ազդեցությունների: Անժխտելի է, որ մասնավորաբար թրքական հեղափոխական շարժումները իրենց կարևոր դերն են կատարել հայկական շարժումների խմորման մեջ: Հայ և թուրք ժողովուրդները գրեթե միևնույն ժամանակ են ոտք կոխել հեղափոխության արյունոտ ուղին և փոխադարձաբար ազդել են մեկը մյուսի վրա:

Թուրքական սահմանադրության մշակման գործում հայերը կատարել են կարևոր և նշանակալից դեր. անմասն չեն նաև թուրքերը՝ հայկական սահմանադրության մշակման գործում: Երիտասարդ թուրքերը նախահայրերը՝ հանձինքս Միթհատ փաշայի, և հայ հեղափոխության նախակարապետները՝ հանձինս Խրիմյանի և Սերվիչյանների միաժամանակ, համագործակցաբար և նույն պայմանների տակ հղացան ազատության գաղափարները: Որոնել այս «հանցանքը» դրսի աշխարհում, օտարի մոտ, իհարկե, սխալ է: Էականն անշուշտ այն չէ թե հայ ժողովրդի ազատասիրությունը հանցա՞նք պիտի համարել, թե՞ առաքինություն: Էականն այն է, որ այդ ազատասիրությունը չէր ծագի ու չէր ծավալվի, եթե Թուրքիայում կարգ ու կանոն լիներ: Այս հարցի մեջ երկու [ 27 ] կարծիք չի կարող լինել: Այնտեղ, ուր բացակայում էր տարրական ազատությունը, հանգստությունը, կյանքի ապահովությունը, ուր իշխաում էր բռնությունը, ստրկությունը, հարստահարությունը, խտրականությունը. ուր արհամարվում ու անարգվում էին տեղական բարքերը, սովորույթները, կրոնն ու լեզուն. ուր բացարձակ ալան թալան էր ամեն քայլափոխի, այնտեղ բնական է, որ թեև ու թափ առնեին հեղափոխական ազատասեր շարժումները:

Ինչպես թուրք, այնպես հայ ղհեփոխությունը ծնունդ էր սուլթանների բռնակալ և դաժան կարգերի. թուրք կառավարության բարբարոս վարչաձևի: Մեզ թերևս առարկեն, ասելով, որ հայը բացառություն պիտի կազմեր ինքնագիտակցության եկած ժողովուրդների մեջ և պիտի մնար միշտ «հնազանդ կաֆիր» և «ստոր ֆելահ», բայց այս ավելորդ ու անտեղի խորհուրդ է, որովհետև հայությունը բնաջնջող երիտասարդ թուրքերն իսկ համոզվեցին, որ հայը նախադասում է ավելի շուտ մեռնել, քան ապրել հարճի և ստրուկի անազատ կյանքով:

Այսպիսով հայկական շարրժման երկու հիմնական պատճառները մնում են անխախտ և անխոցելի, այդ պատճառներից մեկը՝ հայ ժողովրդի ազատասիրությունն էր, իսկ մյուսը՝ Թուրքիայում իշխող բռնակալությունն ու բարբարոսությունը:

Թուրք գործիչները այլևայլ առիթներով հոլովում են այն միտքը, թե հայկական շարժումը ռուսական դավերի հետևանք է, պատվաստած թուրքահայության՝ ռուսահայերի և պարսկահայերի միջոցով: Այս, իհարկե, գիտակցաբար հորրինած բացարձակ սուտ է և կամ, լավագույն դեպքում, տգիտության ու խավարամտության արդյունք: Չպետք է շփոթել պատճառ[ 28 ] ները հետևանքների հետ: Երբ 1908-ին երիտասարդ թուրքերը հեղափոխության դիմեցին, նրանք դրանով բոլորովին նպատակ չունեին Բալկանները դեպի Եվրոպական Թուրքիա հրավիրել: Երբ Սուլթանները կոտորում էին արաբներին և լիբանանցիներին, նրանք երբեք չէին մտածում այդպիսով եվրոպական պետությունների միջամտությունը հրավիրել Թուրքիայի գործերի մեջ: Այդպես նաև հայկական շարժումների ժամանակ: Այն բազմաթիվ միջամտություններրը, որ, իրոք, եղած են հայկական ջարդերի ամբողջական ընթացքում, հետևանքներն էին կոտորածների և պչ թե ջարդերն էին պատճառը միջամտության Այս հարցին կանդրադառնանք հետագայում, իսկ առայժմ փորձենք պարզել, թե թուրք գործիչները որքա՞ն արդարացի են պնդելով, որ հայկական շարժումները օտար պետությունների դավադրության արդյունք են:

Հայկական շարժումները ըմբռնելու համար նախապես երեք հարց պետք է պարզել: Նախ՝ պիտի ճշտել այդ արժումների ծրագրերն ու նպատակները: Երկրորդ՝ պիտի ծանոթանալ այն գործունեության հետ, որ հայ գործիչներն ունեցել են հայրենի միջավայրի մեջ, և, երրորդ՝ պիտի պարզել այն կետը թե՝ ովքե՞ր էին գործակցում հայ գործիչներին՝ վերջիններիս մղած պայքարի ընթացքում: Թյուրիմացություններից խուսափելու համար հենց սկզբից խոստովանենք, որ հայկական հեղափոխական շարժումների ղեկավարը, պատասխանատու և գործուն ուժն էր Հ. Յ. Դաշնակցությունը:

Ուրեմն երկու խոսք այդ կուսակցության մասին, որը, ինչպես հայտնի է, գլխավոր ցավն է թե՛ թուրքի և թե՛ ռուսի: [ 29 ] Դաշնակցության հիմնադիրները ու ղեկավարները եղել են երեք հոգի՝ Քրիստափոր, Սիմոն ու Ռոստոմ: Երեքն էլ մինչև թուրքական բանտերը տեսնելը՝ նախապես ճաշակել են ռուսական բանտերի և աքսորավայրերի քաղցրությունը: Եթե սրանք ռուսական դիվանագիտության գործիքներ լինեին, ապա, փոխանակ բանտերի շեմքերը մաշելու, կառաջնորդվեին դեպի ռուսական պալատներն ու ապարանքները: Իսկ իրականության մեջ բոլորովին հակառակ փաստեր ու գործեն են տեղի ունեցել: 1893-1894 թվականներին, երբ Սինոնը իբրև դաշնակցական գործիչ Տրապիզոնում էր գտնվում, ռուսական թելադրությամբ ձերբակալվում և քշվում է Ռուսաստան, ուր և տարիներ շարունակ բանտային կյանք է մաշում:

1904-ին, երբ Ռլթիի գծով սահմանն էր անցնում Թորգոմը (Թուման Թումանյան), նույն ռուսների ձռեքով հրացանի է բռնվում և ռուսական գնդակներով սահմանային հողերի վրա ընկնում են վաթսունից ավելի քաջարի հեղափոխական զինվորներ: Իսկ նման փաստերի շարանը գրեթե անվերջ է: Անկարելի է մատնանշել մեկ դաշնակցականաի, որ քաղաքական կյանք ունենալով այդ երկու երկրների մեջ, միաժամանակ հետապնդված ու հալածված չլիներ թե՛ Թուրքիայում և թե՛ Ռուսաստանում: Եվ քաին որ այսօր ցարական գաղտնի դիվանները բոլշևիկների տրամադրության տակ են, իսկ հին Թուրքիայի դիվանները՝ Էնկյուրիի գործիչների. և որովհետև այդ երկուսն էլ ուխտյալ և ոխերիմ թշնամիներ են Դաշնակցության, ուստի հետաքրքրական պիտի լիներ ցույց տալ մի փաստաթուղթ, մի դեպք, օժանդակության ամենահամեստ միի քայլ, որ եղել է Ռուսիայի կողմից հայ մեծ քաղաքական կազմակերպության՝ թուրք [ 30 ] պետության դեմ ուղղված: Այդպիսի փաստ, իհարկե, բացարձակապես անկարելի է ցույց տալ: թե ռուս և թե թուրք կառավարությունները ինչպես այսօր, այնպես և երեկ, սուլթանների և ցարերի ժամանակ, հավասարապես իրենց հակառակորդ և թշնամի են նկատակ Դաշնակցությունը և պայքարած են նրա դեմ ամենայն դաժանությամբ: Եվ պարզ է թե ինչու: Հ. Յ. Դաշնակցության հետապնդած նպատակներն ու ծրագրերը, այն է՝ 1) ազատագրել հայ ժողովուրդը ստրկական վիճակից, տալով նրան լայն ինքնավարություն, առանց սահմանները (ռուս և թուրք) ճշտելու. 2) հիմքը դնել Մերձավոր Արևելքում ազգերի համերաշխության և ժողովուրդների դաշնակցային պետական կազմի և 3) դասակարգային պայքար մղել հանդեպ կեղեքիչների և շահագործողների: Ահա այս նպատակներն ու ծրագրերը՝ արդարորեն ռուս և թուրք բռնակալ կառավարությունները պիտի դնեին Հ. Յ. Դաշնակցության դեմ: Կա մինչև իսկ ավելին: Եթե թուրք պետական վարիչները գեթ մի քիչ խոհեմ ու հեռատես լինեին և ընդունեին, որ քայքայվող Թուրքիայի փրկությունը թերևս հենց այդ նույն սկզբունքների հաղթանակի մեջ պետք է որոնել, ապա Ռուսաստանը, իբրև աշխարհակալ և վերածնվող դրամատիրական պետություն, այդպես մտածել երբեք չէր կարող: Իր հիմքի մեջ Ռուսիան շատ ավելի մեծ թշնամի էր Դաշնակցության, քան թե թուրք պետությունը: Նա զգում և գիտակցում էր, թե լա՛յն ինքնավարությամբ թուրքահայ վիլայեթներում ոտքի կանգնած հայ ժողովուրդը՝ իր շարժումները պիտի ծավալի նաև Անդսրկովկասում և հայկական ինքնավարության պատնեշները ցցի Ռուսիայի առաջխաղացության առջև: Այսպիսի հեռանկարներ անշուշտ չէին [ 31 ] կարող ժպտալ Ռուսաստանին, որին անհրաժեշտ էին թուրքահայ հողերը, բայց միայն... առանց հայերի: Այս նորություն չէ նամանավան թուրք ղեկավարների համար, որովհետև, նախ՝ այս նույն խոսքերը նրանք լսել են Լոբանով-Ռոստովսկիների անունից և երկրորդ՝ հայկական կոտորածներից մի քանիսը կատարվել են թուրքական ձեռքերով և ռուսական ներշնչումով: Այսպիով, ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հայ հեղափոխականներին գործիք դարձնել երբեք չէր կարող: Սակայն կար մեկը, որին նա իրոք գործիք էր դարձնում և որի մասին արժե մի քիչ խոսել:

Պարզեցինք թե ինչու՛ ռուսական կառավարությունը անկարող էր Հայ Հեղափոխության լծակցած քաղաքական հոսանքները և մասնավորաբար Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գործիք դարձնել իր ձեռքին: Կար մեկ այլ ուժ, որին նա գործիք էր դարձնում, և այդ՝ թուրքական իխանությունն էր:

Նա այդ իշխանության միջոցով, առանց իր ձեռքերը արյունոտելու, հարվածում, թուլացնում և կոտորում էր հայերին, և այսպիսով, իր թիկունքն ապահովելով Անդրկովկասում, ճանապարհ բանում դեպի հայկական ամբողջ բարձրավանդակը, դեպի Միջերկրական: Այդ ծրագրի առաջին մասն այսօր իրագործված լինելով, թուրք ղեկավարները բախտ պիտի ունենան վաղը իրագործված տեսնելու նաև նրա երկրորդ մասը, երբ կարմիր հագած ռուսը իր դրոշը կպարզի Էրզրումի և Տավրոսի բարձունքների վրա:

Սակայն գուշակությունների ճշտումը ապագային թողնելով այժմ մի քանի խոսք ասենք այն մասին, թե ի՞նչ էր ներկայացնում իրենից Դաշնակցության հետապնդած երկրորդ նպատակը: [ 32 ] Ազգերի համերաշխությունը, ապակենտրոն պետականաձևը, ինքնօրինության սկզբունքը, որ այնքան շատ է խրտչեցնում թուրք վարիչներին՝ պատճառն այն է, որ նրանք Թուրքիայի փրկությունը միշտ էլ տեսել ու տեսնում են հպատակ ժողովուրդների երկպառակության և երկրի շնշերակները խեղդող կենտրոնացման մեջ: Օրինակներն ավելորդ են միանգամայն, քանի որ ամենափայլուն ապացույցը հրապարակի վրա է, ամենքի աչքերի առջև:

Երբեմնի հզոր, հսկայածավալ ու բազմացեղ Թուրքիան՝ այսօր՝ հենված հինգ-վեց միլիոն թրքության վրա՝ ատված է բոլորից, մենակ ու չեզոքացված, շրջապատված թշնամիներով, որոնք պատեհ վայրկյանին պատրաստ են իրեն պատառ-պատառ անելու, Թուրքիան, փոխանակ շաղկապելու և միացնելու հպատակ ժողովուրդները, և նրանց թե՛ բարոյական, թե՛ տնտեսական և թե՛ ֆիզիկական ուժերը ի նպաստ Թուրքիայի օգտագործելու՝ ջլատում, թուլացնում և վանում էր իրենից հպատակ ազգերը, իսկ այս քաղաքականությունից օգտվողը, իհարկե, Ռուսաստանն էր լինում: Որովհետև Թուրքիայի թուլացումը համազոր է Ռուսաստանի ուժեղացման: Այս է պատճառը, որ Լոբանովները խրախուսում էին թուրքերի մոլեռանդությունը և թույլ չէին տալիս, որ քայքայվող Արևելքը կազդուրվի և ոտքի կանգնի:

Այս է պատճառը նաև, որ թե՛ երեկվա ցարերն ու թե՛ այսօրվա կարմիրները, որ նույն աշխարհակալ ձգտումները ունեն, իրենց իբրև թշնամիի են նկատում Դաշնակցությունը, որովհետև վերջինիս նպատակն է՝ Արևելքը կազդուրելով վերապահել արևելքցիներին և ո՛չ թե նվիրաբերել աշխարհակալ ռուսին. պատվարներ կառուցել Ռուսիայի առաջխա[ 33 ] խաղացման առջև՝ և ոչ թե այդ առաջխաղացումը դյուրացնել: Մեր միտքը ավելի հստակ դարձնելու համար բերենք մի օրինակ հայերի երկրորդ հայրենիքի, մեր սիրելի Պարսկաստանի անցյալից: 1908-1909-1910 թվականներին պարսկական հեղափոխության շրջանն էր: Պարսկահայերն ու Դաշնակցությունը, որ Պարսկաստանում ո՛չ ազգային նպատակներ ունեին, ո՛չ սեփական հեռանկարներ և ո՛չ իսկ ուրույն ազգային շահեր, այնուամենայնիվ, իրենց ուժերը ի սպաս բերեցին պարսկական հեղափոխության և ջանացին, որ այդ երկիրը ոտքի կանգնի և վերակենդանության ու վերածննդի շրջանը թևակոխի:

Պարսկաստանի հաղթական հեղափոխությունը պիտի դյուրացներ ընդհանրապես Արևելքի վերածնունդը և մասնավորաբար Արևելքի մեջ սպրող ժողովուրդների համերաշխության ու համագործակցության դժվարին գործը: Դաշնակցությունը փայլուն կերպով իր դերը կատարեց և շնորհիվ Եփրեմի, Քեռու, Նիկոլի, Խեչո՛ի, Սաթթար և Բաղըր Խաների ու Սարդար Ասատների՝ Պարսկաստանն իր սահմանադրությունը ստացավ, արտաքսվեց երկրից ռուս կառավարության վարձկան Մեքմեթ Ալի շահը, Լյախովները չեզոքացան և Ռուսիայի գերիշխանությունն ինքնին նվազեց: Այս նույն ընթացքն ունեցավ Դաշնակցությունը նաև Թուրքիայում, որ բնավ հաճելի չէր կարող լինել ռուս կառավարության:

Եթե թուրք ղեկավարները ընդունակություն ունենային լուրջ դատելու և անաչառ լինելու նրանք մի հանգամանք ևս ի նկատի պիտի առնեին. այդ այն է՝ երբ հայ կազմակերպությունները և մասնավորաբար Դաշնակցության քաղաքական պահանջները չէին սահմանափակվում միմիայն Տաճկահայաստանով, այլ [ 34 ] տարածվում էին նաև Ռուսահայաստանի վրա, և այդ պահանջները ճիտ նույնն էին՝ թե՛ մեկ և թե՛ մյուս կողմը: Նույնն էին և տնտեսական պահանջները:

Եթե Երկրում Հ. Յ. Դաշնակցությունը կռվում էր բեկերի, խափիրության, անորակելի տուրքերի, վաշխառության դեմ, Անդրկովկասում նա հանդես էր գալիս իբրև ընկերավարական կուսակցություն և մենշևիկների, բոլշևիկների ու էսէռներների կողքին վարում դասակարգային պայքար: Եվ նա շատ մեծ մտահոգություններ էր պատճառում ռուս կառավարության, որովհետև ֆիզիկական և բարոյական ամենամեծ ուժ էր ներկայացնում Անդրկովկասում:

Սխալ է նաև այն, թե հայկական շարժումները կատարված են բացառապես ռուսահայերի և պարսկահայերի միջոցով: Հայկական շարժումը կրում էր ո՛չ թե տեղական, այլ համազգային բնույթ, ազգային գիտակցության զարթոնքը վարակել էր հայ ժողովրդի ո՛չ թե այս կամ այն հատվածը միայն, այլ նրա ամբողջությունը: Բայց, վերջապես, ի՜նչ մեղադրանքի նյութ կարող են ծառայել նման խոսքերը: Ինչու՞ լեռնական աբխազը կարող է Էնկյուրիի Ազգային Մեծ Ժողովի նախագահը լինել, ինչու՞ Թալեաթ, Ռաուֆ, Ջեմալ, Վեհիբ, Ահմեթ Ռիզա ու Մուսթաֆա Քեմալը, լինելով ծագումով բուլղարացի, աբխազ, քուրդ, հրեա, առնավուտ կամ լեհ, կարող են թուրք ժողովրդի ճակատագիր որոշել, իսկ զտարյուն հայն ու նույն հայրենիքի և ժողովրդի զավակը չի կարող իր ազգի, իր ամբողջական ցավերով տառապել: Միթե՞ նրա համար միայն, որ բռնավորները սահմաններ են գծել նրա կենդանի մարմնի վրայից:

Սակայն այդ քիչ է հայությունը բաժանելու համար:

Այժմ մի քանի խոսք էլ թուրքերի չորրորդ մե[ 35 ] ղադրանքի մասին: Հայերը, ըստ թուրք ղեկավարների, իբրև թե պատճառ են դառձել Ռուսիայի և օտար պետությունների միջամտության Թուրքիայի ներքին գործերի մեջ, և այդպիսով քայքայել են Օսմանյան պետությունը: Այս մեղադրանքի մեջ ճշմարտություններ անշուշտ կան: Անգլիան Հայկական հարցը պատրվակելով, Կիպրոսը գրավեց. Ռուսիան Արևելյան նահանգներում երկաթուղային և այլ մենաշնորհներ ստացավ. նորից նույն հարցը պատճառ բռնելով, այդպես վարվեցին նաև մնացյալ պետությունները, դեպքից-դեպք մասնատելով Թուրքիան հանուն Հայ Դատի և միշտ էլ՝ այդ Դատը անլուծելի թողնելով: Բայց ո՞վ է սակայն այդ միջամտության իսկական հանցավորը՝ հա՞յը, ռու՞սը, օտա՞րը, թե՞ ինքը՝ թուրք ղեկավար գործիչը: Եթե թուրք մտավորականը մի կողմ թողնի իր կույր ատելությունը դեպի շրջապատը և պաղարյունությոամբ մոտենա դեպքերի լուսաբանության, պիտի տեսնի, որ բոլոր դժբախությունների միակ պատասխանատուն միմիայն ինքն է: Որովհետև, ինչպես մի անգամ արդեն ասացինք, հայկական շարժումների նպատակը այն չէր, որ Կիպրոսը՝ անգլիացուն տրվի, երկաթուղիները՝ ռուսին, մենաշնորհները՝ օտարին, որոնք այդ բոլորը պիտի ստանային, չպիտի օգտագործվեին կամ պիտի օգտագործվեին հօգուտ իրենց շահերի, այլ շարժումների նպատակն այն էր, որ ինքը հայ ժողովուրդը իր բուն հայրենիքի մեջ մարդկային իրավունքների տիրանա, որ Արևելքը քնից արթնանա, որ արևելքցինե՛րը և ո՛չ թե օտարները ստանան և վայելեն իրենց հայրենիքի բարիքները: Եթե մի կողմ թողնելու լինենք գաղութաբնակ հայության մի որոշ մասը, ապա պիտի տեսնենք, որ զանգվածորեն հայ ժողովուրդը երկրի մեջ գաղափար չուներ ո՛չ [ 36 ] Կիպրոսի, ո՛չ երկաթուղագծերի և ո՛չ էլ մենաշնորքների մասին, այլ նրա միակ պահանջն ու նպատակն էր ստրկությունից ազատվել և մի քիչ ազատ շունչ քաշել: Եվ երբ օտարը, ահագործելով հայության արդար դժգոհությունները, միջամտում էր Թուրքիայի գործերին և իր հաշիվները շտկում, միթե՞ հանցավորը հայն էր և ոչ թե ինքը՝ թուրք կառավարությունը:

Պիտի ընդունել՝ որ կառավարությունը: Որովհետև եթե պահանջվի ստրկության լծի տակ հեծող Ալիգլբոնցի խաֆիրից, որ նա համաձայնվի ստրուկ մնալ, չբողոքել, չապստամբել, որպեսզի դուրսը սպասող գազանները ներս չմտնեն բոլորին լափելու, այդ պահանջը ավելի մեծ իրավունքով կառավարությանը պետք է անել, որ նա իր տունը կարգի ու կանոնի բերի, հանգստություն և ազատություն տա իր հպատակների և ոչ թե նրանց ստրկության լուծը ծանրացնի, օտարներին իբր կաշառք ծախելու արևելյան նահանգների իրավունքները, Կիպրոսները և այլն... Այստեղ ոճիրը և դավաճանությունը կատարվում է և կատարվել է թուրք կառավարության կողմից: Եվ եթե թուրք կառավարությունը կարող էր անհեռատես ու ոճրագործ լինել, ինչու՞ պիտի զարմանալ ուրեմն որ հայերից էլ ոմանք, հուսահատ թուրքական վարչությունից, երբեմն ցանկացած լինեն Թուրքիայի կործանումը: Բայց այդ ցանկության աղբյուրը պետք է որոնել թուրքական մտայնության, նրա կարճատեսության, նրա հիվանդ և համառ եսամոլության մեջ:

Մի էական խնդիր ևս հավի պիտի առնեն թուրք ղեկավարներն ու մտավորականները:

Չէ՞ որ Ռուսիայի և եվրոպացիների միջամտությունների միակ պատճառը հայերը չէին, չէ՞ որ դեռ մինչև Հայկական հարցը թե՛ եվրոպացիները և թե՛ ռուս[ 37 ] ները 18-րդ դարից սկսած իրավունք էին համարում միջամտել Թուրքիայի գործերին և առիթը եղած դեպքում հոշոտել Թուրքիան: Անշուշտ Ռաուֆ բեյերը սրանից մոտ 60 տարի առաջ Թուրքիայի քայքայման պատճառնե՞րն էլ չպիտի որոնեն հայերի մեջ, քանի որ հենց իրենք են պնդում, որ 60 տարի առաջ հայը թուրքից տարբերելը շատ դժվար էր: Ուրեմն ո՞րն է այն հիմնական պատճառը, որ լայնորեն բացել է Թուրքիայի դռները օտար միջամտության առջև, առաջ՝ ռուսի և մեծ պետության, իսկ այժմ՝ նաև փոքրերի: Արդյոք մեղքը այդ տերությա՞ն մեջ պիտի որոնել, թե՞ թուրք պետության, նրա ներքին ցավերի և կարծես անբուժելի հիվանդության մեջ:

Ռուսին և եվրոպացիներին հայհոյելուց շահ չունեն ո՛չ հայը և ո՛չ թուրքը: Իրականությունն այն է, որ այդ պետություններն ուզում են մեծանալ Թուրքիայի հաշվին, այսօր հային պատրվակ բռնելով, իսկ վաղը՝ քուրդին և արաբին: Եվ նշանակալիցն այն է, որ նրանք Թուրքիայում իշխող անարդարությունը տեսնում են, երբ Թուրքիան տկար է. միջամտում են, երբ կարելի է հոշոտել, և լուռ հանդիսատես են մնում, երբ Թուրքիան քիչ կազդուրված ու ոտքի է կանգնած: Այս դժբախտ երևույթի մեղավորը ո՞վ է արդյոք: Լեռան ծայրին դարան մտած գա՞յլը, որի իրավունքն է հափշտակել. թե՞ խելքից զուրկ հովիվը, որի պարտականությունն է գուրգուրանքով հոտը խնամել ու պահել:

Խրատներ են կարդում հայերին առ երևույթս հաղթական համարվող թուրք մտավորականները: Բայց թող բարի լինեն լսելու մի խրատ, որ գալիս է հին, շատ հին ժամանակներից: Այդ խրատը, ի միջի այլոց, սրբագործված է Թուրքիայում նահատակված միլիո[ 38 ] նավոր զոհերի արյունով, մի խրատ, Ռիզա Նուրիները օղ պիտի անեն և իրենց ականջներին կախեին, եթե միայն, իհարկե, նպատակ չունեն Թուրքիան դեպի խորտակում մղելու: Այդ խրատն այն է, որ ժողովուրդների բնաջնջումով չի կարելի ուժեղ և ազատ Թուրքիա ստեղծել: Չի կարելի Հայաստանի խորտակման գնով՝ Ռուսիայի և օտար պետությունների միջամտությունների պատճառները, Թուրքիան քայքայող ու մասնատող, վերացնել: Միջամտության համար Հայաստան չի լինի, սակայն միշտ էլ կլինեն ու կգտնվեն հայտնի ու անհայտ ուրիշ շատ միջոցներ, քանի դեռ չի գտնվել այն արդար հիմունքը, որի վրա պիտի կառուցվի բոլոր արևելքցիների համար ստեղծված Արևելքի ազատության հրաշակերտ շենքը:

Թուրք մտավորականները ընդհանրապես ավելիի ծանրանում են վերջին պատերազմի ընթացքում հայերը բռնած դիրքի վրա, նրանք ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ հայերը այս պատերազմին դավաճանեցին օսմանյան հայրենիիքին և պատճառ եղան, որ հարյուր հազարավոր հայեր և տաճիկներ կոտորվեն և քաղաքներ ու գյուղեր ավերվեն: Այս խնդրի մի քիչ լուրջ և անաչառ վերլուծությունը որքան թուրքերի, նույնքան և հայերի համար շահեկան և խրատական պիտի լիներ:

Երբ ցանկություն կայ խնդիրներին մոտենլաու, ապա նախ պետք չէ ամբողջ հայությունը առնել մի չափանիշի տակ: Անհրաժեշտ է հաշվի նստել այն փաստի հետ, որ բռնակալների շնորհիվ հայությունը բաժանված էր երեք գլխավոր մասերի:

Ա. — Օսմանյան երկրներում ապրող հայություն.

Բ. — Ռուսիայի սահմաններում ապրող հայություն. [ 39 ] Գ. — Բազմաթիվ գաղութներում ապրող հայություն:

Այս տարրական փաստը ստիպված եմ հիշեցնել, քանի որ մեկ երկրամասի հայության բռնած ընթացքը հաճախ վերագրվում է մյուս աշխարհի հայության կամ, այլ խոսքով, ընդհանրության: Եթե հաշտվելու լինենք այն մտքի հետ, որ ամբողջ հայությունը պարտական էր հօգուտ Օսմանյան կայսրության աշխատելու և նրա հաղթանակներով ոգևորվելու, այդ պարագայում ճիշտ է այն մեղադրանքը, որ հայության խոշոր մասը հակառակ է եղած Օսմանյան պետության: Ակներև է որ Ռուսիայում գտնվող հայությունը, որի թիվը մոտ երկու միլիոն էր, 19 տարեկանից մինչև 43 տարեկան հասակ ունեցողները, զորակոչի ենթարկվելով, առնվազն 150-200 հազար զինվոր է տված ռուսական բանակին: Իսկ որովհետև գրեթե ամբողջ աշխարհը պատերազմ էր հայտարարել Թուրքիայի և Միջին Եվրոպայի դեմ, այդ երկրամասերում ապրող հայությունն էլ իր թվի համեմատությամբ ուժեր էր դուրս հանել ընդդեմ Թուրքիայի և իր դաշնակիցների: Բացառություն էր կազմում Տաճկաստանից դուրս գտնվող հայությունը միմիայն պարսկահայությունը, որը չեզոք էր, որովհետև չեզոք էր և իր կառավարությունը, և բուլղարահայությունը, որ աշխատել է հօգուտ Թուրքիայի: Այնպե որ ճիշտ է այն փսատը, թե Տաճկաստանից դուրս գտնված հայությունը գործել է ընդհանրապես ընդդեմ Թուրքիայի, հանելով նրա և նրա դաշնակիցների դեմ առնվազն 200 հազար զինվոր: Ճիշտ է, որ այդ ուժը մի հուժկու բռունցք էր, հավասար Թուրքիայի արևելյան և հյուսիս և արևելյան սահմանների վրա կենտրոնացած բոլոր օսմանյան ուժերին, սակայն մի[ 40 ] թե՞ այս պատճառ է, որ հայերը մեղադրվեն դավաճանության և ուխտադրժության մեջ:

Կարծում եմ, թե բանականություն ունեցողները այն ածականներով հայերին չպետք է որակեն, որովհետև Ռուսիայի և գաղութների հայության հարյուրից իննսունը դաշնակիցների և Ռուսաստանի հպատակներ էին, ենթակա, համաձայն այդ երկրների մեջ գործող օրենքների, պարտադիր զինվորական ծառայության: Դատողություն ունեցողները պիտի հասկանան, որ այդ պետության աչքին դավաճան պիտի համարվեր զորակոչին չմասնակցող և ո՛չ թե մասնակցող հայե, թեկուզ այդ լիներ և Թուրքիայի դեմ, որի զորաբանակների մեջ բազմահազար հայեր կային: Եվ մի՞թե միայն հայերն էին այդպես: Նույնը չէ՞ր անում արդյոք ռուսահպատակ գերմանացին Գերմանիայի դեմ, գերմանահպատակ ռուսը՝ Ռուսաստանի, Ղրիմի, Վոլգայի, Անդրկովկասի թաթարը՝ Թուրքիայի և այլն, և այլն: Միթե՞ սրանք բոլորն էլ դավաճաններ էին:

Մեկ հարց, անշուշտ, կարոտ է լուսաբանության: պետք է պարզել, թե, անկախ զորակոչից, ինչու՞ հայերի համակրությունը ավելի շատ դաշնակիցների կողմն էր, քան թուրքերի, ինչու՞ փոքրաթիվ տաճկահպատակ հայեր, դաշնակից երկրներում մասնակցեցին իբր կամավորներ կամ զինվորներ, ինչու՞ հայերը նման զորակոչներին արձագանք տվին:

Այդ հարցումները կպարզվեն, եթե մենք գեթ հարևանցիորեն լուսաբանելու լինենք օսմանյան երկրներում եղան հայերի բռնած ուղությունը և նրանց վիճակը: Ուստի անցնենք այդ խնդիրների քննության:

[ 41 ] Նախապես ասենք, որ պիտի ծանրանանք ամենից առաջ Հ. Յ. Դաշնակցության Թուրքիայում կատարած դերի վրա, որովհետև թուրք մտավորականության կարծիքով այս հարցը իրենց հարուցած մեղադրանքների ամենաից խոցելի կետն է համարվում:

1914 հուլիսի 28-ին հայտարարվում է պատերազմ Ավստրիայի և Սերբիայի, իսկ օգոստոսի 2-ին՝ Գերմանիայի և Ռուսաստանի միջև: Նշանակալից է մի հանգամանք:

Օգոստոսի 5-ին Տաճկաստանի Էրզրում քաղաքում բացվում է Հ. Յ. Դաշնակցության VIII Ընդհանուր Ժողովը.

Օգոստոսին Դաշնակցության Գերագույն Ժողովը բացվում էր Էրզրում, երբ արդեն հունիս և հուլիս ամիսների սկզբին որոշ պափով պարզ էին թե՛ համաշխարհային պատերազմիի խիստ հավանականությունները և թե՛ կռվող ուժերի և տերությունների դասավորումները: Իսկ օգոստոսին, երբ Բելգրադի և Բրյուսելի պատերի տակ որոտում էին գերմանական թնդանոթները, իսկ ռուսական զորքերը արշավում էին դեպի Մազուրյան լճերը, ահա այդ նույն ժամանակ Թուրքիայի հետամնաց քաղաքներից մեկում հավաքվում էր հայ մեծ քաղաքական կազմակերպության Գերագույն ժողովը:

Ինչի՞ արդյունք էր այս:

Պատահական երևույթ չէր անշուշտ, որ Հ. Յ. Դաշնակցության գերագույն կուսակցական ժողովը 1914-ի օգոստոսին հրվիրվել էր Թուրքիայի հետամնաց քաղաքներից մեկում՝ Էրզրումում: Հայ մեծ քաղաքական կազմակերպությունը, որ մինչև 1914 թվականը ունեցել էրր ութ ընդհ. ժողովներ — բոլորն էլ դուրսը, արտասահմանում — թուրքական սահմանադրությունից հետո այդ համագումարներից երեքը հրա[ 42 ] վիրել էրր Թուրքիայում, մեկը՝ Պոլսում, իսկ երկուսը՝ Էրզրումում:

1908-ին, սահմանադրության մեղրամսին, Իթթիհաթի կենտրոնը — Սելանիկից, իսկ Թալեաթը՝ կուսակցոթյան հրահանգով — Պոլսից՝ հորդորում և խնդրում էին, որ Դաշնակցությունը իր ընդհանուր ժողովները գումարի Թուրքիայի ցանկացած քաղաքում, հայտնելով, որ այսպիսով ավելի ևս կդյուրացվի և կխորանա թուրք և հայ ժողովուրդների բաղձյալ համերաշխությունը: Այս առաջարկները, սակայն, մերժվեցին Դաշնակցության կողմից այն հստակ պատճառաբանությամբ, որ քանի դեռ չի վավերացված, նախ՝ Դաշնակցության և Իթթիհաթի համաձայնագիրը, ստորագրված երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, և, երկրոդ՝ կուսակցության կողմից չի՛ յուրացված Օսմանյան կառավարության հետապնդած քաղաքականությունը, ապա մինչ այդ համագումարը Թուրքիայում չի կարող գումարվել:

Այդ իսկ պատճառով սահմանադրության առաջին տարին կուսակցության V-րդ Ընդհանուր Ժողովը գումարվում է Վառնայում, իսկ համաձայնագիրը հաստատվելուց և կառավարության ընդհանուր քաղաքականությունը ճշտելուց և Դաշնակցության վերապահ հավանությանն արժանանալուց հետո՝ ժողովի վերջին նիստերը և 9-րդ Հանձնաժողովի աշխատանքները տեղափոխվում են Պոլիս՝ ի մեծ ուրախություն Իթթիհաթի և թուրք կառավարության: Թե ինչ էին համաձայնության կետերը, այդ Ռաուֆ բեյերը լավ գիտեն. այսօր և այստեղ տեղն ու ժամանակը չէ պատմական հին անցքերը քրքրել, սակայն մեկ բան կարելի է շեշտել: Դաշնակցությունը, որ կանգնած էր ընդհանրապես Արևելքի և մասնա[ 43 ] վորապես Թուրքիայի վերածննդի տեսակետի վրա, որ կողմնակից էր ազգերի համերաշխության և հզոր պաշտպանն էր հայ ժողովրդի շահերի, տեսնելով, որ իր և թուրք կառավարության միջև փոխադարձ հասկացողության լեզու է ստեղծվում, անմիջապես օրինական կուսակցություն է դառնում Թուրքիայի սահմաններում և իր ընդհանոուր ժողովները — VI-րդ, VII-րդ, VIII-րդ — իրար հետևից հաջորդաբար գումարում է Թուրքիայում: Այսպիսով, ինչպես վերն ասացինք, 1914-ի օգոստոսին Էրզրումում գումարված ընդհանուր ժողովը բնավ դիպվածի արդյուն չէր: Նա Օսմանյան կառավարության կողմից թույլատրված մի ժողով էր: Կառավարությունը գիտեր, որ Ռուսիայի, Անդրկովկասի, Ամերիկայի, Եգիպտոսի, Պարսկաստանի, Բալկանների, Թուրքիայի բոլոր մասերի և այլ վայրերի ներկայացուցիչները հավաքված են Էրզրումում. թե՛ նաս և թե՛ Իթթիհաթը գիտեն և օրակարգի մասին, գիտեն նաև, որ այդ ժողովում քննության պիտի դրվի Դաշնակցության բռնելիք դիրքը դեպի պատերազմը և մասնավորաբար՝ դեպի Ռուսաստանն ու Թուրքիան, իբրև պատերազմիկ պետություններ:

Անհրաժեշտ է կատարված փաստի իմաստն ու արժեքը հասկանալու համար նախապես մի քանի հարցեր պարզել: Այս անհրաժեշտ է թե թուրք մտավորականության շահերի տեսակետից՝ ըմբռնելու համար անցյալում եղած սխալները, և թե՛ հայ ժողովրդի որոշ խավերի մտքերը պարզելու տեսակետից՝ ցույց տալու համար այն հետևողականությունն ու անձնազոհողությունը, որ այդ պատմական օրերին հանդես է բերել հայ մեծ քաղաքական կազմակերպությունը:

Ա. — Իկսպաես ի՞նչն էր պատճառոը, որ Դաշնակ[ 44 ] ցությունը, գիտենալով հանդերձ, որ ոչ միայն ընդհանուր պատերազմը սկսվելու է, այլ և այդ պատերազմին կարող է մասնակցել նաև Ռուսաստանը — մի հանգամանք, որ առիթ պիտի տար նաև թուրքերին պատերազմին հարելու, իր ընդհանուր ժողովը չգումարեց արտասահմանյան որևէ երկրում: Չէ՞ որ նա օտարների ձեռքը գործիք էր իսկապես, ինչպես թուրք ղեկավարներն են պնդում, ապա այդ քայլը կլիներ ամենից նպատակահարմարն ու բանավորը ամենի տեսակետից: Եվ, վերջապես, արտասահմանում գումարվելով, Դաշնակցությունը կունենար թե հաղորդակցության հարմարություններ, թե ապրուստի դյուրություններ և որ ամենագլխավորն է՝ ազատ կլիներ ամեն մի վտանգից:

Բ. — Ինչու՞ այդ Ժողովը չգումարվեց նաև Ռուսաստանում կամ Անդրկովկասում: Չէ՞ որ Ռուսիան արդեն մասնակցում էր պատերազմին, իսկ Դաշնակցությունը, գործիք լինելով ռուսների ձեռքին, ինչպես կրկնում են շարունակ թուրք գործիչները, պիտի կարողանար այդպիսով ազդել Անդրկովկասում նախապատրասեվող անցքերի վրա: Մանավանդ, որ Թուրքիայի համեմատությամբ հաղորդակցության և կյանքի մեծ դյուրություններ կային Ռուսաստանում: Դաշնակցության պատգամավորները հեշտությամբ — ծովով կամ երկաթուղիներով — պիտի կարողանային ժողովել, փոխանակ էշերով ու ձիերով շաբաթներ շարունակ խավար Թուրքիայում ճամփորդելու:

Գ. — Ինչու՞ այդ Գերագույն Ժողովը չգումարվեց Թուրքիայի մայրաքաղաքում՝ Պոլսում, քանի որ այդպես էր ցանկանում թուրք կառավարությունը և ի մասնավորի՝ ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը: Չէ՞ որ նաև Պոլիսը գավառի համեմատությամբ [ 45 ] ուներ շատ ավելի մեծ հարմարություններ հաղորդակցության և կյանքի տեսակետից, իսկ վտանգի պահին՝ ավելի դյուրին էր հեռանալ:

Գ. — Ինչու՞ թնդանոթների որոտի տակ Հ. Յ. Դաշնակցությունը իր ժողովատեղին ընտրում է ռուսական սահմանին մոտ ընկած հետամնաց Թուրքիայի խավար անկյունը՝ Էրզրում բերդը, ուր միաժամանակ չկային ո՛չ հաղորդակցության և ո՛չ էլ կյանքի տարրական դյուրություններ:

Միթե՞ այս ամենը իրոք դիպվածորեն հենց այսպես եղավ:

Եթե այս հարցին բարեխղճորեն մոտենալու լինենք, եթե թուրք մտավորականները նեղություն հանձն առնեն, նախ՝ Վանի, իսկ հետո՝ Էրզրումի կուսակալ Թահսին բեյի միջոցով Դաշնակցության բռնված պատմական արխիվների մասին ծանոթություններ հավաքելու, եթե Թալեաթ բեյի անձնական և ներքին գործերի նախարարի թղթերը քրքրելու լինեն, այն ժամանակ պիտիի գտնեն այս հարցի պատասխանը, լուսավորված անհերքելի և համոզեցուցիչ փաստերով:

Դաշնակցության Գերագույն Ժողովը արտասահմանում չեղավ, որովհետև.

ա. հայ ժողովրդի ամենապատասխանատու կուսակցությունը՝ Դաշնակցությունը, ո՛չ կապ ուներ դաշնակից պետությունների հետև ոչ էլ ցանկություն՝ նրանց ձեռքին գործիք դառնալու: Ընդհակառակը: Գտնելով, որ եվրոպական պատերազմին մասնակցելը կորստաբեր պիտի լիներ ինչպես Թուրքիայի և Արևելքի, այնպես և հայության համար, նա ամենից վտանգալից օրերին զոհում է ամեն ինչ և, արտասահմանի փոխարեն, հավաքվում Էրզրումում:

բ. Նա չի հավաքվում նաև Ռուսաստանում, ո[ 46 ] րովհետև Դաշնակցությունը ո՛չ մի կապ չուներ ռուս կառավարության հետ, նրա քաղաքական դավերի գործիքը չէ՛ր, պարզապես թշնամին էր այդ կառավարության, մի կառավարություն, որ նպատակ ուներ ոչնչացնել և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը ու տիրանալ նրանց հարստության:

Այս այս տեսակետներն ունենալով է որ հայ մեծ քաղաքական կազմակերպությունը, լինելով Թուրքիայի օրինական կուսակցությունը, իսկ Իթթիհաթից հետո՝ նրա ամենից զորավոր կազմակերպությունը, որոշում է հավաքվել Էրզրումում և իր ազդեցությամբ փորձել կանխելու վերահաս վտանգը: Օրվա լույսի պես պարզ էր, որ Թուրքիան, պատերազմելու դեպքում, պիտի քայքայվեր ու կործանվեր, վերածնվող Արևելքը պիտի խորտակվեր, չարաչար պիտի տուժեր նա՛և հայ ժողովուրդը, սահմանի թե՛ մեկ, և թե՛ մյուս կողմից: Այս ահավոր վտանգը նկատի ունենալով, Հ. Յ. Դաշնակցությունը հավաքվում է Էրզրումում: Նա իր համագումարը չի կայացնում միինչև իսկ Պոլսում, որպեսզի պատգամավորներին ազատ պահի մայրաքաղաքում իշխող ռազմաշունչ մթնոլորտի ազդեցությունից: Գավառում, Էրզրումում, ժողովրդական զանգվածների մոտ ու հարազատ վայրում ակնբախորեն կարելի էր պատերազմի սպառնալից հետևանքները տեսնել և բնազդով ու գիտակցորեն լինել շրջահայաց և զգաստ:

Այս մտահոգությունները հետագայում, դժբախտաբար, մարգարեություններ դարձան: Այս պայծառորեն տեսնում ենք մենք այսօր, այս նույնքան պայծառորեն վաղը նաև թուրքերը պիտի գիտակցեն: Սակայն գալիքը ապագային թողնելով, այստեղ պետք է հիշատակենք, որ անաչառ վերլուծողի համար ինքին [ 47 ] պարզ պիտի լիներ, որ ռուսական սահմանին մոտիկ տաճկական բերդաքաղաք Էրզրումում հավաքված Դաշնակցության Գերագույն Ժողովը իբրև անվստահության և հակակրանքի փաստ պիտի նկատվեր հանդեպ Ռուսիայի և դաշնակիցների, և, ընդհակառակը, իբրև ուղղամտությոան — չասելու համար վստահության կամ կողմնակցության — մեկ չափազանց կարևոր քայլ հանդեպ Թուրքիայի:

Ի՞նչ որոշում տվեց Էրզրումի Ընդհանուր Ժողովը: Ի՞նչ դիրք բռնեց նա դեպի Թուրքիան: Ռուսաստանը և մյուս պետությունները:

Այստեղ ես նոր հայտնությունն չպիտի անեմ: Այդ հարցերի քննության ընթացքում զուգընթացաբար բանակցություններ էին տարվում Իթթիհաթի ներկայացուցիչների և միաժամանակ հիշյալ կուսակցության Կենտրոնական կոմիտեի երկու անդամների՝ Բեհաեդդին Շաքիրի և Նաջիի ու Իթթիհաթի Էրզրումի ներկայացուցիչ Հիլմի բեյերի հետ, որոնք հատուկ հանձնարարությամբ ուղարկված լինելով երիտասարդ թուրքերի մեծ կուսակցության և Թալեաթ բեյի կողմից, շարունակ տեղյակ էին ժողովի տրամադրության և որոշումներին: Անշուշտ կառավարության և Իթթիհաթի ներկայացուցիչները ժամանակին ընդարձակ զեկուցումներ են տվել ուր ոոր հարկ է՝ Դաշնակցության ընդհանուր ժողովի որոշումների մասին: Այսքան դավերից և ոճիրներից հետո կուզեի հավատալ, որ գոնե Նաջի բեյը ազնվություն կունենա, առանց խեղաթյուրելու, ճշտորեն հայտնել և հրապարակել մեր միասին կազմած արձանագրությունները: Բայց եթե հիշածս փաստական աղբյուրը ոչնչացված, այդ պարագայում թուրք մտավորականները թող բարի լինեն քրքրելու ներքին գործերի կամ Թալեաթ [ 48 ] բեյի անձնական արխիվները և հրապարակելու 1914-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ժողովի կողմից Վռամյանի և Ակնունիի ստորագրությամբ Պոլիս քաշված երկու հեռագրերը: Իսկ եթե որևէ կերպ նաև այդ հեռագրերը ոչնչացված են, այդ դեպքում թող անցագրի պատրվակով ձերբակալված Դագեսյանի - Բուլղարիայից ներկայացուցիչ Ընդհանուր Ժողովում - հիշատակարանները քրքրեն և ժողովի նոթագրությունների հետ ծանոթանան: Իսկ եթե հիշյալն էլ դժվար է ձեռք բերել, ապա բարի պիտի լինեն Էրզրումից 1915-ին ձեռք ձգած թղթերը թերթելու և Ընդհանուր Ժողովի որոշումները կարդալու: Անհրաժեշտ է, որ թուրք ղեկավարները այս նեղությունը հանձն առնեն, որովհետև Անկարայում միամիտների մի խումբ, ինչպես թերթերոում կարդացինք, նպատակ ունի պատերազմի պատասխանատուներին դատի հանձնելու, իսկ այս տեսակետից մեր առաջարկները իրագործելու դեպքում բավակնին փաստեր ու նյութեր կարելի է ունենալ: Ես հոռետես եմ, ես համոզված եմ, որ այս պարզ կատակերգություն է, որովհետև եթե լուրջ լիներ, ապա կոչնագիր պիտի ուղարկեր ոչ միայն Խալիլ բեյին և Դաշնակցության, ա՛յլ շատ շատերին: Իսկ եթե արդարություն լիներ, այդ դեպքում Հ. Յ. Դաշնակցությունը պիտի հրավիրվեր իբրև դատախազ՝ դատապարտելու նրանց, որոնք պատճառ դարձան Թուրքիան պատերազմին մասնակից լինելու:

Եվ ահա թե ինչու:

Հ. Յ. Դաշնակցության VIII-րդ Ընդհանուր Ժողովը հետևյալ հիմոնւքներով դեմ էր Թուրքիայի մասնակցության համևրոպական պատերազմին:

Դաշնակցության համար պարզ էր, որ պատե[ 49 ] րազմի պատճառներից մեկն էլ եվրոպական պետությունների խաչաձևած շահերն են ընդհանրապես Արևելքում և մասնավորապես Թուրքիայում: Այդ պետություններից ամեն մեկը ձգտում է տիրանալ օսմանյան հարստության, իսկ Թուրքիան, հայրելով կռվող կողմերից որևէ մեկին, վերջ ի վերջո անպայման պետք է տկարանար և տեղիւ տար:

Եվ ընդհակառակը, եթե Թուրքիան չեզոք մնար և խելացիորեն օգտագործեր իր գրաված ռազմական կարևոր դիրքերը, հանգիստ առներ պատերազմի ընթացքում, կարգ ու կանոն մտցներ երկրում, բռուժեր ներքին վերքերը և իր ուժերը ամփոփեր, ապա պատերազմի վախճանին նա իրենից մի պատկառելի հզորություն պիտի ներկայացներ, որի վաստակած հաղթանակները շատ ավելի մեծ պիտի լինեին, քայ հաղթական պատերազմները կարող են տալ:

Կար նաև այն՝ իսկ այս ամենից կարևորն էր Հ. Յ. Դաշնակցության համար, որ պատերազմի դեպքում Հայաստանն իր երկու հատվածներով ռազմաբեմ պիտի դառնար, հայությունը պատերազմից մեծապես պիտի տուժեր, իսկ նրա ասացվածքն ու հայրենիքը պիտի քայքայվեր, Հայ մեծ կազմակերպության աչքին սրանք չափազանց զորավոր պատճառներ էին՝ պատերազմին դեմ արտահայտվելու համար:

Այս այս նկատումներով էր որ VIII-րդ Ընդհանուր Ժողովը հրահանգեց օսմանյան խորհրդարանի երեփոխաններին.

Ա. — Հակառակ քվե տալ պատերազմին և ջանալ արգելել թուրքական արկածախնդրությունը.

Բ. — Ընդհանուր Ժողովի տրամադրությունները [ 50 ] հայտնել կառավարության, համոզելով վերջինին՝ հետ կանգնել պատերազմի կործանարար մտքից. Գ. — Համապատասխան ոգով բանակցություններ վարել Իթթիհաթի և կառավարության հետ:

Ահա ճշմարտությունը:

Եվ այսօր, այսքան փորձություններից ու աղետներից հետո, պարզ չէ՞ միթե, որ թուրք ղեկավար գործիչները եթե 1914-ի պատմական օրերին լսեին Հ. Յ. Դաշնակցության խորհուրդները և հետևեին այդ խորհուրդներին, ապա այսօր, 1923-ին, նրանք կունենային մի հայրենիք, որ հզոր է, հարուստ և ամբողջացած և ոչ թե այսօրվա նման քայքայված ու մասնատված:

Այս ամենը միթե ապացույց չէ՞ այն բանին, որ հայ մեծ քաղաքական կազմակերպությունը ո՛չ գործիք էր և ոչ էլ կարող էր գործիք լինել որևէ պետության ձեռքին, այլ, ընդհակառակը, տոգորված էր Թուրքիայիի և նրա մեջ ապրող ժողովուրդների լավագույն հեռանկարներով:

Այսպես վարվեց մեր հարևան իմաստուն, բայց թույլ Պարսկաստանը, և, չեզոք մնալով, պատերազմի վախճնին նա տիրացավ շահավոր դիրքերի:

Եզրակացությունները թողնելով անաչառ դատողներին, այժմ տեսնենք թե ի՞նչ ընդհանուր պահանջներ էր առաջադրում Հ. Յ. Դաշնակցությունը օսմանյան կառավարության: Թերևս, ո՛վ գիտի, այդ պահանջների մեջ կարելի է գտնել «դավաճանության» հետքեր:

Բերենք Թուրքիայի մասին տրված որոշումները:

«Մեր դիրքը դեպի կառավարությունը». — նկատի ունենալով պետական այն նեղ և տարամերժ քաղաքականությունը, որով բնորոշվում է իթթիհաթական [ 51 ] կառավարությունը իր գործունեությամբ, և որի արդյունքն են տնտեսական, դպրոցական, վարչական և այլ մարզերում բոլոր ոչ թուրք ազգությունների, հետևաբար և հայ ժողովրդի վերաբերմամբ գործ դրվող օրինական և հակառրինական ճնշիչ միջոցներ:

Նկատի ունենալով մանավանդ կառավարության հետապնդած խափանարար ուղղոությունը բարենորոգումների անշեղ գործադրության մեջ:

Ընդհանուր Ժողովը եկավ այն եզրակացության, որ կուսակցությունը պիտի շարոունակի մնալ անհողդողդ ընդդիմադրի և անառաչ քննադատի դերի մեջ հանդեպ Իթթիհաթի, պայքարելով նրա ազգայնական վնասակար և հակապետական քաղաքականության դեմ:

Ժողովը չի ժխտի գոործակցության սկզբունքը այն նախապետական կարևոր խնդիրների համար, որոնք համապատասխան են կուսակցության ծրագրային պահանջներին»:

Ռաուֆ բեյերը իրենց ընկերներով պիտի հասկանան, որ անհնար էր մի ընդդիմադիր կուսակցությունից ավելի ուղղամտություն սպասել, երբ պատերզմ է լինում, երբ թուրքերը իբր խոստում ավելին էին առաջարկում: Այդ կուսակցությունը, որ, իրոք, տաճկահայ ժողովուրդն էր ներկայացնում, մնալով կանգնած համապետական հողի վրա, իր իրավունքները ցանկանում էր ձեռք բերել ներքին պայքարով և ոչ թե հակապետական դավադրությամբ: Նա զգացմունքներով չէր առաջնորդվում, այլ պատրաստակամություն էր հայտնում լծվել ընդհանուր, համապետական գործի:

Ի՞նչ են կարծում թուրք գործիչները. միթե՞ Դաշնակցությունը, եթե, իրոք, մտադրություն ունենար պատերազմից օգտվելու, կամ եթե նա կապ ունե[ 52 ] նար դրսի պետությունների հետ, այսպիսի որոշումներ պիտի կայացնե՞ր:

Որպեսզի ավելի պարզենք մեր միտքը, բերենք մի հոդված բարենորոգումների հարցի մասին. —

«Ընդհանուր Ժողովը լսելով բարենորոգումների մասին արված զեկուցումը և վիճաբանության ենթարկելով առհասարակ կուսակցական բարենորոգչական գործունեությունը դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով, ընդունեց, որ կուսակցությունը սկզբունքով կարող է որդեգրել բարենորոգչական գործունեությունը, միաժամանակ պարտք դնելով ձեռնհաս մարմինների վրա ավելի քիչ տարվել դիվանագիտական ուղղությամբ և միշտ շարունակել գերակշռություն տալ կազմակերպական իրական ուժի հզորացման»:

Արժեք, սակայն, մի քիչ ավելի կանգ առնել այս հարցի վրա:

Անկախ հայ և թուրք ժողովուրդների կամքից, միանգամայն ռուս-գերմանական մրցակցության շնորհիվ, Հայկական հարցի դիվանագիտական քննությունների նյութ է դառնում և Հոֆն ու Վեստենենկը ոգևորության սերմեր են ցանում այստեղ ու այնտեղ: Սակայն Հ. Յ. Դաշնակցությունը, այնուամենայնիվ, մնում է կանգնած համապետական տեսակետների վրա, օտարի միջամտության չի ապավին ու չի տարվում դիվանագիտական հույսերով, ա՛յլ հանուն երկրի անդորրության ու բարգավաճման, չմերժելով հանդերձ բարենորոգումները, իր հույսերը դնում է առավելապես ներքին ստեղծագործ ուժերի առողջացման ու հզորացման վրա:

Որպեսզի Ընդհանուր Ժողովի ոգին ավելի ևս պարզ լինի, բերենք պատերազմի նախօրյակին «Զինվորագրության խնդրի» առթիվ տված որոշումն ևս. [ 53 ] «Ընդհանուր Ժողովը միշտ կանգնած մնալով այն տեսակետի վրա, թե երկիրը արտաքին վտանգներից պաշտպանելու հաստատուն և նպատակահարմար միջոցը համաժողովրդական բանակն է՝ միլիսը, և հետևաբար, դեմ լինելով ներկա զինվորական մի շարք ճնշիչ պայմաններին.

Ընդունելով դարձալ, որ ամեն ոք պարտավոր է կատարել իր քաղաքացիական պարտականությունը իր երկրի հանդեպ.

Հայտարարում է մարմիններին՝ հետամուտ լինել ապահովելու՝

Ա. — Մուինսըզների ազատագրումը.

Բ. — Ուսուցիչների ամառային ծառայությունը.

Գ. — Մինչև 31 տարեկան (99 թվականը) քրիստոնյաների զինվորագրությունը վճարովի կատարել տալու սկզբունքը»:

Ուրեմն, դեմ լինելով թե՛ պատերազմին և թե՛ զինվորագրության, Դաշնակցությունը, այնուամենայնիվ, հրահանգում է իր մարմիններին, գործակցել թուրք կառավարության և անգամ պատերազմի դեպքում լինել նրա հետ: Նա միայն որոշ կետերի նկատմամբ ստորագրությունն է առաջարկում, միի բան, որ պահանջում էր նաև Թուրքիայի շահերը և որ ընդունված էր բովանդակ քաղաքակիրթ աշխարհրում:

Բավական համարելով 1914-ի օգոստոսի 5-ին Էրզրումում բացված Ընդհանուր Ժողովի մի շարք որոշումների հիշատակումը, մենք կարծում ենք, որ այլևս պարզ է բոլոր նրանց համար, որոնք անաչառորեն տեսնել, լսել ու դատել գիտեն, որ Հ. Յ. Դաշնակցությունը եղել է այն միակ կուսակցությունը Թուրքիայում, որը, նախատեսելով պատերազմի աղետավոր հետևանքներն ու Թուրքիայի հայերի փրկու[ 54 ] թյունը փափագելով, ամեն կերպ ձգտել է զարկ տալ օսմանյան պետության վերածննդին և նրան հեռու պահել բոլոր փորձություններից:

Այս պատճառով է որ նա իր գործունեության ընթացքում ո՛չ գործիք էր և ո՛չ էլ կարող էր գործիք լինել որևէ պետության ձեռքում ընդդեմ Թուրքիայի:

Տեսնենք սակայն, թե ի՞նչ էր թուրք գործիչների կարծիքը: Մենք արդեն ծանոթացանք Հ. Յ. Դաշնակցության թե՛ ընդհանուր ուղղության և թե՛ մասնավորաբար Էրզրումի Ընդհանուր Ժողովի այն որոշումների հետ, որոնք հիմք ծառայեցին կուսակցության անունից բանակցություններ վարելու Իթթիհաթի և կառավարության լիազորներ՝ Նաջիի, Բեհաեդդին Շաքիրի և Հիլմի բեյերի հետ:

Ի՞նչ էր նրանց պատասխանը:

Անշուշտ Էնկյուրիում և Պոլսում նստած մտավորականներն ու պետական մարդիկ ունեն իրենց ձեռքի տակ հիշյալ լիազորների առաջարկները, որոնց մասին, նրանք, այնուամենայնիվ, ոչինչ չեն խոսում:

Այդ առաջարկների բովանդակությունը համառոտ ձևով հետևյալն էր:

Պատերազմի մասին. — Տաճկաստանն իր մեծությունից ընկել է Եվրոպայի դավադրությունների շնորհիվ, մեջն առնելով նաև Գերմանիան: Սակայն Թուրքիայի ամենահետևողական ու ոխակալ թշնամին միշտ էլ Ռուսաստանն է եղել: Նաև այս պատերազմը, ասում էին նրանք, պետք է վերջանա Արևելքի ստրկացումով, միի բան, որինց մենք սառնասիրտ ու անտարբեր ականատես չենք կարող լինել: Տաճկաստանը լինելով թուրքանական ժողովուրդների առաջապահը, և Սուլթանը, որպես իսլամության խալի[ 55 ] ֆան, պետք է օգտագործեն բոլոր ուժերը, որոնք դեմ են Ռուսաստանին: Ռուսաստանը պե՛տֆ է կլանի ամբողջ թուրքիան, եթե միայն չհաղթվի: Ուստի պետք է նրա դեմ դուրս գալ և պայթեցնել Ռուսիան, թե՛ ներսից, ուր մենք մոտ 40 միլիոն ցեղակից թրքություն ունենք և թե դրսից, ուր նա բավականին թշնամիներ է շահել: Հյուսիսի արջը դեպի հյուսիս պիտի երկարի, Կովկասյան լեռնաշղթայից դեպի այն կողմը, Կասպյան ծովից դեպի վեր: Եվ որովհետև Գերմանիան է միակ հզոր պետությունը, որ իրապես դեմ Ռոուսաստանին, դեմ լինելով միաժամանակ նաև Անգլիային՝ մեր երկրորդ կարևոր թշնամուն, ապա պարզ է, որ մենք Գերմանիայի հետ պետք է զինակցենք դաշնակիցների դեմ դուրս գալու պայմաով: Այս բանակցությունները տեղի ունեցան «Գեոբենի» պատմությոունից շատ առաջ:

Օգոստոսին արդեն պարզ էր Իթթիհաթի որոշումը պատերազմի մասին: Օգոստոսին Իթթիհաթը արդեն գործում էր և ոչ միայն խոսում: Այդ ժամանակ էր Դաշնակցության հետ բանակցություններ վարող թուրք գործիչները, բերելով իրենց հետ քարոզիչների մի ամբողջ շքախումբ, սեպտեմբերին երեք ուղղությամբ և միանգամայն որոշակի հրահանգներով մտցրին Ռուսաստան: Այդ քարոզիչներից մեկը խումբ Օլթիի գծով անցավ Աջարիա, մյուս խումբը Ալաշկերտի վրայով մտավ Բաքու և Դաղստան, իսկ երրորդը՝ Վանի և Մակուի գծով Պարսկաստան անցավ: Անշուշտ Իբրահիմ էֆենդի (Ալեքսանդրապոլցի) չի ժխտի այս փաստը, որովհետև նա մասնավորաբար մեր գիտությամբ իր հայրենիքն անցավ: Այս բոլորից հետո պարզ չէ՞ արդյոք, որ սուտ են ու անհիմն այն բոլոր լուրերը, որ իբրև թե Թուրքիայի մասնակցությունը [ 56 ] պատերազմին՝ ամբողջապես Էնվերի արկածախնդրության գործն է:

Տվյալ դեպքում մեր հարուցած հարցի մեջ հետաքրքրականը այն չէ անշուշտ, թե ո՞վ էր պատերազմի պատասխանատուն: Այս հարցի պատասխանը թող տան Պոլիսն ու էնկյուրին: Կարևորն այն է, որ Դաշնակցությունը, դեմ լինելով պատերազմին և դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականության, այնուամենայնիվ, որոշում է հորդորել հայ ժողովրդին՝ կռվի դեպքում անթերի կերպով իր պարտականաությունները կատարել Թուրքիայի հանդեպ: Եվ այդ մասին նա նախապես հայտնում է Բեհաեդդին Շաքիրներին: Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունը այսպես կարող էր վարվել, սակայն... ազնիվ մարդկանց հետ: Այս վերջիին կետը մոռացվեց Հ. Յ. Դաշնակցության կողմից և այս մոռացումը անշուշտ ճակատագրական մեծ սխալ էր:

Դաշնակցությունը պիտի խաբեր, պիտի դավաճաներ, դավադրեր Թուրքիայի դեմ, գուցե այդ պարագայում բարբարոսները այլ կերպ վարվեին հայ ժողովրդի հետ և այնքան անմեղ արյուն չհոսեր:

Պիտի խոստովանել, որ Իթթիհաթն ու կառավարությունը պահանջում էին Դաշնակցությունից փոխել իրենց հայացքները, փոխարենը գայթակղյալից խոստումներ տալով նրան:

Անաչառ լինելու համար հայտարարում ենք, որ նրանք այս կետում չափից ավելի առատաձեռն էին: Ծիծաղելիության չափ համեստ էին գտնում մեր պահանջները և հայտարարում, որ մենք իրավունք չունենք լինել ավելի համեստ, քան առնաուտներն են և չպահանջել ազգային բաղձանքների առավելագույնը: Նրանց տարօրինակ էր թվում, որ Դաշնակցությունը իր հոգածության գլխավորն [ 57 ] առարկան համարում է ընդհանրապես Արևելքի և մասնավորապես Թուրքիայի անդորրությունը և հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանումը. տարօրինակ էր թվում, որ հայության քաղաքական պահանջների իրագործումը նա հետաձգում էր պատերազմի վախճանին, համարելով այն պետական ներքին հարց:

Ես չեմ կարող կասկածել Իթթիհաթի և կառավարության լիազորների անկեղծության վրա:

Էրզրումում պարզ ու հստակ ձևով նրանք մեզ հետևյալն էին հայտնում.—

«Ինչպես թուրքերը, նույնպես և հայերը պատերազմի հետևանքով ստեղծված բացառիկ հանգամանքների շնորհիվ, իրավունք ունեն ազգային իրենց գերագույն նպատակներին հասնելու: Պետք է ստեղծել Հայաստան, կենտրոնն ունենալով Էջմիածոնը: Հայաստանի մեջ պետք է մտնեն Ռուսական Հայաստանի հայկական մասերը. դրան պետք է կցել Տաճկահայաստանից Էրզրում նահանգի որոշ մասերը, առանց Էրզրում քաղաքի, և Վան ու Բիթլիս նահանգներից որոշ հողամասեր: Այդ Հայաստանը պատվարր պիտի կազմի Հյուսիսի դեմ, միանալով Անդրկովկասում ստեղծվելիք այլ պետության հետ: Ի՞նչ վերաբերվում է Կարսին, նա, հայկական լինելով մեկտեղ, Թուրքիան զինվորական առանձնահատուկ իրավունքների պիտի ունենա այդ բերդաքաղաքում, և այդ էլ պարզ այն պատճառով, որ Հայաստանը, լինելով նորաստեղծ ու փոքր պետություն, առայժմ անկարող պիտի լինի այդ կարևորագույն ռազմակենտրոնը ըստ արժանավույն օգտագործել Ռուսիայի դեմ: Պետք է ստեղծել և Վրաստան, Ադրբեջան ու Դաղստան, և այդպիսով, եթե այդ ազգերրը կստանան իրենց անկախությունը, [ 58 ] Թուրքիան այն ժամանակ վերջնականապես կապահովվի Հյուսիսի իր դարավոր թշնամուց»:

Ինչպես նկատում եք, Իթթիհաթի և թուրք կառավարության պաշտոնական լիազորները մեզ առաջարկում էին ստեղծել Միացյալ, Անկախ և Ազատ Հայաստան, այսինքն մի բան, որ ոչ Դաշնակցության ծրագրի և ոչ էլ նրա այդ օրերի տրամադրությունների մեջ կար: Իհարկե, այս առաջարկները գայթակղեցուցիչ պիտի լինեին ոմանց համար, և քանի որ աղբյուրներ մատնանշեցի, ապա պիտի խոստովանեմ, որ այդ աղբյուրների մեջ հետաքրքրվողները պիտի տեսնեն, որ գայթակղվողներից մեկն էլ ես էի: Բայց այդ չէ էականը, իհարկե. էականն այն է, որ ընդհանրությունն ու Դաշնակցության ճնշպղ մեծամասնությունը հակառակ էին գայթակղվողներին: Նրանք գտնում էին, որ ստեղծված պայմաններում չափազանց եսական ու վտանգավոր է նման արկածախնդրությունների հետևից ընկնել, վտանգելով թե՛ հայությունը և թե՛ Արևելքը: Որովհետև իբր փոխարինություն այդ զիջումներին՝ թուրք լիազորները պահանջոմւ էին մեզնից. —

1. — Ընդունել սկզբունքով, որ պատերազմին մասնակցել անհրաժեշտ է և պատերազմի դեպքում լինել այն պետությունների հետ, որոնք դեմ են Ռուսաստանիին:

2. — Քանի որ Անդրկովկասում առանց հայ հեղակավրության և գործոն մասնակցության ապստամբություն չի կարող լինել, և որովհետև ռուսահայերի առաջնորդը Դաշնակցությունն է, ուստի նա Կովկասում անելիք ապստամբության նախաձեռնությունը իր վրա պետք է վերցնի:

3. — Հայերը պարտավորվում են՝ Ղարսում զին[ 59 ] վորական առանձնաշնորհումներ տալ Թուրքիային:

4. —Հայաստանը անկախ է, վերը հիշած սահմաններում, մանրամասնությունները հետագայում ճշտելու պայմանով:

5. — Հայաստանը Անդրկովկասում ազմվելիք մյուս պետությունների հետ մեկտեղ դեմ պիտի լինի Ռուսաստանին:

6. — Ռուսական ուղղություն ունեցող մարդիկ, իինչպես, օրինակ, Գևորգ Կաթողիկոսն է, ասպարեզից պետք է քաշվեն և պետք է փոխարինվեն հայկական անկախության կողմնակիցներով»:

Այս կետերին Դաշնացությունը հետևյալ ձևով է պատասխանում:

1. — Թուրքիայի մասնակցությունը պատերազմին արկածախնդրություն է և ոչ թե անհրաժեշտություն. Թուրքիան չեզոք պետք է մնա և չեզոքությամբ իրավունքներ ձեռք բերի:

2. — Անդրկովկասի հայությունը դեռևս չի տեսել թուրք կառավարության բարյացակամություն, իսկ Թուրքիայում ցարդ կժխտվի քաղաքացիական տարրական իրավունքների անհրաժեշտությունը հայերի համար. Անդրկովկասի հայությունը չպիտի հավատա ոչ Թուրքիայի և ոչ էլ Դաշնակցության ծայրահեղ խոստումներին: չպիտի մոռանալ նաև այն, որ Դաշնացությունը, լինելով հալածված կուսակցություն Ռուսաստանում, զուրկ է հեղինակությունից ժողովրդական լայն զանգվածները ապստամբ վիճակի մեջ դնելու Ռուսիայի դեմ: Դաշնակցությունը միիաժամանակ նաև այն արծիքին է, որ Անդրկովկասի ժողովուրդների և ոչ մեկը, ոչ վրացիները, ոչ դաղստանցիները և ոչ իսկ թաթարները զենք չպիտի բարձրացնեն Ռուսիայի դեմ և այս ժողովուրդների լայն [ 60 ] խավերը, բացառությամբ որոշ շերտերի լոյալ պետք է մնան ռուսական պետականության հանդեպ: Այսպիսի պայմաններում Դաշնակցության նախաձեռնությամբ սկսած ապստամբությունը պատճառ պիտի դառնա նոր հայ-թաթարական, հայ-վրացական ու հայ-դաղստանական կռիվների: Իսկ Ռուսաստանը պատրվակ բռնելով այս երևույթը, պիտի բնաջնջի հայ ժողովրդինն: Ահա այս նկատումներով, Դաշնակցությունը հայտարարում է, որ ապստամբության նախաձեռնությունը իր վրա չի կարող վերցնել, ավելացնելով միաժամանակ, որ անկախ իր կամքից, եթե այդպիսի մի ապստամբություն ծագի, իինքը, իհարկե, արգելքներ չպիտի հանիի, մանավան եթե մեր գոյությունն ապահովող լուրջ հավաստիացումներ լինեն:

3. —Ընդունելով, որ Հայաստանի սահմանների վերջնական ճշրոտոշման հարցը մտնում է կուսակցության ոչ այսօրվա նպատակների մեջ, Դաշնակցությունը հայտարարում է, որ իինքը, ստեղծված պայմաններում, չպիտի հետապնդի քաղաքական նպատակներ, այլ պիտի տարվի բացառաբար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցով:

4. — Դաշնակցությունը խոստանում է հրահանգել հայության երկու հատվածներին, որ պատերազմի դեպքում երկու պետությունների հանդեպ և ուղղամտորեն կատարեն իրենց քաղաքացիական պարտականությունները:

Իթթիհաթի ներկայացուցիչները դժգոհ էին մեր պատասխաններին: Նրանք բնական էին գտնում, որ թրքահայը Թուրքիայի հանդեպ լինի լոյալ և սակայն չէին ուզում հասկանալ, թե ինչու՞ ռուսահայը նույնպես լոյալ պիտի լինի Ռուսիայի հանդեպ: Նրանք պահան[ 61 ] ջում էին, որ բովանդակ հայությունը միայն իրենց զենքի հաջողությանը ծառայի: Նրանք հայտարարում էին, որ հակառակ պարագայում իրենց գործի պիտի վիժի, որի միակ պատասխանատուներն են՝ նախ՝ Դաշնակցությունը և ապա՝ հայությունը:

Գաղտնիք չէր Դաշնակցության համար, որ «պատասխանատու» խոսքի տակ թաքնված էին հայկական կոտորածների սարսափելի պատկերները: Բայց միթե՞ նա, ով չէր հավատում թուրք վարիչների անկեղծության, պայծառորեն տեսնում էր պատերազմիի հետևանքները, գիտեր, որ Թուրքիայի մասնակցությունը պատերազմիին համազոր է հայ ժողովրդի բնաջնջման, — նա պետք է թե՛ ինքը գործիք դառնար և թե՛ բովանդակ հայությունը գործիք դարձներ թուրք վարիչներին:

Եթե թուրք մտավորականները և հայերից հետին թվով իմաստունները ինձ հակասության մեջ բռնելու ցանկությամբ փորձեն ինձ վերադարձնել 1914 թ. իմ թրքասեր ճառերը, դրանով նրանք քիիչ բան ապացուցան պիտի լինեն, որովհետև ես գտնում եմ, որ իմ նահատակ ընկերները եղան մեզնից ավելի իմաստուն և ավելի հեռատես և կարողացան ըստ արժանվույն գնահատել Թալեաթները սին հրապույրներն ու խոստումները: Նազիմները չկարողացան և ոչ մե թաթար, քուրդ կամ պարսիկ շարժման մեջ դնել և համիսլամության կամ պանթրքության գաղափարներով ոգևորել:

Խալիլ փաշայի զորաբանակները առաջին անգամ ծեծ կերան հենց պարսկական և տաճկական քրդերի կողմից:

Ադրբեջան ու Դաղստան գնացող գործակալները ոչինչ չարեցին. ընհակառակը. տաճկական զորքերը հարվածող ռուսական պատկառելի բռունցքներից մեկն [ 62 ] էր նաև կամավորական «Դիկայա Դիվիզիան» (վայրենի զորամաս), որ կազմված էր բացառաբար թաթարներից, լեզգիներից և չերքեզներից:

Խոստում տվող վրացիները տեղից չշարժվեցիին և վրացական սին հույսերով և խոստումներով ոգևորված Էնվերը, որ արշավում էր դեպի Ղարս ու Թիֆլիս, և ոչ մեկ ապստամբություն չտեսնելով, իր բանակները թաղեց ձյան տակ և ձեռնունայն ու գազազած վերադարձավ Պոլիս:

Դաշնակցությունը, հետևաբար, նայ հայ ժողովուրդը, ի բաց առյալ մասնակի խմբակների, նախատեսելով այս ամենը, իրավամբ որոշեց մնալ չեզոք և լինել լոյալ Թուրքիայի և Ռուսիայի հանդեպ:

Այս բոլորը այսպես լինելով հանդերձ, գուցե և կյանքը այլ ուղղությամբ է ընթացել, իսկ որոշումները մնացել են միայն մեռաց տառ: Դա քննելը նույնպես կարևոր է, որովհետև կենդանիի գործը հաճախ դժվար է պարփակվում որոշումների նեղ սահմանների մեջ: Եվ իրոք, կյանքի մեջ եղել են այնպիսի շեղումներ, որոնք որոշումներին չեն համապատասխանել, բայց և այնպես մեր գործունեության ուղղություն տվողը եղել է ընդհանուր ոգին: Կյանքի հրամայականի տակ եղած այդ շեղումները թուրք գործիչները մատի փաթթոց արած, ցանկանում են ապացուցել, որ հայերը գործիք են եղել ուրիշների ձեռքին, որ նրանք ձգտել են Թուրքիան պայփեցնել ներսից ու դրսից:

Քննենք, ուրեմն հայերը ընթացքը երկու գլխավոր վայրում՝ Անդրկովկասում և Թուրքիայում: Գաղութաբնակ հայության դիրքը երկրորդական պիտի նկատել և նրանց թեր ու դեմ լինելը այնքան էլ լուրջ քննության նյութ չպետք է դարձնել: [ 63 ] Վերցնենք նախ Անդրկովկասը:

1897 թվի համառուսական ընդհնաուր վիճակագրությամբ Անդրկովկասն ուներ 1.800.000 հայություն: Սրանք մաենքն էլ ռուսահպատակ հայեր էին և տասնյակ տարիների ընթացքում ենթակա ընդհանուր զորակոչի: Բնականորեն նաև 1914 թվին այս նույն հայությունը, նախ մինչև 35 տարեկաններնը ընթարկվում են զորակոչի: Ամեն մեկ դաս տալիս էր 10.800 զինվոր, 19-43 տարեկանները, այսինքն 24 դասը պիտի տար՝ 10.800-ը 24 անգամ, որ հավասար է 259.200 զինվորի:

Թուրք մտավորականները, որոնց մեծ մասը զինվորականներ են, պիտի իմանան, որ ռուս կառավարությունը իր զորակոչի գործը դրած լինելով շատ ամուր հիմքերի վրա, հնարավորություն չպիտի տար հայերիին, խուսափելու իրենց պարտականություններից:

Այժմ, ենթադրենք, որ 259.200 հայ զինվորներից մի մասը, ասենք, 109.200-ը՝ զբաղված են թիկունքային և կամ այլ աշխատանքներով, հիվանդներ են և կամ դասալիքներ. ընդհանուր քանակից զեղչելով հանդերձ 109.200-ը մենք նորից կունենանք 150 հազարանոց հայկական սվինների մի պատկառելի քանակ, որ Ռուսաստանը միշտ կարող էր դեմ հանել Տաճկաստանին:

Այժմ, այն թուրքերին, որ մեղադրում են հայ ժողովուրդը այն բանիի մեջ, թե՝ նա գործիք էր ռուսների ձեռքին ընդդեմ թուրքերի, հետևյալ հարցերը պիտի ուղղենք.

1. — Զորակոչի ենթարկված 259.000 հայերը ու՞ր էին ուղարկվում:

2. — Տաճկական ճակատում ընդամենը որքա՞ն հայեր կային արդյոք: [ 64 ] Եթե այս հարցերին՝ գործից անտեղյակ մարդիկ չկարողանան պատասխանել, կռիվները ղեկավարող թուրք զորականները և խնդիրների խորերը թափանցող հայ ու թուրք գործիչները անշուշտ ի վիճակի են պատասխանելու.

ա) Հայ զինվորները կովկասյան ճակատից փոխադրվում էիին դեպի հյուսիս, տարածվելով Կարպատներից միինչև Բալթիկ ծով, իսկ նրանց փոխարինելու համար Վոլագայի և Բալթիկի ափերից զորամասեր էին փոխադրվում տաճկական ռազմաճակատը:

բ) Տաճկական ճակատում գործող ռուսական զորամասերի մեջ հայ զինվորների թիվը երբևիցե 20-25 հազարից չէր անցնում:

Այս փաստերի վրա անհրաժեշտ է, որ հայ և թուրք մտավորականները մի քիչ կանգ առնեն, որովհետև դրանից շատ թյուրիմացություններ պիտի վերանան և դաժան շատ ճշմարտություններ պարզվեն:

Առաջին միտքը, որ պիտի զբաղեցնի մեզ մեղադրող Ռաուֆներին և նրանց նման հազարավորներին, պիտի հետևյալը լինի. եթե հայերը՝ ընդհանրապես և Դաշնակցությունը՝ մասնավորապես, գործիք էին ռուսների ձեռքին բացառաբար Թուրքիայի դեմ. եթե, իրոք, ռուսները նպատակ ունեին հարվածելու Տաճկաստանին. եթե Ռուսաստանը իրապես հավատում էր հայերին, և, եթե, վերջապես, Հ. Յ. Դաշնակցությունը հետապնդելիք քաղաքական որևէ նպատակ ուներ Թուրքիայում, ապա այդ դեպքում ինչու՞ հայ զինվորները հեռացվում էին տաճկական սահմաններին և նրան փոխարինվում էին օտարազգի զինվորներով, ինչու՞ հեռավոր տեղերից փոխադրվում էին Կովկաս՝ ռուս և այլ ազգությունների զորամասերը, իսկ հայերը քշվում էին նրանց տեղը: Չէ՞ որ փոխադրությունները [ 65 ] կապված են ծախսի և ժամանակի վատնման հետ, որոնք պատերազմի ընթացքում ատ կենսական են: Գուցե առարկվի, որ հայերը, իբրև զինվորներ, որակով ցածր էին եկվորներից: Բայց չէ՞ որ գերմանական և ավստրիական ճակատներում ավելի մարտունակ զինվորներ էին պետք, քան տաճկական սահմանին: Ո՛չ, դրանք չեն կարող էական պատճառներ համարվել, մանավանդ, որ հայ զինվորը, ծանոթ երկրին, լեռներին, թուրքի վարքին ու բարքին, իիր հարազատ միջավայրում ու սովոր կլիմայի տակ, ավելի մեծ հաջողությամբ և նկատելիորեն քիչ զոհերով ու վնասներով պիտի կռիվներ տաներ, քան Կազանի թաթարը, Բալթիկի լատիշը, Սիբիրի ղրղզը կամ Չեռնիգովի ռուս մուժիկը:

Առաջին հայացքից այս տարօրինակ երևույթի իսկական պատճառները հետևյալներն էին.

Ա. — Ռուսաստանը ուզում էր ունենալ Հայաստան, սակայն առանց հայի:

Բ. — Ռուսաստանը, եթե հայկական այդ հսկայական ուժը կենտրոնացներ տաճիկների դեմ, նրա միջոցով գրավեր Հայաստանը, այն ժամանակ, մեկ օր հանկարծ, այդ բանակը կարող էր առաջադրել իր ազգային պահանջները և անախորժություններ պատճառել մինչև իսկ Ռուսաստանին:

Գ. — Բայց որովհետև թե՛ Դաշնակցությունը և թե՛ հայ ղեկավար մյուս կուսակցությունները պատերազմին ընթացքում չեն հետապնդել որևէ քաղաքական նպատակ ոչ Թուրքիայի և ոչ էլ Ռուսաստանի սահմաններում, այդ պատճառով էլ նրանք չեն ձգտել և չեն պահանջել հայ զորքերի կենտրոնացումը տաճկական սահմանին:

Բոլշևիկները շատ փաստաթղթեր հրատարակե[ 66 ] ցին, ցանկալի էր, որ ռուսական զինվորական գաղտնի բաժանմունքի այդ փաստաթղթերն ևս հրապարակվեն, որով կբացվեին գաղութաբնակ հայության և մանավան թուրք վարիչների կարճատես աչքերը, տեսնելու և հասկանալու համար իիրերի իսկական պատկերը: Այդ դեպքում նրանցից և ոչ մեկը մեզպեսներին քավության նոխազ չպիտի դարձներ, իսկ հատկապես թուրքերը թերևս իրենց քաղաքականությունը, ով գիտի, դնեին ավելի առողջ հիմքերի վրա: Սակայն պետք է հավատալ, որ բոլշևիկները այդպիսի քայլ բնավ չեն անիի, որովհետև նրանք հավատարիմ և հարազատ ժառանգորդներն են Նիկոլայ Նիկոլաևիչների և Նիկոլայ ցարերի:

Ընդունենք սակայն, որ այդ փաստաթղթերի կարիքը բնավ չկա. ամենամեծ փաստը՝ իրականությունն է. անառարկելն այն է, որ հայ զինվորները, փոխանակ Հայաստանում և տաճիկներիի դեմ լինելու՝ հշվում էին դեպի արևմտյան ճակատները՝ գերմանացիների և ավստրիացիների դեմ:

Ընդհանուր գծերով, Անդրկովկասի հայության դրությունն ու որդեգրած ուղղությունն այս էր: Բայց չպիտի ժխտել, որ եղել են շեղումներ, քաղաքացիական պարտականություններից դուրս ավելորդ եռանդ է թափել՝ միանգամայն հակառակ Դաշնակցության որոշումներին և հայության մեծամասնության կամքին:

Ինչպես ամեն ժողովրդի, նույնպես և հայերի մեջ եղել են ու կան կենդանի գործից, կյանքից և ժողովրդական հիմքից զուրկ խմբակներ, որոնք, տարվելով սին ու դատարկ խոստումներով, սպանիական դղյակներ են կառուցել Մոսկվայում, Պետրոգրադում ու Թիֆլիսում՝ անկախ Հայաստանի մասինի արտասանված [ 67 ] ճառերով, զորավոր զենքեր են ավելի թուրք մտավորականների ձեռքը: Թողնենք գնահատականը. չխոսենք այն մասինի, թե որքան խելացի կամ անխելք, տեղի կամ անտեղի էին ադյ խմբակների գործերը: Կարևորն այն է թե՛ այդ խմբակները արդյոք կարողացա՞ն ազդել հայ զանգվածների վրա, թե նրանք մնացին իբրև սոսկ մասնակի երևույթներ:

Անշուշտ նրանք մնացին իբրև այդպիսին, իբրև աննշան ու անարժեք գործեր, թեև այդ խմբակներին աջակցում էին նաև Դաշնակցության որոշ անհատներ:

Ռուս պետական մարդիկ գիտեին, որ այդ խմբակների հետևեից հայ ժողովուրդը չպիտի գնա. նրանք ծանոթ էին Հ. Յ. Դաշնակցության Էրզրումիի Ընդհ. ժողովի որոշումներին:

Դաշնակցությունը հետին թվով կարելի է մեղադրել այն բանիի մեջ, թե նա ինչու՞ չնախատեսեց Թուրքիայի քաղաքականությունը, ինչու՞ նա վճռական կերպով չլուծեց և չհետապնդեց Թուրքիան ոչնչացնելու ծրագիրը հօգուտ Ռուսաստանի:

Ճիշտ է, Ռուսաստանը ցանկանում էր Հայաստան ունենալ առանց հայերի, սակայն նկատի ունենալով նրա փափուկ վիճակը պատերազմի ընթացքում, պիտի ընդունել, որ Դաշնակցությունը, եթե առան քաղաքական նպատակներ հետապնդելու այն պահանջը միայն առաջադրեր, որ բոլոր հայերը պետք է կենտրոնանան տաճկական սահմաններում տաճիկներին ընկճելու նպատակով, ռուսները տեղի պիտի տային և ընդունեին այդ պահանջը: Դաշնակցությունը այս պահանջը ընդունելի դարձնելու համար կարող էր սպառնալ հայկական ազատամտությամբ և հայ զինվորների դասալքությամբ: Այս սպառնալիքները անարժեք [ 68 ] չէին կարող լինել ռուս պետական մարդկանց աչքում, որովհետև նրանք գիտեին, որ հայ ժողովուրդը լսում, հավատում և կատարում է Դաշնակցության խոսքը: Այժմ, դեպքերից հետո, կարելի է այդ ճակատագրական սխալը ափսոսալ, քանի որ 200 հազար հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին, նաև ռուսական հսկա օժանդակությունները զորքով, պաշարով և ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու:

Այդ ուժի գիտակզությունը Դաշնակցությունը ուներ. բայց նա խուսափեց նրանից օգտվել, մնալով կաշկանդված Ընդհանուր Ժողովի որոշումների սահմանների մեջ: Դաշնակցությունը գիտեր, որ նրա զոհողություններից օգտվողը ուրիշը պիտի լիներ և որ ինքը գործիք պիտի դառնար Ռուսաստանի ձեռքին: Դաշնակցության հաշիվները ճիշտ էին միինչև 1917 թվականը, որովհետև այժմս պարզ է արդեն, որ ըստ 1916 թվի պայմանադրության, Ֆրանսիան և Ռուսիան բաժանել էիին իրենց մեջ Արևելյան Նահանգները՝ առանց մազաչափ իիսկ մտածելու հայերի մասին: Հետագա հեղափոխությունները և Ռուսիայի հիմնական քայքայումը՝ Հ. Յ. Դաշնակցությունը չէր նախատեսել ու թերևս այս միակ պատճառով կարելի լինի ափսոսալ, թե ինչու Դանակցությունը հանձն չառավ գործիք լինել Ռուսիայի ձեռքին, Թուրքիան ջախջախելու համար: Թուրք մտավորականները, հանդեպ այս կացության, կարող են մեզ միայն միիամիտներ և Արևելքի ազաության մոլեռանդ հավատացյալներ համարել, ինչպես և զուր տեղը թուրքի վրա հույս դնողներ, բայց բնավ երբեք դավաճաններ կամ գործիք ուրիշի ձեռքին՝ ընդդեմ Տաճկաստանի: [ 69 ] Երբ այս իրականությունը պարզում ես, շատերը իսկույն հիշեցնում են, — hապա կամավորական շարժու՞մը: Այդ հանկերգը թուրքերը շարունակ հոլովել ու հոլովում են, ապացուցելու համար թե ինչու՞ նրանք բնաջնջեցին հայ ժողովուրդը և դատարկեցին Տաճկահայաստանը հայությունից: Քանի որ այդ խնդիրը շատերին մտատանջություն է պատճառում, արժե այդ հարցի վրա ևս մի քիչ կան առնել: Ցավը, կիրքը մեկ կողմ թողած, պիտի խնդրեինք հարցին մոտենալ միանգամայն առարկայորեն, մանավանդ որ այժմ բանը բանից անցած լինելով, ոչ ցավելու և ոչ էլ կրքոտելու կարիք կա: Հիշեցի արդեն, որ Ընդհանուր Ժողովը հրահանգում էր հայության երկու հատվածներին՝ ուղղամտորեն կատարել իրենց քաղաքացիական պարտականությունները թե Թուրքիայի և թե Ռուսաստանի հանդեպ: Քանի որ այդ տրամադրությունն ուներ Դաշնակցության Գերագույն Մարմինը, ապա և կամավորական շարժումը պետք է նկատել իբրև մեկ շեղում այդ սկզբունքից: Բայց այդ շեղումը ըստ արժանվույն որակելու համար, պետք է հասկանալ նրա պատճառները, դրդիչ հանգամանքներն ու չափը, պետք է ճշտել նաև այն, թե այդ շարժումը արդյոք մասնաից՞ բնույթ ուներ, թե, ընդհակառակը, ընդհանուր:

Սակայն նախքան ամավորական շարժման գնահատական տալը և համապետական եզրակացություններ հանելը, պետք չէ աչքաթող անել կամավորական շարժումների երեք տարբեր ժամանակաշրջանների տարբեր հնարավորություններ:

Ա. — Կամավորական շարժումների սկզբնավորությունը և նրանց տևողությունը մինչև թուրքահայ ժողովրդի կոտորածներն ու տարադրությունները: [ 70 ] Բ. — Կամավորական շարժումները սկսվելուց մինչև Էրզրումի գրավումը:

Գ. — Էրզրումի գրավումից հետո մինչև ռուսական հեղաշրջումը:

Նրանք, որոնց կցանկանան թուրքահայ ժողովրդի կոտորածների և տեղահանությունների կարևորագւոյն պատճառը որոնել կամավորական շարժումների մեջ, նրանք անշուշտ քննադատության նյութ պիտի դարձնեն կամավորական շարժումնեիր սկզբնավորությունը և նրանց գոյությունը մինչև կոտորածները: Համատարած տարագրությունների և հայության բնաջնջման ընթացքում կամավորական գնդերի ի հայտ բերած գործունեությանը դատապարտելի կարող է չհամարվել, ուստի կան առնենք այդ շարժումների սկզբնական շրջանի վրա. իսկ կոտորածներից հետո այդ շարժումների ուղղությունը շոշափենք այնչափով, որչափով նրանք կլուսաբանեն մեզ հետաքրքրող հարցերը:

Կամավորական շարժումների նախաձեռնությունը, պատիվն ու փառքը պի պատկանում հայ կյանքի մեջ գործող կուսակցություններից և ոչ մեկին, նա չի պատկանում նաև Դաշնակցության: Միանգամայն ի զուր այս կամ այն հասարակական մարմիններն ու դաշնակցականներից ոմանք, գերագնահատելով այդ շարժման արժեքը, փորձում են դափնիներով կարծված պսակը դնել իր կամ իր կուսակցության գլխին:

Այդ շարժումների նախաձեռնությունը պատկանում է մի քանի մութ մարդկանց և գլխավորապես X դերասանին, որոնք ոչ մի կուսակցության ու հոսանքի չէին պատկանում և որոնք շատ հեռու են եղել մասնավորաբար Հ. Յ. Դաշնակցությունից:

Եվ ուշագրավն այն է, որ հենց այն ժամանակ, [ 71 ] երբ դաշնակցականները տառապուն էին ռուսական բանտերում և երբ Էրզրումի Ընդհանուր Ժողովը իր փակման արարողություններն էր կատարում, այդ նույն ժամանա Թիֆլիսի փողոցներում և Վանքի բակում ռազմաշունչ ճառեր էին արտասանում, հրավիրելով հայերին զինվորագրվել կամավորական գնդերի մեջ և ռուսական զորամասերի կողքին գնալ Տաճկահայաստանը փրկելու:

Ո՞վքեր էին արդյոք այս մարդիկ. նրանք թելադրված էին Փոխարքայի՞ սենյակներից, թե՞ իրենց ներքին անկաշառ մղումներն էին դեր կատարողը:

Այս հարցերին դժվար է պատասխանել, որովհետև փաստերն ու տվյալները պակասում են առայժմ:

Արձանագրենք սակայն. ճիշտ այն օրերին, երբ ռուս կառավարությունը, զինվորագրելով հայերին, ուղարկում էր նրանց արևմտյան ճակատ և մերկացնում էր հայերից տաճկական սահմանները, այդ նույն օրերին, որոշ անհատներ պղտոր մթնոլորտի մեջ մութ նշանաբաններ էին պտտեցնում և կամավորներ հավաքում:

Պիտի ընդունել, որ այդ մարդկանց արածը գալիս էր ռուս կառավարության հաշվին:

Նախ՝ կամավորներին զինվորագրումը ոչնչով չէր խանգարում անդրկովկասյան ճակատներից հայերին արևմտյան ճակատը փոխարելու ծրագրերին. երկրորդ՝ կամավորական շարժումներով տարվելով, հայ ժողովուրդը զրկվում էր հնարավորությունից լրջորեն Անդրկովկասում իր ճակատագրի մասին խորհելու. երկրորդ՝ կամավորական շարժումները առիթ էին դառնում հայկակնա ուժերը ջլատելու և ճեղքված առաջացնելու ազգային ներքին ճակատի վրա, որով[ 72 ] հետև Դաշնակցությունը վերապահ դիրք ուներ գրաված դեպի այդ շարժումները և, վերջապես, թուրքերը, իրենց անհեռատես քաղաքականության հետևանքով, անկարող լինելով կարևորը անկարևորից, անլուրջ ձեռնարկը լուրջ ձեռնարկից տարբերելու, անտեղի պիտի գրգռվեին, հալածանքներ սկսեին հայության դեմ, լոյալությունից հանեին Դաշնակցությունը և, իրենց ուժերի մեկ նկատելի մասը զբաղեցնելով ներքին ճակատների վրա, դյուրացնեին ռուսական զորքերի արշավը դեպի Թուրքիայի խորքերը:

Ռուսաստանը ձգտում էր մեկ ձեռքով երկու նապաստակ բռնել, մի նպատակ, որին նա գրեթե հասավ: Կամավորական արժումներն ունեցան իրենց համակիրները՝ հանձինս այն երիտասարդության, որ երկրի գաղթած ու ապաստանած էր Անդրկովկաս. այն երկրից գաղթած ու ապաստանած էր Անդրկովկաս. այն հայ ծնողների, որոնց զավակները, փոխանակ հեռավոր գերմանական ճակատները քշվելու, պիտի մնային տաճկական սահմանների վրա և այն մի խումբ մարդկանց, որոնք ինչ-ինչ նկատառումներով նետվել էին ասպարեզ: Եվ իրապես օրը օրին կամավորական շարժումները ծավալվեցին ու մի քանի շաբաթվա ընթացքում միմիայն Թիֆլիսում մոտ հազար հոգի արձանագրվեցին իբրև կամավորներ:

Ահա այսպես եղավ կամավորական շարժման սկզբնավորությունը: Պետք է ընդունել, որ այդ ձեռնարկը դեմ էր մեր ազգային շահերին և միանգամայն ձեռնտու՝ ռուս կառավարության:

Բայց նախքան վերջնական գնահատական տալը, ճշտենք այն հարցը, թե այդ շարժումները արդյոք միմիայն հայկակա՞ն էին թե նրանք, ընդհակառակը, հատուկ էին և ուրիշ ժողովուրդների:

Անշուշտ ո՛չ վրացիք և ո՛չ էլ թուրքերը չպիտի [ 73 ] կարողանան ժխտել, որ նաև իրենց ունեցել են իրենց ուրույն կամավորական գնդերը:

Թեև վրացիք հայերի նման ենթակա էին ընդհանուր զորակոչի, սակայն և այնպես վրացական հատուկ զորամասեր (կամավոր) կռվում էին Նազիների դեմ:

Անդրկովկասի թաթարները կրոնով մահմեդական էին, իսկ ցեղով՝ թուրանական և ենթակա չէին ընդհանուր զորակոչի. սակայն նաև նրանք, Ալիխան Մակինսկիների, Խան Նախիջևանսկիների և այլոց գլխավորությամբ կազմակերպվելով՝ կամավորական հատուկ զորամասեիր մեջ կռվում էին տաճկական զորքեիր դեմ:

Լեռնական մահմեդականները, որոնք նույնպես ենթակա չէին զորակոչի և որոնց մեջ վաղուց ի վեր ախատում էին համիսլամական գործիչները, նրանք նույնպես ունեին իիրենց կամավորական «Դիկայա Դիվիզիան» (վայրենի զորամաս), որ գործում էր տաճիկների դեմ և որ թվով գերազանցում էր հայկական գնդերը:

Այս օրինակները միմիայն Անդրկովկասից բերելով, ես հանցանք մեղմելու պատճառներ չեմ որոնում և ոչ էլ նպատակ ունեմ որևէ ժողովուրդ իբրև հանցավոր նկատել: Եթե վրացին կամավոր է տալիս Տաճկաստանի դեմ, եթե ադրբեջանցի թաթարը, դաղստանցին, լեռնական չերքեզն ու ինգուշը կամավորներ են տալիս Թուրքիայի դեմ, եթե հայե կամավորապես կռվում է նույն տաճկի դեմ, այդ դեռ չի նշանակում, թե բոլոր թաթարները իսլամության ու թրքության դեմ են, թե ամբողջ լեռնականները, վրացիք, դաղստանցիք ու հայերը պատասխանատու են իրենց հայրենիքի, կրոնի կամ ազգության դավաճան[ 74 ] ներ են: Սև ակնոցներով զինված սահմանափակ ուղեղները միայն կարող են այսպիսի դեպքերում այսպիսի հրեշային եզրակացության գալ և հայտարարել, թե այդ ազգերը հանձինս մի քանի գնդերի, ամբողջությամբ դեմ են թրքության և իսլամության, գործիք են Ռուսաստանի ձեռքին և այդ պատճառով էլ արժանի են ջարդվելու և սրածվելու:

Փաստերի իրական պատկերը այլ էր սակայն:

Կովկասի բոլոր ժողովուրդները, մեջն ունենալով նաև հայերը, պատերազմի սկզբին միանգամայն լոյալ էին դեպի Ռուսաստանը:

Անշուշտ տարբեր կային, որոնք պատրաստ էին առաջին իսկ արկածախնդրական կոչին արձագանք տալու և հատուկ գնդերի մեջ արշավելու դեպի Տաճկաստան:

Կային նաև այնպիիսի խմբեր, որոնք, իինչպես ասացինք, հալածված էին Թուրքիայից և այդ իսկ պատճառով հատուկ ատելություն ունեին դեպի տաճիկն ու Տաճկաստանը:

Ահա այս տարբերից էլ կազմվեցին կամավորական գնդերը:

Ռուսաստանը կարիք ուներ փոքրիկ և անվնաս կամավորական խմբերի:

Ռուսաստանը պիտի օգտվեր ոչ թե այդ չնչին ուժերի զինական կարողություններից, այլ պիտի օգտագործեր առավելապես նրանց բարոյական նշանակությունը: Շարունակ այդ խմբերի անունից խոսելով, նա պիտի մթագներ անդրկովկասյան ժողովուրդների մտքերի հստակատեսությունը, և որ ամենիից էականն է, շփոթության պիտի մատներ թուրք ղեկավար շրջանակները, և նրանց կենտրոնացած ուշադրությունը ցրեր ամեն ուղղությամբ: [ 75 ] Լեռնականների Դիկայա Դիվիզիայով (վայրենի զորամաս) նա պիտի թուլացներ այդ նույն ժողովրդի միությունը, միաժամանակ հարվածելով համիսլամության գաղափարները, թաթարական կամավորական գնդերով նա պիտի քանդեր Աղաևների ծրագիրը, միաժամանակ ամլության դատապարտելով համաթուրանական քարոզչությունը, վրացական գնդերով վրա ժողովրդի ազատագրական պայքարի թափը պիտի իջեցներ, զուգընթացաբար անարժեք դարձնելով նախապես կնքված թուրք-վրացական գաղտնիի դաշնագիրը, իսկ հայ կամավորական գնդերով նա պիտի գրգռեր թուրք տարրը հայության դեմ, հաներ Դաշնակցությունը լոյալությունից և ռուս-տաճկական ճակատներին զուգընթաց ստեղծեր ներքին հայ-տաճկական ճակատներ:

Ահա այս դրդապատճառները անհրաժեշտ էին դարձնում — անշուշտ ռուսական շահերի տեսակետից — նման գնդերի կազմակերպումը:

Անուրանելի է, որ Ռուսաստանը կամավորական շարժման համախոքներ պիտի գտներ անդրկովկասյան բոլոր ժողովուրդների մեջ, որովհետև ստուգված փաստ է, որ պատմական նման բոլոր դեպքերում, ժողովուրդները միշտ և ամեն ժամանակ ունեցել են մի փոքրամասնություն՝ ենթակա դրսի ազդտցություններին: Երբ թուրք ղեկավարները, այս մասնակի երևույթների արժեքը գերագնահատելով, կորցրած իրենց հավասարակշռությունը, մի քանիի փոքրաթիվ խմբերի համար պատասխանատու են համարում ամբողջ ժողովուրդներ և հալածանքներ սկսում այդ նույն ժողովուրդների դեմ, այստեղից պարզ չէ՞ր միթե, թե նման քաղաքականությունիից ո՞վ պիտի լիներ օգտվողը և ո՞վ վնասվողը: Բնական է, որ օգտվողը միմիայն [ 76 ] ռուս կառավարությունը պիտի լիներ, որովհետև նա այդպիսով երկպառակություն էր սերմնաում բոլոր ժողովուրդների մեջ Տաճկաստանիի դեմ, թուլացնելով, այսպիսով, թուրքական բանակների ֆիզիկական և բարոյական ուժը:

Վերադառնանք բուն խնդրին:

Ինչպես ասացի, հայ կամավորական շարժումը իր սկզբնական շրջանում թերևս անխուսափելի սակայն մի չծրագրված և պատահական դեպք էր, որ քաղաքակիրթ երկրներում և իմաստուն առաջնորդների համար պիտի նկատվեր իբրև մի չնչին և արժեքազուրկ երևույթ: Սակայն Արևելքը դժբախտություն ունի հաճախ փոքրացնելու մեծ արժեքներ և, ընդհակառակը, փոքրիկ արժեքները ծաղկեցնելու և նրանց մեծություն տալու: Այսպես էլ եղավ հայ կամավորական շարժման հետ:

Թեև թուրք ղեկավար դեմքերին, Ֆեվզի փաշայից սկսած, հայտնի էր, որ զորակոչի ենթարկված հայերից մոտ 200.000 հոգի ուղարկված են գերմանական ճակատները, թեև նրանք շատ լավ գիտեին, որ 300.000-400.000 սվինների հասնող ռուսական Անդրկովկասյան բանակի կողքին կան ընդամենը 2000-3000 հայ կամավորներ, բայց և այնպես, մինչև այսօր էլ, նրանք ամբողջ հայ ժողովուրդը պատասխանատու են համարում այդ շարժումների համար և հայկական կոտորածները նկատում իբրև պարզ հետևանք այդ պատահական ու մասնակի ձեռնարկի:

Խնդրի ամենից ցավոտ կողմն այն է, որ թուրք ղեկավար դեմքերից և ոչ մեկը այդ շարժումների իսկական արժեքը ճշտորոշելու համար երբե՛ք հարց չտվեց իրեն՝ թե ի՞նչ էր մտածում Հ. Յ. Դաշնակցությունը: չէ՞ որ անաչառ վերլուծողների համար ա[ 77 ] մենից էականը այս հարցը պիտի լիներ: Չէ՞ որ հայ ժողովրդի բռնած դիրքի արժեքավորումը կախում ուներ այս հարցի պատասխանից, և ոչ թե այն անպատասխանատու միտինգներից, որ տեղի էին ունենում Թիֆլիսի փողոցներում:

Տեսնենք, ուրեմն, թե հայ քաղաքական մեծ կազմակերպությունը, որի կամքին և որոշումներին հակառակ դեպքեր էին կատարվում հայ կյանքում, ի՞նչ դիրք ուներ բռնած հանդեպ այդ շարժումների:

Նա, նախ՝ հայտնում է թուրք լիազորներին, որ այդպիսի ժամանակ շարժումները անխուսափելի են և դրանք չպետք է վերագրել ո՛չ կուսակցություններին և ո՛չ էլ հայ ժողովրդին, ավելացնելով միաժամանակ, որ Դաշնակցությունը որոշել է պայքարել այդ շարժումների դեմ: Այս մասին գիտեին Էրզրումում, Պոլսում, Վանում և Մուշում գտնվող Իթթիհաթի և թուրք կառավարության ներկայացուցիչները:

Սկզբներում, Էրզրումի ներկայացուցիչ Հիլմին, Վանի ներկայացուցիչ Թահսիմ կուսակալը և Մուշի ներկայացուցիչ Սերվեթ մյութասարըֆը , ըստ երևույթին, տեսնում էին, որ այդ շարժումները ժողովրդական բնույթ չունեն և պարզ մասնակից երևույթներ են:

Եվ այդ պատճառով էլ նրանք պահանջում էին, որ Դաշնակցությունը, հավատարիմ մնալով իր որոշումներին, պայքարի այդ շարժումների դեմ, և եթե անկարող է նրանց առաջն առնել, գոնե այնպես անի, որ նրանք չտարածվեն ու չկրեն համաժողովրդական բնույթ:

Պիտի խոստովանել, որ Հ. Յ. Դաշնակցությունը և ի մասնավոր նրա թուրքահայ մարմինները ամեն ջանք ի գործ դրին արգելելու և կամ սահմանափակելու համար այդ շարժումները: [ 78 ] Դեռ Էրզրումի ժողովի նիստերը չփակված, կառավարության գիտությամբ և թույլատվությամբ, իրար հետևից Անդրկովկաս էին ուղարկում կուսակցության երկու անդամները՝ հայտարարելու կուսակցության կամքը և ջանալու՝ արգելել սկսված շարժումը, իսկ եթե այդ անհնար է, տալու նրանց որոշ ուղղություն:

Ի վերջո Էրզրումից պետական փոստով ճանապարհ է ընկնում Դաշնակցության իսկական ղեկավարը և նրա ոգին՝ Ռոստոմը՝ որը, անցնելով Պոլիս, այնտեղ զեկուցում է Ընդհ. Ժողովի որոշումների մասին և կառավարության թույլատվությամբ մեկնում է արտասահման՝ իր ազդեցությունը գործադրելու նաև այնտեղ: Նույն նկատումներով Վանի նահանգից Արամը և տեղի Կենտրոնական Կոմիտեն ուղարկում են Քաջազնունուն, իսկ նրա հետևից անմիջապես նամակներ են ուղարկում Գալուստ Ալոյանին՝ կտրուկ կերպով հրահանգելով նրան, որ այդ շարժումների առաջն առնի:

Եվ այս բոլորը կատարում էր Էնկյուրիի այժմյա գործիչներից Թահսիմ բեյի գիտությամբ: Ու թերևս այս նամակների ու հրահանգների իսկությունը թաքցնելու համար է, որ Իթթիհաթիի ներկայացուցիչ Հիլմին սպանել տվեց Գալուստ Ալոյանին, որի մոտ գտնվում էին այս բոլոր գրությունները: Այս նամակներով պիտի ճշտեին իմ բոլոր ասածները, պիտի պարզվեր, որ Վանը ճիգ էր թափում այդ շարժումների առաջն առնել, նույն և Մուշը:

Իմ ձեռքով գրված նամակներից մեկը, որ նամակատարի ձերբակալմման հետևանքով անցել է թահսին բեյի ձեռքը, մեծ գոհունակություն է պատճառել նրան, որովհետև նա տեսել է, որ մենք իսկապես որոշել ենք լոյալ մնալ և հակառակ ենք կամավորական շարժման: [ 79 ] Հ. Յ. Դաշնակցությունը, ինչպես տեսանք, դեմ էր կամավորական շարժման:

Թուրք ղեկավարները եթե պետական հասունություն ունենային, գոհ պիտի մնային ստեղծված կացությունից և բավարարվեին նրանով, որ կամավորական շարժումը համաժողովրդական բնույթ չի ստանում: Այս բոլորից հետո պատասխանատու ճանաչել հայ ժողովուրդը և մասնավորաբար նրա թուրքահայ հատվածը և Դաշնակցությունը, այդ միևնույնն է թե՝ համաթուրանական գաղափարներով տարված Բեհաեդդին Շաքիրներին, Էնվերներին և Աղաևներին պատասխանատու թվել այն բանի համար, որ չերքեզները կամավորական «Վայրենի Զորամաս» (Դիկայա Դիվիզիա) են կազմակերպել Տաճկաստանի դեմ և կամ թաթարները Ալի Խան Մակինսկու գլխավորությամբ՝ թաթարական գնդեր:

Այս, իիհարկե, տխմարություն կլիներ, անիմաստ և հիմարական մի քայլ:

Անկարելի է Աղաևին պատասխանատու ճանաչել ցեղակից Ալի Խանի արարքի համար, կամ Ռաուֆ բեյից հաշիվ պահանջել՝ կրոնակից լեռնականների ձեռնարկների համար:

Այդպես վարվեցին թուրքերը, սպանելով, ի միջի այլոց, Գալուստ Սլոյանին Բայազետում, իսկ Իշխանին՝ Վանում:

Եզրափակենք մեր ասածները:

1. — Հայ կամավորական շարժումը, ինչպես և Անդրկովկասի կամավորական շարժումները հանդեպ Թուրքիայ, եղել են չծրագրված, իրենց սկզբնական շրջանում կրել են մասնակի, պատահական բնույթ:

2. — Ո՛չ հայերը և ո՛չ էլ Անդրկովկասի մյուս ժողովուրդները, այդ շարժումների միջոցով ո՛չ Անդր[ 80 ] կովկասում և ո՛չ էլ Անդրկովկասից դուրս, Թուրքիայում, չեն հետապնդել ո՛չ քաղաքական և ո՛չ էլ վրեժխնդրական նպատակներ:

3. — Այս շարժումները հրահրել է ռուս կառավարությունը, ցանկանալով, մեկ կողմից՝ Անդրկովկասյան ժողովուրդների ուշադրությունը կենտրոնացնել իրենց անմիջական շահերիի հետ կապ չունեցող խնդիրների վրա, իսկ, մյուս կողմից՝ դեպի սխալներ և հիմարություններ մղել թուրք ղեկավար շրջանակները:

4. — Հայ կամավորական շարժման դեմ է եղել — նրա սկզբնական շրջանում — Դաշնակցությունը և նա ամեն միջոց ձեռք է առել այդ շարժումը կասեցնելու և անվտանգ դարձնելու. Դաշնակցությանը հաջողվել է այդ շարժումները սկզբնական շրջանում սահմանափակել և նրանց չտալ համաժողովրդական բնույթ:

5. — Հայ կամավորնեիր սկզբնական քայլերի համար, իբրև մեկ մասնակի երևույթի, թուրք կամավորությունը չէր կարող անվստահությամբ վերաբերվել դեպի հայ ժողովուրդը և ի մասնավորի դեպի նրա թուրքահայ հատվածը և թուրքահայ Դաշնակցությունը:

6. — Այդ շարժումները պատրվակ էին միայն տաճիկ ղեկավար շրջանակների ձեռքում իրագործելու համար, դեռ 1912-1913 թվականներինի, նախապես ծրագրված հայկական կոտորածները:

Ահա այսպես էր կամավորական շարժումը իր սկզբնական շրջանում, սակայն, այսպես չմնաց նա հետագայում:

Հետագայում փոխվեցին նրա թե՛ բնույթը ու թե՛ ուժն ու թափը:

Երբ հայ ժողովրդի և Դաշնակցության հա[ 81 ] մար վերջնականապես պարզվեց, որ բնավ պարապ խոսքեր չէին Ջեմալ փաշայի և Թալեաթ բեյի՝ դեռ 1914 թվի սկզբներին ասած այն խոսքերը թե՝ Հայկական հարցի լուծման հիմնական միջոցը հայերի բնաջնջումն է, երբ պարզվեց, որ 1912-1913 թվականներին նախագծված կոտորածները ցանկանում էին պատերազմների աղմուկների մեջ գործադրել, երբ լուրեր հասան մասնակի սպանությունների և զորակոչի ենթարկված ու թիկունք տարված հայ զինվորների կոտորածի մասին, երբ ոատահականորեն մահվանից ազատված հատուկենտ մարդիկ գալիս ու պատմում էին թիկունքում տեղի ունեցող ավարառությունների ու ջարդերի մասին, — ահա այդ ժամանակ է, որ կամավորական շարժումը առնում է համազգային բնույթ և Դաշնակցությունը, թեև ուշացած, ակամ վճռումէ իր ձեռքն առնել շարժումների ղեկը:

Այս վայրկյանից սակայն կամավորական շարժումը ճիիշտ է որ ճակատագրական նշանակություն է ստանում պատերազմիի ելքի տեսակետով:

Կամավորական շարժումները, ինչպես ժողովուրդն է ասում, ցանեցին թուրք ղեկավարները և նրա արդյունքներն էլ իրե՛նք պետք է հնձեն:

Նրանք իրենցից վանեցին հայ ժողովուրդը, խաբեցին Դաշնակցությունը, դավեցին հայության դեմ, ամեն տեղ հուր և սուր տարածեցին, իսկ հետևանքները, Ահմեթ Ճևդեթների խոստովանությամբ իսկ, եղան ավերակներ և միայն ավերակներ:

Եվ այդ բոլորը հանուն մեկ դաժան ծրագրի, այն է՝ Հայկական հարցը լուծել, հայերին բնաջնջելով:

Այս ծրագրի նպատակահարմարության մասին — թուրք պետականության շահերի տեսակետից — մենք պիտի խոսենք հետագայում. այստեղ և [ 82 ] առայժմ մենք արձանագրեցինք այն փաստը միայն, որ կամավորական շարժումները պարզ, անմիջական և բնական հետևանքն էին հայկական կոտորածների և ոչ թե՝ հակառակը:

Կամավորական շարժումները կոտորածների պատճառ չէին կարող լինել, որովհետև ջարդերը ծրագրված էին և գործադրվում էին միինչև այդ շարժումները:

Մի քանի խոսք էլ ասենք կամավորական շարժման վախճանի իմասին: Այդպիսով ավելի ևս պարզած պիտի լինենք այն ինքնասպան քաղաքականությունը, որ վարում էին թուրք վարիչները:

Այդ անհրաժեշտ է ինչպես Թուրքիային, այնպես և հայերին, ըմբռնելու համար այն դավադիր նպատակները, որ հետապնդում էր Ռուսաստանը Մերձավոր Արևելքում:

1916 թվին, երբ Թուրքիայում հայկական կոտորածները և տեղահանությունները վերջացած էին, երբ Ֆրանսիայի և դաշնակիցների հետ Ռուսիան կնքել էր իր այն համաձայնություն, ըստ որի անվերապահորեն իրեն պիտի պատկանեին Տրապիզոնի, Վանի, Էրզրումի իև Բիթլիսի նահանգները, երբ ռուս հաղթական զորքերը ձեռք առած Փոքր Ասիայի բանալին՝ Էրզրումի իբերդը՝ իրենց դրոշակը ծածանում էին հայկական վիլայեթների վրա, երբ նույն Ռուսաստանը, տիրացած Տավրոսյան լեռնաղթթային, իր հայացքը հառել էր դպեի հարավ, դեպի Միջերկրականիի ջրերը, ցանկանալով օր առաջ իր իրավունքները, ըստ պայմանների, պարտադրել թե՛ թուրքերին, թե՛ ֆրանսիացիներին և թե՛ անգլիացիներին, — ահա այդ թվականին Փոքր Ասիայի գրաված հողամասերը իրենցից ներկայացնում էին ավերակներով ծածկված մի [ 83 ] հսկա գերեզմանոց, որ հավասարպես անմարդաբնակ էր դարձել և՛ հայի, և՛ քրդի, և՛ թուրքի համար:

Այդ թվականին է, որ ռուս կառավարությունը հղանում է Եփրայան կոզակության հայտնի ծրագիրը, ձգտելով միաժամանակ ոչնչացնել հայ կամավորական գնդերը:

Արդյոք սա միի պարզ պատահակա զուգադիպությու՞ էր, թե՞ սա բնական հետևանքն էր Ռուսիայի որդեգրած քաղաքականության և ստեղծված պայմանների:

Իհարկե, այս վերջինն էր:

Դարեր շարունակ Ռուսաստանը ձգտել է դեպի հարավ. երեք անգամ նա գրավել է Էրզրումը և երեք անգամ էլ դուրս վռնդվել այդ բերդից, և այն էլ ոչ թե թուրքական ճնշման տակ, այլ պարզապես դաշնակիցների դավադրությունների հետևանքով: Խրատված անցյալից փորձից, չորրորդ անգամ ևս դուրս չվտարվելու համար, նա որոշում է գրավել թուրքահայ նահանգները, տիրանալ Արևելքի միջնաբերդին և այդտեղ ամուր հաստատվել:

Նրան մտահոգող մի խնդիր ևս կար և այդ Հայկական հարցն էր:

Հայությունը, որ քաղաքականպես հասունացած և ազգային իինքնագիտակցության հասած մի ժողովուրդ էր, նպատաստավոր պայմաններում կարող էր խոչընդոտներ հարուցել ռուսական առաջխաղացման առջև և այդ պատճառով անհրաժեշտ էր Հայաստան ունենալ, սակայն առանց հայերի: Իսկ այս ծրագիրը անհարմար էր, որ Ռուսաստանն ինքն անմիիջականորեն գործադրեր. ուստի նա իրագործեց այդ՝ Իթթիհաթի ձեռքով:

Ռադեկը գիտակցորեն խեղաթյուրում է փաստերը, հայտարարելով, թե թուրքահայերի բնաջնջումը պետա[ 84 ] կան անհրաժեշտություն էր Թուրքիայի համար: Հայկական կոտորածները պետական անհրաժեշտություն էին Ռուսաստանի համար, ի վնաս թուրքերի և հայերի: Այս պատճառով է, որ դեռ անթաղ հայ, թուրք և քուրդ դիակների վրա Եփրատյան կազակության ծրագրեր էին որոճվում, հար և նման այն կազակության, որ հիմնվեցին աբխազ, լեզգի և չերքեզ ժողովուրդների դիակների վրա՝ Տերեկում, Կուբանում և Սևծովյան նահանգում:

1916 թվին, իր ավանդական ծրագրերի խոշոր մասը իրագործած լինելով, Ռուսաստանը իրեն զգում էր ուժեղ և հաստատուն հարավային ճակատների վրա և ձգտում էր իրագործել այդ ծրագրերի նաև այն մասը, որ վերաբերվում էր Հայկական հարցին: Ճիշտ այս նկատումով, պատերազմի վախճանին, նա ցրեց հայկական կամավորական գնդերը, որ այդ շրջանին իրենցից շոշափելի ուժ էին ներկայացնում: Այս՝ պետական անհրաժեշտություն էր, իսկ այսպիսի անհրաժեշտության առջև անարժեք էին ամեն տեսակի բարոյական հասկացողություններ և պարտավորություններ:

Եփրատյան կազակության ծրագիրը հապճեպորեն առաջ էր քշվում նաև այն պատճառով, որ թե՛ Դաշնակցությունը և թե՛ հայ ժողովուրդը այդ օրերին դեմ էին հայկական հողամասերի կցման Ռուսաստանին, մի հանգամանք, որի դեմ Ռուսաստանը փորձում էր օր առաջ զինվել:

Ով որ հասկանալու չլինիի այս ծրագիրը, Ռաուֆ բեյերը, այնուամենայնիվ, պետք է որ հասկանան: Նրանց պապերը, նույն կազակային ծրագրերի հետևանքով, մուհաջիրների վիճակին դատապարտվեցին. կուլ գնացին Շիրվանն ու Շաքին, պարսկական մի [ 85 ] չարք նահանգներ, անկախ Վրաստանը և թուրքական հողամասերը:

Եփրատյան կազակության ծրագիրը պիտի գար ամբողջացնելու Ռուսիայի դարավոր երազները, կլանելով Արևելքն ու Արևմուտքը մինչև Էնկյուրի, ուր թուրք ցնորատեսների մեկ ամբողջ խումբ, ռուսական ցանցի մեջ առնված, համաթուրանականության երազներն էր որոճում:

Թողնենք այս չափազանց ուշագրավ փաստերի հիշատակությունը, որ մեկ օր, թերևս, նյութ ծառայեն թուրք վարիչների համար, իրենց քաղաքական վարքագիծը ճշտելու, և անցնենք բուն խնդրին. այսինքն, նորից խոսենք այն մեղադրանքների մասին, որոնք ուղղված են հայության դեմ:

Մենք տեսանք, թե ինչ որոշումներ էր տվել Էրզրումի Ընդհանուր Ժողովը, ծանոթացանք նաև Անդրկովկասի հայության ընթացքի հետ, այժմ տեսնենք, թե ի՞նչ դիրք ուներ բռնած թուրքահայ ժողովուրդը:

Տաճկական կայսրությունում, մեծ պատերազմի բովանդակ ընթացքում, և ո՛չ մեկ ժողովուրդ չէ եղել այնքան ուղղամիտ ու պարտաճանաչ իր քաղաքացիական պարտականությունների կատարման մեջ հանդեպ թուրք կառավարության, որքան թուրքահայ ժողովուրդն էր: Բայց և ո՛չ մեկ ժողովուրդ այնքան չէ մեղադրված ու հալածված, որքան թուրքահայությունը: Ընդհանրապես ցանկություն կա համոզում գոյացնել տալու, դուրսն ու ներսը, որ հայությունը տուժել ու հալածվել է, որովհետև անլոյալ, ապստամբ և դավաճան դիրքի մեջ է եղել հանդեպ Թուրքիայի, սակայն փաստն այն է, որ իրականության մեջ եղել է բոլորովին հակառակը: Ահա նա՛և այստեղ է հարցի ողբերգությունը, ահա նա՛և այս պատճառով է, [ 86 ] որ հայ ժողովուրդը իր աղետի ցավը ապրում է կրկնակի ուժգնությամբ: Իմ հայտարարություններ ապացուցելու համար պետք չէ հիշատակել այն բազմաթիվ հայ անհատների հավատարմական ծառայությունները, հերոսություններն ու անձնազոհողությունները, որ կատարվել են հօգուտ թուրքական բանակի: Նաև հակառակ միտքը ապացուցելու համար անիմաստ է հիշատատել այն մասնակի դեպքերը, որ մի խումբ անհատների կողմից կատարվել են հօգուստ ռուսական բանակի:

Պատմական արժեք ունեցող անցքերը գնահատելիս պետք է մի կողմ թողնել մասնակի երևույթները և խոսել ընդհանուր պատճառների մասին:

Այսպես, օրինակ, երբ Արմեն Գարոյին մեղադրում են այն բանի մեջ, որ նա, իր նահատակվող ժողովրդին օգնության հասնելու համար, կամավորական գնդերի գլուխն անցած մտել է Թուրքիա, ապա այդ նույն մարդկանց պետք է հիշեցնել, որ նույն Գարոյի եղբայր Վահան Փաստրմաճյանը, ճիշտ այդ նույն օրերին, իբրև Օսմանյան բանակի սպա, Քյոփրի-Քյոյի տակը սյունամարտով խլում էր ռուսական խրամատները, պատռում նրանց ճակատը, հաղթություն բերում թուրքերին, արժանանալով զինվորական շքանշանի՝ բարձրագույն իշխանության կողմից: Այսպիսի մասնակի դեպքերի թիվը շատը է, բայց նրանց բոլորն էլ անարժեք են որևէ ժողովրդի քաղաքական վարքագիծը ճշտելու և գնահատելու տեսակետից:

Ասեցինք, որ մեկ որևէ ժողովրդի ընդգրկած քաղաքականության մասին դատելու համար, պետք չէ՛ ղեկավարվել մասնակի դեպքերով:

Այս նույն մեթոդը պետք է կիրառել նաև ժողովրդի նկատմամբ: Օրինակ, պետք է վերցնել [ 87 ] հայ կրոնական հիմնարկությունները, որ ահագին կշիռ և ազդեցություն ունեն հայ կյանքի մեջ, պետք է վերցնել քաղաքական կուսակցությունները, որ ղեկավարել են հայ ժողովրդական զանգվածները, պետք է վերցնել ի մասնավորի Հ. Յ. Դաշնակցությունը և նրա կոմիտեները, որ տարածված էին Թուրքիայի բոլոր անկյուններում, և ահա այս կազմակերպությունների և հասարակական հոսանքնեիր կյանքից ու գործունեությունից փաստեր պետք է բերել՝ մեղադրանքները հիմնավորելու համար, մի բան, որ դժբախտաբար, չի կատարվում:

Եղածը մեղադրական բամբասանքներ են միայն և ուրիշ ոչինչ:

Այդ հոսանքների և կազմակերությունների, առաջնորդների և հետևորդների առնվազն իննսուն տոկոսը, առանց դատի ու դատաստանի, նահատակվել են, իբրև Թուրքիայի դավաճաններ: Գոնե ասվե՞ր, նրանց հանցանքը, գոնե դատվեի՞ն նահատակվելուց առաջ:

Այսպես չի եղել, որովհետև նրանց միակ մեղքը՝ հայ լինելն էր: Ըստ Իթթիհաթի և կառավարության որոշումների, հայությունը պե՛տք է սրածվեր:

Սակայն նրանց աշխատանքը կատարենք մենք, փորձենք մեղադրանքները ինքներս ճշտել:

ՏՏեսանք, թե ինչ որոշումներ է տվել Հ. Յ. Դաշնակցությունը որ ութերորդ Ընդհանուր Ժողովում՝ պատերազմի և Թուրքիայի մասիին: Այժմ տեսնենք, թե Դաշնակցությունը Թուրիայում հավատարի՞մ մնաց արդյոք իր տված որոշումներին, թե, ընդհակառակը, որոշումները մեկ կողմ թողած՝ ընթացավ բոլորովին այլ ուղիներով, պատճառ դառնալով հայկակ եղեռնին:

Սկսենք Պոլսից: [ 88 ] Անշուշտ Իթթիհաթի և թուրք կառավարության անդամները պիտի ընդունեն, որ Հ. Յ. Դաշնակցությունը, 1914-1915 թվականներին, Պոլսում թե՛ բարոյական մեծ հմայք ուներ և թե՛ մարտական ուժ: Նրանք ասում էին միաժամանակ, որ Դաշնակցությունը Պոլսում ունի խոշոր զինապահեստներ. չէին ժխտում նույնպես, որ հայ մեծ քաղաքական կազմակերպության շարքերում բազմաթիվ անձնազոհ մարդիկ կան, որոնք սովոր էին մեռնելով՝ մեռցնել:

Այս ամենը շատ լավ գիտեն Իթթիհաթի և Էնկյուրիի այս գործիչները, որոնք 1909 թվի Համիդյան ռեակցիայի օրերին, Հ. Յ. Դաշնակցության թեշերի տակ մտած՝ իրենց հույսերի իրականացումը նրա ուժից և հմայքից էին ակնկալում:

1895 թվականին, երբ Դաշնակցությունը դեռ նոր էր սկսել իր գործունեությունը Թուրքիայում, ըրբ նա դեռ չուներ գործող մարդիկ, երբ Տաճկաստանում տիրում էին դխոժային պայմաններ, ահա այդ ժամանակ նա կարողանում էր կազմակերպել Բանկ Օտոմանի ցույցը, կարողանում էր ուզած մարդկանց գետին գլորել և նույնիսկ ապստամբություններ առաջացնել:

Ի՞նչ էր պատճառը, որ այդ նույն կուսակցությունը այդպես չվարվեց նաև պատերազմի ընթացքում: Եթե ապստամբությունը դժվար էր և վտանգավոր, միթե դժվա՞ր էր մատի վրա համրվող թուրք քաղաքական ղեկավարներին ահաբեկման ենթարկել. չէ՞ որ դա շատ հեշտ էր և հնարավոր: Թալեաթը, չնայած իր փաշա դառնալուն, միշտ լինում էր Դաշնակցության և նրա ղեկավար անդամների հետ և չէր խուսափում նրանց ժամադրությունները հարգել:

Մի՞թե դժվար էր նրան պատժել:

Այդպիսի քայլեր չառնելու պատճառը մարդկանց [ 89 ] պակասը չէր և ոչ էլ անկարելիությունը, այլ միայն և միայն այն, որ Դաշնակցությունը չէր ցանկանում այդ ուղղությամբ գործել:

Նա, որպես հասունացած կուսակցություն, զգալով երկրի և պետության նեղ կացությունը, աջակցեց պետության, հրահանգներ հղելով գավառները՝ լոյալ մնալ Թուրքիայի հանդեպ և իբրև ուղղամիտ ժողովուրդ՝ իր քաղաքացիական պարտականությունները կատարել: Վարդգեսի (Օսմանյան պարլամենտի երեսփոխան) հետ Թալեաթ փաշան օգտագործում էր Դաշնակցության լոյալ դիրքը, շարունակ հեռագրեր ուղարկելով Վան, Մուշ և այլուր, հիշեցնելով, որ ժողովուրդը պետք է գիտակցի իր քաղաքացիական պարտակնաությունը, խուսափի ամեն տեսակ թյուրիմածություններից և համբերություն ունենա դառնությունները կրելու անմռունչ:

Մինչ Դաշնակցությունը այս դիրքն ուներ բռնած հանդեպ Օսմանյան կառավարության, Թուրքիան գաղտնի ծրագիր էր պատրաստում հայերին բնաջնջելու: Դեռ ավելին: Երբ Դաշնակցությունը՝ Գերմանիայից և Բուլղարիայից ստացված ստույգ փաստերի և տվյալների վրա հիմնվելով եկավ այն համոզման, որ ինչ դիրք էլ բռնելու լինեն հայերը, միևնույն է, ծրագրված է բնաջնջել հայերին և ամենից առաջ սրի քաշել մտավորականներին: Երբ մի քանի սրտացավ օտարներ, իմանալով այդ, նաև ուղարկեցին Պոլիս, որ Դաշնակցության մտավորականները թողնեն ու հեռանան (անխուսափելի մահվանից ազատվելու համար), այդ մտավորականները, այնուամենայնիվ, մերժեցին դուրս գալ, և դաշնակցական ղեկավարները այդ փրկարար առաջարկության հետևյալ կերպով պատասխանեցին: [ 90 ] «Մենք լոյալ կմնանք, ամեն ինչ կանենք՝ կոտորածների առիթ չտալու համար, իսկ եթե հայ ժողովրդին վիճակված է ամեն տեղ ողջակեզ լինել, կողջակիզվենք նաև մենք»:

Նավը երեք օր ապարդյուն սպասելու հետո, հարկադրված էր ձեռնունայն վերադառնալ:

Հայ հեղափոխական և մշակութային աշխատանքները իր ուսերի վրա տանող մտավորականությունը հարյուրներով, հազարներով առանց որևէ դիմադրության գնում է դեպի մահ, ո՛չ այն պատճառով՝ որ անկարող էր կամ վախենում էր գալիք փորձությունների դիմագրավելու, այլ միամիտ հավատն ունեին՝ թե անմեղն ու թուրքի անկեղծ բարեկամը չի կարող կոտորվել նույն թուրքից: Նրանք հավատացին և առանց տրտունջի ու տատանման գնացին անմռունչ մեռնելու, որպեսզի հեռավոր չափով առիթ չտան կիրքերի բորբոքման և հիմք՝ մտածելու թե իրենք ապստամբներ են ու դավադրողներ թուրք կառավարության դեմ: Նրանք հավատացին թուրքին և հետո միայն, երերի ու դեպքերի ապագա ընթացքում պարզվեց, որ չարաչափ սխալվել էին: Այդպես էր Պոլիսը, որ կենտրոնն էր այն ժամանակվա հայ քաղաքական մշկութային կյանքի և կուսակցությունների գործունեության: Կառավարության ըստ ամենայնի աջակցելուց, լոյալությունից բացի, ո՛չ մեկ քայլ՝ դավաճանության կամ ապստամբության:

Պոլսից հետո անցնեք Էրզրումի վիկայեթի դեպքերի վերլուծման: Վիլայեթի հայ բնակչությունը անմիջական շփման մեջ էր գտնվում ռուսական զինվորական ուժերի և զորքի հետ, ամենայն դյուրությամբ կարող էին դասալքել թուրք զինվորական շարքերը, անցնել թշնամու կողմը, լրտեսի կամ թուրք [ 91 ] զորքի թիկունքում խռովությունները յուրացնել և այլն. այդ շրջանի թուրք զինվորական կամ քաղաքական իշխանությունները կար՞ղ են մատնանշել գեթ մի դեպք՝ բացի օտարահպատակ Սուրենի փախուստը Բայազետից: Այդ ժամանակի զինվորական ընդհանուր հրամանատար Ֆեվզի փաշան և կուսակալը պիտի վկայեն, որ Էրզրումի վիլայեթի զորակոչին ամբողջ հայերը ընդառաջ գնացին ամենայն պատրաստակամությամբ, որ դասալքության դեպքերը հայերի մեջ անհամեմատ տակավ էին, քան թուրքերի ու մանավանդ քրդերի մեջ, որ բոլոր տեսակի պետական և արտակարգ զինվորական տուրքերը տալիս էին առանց դժվարության ու տրտունջի, տանում էին ամեն տեսակ զրկանքներ ու հարստահարություններ և անցյալ իրադարձությունների դառն փորձից խրատված՝ հրաժարվում՝ որևէ թեկուզ աբգարացի ընդվզումից և դիմադրությունից: Ամենահրեշային ստեր հորինելու կարողությունն ունեցող թուրքն անգամ կարող չէ մատնանշել այս ուղղությամբ մի դեպք, ցույց տալ գեթ մի գյուղ, որ թուրքական զորքի թիկունքում փորձած լիներ խռովություն կամ դժվարություններ հարուցել: Էրզրումի վիլայեթի հայ ժողովրդի համար նորություն չէր ռուս-թուրքական պատերազմը. վերջին դարի ընթացքում չորրորդ անգամն էր, որ նա ականատես էր լինում այդպիսի բախումների. և լծված իր երկրագործական կուլտուրական աշխատանքներին, իր քաղաքացիական բազմազան պարտականությունները կատարելու խոր գիտակցությամբ պատրաստակամ՝ անկեղծորեն համախմբվել էր թուրք կառավարության և կանոնավոր զորքերի շուրջ՝ որպեսզի այդու գեթ կանխել կարողանար նոր Շեյխ Ջալալեդդինների ու բաշիբոզուկներ, կազակների փորձու[ 92 ] թյունները: Բայց ավա՜ղ... նա միամիտ էր, չափազանցորեն միամիտ և հավատացող. և խաբվեց՝ չարաչարորեն խաբվեց ու անմիջորեն ողջակիզվեց: Նա չգիտեր թե ժամանակի կառավարության գլուխ կանգնած Թահսինի բեյը, որ Վանի նախոր կուսակալն էր և այնքան հարգված հայերից՝ ընդունակ էր այնպիսի աննախընթաց դավադրությամբ ու վարպետությանբ մի ամբողջ ժողովուրդ տեղահան անելու և Քյամախի ձորում խողխողելու:

Էրզրումի հայ ժողովուրդը չէր կարող ենթադրել, թե իր վերոհիշյալ՝ հավատարմության, ծառայությունների ու աշխատանքների համար պատմության ու ժողովուրդների կյանքի մեջ չտեսնված մի այնպիսի անողոք վարձատրության պիտի արժանանար՝ որպիսին ցուցադրեցին Իթթիհաթը և նրա կառավարությունը իրենց դիվային ծրագրով: Բացառություն չէր կազմում այս տեսակետից նաև Վանի վիլայեթը, որ, որպես Պարսկաստանի սահմանակից և հայ հեշափոխական ամենաաչքառու կենտրոններից մեկը՝ ամենից շատ մտահոգության առարկա է եղել թուրք կառավարության համար: Բայց անշուշտ Վանի կուսակկալ Թահսին բեյը, որ 1914 թվի վերջերին, երբ պատերազմը վաղուց սկսած էր իբր կուսակալ Էրզրում փոխադրվեց՝ պիտի վկայի այն անկեղծ անխաբդախ գործունեության բազմաթիվ փաստերը, որ ցուցադրել էին թե՛ պատերազմից առաջ և թե՛ նրա ընթացքում Վանի ժողովուրդն ու նրա հասարակական հեղափոխական կյանքը ղեկավարող Հ. Յ. Դաշնակցությունը:

Նա պիտի վկայի՝ որ Վանի նահանգի ժողովուրդը և Հ. Յ. եղել են կատարելապես լոյալ կառավարության հանդեպ: [ 93 ] Նա չի կարող ժխտել, որ Վանի ժողովրդի ու հատկապես Հ. Յ. Դաշնակցության գործոն աջակցության և անսահման բարեցակամ վերաբերմունքի շնորհիվ է, որ նրան հաջողվում էր վարել իր կուսակալական այնքան ծանր և պատասխանատու աշխատանքները: Պատերազմից առաջ և մանավանդ պատերազմիի ընթացքում չի եղել որևէ լուրջ ձեռնարկ, որ Թահսին բեյը ի կատար ածած լինի առանց Դաշնակցության գործոն աջակցության: Թե՛ զորքի համար պարեն հավաքելիս, թե՛ դասալիքների դեմ կռվելիս, թե՛ կարգ ու կանոն ահստատելիս, թե՛ պետական, զինվորական տուրքերը գանձելիս, թե՛ զինվորական փոխադրություններից գործը կազմակերպելիս և թե՛ խռովարարներին զսպելիս, - նա միշտ հենվել է Դաշնակցության վրա: Վերջապես, թահսիին բեյը չի մոռացել, որ վերահիշյալ աշխատանքները վարելու ընթացքում, Հ. Յ. Դաշնակցությունը իր մամուլի և թռուցիկներիի միջոցով աջակցել է թուրք կառավարության, որոնց օրինակներից անշուշտ կառավարության դիվանում պահված կլինեն և այդ հարցով հետաքրքրվողին կատարելապես կարող են բավարարել: Անպայմանորեն Թահսին բեյը չի մոռացել նաև այն՝ թե իինչպես թուրքական բանակի ճգնաժամային րոպեներին նա դիմում էր Դաշնակցության և ազգային այլ հիմնարկություններին՝ օգնության հասնելու զորքին: Այս կոչերը անարձագանք չէին մնում և Դաշնակցության ու հասարակական հիմնարկությունների անձնադիր աշխատանքով երբեմն մեկ օրվա մեջ հազարավոր երիտասարդներ զորաճակատ էին ուղարկվում դրությունը փրկելու համար: Իսկ Դաշնակցության ծեկավարող գործիչները, առանձնապես Արամը, դավուլ զուռնան [ 94 ] հետևե ձգած ոգևորում ու հրահանգում էր ժողովրդին ճակատ մեկնելու, հարկավոր աջակցությունը տալու կառավարության և զինվորական իշխանության: Եվ, վերջապես, Թահսին բեյը չի կարող ժխտել նաև այդն՝ թե ինչպես վերոհիշյալ աշխատանքների և շարունակական կազմակերպված պրոպագանդայի հետևանքով հազարավոր հայ երիտասարդներ այնքա՜ն անխառն ոգևորությամբ գնացին ստվարացնելու տաճկական բանակի թիվը և ընկան ռուս ու արյունակից հայ զինվորների գնդակներով: Ո՛չ Թահսին բեյը և ո՛չ էլ Վանի հայ ժողովուրդը չեն մոռացել այդ համագործ աշխատանքի, անխաժն ոգևորության, ներդաշնակ գործունեության գեղեցիկ օրերը: Այդ օրերին պարսկական հակատը համարյա ամբողջապես հայ ժողովրդի բարոյական, ֆիզիկական ու տնտեսական ուժով էր պաշտպանվում: Ի՞նչ պատահեց հանկարծ, որ ապագայի դեպքերն ու իրադարձությունները այնպես գահավիժորեն այլ ընթացք ստացան և հայ ժողովուրդն ու թուրք պետությունը իրար դեմ հանեցին:

Այն ժամանակ, երբ ռուսական զորքը և կամավորական գնդերը օր օրի վրա տաճկական զորքերի դիրքերը նվաճելով անցել էին Բաշկալեն ու Սարայը, իրենց թնդանոթների ձայնը լսելի դարձնելով Վանում՝ այդ նույն ժամանակ Վանի ժողովուրդը խաղաղ ու հանգիստ, լարած իր բոլոր ուժերը, կառավարությանն էր օժանդակում. նա ուրիշ հոգ ու մտահոգություն կարծես չուներ: Սակայն հետագայում՛ երբ ռուսական նահանջող զորքերը քաշվեցին Թավրիզ, նույն այդ ժողովուրդը, շրջապատված թուրքական մեծաքանակ զորքով, կատարելապես զրկված հնարավորությունից՝ ռուսական զորքից ու կամավորական գնդերից որևէ [ 95 ] օժանդակություն ստանալու, կենաց ու մահու մի աննախընթաց կռիվ սկսեց թուրք կառավարության դեմ: Սակայն միթե՞ տաճկական կառավարության դեմ դավադրելու՛, ապստամբելու ձգտումն էր պատճառը այդ անհավասա կռվի, իհարկե՝ ոչ: Պատճառը Ճևդեթ բեյի ստոր ու դավադիր քաղաքականությունն էր: Նա դավաճանությամբ բանտարկել և սպանել էր տվել Իշխանին ու Վռամյանին. ժողովրդի ու Դաշնակցության համար այլևս պարզվել էր կառավարության և Իթթիհաթի հայաջինջ հրեշայիին ծրագիրը: Անդորր ու խաղաղ ժողովուրդն ու թուրք կառավարության այնքա՜ն խոշո ծառայություններ մատուցած Հ. Յ. Դաշնակցությունը՝ զգացին ահավոր վտանգը և մի իսրբազան վճռականությամբ ինքնապաշտպանության դիմեցին:

Թուրք կառավարության դավադրությունից, պատահականորեն միայն ազատված Արամը, որ մինչև այդ թմբուկ էր զարում, բազմատեսակ օժանդակություն ցույց տալիս իշխանության, հազարավոր հայ երիտասարդներ իր շուրջը հավաքած ոգևորում ու ռազմադաշտ էր ուղարկում, — անցավ ժողովրդի գլուխ և կռիվ հայտարարեց նենգ ու դավադիր կառավարության: Արամը հաջողեց. ո՛չ Ճևդեթ փաշայի կանոնավոր զորքերը և ոչ էլ թուրք խուժանը չկարողացան նվաճել, ընկճել Արամի ժողովրդական բանակը և հարկադրված եղան թողնել թե՛ Վան քաղաքը, թե՛ նրա բերդը և թե՛ ամբողջ նահանգը:

Պետք է ընդունել, որ Արամի ու վասպուրականցիների տարած հաղթանակը Ճևդեթի ու նրա զորքերի դեմ մի խոշոր հարված էր թուրքական կառավարության: Մի կողմից՝ թուրքական զորքը, պարպե[ 96 ] լով Վանի նահանգը, վասպուրականցուն ու Արամին էր թողնում ռազմական լավագույն դիրքերը պարսկական ճակատի վրա: Եվ իրոք, Ճևդեթի զորքը Վասպուրականում պարտվելուց հետո՝ հարկադրված եղավ մի դժվարին ճամփորդություն հանձն առնել և Ջըզիրե ու Բոհտանսուի վրայով քաշվել մինչև Բիթլիսի մոտերը: Իհարկե, թուրքերը ամեն կերպ աշխատեցին վասպուրականցու ինքնապաշտպանողական այս կռիվը ներկայացնել որպես ապստամբոթւոյւն ու դավաճանություն թուրք կառավարոթյան դեմ՝ կազմակերպված ռուսների դրդումով ու աջակցությամբ: Սակայն պետական և քաղաքական ամենատարրական հոտառություն ունեցող բարեխիղճ մարդը, մեր վերը հիշատակած դեպքերը ընթացքին անհրաժեշտորեն այն եզրակացության պիտի գա, որ Վասպուրականի ժողովրդական շարժման միակ պատճառը Իթթիհաթի և թուրք կառավարության հրեշավոր, անմտածված ծրագիրն էր, որ այնքան տմարդի ձևով ի հայտ բերեց Ճևդեթը Վանում, խախտելով ժողովրդի ու Դաշնակցության դեպի թուրք թուրք կառավարույունը ունեցած հավատքը:

Խալիլ փաշան, որ Արամի դեմ կռվողներից մեկն էր եղել՝ 1918 թվին Երևանում իմ և այլոց ներկայությամբ ազնիվ գտնվեց խոստովանելու Արամին, որ Վասպուրականի ըմբոստությունը և նրա հետևանքով առաջ եկած մի շարք խոշոր դժվարությունները արդյունք են իրենց տարած սխալ քաղաքականության և Ճևդեթ բեյի բարբարոսության ու դավադրության:

Իհարկե կասկածից դուրս է, որ ժամանակի թուրք կառավարության անհատ գործակալները, ինչպես նաև Ճևդեթը, ինքնագլուխ չէին գործում: [ 97 ] Նրանք կատարում էին կենտրոնական կառավարության և Իթթիհաթի հրահանգներն ու որոշումները և Խալիլ փաշայի մոտիկ ազգական Էնվերի պատվերները: Մենք ցարդ աշխատեցինք ամենայն սառնությամբ ու անաչառորեն վերլուծել համաեվրոպական պատերազմի նախօրյակիին ու նրա ընթացքում տեղի ունեցած տաճկահայ վիլայեթների ժողովրդական շարժումները և չգտանք որևէ դեպք, որ ապացուցեր, թե այդ շարժումները դավաճանություն էին թուրք կառավարության դեմ կամ ռոսների օգտին կազմակերպված խլրտումներ: Տեսան թե ռուսական սահմանակից նահանգները՝ Էրզրումն ու Վանը՝ և հայ մտավոր քաղաքական կենտրոն Պոլիսը ինչպի՜սի խանդավառ վերաբերմունք ցույց տվնի կառավարության մինչև կոտորածները, իինչպես լոյալ մացիին ու իինչպես իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին: Երբ սահմանակից նահանգների ժողովուրդն այսպես էր, բնական է ու հասկանալի, որ Տաճկաստանի խորն ընկած հայկական նահանգներն ու կենտրոնները՝ Տիգրանակերտտ, Կեսարիա, Քոնյա, Ուռհա և այլն՝ չէին կարող ուրիշ ձգտումներ և մտածումներ ունենալ:

Նույնիսկ եթե այդպիսի ձգտումներ ունենային էլ՝ անհրանին էր որևէ քայլ առնել, քանի որ նրանց թե՛ աշխարհագրական դիրքը, թե՛ հաղորդակցության միջոցները և թե՛ միջցեղային հարաբերություններն ու պայմանները միանգամայն աննպաստ էին: Բայց թուրք մամուլի և պետական ու հասարակական զանազան դիրքի ու աստիճանի տեր գործիիչների համար դժվար չէր ահավոր հերյուրել՝ շապինգարահիսարցուն, ուռհայեցուն, կեսարացուն ներկայացնելու համար որպես ռուսական, անգլիական գործակալներ, որպես թուրք պետության դեմ դավաճանածներ ու ապստամ[ 98 ] բածներ: Այսպես ներկայացրին, երբ նրանք միայն և միայն ինքնապաշտպանության բնազդից մղված զենք վերցրին ու կռվով ընկան՝ իիրենց հետ գերեզման տանելով նաև իրենց հայրենակից թուրքերին: Թուրք ականավոր գործիչներինց մեկը՝ Սուլեյման Նազիֆը՝ բազմիցս հայտարարել է, թե ինքը լավատեղյակ է Անատոլիայի բոլոր իրադարձություններին: Նա՝ անշուշտ նրա հետ նաև ուրիշները՝ պիտի հարցնեն ինձ. ի՞նչ ունես ասելու Սասնո և Մշո դաշտերի շարժումների մասին. չէ՞ որ այնտեղ ինքդ առաջին անգամ ըմբոստացար. չէ՞ որ տեղահանությունները ու կոտորածները դեռ չսկսած, հայությունն ու Դաշնակցությունը դեռ լոյալ՝ դուք ու Կորյունն էիք, որ 1914 թվի դեկտեմբերին, Մշո Գոմս գյուղում կոտորեցիք թուրք ոստիկաններին և այնուհետև, միինչև 1915 թվի դեկտեմբերը, ամրացաք Սասնո լեռներում ապստամբ վիճակի մեջ և թիկունքում զբաղեցրիք մեր մեծաթիվ զորքերը:

Այս հարցումները չափազանց տեղին են և ժամանակն է, որ իրենց անաչառ պատասխանն ստանան: Այս անհրաժեշտ է թե Սուլեյման Նազիֆի ու թուրք պետական քաղաքական գործիչների մեղադրանքների հիմքն ու արժեքը սահմանելու և թե ժամանակին մոտավորապես նույն պատճառներով ինձ հանդիմանող հայ ազգային մարմիններին ու կուսակցական ընկերներին իրողությունները պարզաբանելու տեսակետից: Այս աշխատանքի մեջ չքմեղ ձևանալու կամ անձս արդարացնելու զգացումը չէ, որ առաջնորդում է ինձ, մի բան, որի կարիքը երբեք չեմ զգացել, այլ հայ ժողովրդի ու թուրք պետության իրական փոխհարաբերությունները արձանագրելով՝ ուզում եմ մեր ու Թուրքիայի աղետի իսկական պատճառներն ու նրանց հեղինակներին մատնանշել: [ 99 ] Թե՛ ժամանակի ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը և թե՛ Էրզրումի և Բիթլիսի կուսակալները շատ լավ գիտեին, որ Մշո, Սասնո ժողովուրդը տաճկահայկական վիլայեթների հայերի նման պատերազմի սկզբնական շրջանում եղել է միանգամայն լոյալ և դիմադրելու կամ դավադրելու որևէ փորձ չի արել. ընդհակառակը, ամեն տեսակետով չափազանց օգտակար է եղել կառավարության ու զորքին: Բայց երբ պարզվեց, թե թուրք կառավարությունը մյուս հայկական շրջանների նման սասունցու ու մշեցու մահն է դավում՝ սասունցին ու մշեցին չցանկացան անմռունչ մեռնել, չցանկացան խաբված որսի նման դյուրությամբ թակարդ ընկներլ, ուստի ապավինեցին հայրենի լեռներին և իրենց ինքնապաշտպանության կռիվը մղեցին: Այսինքն, Սասնո և Մշո շրջաններն էլ մյուս հայկական շրջանների նման, հիմնվելով Հ. Յ. Դաշնակցության 8-րդ Ընդհանուր Ժողովի որոշումնեիր ու հրահանգների վրա, վճռել էին ամեն բանով օժանդակել ճգնաժամային գրության մեջ գտնվող թուրք կառավարության: Եվ իսկապես, ամենայն ջերմությամբ նրանք արձագանքեցին զորակոչիին, զինվորագրվեցին ու գնացին ռուսի դեմ կռվելու, պարենավորման և այլ զինվորական պետքերի մեջ իրենց լիաբուռն մասնակցությունը հանդես բերեցին: Ինչպես տաճկահայկական մյուս վիլայեթներում, այնպես էլ Սասնո և մշո շրջանում, հօգուտ կառավարության և զինվորական իշխանության ձեռնարկած բազմազան աշխատանքներին ոգի և ուղղություն տվողը Հ. Յ. Դաշնակցությունն էր՝ այն միակ քաղաքական կազմակերպված ուժը, որին լսում ու որի հետևից ընթանում էր հավատով ու վստահությամբ թե տաճկահայ ժողովուրդը ընդհանրապես և թե սասունցին ու մշեցին մասնավորաբար: Չպետք է մոառանալ [ 100 ] այն հանգամանքը, որ Սասունն ու Մուշը Դաշնակցության ամենից կուռ կազմակերպված շրջաններն էին, և գուցե ո՛չ մեկ վայրում նա այնքան եռանդ ու կորով չի փաթել, մարդկային ու նյութական զոհողություններ չի ցուցադրել, որքան Սասունում և Մուշում: Այս հանգամանքը քաջ հայտնիի էր կառավարության, որը ժամանակի Մյութեսարիֆ Սերվեթ բեյի միջոցով քանի-քանի անգամներ դիմել է Դաշնակցության և խնդրել՝ իրեն օգնության հասնելու: Դաշնակցությունը, ելակետ ունենալով թե Ը.-րդ ընդհանուր ժողովրների վճիռները և թե կառավարության ըստ ամենայնի օժանդակելու բուռն ցանկությունը, եռանդով լծվել էր աշխատանքի:

Հավատում եմ, որ գեթ այս դառն օրերին ո՛չ Սերվեթ բեյը, ո՛չ Բիթլիսի կուսակալ Մեհմեթը (Թալեաթի ազգական) և ո՛չ էլ ողջ մնացած մշեցիք, ինչպես, օրինակ, Հաջի Իլիսիասը, չեն ժխտի այն փաստը, որ թիկունքային աշխատանքները մինչև 1914 թվի դեկտեմբերի վերջերը բացառաբար հայերն էին տանում իիրենց ուսերի վրա՝ Դաշնակցության հրահանգով ու ղեկավարությամբ: Միայն այս չէր. Դաշնակցության գործոն միջամտությամբ և նրա ականավոր գործիչների անմիջական ղեկավարությամբ կազմվեցին զանազան հանձնախմբեր՝ ժամանակի պետական զինվորական կարիքներն ու պահանջները լրացնելու նպատակով: Իմ նախագահությամբ գործող հանձնախմբերից չորսի կատարած աշխատանքները առանձնապես բնորոշ են՝ Հ. Յ. Դաշնակցության դեպի թուրք կառավարությունն ունեցած բարյացակամ վերաբերմունքի տեսակետից:

1. — Զորակոչի հանձնախումբ, որ շարունակ շրջում էր հայ գյուղերը, համոզում և ոգևորում երի[ 101 ] տասարդներին զորաշարֆերը մտնելու, դասալիքներին հավաքում և ճակատ ուղարկում, և զինվորական հրամանատարության բազմատեսակ հրամանները ի կատար ածում: Այդ հանձնախմբի ջանքերով հավաքվեցին Մշո Ֆըրգայի հայ զինվորները, որ Ֆըրգայի հարյուրից 80 էին կազմում: Այդ զինվորները ապագայում նույն Ֆըրգայի հրամանատար Իհսան փաշայի ռուսների դեմ տարած հաղթությունների մեջ այնքան վճռական դեր խաղացին ու նրան մինչև Գոլ-Օրտուկոմանտայի աստիճանին հասցրին: Հետաքրքիր է գիտենալ, թե այդ համարյա թե հայկական Ֆրգայից քանի՞ հոգի դասալիք եղան և քանի՞սները ռուսների սվիններով ընկան:

2. — Երկրորդ հանձնախումբը, Կորյունի ղեկավարությամբ, զբաղվում էր՝ խմբովին և անհատապես ձերբակալություններ կատարելով և իշխանության հանձնելով:

Այս հանձնախմբերի և մասնավորապես Կորյունի միջոցով էր, որ զինաթափվեցին ու կարգի հրավիրվեցին պատերազմի դաշտից փախչող և ճանապարհիին ամեն ինչ քանդող ու ավերող արաբ գնդերը: Կորյունն էր որ՝ երբ ամբողջ Մշո մյութասերիֆության մեջ մեկ հատ ոստիկան անգամ չկար քուրդ և հայ դասալիքներին պատժելու, նույն դասալիքներին ճակատ էր ուղարկում, և նույն Կորյունն էր, որ կառավարության թույլատվությամբ հայ կամավորական բանակ էր կազմում՝ ճակատ մեկնելու:

Երրորդ հանձնախումբը Կուտոյի Հաջու ղեկավարությամբ փոխադրության գործն էր կանոնավորում և թնդանոթներ ու պարեն հասցնում միչնև Լիզ, Կոփ, Ղըլճ-Կյատուկ:

Չորրորդ հանձնախումբը «Կարմիր Մահիկ» անու[ 102 ] նով Գեղամի (էրզրումցի) ղեկավարությամբ գործի էր լծել բոլոր կանանց ու պատերազմելու անընդունակ տղամարդկանց, և մեկ խոշոր ապարատով պատերազմական դատարկ պահեստներն էր լցնում մթերքներով:

Բացի այս աշխատանքներից, ուրիշ շատ փաստեր ու դեպքեր կան մեր պնդումները հաստատող, բայց այսքանով բավականանանք այն գիտակցությամբ թե՝ թուրք անաչառ մամուլը, հասարակական կազմակերպված կարծիքը և գործիչները (եթե կան այդպիսիները) այսքան փաստերից էլ պիտի ընդունակ լինեն ըմբռնելու ահավոր ճշմարտությունը: Սասնո և Մշո հայ ժողովրդի լոյալությունն ու թուրք կառավարության մատուցած ծառայությունները ապացուցող փաստերը անթիվ են ու անհամար, սակայն ցավոք սրտի բոլոր փաստերն ու ծառայությունները անտեսվեցին և հայ ժողովրդի այս հատվածն էլ թուրքերի կողմից հայտարարելուց դավաճան ու ապստամբ, ռուսների դրդումով գործող և նրանց քաղաքակնա նպատակներին ծառայող: Այսքան անուրանալի ծառայություններ մատուցելուց, թուրք պետության դեմ այսքան լոյալ կուսակցության ընկերներն ու ժողովուրդը զենք բարձրացրինք թուրք կառավարության դեմ: Քանի տեղահանության և կոտորածների լուրերը չէին հասել սասունցուն, մշեցուն ու մեզ, ամենքս էլ լոյալ էինք ու կառավարության աջակից: Բայց երբ հետզհետե մեզ ու ժողովրդի համար պարզվեց, որ Սասնո և Մշո ոտավոր չալակավորները, որոնք Մուշից Էրզրում հաց էին փոխադրում զորքերի համար՝ անջատմու են շարունակաբար, երբ տեսանք, որ Դաշնակցության միջոցով ու աջակցությամբ հավաքված [ 103 ] հայ զորքերը անպատիվ ձևով զիինաթափում են և անհայտ ուղղությամբ տարագրվում. երբ համոզվեցիինք, որ մեր բնաջնջման սկիզբն է դրվում, ահա այդ րոպեից այլևս փոխվեցինք նաև մենք, փոխեցինք մեր վերաբերմունքը, այլևս դադարեցինք հավատալ թուրք կառավարության և նրա գործակալների սին ու դավադիր հավաստիացումներին: Այդ ժամանակ մենք էլ զենք վերցրինք:

Կարելի՞ էր շալակավոր սասունցիներիի, մշեցիների կորուստը տեսնել ու շարունակել հավատալ թուրք կառավարության. հնարավո՞ր չէր Մշո հայ երիտասարդներից կազմած գնդի (ֆռկա) անպատիվ զինափաթման և կոտորածին ականատես լինել. և, վերջապես, այնքա՜ն զոհաբերություններից ու պատրաստակամությունից հետո՝ երբ Սասնո և Մշո ժողովրդի համար պարզ էր կառավարության հայերին բնաջնջելու դավադիր ու նենգ ծրագիրը՝ կարելի՞ էր տոկալ ու համբերել. կարելի՞ էր զսպել ժողովրդական ցասումը, մանավանդ սասունցու և մշեցու, որոնք իրենց քաղաքացիական պարտականությունները ճշտությամբ կատարելու գիտակցության հետ մեկտեղ գիտեին պատվով մահը գերադասել անարգ ու ստրկական կյանքից: Սկզբում, ժողովրդի բուռն դժգոհությունները զսպել փորձեցի, դիմումներով ու բողոքներով Սերվեթ բեյին զգաստացնել և հետ կասեցնել տալու իր նենգ ծրագրերից, բայց Սերվեթը, փոխանակ զգաստանալու, թուրք ոստիկաններ ուղարկեց Մշո Գոմս գյուղը՝ ինձ և Կորյունին սպանելու, և, իհարկե, չարաչար սխալվեց. ոստիկանները բոլոր էլ ընկան մեր գնդակներով՝ իրենց դավադրության ճանապարհին. այդ օրվանից ահա փոխվեց իմ ընկերների ու ժողովրդի վերաբերմունքը դեպի թուրք կառավարությունը. մի քանի գա[ 104 ] վառներ ինձ ու ընկերներիս հետ ապավինեցին զենքին, կռվեցին ու պաշտպանեցին, որքան ուժ ունեին, իրենց ապրելու անժխտելի իրավունքը: Ճիշտ է որ ապրելու համար գործադրեցինք այն բոլոր միջոցները, որ սովորել էինք թուրքերից. այդ պատճառով էլ թուրք մտավորականությունը մեզ կարող է մեղադրել, թե ինչու՞ կռվելու այդ միջոցները յուրացրինք Իթթիհաթից ու նրա գործակալներից: Բայց նույն այդ թուրք մտավորականությունը որևէ հիմք չունի ասելու, թե ժողովրդի և միմիա՛յն ժողովրդի կամքով և ինքնապաշտպանության բնազդով ցւոցադրված կռիվը՝ ռուսի հույսով, նրա թելադրանքով կամ նրա շահերի համար կազմակերպված կռիվ էր: Այսպես մտածել ու այսպես կշռադատել՝ կնշանակի ոչ միայն անտեսել արձանագրածս ապացուցող փաստերը, այլ և ուրանալ դարերի այն դժգույն պատմությունը, որ կերտվել է թուրք պետականության հոռի հարկիի տակ:

Մինչև այստեղ արձանագրված փաստերը անհերքելիորեն մեզ բերում են այն եզրակացության, որ թուրքերի և ուրիշների մեղադրանքները այն մասին, թե հայերը դավաճանել են թուրք կառավարության, թե նոքա ռուսների ձեռքին գործիք դառած՝ ծառայել են նրանց քաղաքական ձգտումներին, թե պատերազմմիի ընթացքում, հետապնդելով զանազան քաղաքակնա ու ազգային նպատակներ, ապստամբել են նրա դեմ և այլն և այլն — միանգամայն անհիմն են ու անարդար: Միինչև այսօր էլ համառորեն հերյուրվող այդ անհիմն մեղադրանքները մի գերագույն նպատակ ունեն միայն՝ քողարկել ու արդարացնել հայերին բնաջնջելու այնքան ամարդի ու դաժան ծրագիրը, որ հղացել էր Սուլթան Համիդը և որ այնքան վայրագությամբ կազմակերպեց ու իրագործեց Իթթիհաթը: [ 105 ] Այսօր էլ, երբ վերածնած Թուրքիան իր ազգային արդար իրավունքները պաշտպանելու գոյամարտն է մղում, երբ նա իր արյունաքամ ժողովրդի ուժասպառ հայրենիքի կատարյալ անկախության հիմքերն է խարսխում, երբ իր երկրի ու ժողովրդի չորս հինգերորդը կորցրած ձգտում է վերականգնել, անգամ ա՛յս օրերին՝ Քեմալական Թուրքիան՝ բոլորովին մոռացած անցյալի դառն փորձերը՝ շարունակում է հայկական հարցը հայերի բնաջնջումով լուծելու անմիտ քաղաքականությունը:

Տեսնենք սակայն, թե սուլթան Համիդի, Իթթիհաթի ու քեմալականների վերոհիշյալ հոռի քաղաքականությունը որքա՞ն էր համապատասխանում Թուրքիայի և Արևելքի ժողովրդների շահերին:

Այդ քաղաքականությամբ թուրքերը կարողացա՞ն արդյոք իրենց ցանկացած ձևով լուծել ընդմիշտ հայկական հարցը:

Մեր խորին համոզումով, թուրքերը թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքում չարաչարորեն սխալվեցին և այդու ստեղծեցին այսօրվա ահավոր աղետը՝ թե՛ հայ ժողովրդի ու նրա հայրենիքի և թտ՛ Թուրքիայի համար:

Պատմության բեմի վրա իրենց պետական ազգային կյանքը բոլորած ժողովուրդների և ոչ մեկի անցյալը այնքան հարուստ չէ բազմապիիսի ավերածություններով, կոտորածներով, ինչպես թուրք պետության: Այդ ամբողջ անցյալը, ինչպես երբեմնի ասորական պետության անցյալը, կռիվների, ապստամբությունների, գերեվարությունների, ջարդերի ու ավերածությունների մի աննախընթաց շղթա է: Այդ պատճառով էլ ահա երկու դարից ի վեր երբեմնի օսմանյան հզոր կայսրությունը անխուսափելիորեն գնում է դեպի [ 106 ] անկում, դեպի նվազում, ստրկություն և ոչնչացում: Պարբերական բնւոյթ ստացած այս ցավագին ընթացքը թե՛ թուրք մտավորականության, թե՛ մամուլի և թե՛ օտար շահագրգռված պետությունների լուրջ խորհրդակցությունների առարկա է դարձել: Ամենը ցանկանում են օսմանյան պետության թավալագրլոր անկումի պատճառները գտնել. սակայն բոլորն էլ թեք մակարդակի ու սխալ ճանապարհի վրա են կանգնած: Մեզ ամենքից շատ հետաքրքրողը թուրք մտավորականության մեկնաբանություններն են, որ այնքան պայծառությամբ ցուցադրում են նրանց պետական հասարակական երևույթներն ըմբռնելու անկարողությունը: Թուրք մտավորականները իրենց պետության կործանման ամենագլխավոր պատճառներից մեկը համարում են կրոնական տարբեր հատվածների պայքարը. նրանք տրամաբանում են այսպես. քանի դեռ օսմանյան պետության բաղկացուցիչ ժողովրդների մեջ կան ու լինելու են քրիստոնյա տարրեր՝ հակապետական արյունահեղ ըմբոստությունները չեն դադարելու:

Մենք արդեն տեսանք, թե Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած ապստամբությունների խոշորագույն մասի հեղինակներն ու ընթացք տվողները ոչ թե քրիստոնյա, այլ մահմեդական ժողովուրդներն էիին, որոնք իրենց կրոնական մոլեռանդությամբ ավելի խալիս իսլամներ էին, քան թուրքերն ու իրենց խալիֆան:

Թուրք ղեկավարներից ոմանք ապստամբական շարժումները և նրանց հետևանքով առաջ եկած կոտորածները համարում են արդյունք օտար շահագրգռված պետությունների դավադիր գործունեության և կամ զանազան խմբակցությունների գրգռման: Բայց այս պնդումն ևս անհեթեթ է ու անհիմն: Թուրքիայի [ 107 ] քայքայման և անդամահատման մեջ շահագրգռված բազմաթիվ պետություններն ու խմբակցություններ որքան էլ ցանկանային նրա այլատարր ու այլակրոն հատվածներն իրենց շահերի համար օգտագործել և նրանց միջոցով հակապետական ցնցումներ առաջ բերել՝ մազաչափ անգամ հաջողություն գտնել չպիտի կարողային և իրենց ցանկությունները պիտի մնային լոկ ցանկություններ, եթե թուրք կայսրության մեջ այդ խլրտումնեիրի համար պարարտ քող լիներ: Եթե թուրք պետական գործիչները ժողովրդների (գոնե իսլամ) արդարացի պոռթկումներից խրատված՝ նույն այդ ժողովուրդները կառավարելու պետական իմաստություն ունենային կամ գեթ սովորեին, այլ կլինեին, իհարկե, նաև հետևանքները:

Հիմարություն է կարծել թե թուրք պետության դեմ ապստամբած քսանիից ավելի ժողովուրդները կատարյալ քաղաքական համբակներ էին՝ միշտ պատրաստ ռուսի կամ անգլիացու ձեռքին գործիք դառնալու և առանց շահիի ու գիտակցության՝ իրենց գոյությունը այնքա՜ն աննախընթացորեն վտանգելու: Նախորդ էջերում արդեն բազմաթիվ փաստերով պարզեցի հայկական շարժումների իդրդապատճառները. նույնը պիտի ասել նաև մյուս բազմաթիվ իսլամ ժողովուրդների ապստամբական շարժումների մասին. օսմանյան կառավարության դեմ հարուցված ապստամբությունները հետևանք են միայն և միայն թուրք պետության հոռի վարչաձևիի և նրա միջոցով ստեղծված հալածանքների ու անհանդուրժելի քաղաքական տնտեսական ծանր կացության:

Թուրք մտավորակններից շատերը օսմանյան պետության քայքայման պատճառը համարում են նաև այն, որ Թուրքիայի հպատակ մանր ազգությունները, [ 108 ] վարակված անպայմանորեն բաժանելու տենդով, իինքնուրույն և անկախ պետական կյանքի էիին ձգտում: Այս պնդումը նույնպես անտեղի է ու անհիմն, որովհեև ապստամբ ազգերի մեջ ամենագերակշիռ տեղը բռնող թուրք-թաթար ցեղերը ամենևինի ցանկություն չունեիին Թուրքիայից անջատվելու. իսկ հայեիր անջատողական շարժման դրդապատճառներն ու հիմքերը մանրամասնորեն արդեն տեսանք:

Թուրք մտավորականները և պետական գործիչները, այլևս անզոր ու հուսահատ իրենց հայաջինջ ծրագիրը քողարկելու մեջ, շշմած ու տկարացած եվրոպական մամուլի ու հանրային կարծիքի անաչառ մերկացումներից ու աղաղակող փաստերի հրապարակումիից՝ փորձեցին նոր գյուտ անել և կոտորածների ու գերեվարությունների մեղքը ձգել Էնվերների, Թալեաթների և գերմանացիների վրա: Ո՞վ կհավատա, թե Էնվերներին ու Թալեաթները կոտորածների ու ավերածությունների Հերոստրատոսներ եղան իրենց անձնական նախաձեռնությամբ ու վճռով. չէ՞ որ Էնվերին ու Թալեաթին նախորդող թուրք պատմությունը նման ահավոր դրվագների մի շղթա է: Մի դավադրություն է փորձում հորիինել Սուլեյման Նազիֆը՝ Մուսուլի և շրջանի կոտորածների պատասխանատվությունը ձգելով շրջանի հրամանատար գերմանացի Շումանի վրա. մի նոր դավադրություն, որով փորձում է հայ նահատակված ժողովուրդը լարել գերմանական ժողովրդի դեմ և այդու չքմեղանալ և ծածկել ահավոր իրողությունը: Եթե նույնիսկ Նումանը կոտորածների մեջ մեղք էլ չունենա, պատասխանատվություն ունի անշուշտ. նա որպես անհատ չէ որ մեղսակցած է ոճրին, այլ կառավարության գիտությամբ և հրահանգով, իսկ եթե Սուլեյման Նազիֆի պնդումը իրո[ 109 ] ղություն է՝ ի՞նչպես թուրք կառավարությունը Շումանին, որպես ոճրագրծի, դատի չտվեց ու չկախեց, և, վերջապես, Սուլեյման Նազիֆը ի՞նչ ունի ասելու մյուս շրջանների կոտորածների մասին. այնտեղ էլ կոտորողները գերմանացի Շումաններն ու զորքերը չէի՞ն: Միանգամայն անհիմն է ու անհեթեթ նաև հայ մտավորականության մի մասի այն կարծիքը թե՝ քուրդն ու թուրքը իրենց ազգային ցեղական մղումներով, կրոնական մոլեռանդությամբ ու հակումներով ի բնե թշնամի են եղել հայության, թե նրանք մարդասպան ու ոճրագործ են ծնված: Որքան և անձամբ տառապել եմ քրդի ու թուրքի հալածանքներից, սակայն ամենադաժան հալածանքի օրերին էլ վերահիշյալ մեղադրանքները քուրդ և թուրք ժողովուրդներին չեմ ուղղել. մեղավորը՝ մարդասպանն ու ոճրագործը՝ ո՛չ թե ժողովուրդներն են, այլ նրանց քաղաքական ազգային կյանքին ոգի և ուղղություն տվող ղեկավար մտավորականները: Պատմությունը իր երթի ճանապարհին բազմաթիվ փաստեր ունի ցուցադրած, թե ի՞նչպես հրեշտակային առաքինություններով օժտված ժողովուրդները իրենց ղեկավարների պատճառով ոճրագործության ուղին են թևակոխել, և, ընդհակառակը, ոճրագործ կարծված ժողովուրդները, իմաստուն ղեկավարների ցուցմունքով և օժանդակությամբ, կուլտուրական վերելքի վսեմ ճանապարհը բռնել: Մանավանդ թուրք և քուրդ ժողովուրդները, որոնք դարեր շարունակ մեր կողքին են ապրել և իրենց երակների մեջ — քրդերը հատկապես — կրում են մեր արյան մի խոշոր մասը:

Մեղավորը Իթթիհաթի ղեկավարներն էին, իսկ նրանցից առաջ թուրք պետությունն ու պետական գործակալները, որոնք, դարեր շարունակ, օգտվեցին [ 110 ] թուրք ու քուրդ ժողովուրդների տգիտությունից, հենվեցին նրա հոռի բնազդների վրա և իրենց ոճրագործ ծրագիրը ու կարճատես պետական ըմբռնումը պարտադրեցին նրան, գործադրեցին նրա միջոցով և այսօրվա ահավոր կորուստների ու աղետի պատճառ դարձան:

Այս ճշմարտությունը իր ամբողջ խորությամբ ու տարածականությամբ պետք է ըմբռնել՝ մեր և թուրքերի ապագա հարաբերությունների շուրջը եղած անտեղի հոռետեսությունները ցրելու և երկու դրացի ժողովուրդների ապագա բարի հարաբերությունների անհրաժեշտ հողը պատրաստելու համար: Որովհետև որքան էլ հայ ու թուրք մտավորականությունը անցյալի տխուր փորձերից հուսահատ՝ թերահավատությամբ վերաբերվեն իրար, անժխտելի է, որ դարեր շարունակ մենք, թուրք ու քուրդ ժողովուրդները ապրելք ենք ու պիտի ապրենք կողք կողքի: Անխուսափելի անհրաժեշտություն, որի հետ պետք է հաշտվել և համապատասխան էլ քայլեր առնել:

Մենք մատնանշեցինք թուրք մտավորականության ու պետական գործիչների համարյա բոլոր այն կարևոր պատճառաբանությունները, որոնցով նոքա ցարդ աշխատեցին պարզել օսմանյան պետության վերջին երկու տարվան գահավեժ ընթացքն ու կործանման պատճառները: Մենք փաստերով ապացուցեցինք, թե որքան դիտումնավոր, մակերեսային ու անճիշտ էին այդ պատճառաբանություններն ու վերլուծումները: Այժմ տեսնենք, թե որոնք են իրական ու հիմնական այն պատճառները, որ վաղուց ի վեր քայքայում ու հյուծում են օսմանյան պետության վիրավոր մարմինը, որոնք շարունակ պատճառ են դառնում Թուր[ 111 ] քիայի անդամահատության, բարոյական, տնտեսական անկման ու կազմալուծման. մի բան բան, որ այժմ էլ շարունակվում է արագ քայլերով, մի բան, որ այսօրվա վարիչները իրենց տարած հաղթություններով կուրացած՝ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել:

Պատճառները բազմաթիվ են, սակայն պատմական տարբեր շրջանների բոլոր տվյալները այստեղ կարիք չկա շեշտելու. բավական է գտնել հիմնական ու առաջնակարգ նշանակություն ունեցող պատճառները, և այն ժամանակ դեպքերն ու իրադարձությունները կներկայանան իրենց իսկական կերպարանքով:

Այդ տեսակետիվ մոտենալով բոլոր ժամանակների ապստամբություններին ու կոտորածներին՝ նրանց հիմնական պատճառը պետք է որոնել օսմանյան պետության հոռի վարչաձևի մեջ, որ երկու դարից ավելի է, ինչ իշխում է տիրականորեն օսմանյան երկրամասերի վրա: Նա, մեր կարծիքով, հետևանք է ստորև հիշատակված պատճառների:

1. — իրող ազգի գերիշխանության. 2. — Համիսլամության, իբրև հիմք պետության. 3. — Համօսմանցիության և 4. — Համաթուրանականության:

Եթե թուրք մտավորականությունը գեթ այժմ փորձեր ազատագրվել պեդանտիզմից և մոտենալ Տաճկաստանիի ազգային-քաղաքական վայրիվերումներին անաչառությամբ ու սառնորեն՝ պիտի տեսներ, որ իր հայրենիքին սպառնացող վտանգների 90 առ հարյուրը վերոհիշյալ չորս երևույթների ծոցից են ծնվում: Այդ հիմնական չորս սկզբունքներն են բովանդակություն ու թափ տվել թուրք վարիչների պետական ազգային կործանարար քաղաքականության. այդ չորս [ 112 ] սկզբունքներից են ծնունդ առել մինչև այսօր էլ տիրականորեն իշխող օսմանյան օրենքներն ու վարչաձևը, մանր ազգերի քաղաքական, ազգային, կրոնական իրավազրկությունը և, որպես հետևանք այդ հոռի պետականության, երեկվա ու այսօրվա քսանիից ավելի մանր ազգերի ու ցեղերի ապստամբական շարժումները, կոտորածը, հալածանքներն ու գերիվարությունները:

Փորձենք քննության ենթարկել վերոհիշյալ չորս հարցերը իրենց պատմական հաջորդականությամբ:

Ամենից հինը այդ չորս երևույթների մեջ, տիրող ազգի գերիշխանության սկզբունքն է (միլլեթը հաքիմ է):

Միջին դարերում, երբ Մերձավոր Արևելքի ժողովուրդներն իրենց պետական կյանքի քայքայման շրջանն էին ապրում՝ թուրք-թաթարական ցեղը, հիմնված իր փոքրաթիվ, բայց ռազմունակ զինվորների վրա և օգտվելով հարևան ազգերի թուլությունից, անսպասելիորեն մեծացավ ու տարածվեց, իր իշխանության տակ առնելով հետզհետե նվաճված անկազմակերպ ժողովուրդները: Նա տապալեց նույն իսկ բյուզանդական հսկա պետությունը, նրա առընթեր մի շարք թագավորություններ և իշխանություններ ու տեր դարձավ հսկայածավալ երկրների ժողովուրդների ու ցեղերի, որոնք տարբերվում էին իրենց կրոնով, լեզվով ու սովորություններով: Սև Ծովը դարձավ նոր ստեղծված օսմանյան հսկա պետության ներքին լիճը, իսկ Դանուբը՝ ներքիին գետ: Այդ նոր պետությունը շրջապաետլ էր նույնիսկ Միջերկրականը և հետևզհետե մոտենում էր Ատլանտյանին: Օսմանյան ցեղը անչափելի մեծության հասավ արագորեն, միա՛յն և միայն իր թափառական ցեղերի զին[ 113 ] վորական ուժով. սակայն ո՛չ ժողովուրդը և ո՛չ էլ կառավարությունը որևէ կուլտուրական, շինարարական աշխատանքի չլծվեցին, իրենց ենթակա բազմազան ազգերի ու ցեղերի համար տանելի օրենսդրություն ու պետական վարչաձև չստեղծեց: Այդ ժողովուրդները մեկը ընդհանուր հայրենիքի շուրջ հավաքելու ու նրա (հայրենիքի) գիտակից ու անձնազոհ քաղաքացին դարձնելու կարողությունը չունեցան, ուշադրության չառին նրանց ցեղային արդարացի պահանջները և սովորությունները և չբավարարեցին նրանց ամենանվազագույն պահանջները: Իր պետական կյանքի ամենածավալուն օրերից մինչև այսօր այդ պետությունը մնաց արտաքնապես իբրև մեկ հզոր պետություն, իսկ ներքնապես նա հյուծվեց, մնալով միշտ ենթակա տարբեր ցեղերի ու ազգերի հարձակումներին ու ատելություններին:

Օսմանյան ցեղը միշտ էլ մնաց հին խաշնարածը, զինվորը և հրամանատարը: Նա իր իշխանության ամբողջ ընթացքում հասկացավ միայն զենքի օրենքը և զինվորի իրավունքը նրան խորթ մնացին - և միինչև օրս էլ խորթ են - երկրագործություն, ճարտարվեստ, ուսում, գիտություն, տանելի և արդար օրենքներ հպատակ ազգերի համար: Լայնածավալ կայսրության մեջ ստեղծվել էր երկու մեծ բանակ. մեկը՝ գերիշխող սուլթանը և թուրք-թաթար արտոնյալ ցեղերի վրա հենած բազմաթիվ գործակալների դասը, իսկ մյուսը՝ հպատակ ազգերը, որոնք առանց կրոնի ու ցեղի խտրության օրենքից դուրս էին հայտարարված, անարգված և արհամարված: Առաջին բանակը տեր ու տնօրեն էր երկրին, երկրորդը՝ սեփականությունը տիրողի: Չնայած այն հանգամանքին, որ օսմանյան ցեղը շատ աննշան քանակություն էր կազ[ 114 ] մում հպատակ ցեղերի համեմատությամբ՝ բայց նա իր երկաթե ճիրանների մեջ ճզմում ու զսպում էր մեծամասնություն կազմող հպատակներին և նրանց հաշվին ապրում և նրանց նյութական անսպառ միջոցներով իր զինվորական գերիշխանությունը հաստատում:

Թուրքը դարձավ զինվորական, պետական պաշտոնյա ու ոստիկան, իսկ հպատակները՝ ստրուկներ և գերիներ, որոնք իրենց թե՛ արհեստով, թե՛ երկրագործությամբ, թե՛ գրականությամբ և թե՛ ուսումով ու վաճառականությամբ շատ ավելի բարձր էին իրենց վրա իշխող թուրքերից: Օսմանյան բանակը նրա գերիշխանության հենարանն էր: Մի բանակ, որ հավասարապես դժբախտություն էր թե՛ իշխող, թե՛ ենթարկվող ժողովուրդների համար: Իշխողների համար դժբախտություն էր, որովհետև բանակի բարձր ու ստրոին պաշտոններին տիրացած թուրք ցեղը զինվորական անասելի խրախճանքների մեջ ուժասպառ էր լինում, և կյանքի մյուս ասպարեզների համար միանգամայն անընդունակ դառնում, իսկ ստրոին խավը՝ նման հարստահարությունների ու բռնությունների հետևանքով տնտեսապես քայքայված էր և հոգեպես այլասերված:

Թուրքիայի մեջ տիրող օսման ժողովուրդը թե իր նվազ քանակի և թե իր անկուլտուրակնաության հետևանքով կա՛մ պիտի փորձեր հասկանալ մանր ժողովուրդների շարժումների պատճառները և գոհացում տար նրանց արդարացի պահանջներին (որ միայն ամրապնդել կարող էր օսմանյան պետություն), և կամ, ապավինած հրի ու սրի վատթար քաղաքականության՝ արյան ճապաղիկների մեջ իր գերիշխանությունը պիտի հաստատեր: Դժբախտաբար օսմանյան պետությունը իր գոյության ամբողջ ընթացքում որ[ 115 ] դեգրեց երկրորդ ուղին. կոտորած, ավերածություն, հալածանք ու գերեվարություն... ահա յուրաքանչյուր անգամ օսմանյան պետության տված պատասխանը իր հպատակ բազմաթիվ ազգերին ու ցեղերիին՝ երբ նրանցից որևէ մեկը փորձել է իրավունք, արդարություն և ապահովություն գտնել օսմանյան դժոխքի մեջ:

Դարերի ընթացքում ցուցադրած այս անհեռատես ու անիծակուռ քաղաքականությունը անհրաժեշտ է համարվել պետության շահերը պաշտպանելու, նրա գոյության հիմերը ամրապենքելու տեսակետից:

Մարդիկ դարերով կառավարել են մի հսկայածավալ պետություն, մի քանի տասնյակ միլիոն ժողովուրդներով, իրենց պետական իմաստությունը հիմնելով այն սխալ համոզումի վրա՝ թե հպատակ ցեղերն ու ազգերը պետք է լինեն տնտեսապես ուժասպառ, արյունաքամ, քաղաքականպես լլկված ու ստրկացած, որպեսզի դյուրին լինիի նրանց թե՛ սանձելն ու հպատակության մեջ պահելը և թե՛ տիրող թուրք ցեղի օգտին շահագործելը: Այս արատավոր վարչաձևի հետևան պիտի համարել այն բուռն ատելությունը, որ ծնել ու դարերով սնուցել են իրենց հոգու մեջ ճպատակ ժողովուրդները հանդեպ թուրքի. քուրդը թուրքին անվանում է «ռօմե խային», ղզլբաշը՝ «հարամ օսմանցի», արաբը՝ «կեղտոտ տաճիկ» և այլն և այլն...

Օսմանյան պետության հարուցած տնտեսական, քաղաքակնա ու ազգային անհանդուրժելի հալածանքները ոտքի են հանել իրար հետևից քսանիի չափ ժողովուրդներ. նրանցից ոմանք ապստամբել ու ազատվել են թուրքական լծից, ոմանք անհավասար կռվի մեջ նոր վերքեր ստացած՝ շարունակում են տառապել [ 116 ] ու համբերել ավելիի բարեհաջող պայմաններում պոռթկելու և ազատագրվելու համար:

Ամենահիմնական պատճառներից մեկը, որ օսմանյան երբեմնի հզոր կայսրությունը ներքուստ քանդեց ու ավերակների վերածեց՝ թուրք փոքրաթիվ ցեղի գերիշխանությունը ամրապնդելու հոռի քաղաքականությունն էր. մի քաղաքականություն, որի ստեղծած ավերակույտերի վրա կառուցվեցին մի շարք ստորադաս ազգերի պետական անկախ շենքերը, ինչպես, օրինակ՝ Սերբիա, Բուլղարիա, Ղարադաղ, Ռումինիա, Եգիպտոս, Հունաստան, Սիրիա, Հիջազ, Իրաք: Երկրի մի մասին էլ ուրիշները տիրացան, իսկ մյուս մասը, նույն քաղաքականության հետևանքով, ներքին արյունոտ բախումներ է ապրում շարունակ: Մեղավորը ապստամբության ճանապարհով ազատագրված հպատակ ժողովուրդները չէին. մեղավոր չէր նույնիսկ գերիշխող թուրք ժողովուրդը: Ամբողջ պատասխանատվությունը ծանրանում է թուրք ղեկավար մտավորականության ու պետական գործիչների վրա, որոնք օսմանյան լայնածավալ կայսրության ղեկը ձեռքերում պահած, ընդունակ չէին հասկանալու՝ թե անկարելի է պետության մեկ ութերորդ մասը կազմող թուրք ժողովրդի գերիշխանությունը հրի ու սրի միջոցով հպատակ ժողովուրդների նկատմամբ հարատև դարձնել, ժողովուրդներ՝ որոնք իրենց անցյալ ու ներկա պատմությամբ, մշակույթով և արհեստով շատ ավելի բարձր էին քան թուրքերը: Թուրք ղեկավար տարրերը մինչև այժմ էլ չեն կարողանում գիտակցել, որ իրենց քաղաքականության կործանարար հետևանքները հավասարապես ազդել են թե՛ թուրք պետության, թե՛ հպատակ ազգերի և թե՛ թուրք ժողովրդի բախտի վրա: Այս անհեռատես քաղաքականությունն էր պատ[ 117 ] ճառը, որ շինարար տարրերը, հյուծված ու քայքայված տնտեսապես, զանգվածորեն սկսեցին գաղթել և երկիրը թողնել դատարկ ու անմշակ. այս քաղաքականության պատճառով էր, որ թուրք գերիշխող ցեղը պարբերական պատերազմներից հոգնած, ուժասպառ, հնարավորություն չունեցավ իր կրթության ու զարգացման գործին նվիրաբերելու, շարունակ խարխափեց տգիտության մեջ, հարազատեց ու յուրացրեց կոտորելու, հալածելու և գերեվարելու գազանային բնազդները, չարիք դառնալով թե՛ իր պետականության ու թե՛ հպատակ ազգերի համար: Ամենից շատ տուժողը, իհարկե, պետությունն էր, որը հսկայական մարդկային ուժեր և նյութական միջոցներ էր սպառում ապստամբությունները ճնշելու, հպատակ ժողովրդներին զսպելու համար: Եթե վերոհիշյալ մարդկայիին ջանքերն ու դրամական միջոցները գործադրվեին երկրի վերաշինության, ստեղծագործական աշխատանքների և որոշ իրավակարգ ստեղծելու վրա, որքա՛ն հզոր պիտի լիներ այսօրվա ջլատված Թուրքիան, որքա՛ն երջանիիկ պիտի լինեիին այնտեղ ապրող ժողովուրդները: Այս հոռի քաղաքականությունիից վնասվեց օսմանյան պետությունը, վնասվեց գերիշխող թուրք ժողովուրդը, վնասվեցին հպատակ ազգերն ու ցեղերը և օգտվեցին միայն և միայն թշնամիի պետությունները, որոնք իրենց ժանիքները սրած՝ հավաքվեցին նրա դիակի շուրջը և իրենց մեջ բաժանեցին նրա հողերն ու ժողովուրդները:

Այս անիմաստ քաղաքակնաության ղեկավարներին պատասխանատվության կանչելու ո՛չ հնարավորություն կա և ո՛չ էլ որևէ միտք, քանի որ նրանք վաղուց ի վեր հանգչում են իրենց սխալանքների փլատակների տակ: Պետք չկա նաև մտքերն ու զգա[ 118 ] ցումները գրգռել՝ օսմանյան պետության անցյալի տխուր հիշողություններով: Եթե մենք այսքան երկար կանգ առանք ու մանրամասն վերլուծեցինք անցյալի իրադարձությունները՝ այդ արինք միայն մեկ նպատակով: Մեր ցանկությունն էր, մեկ կողմից՝ լուսաբանել մեր ու թուրքերի հարաբերությունների իրական հիմունքները, մյուս կողմից՝ ուրվագծել օսմանյան պետության հոռի վարչաձևի և նրա հետևանքով առաջացած դժբախտությունների պատկերը:

Թուրքիայի այսօրվա ղեկավարները եթե իրոք ցանկանում են կուլտուրական շարքն անցնել և իրենց ժողովրդի ու պետության կյանքը ապահովել ու հարատև դարձնել, նրանք պետք է որ ըմբռնեն ու հասկանան մեր մատնանշած դառն իրողությունները: Նրանք, հենց այսօր, կտրականորեն պետք է որ հրաժարվեն թուրք տիրող ժողովրդի գերիշխանության (միլլեթը հաքիմ է) գաղափարից և հապատակ ժողովրդների անկապտելի իրավունքները ճանաչելով, նրանց էլ իրենց պետական ընտանիքի հավասարազոր անդամը դարձնեն:

Օսմանյան պետության քայքայման երկրորդ մեծ պատճառը համիսլամության սկզբունքն էր, որ ծնունդ առավ և ծավալվեց ավելի ուշ, քան տիրող ժողովրդի գերիշխանության գաղափարը (միլլեթը հաքիմ է) և րի զարգացման գագաթնակետին հասավ ու իշխող դարձավ Սուլթան Համիդի օրով:

Ե՛վ Սուլթան Համիդը, և՛ նրա թեև ու թիկունք թուրք մտավորականությունը տեսան, որ օսմանցիների գերիշխանության վրա հիմնած քաղաքակնաությունը փտած զենք է երկրիի մեջ խաղաղություն հաստատելու տեսակետից և որ այդ քաղաքականությունը փոխանակ հպատակ ժողովուրդները թուրք պետության [ 119 ] շուրջ համախմբելու, նրանց զինում է այս վերջինի դեմ:

Ահա այդ ծանր փորձություններից հետո նրանք հրապարակ նետեցին համիսլամական գաղափարը՝ անցյալ սխալանքները սրբագրելու, քողարկելու և պետության խախտված հիմերը ամրապնդելու նպատակով:

Սուլթան Համիդը և նրա քաղաքակնությունը որդեգրած թուրք մտավորականությունը այն համոզումն ունեին, թե համիսլամական գաղափարի ծավալումով պիտի կարողանան ա.) երկրի ներսի իսլամ ցեղերն ու ազգերը ի մի համախմբել. բ.) այդ համախմբված իսլամ տարրերը դարձնել թուրք պետության հենարան և նրանց միջոցով զսպել և ստրկության մեջ պահել ոչ իսլամ ժողովուրդները. գ.) ի միի ժողովել դրսի մի քանի հարյուր միլիոնի հասնող իսլամները և նրանց միացյալ ուժով՝ քայքայել արտաքիին թշնամի պետությունները, և վերջապես, դ.) այդ ճանապարհով փորձել վերականգնելու թուրք պետության անցյալ փառքը հյուսիսային Աֆրիկայից մինչև Անդրկովկաս: Դանուբից մինչև Հնդկաստան, Մեքքայից մինչև Չինաստան:

Այս ցնորական, բայց գրավիչ հեռանկարների պատճառով համիսլամական գաղափարը Սուլթան Համիդի ժամանակներից դարձավ ո՛չ միայն պետական սկզբունք, այլ և թուրք պետության ներքին և արտաքին քաղաքակնաությունների հիմնաքար: Մանավանդ, որ այդ շարժումը խրախուսում էին դրսից զանազան ուժեր և Վիլհելմ կայսեր նման անձնավորություններ:

Համիսլամական գաղափարի առաջնորդները ցանկություն ունեին պատմության օրենքները շուռ տալ հետ գնալ մինչև միջին դարերը՝ երբ կրոնական պետերն [ 120 ] էին ղեկավարում կայսրություններն ու պետությունները. երբ բոլոր ոչ կաթոլիկներն ու հերետիկոսները կամ ողջակիզվում էին խարույկների վրա, կամ ճոճվում նիզակների ծայրին: Ահա թե ու՞ր էին ձգտում և ինչի՞ հետամտում համիսլամական շարժման առաջնորդները իրենց գերիշխանությունը հաստատելու համար:

Դժվար է, նույնիսկ անհնարին, թուրք պատմության մեջ մատնանշել համատարած տգիտության, խավարի ու անկման այնպիսի շրջան, որպիսին համիսլամակնա գաղափարի ծագման ու ծավալման շրջանն էր: Ամենակարճ ժամանակում հրապարակ են նետվում ու ամբողջ պետության մեջ դրության տերը դառնում թուրք մոլլաները, սոֆթաները և դերվիշները, որոնք, հիմնվելով իսլամների տգիտության, կրոնական մոլեռանդության, ներքին հոռի բնազդական մղումների վրա՝ գրգռում, շոյում ու խրախուսում են իսլամների ատելությունը դեպի ոչ իսլամ տարրերը, անեծքի ու արհամարհանքի են ենթարկում ամեն ինչ, որ ղուրանից դուրս է, և խրախուսում, գովում ու քաջալերում իսլամ ցեղերի կրոնական միության անհրաժեշտությունը՝ բոլորովին մոռացության տալով նրանց ազգային առանձնահատկություններն ու արդար պահանջները: Որպես հետևանք այս հոռի շարժման՝ օսմանյան հպատակ ժողովուրդները բաժանվում են երկու իրարից խստորեն զատված ու թշնամի բանակների՝ հավատացյալ իսլամների և ոչ իսլամ գյավուրների: Համիսլամության ջատագովների և իսլամության գլուխ խալիֆա սուլթանների հրահանգներով ու ղեկավարությամբ ահա սրերը ճոճում են իսլամների ձեռքում և հարյուր հազարավոր գյավուրներ՝ հայ, ասորի, բուլղար, եզդի, ղզլբաշ՝ զոհ են գնում կրոնական մոլեռանդության ու բարբարոսության: [ 121 ] Քեմալիստանի այժմյան ղեկավար Ռաուք բեյերը և Սուլեյման Նազիֆները՝ մինչև 1908 թ. եղած կոտորածների, ջարդերի ու խռովությունների բուն պատճառները պիտի շարունակեն որոնել ոչ թե «կոմիտաչիների», «բոմբաչի»ների գործունեության, այլ համիսլամական քաղաքականության մեջ, որի հետևանքով ծնվեցին՝ գյավուրների կոմիտաչիներն ու բոմբաշիները:

Քանի որ այժմ էլ օսմանյան պետության մեջ բազմաթիվ են համիսլամական ցնորամիիտ գաղափարների ջատագովներն ու կողմնակիցները, այդ մարդիկ կարող են մտածել՝ թե ընդհանրապես ջարդերը և հատկապես հայկականը՝ թուրք պետության ներքին անդորրության համար բացասական նշանակություն չեն ունեցել. թե այդ ջարդերի հետևանքով, ընդհակառակը, երկրի ո՛չ իսլամ ժողովուրդները կամ բնաջնջվել են և կամ գաղթել ու նվազել, և որ, վերջապես, երկիրը այդպիսով դարձել է մի միատարր իսլամական պետություն, որի ամեն մեկ ցեղը՝ հավատարիմ իսլամի կրոնին ու խալիֆայության՝ պատրաստ է դիմագրավելու արտաքին ու ներքին ամեն թշնամանք:

Այս մտածումները հիմնված են խոր թյուրիմացությունների վրա, որ պետք է պարզել:

Օսմանյան պետության հետագա պատմությունը մազաչափ անգամ չարդարացրեց համիսլամականության երազները. ճշմարիտ է, նրա (համիսլամականության) ծավալումով ավելի դաժան հալածանքի, սրածության ենթարկվեցին ոչ իսլամ տարրերը, բայց և միաժամանակ ավելի խորթացան ու ըմբոստացան նրանք: Իսկ հպատակ իսլամ ժողովուրդներիի հակապետական շարժումները ոչ միայն չթուլացան, այլ և նոր ուժով, նոր եռանդով ծավալեցին ու խորացան: [ 122 ] Իսլամ ցեղերից ո՛չ ոք չխաբվեց թուրք խալիֆայի ու նրա գործակալ ֆռան մասոններից:

Սանաանը, Եմենը շարունակեցին իրենց ազգային պայքարը. տասնյակ հազարավոր թուրք զինվորներ ընկան արաբական գնդակներով, վահաբիթները, բազմաթիվ շեյխեր, Իմամ Եայաները գլւոխ բարձրացրին թե՛ խալիֆայության և թե՛ թուրք կառավարության դեմ. աղանդավոր Դերսիիմը, նույնիիսկ շեյխ Ջալալեդինի որդի շեյխ Սայիդ Ալին ըմբոստացան խալիֆայի և «Ռոմի Հաքիմաթի» դեմ. առնավուտները, ամենամոլեռանդ իսլամական հատվածը, համիսլամական գաղափարների պատճառով երբեք մոռացության շտվեցին իրենց ազգային երազներն ու ինքնուրույն պահանջները, և նույնիսկ ղուրանը լատինական տառերի օգնությամբ ցանկացան մայրենի լեզվով թարգմանել ու կարդալ:

Իսլամ և ոչ իսլամ թշնամի հատվածների արյունոտ բախումները թուրք պետության մեջ գնալով ավելի խորացան: Այդ բախումների պատճառով, մեկ կողմից՝ թուրք պետությունը տնտեսապես ավերվեց, քաղաքականապես թուլացավ, իսկ, մյուս կողմից՝ հարևան բազմաթիվ ժողովուրդները իրար դեմ դարավոր ատելությամբ լցվեցին ու «խային ռոմից» խորթացան: Այս բոլորից, իհարկե, օգտվողը դարձալ թուրքերը չեղան, այլ դրսի թշնամի ուժերը:

Համիսլամական շարժման ղեկավարները չարաչար պարտության մատնվեցին երկրի ներսում: Այլ էր պատկերը դրսի աշխարհում: Դրսի բազմամիլիոն իսլամ ժողովուրդների մեջ համիսլամական շարժումը ավելի հող գտավ:

Համիսլամական շարժման ղեկավարները այս պարագան ճիշտ էին գնահատել. այդ պատճառով էլ նրանց [ 123 ] հաջողվեց որոշ արդյունքների հասնել: Գերմանական կայսրության ղեկավարները, օրինակ, շատ խոշոր հույսեր էին գնում համիսլամական շարժման ծավալման վրա և իրենց շահերն ու դիրքը արևելքում հաստատելու և ամրապնդելու համար՝ ամեն կերպ աջակցում, գործի էին մղում համիիսլամական այդ շարժման ղեկավարներին և նպաստում նրանց գաղափարների տարածման: Համիսլամական շարժման ղեկավարներին և ջատագովների կարծեցյալ ուժը այնքան մեծ ու ներշնչող էր թվում դրսի աշխարհում, քաղաքակնա այնպիսի երազուն ակնկալիքների հորիզոններ էր գծում դյուրահատների առաջ, որ մեծ պետություններից շատերը համիսլամ թուրքերի քաղաքականության հենարան էին դառնում: Այսօր էլ քիչ չէ Պուանկարեների թիվը, որոնք արտակարգ արժեք տալով համիսլամական շարժման, մեծ մտավախություն են ցուցադրում և խոշոր զիջումներ անում թուրքերին:

Բայց եթե Վիլհելմներ, Պուանկարեները արտակարգ նշանակություն են տալիս և ուժ վերագրում համիսլամական շարժման, այդ ամենևին չի նշանակում՝ թե արևելքցի իսլամն էլ նույն վերաբերմունքն ու հասկացողությունն ունի այդ շարժման մասին. վերջինս շատ լավ գիտի այդ շարժման թե՛ իրական ուժը, թե՛ նշանակությունը. նա խորապես գիտակցում է, որ համիսլամակնա գաղափարը մի սին գաղափար է, մի խրտվիլակ, որ ազդել կարող է միայն եվրոպական «բարձր դիվանագետների» մտքի և հոգու վրա. համիսլամականությունը թուրքերի համար արտաքին աշխարհում դարձավ մի թշթե վահան՝ իրենց ստահակություններն ու ներքին ճակատի թուլությունը քողարկելու համար: Եվ չնայած այն բանին, որ թուր [ 124 ] քերը ամենուրեք համիսլամակնա շարժման անունից աղմուկներ բարձրացրին, ճառեցիին, սպառնալիքներ կարդացին, հուզումներ առաջ բերեցին, բայց, այնուամենայնիվ, ոչ միայն ակնկալած խոշոր հետևանքներին չհասան, այլ և մի չափով մինչև իսկ վնասեցին թուրք պետության: Փաստ է, որ եվրոպական որոշ պետություններ, պետական, քաղաքական խոշոր գործիչներ չափից ավելի արժեք տվեցին իսլամական շարժման և զիջումներ արեցին ու հույսեր ներշնչեցին թուրքերին, ոմանք էլ, բոլորովին կարևորություն չտալով այդ շարժման, մեկ կողմից՝ պատրվակ բռնեցին այն և ավելի ճնշեցին ու խեղդեցիին իրենց հպատակ իսլամ ժողովուրդները, մյուս կողմից՝ մատնանշելով Սուլթան Համիդի, Էնվերների, Աղախանները համիսլամության անունով արած սպառնալիքները, սրբագործեցին տաճկական հողերի բռնագրավումները: Համիսլամական շարժման ղեկավարները կամա-ակամա պետք է ընդունեն վերոհիշյալ դառն ճշմարտությունները, որովհետև համիսլամական գաղափարների տարածման ամենափայլուն շրջանին էր, որ կործանվել սկսեց Մարոկկոն. վերջնականապես խլվեց Ալժիրը, անդամահատման ենթարկվեցին Տրիպոլիսը, Թունիսը, Բենգազին. հավիտյանս կորավ Եգիպտոսը. բաժանվեց ամբողջ արաբական թերակղզին, Սիրիան, Պաղեստինը, Միջագետքը: Այս բոլորին ականատես հնդկաստանցի իսլամը, նվիրաբերված մի քանի միլիոն ռուպիներից բացի ուրիշ որևէ ձեռնարկություն չարեց. անարձագանք մնացին համիսլամության անունով տրված բոլոր ողբերգական ճիչերը: Նույնիսկ Աֆղանստանը որևէ աջակցություն չցուցադրեց, իսկ Պարսկաստանը, Խիվան, Բուխարան՝ Թուրքիայի կործանման համար նույնիսկ համակրանքի [ 125 ] ու ցավակցության խոսքերը զլացան: Քյազըմ Կարաբեքիրներն խոստովանեցին, որ «Սրբազան պատերազմները, համիսլամական կոչերը անարձագանք մնացին», և իսկապես, պատերազմի ընթացքում իսլամ հնդիկը, կամ արաբը նույնքան եռանդով կռվեցին խալիֆայի զորքերի դեմ, ինչպես ոչ իսլամները:

Թուրք պետության արտաքին ու ներքին ճակատներում համիսլամական շարժման առաջ բերած փորձություններն ու աղետները լավագույն ապացույց էին այն բանի, թե այդ շարժումը և՛ Թուրքիայի և՛ Արևելքի ժողովուրդնեիր համար միանգամայն կորստաբեր շարժում էր: Թուրք պետական ականավոր գործիչները եթե տասը տարի առաջ գոնե ըմբռնած ու հասկացած լինեին Կարաբեքիր փաշաների այսօրվա հայտարարությունը, թե «Սրբազան պատերազմները, համիսլամական կոչերը անարձագանք մնացին», այն ժամանակ վստահորեն կարելի էր պնդել, որ ո՛չ հայ հեղափոխություն կլիիներ, ո՛չ հայկական կոտորածներ, ո՛չ էլ օսմանցիները կկորցնեին այնքան հողամասեր և ժողովուրդներ: Չ՛արժե երկար կանգ առնել համիսլամական շարժման անկայուն հիմերիի և նրա առաջացրած վնասակար հետևանքների վրա, քանի որ այդ շարժումը պատմականաորեն դատապարտված է մահվան: Այսօրվա քեմալական պետության վճիռը՝ խալիֆային զրկել սուլթանական իրավունքից, համիսլամական կործանարար գաղափարներից ազատագրվելու մի ուշացած փորձ է, մի նահանջ, որով այսօրվա Թուրքիան փորձում է սրբագրել իր տխուր անցյալի սխալանքները: Երևի անհրաժեշտ էր, որ թուրք անհեռատես պետությունն ու քաղաքական ականավոր գործիչները անցնեին երեք հարյուրամյա արյան ահավոր ճանապարհը ու նոր միայն հասկա[ 126 ] նային ու ըմբռնեին իրենց անիմաստ քաղաքականության ու անհաշիվ սխալանքների հետևանքները:

Թուրքիայի հպատակ քրիստոնյա ժողովուրդները, մասնավորաբար հայերը, Հ. Յ. Դաշնակցության միջոցով, տասնյակ տարիներ առաջ խալիֆայական և սուլթանական իրավունքները իրարից բաժանելու և տարբեր անձնավորությունների հանձնելու հարց էին հարուցել. այդ քայլը թուրք պետության ու ղեկավար շրջանների կողմից համարվում էր մի մահացու մեղք, կատարյալ դավաճանություն: Դեռ 20-30 տարի առաջ թուրք ղեկավա շրջանները այն անհողդողդ համոզումն ունեին, թե համիիսլամական շարժումը մի անպարտելի ուժ է, որ պիտի միացնի ու ձուլի դրսի ու ներսի բոլոր իսլամ ժողովուրդները, և որովհետև հայ ժողովուրդը համառորեն կառչած իր կրոնին՝ Հայկական բարձրավանդակում մի ուժեղ սեպ էր՝ ցցված Անդրկովկասի, Ադրբեջանիի իսլամ ժողովուրդների և տաճիկների միացման ճանապարհին, ուստի համիսլամական շարժման ղեկավարների համոզումով անհրաժեշտ էր ոնչչացնել այդ սեպը՝ իսլամ ժողովուրդների միությունը իրականացնելու համար:

Ահա այս հոռի, անիմաստ ցանկությունը իրագործելու նպատակով էր, որ թուրք կառավարությունը առանց որևէ պատճառի՝ խղճիի հանգստությամբ կազմակերպեց 1894-96 թվականների հայկական ահավոր կոտորածները, որ մեղմ ձևով շարունակվեց մինչև 1908 թիվը:

Իզուր անցան հայերի ինքնապաշտպանության փորձերը՝ նրանք անզեն ու անպաշտպան ընկան, որպես թուրք պետության և համիլսմական շարժման զոհեր:

Եվրոպական պետությունները, որոնք թուրքահպա[ 127 ] տակ քրիստոնյաների իրավունքների պաշտպանությունը պիտակ դարձրած՝ Թուրքիայի լայնածավալ հողամասերի վրա հետամուտ էին իրենց քաղաքական-տնտեսական շահերն ապահովել. ճիշտ է, հայկական կոտորածների առթիվ արտաքին աշխարհում աղմկեցին. նավային ցույցեր կազմակերպեցին, բողոքներ ներկայացրին թուրք կառավարության, բայց և այնպես ներքնապես շատ գոհ էին և ուրախ. նրանց հետաքրքրողը քրիստոնյա ժողովուրդների տառապանքը կամ հայկական կոտորածներ չէին, այլ Թուրքիայի ներքին կյանքին խառնվելու մտահոգությունները, իսկ այս տեսակետից հայկական կոտորածները լավագույն առիթն էին:

Թուրք պետության տխուր անցյալի հետ ամենահեռավոր ծանոթությունն ունեցող մարդն անգամ գիտի՝ թե Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ավտրիան, Իտալիան ինչպիսի լարվածությամբ ժանիքները սրած առիթներ էին որոնում Թուրքիան հոշոտելու կամ նրանից համեղ պատառներ պոկելու: Ճիշտ այս քաղաքականության հետևանքով համիսլամական շարժման ամենից ջերմ պաշտպան Գերմանիան տիրացավ Բաղդադի երկաթուղագծին, Ավստրիան ամրացավ Բոսնիա և Հերցեգովինայում, Անգլիան տեր դարձավ Կիպրոսին, Ֆրանսիան իր մենաշնորհները ուժեղացրեց Թուրքիայի մեջ, իսկ Ռուսաստանը դյուրություններ ստեղծեց իր հին ծրագրերը իրականացնելու համար: Տիրապետել Հայկական բարձրավանդակին, առանց, սակայն, հայերի, որոնք, որպես ազգային և կուլտուրական ուժեղ զգացումներով օժտված մի ժողովուրդ անցանկալի տարր էին, ցցված Ռուսիայի արևելյան նվաճումների ճանապարհին, — ահա Ռուսաստանի միակ նպատակը: Ուստի և՛ հայկական կո[ 128 ] տորածները, և՛ հայկական վիլայեթների տնտեսական աղբյուրները օգտագործելու մենաշնորհները, և՛ երկաթուղիներ ու ճանապարհներ շինելու իրավունքը, ուր թուրքերը առանց վերապահության տալիս էին Ռուսաստանին՝ բաց էին անում և հարդարում վերջինիս առաջ դեպի հարավ, հարավ-արևելք և արևմուտք ձգվող ճամփաները:

Համիսլամական գաղափարը չարաչար պարտության ենթարկվեց թե՛ արտաքին և թե՛ ներքին ճակատներում, առանց շոշափելի արդյունքների: Քուրդը մնաց քուրդ, պարսիկը՝ պարսիկ, իսկ ադրբեջանցի թաթարը դարձավ ռուս պետության հետադեմ քաղաքականության ամենահաստատուն հենարանը. վերջինիս միջոցով էր, որ Ռուսաստանը ճնշեց 1905-1907 թվականների անդրկովկասյան հեղափոխությունը՝ ստեղծելով հայ-թաթարական արյունոտ ընդհարումները:

Օսմանյան լայնածավալ պետությունը օր-օրի վրա դեպի քայքայում ու կործանում էր գնում. ամենուրեք իրար հաջորդող պարտությունները նրան դրել էին կյանքի ու մահվան առաջ. Թուրքիայի ղեկավարները կամ պիտի զգաստանային ու նոր, խելահաս քաղաքականաությամբ փորձեին փրկել իրենց հայրենիքը, կամ պիտի թավալագլոր անկումով մահանային: Բարեբախտաբար թուրք ղեկավար մտավորականությունը ժամանակվոր զգաստության նշաններ ցույց տվեց. գահընկեց արեց Սուլթան Համիդին և համիսլամական շարժումը մասմաբ ջլատեց ու կասեցրեց: Այս զգաստությունը սակայն շար կարճատև եղավ: 1908 թվա հեղափոխությամբ երիտասարդ թուրքերը իշխանության գլուխ անցան: Տիրող ժողովրդի գերիշխանության և համիսլամական սկզբունքների փոխարեն նրանք հրապարակ նետեցի նհամօսմանցիության գա[ 129 ] գաղափարը: Երիտասարդ թուրքերի կազմակերպության նման՝ երիտասարդ, թարմ, բայց և անկազմակերպ ու հեղհեղուկ էր այս գաղափարը. իսկապես համիսլամականության և համաթրքության, ավելի ճիշտ՝ համաթուրանականության մեջ տարբերվող մեկ գաղափար էր այս, որ մինչև այսօր էլ դեռ չձևակերպված՝ տեղի, ժամանակի համաձայն երբեմն այս, երբեմն էլ այն կողմն է թեքվում: Համօսմանցիության գաղափարը համիսլամականությունից տարբերվում էր նրանով, որ առաջինը ձգտում էր ավելի մեծ չափերով իրականացնել ազգային միտությունը՝ մի հայտարարի բերելով հպատակ ժողովուրդների տարբեր պահանջները: Օսմանյան սահմանադրությունը մի հզոր և գրավիչ զենք էր հպատակ ժողովուրդներին պետականորեն համախմբելու և օսմանցի անունով մկրտելու, և երիտասարդ թուրքերը, ապավինած սահմանադրության, ամեն ջանք թափեցին այդ ժողովուրդներից ստեղծել ներքնապես մի ուժեղ և միաձույլ ազգություն: Սահմանադրությունը որոշ չափով ժպտում ու հույսեր էր ներշնչում հպատակ ազգերին. գոնե եթե որպես առանձին ազգ ապրելու և զարգանալու հնարավորություն չունեին, որպես քաղաքացի կարող էին մի փոքր ազատ շունչ քաշել, ապագա դեպքերը եկան այս հույսերն ևս հօդս ցնդեցնելու: Երիտասարդ թուրքերը իրենց նոր քաղաքականությամբ համիսլամակնա շարժման ղեկավարների սխալանքների շարունակողը եղան: Նրանք էլ իիրենց համօսմանցիության սկզբունքով աշխատում էին թուրք ժողովրդի գերիշխանությունը հաստատել. մանավանդ իրենց քաղաքականաության հետագա շրջանում՝ երիտասարդ թուրքերը միանգամայն հարեցան համիսլամակնաության: Համօսմանցիւոյթան գաղափարը լոկ պիտակ էր, նոր վարիչները [ 130 ] այդ պիտակի տակ թաքնված՝ փորձում էին քողարկել նախորդ երկու սկզբունքների և նրանց առաջադրած ծանր հետևանքների տպավորությունները:

Հիասթափությունը շատ շուտով կատարյալ դարձավ. նոր վարիչները նույնպես դիմակազերծ եղան. մայաները՝ Արաբիայում, մալիսորները, մերտիտները, առնավուտները, քուրդ Իբրահիիմ փաշաները և մակեդոնացիները իրար հետևից ոտքի ելան և իրենց ապրելու տարրական պահանջները առաջադրեցին նոր վարիչներին. վերջիններս շատ ավելի անհամբերատաս ոգի ցուցադրեցին հպատակ ազգերի պահանջների հանդեպ, քան նախորդները և պատասխանեցին ավելի սիստեմատիկ ու դաժան կոտորածներով. այդ մտայնության արդյունք էր նաև հայերի կիլիկյան կոտորածը:

Երիտասարդ թուրքերի խելագար քաղաքականությունը այնտեղ հասավ, որ իսլամ առնավուտների շատ հասարակ ու բնական ցանկությունը՝ ունենալ մայրենի լեզվով գիր ու գրականություն, դավաճանություն հայտարարվեց և այդ ամենավաստակավոր ժողովուրդը թնդանոթների բերան տրվեց:

Համօսմանցիության նաունով եղած թուրքացման քաղաքակնաությունը ծայրահեղորեն գրգռել ու զայրացրել էր պետության բոլոր բաղկացուցիչ տարրերը՝ բացառությամբ հայերի և մանավանդ Հ. Յ. Դաշնակցության: Թե հայ ժողովուրդը և թե նրա ամենաուժեղ կուսակցությունը անգնահատելի ծառայություններ մատուցեցին երիտասարդ թուրքերին և՛ հեղափոխական շարժումների օրերինի և՛ սահմանադրության հրապարակման ու կիրառման ժամանակ, սակայն այդ բոլորի փոխարեն՝ անարգորեն դավադրված գտան իրենց: Ի պատասխան այդ խոշոր ծառայությունների՝ Ադանայի հայկական կոտորածները տեղի ունեցան: [ 131 ] Համօսմանցիության սկզբունքից ամենից շատ տուժողները հայերը եղան. ամեն կողմ թալան, ավեր, սրածություն, բռնաբարություն: Կիլիկիայում 25.000 հայեր մորթվեցինի, և, չնայած դրան, Հ. Յ. Դաշնակցությունը վճռեց մնալ հանգիստ և նույնիսկ աշխատեց հնար եղած չափով ամրապնդել սահմանադրությունը, հակառակ մյուս հայ քաղաքական կուսակցությունների դժգոհություններին: Իր լռությամբ և համբերությամբ Դաշնակցությունը չէր դավաճանում հայ ժողովրդին և ոչ էլ գոհ էր Երիտասարդ Թուրքերից և նրանց վարած պետական կործանարար քաղաքականությունից:

Դաշնակցությունը վստահ էր, որ թուրք ժողովուրդը և նրա ղեկավարները համօսմանցիության ծրագրերով կարող չպիտի լինեին հայ ժողովրդին ո՛չ ձուլել և ո՛չ էլ դիմազուրկ անել. նա համոզված էր, որ հեղափոխության նախնական րջանի այդ բուռն ազգայնամոլ ձգտումները բախելով անհնարին արգելքների, պիտի խելքի բերեին Երիտասարդ Թուրքերին. նա հավատում էր միաժամանակ, որ սահմանադրության հաստատումով պիտի կարողանար դռ չձևակերպված Իթթիհաթ կուսակցությունը դնել առողջ քաղաքականության հիմերի վրա, ընդունելի դարձնել նրան՝ «Արևելքիի ժողովրդների ազատագրման և նրանց դաշնակցության սկզբունքը»: Այս քնարավոր էր այն պատճառով, որ այդ ժամանակ թուրք մտավորականներից անհատներ ու խմբակցություններ կային, որոնք հավատում էին այդ միության: Այս պարզ պատճառով Դաշնակցությունը ստիպված էր ազդու միջոցներով չբողոքել եղած հարստահարությունների և անիրավությունների դեմ, մանավանդ որ այդ ժամանակներին մեծ վախ կար Ռուսաստանի, որը [ 132 ] սպառնում էր վերջնականապես իսպառ թաղել Արևելքի փոքր ժողովրդների դարավոր ձգտումներն ու երազները:

Համօսմանցիության սկզբունքները 1913 թվին արդեն հօդս էին ցնդել: Սակայն թուրք ղեկավարները, փոխանակ օգտվեին փորձառություններից և այլ ճանապարհ ընտրելու, գազազած և ներկված անմեղ ժողովուրդների արյունով, ոտք դրին մի ուրիշ ճանապարհի վրա, որ ավելի սարսափելի էր, քան նախորդները. մի ուղի, որ ավելի ցնորական էր, էլ ավելի երազական և որով ընթանալու համար դեռ շատ ու շատ նոր արյուն պիտի թափվեր:

1912 թվիին Թուրքիան ընդգրկում է մի նոր սկզբունք, որպես հիմք պետական իդեալի՝ Դա համաթուրանականությունն էր. մի սկզբունք, որ մինչև այդ քչերի պաշտպանությունն էր վայելում, իսկ այժմ դարձել էր բոլորի միակ հույսն ու ապավենը, միակ կռվանը, որով Տաճկաստանի հզորությունն ու ազատագրումը պիտի ապահովվեր օտարնրերի ձուլումի և, մանավանդ, Ռուսաստանից:

«Տիրող ազգի գերիշխանության» սկզբունքը շատ սահմանափակ էր և հնացած, բացի դրանից օսմանցի թուրքերի թիվը շատ վտիտ էր. ընդհամենը 6-7 միլիոն. հետևաբար Թուրքիան չէր կարող համաշխարհային այդ խնդիրը՝ համաթուրանականությունը՝ միս-մենակ լուծել:

Համիսլամականության սկզբունքը ջախջախված էր և սնանկացած, իսկ համօսմանցիությունը, թե սահմանափակ և թե անիրականանալի, ուստի Երիտասարդ Թուրքերը, և առհասարակ թուրք մտավորականները, հետզհետե կլանվում են համաթուրանականության նոր սկզբունքով: Գերմանիան հրահրում է այս նոր սկզբունքը և լայն հորիզոններ է բաց անում թուրքերի [ 133 ] առաջ: Գեղեցիկ ծրագրեր են կազմվում, եռուն աշխատանք է սկսվում կիրառելու համար այս նոր հավատամքը:

Այս ծրագրով արթնանում է թուրքի հին անցյալը: Լենկթեմուրները, Չինգիզխանները, Բաթիները և մյուս աշխարհակալները իրենց արյունռուշտ, հսկա հասակով պատկերանում են թուրք մտավորականների ուղեղի մեջ, նրանք տեսնում են դիակների շեղջեր, գանգե բուրգեր, և այս բոլորից հետո, — աշխարհի կործանումը և համաթուրանականության փառավոր հաղթանակը աշխարհի փլատակների վրա:

Թուրք մտավորականները Պոլիսում նստած երազում էին իրենց հին Վաթանը՝ Տաշքենդ, Սամարղանդ, Կուշկա և Պամիր, և համաթուրանականության գաղափարներով ուզում էին տեր դառնալ իրենց հին հայրենիքին:

Նրանք ռուսին համարում էիին իրենց մահացու թշնամի, որովհետև նա իր ծոցում ուներ 26 միլիոնից ավելի իրենց ցեղակից հպատակներ, որոնք գլխավորապես ապրում էին Տաճկաստան իսահմանամերձ վայրերում, ինչպես, օրինակ, Պարսկաստանի Ատրպատականը և Անդրկովկասի Ադրբեջանն էր: Այդ երկրամասերիի բնակչության ճնշող մեծամասնությունը ցեղակից թաթարներ էին և եթե նրանց մեջտեղը չլինեին հայերը, վրացիները, քրդերը և պարսիկները, այն ժամանակ Պոլսից մինչև Չինական պատերը նրանք կունենային կրոնով իսլամ ու ցեղակից միապաղաղ ազգություն: Երբ իրագործվի այդ միությունը, մյուս իսլամներն էլ պիտի համախմբվեն և ենթարկվեն այդ միության, և մոտիկ ապագայում, ինչպես Լենկթեմուրի ժամանակները, այդ հսկա ուժը տեր և տիրական պիտի դառնա ամբողջ Արևելքին: [ 134 ] Ահա այս հսկա ծրագրերն էին, որ ոգևորում էին թուրք մտավորականներին, նրանց մղում պատերազմների, արկածախնդրությունների, և դեռ այսօր էլ նրանք աշխատում են այդ հսկա ծրագրի իրագործման վրա: Էնվերը, Տոքթ. Դոկտ. Նազըմը և խմբակը աշխատու մեն Աֆղանստանում, Թուրքեստանում և այլուր, իսկ Մուսթաֆա Քեմալը, Ռաուֆ բեյը և ուրիշներ՝ Տաճկաստանում:

Թե ո՞ր չափով արդյոք իրագործելի է թուրանականությունը, այդ ցույց կտա ապագան, բայց որ համաթուրանականության գաղափարախոսները չպիտի ծածկեն այն, որ իրենց ծրագրի իրագործման համար, առաջին հերթին, անհրաժեշտ համարվեց ճանապարհի վրայից մի անգամ ընդմիշտ վերցնել հայ ժողովուրդը՝ այս արդեն անառարկելի փաստ է: Տեղահանության պատրվակի տակ՝ հայ ժողովրդի մի մասը քշվեց անապատներ, որ համաթուրանականության ճանապրհից դուրս է, իսկ մնացած մասը ոնչչացվեց, որպեսզի ժամանակակից թուրք մտավորականությունը ոչ միայն չնսեմացնի իր նախահայրերի՝ Լենկթեմուրների ու Չիինգիխանների բարբարոսությունները, այլ և գերազանցի նրանց:

Սրանք են հայկական կոտորածների բուն պատճառները և թուրք մտավորականները զուր տեղն են հեքիաթներ և շինծու մեղադրանքներ հյուսում հայ ժողովրդի հասցեին: Մեծամեծ ծրագիր ունեցող այդ մարդիկ թող ասեն, որ «պետական անհրաժեշտությունից» ծնունդ առած գործողություններն էին հայկական կոտորածները, թո՛ղ այդ քաջությունը ունենան և ո՛չ թե հանցանքը անամոթաբար բարդեն մեռելների վրա:

Ահա՛ դարավոր տառապանքների և հայկական կոտորածների չորս գլխավոր պատճառները, որ մենք հիշատակեցինք: [ 135 ] Շատերը զարմանում և տարօրինակ են գտնում թուրքերի վերաբերմունքը հանդեպ հայերի, և հարց են տալիս թե՝ ի՞նչ է պատճառը, որ աղքատ և այժմ անմարդաբնակ Հայաստանի ավերակներից թուրքերը մի կտոր հող իսկ զլանում են հայերին տալ՝ թեկուզ գլխացավանքից ազատվելու համար, և, վերջապես, դա ի՞նչ արտառոց չկամություն է, երբ թուրքերը հողի սակավություն չունենալով հանդերձ՝ ունեն 800.000 քառ. մղոնից ավելի տարածություն միմիայն 8 միլիոն բնակչությամբ: Կան և ուրիշ շատ միամիտ մարդիկ, որոնք ապշած են տեսնելով, որ Թուրքիան իր տարբեր երկրամասերը վաճառքի է հանում, դյուրությամբ զիջում է ուրիշներին, բայց մի՛շտ կառչած է մնում արևելյան երկրամասին, մի՛շտ և ամեն հարմար առիթով առաջանում է դեպի Անդրկովկաս՝ հայերիից խլելով Ղարսը, իրենց կցելով Սուրմալուի շրջանը և ձգտելով դեպի Նախիջևան-Շարուր: Ինչու՞ Թուրքիան այդքան շռայլ է ուրիշների նկատմամբ և այնքան ագահ հայերի հանդեպ: Այս հարցերի պատասխանը շատ լավ կարող են տալ քեմալականներն ու համաթուրանականները, եթե միայն վստահ լինեն, որ գաղտնիքը չի բացվի:

— Ղարսը մի բռունցք է Թիֆլիսի գլխին և ամուր հենարան՝ ռուսական արշավի դեմ: Ղարս-Սուրմալու, Շարուր-Նախիջևան գծով կապվում ենք Բաքվի, Ադրբեջանի և Դաղստանի հետ, ուր ամուր կերպով կարելի է փակել ռուս արշավի դռները, որից հետո կմիանանք մեր կրոնակից և ցեղակից եղբայրներին:

Էրզրում-Բայազետ-Մակու գծով մենք Թավրիզ պիտի գնանք, տիրելով ամբողջ պարսկական Ատրպատականը, որով պիտիի կապվենք Թուրքեստա[ 136 ] նին: Իսկ Բիթլիս-Վան-Սալմաստ գծով կարող ենք իջնըլ Ռևանդուզ, և կամ Թավրիզի վրայով ուղղվել մինչև Աֆղանստան:

Սակայն այս ճանապարհները ի՞նչպես պիտի տրվեն մի ազգի, որ ցեղով թուրք չէ, որ կրոնով և լեզվով տարբեր է:

Համաթուրանականները իրենց երևակայությամբ սխալվում չեն, սակայն տեսնենք թե թուրք մտավորականների այդ երազները իրականանալի՞ են արդյոք, թե՞ նրանք էլ, համիսլամականության և համօսմանցիության պես, մի օր հոդս պիտի ցնդեն, իրենց հետև թողնելով նո՛ր քայքայում և նո՛ր ավերածություններ:

Ներկայումս թուրք գործիչների աչքերը հառած են դեպի Արևելք և նրանք հավատում են համաթուրանականության իրականացման: Նրանց կարող ուժերը շրջում են Պարսկաստան, Անդրկովկաս, Աֆղանստան, Թուրքեստան, մինչև Հաշտարխան ու Կազան, միինչև Հնդկաստան և ամեն տեղ քարոզում են համաթուրանական գաղափարներ: Նրանք իբրև համաթուրանականության հիմք ընդունում են Տաճկաստանը. նա՛ պետք է լինի կենտրոնը և համաթուրանականության հոգին: Դրա համար նրանք աշխատում են ներքնապես ուժեղացնել Թուրքիան, իսկ այդ հաջողելու համար ամենից առաջ անհրաժեշտ է Տաճկաստանը թրքացնել, այսինքն՝ այնտեղ չպիտի գոյություն ունենան տարբեր ազգություններ, կրոններ և լեզուներ:

Տաճկաստան թրքացնե՛լն է հիմնական պատճառը, որ ոչ իսլամ և ոչ թուրք տարրերը արտաքսվում, հալածվում և ջարդվում են Թուրքիայում, և նրանց տեղերը լեցվում են թուրքերով: Բնական է, որ այդ [ 137 ] քաղաքականության հետևող թուրք գործիչնեը, որոնք Հայաստանից քշել են բոլոր հայերին, չուզենան հայերի վերադարձը դեպի իրենց օջախը և մնան իբրև երդվյալ հակառակորդներ անկախ և ազատ Հայաստանի:

Որքան էլ մեծ աշխատանքներ թափվեն, որքան էլ դրամ և արյուն ծախսվեն, որքան էլ ո՛չ իսլամ տարրերը բնաջնջվեն կամ քշվեն համաթուրանական ճանապարհներից հեռու, մարգարե չպետք է լինել ոչ էլ հմուտ քաղաքագետ ասելու համար, որ համաթուրանական ձգտումները բանաստեղծական երևակայություններ են և նրանց իրականացումը՝ ցնորքին է պարզապես:

Եթե կրոնական կրքերով տարված Արևելքի այլազան և բազմապիսի ժողովուրդները չենթարկվեցին համիսլամականության քարոզին և Արևելքի այդ հզորագույն զենքը փշրվեց ժողովուրդների քաղաքական ձգտումների և ուրույն ազգային-ցեղական շահերի առաջ, ապա համաթուրանականությունը, որպես բանաստեղծական ցնորք և մի խումբ արյունոտ քաղաքական գործոչների քմայքոտ ցանկություն, առավել ևս դատապարտված է մահվան:

Այս մահավճիռը մենք տալիս ենք համաթուրանականության այն հասարակ պատճաով, որ այդպիսի մի հսկա ծրագրիի գործադրության ու հաջողության համար անհրաժեշտ է նախապես ունենալ մի կորիզ, որ իր հզոր բարոյական, տնտեսական, ֆիզիկական և մշակութային կարողություններով ի վիճակի լիներ օղակ հանդիսանալ և կապել իրարից հեռու և ծագումով տարբեր ժողովուրդներին:

Այս բոլորից զատ, այդ տարբեր ժողովուրդներն ու երկրները իրար կապելու համար կենսական ան[ 138 ] հրաժեշտություն է ունենալ հաղորդակցության կանոնավոր միջոցներ, և, որ գլխավորն է, քաղաքական, տնտեսական և այլ պայմանների նույնութթ ու ներդաշնակցությունը: Այս բոլորը անտես են առնում համաթուրանականության գաղափարախոսները և միայն հիմք են ընդունում իսլամ ազգերի և ցեղերի թրքական ծագումը:

Մեր միտքը ավելի հիմնավորելու համար վերցնենք Տաճկաստանը, որպես կորիզը համաթուրանականության:

Ներկայումս Թուրքիայում մոտ ինը միլիոն ժողովուրդ կա, որից հազիվ 5-6 միլիոնը թուրքեր են: Ճիշտ է, որ թուրքը իբրև խաշնարած և կիսաերկրագործ ժողովուրդ, ունի որոշ առավելություններ, ինչպես, օրինակ, նրա ռազմականությունն է, բայց նա իրենց դեռ թուրք չի զգում, նրա մեջ դեռ նոր է միայն զարթնել ազգային գաղափարը, նոր է գիտակցում իր ծագումը, որպես ազգային միավորի: Ավելին. թուրք ժողովրդի խոշոր տոկոսը դեռ լոկ իսլամ է: Քրիստոնյա թուրքեր չկան, որովհետև թուրքի հասկացողությամբ այդպիսինները դադարում են թուրք լինելուց: Նույնիսկ ոչ սուննի թուրքը կորած է թրքության համար:

Երբ միի ժողովուրդ չի հասել ազգային հասկացողության մինչև իսկ այս աստիճանին, նա անկարող է կորիզ դառնալ անըմբռնելի համաթուրանականության համար: Մինչև թուրք ժողովուրդը գիտակցության գա, մինչև նա քաղաքակրթվի ու դառնա կուռ ազգային միությւոն, դեռ շատ երկար ժամանակ և աշխատանք է հարկավոր:

Կա և մի այլ կարևոր հանգամանրք, որ նկատի չի առնվում: Այդ այն է, որ թուրք ժողովրդի կրոն[ 139 ] քը իր ստեղծագործությունը պէ, նրա գիրն ու գրականությունը իրենը չեն, անգամ թուրք ժողովրդի ծոցից ծնված զինվորական աշխարհակալները զտարյուն թուրքեր չեն: Նրա լեզուն ու կրոնը, նրա գիրն ու գրականությունը փոխառնված են արաբից, պարսիկից: Բացի այս, թուրք ժողովուրդը միշտ աշակերտել է հայինի, հույնին, սովորելով նրանցից երկրագործություն, վաճառականություն, արհեստ, գեղարվեստ և ճարտարապետություն: Ներկայիս այդ ուսուցիչները չկան, և թուրք ժողովուրդը մնում է կիսավարտ, կիսակիրթ ու դեռ կիսավայրենի դրության մեջ:

Թուրք ղեկավարները մանկամտորեն կարծում են, որ թուրք ժողովուրդը միայնակ, միատարր մնալով՝ կարող կլինիի դրսևորել իր իինքնուրույն ազգայիին ստեղծագործությունը, բայց նրանք չարաչար սխալվում են: Թուրանական ցեղի դարավոր պատմությունը ցույց է տալիս, որ նա զուրկ է ինքնուրույնությունից, նա միշտ կարոտ է եղել ուրիշի օգնության, միշտ փոխ ա առել իր հարևան քաղաքակիրթ ժողովրդներից այն, ինչ որ ուներ և ունի: Ճիշտ է, մի ժողովուրդ, որ ենթակա է իրենից բարձր կուլտուրա ունեցող ժողովրդի կամ փոխ է առնում նրա մշակույթը, ազդվում է նրա հոգեկան ստեղծագործությունից, դեռ չի նշանակում, որ նա դատապարտված է ոչնչացման, ձուլման, բայց անառարկելի է այն, որ նա չի կաորղ ուրիշներին տալ իր ընդօրինակածը. այն, ինչ որ իրենը չէ, ինչ որ իր ստեղծագործությունից չի բխում:

Համաթուրանական գաղափարը իրագործելու համար պետք է ունենալ հոգեկան անբավ պաաշտ՝ միշտ տալու և ոչ թե առնելու: Եթե թուրքը ուզում է ի[ 140 ] րեն կապել կամ ձուլել ղրղզին, սարթին, բաշկիրին, Բաքվի թաթարին, — պետք է նրան տա իր սեփական լեզուն, կրոնն ու պատմությունը, գրականությունն ու գեղարվեստը, ճարտարվեստն ու երկրագործությունը և այլն, և այլն... Բայց այս ամենի փոխարեն թուրքը ի՞նչ է տվել, — միայն և միմիայն սպաներ, չավուշներ և ուրիշ ոչինչ:

Այն, ինչ որ թուրքին անհրաժեշտ է, փոխ է առնված ուրիշից՝ պարսիկից, ռուսից, չինացուց, հնդիկից ու դեռ շարունակում են ընդօրինակել և յուրացնել, և որքան շատ են փոխ առնում օտարներից, այնքան ավելի են հեռանում, խորթանում իրենց իրենցից և այն ժողովուրդներից, որոնց ուզում են ձուլել, կապել իրենց հետ՝ հանուն համաթուրանական գաղափարի հաղթանակի:

Այսպես, ուրեմն պարզ չէ՞, որ երբ թուրքը ի՛նքը վտանգի տակ է, ենթակա ձուլման և ոչնչացման, ինչպե՞ս կարող է ձուլման և վտանգի ենթարկել թուրանական այն ցեղերին, որոնց միացումից նա սպասում է համաթուրանական ծրագրի հսկա իրագործումը:

Հայերին և հույներին վտարելով, թուրք մտավորականները կարծում են, որ այլևս ոչ մի խոչընդոտ չկա համաթուրանականության ճանապարհի վրա և նրանք անարգել ու հանգիստ կարող են իրագործել այդ ծրագիրը: Սակայն իրականությունը այլ բան է ասում:

Արևի պես պարզ է, որ հինգ-վեց միլիոն թուրքի դիմաց երկուկես-երեք միլիոն այլ ազգություններ կան համաթուրանական ճամփի վրա, որից մկեուկես-երկու միլիոնը քրդեր են: Այս լեռնական ժողովուրդը թեև կրոնով իսլամ է, բայց նրա ցեղային [ 141 ] բնազդը և ազգային գույնը նույնքան ուժեղ կերպով շեշտված է, որքան հայերինը և մտածել նրան ձուլել և օսմանցի դարձնել՝ առնվազն միամտություն է: Այդ ժողովուրդը ապրել է Ասորեստանի, Պարսկաստանի, Բյուզանդիայի և Հայաստանի գերիշխանության ներքև, և, հակառակ այս բոլորին չի ձուլվել, չնայած այս աշխարհակալ երկրների կուլտուրական, քաղաքական և ռազմական հզորության:

Երբ այդքան փորձություններից հետո քուրդ ժողովուրդը պահել է իր ինքնությունը, շատ բնական է, որ սրանից հետո էլ պիտի կարող լինի պահպանել:

Ուրեմն, ի՞նչ պետք է անել այս ժողովրդին ձուլելու համար: Երիտասարդ Թուրքերը այդ լավ գիտեն: Նրանք մի միջոց ունեն միայն, կոտորել քրդերին, ինչպես արեցին հայեին: Եվ արդե թուրքերը այդ ուղղությամբ մի քանի փորձերիին արեցին, 1915 թ. կոտորելով Բոհտանի և Ճըգիրի քրդերին: Սակայն եթե թուրքերը այս արյունոտ ծրագիրը գործադրեն սիստեմատիկաբար նաև քրդերի նկատմամբ, այդ բանը նրանց էժան չի նստի:

Մի րոպե ենթադրենք, որ թուրք ղեկավարները ջարդերի միջոցով քրդերին էլ վերցրին համաթուրանական ճամփի վրայից և իրենց անկաշկանդ զգացին ծավալվելու Տաճկաստանից դուրս: Տեսնենք, թե այստե՞ղ ինչ անհաղթելի դժվարություններ են սպասում համաթուրանական ծրագրի իրագործմանը:

Ճիշտ է թուրքերի այն կարծիքը թե՝ շատ հարստություններ թուրանական ծագում ունեն. օրիանկ, Հնդկաստանի ռաջաները, Պարսկաստանի ղաջարները, Աֆղանստանի և Բուխարայի էմիրները և Չինաստանի մոնղոլ իշխանները: Բայց մի՞թե սա կարող է հիմք [ 142 ] ծառայել քաղաքական մի հսկա ծրագրի իրագործման համար, ինչպիսին է համաթուրանանական արկածախնդրությունը:

Ճիշտ է և այն, որ բացի թուրքերից, Ուրալ-Ալթայան ցեղից սերած են բազմաթիվ մանր ցեղեր ու ժողովուրդներ, որոնց թիվը 45 միլիոնի է հասնում, ինչպիսիք են՝ կալմիկները, բուռու-ջայթերը, տունգուսները, մանջուրները, այնուսները, յակուտները, ղրղզները, գունգաները, կարակալպակները, ուզբեկները, սարթերը, թուրքմենները, Սիբիրի, Կազանիի, Ղրիմի, Անդրկովկասի ու Պարսկաստանի թաթարները և այլն, և այլն:

Համաթուրանական գաղափարախոսների բացարձակ տգիտությունը ակներև է: Նրանք իրենց գաղափարի հիմք են ընդունում ոչ թե ժամանակակից ցեղագրական, ազգագրական, քաղաքական և ընկերային պայմանները, այլ վերը թված ցեղերի թուրանական ծագումը և այդ ժողովրդների և ցեղերի հարստությունների սկզբնավորությունը:

Մեր միտքը պարզելու համար մի քանի օրինակ բերենք:

Գերման ժողովուրդը համագերմանական ծրագիր ունի. Հունաստանի իև Բուլղարիայի վրա իշխող հարստությունները գերմանական ծագում ունեն,ն բայց Գերմանիան բնավ հույն ու բուլղար ժողովրդներին գերմանացի չի համարում և ոչե նույնիսկ համագերմանական գաղափարի համակիրներ:

Համասլավոնականության ծրագիր ունի և Ռուսաստանը, որ երկար ժամանակ աշխատել է միացնել սլավոն ցեղերը, որոնք, ավելի քան թուրանական ցրված ցեղերը, ապրում են կողք-կողքի, իիրարից լեզվով, ազգային առանձնահատկություններով քիչ են [ 143 ] տարբերվում, միշտ շփման մեջ են իրար հետ և կուլուրայով անհամեմատ բարձր են թուրանական ցեղերից, բայց ո՞րչափով արդյոք այդ գաղափարը իրագործվեց, մի գաղափար, որ այնքան մոտիկ ուշագրավ անցյալ ունի և այնքան տխուր պատմություն իր հետևը: Երբեմն հզոր Ռուսաստանը, որ Տաճկաստանի պես իրեն համարում էր համասլավորանականության հաստատուն կորիզը, ոչ միայն անկարող եղավ իրագործել այդ հսկա ծրագիրը — մի հզոր բռունցք Արևելքի գլխին — այլ և հակառակ արդյունք ունեցավ: Փաստը մեր աչքի առջև է:

Այժմ սլավոն ցեղերն ու ժողովուրդները իրար ավելի կատաղի թշնամի են, քան իրենցցի բոլորովին տարբեր ժողովուրդները: Օրինակ, Սերբիին և Բուլղարիան, Լեհաստանն ու Ռուսաստանը, չեխերն ու սլավոնները և այլն, և այլն: Չէ՞ որ այս ժողովուրդները սերում են նույն արմատիվց, նույն ցեղական ծագումն ունեն:

Համաթուրանական գաղափարն իր բնույթով և էությամբ հեռավոր նմանություն անգամ չունի մեր տված օրինակիին. նա ավելի անկայուն է իր հիմքերով, ավելի փխրուն է ու երազային, մի հանգամանք, որ բացարձակապես անտեսվում է քաղաքականապես տհաս և արկածախնդիր Երիտասարդ Թուրքերի կողմից:

Համաթուրանական գաղափարի ճշգրիտ պատկերը տալու համար տարօրինակ ոչինչ ասած պիտի լինենք, եթե մի օր մենք, հայերս, վեր կենային և հայտարարեին. — մենք արիական ցեղից ենք ծագել, և որովհետև արիական ցեղին պատկանում են նաև հնդիկները, աֆղանները, պարսիկները, բելուջիստանցիները, լեռնական կովկասցիները, վրացիները, քրդերը և [ 144 ] բոշաները, ապա ուրեմն պետք է միացնել բոլոր արիական ցեղերը, որոնք թվով 266 միլիոն են և ապրում են մեկ տարածության վրա, կողք-կողքի, առանց բաժանված լինելու տարբեր ցեղերով և ժողովուրդներով, առանց աշխարհագրական արգելքներ և արհեստական խոչընդոտներ ունենալու:

Որքան ծիծաղելի է ա՛յս միտքը, նույնքա թերևս է՛լ ավելի ծիծաղելի ու անիրագործելի է նաև համաուրանականության գաղափարականությունը:

Երիտասարդ Թուրքերը և համաթուրանականության գաղափարախոսները ավելի համոզիչ, ավելի անառարկելի ճշմարտություն ասած կլինեն, եթե բացարձակորեն հայտարարիին, որ մարդկությունը մի ծագում և մի արմատ ունի, և որովհետև իրենք էլ այդ արմատի մի շառավիղն են, ապա ուզում են ամբողջ մարդկությունը դարձնել համօսմանցիական, համիսլամական և համաթուրանական մի ահռելի զանգված՝ միատարր ու հզոր:

Ու համաթուրանականույունը անիրագործելի և մահվան դատապարտված մի գաղափար է, այդ մասին երկու կարծիք չի կարող լինել: Սակայն, այնուամենայնիվ, տեսնենք թե այդ արկածախնդրությունից ո՞վ է ամենիից շատ տուժողը և ո՞վ է օգտվողը:

Հայտնի է, որ թուրքերը համօսմանցիական, համիսլամական և համաթուրանական սկզբունքներով երկու գլխավոր նպատակի են ձգտել. նախ՝ ստեղծել ներքնապես ուժեղ և միաձույլ ազգություն, և ապա՝ հզորանալով հետզհետե՝ տարածվել դեպի Արևելք և դեպի Արևմուտք:

Մենք տեսանք, որ այդ սկզբունքները շարդարացրին առաջին նպատակը. ընդհակառակը, Օսմանյան կայսրության բաղկացուցիչ տարրերը իրարից խորթա[ 145 ] ցան, հեռացան և դարձան թուրք կառավարության մեկ մեկ կատաղի թշնամիներ: Նրանք գերադասեցին մեռնել, ոչնչանալ, բայց չմնալ օսմանյան բռնության տակ:

Եվ հետևանքն այն եղավ, որ երբեմնի հզոր Օսմանյան կայսրությունից, որ ուներ 3.600.000 քառակուսի մղոն տարածություն և 45-50 միլիոն ժողովուրդ, մնաց հազիվ 750 հազար քառ. մղոն և 8-9 միլիոն ժողովուրդ: Այդ ժողովուրդը իր աշխատանքով, իր երկրով և նրա հարստություններով փաստորեն վաճառքի է հանված օտար հզոր պետություններին. թուրք կառավարությունը չէ այդ ժողովրդի տերը, այլ նրանք, որոնք շահագործում են թե այդ ժողովուրդը և թե թուրք ժողովուրդը: Թուրք ժողովուրդը տգետ էր և աղքատ, և եթե նա մի կերպ կարողնաում էր ապրել, այդ էլ շնորհիվ դրկից ու ստորադաս ժողովուրդների թափած ջանքերի, որոնց վտարումն ու ոնչչացումը նույն չափով ազդեց և թուրք ժողովրդիի տնտեսության, նրա քաղաքակրթության վրա, և նույնիսկ, առանց տատանվելու կարելի է ասել, նրա լավագույն ապագայի վրա:

Թուրք ղեկավարներից Ռիզա Նուրին հայտարարում է ամերիկացիներին.

— «Մենք ձեզ հաց կտանք, իսկ դուք նրանց հող տվեք»:

Իսկ Ջեմալ Նուրին ավելացնում է.

— «Ներկայումս, երբ հայկական հարցի կամ հայերի մասին մի բան եմ լսում, Էնկյուրիիի մինտարի վրա պառկած՝ կուշտ ծիծաղում եմ»:

Սակայն Տաճկաստանի այսօրվա վարիչները, որոնք համաշխարհային ծրագրեր հղալու և որոճալու հավակնությունն ունեն, փոխանակ ծիծաղելու, [ 146 ] թող լուրջ մտածեն և հարց տան իրենց. ճի՞շտ է որ հայերին կոտորելով իրենք շահեցին, արդյոք թուրք պետությունը ու ժողովուրդը օգտվեցի՞ն այդ արյունոտ ծրագրի իրագործումից:

Եթե Ռիզա Նուրիներն ու Ջեմալ Նուրիները շրջահայաց, հասուն քաղաքագետ և ուղղամիտ ղեկավարներ լինեին, իհարկե, բացասական պատասխան պիտի տային այդ հարցումին և ամոթահար պիտի խոստովանեին իրենց այն մեծ սխալը, որ գործեցիին, նախ՝ պատերազմին մասնակցելով և ապա՝ հայերին կոտորելով:

Համաշխարհային պատերազմին մասնակցելով, թուրքերը ոչ միայն ունեցան տնտեսական և ֆիզիկական ահռելի կորուստներ, այլ և նրանք Օսմանյան կայսրությունե չորս կողմից անդամահատեցին: Ներկա Տաճկաստանը իր մեջ պարունակում է միայն Պոլիսն իր շրջանակներով, Անատոլիան, Հայաստանը և Քրդստանը, ընդամենը՝ մոտ 8 հարյուր հազար քառ. մղոն տարածություն: 1914 թվից մինչև այսօր այս երկրից պակասած (կոտորված, մեռած ու աքսորված) կա առնվազն երեք ու կեսից մինչև չորս միլիոն ժողովուրդ (հայ, հույն, քուրդ և այլն). այդ նույն ժամանակաշրջանում պատերազմների և այլ աղետների հետևանքով թուրքերը ունեցել են մեկուկես-երկու միլիոն մարդկային կորուստ:

Հայտնի է, որ առաջավոր Ասիան, հատկապես Տաճկաստանը և մասնավորաբար Պոլիսն ու ծովափնյա այլ վաճառաշահ քաղաքները, իրենց բնական հարստությունների պատճառով միշտ էլ կռվախնձոր են եղել հզոր ու աշխարհակալ պետությունների համար: Թուրքերը, ստիպված, միշտ զինված պահակի դեր են կատարել, որպեսզի արդեն իսկ չափազան կրճատ[ 147 ] ված և մասնատված Տաճկաստանը նորից չենթարկվի նոր փորձությունների, նոր կրճատումների և նոր գրավումներիի:

Արդ, կարո՞ղ են արդյոք թուրքերը իրենց ազգաբնակչությունից - թվով զգալիորեն նվազած - այնքան զինվորական ուժ հանել, որ ի վիճակի լինեն գոնե ինքնապաշտպանողական կռիվներ մղել: Իհարկե, ո՛չ: Նրանք չեն կարող նույնիսկ ներկա զորքը պարենավորել և սպառազինել, մի զորք, որի հաջողությունները պատահական են, որի կռիվներն ու հաղթանակները դիպվածորեն միայն զուգորդվել են Տաճկաստանի համար ստեղծված բարենպաստ պայմանների հետ: Բացի այդ, թեև կրճատված է Տաճկաստանը ազգաբնակչությամբ, սակայն նրա ռազմական ճակատները մնացել են ճիշտ նույնը, ինչպես, օրինակ, Սիրիայի, Միջագետքի, Պարսկաստանի, Կովկասի և այլ ճակատներն են, իսկ ծովերի, նեղուցների և եվրոպական Թուրքիայի հին ճակատները միշտ կան ու միշտ էլ պիտի մնան:

Պատերազմից առաջ քիչ վերը հիշատակած ճակատները (նորերը) գոյություն չունեին. դրանից զատ, թուրք ղեկավարները դեռ չէին իրագործել կոտորածների դժոխային ծրագիրը, և այդ երկրում ապրում էր ոչ իսլամ մի հոծ զանգվծա, որ միշտ և ամեն բանում իր օգտակարությունն էր բերում Օսմանյան կայսրության: Հեռուն չգնալու համար՝ հենց վերցնենք հայերին:

Թուրք ղեկավարները շատ լավ գիտեն, որ 1908 թվից զինվորագրության օրենքը տարածվեց նաև հայերի վրա, մի օրենք, որ մինչ այդ գոյություն չուներ. շնորհիվ երկրում տիրող հոռի վարչաձևին:

Թուրք «հասուն» և «հեռատես» մտավորականնե[ 148 ] րին ծանոթ է և այն, որ այդ օրենքով ռսմանյան կառավարությունը հայերից կարող էր մոտ 200 հազար զինվոր ստանալ, մի ուժ, որ չի կարելի անտեսել: Ուրեմն, միմիայն հայերից Թուրքիիան հանում էր տասը տոկոս զինվոր, որ թուրքական զինվորակնա ուժերի երեսուն տոկոսն է կազմում. մի ուժ, որ երկրի պաշտպանության գործում իր շոշափելի դերը կարող էր կատարել:

Թուրքիան ոչ միայն իմաստություն չունեցավ այդպիսի մարտունակ խոշոր ուժից օգտվելու, այլ և բնաջնջելով երկու միլիոն հայ ժողովուրդը, մեկ կողմից՝ ավերեց, քանդեց հսկայական շեն և բարգավաճ նահանգներ, երկիրը զրկեց շինարար ձեռքերից, մյուս կողմիից՝ կոտորածներից ու հալածանքներից մազապուրծ եղած տաճկահայ հատվածները լարեց ու զինեց իր դեմ: Թե՛ անգլիական բանակի հայ կամավորները, թե՛ ֆրանսիական հայ զորամասերը (Կիլիկիա) և թե՛ կամավորական գնդերը 90 առ հարյուրով հալածված զոհերն էին թուրք հոռի քաղաքակնության: Թուրք մտավորականության որոշ հատվածները շատ ազդու ձևով այս պարագան են շեշտում շարունակ, թե հայկական վերոհիշյալ զինված բանակը մի գեղեցիկ օր հեշտությամբ կարող էր դավաճանել և խոշոր չարիք դառնալ իրենց համար: Մի րոպե ընդունենք որ այս անհիմն պնդումն ճիշտ է, թե հայ զորաբանակն ու ժողովուրդը դավաճաններ էին և ենթադրենք, որ թուրքերը շարունակեին հայ ժողովրդի վրա նայել այն աչքով, նրա հետ վարվել այն ձևով, ինչպես մինչև 1908 թ. նայել և վարվել էին սուլթաններն ու թուրք պետությունը:

Անհերքելի է, որ նույնիսկ այս դեպքում, դաժան հալածանքների ու ճնշումների տակ անգամ հայ ժողո[ 149 ] վուրդը, որպես կթան կով պիտի շարունակեր կերակրել թուրք ժողովուրդն ու պետությունը: Վերոհիշյալ մտավորականները անշուշտ չեն կարող ժխտել, որ հայերը ամենապարտաճանաչ հարկատուներն են եղել և տասը թուրք ընտանիք այնքան հարկ չի վճարել պետության, որքան մի հայ ընտանիք: Եթե գումարելու լինենք հայ ընտանիքների վճարած բազմատեսակ տուրքերի քանակը՝ աշարը, ամելե վերկիսին, գլխահարկը, հողային և այլ օրինավոր ու ապօրեն տուրքերը, այն ժամանակ պիտի գանք այն անժխտելի համոզման, որ ամեն մեկ հայ ընտանիքի տված տուրքով թուրք կառավարությունը կարող էր պահել, եթե ոչ երկու՝ գոնե մեկ տաճիկ զինվոր, և եթե ընդունենք, որ երկու միլիոն հայ ժողովուրդը բաղկացած էր 4000 ընտանիքներից ապա ուրեմն այս ընտանիքներից, ապա ուրեմն այս ընտանիքների տուրքով միայն կառավարությունը կերակրում ու պահում էր 4-500 հազար զորք: Եթե հայերը նույնիսկ դավաճաններ լինեին, դարձյալ թուրք պետական շահերը պահանջում էին նրանց չկոտորել, այլ, ընդհակառակը, պահել և օգտագործել. մանավանդ որ այդ ժողովրդի հաշվով պահվող զորքի աննշան տոկոսով միշտ կարելի էր պահանջել հարկ, այդ նույն ժողովրդին «կարգի հրավիրել»:

Բայց չէ՞ որ հայ ժողովուրդը երբեք դավաճան չի եղել և պահանջել է միայն ամեն պետության բնականոն կյանքի համար անհրաժեշտ նկատված արդարությունն ու ազատությունը:

Նախ քան հայկական կոտորածների ծրագիրն հղանլը ու գործադրության անցնելը, թուրք մտավորականները արդյոք խորհե՞լ են ու մտածե՞լ էին այն մասին, որ հայկական կոտորածներով երկիրը զրկում էին լավագույն դեպքում 200 հազար հայկական ռազմու[ 150 ] նակ զորաբանակից, վատտագույն դեպքում՝ 4-500 հազարանոց թուրք զորքը պահելու միջոցներից: Գիտեի՞ն, որ դրանով կոտրում էին Թուրքիայի մեջքը ռազմական տեսակետից և բաց անում իրենց երկրի դռները արտաքին թշնամիների առաջ: Դժբախտաբար, այդ պետության պատերազմի շրջանի տխուր պատմությունը, կրած մարդկային, տնտեսական և հողային անչափելի կորուստները, ինքնին մի ակնբախ բացասական պատասխան են մեր հարցումներին, իսկ այսօրվա քեմալական ղեկավարների վարքագիծը՝ շարունակություն է երեկվա անմիտ քաղաքականության: Ինչպես երեկ, նույնպես և այսօր, վերոհիշյալ կործանարար քաղաքականությունից օգտվեցին արտաքին թշնամի պետությունները և ամենից շատ՝ Քեմալի այսօրվա բարեկամ ու զինակից, բայց Թուրքիայի հավիտենական թշնամի Ռուսաստանը:

Ճշմարիտ էր Ռադեքը, երբ ի լուր համայն աշխարհի հայտարարում էր թե «հայկական կոտորածները անհրաժեշտություն էին»: Սակայն ոչ թե «թուրքական անկախ պետության և ժողովրդի գոյությունը ամրապնդելու տեսակետից», ավելացնենք մենք, այլ պարզապես Ռուսիայի դարերի ընթացքում ցուցադրած նվաճողական ծրագիրը դյուրությամբ դեպի հարավ և արևելք տարածելու տեսակետից: Չէ՞ որ այժմյան հայկական ավերակ ու դատարկ հինգ վիլայեթները լավագույն միջոցն էր, որ Ռուսիան մասամբ իրականացած տեսնի «Հայաստանն առանց հայերի» տիրապետելու իր վաղեմի ցանկությունը:

Հայկական Եղեռնի կազմակերպողները գուցե ձգտում էին թուրք «հողազուրկ» գյուղացիության հողային կարիքները բավարարել, կամ աճող ապագա սերնդի համար հողային ֆոնդ ստեղծել. եթե այո՝ ա[ 151 ] պա այս դեպքում ևս թուրք ղեկավար տարրերը հայ ժողովուրդը զոհ են դարձել իրենց անհատակ տգիտության և խորը անտեղյակության: Ու՞մ հայտնի չէ, որ Տաճկաստանիի լայնատարած հողամասերի վրա ազգաբնակչությունը անհամեմատ նոսր էր, քան որևէ երկրում: Պատերազմից առաջ այդ երկրի մեկ քառակուսի մղոնի վրա ապրում էր 15, իսկ այժմ՝ 10 մարդ, այիին ինչ Փոքր Ասիայի, Քրդստանի և Հայաստանի մեկ քառակուսի մղոնը, առանց ճարտարվեստի զարգացման, կերակրել կարող է առնվազն 80 մարդ: Վերջապես թուրքերը մեծ մասմաբ խոշոր հողատերեր էին և ապրում էին հայ աշխատավորության հաշվին՝ ուրեմն ի՞նչ խոսք կարող էր լինել նրանց հողային կարիքների մասին: Անմտություն էր նաև մտահոգվել աճող սերնդի հողային կարիքների հարցով, քանի որ թուրք ժողովուրդը վաղուց ի վեր ոչ միայն չի աճում, այլ և նվազում է: Եվ եթե նա չփոխի իր կենցաղաձևը, իր ձգտումները, իր հոռի բարքերն ու սովորությունները՝ ապա դատապարտված է անխուսափելի մահվան: Ոչ Անկարայի բռնի ամուսնության օրինագծերը, ոչ բազմածնության, ոչ էլ որդեծնության խրախուսանքները չեն կարող թուրք ցեղի գոյության սպառնացող վտանգը վերացնել. սրանք կիսամիջոցներ են միայն և ուրիշ ոչինչ: Ապացույց՝ Ֆրանսիան, որը շատ ավելի կտրուկ ու բանավոր միջոցներով է կռվում նույն չարիքի դեմ և սակայն էլի տարեկան 300 հազար մարդով նվազում է: Արտ, եթե Տաճկատասնում սակավահողություն չկար, եթե թուրք տարրը ոչ միայն մեր օրերում, այլ և երկու դար շարունակ հողի պակասություն չպիտի զգար, երբ մանավանդ ազգաբնակչության թուրք հատված նվազումը ազատ հողային ֆոնտի պահանջ չէր առաջա[ 152 ] ցնում՝ էլ ինչու՞ համար դատարկվեցին ու ավերածության ենթարկվեցին հայկական նահանգները. ինչու՞ համար ստեղծեցին այնպիսի դրություն, երբ այսօրվա Թուրքիայի ազգաբնակչությունը իր տիրապետած հողերի մեկ տասներորդ մասն անգամ չպիտի կարողանա մշակել: Քեմալներն ու Ռաուֆ բեյերը կարծում են, թե իրենց իշխանության տակ գտնված ընդարձակ ամայի հողերը պիտի շարունակեն մնալ այդպես անվթար՝ մինչև որ կամ թուրք ժողովուրդը աճելով կծավալվի ու կտիրանա նրան և կամ դրսի թուրանական ցեղերն ու իիսլամները կներգաղթեն և կբռնեն այդ տարածությունները: Առաջին ենթադրության խախուտ հիմերը տեսանք. երկրորդ ենթադրությունը նույնպես միանգամայն անհիմն է, որովհետև դրսի իսլամնենր ու թուրանական ցեղերը ապրում են այնպիսի վայրերում, ուր թե շատ ավելի ազատ ու արգավանդ հողեր, տնտեսական շատ ավելի բարգավաճ վիճակ և ազգային ու քաղաքակնա շատ ավելի ազատ կարգեր կան, քան Տաճկաստանում: Ի՞նչը պիտ գրավի ու բերի այս ժողովրդներին Տաճկաստան: Չէ՞ որ և ոչ մեկ լուսավոր հեռանկար այս երկրում նրանց չի սպասում:

Չէ՞ որ նրանց բոլոր հիշության մեջ թարմ են Տաճկաստան գաղթած չերքեզների ու լեռնականների կրած զրկանքները, հալածանքները և այդ իսկ պատճառով՝ նրանց ցուցադրած բողոքի, ըմբոստությունների արյունոտ դրվագները:

Փաստ է, անողոք փաստ, որ հայկակնա վիլայեթենրը, Քրդստանի խոշոր մասը ամայի ու անմարդաբնակ է դարձել և որ քեմալական իշխնաությունը իր միջոցներով որևէ կերպ այդ բաց տարածությունները լցնել երբեք չպիտի կարողանա: [ 153 ] Մյուս կողմիից՝ այսօրվա քաղցած Եվրոպայի ժողովուրդներն ու գիշատիչ պետությունները հազիվ թե հանգիստ ձգեն Թուրքիան և նրա հարուստ, ընդարձակ և անմարդաբնակ հողերը:

Բնությունը ազատ տարածություն չի սիրում, իսկ մարդիկ, այն էլ սոված մարդիկ, ազատ երկրներ ազատ չեն ձգում: Ի՞նչ անբնական ու անհնարին բան կա ուրեմն այն երևույթի մեջ, որ տարեկան մի քանի միլիոն գաղթական փոխանակ Ամերիկա և այլուր ուղարկելու, Եվրոպան վաղը իր երթը դեպի Տաճկաստանի ազատ հողամասերը ուղղի: Ամենից դյուրինն ու բանավորը Ռուսիայի առաջխացաղումը կլիներ, որովհետև վերջինս արևելյան դատարկ նահանգներում հետամտում է ոչ միայն տնտեսական, այլ և քաղաքական նպատակներ: Չէ՞ որ դեռ 1917 թ. նա փորձում էր իրականացնել եփրատյան կազակության հայտնի ծրագիրը: Իսկ եթե իրերի անխուսափելի բերումով այդ դատարկ տարածությունները պետք է լցվեն թուրք պետության օտար և անհարազատ տարրերով, որոնք իրենց թիկունքին որպես հզոր հենակ պիտի ունենան եվրոպական մեծ պետությունները. մի՞թե հենց իրեն թուրք պետության շահերի տեսակետից աններելի սխալ չէ՞ր հպատակ հայ ժողովրդի տեղահանությունն ու կոտորածը, մի ժողովուրդ, որ բազմիցս իր աշխատությամբ ու ստեղծագործական կարողություններով ցույց էր տվել, թե հետ չի մնում նոր եկող որևէ ժողովրդից: Եվ, վերջապե, ո՞ր դրությունն է համապատասխանում թուրք պետության ու ժողովրդի շահերին. արդյոք հա՞յ, թեկուզ «դավաճան» ժողովրդի գոյությունը այսօրվա դատարկ հողամասերում, թե՞ վաղվա իտալացի, գերմանացի կամ ռուս գաղթականի ներկայությու[ 154 ] նը Թուրքիայում, որոնք փաստորեն իրենց պետությունների տնտեսական և քաղաքական նվաճումների առաջապահ գնդերն են հանդիսանում:

Կա մեկ հանգամանք ևս, որ թուրքերի ուշադրությունից չպիտի վրիպի. մի հանգամանք, որ Մուսթաֆա Քեմալն ու Սուլեյման Նազիֆն անգամ մոռացության չեն տալիս. այդ այն է, որ թուրք ժողովուրդը իր տիրապետության օրից մինչև այսօր եղել է զինվորական ժողովուրդ, և այդ մարզի վրա է արտահայտել իր առանձնակի ընդունակությունները: Դարերի ընթացքում նրան անհաղորդ են եղել՝ երկրագործություն, վաճառականություն, ճարտարվեստ, արհեստներ ու գեղարվեստ. ազդակներ, որոնք ամեն մեկ երկրի ու ժողովրդի անկախ գոյության պատվանդան են կազմում և որոնք գրեթե ամբողջությամբ բացակայել են թուրք ժողովրդի ստեղծագործական աշխարհում: Ո՞վ պիտի այդ պակասը լրացնի: Թուրք ղեկավարները այն թյուր ըմբռնումն ունեն՝ թե իրենց ժողովրդի ընդունակությունները այդ ուղղությամբ պիտի կարողանան զարգացնել. այդ ըմբռնումը եթե որևէ մեկ հրաշքով իրականություն դառնա, նա իրականություն կդառնա ոչ թե վաղը, այլ դարերի տքնաջան աշխատանքից հետո: Ռուս ժողովուրդն անգամ, որ այդ տեսակետից անժխտելի ընդունակություններ է ցուցադրել, այնքան խոհեմ գտնվեց, որ տասնյակ հազարավոր հայեր հրավիրեց Դոն, Կուբան, նրանցից այգեգործություն, երկրագործություն ու շերամաբուծություն սովորելու. դարեր շարունակ գերման ուսուցչի միջոցով ձգտեց գերմանական մշակույթը յուրացնել: Սակայն, չնայած դրան, այսօր, իր աշխատանքի կես ճանապարհին, նորից նրա մեջ արթնացել է վանդալը: [ 155 ] Կամ նույնը, ավելի վատ ձևով, տեղի պիտի ունենա նաև թուրքի հետ, կամ երկրի ստեղծագործական ուժերի բացակայության պատճառով դրսից պիտի գան օտար ուժեր՝ իրենց մարդկանցով և դրամախլով՝ Թուրքիան ու նրա ժողովուրդը քաղաքականապես ու տնտեսապես ստրկացնելու:

Վերջին մի քանի խոսք էլ Ահմեթ Ճևդեթի խրատների մասին:

Թուրք ականավոր գործիչը հայտարարում է.

«Եթե հայերը ցանկություն ունեն մեզ հետ ապրելու, թող երկու հավատացող մարդ ուղարկեն Էնկյուրի և խնդրեն Մեծ Ազգային Ժողովի կառավարությունից, որ իբր հայրենակից իրենց ներս առնեն, իսկ չեթ չեն ուզում մեզ հետ ապրել, թող գնան Արգենտինա և այնտեղ հաստատվեն»:

Այս նույն միտքը ավելի մեղմ շեշտով արտահայտում են Սուլեյման Նազիֆը և մյուսները:

Սակայն եթե հայ ժողովրդի ղեկը իմ ձեռքը լիներ, եթե հայ և հույն ժողովուրդներին լսելի լիներ իմ ձայնը՝ ես նրանց մեկ խորհուրդ պիտի տայի:

Զինվեք տառապանքի ու համբերության զրահով, թողե՛ք թուրքական բոլոր հողամասերը, ուր նոր պիտակի տակ համիդյան հին անհանդուրժելի վարչաձևն է իշխում, շատ մի՛ ցավեք, որ վտարվում եք Թուրքիայի սահմաններից. աշխույժ մնացե՛ք, մի կորցրեք ձեր արիությունը և համոզված եղե՛ք, որ Թուրքիան ձեր բացակայությամբ կորցնում է իր ուղեղն ու կռվելու ընդունակությունը. հավատացած եղեք, որ հեռու չէ ա՛յն օրը, երբ Թուրքիան կդառնա մի Խիվա, Բուխարա կամ Բելուջիստան:

Ահա թե ինչ կասեի այդ երկու արի ժողովուրդներին՝ առանց տատանվելու. որովհետև ամեն տե[ 156 ] սակետից գերադասելի է կարճ ժամանակով տառապանքներ կրել լավագույն ապագա ստեղծելու անխախտ հավատով, քան դարերով կթան կով մնալ ոճրագործների համար:

Ի զուր է Ահմեթ Ճևդեթը ցույց տալիս նաև հեռավոր Արգենտինայի ճանապարհը: Որքան էլ տաճկահայ ժողովուրդը անհայրենիք, թափառական ու խեղճ վիճակի մեջ է, որքան էլ մեր երկիրն ու ժողովուրդը ծանր օրեր են ապրում, այնուամենայնիվ, խոր ու անսասան է մեր հավատն ու համոզումը այն մասին, որ շատ մոտ ապագայում կա՛մ ինքը Թուրքիան պիտի զգա իր ճակատագրական սխալները և լապտերներով գա մեզ որոնելու, և կամ Թուրքիայի գերեզմանի վրա պիտի կառուցվեն մեր օջախները: Ահմեթ Ճևդեթը մեր հուսահատ վիճակով թող շատ էլ չուրախանա, որովհետև մեր պատմական հայրենիքը չորս անգամ այսօրվա նման ավերվել ու սրբվել է հայերից և չորս անգամ էլ նորից լցվել է հայերով և դարձել Հայաստան: Մենք անվհատ կրկնելու ենք մեր շինականի այն խոսքը թե՝ «սալը չի մաշի, սալը ավլող ցախավելը կմաշի», և խոր հավատով սպասելու ենք մեր պաշտելի հայրենիքի վերածնության:

Կարելի է նոր ու անհաշիվ փաստեր արձանագրել, հատորներ գրել թուրքերի անիմաստ քաղաքկանության մասին, մի քաղաքակնաություն, որ հրի, սրի և ավերածության ուղին բռնած՝ կործանեց օսմանյան լայնատարած կայսրությունը, բայց մենք բավականանաք այսքանով:

Ամփոփենք մեր ասելիքները և վերջացնենք:

Որպեսզի հնարավոր դառնա հայերի և թուրքերի միատեղ ու հաշտ կենցաղը, որպեսզի իրագործվեն Սուլեյման Նազիֆի հորդորները թե՝ «Հայե՛ր, մենք [ 157 ] ձեզ ենք պետտք, դուք էլ մեզ», — այսօրվանից իսկ Էնկյուրիի Մեծ Ազգային Ժողովի շենքի ճակատին, ոսկե տախտակի վրա, պողպատե տառերով, պիտի արձանագրվեն ու գործադրվեն հետևյալ անհրաժեշտ պատգամները.

1. — Անե՛ծք այն սկզբունքին, թե՝ «տիրող ժողովուրդ» պետք է լինի. այդ սկզբունքը քայքայեց օսմանյան պետությունն ու ոչնչացրեց մեր երկրի փոքր ժողովուրդները:

2. — Անե՛ծք համիսլամական գաղափարին, որ կասեցրեց կայսրության առաջադիմությունը և գերեզման տարավ հայ և այլ քրիստոնյա ժողովուրդներին:

3. — Անե՛ծք համօսմանցիության գաղափարին, որ երկպառակեց ու բաժանեց պետությունը և ճնշեց ու իրավազուրկ հայտարարեց հայերին ու այլ ոչ թուրք տարրերին:

4. — Անե՛ծք համաթուրանական գաղափարին, որ իր հարուցած ցնորքներով կայսրությունը արկածախնդրության զոհ դարձրեց և հայերի կոտորածների պատճառ դարձավ:

5. — Անե՛ծք և ներկա քեմալական «ժողովրդապետության», քանի որ նա միմիայն թուրքին է ճանաշում և չէզոքացնելով նրան՝ դարձնում անկամ և օտարների ձեռքին գործիք:

6. — Եվ կեցցե Մերձավոր Արևելքի ժողովուրդների ազատագրման և ներդաշնակ համագործակցության սկզբունքը:

Ամբողջ հոգով կցանկանայինք, որ այս վեց պատգամները, գոնե այսքան ծանր կորուստներից հետո, լսելի դառնային սին հաղթություններով շլացած Ռիզա Նուրիներին, Ճևդեթներին և Ռաուֆներին: [ 158 ] Գեթ Ակնունիին երկրպագող նախկին ահրար Ռիզա Նուրին ըմբռներ այս պատգամներն ու ջանար կատարել:

Եվ որքա՜ն երջանիկ պիտի լինեիքն թե՛ մենք և թե՛ թուրքերը, եթե մեկ որ հարկադրված չլինեինք մեկ ավելորդ ու վերջին անգամ ևս կրկնելու թե՝ «սևին սապոնն ինչ կանի, թե խևին խրատն ինչ անի»:

(Վ Ե Ր Ջ)