Մասնակից:Anul~hywikisource

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ઁઁઁઁઁઁઁઁૡૡԻնտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համացանց է, որից օգտվում են աշխարհի տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ` համակարգիչներով, հեռախոսներով և այլ սարքերով: Ինտերնետը դարձել է անբաժանելի կենսական պահանջ և անփոխարինելի «գործիք» : Ինտերնետից չօգտվել ժամանակակիցների համար նշանակում է մեծ զոհաբերություն կատարել: Սակայն կարծում եմ երկար ժամանակ օգտվելու դեպքում սահմանափակվում է օգտվողի աշխարհընկալումը և հանգեցնում իրական կյանքի արժեքների անկման: Այժմ համացանցի շնորհիվ սահմանափակվել է մարդկային իրական ու մտերմիկ շփումը, հիմա մենք ուղղակի նկար ենք մեր վիրտուալ ընկերոջ ընկերների ցուցակում` մինչդեռ իրական կյանքում շփվելով մենք իրար ենք փոխանցում իրական զգացողություններ` սեր, ջերմություն… Սոցիալական ցանցերից ժամեր շարունակ օգտվելուց մարդկանց մոտ առաջանում են սթրեսներ, դեպրեսիաներ: Եվ իհարկե որոշակի մարդկանց նման ծնվել, մեծանալ, ապրել ու մահանալ համացանցում` միայն կյանքը իզուր վատնելու տարբերակ է:

Մինչդեռ համացանցից դուրս կա մեկ ուրիշ աշխարհ, որը այնքան հրաշքներ ունի ու չբացահայտված գաղտնիքներ: Համացանցի դիմաց նստելու փոխարեն այնքան օգտակար գործ կարելի է անել`ծառատունկ կազմակերպել, բոլորով մաքրել աղտոտված տարածքները ու չաղտոտել: Կարող ենք ինքներս մեզ օգուտ տալ ուղղակի զբոսնելով բնության գրկում, կամ գիրք կարդալ իսկական գրքից, այլ ոչ վիրտուալ, մտնել գրքի աշխարհը, ստանալ գիտակցական վեհություն: Եվ վերջապես աշխարհը մեզ է սպասում, որպեսզի մենք կրթվենք, գնանք, տեսնենք, բացահայտենք այն:

Համացանցից դուրս կարելի է իրական կյանքում ուսումնասիրել մշակույթը` հաճախակի գնալ թատրոն, համերգների, այցելել տարբեր ցուցահանդեսներ ու պատկերասրահներ և ծանոթանալ ներկայիս մշակույթի ներկայացուցիչների հետ:

Ի վերջո աշխարհն առանց համացանցի անհնար է պատկերացնել, բայց չպետք է մոռանալ ինտերնետից դուրս գտնվող մեկ այլ կյանքի մասին''Շեղատառ տեքստ--Anul (քննարկում) 11:38, 24 Փետրվարի 2013 (UTC)--Anul (քննարկում) 11:38, 24 Փետրվարի 2013 (UTC)--Anul (քննարկում) 11:38, 24 Փետրվարի 2013 (UTC)--Anul (քննարկում) 11:38, 24 Փետրվարի 2013 (UTC)…ઃઃઃઃઃઃઃઃઌઌՇեղատառ տեքստ