Jump to content

Չկա ոչինչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Չկա ոչինչ, որ այնքանից)
Չկա ոչինչ

ՉԿԱ ՈՉԻՆՉ


Չկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական…

Խորն է կյանքն այս երեկո,—
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո…

Եվ հայացքըդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր
Հույսն է փռում իմ վրա…