Jump to content

Պահում էի վառ միշտ կրակը…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Իմ բալիկին


Գ.


Պահում էի վառ միշտ կրակը,
Բալիկս հուր էր սիրում,—
Բայց մահն այնպես արագ է,
Սրակն էլ չեմ վառում։

Մթնում այս նստել ու լալ,—
Ի՞նչ է մնում ինձ, էլ ի՞նչ,
Բալիկ իմ, լավ իմ, զուլալ,
Աստղիկ իմ ջինջ…