«Գյուղական խճանկար»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
 
 
== ՆՈՎԵԼԻ ՎԵԳԸ==
 
== ԽԵՎԱՆՑ ՀԱՐՍԸ ==
 
 
Խևանք թեև մեր գյուղում էին ապրում, բայց կարծես մեր գյուղացի չլինեին: Կորած, մոռացված մարդիկ էին, ծալներն էլ մի քիչ պակաս... Նրանցից գյուղում ոչ ոք աղջիկ չէր ուզում և ոչ ոք աղջիկ չէր տալիս նրանց: Մեր գյուղի մյուս աղջիկների համար կռիվ էին տալիս հարևան գյուղերի ջահելները, հարևան գյուղերի աղջիկները երազում էին հարս գալ մեր գյուղը, բայց այդ ամենը ոչ մի առնչություն չուներ Խևանց ցեղի հետ:
 
Խևանք` աղջիկ, թե տղա, մեծանալուն պես վազում էին ֆերմա, միմյանց փոխարինելով պահում կոլխոզի տավարը, ոչխարը, գյուղի նախիրը տանում արոտ: Եվ ամենևին էլ սխալ չպիտի համարել շրջանային ՙՍոցուղի՚ թերթի այն արտահայտությունը, որ ՙԽևանք տոհմիկ անասնապահներ են՚, չնայած գյուղացիք մի շաբաթ ծիծաղում, հա¯, ծիծաղում էին այդ նախադասության վրա. ՙԱխր, շատ է, է¯, գեղեցիկ ասված, շա¯տ՚...
 
Ասվածից չպիտի եզրակացնել, թե իբր Խևանք ոչ աղջիկ էին մարդու տալիս, ոչ էլ հարս էին բերում: Բոլորն էլ ժամանակին տնավորվում էին, շատերը (հատկապեսª աղջիկները) նույնիսկ` ժամանակից շուտ: Ի±նչ անեին, որ չամուսնանային: Նրանց հասակակիցները դպրոցն ավարտում, ուսումը շարունակում էին ուսումնարաններում ու համալսարաններում, իսկ նրանք հազիվ հասցնում էին ավարտել երրորդ, լավագույն դեպքումª չորրորդ դասարանը` ամեն դասարանում երկու-երեք, երբեմն էլ չորս տարի կորցնելով: Գալիս, հերթով սուսուփուս տանում էին նրանց նոր-նոր հասած աղջիկներին, նրանք էլ իրենց հերթին էին գնում, դարձյալ սուսուփուս, հարս բերում իրենց տղաների համար: Թե ինչպես, որտեղից էին նրանք աղջիկ գտնում, թե որտեղից, ինչպես էին գալիս նրանց աղջիկներին ուզելու, գյուղում առեղծված էր մնում: Բայց ամենազարմանալին, թերևս, այն էր, որ նրանց թե հարսներն ու թե փեսաներն ամեն ինչով` խոսելաձևով, շարծուձևով, անգամ արտաքինով, այնքան էին իրար նման ու նաև այնքան էին Խևանց նման, որ, թվում էր, ինչ-որ աներևույթ ձեռք էր նրանց բոլորին ստեղծել` միևնույն կարծր նյութից:
 
Նրանց յուրաքանչյուր երեխայի ծնունդ հավասարակշռությունից հանում էր գյուղի դպրոցի ուսուցիչներին: Իսկ Խևանց բեղուն հարսների համար` հեչ. ծնում, հա¯, ծնում էին, ինչքան հնարավոր էր, ինչքան ներում էին նրանց ուժերը: Խևանց բազմանալը միայն նախագահին էր ուրախացնում. ՙՏավարս անտեր չի մնալու՚: Ի±նչ աներ նախագահը, որ չուրախանար: Մյուս բոլորը մեծանում, փախչում էին քաղաք, իսկ նրանք մնում էին գյուղում, արիաբար շարունակում իրենց նախնիների գործը:
Ոմանք այդ բացատրում էին նրանով, որ Խևանք օտար միջավայրում ի զորու չէին լինի իրենց գլուխները պահել, ինչպես մի այլ գործ չէր գալիս նրանց ձեռքից: Ի¯նչ մեծ գործ է, ասենք, էշ բեռնելը: Գյուղացի ո±ր երեխան չի կարող: Բայց Խևանց այրերի համար դա գրեթե անհաղթահարելի խոչընդոտ էր. մեկ այս հակն էր թեքվում, մեկ այն, կամ ամբողջ բեռը համետի հետ սահում, ընկնում էր էշի գլխին, գետնին տապալում խեղճ չորքոտանուն: Ոմանք էլ այն կարծիքին էին, որ, եթե ուրիշների պես Խևանք էլ ՙաշխարհ տեսնեին՚, հազիվ թե դիմանային քաղաքում ապրելու գայթակղությանը: Իսկապես, նրանցից շատերի համար աշխարհ կոչվածը սահմանափակվում էր միայն հայրենի գյուղի հանդերով: Պատահում էր, նույնիսկ բանակ էլ չէին տանում նրանցից:
 
Եթե առաջին կարծիքը, այսպես թե այնպես, սխալ չի կարելի համարել, ապա, թվում է, երկրորդը այնքան էլ ճիշտ չէ: Վկան` Խևանց Անդոն (գրոց` Անդրեաս): Անդոն ուրիշների նման և բանակ գնաց, և աշխարհ տեսավ: Ծառայությունն էլ կորած տեղ չանցկացրեց, այլ` Ռոստով խոշոր քաղաքում: Ճիշտ է, Խևանց մյուսների նման Անդոն էլ քաղաք չգնաց, բայց դա չի նշանակում, թե նա, եթե ցանկանար, չէր կարող մնալ հենց այդ Ռոստով խոշոր քաղաքում կամ չէր կարող մի ուրիշ քաղաք ընտրել: Ծառայությունն ավարտելով` ուղիղ վերադարձավ հայրենի օջախի գիրկը: Վերադարձավ, չշտապեց, սակայն, վերցնել մահակը... Մի երկու շաբաթ աննպատակ չափչփեց այս ու այնտեղ, բանակից բերած ռուսերենով թրև եկավ Բաքվից, Ռոստովից, Աշխաբադից, ուրիշ քաղաքներից թութ ուտելու եկած նախկին արցախցի հովեկների հետ ու մի օր էլ անհետացավ գյուղից: ՙՍայի, վերջ, Անդոն էլ քոնը չի՚,- ասացին հորը: ՙԽի±... Կգա, վախիլ մի... Թուլան իր օբից ո±ւր պիտի հեռանա՚...
 
Եվ, իրոք, մի քանի օրից Անդոն վերադարձավ: Բայց ոչ մենակ:
 
- Խևանց Անդոն հա¯րս է բերել հետը,- գյուղի երեխաները փայտե ձիեր հեծած` վզզում էին փողոցներով` գյուղով մեկ սփռում անակնկալ նորությունը:- Ռուսի նման շեկ է, բայց ռուս չէ...
 
Հաջորդ օրն իսկ հարսանիք արին Խևանց տանը: Նվագով, ամեն ինչով: Ինչպես կարգն էր: Պակասում էր միայն հարսնաշորը: Ամբողջ գյուղն այնտեղ էր. մեծից` փոքր, հրավիրված-չհրավիրված: Ասենք, ի±նչ հրավեր, գզիր Մուքանը նախագահի կարգադրությամբ բարձրացել է գյուղադեմի թումբը, կոկորդով մեկ ի լուր ամենքի հայտարարել. ՙԱ ժողովուրդ, Խևանց Սայու Անդոյի հարսանիքն է, եկե¯ք, եկե¯ք... Նախագահն է կանչո¯ւմ՚£
 
Դա Խևանց ցեղի պատմության մեջ, երևի, առաջին ու միակ իսկական հարսանիքն էր: Նախագահը ինքն էր անձամբ նախանձեռնել, կոլխոզի հաշվին. ՙԿոլխոզի գործերի կեսը Խևանք են անում, ինչո±ւ կոլխոզը նրանց համար հարսանիք չանի՚:
Տեսնել էր պետք, թե ինչպես էր խլրում, ցնծում Խևանց ազգուտակը: Պարում, հա°, պարում էին, ցատկոտում` խելահեղ ճիչ-աղաղակով, իրար հերթ չտալով, միմյանց հրմշտելով: Իսկական զավեշտ: Բայց դա չէր, որ հետաքրքում էր գյուղին: Գյուղին Անդոյի բերած հարսն էր հետաքրքրում, նրան տեսնելու համար էին շատերը հարսանքատուն եկել: Մանավանդ որ լսել էին, թե սիրուն է, ռուսի նման շեկ, կալաջ հացի պես սպիտակ: ՙՄարդու տղի բախտին տես, է¯՚...
 
Իվետան (այդպես էր նորահարսի անունը, կարճ` ՙՎետա՚,- ինչպես Անդոն ներկայացրեց հյուրերին) բարձրահասակ աղջիկ էր` լայն ու պինդ ուսերով, լիքը բազուկներով, խոշոր ձեռքերով: Ճիշտ և ճիշտ Անդոյի հակապատկերը: Հագել էր կիսաթափանցիկ, ցանցկեն զգեստ, և այն ասես ուր որ է պիտի ճղվեր նրա կրծքերի պրկվածությունից, որոնք այնքան էին բարձր ու ձիգ, որ հստակորեն նշմարվում էին պտուկները` կարմիր ու կլոր, հասած կեռասի նման: Տղամարդիկ չտեսների նման չէին կարողանում հայացքները պոկել, հավանաբար, ամեն մեկը մտածում էր, որ Անդոյի կերակուր չէին դրանք, իսկ ավելի փորձառուները, մտքում գցել-բռնելով, կարեկցում էին` խեղճ Անդո… Վետայի գլուխը, ընդհակառակը, զարմանալիորեն փոքր էր ու նուրբ, կարծես իրենը չլիներ, կարծես` մարմնի համեմատությամբ, թերաճ էր: Այդպես և` նրա փոքրիկ, ուռուցիկ, ասես մանկական բերանը` երիզված մորեգույն շուրթերով: Մի խոսքով` չի կարելի ասել, թե Վետան գեղեցկուհի էր, չնայած բոլորին այդպես էր թվում, ավելին. ուղղակի շռայլություն, Խևանց օջախին չսազական… Այդ ամենը մարդիկ չէին կարողանում տեղավորել իրենց գլուխներում և սկսեցին կիսաշշուկով բամբասել, տնազ անել.
 
- Տեսնես ո±ր տան մնացածն է կամ ո±ւմ կրճոնքը:
 
- Խևանց համար դա էլ է շատ:
 
- Ասում են հինգ-վեց տարով Անդոյից մեծ է:
 
- Լույսը հանգցրածª մեծն ու փոքրը նույն հաշիվն են:
 
- Ոտքերը վայ թե ծուռ-ծուռ են, թե չէ ինչո±ւ պիտի այդքան երկար յուբկա հագներ:
 
- Ավելի լավ Անդոյի համար…
 
Նրանց բերանները, սակայն, շուտով փակեց նորահարսի պարը. սկզբում` թեթև, սահուն, ապա` կրակոտ, մոլեգին: Այդպիսի պար ոչ ոք չէր տեսել: Բոլորը` շշմած, ինքնամոռաց ծափ էին զարկում` ակնապիշ հետևելով Վետայի անսովոր ու գայթակղիչ շարժումներին, իսկ Անդոն, ասես յոթերորդ երկնքում լիներ, ձիու քուռակի նման ոտքերը կատաղած խփում էր գետնին, բարակ, քրթնաթոր վիզը ցավեցնելու չափ ձգած, երջանիկ ժպիտը դեմքին, երկար ու չորուկ ձեռքերը լայն տարածած` պտտվում էր նորահարսի շուրջը (կարծես հարմար պահ էր ընտրում հետևից խտտելու համար) և խեղդված ձայնով ստեպ-ստեպ ՙհասսա¯՚ գոչելով, ճկռում-բարձրանում, ճկռում-բարձրանում…
 
- Տեսնո±ւմ եք, կարծում էիք, թե Խևանք միայն տավա±ր են կարողանում պահել,- նորապսակների ելույթը այդպես գնահատեց նախագահը:
Հարսանքավորները դեռ նորահարսի պարի տպավորության տակ էին, երբ Վետան մի նոր անակնկալ մատուցեց նրանց: Սկսեց երգել, իհարկե, Անդոյի դրդմամբ: Պառավ կանայք քչփչացին, խաչակնքեցին երեսները, ջահել հարսներն ու աղջիկները փռթկացրին. ո±վ էր, ախր, տեսել կամ լսել, որ հարսը երգի իր հարսանիքում…
 
Նրա ձայնն այնքան հարազատ ու սրտալի էր, որ կանայք մեկեն պապանձվեցին, ամբողջովին փոխարկվելով լսելիքի:
Նամակդ ստացա, բարևիդ մեռնեմ,
Քո մորը պարծանք, արևիդ մեռնեմ,
Ինժեներ բալա, ստացար ուսում,
Քո էդ ստացած ուսումին մեռնեմ:
 
 
Կանայք` ծեր ու ջահել, արդեն լացները չէին կարողանում պահել: Տղամարդիկ քթներն էին վեր քաշում… Վետայի երգը թափանցել էր նրանց կարոտակեզ սրտերը, անցած-գնացած հուշեր վերակենդանացրել, տակնուվրա արել ամեն ինչ… Պատերազմը թեկուզ տասը տարի առաջ էր ավարտվել, բայց նրա պատճառած վերքերը դեռ չէին սպիացել, դեռ մխում, մրմռում էր հին ցավը: Մեկն իր որդուն էր հիշում, լաց լինում, մեկը ամուսնուն էր հիշում, լաց լինում, մեկը` սիրած տղային… Այդ տարիներին ո±վ վիշտ չուներ: Վետան գուցե այնքան էլ լավ չէր երգում, բայց այն մարդկանց դուր էր գալիս, հուզում էր նրանց: Երբվանի¯ց, ախր, գյուղում ոչ ոք չէր երգում.
Իմացա` այնտեղ, որ յար ես ճարել,
Նա ագրոնում է, իսկ դու` ինժեներ,
Գուսան Ռազմիկն էլ կերգի անվեհեր,
Միայն թե, որդիք, լինեք անձնվեր:
 
 
Ամբողջ գյուղն այդ գիշեր լաց եղավ: Լաց եղավ ու սիրեց Վետային, նաև` Անդոյին, Խևանց ողջ ցեղին: Ու Խևանք այդ գիշեր նշանավոր ու կարևոր դարձան ամբողջ գյուղում:
 
Այդ օրվանից առանց Վետայի ու Անդոյի գյուղում ոչ մի սեղան չէր բացվում: Հարսանիք լիներ, նշանդրեք, թե կնունք… Հրավիրում էին նաև Խևանց մյուսներին` ընտանյոք հանդերձ: Հետո ի±նչ, թե սեղանի կեսը նրանք էին զբաղեցնում, հետո ի±նչ, թե նրանցից յուրաքանչյուրը չորս-հինգ մարդու բաժին էր ուտում: Միայն թե Վետան ներկա լիներ, գեղեցկացներ սեղանը, ՙԻնժեներ բալա՚ երգեր, մեկ-մեկ էլ պարեր… թեկուզև Անդոյի հետ: Անդոյին շատ էր դուր գալիս այդ ամենը, բայց երբեմն տղամարդու արժանապատվությունը գլուխ էր բարձրացնում նրա ներսում. ինչքան չլինի, տան գլուխն ինքն էր, չէ±, Վետան իր կինն էր, չէ±: Պատահում էր քմահաճություն էր անում` ուզեմ, կերգի, չուզեմ` չէ: Եվ մարդիկ արդեն նրա հետ էին հաշվի նստում. մոտենում, հպվում էին ականջին ու թախանձագին, աղերսալից շշնջում. ՙԱնդո, քե մատաղ, չմերժես, ասա, թող երգի՚… ՙԼավ՚,- Անդոն հրճվում էր ինքնիրեն, բարձրանում իր իսկ աչքում: Եվ Վետան երգում էր.
Պարտիայի կոչով դու գյուղ գնացիր,
Քեզ` բարի ճամփա, իմ ազիզ բալա,
Ընկերներիդ հետ դիմում գրեցիր,
Դիմումիդ մեռնեմ, ինժեներ բալա…
 
Հարևան գյուղերում էլ էին արդեն լսել Վետայի մասին: Գալիս, հրավիրում էին: Կամ գնում էին, կամ չէին գնում: Նայած Անդոն ինչ վճիռ կկայացներ: Լինում էր, որ հենց այնպես, առանց պատճառի էր մերժում: Այնպես, էլի, ինչպես ուզեմª այնպես կանեմ, Վետան էլ խոսքիցս դուրս չի գա: Իսկ դա այնպես պիտի հասկանալ, որ Անդոն իրեն հավասարեցնում էր Վետային, դեռ մի բան էլ ավելի, այսինքնª հավասարը հավասարի հետ է ընտանիք կազմել, և կարիք չկա ավել-պակաս խոսել: Բայց ավելի շատ գնում էին, քան մերժում: Ու գրեթե ամբողջ ենթաշրջանում պտտվում էր ՙԻնժեներ բալան՚, առատ արտասուք քամում մարդկանց սրտերից: Վետան ուրիշ երգ էլ գիտե±ր արդյոք, կամ ինչո±ւ էր միշտ նույնը երգում, ոչ ոքի չէր հետաքրքրում, միայն թե երգեր, միայն թե լսեին Խևանց հարսի հոգեպարար երգը:
 
Այդքանից հետո Անդոն ինչպե±ս գնար տավար արածացներ: Դա անարդար չէ±ր լինի: Մարդիկ ի±նչ կասեին: Նախագահը երկար մտածեց ու Անդոյին պահեստի պահակ նշանակեց: Բայց Անդոյից ի±նչ պահակ: Նորահարսին ո±նց թողներ տանը, գիշերը պահակ կանգներ: Նախագահը նորից մտածեց ու մինչև նոր վճիռ կգտներ, գյուղ եկավ դիզակցի քանքան Գիրիշը` քահրիզների ճանաչված ու, ինչքան հիշում եմ, միակ վարպետը, որը գյուղից-գյուղ էր շրջում, մաքրում աղբյուրների` անձրևաջրերի հեղեղումներից վնասված ստորգետնյա անցուղիները, վերանորոգում ջրհորները կամ նորերը փորում գյուղացիների բակերում: Քանքանը ամեն տեղ էլ սպասված ու հարգված հյուր էր: Ամեն տեղ, սակայն, չգիտեմ ինչպես, բայց մեր գյուղում միմյանց ձեռքից ուղղակի խլում էին նրան, յուրաքանչյուրը ցանկանում էր, որ իր տանը իջևաներ: Եվ դա, երևի, ոչ այնքան նրա համար, որ Գիրիշը ում տանն ապրում էր, ձրի էր վերանորոգում նրա ջրհորը կամ նորը փորում, պարզապես հյուրասեր, օտարին հարգող, կարեկցող ժողովուրդ են մեր գյուղացիք: Մանավանդ, որ նրանց լավ հայտնի էր Գիրիշի դժբախտությունը. տարիներ առաջ հրդեհվել էր խեղճի տունը, ընտանիքը զոհվել… Քանի¯ անգամ էր նախագահը խորհուրդ տվել կին առնել (այրի, ջահել ու սիրուն հարսներ քի±չ կային, թեկուզև մեր գյուղում), բայց Գիրիշը միշտ օրորում էր գլուխը` չէ°…
 
Գիրիշի այցի լուրը, ինչպես միշտ, երեխաները գյուղ հասցրին: Խմբովին վազվզում էին փողոցներով ու կանչում.
 
- Քանքան Գիրիշը գալի¯ս է, Վնաս-չունին եկա¯վ…
 
Գիրիշը, երեխաների անզուսպ աղաղակների ուղեկցությամբ, գյուղ մտավ` իր անփոփոխ սև ջորին հեծած, կարճկոթ քլունգն ու թին, ոչխարի մորթուց պատրաստված ցեխահան պարկը համետի աջ ու ձախ կողմերից կախած: Հանդարտ ու հանդիսավոր առաջանում էր, գլխի թեթև, հարգալից շարժումով պատասխանում իրեն ողջունող մարդկանց, ասես չնկատելով շուրջը վխտող մանչուկներին, որոնք համարձակորեն մոտենում, մեկ նրա ոտքերին էին ձեռք տալիս, մեկ բռնում ջորու պոչից.
 
- Քեռի Գիրիշ, ջորիդ հոգնել է:
 
- Վնաս չունի:
 
- Գիրիշ քեռի, ջորիդ պառավել է:
 
- Վնաս չունի:
 
Նախագահը այս անգամ ավելի սիրալիր դիմավորեց քանքանին.
 
- Այ մարդ, եկ, է¯, քանի տարի էª չես երևում: Այս անգամ քեզ մի այնպիսի օգնական տամ…
 
Անդոյին ոչ այնքան ուրախացրեց նախագահի առաջարկած աշխատանքը, որքան այն, որ Վնաս-չունին իրենց տանը պիտի ապրեր (Գիրիշը սովորություն ուներ մնալու նրանց տանը, ում իրեն օգնական կնշանակեին), քանի որ հյուր ունենալը պատիվ էր համարվում գյուղում, իսկ Խևանց համար` առավել ևս:
 
Այդ ամառ Գիրիշը չորս աղբյուր ու յոթ ջրհոր վերանորոգեց գյուղում, երեք նոր ջրհոր փորեց: Անդոն, ոչինչ, վատ չէր օգնում նրան: Ասենք, ի±նչ մի դժվար բան էր դա. Գիրիշը ներքևում, հորի մեջ, հողը փորում, լցնում էր կավե պարկը, ասում` ձգիր, և Անդոն պարանով քաշում-բարձրացնում էր, դատարկում կողքին: Եթե հորը շատ էր խոր լինում, կամ եթե արդեն ցեխաջուրն էին դուրս հանում, Անդոն այդ գործը փայտե չարխով էր կատարում, որ քանքանը ինքն էր անձամբ պատրաստում ու ամրացնում հորաբերանին:
Ցերեկն աշխատում էին, երեկոյան, մինչև քնելը, ճաշակում Վետայի տապակած կարտոֆիլը կամ կանաչ լոբին, վրայից խնոցու սառը թան խմում և բավականությամբ ունկնդրում ՙԻնժեներ բալան՚£ Մեկ-մեկ էլ, եթե առիթ էր լինում, հյուր էին գնում միասին, թեև Գիրիշը ամեն անգամ դժվարությամբ էր համաձայնում: Ընդհանրապեսª նա լուռ, ինքնամփոփ մարդ էր և գրեթե չէր խոսում: Տված հարցերին պատասխանում էր մեկ-երկու բառով, հաճախ` այո կամ ոչ: Նրա օգտագործած բառերից ամենաերկարը, թերևս, ՙվնաս չունի՚-ն էր… Այդ իմանալով էլ Անդոն ու հատկապես Վետան թույլ չէին տալիս, որ իրենց երկրորդ հարկաբաժին բարձրանան մյուս տնեցիները (մեղրամիսին հաջորդած այդ կարգուկանոնը դեռևս ուժի մեջ էր մնում), և կարգը խախտող ճժերը պատժվում էին տուտուզներին մի-մի այրող ապտակ ստանալով:
 
Վրա հասավ Գիրիշի այցելության վերջին փուլը, տարիների սովորության համաձայն նա պետք է ջրհոր փորեր իրեն գրեթե երկու ամիս հյուրընկալած Խևանց բակում` որպես և փոխհատուցում իրեն տված աղուհացի, միաժամանակ և որպես հիշատակ: Այդ օրերին, հակառակի պես, Խևանց մեծը` Անդոյի հայր Սային, գյուղի նախիրը անտեր թողած, ամռան այդ տապին դողէրոցքով հիվանդացավ ու անկողին ընավ: Մտածեցին (նախագահն էլ խառնվեց), թե ով պիտի հոր կոռը քաշեր: Փոքրը կոլխոզի խոզերն էր պահում, միջնեկը` տավարամատղաշը, մեծը` ֆերմայի կովերը: Նրանք հո չէին կարող, թեկուզև մի քանի օրով, իրենց գործը թողնել, գյուղի նախիրը քշել հանդ: Մնում էր Անդոն, մանավանդ, որ Գիրիշն արդեն ավարտել էր գյուղի գործերը և նրա կարիքը չէր զգում, եթե չհաշվենք Խևանց ջրհորը: Վետան անսպասելիորեն հանձն առավ ինքն օգնել քանքանին: Ինչո±ւ չէր կարող. ձեռքը տեղը, ոտքը տեղը` ջահել, ուժեղ հարս: Անդոյին այլ բան չէր մնում, քան համաձայնել ժամանակավոր փոխարինելու հիվանդացած հորը, հատկապես, որ Վետան ոչ միայն չցցեց քիթը, այլև, ընդհակառակը, խրախուսեց: ՙԼավ, ժամանակավոր կարելի է՚£
 
Հայտնի չէ, թե ինչքանով էր ճիշտ, բայց, ոմանց պատմածով, Գիրիշը մի թուլություն ուներ. եթե հոր փորելիս նրան կին էր օգնում, էժան վարձ էր վերցնում: Ասում էր, իբր, ամեն անգամ ներքևից վերև նայելը վարձ չի±… Դիցուք հենց այդպես էր, բայց արժե±ր, արդյոք, որ այդ սարսաղ Մաղաքելը շենամեջում քռքռալով հայտարարեր` եթե այդպես է, համաձայն եմ, ուզի` մեր Խանումին անվարտիք կկանգնեցնեմ հորի վերևը… Ոմանք էլ այլ կերպ էին դա մեկնաբանում. Գիրիշը խղճում էր կանանց, ասում էր, եթե տանը աշխատունակ տղամարդ լիներ, հազիվ թե նրանց ուղարկեին ցեխաջրով լի ծանր պարկը քաշելու… Եվ, իսկապես, եթե այդպես չլիներ, Գիրիշը փոխանակ մեր գյուղերը գալու, կգնար, հրե¯ն, ներքևները, Քուռամերձ գյուղերը. այնտեղ, ասում են, շոգի պատճառով կանայք անվարտիք են անցակցնում ամառները: Բայց մի ուրիշ ոչ անկարևոր մանրուք էլ կա այստեղ` ներքևներում Գիրիշը պիտի արդեն համարյա անվարձ աշխատեր…
 
Ինչևիցե: Վետան վարտիքո±վ էր օգնում, թե± անվարտիք, դժվարանում եմ պատասխանել, բայց Խևանց ապագա ջրհորը համերաշխորեն խորանում ու խորանում էր` աննկարագրելի ցնծություն պարգևելով նրա մեծ ու փոքր տերերին: Շտապենք ասել սակայն, որ Խևանց ազգուտակի համար շատ էր վաղ սեփական բակում ջուր ունենալու պայծառ հեռանկարից խենթանալը, որովհետև երրորդ օրվա երեկոյան նրանք բակում չգտան ոչ քանքան Գիրիշին, ոչ իրենց Վետա հարսին: Միամտորեն ստուգեցին հորը` գուցե խորտակվել են, բայց ի±նչ էին փորել` հազիվ մի քանի մետր£
 
Գյուղի վրա ասես սառը ջուր մաղվեց: Ո±վ կկասկածեր, ո±վ կմտածեր, թե այդպիսի դժբախտություն կգա գյուղի գլխին:
 
- Խևանց հարսը քանքան Գիրիշի հետ փախե¯լ է,- փայտե ձիավորները կրկին տարերքի մեջ էին:- Վնաս-չունին Վետային փախցրե¯լ է իր ջորիով£
 
- Ինչպե¯ս թեª փախցրել է,- անսպասելի լուրը մարդկանց հանկարծակիի էր բերել, ու նրանք չէին իմանում` խնդա±լ, թե± լալ:
 
- Դե, երևի, Վետան ասել է, որ գնաս, ես էլ եմ գալու հետդ, Գիրիշն էլ թե` վնաս չունի...
 
Ամբողջ գյուղը նորից հավաքվեց Խևանց բակում: Կողքից նայողին կթվար, թե մարդ է մեռել£
 
- Լավ, քիթդ մի կախիր,- վերջապես լռությունը խախտեց նախագահը` դառնալով բակի ծայրին գլխիկոր կանգնած Անդոյին,- ինչ եղել է` եղել է: Մի վախենա, անկնիկ չես մնալու... Ուզենաս` նոր հարսանիք էլ կանենք:
 
- Որ ասում էի այդ Վնաս-չունին լիրբ է, չէիք հավատում,- խոսեց Մաղաքելը, բայց ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց, բոլորի խղճալից հայացքը սառել էր Անդոյի կուչ եկած, լղարիկ ուսերին:
 
- Այդպես է, աշխարհիս բանը չի իմացվում,- Մաղաքելը նորից մրթմրթաց:
 
Ոչ ոք չարձագանքեց նրան:
 
== ՆՈՎԵԼԻ ՎԵԳԸ==
 
Յուրաքանչյուր գյուղ իր խևն ունի, այն տարբերությամբ, որ նրան մի տեղ խենթ են ասում, մի ուրիշ տեղ` գիժ, մի այլ տեղ` շաշ: Մեր գյուղի խևն էլ Նովելի Վեգն էր, թեև գյուղում գրեթե ոչ ոք նշված ածականներից և ոչ մեկը չէր փորձում կպցնել նրան ու ոչ ոք, երևի թե, չէր մտածում, որ Վեգը իսկապես խև է, խենթ, գիժ կամ շաշ: Ոչ էլ` պել, ինչպես արցախցիք կասեին: Որովհետև Վեգին ավելի շատ նորմալ մարդ կարելի էր համարել, քան` կիսանորմալ: Պարզապես Վեգը մի յուրահատուկ, բացառիկ տարօրինակություն ուներ, որով և տարբերվում էր մյուս բոլոր համագյուղացիներից: Գուցե տարօրինակություն բառն այնքան էլ տեղին չէ, քանի որ չգիտեմ, երբ մարդ ի վիճակի է բառերը թարս արտասանելու, դա տարօրինակությո՞ւն է նշանակում, թե՞ մի ուրիշ բան:

Նավարկման ցանկ