Jump to content

Մասնակից:PAROS MASIS

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՓԱՐՈՍ ՄԱՍԻՍ

ՃՇՄԱՐԻՏ ՀԱՂԹԱՆԱԿԸ

[խմբագրել]

Երգում եք, պարում, տոնում հաղթանակ,
Միայն ես եմ, որ տոն չեմ անում դեռ։
Զվարթ ամբոխներ, մեծ հրապարակ,
Տղերքի վզին նստած աղջիկներ,
Հրավառության բոցեր գեղեցիկ…
Իսկ ես տեսնում եմ մեղքից պարտվածներ։
Ո՞ւմ եք հաղթել, ո՞ւմ, մոլորված մարդի՛կ,
Երբ դուք ինքներդ՝ թշնամին եք ձեր։
Խենթ պարծենում եք՝ փոխանակ ողբաք,
Դատաստանի դեմ ցնծում եք անհոգ,
Երգում եք, պարում, տոնում հաղթանակ,
Իսկ ինքներդ ձեզ հաղթե՞լ եք արդյոք։
Դուք մեդալներ եք կախում կրծքներիդ՝
Ձեր եղբայրներին սպանելու համար։
Մի՞թե չեն նեղում հոգին խաչակիրթ,
Նեռից ստացած պարգևները չար։
Երբ Աստծու տված միակ ճշմարիտ

Շքանշանը՝ սիրտն է սիրահար։

9.05.1995 Մոսկվա