Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետին ուսերը թոթվում էր, անխոս հեռանում։ Վարձն էլ քչացել, առաջվա չափ հաց չէին տալիս, շատերն էին փող տալիս հացի տեղ, թղթի փողեր, որի համարքը Պետին չգիտեր։

Հին շոր ոչ ոք չէր տալիս, շատերն էին հնացած շորեր հագնում։ Պետին ինքն էր գոմում, ճրագի լուսի տակ ասեղը թելում, չուխի հերվա կարկատանը բրդի թելով նորից կարում։ Հնացել էր ուսի կարպետը, և ոչ ոք չէր մտածում Պետուն մի նոր կարպետ տալու։ Պաշարի մեջ շատ անգամ էր միայն չոր հաց լինում, յուղն ու պանիրը գյուղը ոսկու հաշվով էր ծախում։ Առաջվա առատ ու լի օրերը չքացել էին։

Եվ երր Պետին նախիրի հետ բարձրանում էր Այու սարի փեշերը, միտն էր բերում Զառի աքոր խոսքը.

− Փորձանք ա գալու, Պետի...

Միտն էր բերում, նայում քաղաքին, միտքը դանդաղաշարժ ծայրը ծայրին չէր հասցնում, մի ափի չէր հանգում։

Ձմեռը եկավ։ Նախիրը գոմերում էր, րայց առաջվա պես չէր։ Օրեր էր պատահում, որ սոված էր մնում, աշխատում էր գոմերում, բայց հացի չէին կանչում։ Ինքն էլ ամաչում էր հաց ուզի։

Նստում էր գոմի տաք անկյունում, լսում, թե ինչպես են որոճում կովերը, ուտելու պահանջ զգում։

Եվ մի հին միտք, որպես մանուկ օրերի հիշողություն, ելնում էր գլխի մեջ, շարժվում կանաչ թրթուրի պես։ Այդ հին օրերի ծածուկ միտքն էր, տուն ունենալու, օջախ շինելու ցանկությունը զուսպ, որ ծնվում էր առաջ, երբ կուշտ էր, և երակների մեջ եռում էր արյունը։

Ժպտում էր ինքն իրեն։ Ծաղկատար դեմքի վրա ժպիտը փայլում էր մի պահ, հետո լուծվում, անէանում։ Կռանում էր գլուխը, հառում էր աչքերը մի կետի, միտք անում երկար, մինչև քունը հաղթեր։

* * *

Գյուղում մի օր էլ լուր տարածվեց, թե ազատություն է ընկել, զորքը տուն է գալու, թագավոր չկա, կռիվ չկա։

Տեսակ-տեսակ մարդիկ եկան գյուղ, հազար ու մի խոսք ասացինք Ժողովներ արին։ Բայց այդ բոլորից գյուղը միայն հասկացավ այն, որ դրությունը ծանրանում է, նոր փորձանքներ են պահված օրերում գալիք։

Զինվորները վերադառնում էին գիշերով, զենքով, առանց հրացանի