Պաշտոնավորը դարպասը կողպում է՝ նայում է դռան արանքից։ Փողոցով անցան չորս զինվորներ։
Կարագինը գնդացիրը տեղավորում է թփերի արանքում։
Նրանք ձորի պռունկին են։ Զինվորներից մեկը ներքև է նայում՝ խոր ձորին։ Թփերի արանքից երևում է ճանապարհը, որ իջնում է դեպի գյուղը։ Կարագինը գնդացիրն ամրացնում է՝ փողը դեպի ճանապարհը։
Սպաների սենյակն է։ Պուղանը և մի զինվոր ներսն են։ Վայրկյանի լռություն։ Կապիտանը բարձրացնում է գլուխը։ 10 Պուղանի աչքն ընկնում է սեղանին, որի վրա դարսված են նրանց ատրճանակները, թրերը․ պատից կախված է մի կարաբին։
- Դուք բանտարկված եք,- ասում է Պուղանը։
Ներս են մտնում նաև երկու ապստամբ։
- Ի՞նչ,- և կապիտանը վեր է կենում, կամենալով մոտենալ զենքերին։ Պուղանը հանում է ատրճանակը։ Զարթնում է երկրորդ սպան։
- Ո՞վ է մեզ բանտարկել,- հարցնում է Կապիտան Տեր-Պետրոսովը։
20 - Հեղափոխական կոմիտեն․․․
Կապիտանը դարձնում է հեռախոսը։ Պտտում է։ Պուղանը բարձրացնում է ձեռքը։
- Նեղություն մի քաշի․․․
Զանգահարություն մոտիկ և հզոր։ Մակիչը բարձրացնում է ձեռքը և զանգահարն այլևս չի զարկում։
Եկեղեցու բակում հավաքվել են մոտ 50 զինված մարդիկ։
Բակն են մտնում ուրիշ գյուղացիներ։
Մակիչը բարձրացել է մի քարի վրա․․․
30 - Ընկերներ, ահա բացվում է լույսը, և գալիս է մեր կարմիր օրը...
Աթա ապերը զարմացած նայում է։ Նրա կողքին Չետանց Վանեսն է, հրապարակի նրա «հակառակորդը»։ Աթա ապերն ասում է Չետանց Վանեսին․
- Ուրեմն, կյամ ե՞ն․․․