Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համբա ես, քու տանն էլ ոչով չի վեր գալի, համա ես իմ աղքատ տեղովս քեզանից շատ եմ խարջ տալի, կոռ քաշում, ձի տալի, թե ես ու դուն էլ մի կռիվ անենք, թե էրկու մարդ իմ բարեկամներից իմ դիհը քաշի, տասը մարդ գեղիցը քու դիհը կպահեն, ընդուր որ գիտեն, թե դու ինձանից լավ ես. քեզնից խեր կհանեն, համա ինձնից, ութ տարի չալչարվին, չոր ոսկորից սավահի ոչինչ չեն կարող գտնիլ. շատ էլ ասենք էն կովումը ես արդար ըլնիմ. վա՞յն էկել ա ինձ տարել, թե կերթամ մովրովին կգանգատեմ, երբ որ քեզ կուզի նա, հետդ գեղիցը մի թուղթ կբերես, թե գանգատողն ինքն ա մեղավոր (!!), էն. վախտը մովրովը քեզ բաց կթողա ինձ կծեծի (!!!), հետո, հալբա՛թ, դու էլ մի կարաս գինի կխոստանաս, կբարձես ձիուդ ու կտանիս։

— Վայկուն ափոր խոսքերն Ավետարանի կողքին դրված են,– ասում է Արշամը, Սոսի փոքր եղբայրը, Սոսին ու Պարետին,— սաքի ընչի՞ եք երկու երեսանություն անում, կողմնապահ ըլնում. հիմի, էս հո մեո պապական հիքին ա, ուզենան կխլեն կտան ուրիշի (!!!). քանի՜, քանի՞ օրինակներ կան, որ ընչանք քեզնից մի օգուտ չեն ունեցել, բանըգ չեն շինել...

Արշամի բերնով խոսում է նոր ժամանակների որդին։ Պարետը և Սոսը գուցե իրենց սրտում ընդունում են Վալկունի խոսքերի ճշմարտու¬ թյունը, բայց վախենում են, հայտնի գավանել ճշմարտությունը։ Արշամը իր սերունդի երևեցուցիչն է. նա ոչ միայն ընդունում է այդ դառը խոսքերի ճշմարտությունը, այլև դատապարտում է իր եղբարց երկու երեսանությունը։ Ինչպես առաջ էլ ասացինք, ափսո՛ս, որ շատ քիչ հանդես ունի «[Սոս և] Վարդիթերի» մեջ այն ուղղությունը, որ երևում է Արշամում, թեև այս չափիցն էլ տեսնում ենք կենարար սկեպտիցիզմի արած ազդեցությունը։ Մենք աջողությո՛ւն և ընթա՛ցք ենք մաղթում այդ երկնային դեսպանին։

Պ. Պռոշյանցը, Աշտարակի տնտեսական վիճակը և հասկացողությունքը երևան հանելով, այնպիսի փափուկ և անզգալի կերպով մեղադրում է այդ հասկացողությանց սխալականությունը, որ ամեն կարդացողի համար, իսկի մեղադրանքի կարգում էլ չեն։ Սոս և Վարդիթերից՝ գո՛նե, եթե ոչ ուրիշ աղբյուրից, շատերին հայտնի է, թե բոլոր աշտարակցիք այգեգործությամբ են պարապում, այդ է նոցա ապրուստի միակ ճանապարհը։ Տեսե՞ք այժմ, թե ինչ աջողականությամբ մեղադրամ է հեղինակը։

«Սոս և Վարդիթերը» կարդացողի մտքին կլինին երևանցի ուխտավոր երիտասարդքը, որ Հանա-վանք երթալու ժամանակ, ճանապարհի վրա, ընկան իրենց բարեկամ Գարեգնի ձեռքը, որ մի փոքր հանգստացնելու