Էջ:Muratsan, vol. 1.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքերի ճշմարտության, պարզեց յուր փոքրիկ և գեղեցիկ ձեռքը դեպի ծնկաչոք սիրահարը, որը նա քնքշաբար բռնելով ջերմաջեմ համբույրներով ծածկաց:

Սիրո դաշնը արդեն կռված էր։ Այդ պաճառով և դասավորության ժամերը սկսած այնուհետև ծառայել սիրահարական տեսակցություններին։

Ճշմարիտ է, Աննայի ծնողած համար երբեմն զգալի կերպով երկարում էին այդ ժամերը, բայց դրա համար նրանք ուրախ էին, որովհետև հավատում էին, որ աշխատասեր վարժապետը յուր ամսական ռոճիկի համեմատ է աշխատում։

Ե

Բայց Աննայի համար օրըստօրեն զգալի էր դառնում Վարդուհու վերաբերմաբ յուր գործած հանցանքը: Նա չէր կարողանում մոռանալ, որ յուր միակ և մտերիմ ընկերուհուն նա անպատվությամբ հեռացրել է յուր տանից: Եվ այժմ, երբ ինքը արդեն երջանիկ էր համարում իրեն Մարությանի սիրուն արժանացած լինելովն, մյուս կողմից էլ կարևոր էր համարում սփոփել յուր զրկված ընկերուհուն: Այդ պատճառով որոշեց անձամբ այցելել նրան և ներեղություն խնթրել յուր պատճառած վիրավորանքի համար:

Առաջին անգամ երբ նրանք հանդիպեցան միմյանց. ամեն գժտություն մեռացած էին, երկուսն էլ մի անգամ վազեցին և ջերմ սիրով գրկեցին իրար, ինչպես երկար ժամանակով միմյանցից հեռացած հարազատներ:

—Այդքան սիրալիր ընդունելություն ես չէի սպասում քեզանից, Վարդո, և սպասելու էլ իրավունք չունեի, — առաջին անգամ խոսեց օրիորդ Աննան, — ես այնքան կոպիտ կերպով վարվեցա քեզ հետ ին տան մեջ, որ էլ քու ներողության արժանանալու հյուս չունեի, թեպետ քեզանից ներողություն խնդրելու համար եմ եկել:

—Անցյալից ես ոչինչ չեմ հիշում, հոգյակս, և ցանկանում եմ, որ դու էլ ոչինչ չհիշեցնես, մենք մի օր անկեղծ ու մտերիմ ընկերուհիներ էինք, այսօր էլ նույնն ենք: