Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկար միջանցքով և բաց անելով սենյակներից մինի դուռը , որը փակ չէր, ներս մտավ։

Սենյակում, սեղանի վրա լամպարը վառ էր։ Մահճակալի վրա շորերը հագին, ձեռքերը գլխի տակ դրած, գանգուր, շեկ մազերով երեսն ի վեր պառկած էր մի գեղեցիկ, նորատի կին։

Նա քնած էր։

Մասխարյանցը դուռը կամաց գոցեց, ոտների մատների վրա զգուշությամբ մոտեցավ նրան և խոնարհվելով համբուրեց նրա շրթունքները։

Կինը հանկարծ արթնացավ և վեր թռավ տեղից։ Մասխարյանցը ծիծաղեց։

— Գրի՜շա,— կանչեց կինը։

— Մա՜շա,— կատակով պատասխանեց նրան Մ ասխարյանցը։

— Կարծեցի թե ուրիշն է, վախեցա։

— Ինչո՞ւ անպատճառ ուրիշն և ոչ ես։

— Որովհետև դու այնքան ուշացար, որ կարծեցի, թե այս գիշեր այլևս չես գալ ինձ մոտ։ Սպասելով քունս տարել էր։

— Ինչո՞ւ, ուրիշ ժամանակ էլ այսպես ուշ չե՞մ եկել քեզ մոտ։

— Եկել ես, բայց... նու, ինձ թվում էր, թե այս գիշեր այլևս չես գալ։ Որտե՞ղ էիր։

— Մի տեղ ժողով կար, այնտեղ էի։

— Միշտ ժողով և ժողով... շա՜տ թունդ ազգասերն ես։ Գայաստա՜ն, Գայաստա՜ն... հա՞։

Եվ Մաշան մի տեսակ լիրբ, ծաղրական ժպիտով նայեցավ Մասխարյանցին։

— Է՛հ, Մաշա, մի՞թե դու էլ ինձ այն հիմարների հետ ես համեմատում,— պատասխանեց Մասխարյանցը լուրջ, բայց թեթև հանդիմանությամբ։

— Դե՛հ, դե՛հ, ինձանից մի՛ ամաչիր...

— Вот еще!, ինչո՞ւ պետք է քեզանից ամաչեմ։

— Հա՜, հա՜, հա՜...— յուր սուր ձայնով բարձրաձայն ծիծաղեցավ Մաշան և Մասխարյանցի գեղեցիկ գլուխն առնելով