345
Թվում էր նրան, թե ճանաչում է
Ինքը բոլորին ավելի, քան լավ,—
Հանկարծ հառնեցին իր առջև — այնքա՜ն
Կարծես անծանոթ, անճանաչելի։—
Երեք տարի է ահա, որ ինքը 350
Ապրում է այստեղ, այդ մարդկանց կողքին,—
Մտածում էր նա,— և ի՞նչ.— այս երեք
Տարվա ընթացքում կարողացե՜լ է
Արդյոք հասկանալ այդ մարդկանց, տեսնել,
Զգալ, թե ինչո՜վ, ինչո՜վ են նրանք 355
Ապրում ու շնչում։— Ճգնե՞լ է արդյոք
Ըմբռնել նրանց առօրյա կյանքի
Ու աշխատանքի իմաստը,— նրանց
Անդուլ մաքառման և ընդվզումի
Իմաստը։— Օ, ո՛չ... Վերցնենք թեկուզ,— 360
Մտածում էր նա,— այդ նույն Հայրոյին.
Անցել է անփույթ այդ մարդու կողքից
Ինքը ամեն օր, տեսել է միայն
Նրա մարդկային թերությունների
Կեղևը, նրա կոպիտ խոսքերի, 365
Նրա ձեռների, կեղտոտ մատների
Կոշտերը միայն:— Եվ այսպես — բոլոր
Այդ մարդկանց, նրանց առօրյա անդուլ
Աշխատանքների և նրանց ամբողջ
Գործի նկատմամբ։— Անանցանելի 370
Մի պատնեշ է միշտ եղել բարձրացած
Կարծես իր — և այդ բանակի միջև
Մի զարմանալի անթափանց պատնեշ,
Որը չես կարող թեկուզ շոշափել,
Բայց պինդ է այդ նուրբ պատնեշը գուցե. 375
Քան քարը։— Այո՛։ Եվ պատնեշը այդ,
Քաշված իր և իր շրջապատի մեջ —