Ինչի՞ց է արդյոք դա առաջացել...
Ինչի՞ց, օ, ինչի՞ց,— հարցընում էր նա,—
Եվ չէր հասկանում, չէր գտնում դրա 330
Պատճառն իսկական։— Անդրադառնալով
Իր ամբողջ կյանքին` փորձում էր գտնել
Այդ հարցին նա մի պատասխան։— Փոքրիկ,
Խուլ, գավառական քաղաքում ահա —
Իր հայրը չարչի՞, թե՞ արհեստավոր... 335
Օ, և՛ այս, և՛ այն։— Տանը շարունակ
Չքավորություն, խեղճություն, կարիք...
Երկդասյան դպրոց. հետո սեփական
Ջանքերով մի կերպ ընկած Երևան,
Սովորում է նա թեմականում... և — 300
Դա ե՞րբ էր, թողեց դպրոցը, մտավ
Հաշվապահական կուրսեր — և ահա
Դարձավ հաշվետար։— Տասնը յոթ թվին
Նա ամուսնացավ — և այն օրվանից
Աշխատում է նա գրասենյակներում։— 305
Կարգեր են փոխվել, բանակներ եկել,
Բանակներ անցել — իսկ նա միևնույն
Մատյանների մեջ թաղված շարունակ
Ապրում է մի գորշ խխունջի նման,
Դժգոհ իրենից, դժգոհ բոլորից, 400
Դժգոհ` մանավանդ անհասկանալի
Այս «ընկերներից», որոնցից միայն
Սարսափել է ինքն ու ակընկալել
Ամենայն չարիք ու դժբախտություն....
Հեռու է եղել ինքը շարունակ,— 405
Մտածում էր նա,— կռվից, պայքարից,—
Չի եղել երբեք նա կուսակցական,
Դժգոհ է եղել նա դաշնակներից,
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ չի հավատացել