Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ՄՈՒԹՆ ԷՐ ԵՐԿԻՆՔԸ. ՈՉ ՈՔ ՉԸՏԵՍԱՎ...»

(էջ 110, 448)

Գրված է 1892 թ. հունվարի 22-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1892, № 2, էջ 263, նույնությամբ՝ ԲՄ II, էջ 106, թվագրված՝ «1892 թ. հունվարի 22»։ Այնուհետև՝ Դ (1-ին ոտանավոր), «Մութն էր երկինքը» վերնագրով, Դփ, էջ 27, «Արտասուքներ» վերնագրով։ Վերջապես, մասնակի փոփոխություններով և առանց վերնագրի՝ ԲԲ, էջ 30, ապա՝ ԵԺ 1, 85։

Արտատպվում է ԲԲ-ից։


«ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԾԵՐԱՑԵԼ է...»

(էջ 111, 448)

Նվիրված է Ռափայել Պատկանյանին։

Գրված է 1892 թ. փետրվարի 11-ին (Պատկանյանը վախճանվել է նույն թվականի օգոստոսի 26-ին)։

ԳԱԹ Թֆ № 88 պահվում է մեկ ինքնագիր՝ գրված Ռ. Պատկանյանի լուսանկարի վրա, թվագրված՝ «92.11.11. Տփխիս»։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 447։

Տպագրվում է ինքնագրից։


ԱՌԱՎՈՏ

(«Սրտամաշ տաղտուն ծանըր գիշերի...»)

(էջ 112, 448)

Գրված է 1892 թ. մարտի 12-ին։

Ինքնագիրը չի պահպանվել:

ԹԸԱ պահվում է ԲՄ II-ի մեկ օրինակ «Յուր պատվարժան բարեկամ Մեսրոպ ք. Մելյանին Հովհաննես Թումանյանից» ընծայականով, որտեղ բանաստեղծը կատարել է մեկ ուղղում։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 147, թվագրված՝ «1892 թ. մարտի 12», այնուհետև՝ ԵԺ I, 86։

Տպագրվում է ԲՄ II-ի Թումանյանի ուղղած բնագիրը։