Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

VI


Սակայն իրեն օդում այս գիշեր
30 Տխուր է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված
Մըտածում է նա ու մին էլ հանկարծ
Որտեղից որտեղ <2 անընթ.>
Միտն եկան տատի զրույցները հին,
Միտն եկան, ու Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես նըրանք խմբով միասին,
Ծուռը ոտներով, գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած
40 Երևում են միշտ միայնակ մարդկանց...
Եվ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից,
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում...
[Այսպիսի դեպքեր շատ են պատահել.
Քանիսն են տեսել, քանիսն են պատմել...
Եվ ահա վաղուց անցած օրերից,
50 Նըրա մանկության երեկոներից,

__________
29 Լոռու էն ահեղ ձորում այս գիշեր
30 Մենակ է Սաքոն ու չունի ընկեր
32 Մըտածում է նա իր տատի պատմած
34 Հիշեց իր տատի զրույցները հին,
37-38 Չարքերի վըրա, որոնք միասին,
Ծուռը ոտներով, գիշերվան մթնում,
41 Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,