400
Ձմեռվան գիշեր. կա մի հարսանիք,
Հըրճվում է ուրախ ամբոխը գյուղի.
Իջել են հանդից հովիվ պատանիք
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։
Ու պարից հետո լայն հըրապարակ
Բաց արին մեջ տեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան։
Հարայ են տալի.-քաշի հա՛, քաշի...
Եվ դուրս քաշեցին զոռով երկուսին. 410
Մեկը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր-գառնարած Մոսին։
[Մանուկ օրերից սերտ ախպերացան,
Իրենց հավանած ջահել իգիթներ],
<. . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . >
Ողջ գյուղը կանգնեց պարսպի նըման.
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի.
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի։ 420
Գոռում են, գոչում երկու բանակից.
Սըրտապինդ կացեք, մի վախեք, տըղերք.
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։
____________
400-402 Ձըմեռը մի օր կար մի հարսանիք,
Հըրճվում էր ուրախ ամբոխը գյուղի.
Հանդից իջել են հովիվ պատանիք
407-408 Ու վայրի աղմուկով իրարով անցան։
Ու ձայն են տալի,-քաշի հա՛, քաշի… 412
Մանուկ օրերից ջերմ ախպերացան, 416
ա Ամբոխը կանգնեց պարսպի նըման. բ
Ամբոխը կիտվեց պարսպի նըման. 423
Նայում են անթիվ հարսն ու աղջըկերք։