Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։ 450
Ամբոխը թափվեց հարա-հըրոցով.
Վեր թըռցրեց իգիթ փահլևաններին,
Եվ, ուրախության աղմուկ-գոռոցով,
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։
Ցնծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են դողում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։
[Ու թագավորի թախտիցը Սարոն
Պարգև ստացավ մի կարմիր խընձոր, 460
Ու փարդի տակից նայում են նրան]
< . . . . . . . . . . . . . >:
Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում.
-Թող գա,-գոռում Է,-որ բըռնենք նորից,
Թե չէ, նամարդը, արևս եմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռից։
Ու ամեն կողմից ուրախ հըրհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.
-Չէ՛ լավ, էդ չէ՛լավ,
Վեր չի գըցել դեռ, 470
Մոսին թոլ էլավ,
Խոզապարկուկ էր...
Հա՛, հա՛, հա՛, տըղերք,
Շատ էլ լավ կանի...
Մեջքը թափ տըվեք,
Թող մին էլ բըռնի...
___________
457-458 Նայում են անթիվ հարսն ու աղջըկերք։
Եվ թագավորի թախտիցը Սարոն 462
ա Բայց ընկած Մոսին դեռ չէր հանդարտվում. բ
Վեր կացավ Մոսին, գոռում էր, թընդում. 463
-Թող գա, -ասում էր,-որ բրոնենք նորից, 466
Եվ ամբոխն <...> ուրախ հըրհըռում, 467
ա Ծաղրով թունալի կանչում են, գոռում. բ
Չար ու թունալի կանչում են, գոռում.