Ա՜խ, իմ բախտը իմ սրտի մեջ
Լաց է լինում <. . .> 320
Ցնդում է <. . .>
Իմ սիրտը սև ու տըխուր։
[Մի՞թև արդեն ծաղիկ հասակ
<. . . . . . . . . . . . . . . .>
էս աշխարքից դուք լիացաք,
Գընում եք սև ու տըխուր]։
Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Անշուշտ մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն են արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:
330
Ո՜հ, ծաղիկներն այս աշխարհում
Չարչարվում են միշտ իզուր,
Տըրորվում են ու թարշամում,
Սիրտները սև ու տըխուր։
ԵՐՐՈՐԴ ԵՐԳ
II
[XVI]
Ձըմրան մի գիշեր. կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի,
Գյուղն էին իջել հովիվ պատանիք
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։
____________
318
Ո՜հ, իմ բախտը սրտիս մեջ 331
Չարչարվում են միայն իզուր,
334-336 Ձըմեռվան գիշեր. կա մի հարսանիք,
Հըրճվում է զըվարթ ամբոխը գյուղի,
Իջել են հանդից հովիվ պատանիք