Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԶԳ 101

տոմարագետ։ Ջալալիների արշավանքների ժամանակ գերվել է, ազատվելուց հետո շրջել Փոքր Ասիայում, Իտալիայում, եղել է Կ. Պոլսում։ Ա. Ս. առավել հայտնի է աստղագիտական և տոմարագիտական աշխատություններով («Յաղագս գիտութեան Երկնից բարձրութեան և եւթն պարունակացն», «Յաղագս գիտութեան Արեգական թաւալմանց»)։ Ունի պատմագիտկան աշխատություններ և թարգմանություններ իտալերենից։ «Ողբ ի վերայ հարուածոց Արևելյան գաւառացն և աշխարհին Հայոց ի ձեռաց Ճելալեանց» երկում մանրամասն նկարագրել է Ջալալիների զորագլուխ Կարա֊Յազիճիի արշավանքները, Արեմտյան Հայաստանի գավառների, Սեբաստիայի ասպատակությունն ու ավերումը։ Երկը չունի միջնադարյան դասական ողբերի պերճությունն ու քնարականությունը, բայց գրական հուշարձան է ու պատմական արժեքավոր աղբյուր, ուր դեպքերը նկարագրված են բանավոր վիպերգերին հատուկ հնարանքների, ժողովրդական բառ ու բանի օգտագործմամբ։

Գրկ. Ակինյան Ն., Ազարիա վ. Սասնեցի, աստղագետ, տոմարագետ և տաղաչափ, «ՀԱ», 1936, № 7–9։

ԱԶԱՐԻԱ ՖՐԻԴՈՆ (1562—1607), հայ եկեղեցական գործիչ, ունիտոր։ Ծնվել է Նախիջևանի Ապարաներ գյուղում։ Ընտրվելով Նախիջևանի ունիտորական վիճակի առաջնորդ՝ 1602-ին գնացել է Հռոմ՝ պապից իր պաշտոնի հաստատումն ստանալու և չի կարողացել վերադառնալ հայրենիք։ Հռոմում Ա. Ֆ. լատիներեն գրել է «Relatio de statu ecclesiarum Armeniae» («Հաղորդագրություն Հայաստանի եկեղեցիների կացության մասին») աշխատությունը, ուր նկարագրել է իր ժամանակի դեպքերը, մանրամասն տեղեկություններ տվել Ապարաների վանքի ու նրա վիճակի 12 գյուղերի մասին։ Մահացել է Հռոմում և թաղվել հայոց Ս. Մարիամ Եգիպտացի եկեղեցում։

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե․, 1959։


ԱԶԱՐՅԱՆ Ալբերտ Վաղարշակի (ծն. 1929), հայ սովետական մարմնամարզիկ։ ՍՍՀՄ սպորտի վաստ. վարպետ (1954), ՀՍՍՀ վաստ. մարզիչ, ֆիզկուլտ․ և սպորտի վաստ. գործիչ (1967)։ Ծնվել է փետր. 11-ին, Կիրովականում։ Եղել է օղակների վրա վարժությունների ՍՍՀՄ (1952), Եվրոպայի (1955), աշխարհի (1954, 1958), օլիմպիական խաղերի (1956 և 1960) չեմպիոն։ 38 երկրներում մասնակցել է մրցումների՝ նվաճելով 45 ոսկե, 42 արծաթե, 10 բրոնզե մեդալ։ Մարմնամարզության մեջ հայտնի է «Ազարյանի խաչ» օղակների վրա՝ մարմնի դեպի աջ և ձախ թեքումով վարժությունը։ Պարգևատրվել է 2 շքանշանով։


ԱԶԱՐՅԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքից 53 կմ հյուսիս֊արևելք, Արճակ լճի մոտակայքում, սարահարթի վրա։ XX դ․ սկզբին ուներ շուրջ 60 բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Ա֊ի բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ ու այգեգործությամբ։ 1915–18-ին կոտորածից փրկված Ա֊ի հայ բնակիչները գաղթեցին Արևելյան Հայաստան։


ԱԶԱՓ, Ազափ֊քյոյ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Ստորին Բասենի գավառում։ Գտնվում էր Արաքսի հովտից դեպի Հասան֊կալա, Էրզրում և Երզնկա տանող ճանապարհին։ Բասենի թուրք կառավարիչների նստավայրը։ Մինչև XVIII դ. հայաբնակ էր։ Ա֊ում պահպանվել են հին եկեղեցու ավերակներ և հայկական ընդարձակ գերեզմանատուն։ Ա֊ի բնակիչները զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ:


ԱԶԲԱՐ ԱԴԱՄ (1816—1844), հայ աշուղ։ Ծնվել է Էջմիածնի գավառի Փարաքար գյուղում։ Հորինել է սիրային, բարոյախրատական, երգիծական երգեր ու դաստաններ՝ հայերեն, պարսկերեն և թուրքերեն։ Հայտնի են «Ասում ես դիմացի», «Քցել ես սրտիս մեջըն», «Երգ ի վերա ավերման Ակոռի գեղջ», «Մի անիլ» երգերը։ Ա. Ա֊ին ճանաչել և գնահատել է Խ. Աբովյանը։


ԱԶԳ, մարդկանց սոցիալ֊էթնիկական ընդհանրության պատմական զարգացման բարձրագույն ձև, որն ունի լեզվի, տերիտորիայի, տնտ. կյանքի, հոգեբանության ու մշակույթի որոշակի ընդհանրություն ու ազգային ինքնագիտակցություն։ Այդ հատկանիշները բնորոշ են նաև ազգությանը՝ առավել նվազ չափով։ Ուշ ֆեոդալիզմի շրջանում, տնտեսական կապերի զարգացմանը և ազգային միասնական շուկայի կազմավորմանը զուգընթաց ճանապարհ է հարթել ազգությունների հետագա համախմբման պրոցեսը, որի ընթացքում էլ նրանք վերածվել են բուրժուական ազգերի։ Կապիտալիզմի պայմաններում ազգի ներսում սոցիալ֊դասակարգային հակամարտությունն ավելի է սրվում, որը դրսևորվում է ներհակ դասակարգերի քաղաքական, տնտեսական ու գաղափարական պայքարով, ինչպես և ազգային մշակույթի սոցիալական երկճեղքվածությամբ (առաջադիմական և հետադիմական ծայրաթևեր)։ Բուրժուական ազգի ղեկավար ուժը բուրժուազիան է, որը պետության գլուխ անցած իշխում է տնտեսական կյանքում, որոշում պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը, թեև ազգի մեծամասնությունը կազմում են աշխատավոր դասակարգերը՝ բանվորները և գյուղացիները։ Բուրժուական ազգի ներսում աստիճանաբար հասունանում է բանվոր դասակարգը, որը սոցիալիստական հեղափոխությունից հետո կանգնում է ազգի գլուխ և ապահովում նրա սոցիալ֊տնտեսական ու քաղաքական կյանքի և գաղափարախոսության արմատական հեղաշրջումը։ Պրոլետարիատի դիկտատուրայի պայմաններում բուրժուական ազգերն աստիճանաբար վերածվում են սոցիալիստականի։ Սոցիալիստական ազգերը հաղթահարում են դասակարգային ներքին հակամարտությունը և հասնում բարեկամ աշխատավորական դասակարգերի ու սոցիալական խավերի համախմբմանը։ Սոցիալիզմից կոմունիզմին անցնելու շրջանում ազգերի քաղաքական, սոցիալ֊տնտեսական ու հոգևոր կյանքն աստիճանաբար ստանում է կոմունիստական բնույթ, և հիմք է ստեղծվում, որպեսզի սոցիալիստական ազգերը վերափոխվեն կոմունիստական ազգերի։

Ազգառաջացման պրոցեսներն ընթանում են նաև մեր օրերում։

Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1968։ Լենին Վ. Ի., Քննադատական դիտողություններ ազգային հարցի մասին, Երկ., հ. 20։ Մելիքյան Մ. Ա., Հայ ազգի կազմավորման և նրա սոցիալիստական վերափոխման հարցի շուրջը, Ե., 1957։ Նույնի, Սոցիալիզմը և ազգերը, Ե., 1969։ Егиазарян А. М., Об основных тенденциях развития социалистических наций СССР, Е., 1965 Մ. Մելիքյան


ԱԶԳ, գերդաստանի ճյուղավորման հետևանքով կազմավորված արյունակից ընտանիքների խումբ։ Ա. էթնիկական միավոր է, երևան է եկել տոհմի քայքայման շրջանում։ Ա. փոփոխվում է հասարակության զարգացմանը զուգընթաց, աստիճանաբար կորցնում նախնական հատկանիշները։ Ա. հայտնի է նաև պատրոնիմիա անունով՝ համընդհանուր շատ ժողովուրդների համար։

Հին Հայաստանում, երբ արտադրության միջոցները վերածվում էին մասնավոր սեփականության, Ա. այլևս չէր կարող դիտվել իբրև ինքնուրույն տնտեսական միավոր։ Այդպիսին էր ընտանիքը։ Սակայն Ա. պահպանում էր տնտեսական ընդհանրությունը, որն արտահայտվում էր արտադրության թանկ գնահատվող միջոցների համայնական օգտագործմամբ, աշխատատար պրոցեսների կոլեկտիվ կազմակերպմամբ։ Ա. հատկանշվում էր նաև տերիտորիալ միասնությամբ։ Յուրաքանչյուր Ա. գրավում էր առանձին թաղամաս, իսկ երբեմն էլ՝ գյուղ։ Ա֊ի միասնությունն արտահայտվում էր նրա ընդհանուր անվամբ, որը ժառանգված էր Ա֊ի հիմնադիր նախնու անունից, միասնական գերեզմանոցով, առանձին գյուղերում՝ անգամ