ԱՂԱՆՈՒՐ (Aganoor, իսկական ազգանունը՝ Աղանուրյան) Վիտորիա (Վիկտորյա) (1855–1910), հայազգի իտալական բանաստեղծուհի։ Ծնվել է մայիսի 26-ին, Պադուայում, Մադրասից գաղթած հայ ազնվականի ընտանիքում։ 1881 – 1890-ին ապրել է Նեապոլում։ 1890-ից ընտանիքով տեղափոխվել է Վենետիկ։ Առաջին բանաստեղծությունները լայս են տեսել «Նոր անթոլոգիա» ժողովածուում, որը նկարազարդել է քույրը՝ Ելենան։ Առաջին գիրքն Ա. հրատարակել է 1900-ին։ «Նոր լիրիկա» (1908) ժողովածուում ամփոփված են Ա–ի քնարական բանաստեղծությունները, որոնց հիմնական մոտիվը սերն է։ Ա–ի մասնակցությամբ Ա. Ղազիկյանը հայերենի է թարգմանել նրա «Հավիտենական զրույց» (1905) և «Նոր երգեր» (1910) բանաստեղծությունների ժողովածուները։ Իր ստեղծագործություններում Ա. արտացոլել է նաև հարազատ ժողովրդի բախտը, հայրենի օթևանից զրկված իր եղբայրների վիշտը («Հեռավոր եղբայրներիս»)։ Մահացել է մայիսի 8-ին։
ԱՂԱՋԱՆՅԱՆ Գեղամ Խաչատուրի (1891–1969), հայ սովետական գյուղատնտես։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956, թղթ–անղամ 1952-ից)։ Ծնվել է դեկտեմբերի 22 (1892-ի հունվարի 4)–ին, Սուրմալուի գավառի Բլուր գյուղում։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ. ֆակուլտետը (1926)։ 1930–69-ին ղեկավարել է Հայկական գյուղատնտ. ինստ–ի ընդհանուր երկրագործության ամբիոնը։ ՀՍՍՀ ԳԱ գյուղատնտ. գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար (1955–56)։ 1956–62-ին եղել է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության գիտության գլխավոր վարչության պետ։ Ա. ուսումնասիրել է հողի մշակության համակարգերը, ցանքաշրջանառության հարցերը, դաշտային գյուղատնտ. բույսերը, ՀՍՍՀ մոլախոտային բուսականությունը, առանձնապես՝ մոլասորգոն (ղանղուրդանը), խրփուկը, գեղավերը ևն, առաջարկել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է սեպտ. 23-ին, Երևանում:
Երկ. Ընդհանուր երկրագործություն, Ե., 1934 (Զ. Աստվածատրյանի և Ս. Կարագյոզյանի հեղինակակցությամբ)։ Հացահատիկային կուլտուրաները և նրանց մշակության հիմունքները, Ե., 1951։ Դաշտային կուլտուրաները և նրանց ագրոտեխնիկան, հ. 1–3, Ե., 1957–60 (Ա. Մաթևոսյանի և Մ. Գյուլխասյանի հեղինակակցությամբ)։ Հայաստանի մոլախոտային բուսականությունը և պայքարը նրա դեմ, հ. 1-3, Ե., 1957-66։
ԱՂԱՋԱՆՅԱՆ Գրիգոր–Պետրոս (Աղաջանյան Ղազարոս Հարությունի, 1895–1971), կաթոլիկական եկեղեցու գործիչ, կարդինալ։ Ծնվել է սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ, ուսումն, հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի և իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919–21-ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921–32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լևոնյան վարժարանում դասատու, պրոռեկտոր, 1932-ից ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ։ 1960–70-ին գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը։ Ա. ջանացել է ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում, հատկապես «Երրորդ աշխարհ»–ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ, նոր թեմեր ու դպրոցներ։ Ա. Վատիկանի ազդեցիկ քաղ. դեմքերից էր, դավանաբանական և սոցիալ–քաղ. հարցերում հաճախ պաշտպանում էր աջ միտումները կաթոլիկության մեջ։ Վախճանվել է մայիսի 16-ին, Վատիկանում։
ԱՂԱՋԱՆՅԱՆ Պավել Արտեմի (ծն. 1923), հայ սովետական ռազմական գործիչ։ Ինժեներա–տեխն. ծառայության գեներալ–մայոր (1961), տեխնիկական գիտ. դ–ր (1958)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ծնվել է մայիսի 21-ին, Բաքվում։ Ավարտել է Լենինգրադի Ռազմա–օդային ակադեմիան (1944)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ որպես օդաչու մասնակցել է Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատների գործողություններին, Ստալինգրադի ճակատամարտին և Ղրիմի ազատագրմանը։ 1945–58-ին աշխատել է ավիացիոն ԳՀԻ–ներում, դասախոսել Ժուկովսկու անվ. ռազմա–օդային ակադեմիայում (1947–48)։ Հայրենական ինքնաթիռաշինությանը մատուցած ծառայությունների համար 1957-ին արժանացել է լենինյան մրցանակի։ Պարգևատրվել է 2 շքանշանով և մեդալներով։ Ա. ավելի քան հարյուր տաս գիտ. աշխատությունների հեղինակ է։ Ներկայումս դասախոսում է Մոսկվայի ավիացիոն ինստ–ում։
Երկ. Космические траекторные измерения, М., 1970; Радиотелеметрия космических летательных аппаратов, М., 1971.
Գրկ. Մալխասյան Ա., Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965։
ԱՂԱՋԱՆՅԱՆ Ստեփան Մելիքսեթի (1863–1940), հայ սովետ․ նկարիչ։ ՀՍՍՀ ժող. նկարիչ (1938)։ Ծնվել է դեկտ. 16 (28)–ին, Շաշիում, դերձակի ընտանիքում։ Սովորել է Շուշվա թեմական դպրոցում (1872–81) և ռուս․ ռեալական ուսումնարանում (1881–84)։ 1884-ին մեկնել է Բաքու, 1886-ին՝ Ֆրանսիա, սովորել Մարսելի նկարչական ստադիայում (1886–90), ապա Փարիզի ժյուլիանի ակադեմիայում (1887–1900), պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում։ Ա–ի ստեղծագործության վրա ազդեցություն է գործել Գ. Կարբեի ռեալիստական արվեստը։ Դեռևս ակադեմիական գործերում Ա. դրսևորել է գեղանկարչական բացառիկ ունակություն, բնորդի ներաշխարհը ռեալիստորեն բացահայտելու կարողություն («Բրետանուհին», 1898, «Ակադեմիական էտյուդ», 1899)։ 1900-ին վերադարձել է Շուշի, ստեղծել հոր և մոր դիմանկարները։ 1902–04-ին աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, ուր մինչև 1921-ը ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու Պետական նկարչական ստուդիայում։ Այդ շրջանում ստեղծած գործերից են «Նկարչի քրոջ աղջիկը» (1907), «Մարուսյան» (1907), «Ս. Ե. Էքմեքչյանի դիմանկարը» (1908), «Ինքնադիմանկար» (1909), «Հյուսնը» (1910), «Ձկնորսը» (1912), «Մտորումներ» (1914), «Տիկին Խաչատրյանի դիմանկարը» (1916)։ Ա–ի կերպարները պատկերված են իրենց ազգային, տարիքային, հոգեբանական հատկանիշներով և նկարչի՝ դեպի աշխատավոր մարդն ունեցած ջերմ վերաբերմունքով։ Դոնի Ռոստովում Ա. ստեղծել է նաև մի շարք բնանկարներ, 1912-ից սկսած՝ մանկական դիմանկարներ («Երեխայի գլուխ», 1912, «Գլխարկով տղան», 1912–13, «Տղայի դիմանկար», 1914), որ հազվադեպ երևույթ էր հայ կերպարվեստում։ Ա–ի գործերը ցուցադրվել են Դոնի Ռոստովի՝ 1907-ից սկզբնավորված «Գարնանային ցուցահանդեսներում» և արժանացել բարձր գնահատանքի:
1921-ին Ա. տեղափոխվել է Երևան: 1922–29-ին պաշտոնավարել է գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) իբրև գեղանկարչության դասատու։ Հոգեբան նկարչի ստեղծագործությունը Սովետական Հայաստանում հարստացել է նոր բովանդակությամբ, ատահայտչամիջոցներով։ Հավատարիմ ռեալիզմի սկզբունքներին, մարդկային կերպարը դիտելով որպես ֆիզիկական ու հոգևոր նկարագրի ընդհանրությամբ անկրկնելի, եզակի անհատականություն, նա պատկերել է վերածնված հայրենիքի մարդկանց։ Երևանում ապրած տարիներին Ա. նկատելիորեն լուսավորել է իր գործերի բներանգը՝ դարձնելով այն ավելի թափանցիկ, հնչեղ և արտացոլումներով հարուստ։ Յուրաքանչյուր կերպարում հասել է դիմանկարին անհրաժեշտ հոգեբանական կոնկրետության, կենդանի անմիջականության՝ մեծ ուշադրություն դարձնելով ընդհանրացման և տիպականացման խնդրին։ Լավագույն գործերից՝ «Ինքնադիմանկար», «Նկարչի կինը», «Սեդրակը», «Վասիլը», «Նկարչի քույրը» (հինգն էլ 1926-ին), «Գրող Էմին Տեր–Գրիգորյանը» (1927), «Ղարաբաղցի