մացկունաթյունը սնկային և մանրէային հիվանդությունների նկատմամբ։ Ա. ընդունակ են բարձրացնելու սերմերի ծլունակությունը, խթանելու բույսերի աճը, զարգացումը և արմատակալումը։ Ա–ի կիրառման ձևերը, սերմերի մշակում, բույսերի սրսկում ևն։
Ա–ի կիրառումը անասնապահության մեջ․ Ա. կիրառվում են գյուդատնտ. կենդանիների վարակիչ և ներքին հիվանդությունները բուժելիս։ Ա. լայնորեն օգտագործվում են նաև գյուդատնտ. կենդանիների (հատկապես՝ խոզերի և թռչունների) կերակրման պրակտիկայում և հայտնի են կերային Ա. անունով։ Կերային Ա. տարբեր ճառագայթասնկերի, մանրէների ու բորբոսասնկերի ֆերմենտացիայից ստացված ոչ մաքուր արգասիքներ են, որոնք օժտված են մանրէասպան և կենսախթանիչ հատկություններով։ Կերային Ա–ի բաղադրությունում կան վիտամիններ, ամինաթթուներ և մանրէային մետաբոլիզմի զանազան արգասիքներ։ Ա–ի քիչ քանակությունը խթանում է օրգանիզմում վիտամիններ (հատկապես՝ ) սինթեզող մանրէների աճը, ոչնչացնում ստամոքս-աղիքային ուղիներում թունավոր նյութեր առաջացնող մանրէներին, ուժեղացնում վահանագեղձի, մակերիկամի, աղիքների, ստամոքսի հյութազատումը, կրճատում դեֆիցիտային սպիտակուցների պահանջը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։ Ա. օգտագործելիս ավելանում է հորթերի քաշաճը 10–12%-ով, գառներինը՝ 13–27%-ով, կրճատվում է խոզերի բտման տևողությունը 20–28 օրով, բարձրանում հավերի ձվատվությունը 10–50%-ով ևն։ Միաժամանակ կրճատվում են կերերի ծախսը (8–10%) և մատղաշների անկումները։ Ա. բավարար արդյունք են տալիս, երբ դրանք օգտագործվում են վիտամինների, միկրոտարրերի հետ, ինչպես և լիարժեք կերակրման ու խնամքի պայմաններում։ Ա–ից արդյունավետ են բիոմիցինի, տերամիցինի, կարմոգրիզինի, պենիցիլինի, բացիթրացինի պատրաստուկները, օլեանդոմիցինը, թիլոզինը, գրիզինը, վիտամիցինը ևն։ Կերային Ա. խառնում են համակցված կերերի հետ, կեր արտադրող գործարաններում՝ յուրաքանչյուր տոննային ավելացնելով 5–15 գ պենիցիլին կամ բիոմիցին, 10–15 գ տերամիցին, 20–25 գ ստրեպտոմիցին ևն։
Գրկ. Կարապետյան Ս. Կ., Քիմիան անասնաբուծության մթերատվության բարձրացման կարևորագույն լծակն է, Ե., 1964։ Африкян Э. Г., Пенициллин и его применение в медицине, Е., 1948; Гаузе Г. Ф., Лекции по антибиотикам, 3 изд., М., 1958; Мюллер З., Антибиотики в кормлении с-х животных, пер. с чеш., М., 1958; Саркисов А. Х., Проблема применения антибиотиков в ветеринарии, в сб.: Антибиотики в животноводстве и ветеринарии, М., 1963.
ԱՆՏԻԳԵՆ (<անտի… + հուն γενος – ցեղ, ծագում), տես Հակածին:
ԱՆՏԻԳՈՒԱ (Antigua), 1. կղզի Վեստ Ինդիայում, Հողմատսւկ կղզիների խմբում։ Տարած. 280 կմ² է, բարձր, մինչև 402 մ։ Կլիման արևադարձային, պասատային է, տարեկան տեղումները՝ մոտ 1300 մմ։ Ա. հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1493-ին։ 2. Մեծ Բրիտանիայի տիրապետություն Վեստ Ինդիայում։ Ա–ի կազմի մեջ են մտնում Անտիգուա (280 կմ²), Բարբուդա (160,5 կմ²) և Ռեդոնդա (1,5 կմ²) կղզիները։ Ընդհանուր տարած. 442 կմ² է, 63 հզ. բն. (1969), գլխավորապես՝ նեգրեր։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Սենտ Ջոնսն է։ Մշակում են շաքարեղեգ և բամբակ, արտահանում շաքար։ Ա. 1632-ից Անգլիայի գաղութն է։ 1967-ի փետրվարին Անգլիան Ա–ին շնորհեց «Մեծ Բրիտանիայի հետ միավորված պետության» ստատուս՝ իրեն իրավունք վերապահելով լուծելու նրա միջազգային հարաբերությունների և պաշտպանության հարցերը։
«ԱՆՏԻ–ԴՅՈՒՐԻՆԳ», այս անունով է պատմության մեջ մտել Ֆ. Էնգելսի «Պարոն Եվգենի Դյուրինգի կատարած հեղաշրջումը գիտության մեջ» աշխատությունը։ Առանձին գրքով լույս է տեսել 1878-ին։ Գիրքը գրվել է մարքսիստական տեսությունը մանրբուրժուական տեսաբան Ե. Դյուրինգի հարձակումներից պաշտպանելու նպատակով, որի հայացքները ընդունելություն էին գտել գերմանական սոցիալ–դեմոկրատական կուսակցության որոշ անդամների մոտ։
«Ա–Դ.» բաղկացած է ներածությունից և երեք բաժնից՝ Փիլիսոփայություն, Քաղաքատնտեսություն, Սոցիալիզմ։ Ներածության մեջ Ֆ. էնգելսը տալիս է փիլիսոփայության զարգացման համառոտ ակնարկ և հիմնավորում մարքսիզմի առաջացման անխուսափելիությունը։ Առաջին բաժնում շարադրված են դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի հիմունքները, փիլիսոփայության հիմնական հարցի մատերիալիստական ըմբռնումը, հիմնավորվում են աշխարհի մատերիականության, նրա ճանաչողության հիմնական օրինաչափությունների, ժամանակի և տարածության՝ իբրև կեցության ձևերի, մատերիայի և շարժման միասնության դրույթները։ Էնգելսը մեծ ուշադրություն է հատկացնում դիալեկտիկայի, նրա հիմնական օրենքների բնութագրմանը, դիալեկտիկական և ձևական տրամաբանության փոխհարաբերությանը։ Դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերից «Ա–Դ.»–ում քննարկվում են բնագիտության կարևոր հարցերը՝ Դարվինի տեսությունը, օրգանական բջջի դերը և կյանքի էությունը, Կանտի կոսմոգոնիական վարկածը։ Ֆ. Էնգելսը քննարկում է նաև բարոյականության, հավասարության, ազատության ու անհրաժեշտության և այլ հարցեր։
Երկրորդ բաժնում էնգելսը, քննադատելով քաղաքատնտեսության վերաբերյալ Դյուրինգի հայացքները, տալիս է քաղաքատնտեսության առարկայի և մեթոդի սահմանումը, շարադրում Մարքսի ուսմունքը ապրանքի և արժեքի, հավելյալ արժեքի և կապիտալի, հողային ռենտայի մասին ևն։ Քննադատելով բռնության իդեալիստական տեսությունը՝ Էնգելսը ցույց է տալիս տնտեսության որոշիչ դերը հասարակության զարգացման մեջ, բացատրում է մասնավոր սեփականության և դասակարգերի ծագումը։
Երրորդ բաժնում էնգելսը տալիս է գիտական կոմունիզմի տեսության և պատմության ակնարկ, պարզաբանում իր վերաբերմունքն ուտոպիական սոցիալիզմի նկատմամբ, հիմնավորում հասարակության կոմունիստական վերակառուցման խնդիրները և ուղիները, շարադրում մարքսիստական ուսմունքը սոցիալիզմի և կոմունիզմի մի շարք արմատական հարցերի՝ սոցիալիզմի և կոմունիզմի ժամանակ արտադրության ու բաշխման, պետության, ընտանիքի, դպրոցի, քաղաքի և գյուղի, ֆիզիկական և մտավոր աշխատանքի տարբերությունների վերացման մասին։
«Ա–Դ.» առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1932-ին, Երևանում, Գ. Ջաղեթյանի՝ գերմաներենից կատարած թարգմանությամբ։ Առ 1-ը հունվ. 1972 «Ա–Դ.» հայերեն հրատարակվել է 5 անգամ։
Գրկ. Լենին Վ. Ի., Ֆրիդրիխ Էնգելս, Երկ., հ. 2։
ԱՆՏԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (իսպ. Antillas), արշիպելագ Վեստ Ինդիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև։ Բաժանվում է Մեծ Ա. կ–ի՝ Կուբա, Հայիթի, Ճամայկա, Պուերտո Ռիկո և Փոքր Ա. կ–ի՝ Վիրգինյան կղզիներ, Հողմակողմ կղզիներ և Հողմատակ կղզիներ։ Տարած. 220 հզ. կմ² է, բն. ավելի քան 20 մլն. (1966)։ Ա. կ–ում են գտնվում Կուբա, Հայիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Ճամայկա, Բարբադոս պետությունները։ Այնտեղ տիրույթներ ունեն Մեծ Բրիտանիսւն, ԱՄՆ, Ֆրանսիան, Նիդերլանդները։ Կղզիների մի մասը մտնում է Վենեսուելայի մեջ։ Ա. կ–ի մեծ մասը լեռնոտ է։ Մեծ Ա. կ–ի լեռները (բարձր, մինչև 3175 մ) Կենտրոնական Ամերիկայի լեռնային համակարգի շարունակությունն են։ Ա. կ–ի շրջանը (բացի Կուբայի հարթավայրային մասի) խիստ սեյսմիկ է։ Կլիման արևադարձային, պասատային է, տարեկան տեղումները՝ 700–5000 մմ։ Բնորոշ են ուժեղ մրրիկները։ Բնական բուսականությունը (սավաննաներ, մշտադալար արևադարձային անտառներ, թփուտներ) քիչ է պահպանվել։
ԱՆՏԻԼՈՊ, տես Այծքաղներ։
ԱՆՏԻԿ ԱՐՎԵՍՏ (<լատ. anticuus – հին), հին հույների և հին հռոմեացիների արվեստը, որ բարձր զարգացման հասավ մ. թ. ա. I հազարամյակում և մ. թ. I հազարամյակի 1-ին կեսին։ Սկզբնավորվելով Բալկանյան թերակղզու հվ–ում, Եգեյան կղզիներում և Փոքր Ասիայի արմ. եզերքին՝ Ա. ա. տարածվեց՝ ընդգրկելով Միջերկրական ու Սև ծովերի ափերին ընկած երկրները, ինչպես և Մերձավոր Արևելքը՝ մեծ ազդեցություն գործելով տարբեր ժողովուրդների ու երկրների մշակույթի վրա։
ԱՆՏԻԿ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տաղաչափության համակարգ, որ հենվում էր երկար և կարճ վանկերի կանոնավոր հերթագայության վրա։ Կիրառվել է մի շարք հին լեզուներում (հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն ևն), ուր ձայնավորի ծորուն և կարճ արտասանությունները ունեն իմաստային տարբերություն։ Չափի ամենափոքր միավորը ամանակն էր։ Կարճ վանկը հավասար էր մեկ ամանակի, երկարը ՝ երկու, դրանց զուգորդություններից կազմվում էին տաղաչափա–