Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սենյակները բակի կողմից հաղորդակցվում են լայն պատշգամբով։ Երկհարկ տների բնակելի սենյակները գտնվում են երկրորդ հարկում, որոնցից գլխավորը փողոցի կողմում ունի կախովի, ցանցկեն պատշգամբ։ Տների և պատշգամբների ծածկը հարթ է, գերանակապ՝ պատած հողի շերտով։ Ա–ում կան նաև բրոնզի և երկաթի դարի հուշարձաններ։

(նկ․) Աշտարակի հին կամուրջը։ XVII դ.։

Ա. տվել է գիտության, մշակույթի և հասարակական–քաղաքական կյանքի ականավոր գործիչներ (Ն. Աշտարակեցի, Ա. Շահազիզ, Պ. Պռոշյան, Գ. Ղափանցյան, Ն. Սիսակյան և ուրիշներ)։

Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890։ Աբրահամյան Վ., ՀՍԽՀ պատմական հուշարձանները։ Աշտարակի շրջան, Ե., 1940 (Հայկական ԽԱՀ պատմ. հուշարձանները. 4)։ Հակոբյան Է. Ն., Աշտարակի շրջանի ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը, Ե., 1964։ Դուլյան Ա. Մ., Վալեսյան Լ. Հ., Հայկական ՍՍՀ տնտեսական աշխարհագրության ակնարկ, Ե., 1967։ Яралов Ю., Аштарак, М., 1947. Ղ. Մուրադյան, Մ. Գրիգորյան, Հ. Եղիազարյան

ԱՇՏԱՐԱԿ, վերձիգ համաչափություններով կառույց, որի բարձրությունը անհամեմատ գերազանցում է հորիզոնական չափերին։ Լինում են փայտե, քարե, երկաթ–բետոնե և պողպատակերտ Ա–ներ։ Սկզբնական շրջանում կառուցվել են և՛ պաշտպանական (պահակադիտարաններ, բերդապարիսպների Ա–ներ են), և՛ ազդանշան տալու (փարոսներ) նպատակով,ավելի ուշ՝ իբրև պաշտամունքային (զանգակատներ, մինարեթներ), քաղաքացիական (ռատուշաների Ա–ները՝ հաճախ քաղաքային ժամացույցներով) և ինժեներական (ջրմուղ Ա., ռադիո և հեռուստատեսային, սիլոսի և այլ Ա–ներ) շինություններ։ Շրջակա կառույցներից բարձր, հորինվածքով արտահայտիչ ու դինամիկ Ա–ները հաճախ լինում են անսամբլի բարձրակետը և դառնում քաղաքի յուրատեսակ խորհրդանշանը։ Հին աշխարհից հայտնի են՝ Բաբելոնի Ա., Ալեքսանդրիայի փարոսը։ Նշանավոր են՝ Պիզայի «Թեք աշտարակը» (1174–1372, բարձր. 56 մ), Ստրասբուրգի տաճարի հյուսիսային աշտարակը (1399–1439, բարձր. 42 մ), Մոսկվայի կրեմլի աշտարակները ( XV–XVII դդ.), համաշխարհային ցուցահանդեսի համար կառուցված, XIX դ. տեխնիկայի նվաճումները խորհրդանշող Էյֆելյան աշտարակը Փարիզում (1889, բարձր․ մոտ 300 մ, ինժեներ Ա. Էյֆել), ինժեներ Վ. Շուխովի պողպատյա ռադիո–աշտարակը Մոսկվայում (1921, բարձր․ մոտ 148 մ), 51 մետրանոց պողպատե վերջավորությամբ երկաթբետոնե Ա. Շտուտգարտում (1954–56, բարձր․ մոտ 160 մ, ճարտ. Ֆ. Լեոնհարդ)։ Աշխարհում ամենաբարձրը Մոսկվայի Համամիութենական հեռուստակենտրոնի Ա. է (1961–68), ունի 533 մ բարձրություն, երկու մասից է՝ երկաթբետոնե (մինչև 385 մ) և մետաղական (ճարտարապետներ Դ. Բուրդին, Մ. Շկուդ, Լ. Շչիպակին, ինժեևերներ Ն. Նիկիտին, Բ. Զլոբին, լենինյան մրցանակ, 1970)։

Հայաստանում հայտնի են III–II հազարամյակների կիկլոպյան շինությունների Ա–ները։ Ուրարտական քաղաքների՝ Տուշպայի (Վանի), Էրեբունիի, Թեյշեբաինիի, Արգիշտիխինիլիի բերդապարիսպները նույնպես Ա–ներ են ունեցել։ Քսենոֆոնը (մ. թ. ա. V–IV դդ.) վկայում է, որ Հայաստանի արմ. ծայրամասային գյուղում, ուր նստում էր սատրապ Տիրիբազը, տների մեծ մասի վրա Ա–ներ էին կառուց-

(նկ․) 1. Պիզայի (Իտալիա) «Թեք աշտարակը»։ 1174–1372։ 2. Էյֆելյան աշտարակը Փարիզում։ 1889։ 3. Համամիութենական հեռուստակենտրոնի աշտարակը Մոսկվայում։ 1961–68։ 4. Անիի Կարուց դռան աշտարակները։ X դ.։ 5. Զանգակատուն Հաղպատի վանական համալիրում։ XIII դ.։ 6. Երևանի հեռուստակենտրոնի նոր աշտարակը (մակետ)։