Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Արարատի հիվանդանոցի վիրահատության բաժինը։

ունեն սեփական ծննդատներ, իսկ բոլոր բնակավայրերը՝ բուժական– մանկաբարձական կայաններ։ Արմաշում գործում է սանիտարական կուլտուրայի թանգարան (Սովետական Միությունում միակը գյուղական վայրում, 1972)։

Արարատի շրջանի բնակավայրերը
Բնակավայրի
անվանումը
Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Այգավան գյուղ 520 2891
Ավշար գյուղ 630 3646
Արարատ գյուղ 963 5625
Արմաշ գյուղ 354 1847
Գինու գործարանին կից ավան ավան 80 426
Գորովան գյուղ 220 1249
Դաշտաքար գյուղ 70 298
Ենգիջա գյուղ 270 1449
Երասխ ավան 89 527
Թայթան գյուղ 324 1710
Լանջանիստ գյուղ 57 254
Լանջառ գյուղ 43 264
Լուսառատ ավան 276 1700
Խալիսա գյուղ 370 2135
Կիրովի անվան սովետական
տնտեսությանը կից ավան
ավան 600 2887
Ղարալար գյուղ 329 1796
Ղարախաչ գյուղ 74 427
Նոր Կյանք գյուղ 270 1636
Նոր Ուղի պետական
տնտեսությանը կից ավան
ավան 89 426
Շաղափ գյուղ 121 715
Շիդլու գյուղ 236 1357
Շիրազլու գյուղ 583 3439
Չիմանքենդ գյուղ 350 1917
Սովետաշեն գյուղ 225 912
Սուրենավան ավան 331 1807
Վարդաշատ գյուղ 55 192
Վեդի քտա 6165
Ուրցալանջ գյուղ 33 169
Քիչիկ Վեդի գյուղ 377 2487

Մշակույթը։ Մինչև սովետական կարգերը Ա. շ. ուներ 2 տարրական (2–4 ամյա) դպրոց։ 1972–73 ուս. տարում շրջանում կար 27 հանրակրթական դպրոց, որից 18 միջնակարգ, 9 ութամյա ու տարրական (16,5 հզ. աշակերտ, 900 ուսուցիչ), բաներիտ, հեռակա միջնակարգ և սպորտդպրոցներ, 1 երաժշտական դպրոց (100 աշակերտ), 16 մսուր–մանկապարտեզ (1000 երեխա), 26 մասսայական գրադարան (148,7 հզ. կտոր գիրք), ժողովրդական թատրոն (միութենական և հանրապետական փառատոների դափնեկիր է), 27 կուլտուրայի տուն և ակումբ։ 20 բնակավայրեր ունեն կինո։ Շրջանում աշխատում են բարձրագույն կրթությամբ 737 մասնագետ (այդ թվում 450 ուսուցիչ, գյուղատնտեսության 121 մասնագետ, 81 բժիշկ, 62 ինժեներ են)։ Արմատական վերակառուցման են ենթարկվել շրջանի գյուղերն ու ավանները։ 1920–1971-ին կառուցվել է շուրջ 10 հզ. պետական և անհատական բնակելի տուն։ Բոլոր բնակավայրերն էլեկտրիֆիկացված ու ռադիոֆիկացված են, օգտվում են հեղուկ գազից։ 11 բնակավայրում կա կապի բաժանմունք։ 1962-ից լույս է տեսնում ՀԿԿ Արարատի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի օրգան «Արարատ» թերթը։

Պատկերազարդումը տես աղ. XXXI, 640–41 էջերի միջե՝ ներդիրում։

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը։

ԱՐԱՐԱՏԻ ՑԵՄԵՆՏԻ–ՇԻՖԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ Ա. Տեր–Գաբրիելյանի անվան, Հայկական ՍՍՀ շինանյութերի արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից։ Գտնվում է Արարատ քաղաքում։ Ատեղծվել է 1957-ին՝ միավորելով մինչ այդ ինքնուրույն գործող ցեմենտի (1933-ից), շիֆերի (1952-ից), կրի գործարանները և կրաքարի բաժանմունքը։ Արարատի շրջանի Սալակիթ լեռան բարձրորակ կրաքարի և կավի նստվածքները բազա հանդիսացան այդ ձեռնարկության համար։ Հումքն արդյունահանվում է բաց եղանակով։ Կոմբինատն ունի լեռնային հումքի, այրման, աղացման, ցեմենտի, կրի, շիֆերի և ասբեստացեմենտային խողովակների արտադրամասեր։ Ցեմենտի արտադրամասն ունի թրծման չորս վառարան, որոնցից երկուսն ունեն 3,0–2,7–3,0 × 84,2 (գործում են 1933-ից), երրորդը՝ 3,3–3,0–3,0 × 118 (գործում է 1957-ից), չորրորդը՝ 4,0 × 150 (գործում է 1962-ից) չափսերը։

Կոմբինատը ժամանակակից մեքենայացված ձեռնարկություն է նոր, հգոր վառարաններով, աղացներով, մամլիչներով, ջարդիչ սարքավորումներով, օդախողովակային տնտեսությամբ։ Արտադրական բոլոր պրոցեսները լրիվ մեքենայացված են, իսկ մի շարք պրոցեսներ՝ ավտոմատացված։ Ձեռնարկության բոլոր արտադրամասերն ունեն օդմաքրիչ սարքավորումներ։ 1971-ին կոմբինատն արտադրել է 680,2 հզ. տ ցեմենտ, որից 428,5 հզ. տ փուցոլային, 251,7 հզ. տ պորտլանդ, 75,6 մլն. պայմանական սալիկ շիֆեր, 601 պայմանական կմ ասբեստացեմենտային խողովակներ, 13,5 հզ. տ կիր, 1033 հզ. տ կրաքար։ Կոմբինատը մեծ քանակությամբ կրաքար է տալիս Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատին, Կիրովականի Ա. Մյասնիկյանի անվ. քիմիական կոմբինատին, Երևանի Ա. Մ. Կիրովի անվ. սինթետիկ կաուչուկի կոմբինատին։ Այս հումքի բազայի վրա է գործում նան Թոուզի (Ադրբ. ՍՍՀ) ցեմենտի գործարանը։ 1975-ին շիֆերի արտադրանքը կհասցվի 96 մլն. պայմանական սալիկի, իսկ ասբեստացեմենտային խողովսւկներինը՝ 700 պայմանական կմ–ի։ Գ. Սրվանձտյան


ԱՐԱՐԱՏՅԱՆ Ալեքսանդր Գևորգի (ծն. 1897), հայ սովետական բուսաբան–բջջաբան։ Կենս. գիտ. թեկնածու (1940), դոցենտ, գիտ. վաստ. գործիչ (1940)։ Ծնվել է փետրվարի 16-ին, Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս)։ Ավարտել է Երեանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1927)։ 1935-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալի բջջաբանության լաբորատորիայի վարիչ, 1931–1958-ին՝ Հայկական գյուղատնտեսական ինստ–ի բուսաբանության ամբիոնի վարիչ։ Ա–ի աշխատանքները հիմնականում նվիրված են բուս․ օրգանիզմների վրա ռենտգենյան ճառագայթների ազդեցությանը, մշակովի և վայրի բույսերի կարիո–կարգաբանությանը, հացազգիների բջջասաղմնսւբանությանը։ Ա. հայտնաբերել է մի, քանի հումութային բույսեր, մշակել հողի էլեկտրական ախտահանման մեթոդը, մասնակցել «Երևանի ֆլորան» գրքի կազմմանը։

Երկ. Բուսական բջիջ, Ե., 1948։ Բույսերի վեգետատիվ բազմացումը, Ե., 1952։ Հայաստանի մոլախոտերը, Ե., 1963։ Բույս և էլեկտրականություն, Ե., 1966։

(նկ․) Ա. Գ. Արարատյան։

(նկ․) Ա. Պ. Արարատյան։


ԱՐԱՐԱՏՅԱՆ Ալեքսանդր Պետրոսի (1855–1885), հայ գյուղագիր, դրամատուրգ, մանկավարժ։ Ծնվել է Շամշուլդա գյուղում (Վրաց. ՍՍՀ)։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1868–1870)։ Զբաղվել է ուսուցչությամբ, բացել դպրոցներ։ «Երկու թումբ կամ խեղճ սիրահարներ» (1876) անդրանիկ գրքում արտացոլել է ավանդական բիրտ սովորույթներին զոհ դարձած սիրահարների ողբերգությունը։ «Գյուղական խալֆա» (1883) ինքնակենսագրական երկում արծարծել է հին դպրոցի կրթական ձևից ու ժառանգությունից հրաժարվելու խնդիրները։ Գյուղական լուսավորիչների գործունեության տարբեր կողմերը, նրանց և հարուստ վերնախավի միջև եղած հակասություններն են արտացոլված «Հիմնարկություն գավառական ուսումնարանի» (1889) վիպակում։ Գրել է նաև մանուկների համար («Քնարիկ մանկական», 1880,