Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

աշխարհազորային ջոկատներ, որոնք մասնակցեցին ռուս. զորքերի ռազմ. գործողություններին։ Շատ հայեր որպես ռազմ. հետախույզներ ու կապավորներ մեծապես օժանդակեցին ռուս. զորքերին։ Իրենց խիզախությամբ ու համարձակությամբ աչքի ընկան Հարություն Բաբիջանյանը, Վանի և Հակոբ Աթաբեկյան եղբայրները, Հովհաննես Ասլանյանը, Հարություն Մանուկյանը, Մկրտիչ Կոստանյանը, Համազասպ Եսայանը և ուրիշներ։

1826–28-ի պատերազմի ժամանակ Ներսես և Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայկական կամավորական գումարտակները, որոնք հերոսաբար մասնակցեցին Օշականի ճակատամարտին, Երևանի և Սարդարապատի ազատագրմանը։ Պատերազմների ժամանակ ռուս. բանակի պարենի պակասը հոգում էին հայ բնակիչները, զգալի օգնություն ցույց տվեց էջմիածնի վանքը։ Ռուս–պարսկ․ երկրորդ պատերազմին ակտիվորեն մասնակցեցին նաև Կովկաս աքսորված դեկաբրիստները։

ՌՈՒՍՏԱՄ, Ռուստամ Ռազա (Խաչատուրյան Ռոստոմ Հովնանի) [1780, Թիֆլիս–1845, Դուրդան (Ֆրանսիա)], Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ի թիկնապահը։ 7 տարեկանում գերել են թաթարները, վաճառել ստրկության, ընկել է Եգիպտոս, դարձել մամլուք։ Կահիրեում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռ–ին նվիրել է Նապոլեոնին։ Փարիզում Ռ․ եղել է Նապոլեոնի անձնական պահապանը, ուղեկցել է Նապոլեոնին նրա բոլոր արշավանքների ժամանակ։ 16 տարի նվիրվածությամբ ծառայել է Նապոլեոնին և վայելել նրա վստահությունը։ 1814-ից (երբ Նապոլեոնը աքսորվել է էլբա կղզի) հետո Ռ․ (համաձայն հավաստի տեղեկությունների) հեռացել է Ֆրանսիայից, անցել է Իրան (Թեհրան), որտեղից՝ Թիֆլիս, ուր նրան ընդունել է Կովկասի կառավարչապետ Ա․ Երմոլովը։ Մասնակցել է 1826–1828-ի ռուս–պարսկ․ պատերազմին (եղել է հեծյալ ջոկատի հրամանատար) և Ղարաբաղի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում։ 1840-ին վերստին հայտնվել է Ֆրանսիայում՝ Նապոլեոնի աճյունը Ս․ Հեղինեից Փարիզ ուղեկցող սգո թափորի մեջ։ Այնուհետև բնակվել է Դուրդանում (ընտանիքի հետ), որտեղ գրել է իր՝ «Նապոլեոն I-ի մամլուք Ռուստամի հուշերը» (1866, ֆրանս․), որն օգտագործել են Նապոլեոնի կենսագիրները։

ՌՈՒՍՏԵՄ Յան (Ռուստեմաս Յոնաս, Ռուստեմ Հովհաննես Ֆրանցիսկի, 1762, Կ․ Պոլիս–9(21)․6․1835, Դուկշտաս, Լիտվ․ ՍՍՀ), լեհ–լիտվ․ նկարիչ։ Ազգությամբ՝ հայ։ Սովորել է Վարշավայում Ցա․ Պ․ Նորբլինի և Մ․ Բաչարելիի մոտ, նաև Գերմանիայում (1788–90)։ Դասավանդել է Վիլնյուսի համալսարանում (1798–1832, պրոֆեսոր 1811-ից)։ Հիմնականում ստեղծել է վաղ ռոմանտիզմի ոգով դիմանկարներ (ինքնանկար, <Տատը թոռնիկի հետ»), գծանկարներ գյուղացիների և քաղաքացիների կյանքից (բոլորը՝ Վիլնյուսի պատկերասրահում), անհայտ կնոջ և Վիլնյուսի փոստի վարիչի դիմանկարները (երկուսն էլ՝ Կաունասի Մ․ Կ․ Չյուռլյոնիսի անվ․ գեղարվեստական թանգարանում)։

ՌՈՒՍՏԻԿ (< լատ․ rusticus – պարզ, կոպիտ, բառացի՝ գեղջկական), ճարտարապետության մեջ ընդհանուր իմաստով նշանակում է գեղջկական ոճով կառուցված շենք, շինարարական տեխնիկայի առումով՝ պարագծով ժապավենով երիզված, կոպտատաշ կամ ցցուն ճակատային մակերես ունեցող քարերով (ռուստերով) շարվածք։ Ռ․ հիմնականում կիրառվում է շինության հիմնախարիսխների և պատերի անկյունների շարվածքում։ Հելլենիստական և հռոմ․ կառույցներում կիրառվել է պաշտպանական շինություններում և պալատներում։ Աճական նշանակություն է ստացել Վերածննդի և բարոկկոյի ժամանակաշրջաններում։

ՌՈՒՏԵՆԲԵՐԳ (Ruthenberg) Չարլզ էմիլ (9․7․1882–2․3․1927), ԱՄՆ–ի բանվ․ շարժման գործիչ։ 1909-ին մտել է Սոցիալիստական կուսակցության մեջ, եղել նրա ձախ թևի ղեկավարներից։ 1912-ին խմբագրել է «Քլիվլենդ սոշիալիստ» («Cleveland Socialist») թերթը։ 1913–19-ին եղել է Սոցիալիստական կուսակցության Քլիվլենդի կազմակերպության քարտուղարը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18), մերկացնելով նրա իմպերիալիստական բնույթը, Ռ․ հանդես է եկել պատերազմին ԱՄՆ–ի մասնակցության դեմ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո եռանդուն կերպով մասնակցել է հակասովետական ինտերվենցիայի դեմ մղվող պայքարին։ Ամերիկայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ) կազմակերպիչն է։ Նրա հիմնադիր համագումարում (1919-ի սեպտ․) ընտրվել է գլխ․ քարտուղար, 1920-ին՝ Կոմինտերնի գործկոմի անդամ։ 1921–23-ին եղել է Ամերիկայի միացյալ կոմունիստական կուսակցության, միաժամանակ՝ Ամերիկայի բանվ․ կուսակցության (ԱԲԿ) ԿԿ–ների քարտուղար։ ԱԲԿ III համագումարում ընտրվել է Ամերիկայի միացյալ բանվ․ (կոմունիստական) կուսակցության ԿԿ քարտուղար։ Բազմիցս ենթարկվել է դատական հետապնդումների և բանտային կալանքի։ Մահացել է բանտում։ Ռ–ի կամքի համաձայն, նրա աճյունը տեղափոխվել է Սովետական Միություն։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։

ՌՈՒՏԻԼ (լատ․ rutilus–դեղնակարմիր, վառ կարմիր), միներալ, քիմ․ կազմը՝ TiՕ2։ Խառնուրդների ձևով պարունակում է Fe, Cr, երբեմն՝ V, Nb, Та։ Բյուրեղային համակարգը տետրագոնային է։ Կարծրությունը՝ 6–6,5, խտությունը 4200–5600 կգ/մ3։ Անգույն է, սակայն խառնուրդների առկայությամբ ձեռք է բերում տարբեր երանգներ։ Ապարների տարածված ուղեկից միներալներից է։ Պեգմատիտներում և հիդրոթերմալ երակներում հանդիպում է խոշոր զուգահեռանիստ և ասեղնաձև բյուրեղների ձևով։ Որպես կարևոր տիտանային հանքանյութեր արդյունաբերական նշանակություն ունեն ռուտիլաբեր քվարցիտները, քլորիտային, գրաֆիտային և այլ թերթաքարերը։ Առաջացնում է հարուստ ցրոններ։ Սինթետիկ Ռ․ օգտագործվում է ոսկերչության մեջ։ Ռ–ի հիմնական սպառողներն են էլեկտրոդային արդյունաբերությունն ու տիտանի պիգմենփային դիօքսիդի արտադրությունը։ Կիրառվում է նաև տիտանային պողպատների և կարբիդների արտադրության մեջ և որպես դիտեկտոր ռադիոտեխնիկայում։

ՌՈՒՐ (Ruhr), գետ ԳՖՀ–ում, Հռենոսի աջ վտակը։ Երկարությունը 235 կմ է, ավազանը՝ մոտ, 4,5 հզ․ կմ2 (այդտեղ է Ռ–ի ածխավազանը)։ Սկիզբ է առնում Զաուերլանդ լեռներից։ Հորդանում է ձմռանը։ Ջրի միջին ծախսը գետաբերանում՝ 70 մ3վրկ է։ Ռ–ի վրա կան բազմաթիվ ջրամբարներ։ Ջրերն օգտագործում են Ռ–ի արդ․ շրջանի մետալուրգիական ձեռնարկությունները։ Նավարկելի է մինչև Վիտտեն քաղաքը։ Ջրանցքներով կապված է էմս գետի հետ։ Ռ–ի ափերին են Վիտտենը, էսսենը, Մյուլհայմը, գետաբերանում՝ Դույսբուրգ–Ռուրորտ նավահանգիստը։

ՌՈՒՐ (Ruhr), արդ․ խոշոր շրջան ԳՖՀ–ում, Հյուսիսային Հռենոս–Վեստֆալիա երկրում։ Տարածությունը 3,3 հզ․ կմ2 է, բն․՝ 5,6 մլն։ Երկրի ածխամետալուրգիական շրջանն է։ Տալիս է ԳՖՀ–ի ածխի 85% -ը (այդ թվում ամբողջ կոքսացվող ածուխը), պողպատի 70%-ը։ Ծանր արդյունաբերության հիմքն են կազմում էլեկտրաէներգետիկան, գազի տնտեսությունը, կոքսաքիմիան, ծանր մեքենաշինությունը։ Ռ–ում