Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

զբաղվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցով, պատերազմի ժամանակ՝ հայ կամավորական շարժման կազմակերպմամբ, հանդիպել հայ քաղ․ գործիչների հետ, տվել խոստումներ, իսկ արևմտահայության ցեղասպանությունից հետո՝ հրաժարվել դրանցից։ Գրել է հուշեր (Воспоминания, Париж–Берлин, 1927)։ Գ

ՍԱԹ, բուսական ծագում ունեցող հանածո խեժ։ Առաջացել է հիմնականում պալեոգենային դարաշրջանում, փշատերև ծառերի խեժից՝ յուրահատուկ պայմաններում խեժաթթուների և տերպենների պոլիկոնդենսման հետևանքով։ Պարունակում է 76–81%С, 10–10,5%Н, 7,5–13% О, Փոքր քանակներով N և Տ։ Հանդիպում են Ս–ի կարմրաշագանակագույն, հաճախ՝ դեղին, հազվադեպ՝ երկնագույն կամ կանաչավուն երանգներով կամ անգույն կտորներ։ Շփելիս էլեկտրականանում է։ Կարծրությունը միներալոգիական սանդղակով՝ 2–2,5, խտությունը՝ 1000–1100 կգ/մ³։ Հալվում է քայքայվելով (300–340°С), 140°Շ–ում փափկում է և դառնում մամլվող։ Ս․ որպես զարդ օգտագործվում է նեոլիթի դարաշրջանից, ոսկերչական և գեղարվեստական իրեր պատրաստելու համար՝ XVII դարից։ Մամլված Ս․ («ամբրոիդ») օգտագործվում է մեկուսիչների և էժանագին մանր իրեր (ճարմանդներ, կոճակներ ևն) պատրաստելու համար։ Մանր և ցածրորակ Ս․ (հանույթի մոտ 60%) ենթարկում են չոր թորման, ապա ստանում լաքերի և ներկերի բաղադրիչ «սաթային բևեկնախեժ», փոքր քանակներով՝ սաթաթթու, սաթայուղ ևն։ Ս–ի հանքավայրեր կան ՍՍՀՄ Մերձբալթյան, Ուկր․, Բելոռուս, հանրապետություններում, Լեհաստանում, ԳԴՀ–ում, ԳՖՀ–ում, Դանիայում, Շվեյցարիայում։ Աշխարհի խոշորագույն հանքավայրերը գտնվում են Կալինինգրադի մարզում։

ՍԱԹԱԹԹՈՒ, НООС(СН2)2СООН, կարբոնաթթու։ Անգույն բյուրեղներ են, մոլ․ զանգվածը՝ 118․09, հալ․ ջերմաստիճանը՝ 185°С, խտությունը՝ 1563 կգ/մ³ (20°С)։ Լուծվում է սպիրտում, եթերում, ջրում, չի լուծվում բենզինում, բենզոլում, քլորաֆորմում։ Աննշան քանակությամբ պարունակվում է գորշ ածխում, սաթում, բույսերում և կենդանի օրգանիզմներում։ Արդյունաբերության մեջ ստացվում է մալեինային անհիդրիդի կամ ֆումարաթթվի հիդրմամբ և այլ մեթոդներով։ Ս–ի աղերը և եթերները կոչվում են սուկցինատներ։ Ս․ և նրա ածանցյալները կիրառվում են որոշ, պլաստամասսաների, պոլիէսթերային խեժերի, ներկանյութերի, ինսեկտիցիդների, դեղանյութերի ստացման և օրգ․ սինթեզի համար։

ՍԱԹԵՐԼԵՆԴ (Sutherland) Ջոան (ծն․ 1926), ավստրալացի երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ Սովորել է Սիդնեյի կոնսերվատորիայում։ 1951-ից ապրում է Լոնդոնում, 1952-ից՝ «Քովենտ–Գարդեն»-ի մեներգչուհի, հայտնի է դարձել Լյուչիայի դերերգի (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր») կատարմամբ (1959)։ Հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Փարիզում, Նյու Յորքում, Միլանում և այլուր։ Նրա բացառիկ գեղեցիկ ձայնը աչքի է ընկնում տեմբրային նրբերանգների բազմազանությամբ, հատկապես ազատ է տիրապետում բարձր ռեգիստրին։ Արտիստականությունը զուգակցում է վիրտուոզ վոկալ տեխնիկային։ Դերերգերից են՝ Ամելիա, Աիդա, Վիոլետա (Վերդիի «Պարահանդես–դիմակահանդես», «Աիդա», «Տրավիատա»), Դոննա Աննա, Կոմսուհի (Մոցարտի «Դոնժուան», «Ֆիգարոյի ամուսնությունը»), Լակմե (Դելիբի «Լակմե») ևն։ 1973-ից հանդես է գալիս նաև օպերետում։

ՍԱԹԸԼԳԱՆՈՎ ԹՈՔԹՈԳՈՒԼ (1864–1933), կիրգիզ սովետական ժող․ ակին։ Բանավոր պոեզիայի գիտակ, կոմպոզիտոր և վիրտուոզ–երաժիշտ։ Կիրգիզ․ սովետական գրականության հիմնադիրներից։ Երգեր է հորինել 12 տարեկանից։ Աշուղական մրցույթների վարպետ։ Ժողովրդականություն են վայելում նրա վաղ շրջանի քնարական գործերը։ Երգիծական ստեղծագործությունների («Հինգ վարազ», «Վաշխառու Չաքըրբայը», «էշեն–Կալպա» ևն) համար Ս․ Թ․ աքսորվել է Սիբիր։ 1910-ին նրան հաջողվել է փախչել և վերադառնալ հայրենիք։ Այս իրադարձություններն արտացոլվել են «Մնաս բարով, իմ ժողովուրդ», «Աքսորում» և այլ երգերում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա երգերը նոր կյանք ստեղծելու կոչ են արել։ Կիրգիզ․ գրականության մեջ առաջինն է ներկայացրել Վ․ Ի․ Լենինի կերպարը։ Ստեղծել է գործիքային երաժշտության դասական նմուշներ (կյուեր)։ Նրա մեղեդիները գրի են առնվել և օգտագործվում են սովետական կոմպոզիտորների կողմից։ 1965-ին սահմանվել է Թոքթոգուլի անվ․ հանրապետական պետ․ մրցանակ։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներով։

ՍԱԹԹԱՐ ԽԱՆ (1867 կամ 1868-1914), իրան, հեղափոխության (տես Իրանական հեղափոխություն 1905–11) գործիչ, Իրանի ժող․ հերոս։ Երկար տարիներ ապրել է Անդրկովկասում, աշխատել Ալեքսանդրապոլ–Երևան երկաթուղու շինարարությունում, Բաքվի նավթահանքերում։ Որոշ, ժամանակ ծառայել է Ատրպատականի փոխարքայի պահակախմբում։ իրան, հեղափոխության ժամանակ ղեկավարել է պարտիզանական ջոկատներ և 1908–1909-ի Թավրիզի ապստամբությունը։ Ս․ Խ. և նրա օգնական Բաղիր խանը հենվել են հայկ․ կամավորական ջոկատների վրա։ Ռուս. մամուլը Ս․ Խ–ին անվանել է «իրանական Պուգաչով»։

ՍԱԹԼԵՋ, Սաթլաջ (ստորին հոսանքում՝ Փանջնադ), գետ Պակիստանում, Հնդկաստանում և Չինաստանում, Ինդոսի ամենամեծ վտակը (ձախից)։ Երկարությունը 1500 կմ է, ավազանը՝ 395 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Կայլաս լեռնաշղթայից, հատում Մեծ Հիմալայներն ու նրա ճյուղավորումները, Փենջաբի հարթավայրը։ Սնումը ձնասառցադաշտային և անձրևային է։ Ջրի միջին ծախսը Ռուպարի քաղաքի մոտ 500 մ³/վրկ է, առավելագույնը՝ մոտ 20 հզ․ մ³/վրկ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կառուցված են ամբարտակներ, հիդրոտեխ․ համալիր։ Նավարկելի է առանձին հատվածներում։ Ս–ի ափերին են Նանգալ, Բհիլաուր (Հնդկաստան), Բահավալպուր (Պակիստան) քաղաքները։

ՍԱԹԽԱ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժմանկաբարձական կայան, կապի բաժանմունք։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի վիլայեթի գյուղերից։ Ս–ում են ծնվել գեներալ–լեյտենանտ Ս․ Ե․ Գինոսյանը, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, փիլիսոփա Ց․ Ա․ Ստեփանյանը, պատմաբան Ա․ Ա․ Համբարյանը։

ՍԱԹՄԱՆՑ, Սաթմանիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Սարայ (Մահմուդիե) գավառում, Սարայից հվ․՝ Կոտոր գետի վերին հոսանքի շրջանում։ XX դ․ սկզբին ուներ շուրջ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, մասաբ՝ անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչների մեծ մասը, նախքան 1914-ի դեկտեմբերին Սարայում թուրք, կառավարության կազմակերպած ջարդերը, հեռացել և ապաստանել է Արևելյան Հայաստանում։

ՍԱԹՅԱՆ Ակիմ Իվանի (1899, Մեղրի –1968, Երևան), Միջին Ասիայում սովետական իշխանության համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Ս․ կարմիր բանակի շարքերում մասնակցել է սպիտակգվարդիականների ու բասմաչների դեմ կռիվներին և շարհային մարտիկից դարձել բանակի հատուկ բաժնի պետ։ Երկար տարիներ ծառայել է պետ․ անվտանգության մարմիններում, վարել պատասխանատու պաշտոններ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գործող բանակում եղել է դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1947-ից Ս․, հասարակական կարգով, ակտիվ աշխատանք է տարել կուսակցական և սովետական մարմիններում։ Պարգևատրվել է Լենոնի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։

ՍԱԹՅԱՆ Աշոտ Մովսեսի [5(18) ․1․1906, Մերվ (այժմ՝ ք․ Մարի, Թուրքմ․ ՍՍՀ) –30․9․1958, Երևան], հայ սովետական կոմպոզիտոր և դիրիժոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1947)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1926–30-ին սովորել է Բաքվի Հայարտան երաժշտ․ ստուդիայում։ 1930-ից բնակվել է Երևանում, 1936-ին ավարտել է կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ Հ․ Ստեփանյան,