Դերերից են՝ Պոլիկսենա, Նադյա, Վերա Ֆիլիպովնա (Ա․ Օստրովսկու «ճշմարտությունը լավ է, երջանկությունն ավելի լաւխ, «Սանուհին», «Սիրտը քար չէ»), Ակուլինա (Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը»), Նինա (Սումբատովի «Շղթաներ»)։ Ս–ի խաղն աչքի է ընկել գեղարվեստական կատարելությամբ, մանրամասերի լակոնիզմով և արտահայտչականությամբ։ Նրա արվեստին բնորոշ դասական պարզությունը, հոգու նվիրական զգացումներն առանց խոսքի արտահայտելու կարողությունն առավել դրսևորվել են Ի․ Տուրգենևի պիեսների հերոսների անձնավորումներում (Վերոչկա, Նաաալյա Պետրովնա, «Մեկ ամիս գյուղում»)։ Նպաստել է ռուս, դերասանական արվեստի պրոպագանդմանը արտասահմանում։ Եղել է Ռուս, (այժմ՝ Համսռուսաստանյան) թատերական ընկերության կազմակերպիչներից (1883–84) և նախագահը, բեմական գործիչների 1-ին Համառուսաստանյան համագումարի (1897) նախաձեռնողներից, զառամյալ արտիստների օթևանի (1896, այժմ՝ Համսռուսաստանյան թատերական ընկերության՝ Բեմի վետերանների տուն) հիմնադիրը։ Ս․ բարեկամական կապեր է ունեցել հայ թատրոնի գործիչների հետ (Պ․ Ադամյան, Դ․ Սունդուկյան և այլր)։ Ծանր հիվանդ Պ․ Ադամյանին նյութապես օգնելու համար Պետերբուրգում Ս․ կազմակերպել է երեկույթ (1891)։ Ս–ի թատե– րախմբի հետ Թիֆլիսում ելույթ է ունեցել Ռ․ Չինարովը։
ՍԱՎԻՆԻԽ Վիկտոր Պետրովիչ (ծն․ 1940), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու։ Սովետ ական Միության հերոս (1981)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Մոսկվայի գեոդեզիայի, օդալուսանկարահանման և քարտեզագրության ինժեներների ինստ–ը (1969)։ Տիեզերագնացների ջոկատում է 1978-ից։ 1981-ի մարտի 12-ից մինչև մայիսի 26-ը, Վ․ Վ․ Կովաչյոնոկի հետ, որպես բորաիեժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ–4» տիեզերանավով, որը մարտի 13-ին կցվել է «Սալյուտ–6» ուղեծրակայանին։ 74-օրյա թռիչքի ընթացքում «Սալյուտ–6»–«Սոյուզ Տ–4» ուղեծրային հոսմալիրին կցվել են «Սոյուզ–39» (մարսի 23–30-ին, տիեզերագնացներ՝ Վ․ Ա․ Ջանիբեկով, մոնղոլ հետազոտող տիեզերագնաց ժ․ Գուռագչա) և «Սոյուզ–40» (մայիսի 14–22-ին, տիեզերագնացներ Լ․ Ի․ Պուցով, Դ․ Պրունարիու) տիեզերանավերը։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՍԱՎԻՅԿԱՅԱ Սվետլանա Եվգենևնա (ծն․ 1948), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու։ Սովետական Միության կրկնակի հերւս (1982 և 1984)։ ՄՍՀՄ սպորտի վասո․ վարպետ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1975-ից։ 1970-ին եղել է աշխարհի բարձրագույն պիլոտաժի բացարձակ չեմպիոնուհին։ Սահմանել է պարաշյուտով թռիչքի 3 և ռեակտիվ ինքնաթիռներով 9 համաշխարհային ռեկորդներ։ Ավարտել է Մոսկվսյի Ս․ Օրջոնիկիձեի անվ․ ավիացիոն ինստ–ը (1972)։ 1982-ի օգոստ․ 19–27-ին, Լ․ Ի․ Պոպովի և Ա․ Ա․ Սերեբրովի հեո, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք Վ․ Պ․ Սավինիխ Ս․ Ե․ Սավիցկայա է կատարել «Սոյուզ Տ–7» տիեզերանավով։ Օգոստ․ 20-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ»–«Սոյուզ Տ–5» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1982-ի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Ա․ Ն․ Բերեզովոյ, Վ․ Վ․ Լեբեդև)։ 1984-ի հոլիսին Ս․ «Սոյուզ Տ–12» տիեզերանավով կատարել է երկրորդ տիեզերական թռիչքը, որի ժամանակ դուրս է եկել բաց տիեզերք։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի Ոսկե մեդալով։
ՍԱՎԻՑԿԻ Միխայիլ Անդրեևիչ (ծն․ 1922), սովետական նկարիչ։ ԲՍՍՀ ժող․ նկարիչ (1972)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթ․ անդամ (1973)։ Սովորել Մոսկվայի Աուրիկովի անվ․ գեղարվեստական նիստում (1951–57)։ Ս–ի նկարներին (հիմնականում նվիրված Հայրենական մեծ պատերազմի տարիներին բելոռուս ժողովրդի սխրանքներին) բնորոշ է քաղաքացիական հրապարակախոսությունը, կերպարների դրամատիզմը և ներքին Մ․ Ա․ Սավիցկի․ «Պարտիզանական մա– դոննա»» (1967, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) էքսպրեսիան, ուրվագծերի ռիթմիկությունը, տարածական պլանների հակադրությունը։ Աշխատանքներից նշանավոր են՝ «Հաց», «Բանվորներ» (երկուսն էլ՝ 1968), «Մահապատիժ» (1969, ԲՍՍՀ պետ․ մըր– ցանակ, 1970), «Հերոսական Բելոռուսիա» նկարաշարը (այդ թվում՝ «Պարտիզանական մադոննա», 1967, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հայրենական պատերազմ։ 1944 թվական» որմնա– նկարը (ստվարաթուղթ, տեմպերա, լաք, 1970–71, Հայրենական մեծ պատերազմի թանգարան, Մինսկ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1973)։ Պարգևատրվել է 2 շքա– նշանով։
ՍԱՎՄԱԿԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, սկյութ– ների ապստամբություն Բոսպորի թագավորությունում , մ, թ․ ա․ 107-ին։ Բռնկվել է մայրաքաղաք Պանտիկապեոնում պոնտական զորավար Դիոփանտոսի և Բոսպորի թագավոր Պերիսադես Y-ի բանակ– ցությունների ժամանակ, երբ որոշվում էր իշխանությունը Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին հանձնելու խնդիրը։ Ապստամբների (կախյալ գյուղացիներ, արհեստավորներ, ստրուկներ) առաջնորդ Սավմակը սպանել է Պերիսադեսին, իսկ Դիոփանտոսը փրկվել է՝ փախչելով Խերսոնես։ Ապստամբները տիրել են Բոսպորի ամբողջ եվրոպ․ մասին, Աավմակը դարձել է Բոսպորի տիրակալ, նրա կառավարման (տևել է 1 տարի) կարգը անհայտ է։ Դիոփանտոսին հաջողվել է ճնշել ապստամբությունը։ Սավմակը գերվել է, իսկ Բոսպորի թագավորությունն ընկել Միհրդատ VI-ի տիրապետության տակ։
ՍԱՎՈՅԱ (ֆրանս․ Savoie, իտալ․ Sovoja), պատմ․ մարզ Ֆրանսիայի հվ–արլ–ում, Սավոյան Ալպերում։ Ս–ի տարածքում կազմավորվել են Ս․ և Վերին Ս․ դեպարտա– մենտները։ Տարածությունը 10,8 հզ․ կմ2 է, բն․՝ 755 հզ․ (1975)։ Գլխավոր քաղաքը՝ Շամբերի։ Զարգացած են էլեկտրաքիմիան, էլեկտրամետալուրգիան, փայտամշակման և թղթի արդյունաբերությունը, տուրիզմը։
ՍԱՎՈՅԱՅԻ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ, ֆեոդ, պետություն 1416–1720-ին (XI դ․–1416-ին՝ կոմսություն)։ Մայրաքաղաքն էր Շամբերին, 1563-ից՝ Թուրինը։ Սահմանակից էր արմից՝ Ֆրանսիային, արլից՝ իտալ․ պետություններին։ Դքսության մի մասը Պիեմոնան էր։ XV դ․ կեսից Ս․ դ․ ենթարկվել է Ֆրանսիայի էքսպանսիային։ XVI– XVII դդ․ Ս․ դ․ քայքայվել է Իտալիայի համար Հաբսբուրգների և Ֆրանսիայի միջև պատերազմների հետևանքով։ Իսպանական ժառանգության համար պատերազմում Ս․ դ․ սկզբում Ֆրանսիայի դաշնակիցն էր, 1703-ից անցել է «Հռոմեական սրբազան կայսրության» կողմը։ 1713-ի Ուտրեխտի հաշտությամբ Սավոյայի դուքս Վիկտոր Ամեդեյ II ստացել է Մոնֆեռատոն, Միլանի դքսության մի մասը և Սիցիլիան (Սիցիլիայի թագավոր տիտղոսով)։ 1720-ի Լոնդոնյան պայմանագրով Ս․ դ–յանն է անցել Սարդինիան (1718-ին կորցրած Սիցիլիայի փոխարեն), կազմավորվել է Սարդինիայի թագավորությունը։
ՍԱՎՉԵՆԿՈ Իգոր Անդրեևիչ (1906–1950), սովետական կինոռեժիսոր։ ՌԱՖԱՀ արվեստի վաստ․ գործիչ (1944)։ ԱՄԿԿ անդամ 1944-ից։ 1932-ին ստեղծել է «Մարդիկ առանց ձեռքերի» ագիտֆիլմը, 1934-ին՝ «Հարմոն» առաջին երաժշտ․ կինոկոմեդիաներից մեկը, պատմահեղափոխական թեմայով՝ «Խոհ կազակ Գոլոտուի մասին» (1937) և «Հեծյալները» (1939) կինոնկարները