Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րաքաղաքը։ Ս–ում և շրջակայքում պահպանվել են ճարտ․ հուշարձաններ, այդ թվում Դայանտա (652, վերակառուցված 704-ին) և Սյաոյանտա (707) բուդդայական պագոդաները (մեհյանները)։

ՍԻԲԱԻ, աU-Սիբաի Ցուսուֆ (1917– 1978), արաբ գրող, հասարակական գործիչ (Եգիպտոս)։ Ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության կազմակերպության (1958-ից), Ասիայի և Աֆրիկայի երկրների գրողների ասոցիացիայի մշտական բյուրոյի (1958-ից) գլխ․ քարտուղար։ Ղեկավարել է Եգիպտոսի գրողների միությունը։ Եղել է ԵԱՀ–ի կուլտուրայի մինիստր (1973-ից), «Լոտոս» ամսագրի գլխ․ խմբագիր։ 1947-ին հրատարակվել են առաջին գործերը՝ «Ուրվականներ» պատմվածքների ժողովածուն և «Ազրայիլի փոխանորդը» վեպը։ Հեղինակ է մոտ 50 գրքերի՝ ժամանակակից կյանքի թեմաներով, այդ թվում՝ «Ապտակներ և համբույրներ» (1959) քննադատական հոդվածների ժողովածուի, «Մենք միայնակ չենք» (1969), «Կյանքն ակնթարթ է» (1973) և այլ վեպերի։ «ժամանակից զորեղ» պիեսը (1966) նվիրված է Ասուանի ամբարտակի կառուցմանը։ Նրա որոշ վեպեր ու պիեսներ նկարահանվել են, թարգմանվել օտար լեզուներով։ Ժոլիո–Կյուրիի անվ․ խաղաղության ոսկե մեդալ (1960)։

ՍԻԲԵԼԻՈՒՍ (Sibelius) Յան (Յուհան) (1865 –1957), ֆինն կոմպոզիտոր։ Սովորել է Հելսինկիում՝ Մ․ Վեգելիուսի մոտ, կատարելագործվել Բեռլինում և Վիեննայում։ Առավել նշանակալի են Ս–ի նվագախմբային խոշոր կտավի երկերը (7 սիմֆոնիա և 14 սիմֆոնիկ պոեմ, 1892– 1929)։ Ս․ օրգանապես մարմնավորել է ֆինն․ ժող․ երաժշտության յուրատեսակ հս․ կոլորիտը, նրա լադա–ինտոնացիոն և ռիթմական առանձնահատկությունները։ «Կալևալա» ազգ․ էպոսի կերպարներով են ոգեշնչված նրա «Կուլերվո–սիմֆոնիա»-ն, սիմֆոնիկ պոեմները, այդ թվում՝ «Լյեմինկյայնեն» (4 պոեմ, որոնց շարքում՝ հռչակված «Տուոնելայի կարապը»), «Հյուսիսի դուստրը», «Տապիոլյա» ևն։ Հայրենասիրության գաղափարներով են ներթափանցված Ս–ի «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը, «Երկիր հայրենի» հերոսական կանտատը են։ Իմպրեսիոնիստական երանգավորում ունեն բնության կերպարներ մարմնավորող ծրագրային երկերը («Սագա», «Գարուն», «Գիշերային ձիարշավ և արեածագ», «Օվկիանուհիները» սիմֆոնիկ պոեմներ, 4-րդ սիմֆոնիա)։ Ստեղծագործության վաղ և միշին շրջանի որոշ գործերի ձևը շեղված է դասական սխեմայից (2-րդ, 4-րդ, 5-րդ սիմֆոնիաներ), դրանց երաժշտությունը հարուստ է տրամադրությունների բազմազանությամբ, յուրօրինակ հնչյունագոյացումներով, ռիթմին հատուկ է բեկվածություն, հարմոնիկ լեզվին՝ սրություն։ Ուշ շրջանի գործերում Ս․ հանգել է ձևի և արտահայտչամիջոցների դասական պարզության։ ճանաչում են գտել նրա ջութակի կոնցերտը, քնարական ռոմանսները («Աղջիկը վերադարձել է տեսակցությունից», «Եղեգը», «Աև վարդեր»), թատերական ներկայացումների համար գրած երաժըշ– տությունը՝ վերամշակված համերգային կատարման համար («Տխուր վալս», սյուիտ Շեքսպիրի «Փոթորիկ» դրամայի համար գրած երաժշտությունից ևն)։ 1950-ից Հելսինկիում անց է կացվում (հունիսին) «Ս–ի շաբաթ» ամենամյա փառատոն։

ՍԻԲԵԽ» (Falcaria), հովանոցազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է Ս–ի 5 (ՍՍՀՄ–ում՝ 3) տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում և Հս․ Աֆրիկայում։ ՀՍՍՀ կիսաանապատային, անապատային և տափաստանային գոտիների քարքարոտ և չոր լեռնալանջերում աճում է սովորական Ս․ (F․ vulgaris)։ Վերջինս երկամյա, մերկ խոտաբույս է։ Արմատը հաստ է, իլիկաձև, ցողունը՝ 40–60 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված։ Տերևները թխակապտավուն են, կաշեկերպ, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև հատված խոշոր գծային–նշտարաձև մասերի, վերինները՝ փոքր, կազմված ոչ մեծ ծոցից և 3 կամ ավելի մասերի հատված փոքր թիթեղից։ Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ։ Ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն է՝ կողքերից սեղմված։ Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ (թարմ և թթու դրած վիճակում); Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով Ս–ի բնական պաշարները ՀՍՍՀ–ում զգալիորեն նվազել են։ Արարատի շրջանի աղի ճահճուտներում հանդիպում է Ս–ի ևս մեկ տեսակ՝ F․ falcarioides-ը, որը բացառիկ արժեքավոր բույս է և գրանցված է ՍՍՀՄ Կարմիր գրքում։

ՍԻԲԻԼԼԱՆԵՐ (հուն aij3i)XXcci), առասպելական գուշակուհիներ (հատկապես ապագա կործանարար աղետների)։ Հունահռոմ․ հեղինակները առաջին Ս․ են համարում Դարդանոս Տրովացու դստերը, որի անունով կոչվել են հետագա բոլոր ժամանակների գուշակուհիները։ Բազմաթիվ Ս–ին միմյանցից զանազանել են բնակության վայրերով ու երկրներով (սամոսյան, դելոսյան, թրակիական, քաղդեական, պաղեստինյան, եգիպտ․, պարսկ․ ևն)։ Ըստ ավանդության՝ հռոմ․ Կյումե քաղաքի սիբիլլան գրի է առել բազմաթիվ գուշակություններ և կազմել ստվար ժողովածու (9 գիրք)։ Որպես պետ․ գաղտնիք, այն պահվել է Կապիտոլիումի Յուպիտերի տաճարում՝ քրմերի (մեկնիչներ) հսկողության ներքո։ Դրանք աստիճանաբար համալրվել են Ս–ի նոր գուշակություններով։ Մ․ թ․ ա․ 83-ին* երբ Կապիտոլիումի գրքերը հրդեհից ոչնչացել են, օգտագործվել են Պալատինյան բլրի Ապոլլոնի տաճարում պահվող սիբիլյան գրքերը։ 405-ին դրանք ևս ոչնչացվել են՝ որպես հակաքրիստոնեական գրքեր։ Պահպանվել է 12 սիբիլյան գիրք, որոնք բովանդակում են մ․ թ․ ա․ II–մ․ թ․ II դդ․ հունա–հռոմ․, հուդայական և քրիստոնեական զանազան հրաշապատումներ, հավատալիքներ ու հայացքներ։ ՝

ՍԻԲԻՐ, ՍՍՀՄ տարածքը Ասիա աշխարհամասի հս–ում՝ Ուրալից մինչև Խաղաղ օվկիանոսի ջրբաժան լեռնաշղթաները և Հս․ սառուցյալ օվկիանոսի ափերից մինչև Ղազախստանի բլրավոր տափաստանները, Մոնղոլիայի ու Չինաստանի սահմանները։ Տարածությունը մոտ 10 մլն կմ2 է։ Ս–ի սահմաններում են գտնվում Բուրյաթական, Տուվայի, Յակուտական ԻՍՍՀ–ները, Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասերը, Տյումենի, Կուրգանի, Օմսկի, Նովոսիբիրսկի, Տոմսկի, Կեմերովոյի, Իրկուասկի և Չիտայի մարզերը։ Իբրև պատմական շրջան ընդգրկում է նաև Հեռավոր Արևելքը։

Բնությունը Ս–ում խիստ բազմազան է։ Հիմնական բնական մարզերն են Արևմտա–Սիբիրական հարթավայրը, Միջին–Սիբիրական սարահարթը, Հվ․ Սիբիրի ու Հս–Արլ․ Սիբիրի լեռնային համակարգերը։ Կլիման տարածքի մեծ մասում խիստ ցամաքային է, որը առավել ակնհայտ է արմ–արլ․ ուղղությամբ։ Ջերմաստիճանի տարեկան տատանումները 35–68°C է։ Գրեթե ամենուր տարեկան միջին ջերմաստիճանները ցածր են 0°С-ից։ Հունվարի միջին ջերմաստիճանը Արևմտա–Սիբիրական հարթավայրի հվ–ում – 16°C–ից –20°C է, Ցակուտական ԻՍՍՀ արլ–ում՝ մինչև –70°C։ Ամառը համեմատաբար տաք է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 5 (հս–ում) –23°C է (Արմ․ Ս–ի տափաստաններում)։ Տարեկան տեղումները Ծայրագույն Հս–ում 100–250 մմ են, արմ–ում՝ 500–600 մմ, Ալթայի լեռներում՝ 1000–2000 մմ: Ս–ի խիստ կլիման նպաստում է բազմամյա սառածության ձևավորմանը, որի տարածման շրջանը Ս–ում ավելի քան 6 մլն կմ² է, իսկ սառած շերտի հաստությունը՝ 200–500 մ՝․ Ս–ի գե– տերի մեծ մասը պատկանում են Հս․ սառուցյալ օվկիանոսի ավազանին։ Խոշոր լճերն են Բայկալը, Թայմիրը, Չանին, Տելեցկոյեն ևն։

Ս–ի հողաբուսական գոտիները տարածվում են հս–հվ․ հորիզոնական գոտիականությամբ (քարքարոտ արկտիկական անապատներ, տորֆաճահճային տունդրա, մոխրագույն, լվացված հողերով տայգա, Արմ․ Ս–ի հվ–ում՝ շագանակագույն հողերով ու սևահողերուվ ծածկված անտառատափաստաններ ու տափաստաններ)։ Լեռնային շրջաններում առկա է բարձունքային գոտիականությունը։ Ս–ի կենդանական աշխարհը հարուստ է։ Կա հս․ եղջերու, իշայծյամ, եղնիկ, բևեռաղվես, սամույր, սկյուռ, աղվես։ Հանդիպում է գորշ արջ, որմզդեղն ևն։ Շատ կան թռչուններ։ Ջրավազաններում կլիմայավարժեցվել են մշկամուկը, ջրաքիսը։ Գե–